02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Այսօր պաշտոնական այցով Հնդկաստանի Հանրապետություն մեկնեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում եղել են նաև Աժ՝ պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և Աժ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։
Վերջին պահին նրանց անունները հանվել է մեկնողների ցանկից։ Ի մասնավորի, Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ) չի կարողացել մասնակցել պաշտոնական այցին՝ չարաչրկված «Պարտադիր կուտակային կենսաթոշակային» օրենքի պատճառով։ ԱԺ նախագահի հրահանգով նա պետք է դիմակայի օրենքի ընդդիմախոսներին:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինի ասածները Հայաստանի մասով այնքան էլ հետաքրքիր չէին: Ի դեպ, համաձայն չեմ, որ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահի վարքը նվաստացուցիչ էր կամ արհամարհական՝ այստեղ մեր որոշ ընդդիմադիրներ իրենց ուզածը իրականի տեղ են դնում: Ամբողջ «մաքսային» իրավիճակն, այո, տհաճ է ու վտանգավոր, բայց Պուտինի (ինչպես նաև Սերժ Սարգսյանի) վարքը այցի ժամանակ միանգամայն տեղավորվում էր դիվանագիտական էթիկետի մեջ՝ պետք չի հորինել բաներ, որոնք այս իրավիճակին իբր հավելյալ դրամատիզմ են հաղորդում:
Եթե ես ներկա լինեի այդ ասուլիսին և ինձ հնարավորություն ընձեռվեր հարց տալու, ես կհարցնեի՝ «ճի՞շտ է, արդյոք, որ Մաքսային միությունում լինելու է միասնական ոուբլու գոտի՝ ինչպես պնդում է մեր վարչապետը»: Բնականաբար, ինչպես և բոլոր քաղաքական գործիչները, ՌԴ նախագահն այդ հարցին միանշանակ դրական կամ բացասական պատասխան չէր տա: Բայց պատասխանի ինտոնացիայից պարզ կլիներ՝ արդյոք նրա մտքին նման բան կա՞, թե՞ չկա: Ինձ հետաքրքրում է նաև’ արդյոք Պուտինի կողմից նախաձեոնվող Եվրասիական միությունում գործելո՞ւ է որոշակի գաղափարախոսություն, որին բոլորս պարտավոր ենք ենթարկվել: Պարզ է, որ այս հարցին Պուտինը կտար էլ ավելի անորոշ պատասխան՝ չնայած նրա հայաստանյան ադեպտները պնդում են, որ հենց այդպես էլ կլինի:
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Երեկ ողջ երկիրը զբաղված էր Վլադիմիր Պուտինի այցով՝ ոմանք ընդվզում էին դրա դեմ, մյուսները՝ հրճվում, երրորդները՝ դիմավորում-ճանապարհում:
Ըստ թերթի ուշագրավ էր, որ դիմավորող-ճանապարհողների թվում չկար ԱԺ ղեկավարը: Պարբերականին ասել են, որ Հովիկ Աբրահամյանն անգամ արգելել է մեծ կազմով բացակայել ԱԺ նիստից և օդանավակայան է գործուղել միայն «պուտինամոլներին»՝ Հայկ Բաբուխանյանին, Արտաշես Գեղամյանին և փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին: Ինչպես և նախօրեին գրել էինք՝ Պուտինը Հայաստանում մնաց մի քանի ժամ և ամենամեծ ուշադրությունը դարձրեց ռուսական ռազմաբազայի վրա:
Հրապարակ
Երեկ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել Հայաստանում գտնվող Վ. Պուտինի պատվին տրված ճաշկերույթին:
Ինչպես տեղեկացնում են «Հրապարակ» օրաթերթի աղբյուրները, նա ինչ-որ առումով նեղացած է Պուտինից: Ըստ այդ աղբյուրների` վերջին շրջանում Քոչարյանը երկու անգամ ցանկացել է հանդիպել Պուտինի հետ, վերջինս չի արձագանքել: «Այլապես ի՞նչ է նշանակում` Քոչարյանը Հայաստանում չէ, երբ մեկ ամսից ավելի բոլորը գիտեն, որ դեկտեմբերի երկուսին Ռուսաստանի նախագահը ժամանելու է Երեւան»,- արձանագրել է թերթի զրուցակիցը:
Ի դեպ, երեկ քաղաքական կուլիսներում խոսվում էր, որ Ծառուկյանին, ի տարբերություն Քոչարյանի, չեն հրավիրել պաշտոնական ճաշին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ անգամ, երբ Երևան էր ժամանել Մեդվեդևը, նա հրաժարվել էր մասնակցել ՌԴ նախագահի պատվին տրված ճաշին: Սակայն ավելի ուշ պարզվել է՝ Ծառուկյանին հրավիրել են, և նա ներկա է եղել ճաշկերույթին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Երեկ օրաթերթի թղթակցի հարցին՝ արդյոք Վլադիմիր Վլադիմիրովիչը գիշերելու է Հայաստանում, թե՝ ոչ, ՌԴ նախագահի արարողակարգի ղեկավարը պատասխանել է. «Դա պետական գաղտնիք է»: Ըստ թերթի աղբյուրի, գիշերը մեկին Պուտինը լքել Է ՀՀ-ն:
Պետական այցերի միջազգային արարողակարգի համաձայն, դրանք պետք Է տևեն երկու օր: Այսինքն, առնվազն մի գիշեր հյուրընկալվող կողմը պետք Է անցկացնի հյուրընկալ երկրում: ՀՀ-ի և ՌԴ- ի հարաբերություններն իրենց նրբություններն ունեն սակայն: Պուտինը մեծահոգաբար ՀՀ-ում մնացել է մինչև օրը փոխվի:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Խնդրում եմ պարզություն մտցնել մի հարցում՝ «Ինքնիշխան Հայաստան» կարգախոսը սահմանադրակա՞ն է, թե՝ հակասահմանադրական։ Որքան հիշում եմ՝ «ինքնիշխան» բառը գրված է մեր Սահմանադրության մեջ, ընդ որում առաջին՝ չփոփոխվող հոդվածում։ Հետևաբար կարգախոսը ոչ միայն անօրինական չէ, այլև մեր Օրենքի հիմնական դրույթներից մեկն է: Ինչո՞ւ է, ուրեմն, նման պաստառով երիտասարդը բերման ենթարկվում։ Գուցե մեր ոստիկանները նկատի ունեն, որ աշխարհում բացարձակ ինքնիշխանություն չկա՞, որ բոլոր երկրները, այդ թվում գերտերությունները ուզեն-չուզեն՝ զիջո՞ւմ են իրենց ինքնիշխանությունը։
Կամ գուցե իրավապահները կարդացել են ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությունը, որը իր անստորագիր հոդվածում Պուտինի այցի և Մաքսային միության դեմ երեկվա բողոքողներին անվանել էր սադրանքներ նախապատրաստող «գրանտային ակտիվիստներ»։ Այ, դա արդեն լուրջ է, և այստեղ ես նոր` «մաքսային», «եվրասիական» երանգներ եմ տեսնում։
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած զեկույցի, այս տարվա նոյեմբերին անցած տարվա նոյեմբերի համեմատ գները Հայաստանում աճել են 6.6 տոկոսով:
Պարենամթերքը նշված ժամանակահատվածում թանկացել 15.4 տոկոսով:
Առաջին հայացքից այս տեղեկատվությունը արտառոց համարել չի կարելի: Մանավանդ, որ նախորդ ամիսներին ԱՎԾ-ն գնաճի ավելի մեծ ցուցանիշներ. Էր արձանագրում՝ 7.1 տոկոս, 8.2 տոկոս և այլն: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ ԱՎԾ-ի հրապարակած գնաճի տեմպը նվազում է այն դեպքում, երբ իրական կյանքում գնաճը ավելի է ահագնանում: Հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանում պարենամթերքի գնաճ է արձանագրվում այն դեմքում, երբ աշխարհում պարենամթերքի գները կտրուկ նվազում են արձանագրում արդեն տևական ժամանակ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Օրաթերթը երեկ տեղեկացել է, որ, ամենայն հավանականությամբ, Վլադիմիր Պուտինը Հայաստանում չի գիշերի:
Ժամանելով Գյումրի՝ նա կմասնակցի այնտեղ կազմակերպվող միջոցառումներին, ապա կգա Երևան, կայցելի Ծիծեռնակաբերդ, կմասնակցի իր պատվին տրվող ճաշկերույթին և կվերադառնա Մոսկվա:
Չգիշերելու պատճառը, ըստ ամենայնի, այն է, որ Բաքու կատարած այցի ժամանակ ևս նա չի գիշերել:
Հրապարակ
Եկեք մի պահ ֆանտաստիկ ենթադրություն անենք. Հայաստանը կայսրություն է կամ նախկին կայսրություն, իսկ ռուսները և մնացած ազգերը մեր ավանդական «հպատակներն» են։ Ի՞նչ է, մեր իշխանությունը չէ՞ր ճնշի այդ ազգերին, չէ՞ր ձզտի իր կամքը թելադրել, չէ՞ր փորձի այդ ազգերի մեջ կռիվ գցել՝ իշխելու նպատակով, վերջապես՝ չէ՞ր խանդի, եթե այդ ազգերը փորձեին համագործակցել այլ կառույցների հետ։ Իհարկե, այդ ամենը կանեին՝ ռուսներից էլ բեթար։ Ամենակարևորը՝ այդ դեպքում հայերի մեծամասնությունը չէ՞ր կարծի, որ այդ բոլոր ձգտումներն ու ամբիցիաները միանգամայն արդարացված են ու բնական։ Կկարծեր։ Իհարկե, ես և իմ նմանները կասեինք, որ այդ ազգերին պետք է հանգիստ թողնել, բայց հասարակական կարծիքը ինձ դեմ կլիներ, իսկ ոմանք նույնիսկ ազգի դավաճան կհամարեին։
Ինձ թվում է՝ պետք չէ զարմանալ, վիրավորվել կամ բողոքել, որ ռուսական նախկին խորհրդային կայսրության ղեկավարներն իրենց այդպես են պահում։ Ճիշտ նույն ձևով դրսևորել են բյուգանդական, բրիտանական, ավստրիական և բազմաթիվ այլ կայսրություններ։ Որոշակի բացառություն է օսմանյանը, որովհետև մոնղոլ-թաթարական տիպի կայսրությունները չեն ձգտում «հողատակ ազգեր» ունենալ՝ դրանց գաղափարախոսությունն է՝ այդ ազգերին ոչնչացնելը կամ վատագույն դեպքում ՝ ուծացնելը։
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:
Սերժ Սարգսյանի կորտեժը «սիգնալներով» ուղեկցելը արդեն ակնհայտորեն դառնում է բարի ավանդույթ: Կորտեժի երթևեկը աոանց խոչընդոտների կազմակերպելու համար ՀՀ ճանապարհային ոստիկանությունը բավական երկար ժամանակով փակում է ամբողջական փողոցներ, ու աոանց այդ էլ խցանումներով լեցուն Երևանը դաոնում է ընդհանրապես անանցանելի:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ՃՈ աշխատակիցների կողմից Սերժ Սարգսյանի կորտեժի համար փակված խաչմերուկներում սպասող վարորդներն էլ սկսում են «սիգնալ» տալ:
«Երբ այդ մասին մեզ պատմում էին ականատեսները, մեզ թվում էր, թե նրանք մի քիչ չափազանցնում են: Բայց երեկ մեր թղթակիցը ինքն է հայտնվել կորտեժին «համբերատար» սպասող հարյուրավոր վարորդների մեջ և համոզվել, որ ոչ մի չափազանցություն չկա: Երեկ ժամը 13-ին մոտ, երբ Մաշտոց-Պարոնյան խաչմերուկի վրա ճանապարհային ոստիկանները դադարեցրեցին երթևեկությունը՝ ճանապարհը տալով Սերժ Սարգպանի կորտեժին, սպասող վարորդների սիգնալները մի այնպիսի աղմուկ բարձրացրեցին, որ դա դժվար է նկարագրել»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.