02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...Երկրապահում» փետրվարյան համագումարին ընդառաջ խմորումները շարունակվում են, ներքին դժգոհությունը բավականին մեծ է։ Ազատության հրապարակում նստած իրենց ընկերներին պատշաճ չսատարելը, սպասվող ԵԿՄ նախագահի ընտրությունը կրկին ալեկոծել է «Երկրապահին», որն առանց այն էլ բազում թևեր ունի՝ գեներալ Մանվելի, Արամ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի։
Ինչպես տեղեկացնում են «Երկրապահի» մեր աղբյուրները. Մանվել Գրիգորյանն իսկապես չի ցանկանում թողնել ԵԿՄ նախագահի իր պոստը, բայց եթե նման քաղաքական որոշում կայացնի, ապա ԵԿՄ նոր նախագահ կընտրվի Արթուր Աղաբեկյանը, ով շատ մտերիմ է գեներալի հետ։ ԵԿՄ-ականները կարծում են, որ միայն նրա շուրջ կոնսենսուս տեղի կունենա։ Իսկ եթե քաղաքական որոշում կայացվի՝ Սեյրան Օհանյանի առումով, կընդվզե՞ն։ «Չէ, կհամաձայնեն, բայց հնարավոր է և նա բոլորի սրտով չլինի, հետո էլ՝ Սեյրանի թևն այդքան մեծ չէ ԵԿՄ-ում, և հետո՝ Մանվելը չի զիջի»։
Ի դեպ, համագումարի նախաշեմին գեներալ Մանվելը «պապիտկա» է արել իրար վրա հավաքել ԵԿՄ-ն, փորձել է բարիշել Ալբերտ Բազեյանի հետ և հանդիպել է նրան՝ Արա Կետիկյանի միջոցով։ Հիշեցնենք, որ երբ Մանվելը դարձավ ԵԿՄ նախագահ, Ալբերտ Բազեյանը, որը ԵԿՄ նախագահի տեղակալն էր՝ խիստ կտրուկ ու կոշտ լքեց փոխնախագահի պաշտոնն ու համախոհների՝ Սասուն Միքայելյանի և Լեդի Հակոբի՝ Հակոբ Հակոբյանի հետ ստեղծեց նոր՝ «Հոգու փորձություն» կազմակերպությունը։ Ի դեպ, Մանվելն ու Լեդին քավոր-սանիկ են:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում։
Ո՞ւր ենք գնում՝ Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան: Պատասխանը պարզ է՝ ոչ մի տեղ: Հայաստանը, ինչպես և աշխարհի բոլոր երկրները, մնալու է իր տեղում, ես էլ և ինձ նման հարյուր հազարավոր մարդիկ՝ անկախ նրանից, թե ինչ կպատահի, ապրելու ենք այս հողի վրա, ապրելու ենք դժվար, ամեն օր բազմաթիվ խնդիրներ հաղթահարելով, առանց դրախտի ակնկալիքների:
Դրախտ, ինչպես հայտնի է, այս երկրագնդի վրա ոչ մի տեղ չկա: Դժոխք էլ չկա: Հրեշտակներ ու սատանաներ [Գյումրիի նախկին քաղաքապետը կասեր սատանեք) նույնպես չկան՝ ոչ ներքին քաղաքական կյանքում, ոչ էլ միջազգային ասպարեզում խաղացողների մեջ: Վերցնենք թեկուզ մեր «ռազմավարական գործընկերոջ» հետ կապված պատմությունը:
Ռուսաստանը ճնշում է գործադրում հարևանների վրա, որպեսզի վերջիններս հավատարմություն պահպանեն իր նկատմամբ՝ կարծելով, որ ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում հարաբերությունները իր նկատմամբ անհավատարմության դրսևորում են: Ինձ թվում է՝ դա իրականության սխալ ընկալում է, խորհրդային, կայսերական մտածողության կարծրատիպ: Բայց, ասացեք խնդրեմ, երբ 1960-ականների սկզբին Կուբան ցանկանում էր կոմունիզմ կառուցել, արդյոք դա դո՞ւր էր եկել Միացյալ Նահանգներին, և արդյոք այդ գերտերությունը ամեն ինչ չէ՞ր անում, որպեսզի իր քթի տակ կոմունիստական երկիր չլինի:
Տասնամյակներ շարունակ Կուբան դիմադրում էր ԱՄՆ-ի ճնշմանը, որը Ռուսաստանի ճնշումից որևէ ձևով չէր տարբերվում, գուցե ավելի դաժան էր՝ քիչ էր մնում միջուկային պատերազմ սկսեր: Կոմունիզմը այդպես էլ չկառուցվեց, քանի որ դա թեև գեղեցիկ, բայց ուտոպիստական գաղափար է, սակայն կուբացիների դիմադրությունը բոլոր դեպքերում հարգանքի է արժանի, և այդ երկրի քաղաքացիները վաստակել են ազատ ապրելու իրավունք, իսկ Միացյալ Նահանգները, կարծես թե, հաշտվել է այդպիսի հարևանի գոյության հետ:
Այս պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ աշխարհում հրեշներ և հրեշտակներ չկան: Կան լավ կամ վատ դիմադրողներ, կամ ընդհանրապես չդիմադրողներ: Իսկ դիմադրելու ունակությունը կախված է բազմաթիվ գործոններից՝ իշխանության լեգիտիմությունից, նրա ունակությունից՝ բացատրել, թե հանուն ինչի քաղաքացիները պետք է զրկանքներ կրեն, քաղաքական և մտավոր վերնախավի ադեկվատությունից և այլն: Կա՞ այդ ամենը Հայաստանում, թե՞ չկա՝ դատեք ինքներդ:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Մասիս քաղաքի գերեզմանոցի տնօրինությունը որոշել է ետ չմնալ աշխարհիկ հաստատություններից և Ամանորին համապատասխան զարդարել իր ենթակայության տակ գտնվող «օբյեկտը»՝ տոնական լույսեր ու զարդեր կախելով գերեզմանոցի եղևնիներից։ Ոչինչ, որ հանգուցյալները չեն կարողանա գնահատել այս տոնական շքեղությունները, նրանց հարազատները գուցե գնահատեն։ Հուսանք՝ գերեզմանոցի տերերն այնքան չեն կորցնի իրականության զգացումը, որ գոնե կերուխումի երաժշտություն չեն միացնի՝ հանգուցյալներին ուրախացնելու համար:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում։
Բոլոր դեպքերում, ինչպես էլ ավարտվի կոնկրետ այս՝ Մայդանի պատմությունը, Ուկրաինայում, կարծում եմ, տեղի են ունենում անշրջելի պրոցեսներ. ոչ Ռուսաստանը, ոչ ԵՄ-ն, ոչ ԱՄՆ-ն այլևս չեն կարողանա հաշվի չնստել այդ երկրի ժողովրդի կամքի հետ, իսկ այդ ժողովուրդը, կրկնեմ, չի ուզում ապրել որևէ երկրի տիրապետության տակ։ Դա լավ օրինակ է մեզ համար։
Ակնհայտ է, որ բոլոր 6 երկրներն ունեն լուրջ տնտեսական խնդիրներ՝ թե այն երկրները, որոնք ԵՄ-ի հետ նախաստորագրել են հայտնի փաստաթղթերը, թե նրանք, ովքեր չեն ստորագրել։ Դրան ավելանում է այն հանգամանքը, որ անորոշության աստիճանը մեծ է այդ դեպքում նաև «նախաստորագրած» երկրներում։ Մոլդովայում, օրինակ, հաջորդ տարի կայանալու են ընտրություններ, և հավանականություն կա, որ խորհրդարանում Ռուսաստանի աջակցությամբ, իհարկե մեծամասնություն կստանան կոմունիստները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Գումարած Մերձդնեստրի խնդիրը։ Ինչ լծակներ ունի Ռուսաստանը Վրաստանի վրա՝ դժվարանում եմ ասել՝ այն, ինչ կարողացել է անել, արդեն արել է՝ հետևաբար, շատ հավանական է, որ մեր հարևան երկիրը շարունակի գնալ իր ընտրած ճանապարհով։ Դա էլ է մեր տեսանկյունից դրական փաստ։
Շարունակում է խնդիր մնալ նաև այն, որ Արևելյան գործընկերության երկրներում (բացի, թերևս, նույն Վրաստանից), իշխանության և ընդհանրապես քաղաքական վերնախավի մտածողության ոճը մնում է խորհրդային, որը, մասնավորապես, նշանակում է, որ նրանք ապրում են ոչ թե օրենքներով, այլ «հասկացողություններով»։ Բայց այստեղ ոչ մի Եվրոպական միություն, ոչ մի այլ կառույց կամ երկիր չեն կարող մեզ օգնել։ Մեր մտածողությունը կարող ենք փոխել միայն մենք ինքներս։
Որոշ եվրոպացի դիվանագետներ Հայաստանն ու Բելառուսը հիշատակում էին նույն շարքում։ Թեև դա անարդար է, բայց մեծ հաշվով՝ մեզ հասնում է:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Երեկ կառավարության նիստից հետո ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Մեղրի ՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերը դեռ պատրաստ չեն և դրա շինարարությունը կսկսվի հաջորդ տարի:
Սա, ըստ էության, Արմեն Մովսիսյանի հերթական սենսացիոն հայտարարթյունն է, քանի որ Մեղրի ՀԷԿ-ի շինարարության հիմնարկեքի արարողությունը, այսինքն շինարարության մեկնարկը տրվել է դեռ անցած տարվա նոյեմբերին:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։
ՀՀԿ-ն ավարտում է կուսակցության հաշվառման գործընթացը: Հատ-հատ «նայվել» են բոլոր կառույցների, ընդհանուր թվով՝ 161 հազար անդամները: Ինչո՞վ Է բացատրվում այդ երկարատև պրոցեսը, մանավանդ որ ոչ ընտրություն կա, ոչ էլ էքստրեմալ վիճակ՝ հարցրինք ՀՀԿ-ականներից մեկին: «Իրեն հարգոդ ցանկացած կուսակցություն պետք է տարին 1 անգամ հաշվառում անցկացնի»: Ի՞նչ եք հաշվում: «Կոշիկի չափից մինչեւ մազերի գույնը»,- պատկերագրեց նժդեհականը: Հեչ մաղե՞լ եք: «Մաղել ենք»: Ինչքա՞ն: «Բավականին»:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Վովա Գասպարյանը հերթական «կրեատիվ» նախաձեռնությամբ է հանդես եկել: «Ոստիկանապետը վերջին նիստերից մեկը նվիրել է Երևանի ոստիկանության բաժինների պետերի խնջույքների ու սեղանակիցների ընտրության հարցին։ Հրահանգել է սեղան չնստել թաղային հեղինակությունների հետ, որոնք հայհոյում են իրենց։ «Դեմից մտքի մեջ են քրֆում, հետևից՝ բարձրաձայն»,– ասել է «զորավարը»։ Նախազգուշացումից հետո մականունավորների հետ սերտաճած ոստիկանները խուսափում են մարդաշատ «օբյեկտներում» երևալ։
Ի դեպ, ուտող-խմողներից մի քանիսը տոներից առաջ, մյուսները՝ հետո, հնարավոր է հրաժեշտ տան իրենց պաշտոններին։
Հրապարակ
Ազգային ժողովը, ինչպես երևում է, սրընթաց շարժվում է դեպի Մաքսային միություն։ Առաջիկայում Աժ աշխատակազմի համար ռուսաց լեզվի դասընթացներ են կազմակերպելու։ Նշենք, որ այս ամսվա սկզբին էլ Աժ-ում ռուսական գրքի գրադարան և հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբ բացվեց։ Հատկանշական է, որ ամիսներ առաջ, երբ դեռ Հայաստանը սրընթաց շարժվում էր դեպի Ասոցացման պայմանագիր՝ Եվրոպա, Աժ-ն նույն աշխատակազմի համար անգլերենի դասընթացներ էր նախաձեռնել։ Սակայն կուրսերն այդպես էլ մնացին թղթի վրա, և հերթագրված անձնակազմը մինչ օրս սպասում է:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում։
Այս տարվա օգոստոսին կառավարության որոշմամբ Երևանի Օրբելու 23 հասցեում տեղակայված նախկին կայազորային հոսպիտալը տրվեց «Հայաստանի պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ին։
Այսօրվա նիստում կառավարությունը իր պահուստային ֆոնդից 230 միլիոն դրամ կհատկացնի այդ շենքը, ինչպես նշված է որոշման նախագծի հիմնավորումների մեջ, «վերակառուցելու և արդիականացնելու» համար։ Թե ինչպես են «արդիականացնելու» այդ «ակադեմիան» պարզ է դառնում ձեռք բերվելիք գույքի անվանումներից, քանակից և գնից։ Օրինակ՝ 52 հազար դրամ ծախսվելու է ատամի մածուկ գնելու համար և ևս 105 հազար դրամ՝ 70 հատ ատամի խոզանակ գնելու համար։ 60 «կոմպլեկտ» սուրճի սպասքի համար կծախսվի 192 հազար դրամ։ Նույնքան թեյի սպասքը հարկատուներիս վրա կնստի 210 հազար դրամ։ Ձեռք բերվելիք 28 հատ էլեկտրական թեյնիկների համար կհատկացվի 700 հազար դրամ։ Դե թեյելուց ու սրճելուց հետո մեր կառավարման ակադեմիկները պետք է լոգանք ընդունեն, ուստի ձեռք կբերվի 20 հատ լոգանքի սրբիչ՝ 440 հազար դրամ ընդհանուր արժեքով (22 հազար դրամ յուրաքանչյուրը)։ Կառավարման ակադեմիական ստիլը պարտադրում է ձեռք բերել 780 ծաղիկների սածիլներ՝ 663 հազար դրամ ընդհանուր արժեքով, 800 թաղարային բույսեր՝ 720 հազար դրամ ընդհանուր արժեքով, 500 հազար դրամով ձեռք է բերվելու 500 հատ ծառ և թուփ։ Մի խոսքով, նախկին սովետական «ՎՊՇ»-ների («Վիսշայա պարտիյնայա շկոլա») ավանդույթը՝ անիմաստ կառույց-անիմաստ ծախսեր և այդ ամենը հարկատուների հաշվին, պահպանվում է ամբողջությամբ:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։
Շանթ Հարությունյանի դատահոգեբուժական փորձաքննությունն ավարտվել է և նա արդեն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Այդ մասին մեզ հայտնեց փաստաբան Ինեսա Պետրոսյանը։ Նա նշեց, որ փորձաքննության արդյունքները դեռևս հայտնի չեն, եզրակացությունը պատրաստ կլինի մի քանի օր անց միայն։ Շանթ Հարությունյանի դատահոգեբուժական փորձաքննությունն ավարտվել է և նա արդեն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Այդ մասին մեզ հայտնեց փաստաբան Ինեսա Պետրոսյանը։ Նա նշեց, որ փորձաքննության արդյունքները դեռևս հայտնի չեն, եզրակացությունը պատրաստ կլինի մի քանի օր անց միայն։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
-
-
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.