01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախումՏարեվերջին ցնցոտիավոր այս հայրենիքում կատարելով նման՝ 850 հազար դոլարի գնում, հայրենի խորհրդարանը ու նրա նախագահը փորձում են թարմացնել Աժ նախագահի երկու տեղակալների և տքնաջան աշխատանքով տուն-տեղ պահող-փող աշխատող 12 մշտական հանձնաժողովների նախագահների ավտոմեքենաները, որոնք ընդամենը 2007 թվին էին գնվել։ Աժ-ում ձեռն ի սիրտ բացականչում են. «Հե՜յ գիտի Թորոսյան, Նիկոյան, գնացին, իրենցից հետո մեծ խնայողություններ թողնելով, հիմա մինչև վերջին կոպեկը տարվա ավարտին մսխվել է»։
Իսկ 2007-ի ավտոմեքենաներն ի՞նչ են անելու՝ հարցրինք Աժ աշխատակազմի մեր աղբյուրին։ «Տալու են հանձնաժողովների նախագահների տեղակալներին»։ Բա տեղակալների՞ ավտոմեքենաներն ինչ են անելու։ «Հիմնականում դուրս են գրելու»:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում։
Երեկ ԱԺ արտահերթ նիստի ընդմիջման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը իրեն հարց տալու նպատակով մոտեցած լրագրողից շատ ագրեսիվ պահվածքով խլեց միկրոֆոնը և հայտարարեց. «Ես հարցազրույց չեմ տալիս։ Ոչ մի հարց, ասեցի։ Ամեն մի կազյոլ իրան լրագրողի տեղ ա դնում»։ Վերջին շրջանում Աժ մեծամասնությունը բավականին ագրեսիվ պահվածք է դրսևորում լրագրողների հանդեպ։
Բոլորովին վերջերս էլ Աժ նախագահ, կրկին ՀՀԿ–ական Հովիկ Աբրահամյանն էր լրագրողներին «հաստավզեր» անվանել։ Որքան էլ տարօրինակ հնչի՝ սա պետք է նորմալ համարել։ Եթե որևէ երկրում ամեն մի կազյոլ դառնում է պատգամավոր, իրենց քիմքին անհաճո լրագրողների նկատմամբ նման վերաբերմունքը պարզապես անխուսափելի է դառնում:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։
Երեկ Շանթի պաշտպան Ինեսսա Պետրոսյանից «ՀԺ»-ն տեղեկացել է, որ դեռ իր պաշտպանյալի նկատմամբ նշանակված դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության արդյունքների պատասխանը հայտնի չէ:
Հունվարի 5-ին լրանում է նոյեմբերի 5-ի գործով կալանավորվածների խափանման միջոց ընտրված երկամսյա կալանքի ժամկետը, և վարույթ իրականացնող մարմինը պետք է միջնորդությամբ հանդես գա դատարան՝ կամ կրկին երկարաձգելու վերջիններիս խափանման միջոց կալանքը, կամ ազատ արձակելու նրանց:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը, ըստ մեր տեղեկությունների, մերժել է նոյեմբերի 5-ի գործով կալանավորված, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի բողոք դիմումը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կառավարության 3-րդ շենքում, որտեղ տեղակայված են մի շարք նախարարություններ, կաբինետից կաբինետ լուրեր են շրջանառվում, թե հնարավոր է մարզեր տեղափոխվեն ոչ միայն սպորտի և երիտասարդության հարցերի և մշակույթի նախարարությունները. այլ նաև այլ գերատեսչություններ։ Սպորտի և մշակույթի նախարարությունների տեղափոխությունը խուճապի է մատնել շատերին, քանի որ այն երևանաբնակների համար իսկական բոթ է։ Երևանից մարզ գնալը և ճանապարհի, և ժամանակի, և աշխատավարձի առումով ձեռնտու չէ մարդկանց։
Դա նշանակում է, որ իրենց գործազրկություն է սպառնում փոխարենը Շիրակի մարզում մի քանի հարյուր հոգու համար աշխատատեղ կբացվի։ Բայց կառավարությունից երեկ մեր թղթակցին վստահեցրել են, որ բացի վերոնշյալ երկու նախարարություններից, այլ նախարարությունների մասին խոսք չի գնում, և խուճապն անհիմն է։ Հարցին, թե հնարավո՞ր է Ձեր նախարարությունն էլ տեղափոխվի: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն արձագանքել է՝ լավ միտք է, և հեռացել է առանց երկար-բարակ խոսելու:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում։
Գեներալ Մանվելն ու «կից» գեներալ Սեյրանը երեկ վաղ առավոտից խորհրդարանում էին։ Գեներալը շատ լավ տեսք ուներ, խնամված էր, տրամադրությունը՝ բարձր, մի քիչ լրագրողներից էր բողոքում, որ «շառ-շուռ են անըմ»։ Իսկ իրեն ողջունելու եկածներին՝ Սամվել Լիմինդրովիչին, Արտաշես Մամիկոնիչին՝ բոլորին բարևում, ողջագուրվելու պահին էլ ֆրանսիական ակցենտով ասում էր՝ «Ֆրանսայի պես՝ Ֆրանսայի պես», ասել է թե՝ երեք անգամ այտը այտին պետք է ողջագուրվել իր հետ այլևս։
Եկել եք գազի համաձայնագրին կողմ քվեարկեք, որ եղած-չեղածը տանք ռուսների՞ն՝ հարցրինք։ «Որ հնարավորություն ունենայինք՝ ոչ մեկին ոչ մի բան չտայինք, շատ լավ կըլներ, բայց դե հըմի՝ կյանք ա, բարեկամական կամ աշխատանքային հարաբերություններ ա, այո, պտի փոխադարձ լինի, իրանք մեզ են տարբեր բաներով աջակցում, մինչև՝ է՜, ռազմական կամ սահմանների պաշտպանության, մենք էլ որոշ բաներ պետք է իրանց հետ համագործակցենք»։ Լավ եք, չէ՞, գեներալ։ «Ուժեղ, էնքան ուժեղ, որ պատրաստ եմ շարքում նորից որպես զինվոր պայքարել»։ Շա՞տ չուզող ունեք։ «Նաաբարոտ՝ սաղ ուզում են, տենում ես՝ հենց մի բան ա ըլնում, սաղ ազգով ինձնով են հետաքրքրվում»:
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում:
Ազատ Հարությունյանը երեկ զանգել էր ՀՀ կառավարաթյան թեժ գծի 52-70-00 հեռախոսահամարով և սպառնացել, որ ինքնասպանության կդիմի. սակայն, ինչպես Aravot.am–ին վստահեցրել է ազատամարտիկը, հեռախոսավարուհին ինքնասպանությամբ սպառնացողին հորդորել է՝ ինչ ուզում եք՝ արեք:
Ազատ Հարությունյանը երեկ «Առավոտ»-ի խմբագրություն էր զանգահարել անմիջապես այն բանից հետո, երբ նրան՝ հուսահատության շեմին կանգնած մարդուն, կառավարության թեժ գծից, այսպես ասած՝ դրդել էին իրականացնել մտադրությունը։ Մեր այն հարցին, թե ի՞նչն է ինքնասպանության դիմելու պատճառը, ազատամարտիկն ասաց. «Գազը թանկացրել են, չեմ կարում մուծեմ»։
Ազատ Հարությունյանի պատմելով՝ ընդամենը 25 հազար դրամ թոշակ է ստանում. «Աղջկաս, փեսուս ու 2 թոռներիս հետ եմ ապրում, սաղ իմ վզին են, ամսի 19-իննա, արդեն 40 հազարի գազ եմ վառել, հացի փող էլ չի մնացել»։ Մեր ճշտող հարցին՝ միայն գազի համա՞ր է ինքնասպանության միտքը ծագել, պարոն Հարությունյանն ասաց. «Մենակ դրա համար չէ, մեզ վաբշե ուշադրություն չեն դարձնում, մարդու տեղ չեն դնում։ Սաղի թոշակները բարձրացրին, մերը չէ, հունիս-հուլիսին, մենք մարդ չե՞նք»։ Այն հարցին թե փորձե՞լ է, որպես ազատամարտիկ, օգնության համար դիմել պաշտպանության նախարարություն, Ազատ Հարությունյանը վստահեցրեց, որ դիմել է և գումարային աջակցության էլ ստացել է, բայց այլևս չի ցանկանում այդ նախարարություն դիմել. «Խո՞ ամեն անգամ պարոն Օհանյանին չեմ դիմելու, վարչապետն ինչի՞ համար ա։ Զանգել եմ ասել ՝ գազի գինը գոնե կես գին սարքեք, որ կարենամ մուծեմ, ասեց՝ գնացեք մեռեք, քցվեք, ինչ ուզում եք արեք, մեզ պետք չեք։ Առաջին օրն էլ եմ զանգել ասել՝ ես մոստից քցվելու եմ, ասեց՝ գնացեք՝ ուզում եք քցվեք, ինչ ուզում եք՝ արեք։ Ըտենց են արդեն մեզ պատասխանամ, հա՞, էտ էլ իրանց թեժ գիծը»:
Մանրամասները՝ «Առավոտի» այսօրվա համարում։
Երեկ մենք տեղեկություն ստացանք, ոք Դիլիջանի բժշկական կենտրոնը փակվել է` պետական կարգավիճակ ունեցող հիմնարկությունից վերածվելով մասնավորի։ Ըստ անանուն աղբյուրի, կենտրոնի սեփականատերերն են առողջապահության նախկին նախարար, «Էրեբունի» ԲԿ սեփականատեր Հարություն Քուշկյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը։
Տեղի ունեցած փոփոխության մասին անգամ հիվանդանոցի աշխատակազմը հստակ ոչինչ չգիտի։ Սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ շուտով տեղի է ունենալու բժշկական կենտրոնի տնօրենի փոփոխություն։ Սպասվում է, որ հիվանդանոցը ղեկավարելու է «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը։ Երեկ Հարություն Քուշկյանը հրաժարվեց պատասխանել այս տեղեկությունները ճշտող մեր հարցերին` խորհուրդ տալով այսօր դիմել իր մամուլի խոսնակին:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում:
Երևանի Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ գտնվող շուկան ցանկացած պահի կարող է փակվել, ապա բարեկարգվել և փոխանցվել էրեբունիի թաղային հեղինակություններին:
Ամիսներ շարունակ շուկայի աշխատանքը չէր խոչընդոտվել, և ահա երեկ շուկա են այցելել անհայտ մարդիկ և պահանջել են, որ շուկայի աշխատակիցները հեռանան: Շուկայի աշխատակիցները երեկ մեզ պատմեցին, որ վաղ առավոտյան իրենց են այցելել մի խումբ անձինք, ովքեր ներկայացել են որպես մի ընկերության ներկայացուցիչներ, որը նոր պայմանագիր է կնքել և շուկայի տարածքն այժմ իրենցն է.։ «Հիմա մենք դատական գործընթացի մեջ ենք, դատական կարգով վիճարկում ենք շուկայի տարածքը մեզ տալու վերաբերյալ պայմանագիրը երկարացնելու հարցը, բայց նրանք արդեն պայմանագիր են կնքել, որ տարածքը իրենց պետք է տրամադրվի: Դա չի կարող օրինական բան լինել։ Վաղ առավոտյան եկել էին շուկա և պահանջում էին, որ տարածքը ազատվի»։
Նրանք թույլ չէին տալիս, որ աշխատենք, մարդկանց ասում էին, որ մարդիկ որևէ իրավունք չունեն այդտեղ աշխատեն։ Մեծ կռիվ, վիճաբանություններ եղան, բայց հետո այդ մարդիկ հեռացան ու ասացին, որ երկուշաբթի օրը վերադառնալու են»,– ասաց շուկայի մի աշխատակից։ «Այսօր մենք չկարողացանք աշխատել, մեր աշխատանքը թերի մնաց»,– ասաց մեր զրուցակիցը։ Մեր հարցին, թե ինչ են պատրաստվում անել երկուշաբթի օրը և արդյոք կազատեն շուկայի տարածքը, նա պատասխանեց. «Վերաքննիչից հետո դեռ Վճռաբեկ պետք է դիմենք, այնպես որ, նման գործողություններ հիմա որ նրանք անում են, անօրինական են անում։ Տեսնենք, թե ինչ է լինելու երկուշաբթի օրը, չգիտենք ինչ գործընթաց է լինելու, բայց մինչև դատական գործընթացը չավարտվի, մենք չենք հեռանալու։ Բացի այդ, տարածքի վրա նաև շինություններ կան, որոնք մեր սեփականությունն են»։
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
Հերթական պաշտոնյայի որդուն բարձր պաշտոն են տվել։ Երեկ տեղեկացանք, որ առողջապահության փոխնախարար է նշանակվել Աժ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը, ով «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրենն էր։ Թե ինչու է արժանին հենց պաշտոնյայի որդին համարվել, ակնհայտ է, որ ոչ թե հմտությունների ու բացառիկ խելքի համար, այլ հայրիկի կապերն ու շրջապատն են դեր խաղացել:
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում:
Հայաստանում իշխանությանը չվստահելու հիմքերը բազմաթիվ են։ Շատ հեռու չգնալու համար նշենք, որ Հայաստանի քաղաքացիներին այդպես էլ չբացատրեցին, թե ինչու էր գազի «իսկական» գինը մեզնից թաքուն պահվում, ինչու է մեր պետությունը մշտապես պարտք մնում Ռուսաստանին հսկայական գումարներ, և վերջապես՝ ինչու են սահմանի վրա ստացված 109 դոլարանոց գազը մեզ վրա վաճառում 400 դոլարով: Մարդիկ, ի վերջո, կընդունեն ցանկացած բացատրություն, եթե այն գոնե որոշ չափով տեղավորվի ձևական տրամաբանության կանոնների մեջ։ Բայց պաշտոնյաները հարցազրույցներում և խորհրդարանական ամբիոնից այնպիսի բացատրություններ են տալիս, որոնցից իրենք էլ գլուխ չեն հանում։ Այսօր էլ, վստահ եմ, ներկայացնելու են իրենց կնքած «դարի գազային պայմանագիրն» այնպես, որ բոլորին միանգամայն պարզ կդառնա՝ մեզ նորից խաբում են։
Ամենատպավորիչն այս «դարի պայմանագրում», իհարկե, տարեթիվն է՝ 2043 թվականը։ Այսինքն՝ 30 տարվա ընթացքում ռուսաստանյան «Գազպրոմի» հետ կնքած նվաստացուցիչ պայմանագիրը Հայաստանի ոչ մի իշխանություն չի կարողանա փոփոխել։ Եվ կրկին՝ կառավարության ներկայացուցիչները մեզ հետ անկեղծ չեն լինի և չեն ասի, թե ե՞րբ են սկսվել գազի հետ կապված այս բոլոր պատմությունները, և քայլերի ո՞ր հերթականությունն է բերել այս վիճակի, երբ անորակ և թանկ գազը ստանալու համար մենք պետք է, ըստ էության, Ռուսաստանին հանճնենք մեր ողջ էներգահամակարգը։
Անկեղծության, մեղմ ասած, պակասի պատճառը, ինձ թվում է, այն է, որ սկսած մոտավորապես 2000 թվականից՝ այստեղ լուրջ կրիմինալ կա։ Մենք գործ ունենք ապօրինի, գաղտնի, մութ գործարքների մի շղթայի հետ, որի վերջին օղակն է այս «գազային պայմանագիրը»։ Խնդիրը, վստահ եմ, այդ կրիմինալի մեջ է, ոչ թե Ռուսաստանի կամ «Գազպրոմի»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտի» այսօրվա համարում:
-
-
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.