02.05.2024 | 14:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Ամանորը բավականին հետաքրքիր է անցել ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանի և նրա կուսակցական ընկերուհիների համար։ Բանն այն է, որ սույն տիկինը Ամանորը նշելու քեֆեր է կազմակերպել, որոնց մասնակցելու հրավեր են ստացել ՀՀԿ-ական կանայք։ Ընդ որում՝ պատգամավորը որոշել է, որ կանայք քեֆի համար պետք է վճարեն 10 հազար դրամ, իսկ ավելի համեստ կենցաղով ապրողները՝ 5000 դրամ։ Ընդ որում՝ կուսակցությունն էլ առանձին է գումար տրամադրել միջոցառման համար։ Հավելենք նաև, որ սույն տիկինը ինչ պատգամավորի մանդատ է ձեռք բերել, ընկերացել է Աժ փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի տիկնոջ հետ։ Մուրադյանի սերն առ Գալուստ Գրիգորիչի տիկինն այնքան է մեծացել, որ նա որոշել է յուրօրինակ նվեր մատուցել Սահակյանի տիկնոջը՝ նրան հրավիրելով Դուբայ։ Բնականաբար, հրավեր անողն ինքն էլ հոգացել է ծախսերը:
Չորրորդ ինքնիշխանություն
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնետոմսերը ռուսական «Գազպրոմին» վաճառելու պայմանագրին հավանություն տալու հարցը։ Սա այն նույն գործարքն է, որ կնքվել է Պուտինի՝ անցած տարվա դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարած այցի ժամանակ։ Եվ իհարկե, խիստ կանխատեսելի է, որ կառավարությունն այդ հավանությունը կտա։
Բայց ուշագրավ է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը համաձայնագրում գտել է շատ հետաքրքիր թերություններ։ Մասնավորապես, նախարարությունն «անընդունելի» է որակել պայմանագրի այն կետը, որով հայկական կողմն իր վրա պարտավորություն է վերցնում, որ վաճառքից հետո «Գազպրոմի» մասնաբաժինը «Հայռուսգազարդում» կկազմի 100 տոկոս։ «… Տվյալ պարագայում անհասկանալի է, թե նախարարությունը՝ որպես վաճառող կողմ, ինչու պետք է ապահովի «Գազպրոմ» ԲԲԸ-ի 100 տոկոս բաժնետեր լինելու պայմանը։ Նշվածի ռիսկայնությունը կայանում է նրանում, որ եթե ինչ-ինչ պատճառներով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի քանակն ավելանա, ապա նախարարությունն իր վրա պարտավորություն կվերցնի՝ 63 մլրդ 333 միլիոն 900 հազար ՀՀ դրամով հետ գնելու վաճառված բաժնետոմսերը»։
Իհարկե, սա ամենայն հավանականությամբ խմբագրական բնույթի թերություն է, բայց ուշագրավն այն է, որ անցած տարվա դեկտեմբերին Աժ-ում այս պայմանագրի շուրջ ծավալված թեժ քննարկումների ժամանակ իշխանության ներկայացուցիչները պնդում էին, որ այդ փաստաթղթի վրա աշխատել են չափազանց մանրակրկիտ և դրանում թերություններ հնարավոր չէ գտնել:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Այսպես ասած Արտագաղթի ուսումնասիրման հանձնաժողովը մինչև հունվարի 24-ը կհրապարակի իր ուսումնասիրության արդյունքները։ Թերթի ունեցած հավաստի տեղեկություններով, նախնական տեղեկություններ արդեն կան և դրանք աղետալի են։
Հիշեցնենք, Միգրացիոն պետական ծառայությունն առա֊ ջարկելԷր բյուջեից գումար հատկացնել’ արտագաղթի պատճառներն ուսումնասիրելու համար: Սույն ուսումնասիրությունը գիտության պետական կոմիտեն պատվիրել Էր հայ-ռուսական սլավոնական համալսարանին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանում արտագաղթի վերաբերյալ պատգամավորների հարցերին պատասխանելիս հայտարարել էր. որ ուսումնասիրություն է իրականացվում՝ արտագաղթ երևույթի պատճառներն ավելի լավ հասկանալու, շարժառիթներն ավելի մանրակրկիտ հասկանալու համար՝ այն նպատակով, որպեսզի իրենց գործողությունները լինեն արդյունավետ:
ՀՀ Միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը, ով ևս մասնակցել է ուսումնասիրման աշխատանքներին, երեկ մեզ փոխանցեց, որ «Միգրացիոն հոսքերի վերաբերյալ ընտրանքային հետազոտության» արդյունքները, ըստ պայմանագրի, պետք է պատրաստ լինեն հունվարի 24-ին։ Թվեր նա չցանկացավ նշել՝ խորհուրդ տալով սպասել ուսումնասիրության հրապարակմանը։ Մեր տեղեկություններով, հարցվածների 80 և ավելի տոկոսը արտագաղթը կապել են սոցիալ-տնտեսական, մեղմ ասած, վատ պայմանների, աշխատատեղերի բացակայության հետ:
Մանրամասները՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում:
«Հաց չունեք՝ կերեք կարկանդակներ»՝ այս արտահայտությունը վերագրում են Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետին, որն, ի դեպ, հետագայում հեղափոխականների կողմից մահապատժի ենթարկվեց: Չնայած պատմաբանները պնդում են, որ հեղափոխականների գաղափարախոսներից մեկը՝ ժան-ժակ Ռուսոն, որը շրջանառության մեջ է դրել այդ ձևակերպումը, իրականում դա հորինել Է, և թագուհին զուտ ժամանակագրական առումով չէր կարող նման բան ասել, այդուհանդերձ՝ Ֆրազը շատ դիպուկ է և բնութագրում է բոլոր ժամանակների և բոլոր երկրների իշխանությունների ցինիզմը:
Ես վերջերս գրել եմ այդ ցինիզմի նպատակների մասին: Կրկնեմ, հավանաբար, խնդիր կա մարդկանց վիրավորելու, սեփակական «առավելություններն ու արտոնությունները» ցուցադրելու: Մեր իրավիճակում, համենայնդեպս, դա այդպես Է: Տարրային քաղաքացիները շոկ են ապրում իրենց կոմունալ հաշիվները տեսնելիս նրանց ճնշող մեծամասնությունն այս ձմեռային ամիսներին չի կարողանում ծայրը ծայրին հասցնել: Լրագրողը խնդրում է իրավիճակը մեկնաբանել իշխանության ներկայացուցչին: Ի՞նչ պիտի ասի, իմ կարծիքով, իշխանավորը:
Մոտավորապես այսպես. «Շատ ցավում եմ. իսկապես թե՜ անբարենպաստ վիճակի և թե՜ մեր բացթողումների պատճառով հայաստանցիների նյութական վիճակը վատթարացել Է: Դրականն այն Է, որ գազի գինը մոտակա տարիներին այլևս չի բարձրանա, իսկ մենբ այս ընթացքում այնպես կանենք, որ մարդիկ ստանան այնպիսի աշխատավարձ, որով կկարողանան ձմեռային ամիսներին իրենց հացի և կոմունալ ծախսերի գումարներն ապահովել: Կփորձենք նաև գտնել Էներգիայի այլ աղբյուրներ: Իսկ առայժմ տոկունություն ենք մաղթում և ներողություն խնդրում»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Երեկ անդրադարձել էինք նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ամերիկյան ակտիվ կյանքին: Գրել էինք, որ Սերգեյիչին վերջերս տեսել են Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում՝ քեֆ անելիս: Ներկաները հիացմունքով վայելել են Սերգեյիչի համուհոտով երգն ու պարը: Անդրադարձել էինք նաեւ նրա ուրախության առիթին՝ որ Կալիֆորնիայում առանձնատներ է գնել: Ամեն դեպքում, տեղի հայերն այդպես էին պնդում:
Երեկ, սակայն, խմբագրություն էր զանգել Ալիկ Սարգսյանը և պնդում էր, որ ոչ ինքը, ոչ իր հարազատներից որևէ մեկն առանձնատներ ձեռք չի բերել օվկիանոսից այն կողմ, ԱՄՆ մեկնել է անձնական գործով՝ մերձավորներից մեկի առողջության հետ կապված, ապրել է ընկերոջ՝ Օհան Ղարիբյանի հյուրանոցում, որը «3-4 աստղանի սովորական հյուրանոց» է, ոչ մի շքեղություն իրեն թույլ չի տվել, մասնակցել է «Քրիսմըսի» հետ կապված մի խնջույքի, որի ժամանակ լուռ նստել է, չի էլ երգել-պարել: Մինչդեռ մեզ զանգահարած ամերիկաբնակ անձը, որի հետ երեկ մենք կրկին կապվեցինք, պնդում էր, որ անձամբ է տեսել նրա երգն ու պարը, և խրախճանքը եղել է Գլենդելի ռեստորաններից մեկում, իսկ Ալիկ Սարգսյանին պատկանող նոր առանձնատունը Բրբենք քաղաքում է:
Հրապարակ
Վերջերս բավականին ակտիվացել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին թոշակի ուղարկելու մասին խոսակցությունները: Բնակչության շրջանում նույնիսկ մարզպետացուների անուններ են շոշափվում, որոնք, ըստ տարածված լուրերի, իրենք են շրջանառում իրենց անունները:
Ամենից հաճախ կարելի է լսել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անունը, որին դեռ նախընթաց տարի էին շտապում կարգել մարզպետի աթոռին: Պաշտոնի գինը, թերևս, փետրվարին կայացած նախագահական ընտրությունն էր, որը պատվով հաղթահարելու դեպքում Կարեն Գրիգորյանի համար լուսավոր հորիզոններ էին բացվելու: Բայց Էջմիածնի քաղաքապետը, մեղմ ասած, տանուլ տվեց «քննությունը»: Ձախողումից հետո, չնայած մի կերպ պահպանեց համայնքի ղեկավարի իր մանդատը, բայց դա չխանգարեց, որ նոր տարում հին ցանկությանը երկրորդ շնչառություն տա, մանավանդ որ, հանձին գեներալ, ՀՀ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Գրիգորյանի, ամուր և հուսալի տանիք ունի:
Մարզպետացուների շրջանառվող թեժ եռյակում Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն է: Սկանդալային պատմություններով աչքի ընկնող ղեկավար, որի պաշտոնավարման տարիներն արմավիրցուն ոչինչ չտվեցին: Շարքային արմավիրցու համար Խլղաթյանը ծառ կտրող, մայթ վաճառող ու ընտանեկան բիզնեսը ծաղկեցնելու համար «սեփական ու պետական բուրդն» իրարից չտարբերող ղեկավար է: Բայց քանի որ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի մերձավորն ու բարեկամն է, ծովը նրա համար էլ է ծնկներից: Ասել է թե, ի դեմս Նեմեց Ռուբոյի, իշխանական վերնախավում բարեխոս ունի:
Պակաս ակտիվ չեն քննարկումները նաև երրորդ հավանական թեկնածուի՝ ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր Նահապետ Գևորգյանի՝ Նովոյի անվան շուրջ:
Մանրամասները՝ «Հրապարակը»-ի այսօրվա համարում:
Թերթի հետ զրույցում ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի վերջին երկու հարցազրույցներին, դրա պատճառներին ու նպատակներին՝ նախ նկատելով, որ դեռևս պարզ չէ, թե որոնք են Քոչարյանի ակնկալիքները:
«Կարող ենք ոչ առանց հիմքերի ենթադրել, որ նա առնվազն պետք է որ ցանկանա, որ իր և իր մերձավոր շրջապատի դիրքերը ամրապնդվեն Հայաստանի քաղաքական, տնտեսական դաշտում: Բայց ի՞նչ է նա կոնկրետ ուզում, այսօր դժվար է ասել: Նկատվում է, որ այժմ Քոչարյանի կողմից որոշակի «հետախուզություն» է իրականացվում», նշել է Էդգար Վարդանյանը:
Մանրամասները՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական վերջին ընտրություններից հետո կարծես թե չի վերագտնում իրեն։ Նա մեկ ԱՄՆ է մեկնում, մեկ հայտնվում, իսկ քաղաքական պրոցեսներում այլևս չկա։
«Ժառանգության» առաջնորդը նաև ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և 1.5 միլիոն դոլարով վաճառքի է հանել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի 4 հարկանի շենքը, որը գտնվում է Արաբկիր համայնքում (Երզնկյան փողոց)։ Կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը երեկ մեր զրույցում խորհուրդ տվեց տեղեկությունը ճշտել Հովհաննիսյանից։
Վերջին շրջանում վատ են նաև կուսակցության գործերը։ Խոսակցություններ կան, որ Հովհաննիսյանն ընդհանրապես հեռանալու է «Ժառանգությունից», այն կղեկավարի Արմեն Մարտիրոսյանը։ Իսկ թե ինչ կանի Րաֆֆին, արդյո՞ք կտեղափոխվի ԱՄՆ. որտեղ ապրում են ծնողները և երեխաները, թե կմնա Հայաստանում, դժվար է ասել։ Մի բան հստակ է՝ նրա համար քաղաքական ռեաբիլիտացիան դժվար կլինի, եթե ոչ անհնար:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում:
Ինչպես և կանխատեսվում էր, այս ձմեռ ՀՀ բնակչությունն աստղաբաշխական գումարներ է վճարել գազից և էլէներգիայից օգտվելու համար։ Ըստ պաշտոնական տվյալների, դեկտեմբերին ՀՀ բնակչությունն օգտագործել է 122 միլիոն խմ գազ։ Իսկ սա նշանակում է, որ մեկ խմ գազի 156 դրամ գնի պայմաններում, այդքան գազի գումարային արժեքը կազմում է շուրջ 19 մլրդ դրամ։
Համեմատության համար՝ 2012 թվականի դեկտեմբերին բնակչությունն օգտագործել է շուրջ 85 միլիոն խմ գազ։ Այն ժամանակ մեկ խմ գազի գինը 132 դրամ էր և հետևաբար ամբողջ բնակչությունը գազի դիմաց վճարել էր 11 մլրդ դրամ։
Այլ կերպ ասած, միայն գազի դիմաց այս դեկտեմբերին ազգովի վճարել ենք 8 միլիարդ դրամով ավելին քան անցած դեկտեմբերին։ Մոտ մեկ միլիարդ դրամով էլ աճել են էլէներգիայի դիմաց կատարած վճարումները։ Այսպիսով, այս դեկտեմբերը բնակչության վրա միայն էներգետիկ ծախսերի մասով 9 միլիարդով ավելի թանկ է նստել։ Նույն միտումը պահպանվելու է նաև հունվարին, քանի որ հունվարի առաջին կեսը նույնպես խստաշունչ է եղել։
Այսպիսով, միայն դեկտեմբեր և հունվար ամիսներին ընդհանուր բնակչության էներգետիկ ծախսերը 16-17 միլիարդ դրամով ավելին կլինեն քան անցած տարի էր։ Իսկ սա նշանակում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գազի և էլէներգիայի դիմաց վճարել է մոտ 6 հազար դրամ ավելին Միջին վիճակագրական՝ չորս հոգանոց ընտանիքի՝ միայն ջեռուցման ծախսը ավելացել է 24-25 հազար դրամով։ Պաշտոնական տվյալներով մոտ 33 տոկոս աղքատություն արձանագրած երկրի համար սա մեծ, չափազանց մեծ գումար է։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։
Որքան էլ ԲՀԿ-ն, իր խասյաթի համաձայն, հերքում է, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ, Գագիկ Ծառուկյանի աջ թև Սեդրակ Առուստամյանն օդանավակայանի VIP սրահում, երբ փորձել է զենք փոխանցել մեկին, ձերբակալվել ու որոշ միջնորդություններից հետո ազատ արձակվել, չի համապատասխանում իրականությանը, որոշ աղբյուրների պնդմամբ՝ «փաստը» կայացել է։
Ավելին՝ պնդում են նաև, որ Սեդրակ Առուստամյանը Ռոբերտ Սեդրակիչի բարեկամն է, նրանք մինչև Ռոբերտ Սեդրակիչի հայրը, ունեցել են Սեդրակ անունով ընդհանուր մեծ պապ։ Պարոն Առուստամյանին նախ հարցրինք՝ ի՞նչ զենք է նա փոխանցել այդ «մեկին»։ «ՍՈւ-35– ասաց նա։ Այ դա պո ԲՀԿ-սկի է, թե չէ՝ աղբի մեքենա, ձյուն մաքրող մեքենա, տուկի թել… «Չի եղել նման բան օդանավակայանում, շարքային մուտիլովկա են անում իմ հանդեպ»։ Ինչո՞ւ։ «Գրողին հարցրեք. Ծառուկյանին բան են ուզում հասկացնել»։ Ի՞նչ։ «Չգիտեմ»։ Չէ, ասում են՝ առաջին հերթին ակտիվացած Քոչարյանին են բան հասկացնում. Դուք նրա զարմիկն եք, չէ՞։ «Մենք բարեկամներ չենք»։ Մի ուրացեք Ձեր եղբորը։ «Մեկ է՝ բարեկամ չենք»,– ասաց Սեդրակը:
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում:
-
-
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում -
02.05.2024 | 02:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.