01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախումԴեկտեմբերի քսանութին Ղարաբաղից վերադարձած Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին ասել է. որ վարչապետի հետ ձեռնամարտը հեռու է գնացել, կանգ առեք, ու հրադադար է կնքվել վերջինիս թիմերի և նրանց «տակ» գտնվող լրատվամիջոցների միջև։
Որից հետո Գ. Ծառուկյանը մեկնել է Մոնակո՝ Ամանորն այնտեղ անցկացնելու։ Իսկ Հովիկ Աբրահամյանը հունվարի մեկին այցելել է Սերժ Սարգսյանին՝ վերջինիս հոր մահվան առաջին Նոր տարվա առիթով, ընդ որում, բացի Անվտանգության խորհրդի անդամներից, որևէ այլ մեկն այդ օրերին չի այցելում Սարգսյաններին։ Ապա մեկնել է Եվրոպա՝ ոչ միայն Ամանորն անցկացնելու, այլև բուժզննության համար։ Դա էր պատճառը, որ Հ. Աբրահամյանը բացակայում էր Սուրբ Ծննդյան պատարագից:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Այս Ամանորը արտարժույթի շրջանառության իմաստով անհամեմատ համեստ է եղել քան անցածը։ Ըստ ԿԲ հրապարակած տեղեկատվության, այս տարվա առաջին աշխատանքային շաբաթվա ընթացքում բանկերը գնել են 685 միլիոն, վաճառել 95.3 մլն դոլար։ Անցած 2013 թվականի հետամանորյա առաջին աշխատանքային շաբաթվա ընթացքում բանկերը գնել էին 85.1 միլիոն դոլար և վաճառել 113.3 միլիոն դոլար:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում:
Երեկ հայտնի դարձավ, որ օրերս ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասում միջադեպ է տեղի ունեցել՝ ինչի հետևանքով երեկ գիշերը ժամը 03:30-ի սահմաններում ծայրահեղ ծանր վիճակով Երևանի ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևանի 18-ամյա բնակիչ Մհեր Խլղաթյանը։ Հոսպիտալից երեկ մեզ հայտնեցին, որ զինծառայողը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Հայտնեցին նաև, որ զինծառայողը հիվանդանոց է տեղափոխվել թոքաբորբ ախտորոշմամբ։ Նշենք, որ Խլղաթյանը բանակ էր զորակոչվել ընդամենը 27 օր առաջ՝ դեկտեմբերի 18-ին։
Մեր ունեցած տեղեկություններով՝ մինչև Երևան տեղափոխելը զինվորը մի քանի օր ունեցել է թոքերի հետ կապված խնդիր։ Ըստ որոշ տեղեկությունների, զորամասի բուժկետում զինծառայողի նկատմամբ բռնություն են կիրառել բժիշկն ու բուժակները։ Մինչ Երևանի հոսպիտալ տեղափոխելը զինվորին տարել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ որոշ ժամանակ պահելուց հետո միայն տեղափոխել են Երևան։ Մհերը բանակ էր զորակոչվել 2013թ. ղեկտեմբերի 18-ին, Կենտրոնի զինկոմիսարիատի կողմից. նա բնակվում է Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ քրոջ և մոր հետ, իսկ հայրը գտնվում է արտասահմանում։
ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը երեկոյան մեզ հայտնեց, որ զինծառայողի գիտակցությունը տեղն է:
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
Պարզվում է՝ 2000-ականների սկզբին Հայաստանում շինարարական փուչիկ էր փչվում՝ ի վնաս մեր երկրի և տնտեսության հետագա զարգացման, իսկ Կենտրոնական բանկի նախագահը այդ «փուչիկի» վերաբերյալ ծպտուն չէր հանում։ Մյուս կողմից՝ պարզվում է, որ 10 տարվա ընթացքում՝ 1998-2008 թվականներին, Հայաստանի գլխավոր ֆինանսական կառույցը՝ Կենտրոնական բանկը, ղեկավարում էր խիստ անգրագետ և բարոյական կասկածելի որակներ ունեցող անձնավորություն, սակայն երկրի նախագահը այդ հանգամանքի վրա աչք էր փակում։ Եվ միայն այսօր՝ տարիներ անց, նրանք երկուստեք պարզեցին, թե ինչպիսի հրեշավոր թիմակիցներ են ունեցել և ինչպիսի տիտանական ջանքեր էին գործադրում՝ նրանց սխալներն ուղղելու համար։
Իհարկե, ճիշտ է Ռոբերտ Քոչարյանը՝ մեր բոլոր պետական ինստիտուտները (բացի բանակից) վարկաբեկված են։ Թե ով, երբ և ինչ լումա է ներդրել այդ վարկաբեկման գործում՝ մի կողմ թողնենք։ «Գազային» պատմությունից հետո, այո, էլ ավելի վարկաբեկվեց կառավարությունը։ Բայց մեզանում վարկաբեկվել է նաև քաղաքական պայքարը. և դրա պատճառներից մեկն էլ այն է, որ այն չի ընկալվում որպես բաց, ազնիվ, սկգբունքային պայքար։ Ընկալվում է կա՜մ որպես իշխանության մեջ գտնվող տարբեր «թայֆաների» կռիվ, որն, ի վերջո, ունի տնտեսական հիմք, կա՜մ որպես նախկին թիմակիցների ինչ-ինչ անձնական հաշիվների պարզաբանում, ժողովրդի լեզվով ասած՝ «հին մեռելների թաղում»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Երբ խոսք է գնում խաղի կանոնների մասին, այստեղ, ինձ թվում է, հնարավոր չէ առանց որոշակի պեդանտիզմի, տառակերության, ձևական մոտեցման։ Հակառակ դեպքռւմ բացառություններն ավելի շատ կլինեն, քան օրենքները։ Մոտավորապես այսպես. ընդհանրապես պատգամավորը չպիտի գործարարությամբ զբաղվի, բայց եթե նա ՀՀԿ-ից է կամ ԲՀԿ-ից՝ կարելի է։ Ընդհանրապես պաշտոնյան չպիտի բիզնեսին «տանիք կանգնի», բայց եթե նա բարձրաստիճան ոստիկան է, ապա ընդունելի է։ Սովորաբար փայտերով և պայթուցիկ նյութերով երթ անելը լավ չէ, բայց եթե խոսքը հայրենիքի փրկության մասին է, ապա շատ էլ լավ է։ Որպես կանոն, հանրային վայրերում չի կարելի հայհոյել, բայց եթե դա «մեր ախպեր Շմայսն է», ապա` ոչինչ, կռված տղա է։ Ընդհանրապես լրագրողը պետք է լուսաբանի իրադարձությունը, ոչ թե մասնակցի դրան, բայց երկրի համար ճակատագրական պահերին պիտի մասնակցի։ Օրենքով արգելված է խոչընդոտել լրագրողների աշխատանքը, բայց եթե խոսքը Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության մասին է, ապա թույլատրելի է։ Սովորաբար դատապարտելի է պատգամավորների քվեարկության քարտերը գողանալը, բայց պետական հանցագործությունը կանխելու համար միանգամայն ողջունելի է: Ընդհանուր առմամբ մարդ սպանելը հանցագործություն է, բայց եթե դա անում է մեր «մյուս ախպեր» Լիսկայի որդին, դա հանցագործություն չէ:
Մի խոսքով՝ ամեն քայլափոխի կանգնած է այն, փոխաբերական իմաստով, «գաիշնիկը», որին կարելի է մահանա բռնել՝ այս կամ այն կանոնները խախտելու համար։ Մինչդեռ ձևակերպումը պետք է լինի կատեգորիկ. եթե չի կարելի, ուրեմն չի կարելի ԵՐԲԵՔ։
Իտալացի Ֆաշիստների առաջնորդ Բենիտո Մուսոլինիին, ըստ որոշ աղբյուրների, մի թևավոր խոսք է պատկանում՝ «Յուրայիններին` ամեն ինչ, օտարներին՝ ըստ օրենքի»։ Ունիվերսալ բանաձև է հետամնաց երկրների համար:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտի» այսօրվա համարում:
Երեկ «Միկա Լիմիթիդ»–ից մեր թղթակցին հայտնել են, որ հոլդինգը ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությանը չի վաճառվել առայժմ։ «Միկա Լիմիթիդ» հոլդինգից, սակայն, չեն բացառել, որ կողմերի միջև առքուվաճառքի պայմանագիր կարող է կնքվել։ Երբ ակտիվների վաճառք լինի, հանրությանը կտեղեկացնենք»,–ասել է հոլդինգի ներկայացուցիչը:
Նախօրեին «Արմինֆո»–ն հայտնել էր, որ «Ռոսնեֆտը» ձեռք է բերել «Միկա Լիմիթիդ» ընկերության բոլոր նավթային ակտիվները։ Գործակալության աղբյուրի համաձայն, ձեռք են բերվել «Միկա Լիմիթիդ» ընկերության ռչ միայն ավտոլցակայանները, նավթի բազաները, այլև գրասենյակային տարածքները։
Հ իշեցնենք, ոք «Միկա Լիմիթիդ» ընկերության սեփականատերը գործարար Միխայիլ Բաղդասարովն է:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում:
Անցած տարվա դեկտեմբերի 24-ին Դիլիջանում հնչել էին կրակոցներ, որոնց հետևանքով զոհվել էին երկու երիտասարդ։ Մինչ կրակոցները, տեղի է ունեցել թեժ «ռազբորկա»։ Ամբողջ Դիլիջանը խոսում է, որ դրան ներկա են գտնվել Դիլիջանի ոստիկանապետ Արթուր Եգանյանը և տեղական նշանակության այլ բարձրաստիճան ոստիկաններ։ Հենց այդ թեժ «ռազբորկան» է ավարտվել կրակոցներով, իսկ կրակողը ոստիկանության այդ պաշտոնատարների աչքի առաջ անարգել հեռացել է դեպքի վայրից։
Երեկ հայտնի դարձավ, որ այդ նույն Արթուր Եգանյանը ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրամանով նշանակվել է Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ։ Այսինքն՝ ստացել է ավելի «թռփոշ» պաշտոն։ Երեկ մեր թղթակիցն Արթուր Եգանյանի հետ կրկին զրուցել է հեռախոսով և մի քանի հարցեր ուղղել նրան։ «Մի անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է, թողեք հանգիստ ապրեմ»,– պատասխանել է Եգանյանը։ Դե իհարկե՝ «նորմալ է»։
ՀՀ իշխանության գործունեության և բարքերի ներկայիս չափանիշներով Եգանյանին նոր պաշտոնի նշանակելն ավելի քան նորմալ է:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում:
Եվ այսպես 2014 թվականի հուլիսի 1-ից ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների աշխատավարձը դառնալու է 661.400 դրամ, իսկ մշտական հանձնաժողովների նախագահներինը՝ 793.680 դրամ։ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին։
Ներկայումս Ազգային ժողովի պատգամավորների և մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնային դրույքաչափերը սահմանված են 331.595 դրամ:
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Դիմացինի հանդեպ ուշադիր լինելով` մարդը կարող է նկատել նրա վարքի փոփոխությունները: Եթե մարդը սկսում է մեկուսանալ շրջապատից, իր սիրելի մարդկանցից, սկսում է հրաժարվել իր հոբիներից` սա կարող է նշանակել, որ մարդը գտնվում է նախաինքնասպանության հոգեվիճակում։ Այդ հոգեվիճակը կարող է երկարաձգվել մինչև մեկուկես տարի։
«Առավոտի» հետ զրույցում այս մասին ասել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական հետազոտման կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Կամո Վարդանյանը։
Պարոն Վարդանյանը գտնում է, որ շատ կարևոր է ինքնասպանության դեպքերի ճիշտ մեկնաբանումը ԶԼՄ-ների կողմից։ Մասնագետը սխալ է համարում մինչև վերջ չճշտված տվյալների հրապարակումը, բացի այդ, ըստ նրա` արգելվում է խոսել ինքնասպանության ձևի մասին, քանի որ դա կարող է խթան հանդիսանալ դեպրեսիայի, նախաինքնասպանության հոգեվիճակում գտնվող անձի համար, որպեսգի նա իրագործի իր ծրագրած ինքնասպանությունը. «Ինչպես նաև լուրերի հաղորդման ժամանակ չի կարելի տեղի ունեցած վթարի մանրամասները նշել. օրինակ՝ ինչ մակնիշի մեքենա է եղել, ինչ գույնի, որ փողոցում է եղել, օրվա որ հատվածում։ Քանի որ այդ մարդը, որի մոտ համընկնում են այդ տվյալները, գտնվում է պոտենցիալ ագրեսիայի ազդեցության տակ»։
Ըստ պարոն Վարդանյանի՝ ուշադիր լինելով դիմացինի հանդեմ՝ մարդիկ նկատում են այդ փոփոխությունները։ Մասնագետի ներկայացմամբ՝ ինքնասպանության ձգտումները կարող են արտահայտվել տարբեր ձևերով, օրինակ՝ մարդը կարող է անել այսպիսի արտահայտություն՝ «Ես հոգնել եմ կյանքից», «Ես այլևս չեմ կարող դիմանալ», «Ես ուզում եմ քնել ու երբեք չարթնանալ» և այլն։ Այսինքն՝ անձի մոտ գերակշռում է դեպրեսիվ հոգեվիճակը:
Մանրամասները՝ «Առավոտի» այսօրվա համարում։
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչն է, հունվարի 21-ին մեկնելու է Ստրասբուրգ։ Մեր այս տեղեկությունը երեկ հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի գծով խորհրդական Քրիստինե Մելքոնյանը: Այցը կապված է Եվրոպական դատարանում քննվող մի շարք գործերի հետ։ Օրակարգում է նաև «Չիրագովն ու մյուսները ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը, որով լսումներ են նշանակված հունվարի 22-ին։
Խոսքը Ադրբեջանի մի քանի քաղաքացիների հայցի մասին է, ովքեր ժամանակին բնակվել են Լաչինում և ԵԴ են դիմել սեփականության խնդիրների համար։ Նրանք բողոքել են. որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ կորցրել են իրենց տներն ու այլ գույք և տեսանելի ապագայում չեն կարող վերադառնալ այնտեղ։ Հայցը ԵԴ-ն հիմնավոր է համարել։ Այս պահին խոսքը գումարային փոխհատուցման մասին է, որի չափը կորոշի Եվրոպական դատարանը։
Գևորգ Կոստանյանը Ստրասբուրգ է մեկնելու ոչ թե որպես ՀՀ գլխավոր դատախազ, այլ որպես ԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ։ Այդուհանդերձ, նա Ստրասբուրգ կմեկնի պատվիրակության հետ, որում ընդգրկված է նաև ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Էմիլ Բաբայանը:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։
-
-
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.