16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...09.05.2024 | 14:10
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվա...09.05.2024 | 13:10
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածո...09.05.2024 | 12:10
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությա...09.05.2024 | 11:10
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը. Ա...08.05.2024 | 15:10
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայան...08.05.2024 | 14:10
Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը...08.05.2024 | 13:10
ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` ՀՀ քր. օրենսգ...Հիմա էլ՝ «Հերթական սկանդալը, թուրք ազգայնականը՝ Երևանում»։ Մոտավորապես՝ в городе «Красные»։ Իրականում Ազգայնական շարժում կուսակցության անդամ Հասան Օքթայը Հայաստան էր եկել ոչ առաջին, ոչ էլ, ենթադրում եմ, վերջին անգամ։ Ի՞նչ է, մեր երկիր կարող են գալ միայն ազատականներն ու սոցիալիստները, իսկ ազգայնականները չպիտի՞ գան։ Կամ՝ սահմանապահները պիտի հարցնե՞ն Հայաստան այցելողներին՝ դուք ինչպիսի քաղաքական, փիլիսոփայական կամ կրոնական հայացքներ ունեք։ Կատարե՞լ է արդյոք տվյալ անձնավորությունը գործողություններ, որոնք համատեղելի չեն Հայաստանում գտնվող հյուրի կարգավիճակի հետ։ Եթե ոչ, ուրեմն մնացածն իր անձնական գործն է։ Թուրք ազգայնականները ինչ-որ ձևե՞ր են թափել՝ լուսանկարվելով Հանրապետության հրապարակում։ Սա է սկանդալը։
Վարչապետի և կաթողիկոսի հետ լուսանկարվելն, իհարկե, մի քիչ այլ է։ Մեր այս պաշտոնյաները պիտի իմանան, թե ում հետ են նկարվում։ Ուրիշ հարց, որ հանդիպել և զրուցել են թուրք քաղաքական գործչի հետ՝ դրա մեջ էլ ես սկզբունքորեն ոչ մի դատապարտելի բան չեմ տեսնում, եթե նրանք քննարկելու խնդիր ունենան։ Կարծում եք՝ մեր պետական և քաղաքական գործիչները պետք է հանդիպեն միայն հայ ժողովրդի բարեկամների՞ հետ:
Առավոտ
Այսօր, երեկոյան ժամը 8-ին ՀՀԿ գրասենյակում տեղի կունենա 2014-ի առաջին ԳՄ նիստը, որին չի հաջորդելու ՀՀԿ խորհրդի նիստ։ Իսկ ԳՄ օրակարգը «ձևավորվելու է տեղում, ինչպես շեֆը կասի»՝ տեղեկացրին մեր աղբյուրները։ Այնուհանդերձ, սպասվում է, որ Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան վեճի մասին Սերժ Սարգսյանն իր կարծիքը կասի, մանավանդ որոշ ՀՀԿ-ականներ այդ «հակամարտությունում» ոչ ադեկվատ են իրենց պահել՝ ամբախ-զամբախ խոսելով։ Որոշ տեղեկությունների համաձայն, նա անգամ Սեուլից է այդ առնչությամբ «զրույց» ունեցել ՀՀԿ որոշ «ծերերի» հետ։ Ասում են՝ Սերժ Սարգսյանն արձակուրդում գտնվելու օրերին ոչ մի վայրկյան ձեռքից ցած չի դրել այփադը և անձամբ է հետևել «աստղային պատերազմներին»՝ անգամ սոցցանցեր ու Ֆեյսբուք է մտել:
Հրապարակ
Մեր տեղեկություններով, Սահմանադրական դատարանն իրեն դիմած խորհրդարանական չորս ուժերի՝ կուտակային կենսաթոշակի մասին օրենքի կասեցման միջնորդությունն աշխատակարգային նիստում կքննարկի հունվարի 25-ին, չնայած օրը շաբաթ է և ոչ աշխատանքային։ Իսկ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու–չհամապատասխանելու հարցը կքննարկի մարտի 28-ի նիստում:
Հրապարակ
Առաջիկայում ՀՀ կառավարությունը վաճառքի կհանի պետական գանձարանում առկա մոտ 67 կիլոգրամ ընդհանուր քաշով 14 հազար 761 հատ ոսկյա իրեր, 873 կարատ ադամանդ, 762 կարատ ալմաստ, 102 կիլոգրամ կուլտիվացված մարգարիտ և այլն:
Նշված իրերի վաճառքը տեղի է ունենալու բաց աճուրդով։ Համենայնդեպս, այդպիսի կարգ է սահմանելու կառավարության նիստում այսօր ընդունվելիք որոշումը։ Գանձարանում առկա նշված իրերի վաճառքը, ինչպես արդեն նշել էինք, կառավարությունը պատճառաբանել է «պետական սեփականություն հանդիսացող «մետաղների և թանկարժեք քարերի կառավարման արդյունավետության բարձրացման» անհրաժեշտությամբ։
Հիշեցնենք, որ նույն պատճառաբանությամբ 10 տարի առաջ Տիգրան Սարգսյանի ղեկավարած ՀՀ կենտրոնական բանկը վաճառեց պահուստավորված 17 տոննա ոսկին, որից հետո ոսկու գինը միջազգային շուկայում աճեց 4 անգամ:
Հայկական ժամանակ
Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի տնօրեն Նազիկ Մարտիրոսյանին մեդադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հանցակազմով (քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս)։ Մեղադրանքի համաձայն ՝ տնօրեն Նազիկ Մարտիրոսյանը, որպես պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր ղեկավարած քոլեջի աշակերտների ցանկում ընդգրկել է Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի աշակերտ Ասատուր Գևորգյանին և առանց քոլեջի դասերի մասնակցության՝ կազմել ու 2013թ–ին նրան է հանձնել էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ նշված քոլեջը գերազանցությամբ ավարտելու փաստը վկայող դիպլոմ։ Պարզվում է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում գործում է կարգ, ըստ որի՝ Նազիկ Մարտիրոսյանի ղեկավարած քոլեջի հիշյալ դիպլոմով և տնօրենի հատուկ երաշխավորագրով հնարավոր է առանց ընդունելության քննություններ հանձնելու անմիջապես ընդունվել համալսարանի 2-րդ կուրս։ Հենց այս կարգից չարամտորեն օգտվելու նպատակով էլ, ըստ մեղադրանքի՝ քոլեջի տնօրենն Ասատուր Գևորգյանին տվել է դիպլոմն ու համապատասխան երաշխավորագիրը։
Նախաքննությունն ավարտելուց հետո քրեական գործն ուղարկվել էր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Դատարանում տնօրեն Նազիկ Մարտիրոսյանն իր մեղքն ընդունել է ամբողջությամբ և միջնորդել կիրառել արագացված դատաքննություն։ Դատարանը
բավարարել է այն։
Այն դեպքերում, երբ մեղադրյալն ընդունում է մեղքն ամբողջությամբ և դատարանը կիրառում է արագացված դատաքննության կարգ, Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատարանն արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը։ Դա նշանակում է, որ Նազիկ Մարտիրոսյանին սպասվում է մինչև 3 տարի ազատազրկում:
Առավոտ
Օրերս Մեղրիի մաքսակետում հայտնաբերված շուրջ մեկ տոննա հերոինի թեման ակտիվորեն լուսաբանվում է ԶԼՄ–ներում. ինչը բնական է։ Թմրանյութի քանակությունը, մեղմ ասած, հսկայական է։ Արդեն հաշվարկվել է, որ «սև շուկայում» այդքան հերոինի գինը կարող է լինել 80-ից 200 մլն դոլար։
Պատկերավոր ասած, նարկոթրաֆիկի համաշխարհային պատմական փորձը ցույց է տալիս, որ նման քանակությամբ հերոին ոչ ոք երբեք և ոչ մի դեպքում չի փորձի անցկացնել «անհուսալի» և «չփորձարկված» ճանապարհով: Այսինքն. եթե որևէ մեկը մտադրություն ուներ որևէ երկրի տարածքով հազարավոր միլիոն դոլարներ արժողությամբ հերոին տեղափոխել, ապա նախ պետք է տարիներ շարունակ «հետախուզեր» այդ ուղին։ Չափազանց հավանական է, որ Հայաստանը որպես թմրանյութի խոշոր խմբաքանակների համար տրանզիտ տարածք արդեն իսկ ստուգվել է և երկար տարիներ այստեղով թմրանյութի խոշոր խմբաքանակներ են տեղափոխվել։
Նույն «պատմական փորձից» հայտնի է, որ եթե թմրանյութերի շրջանառության մեջ ներգրավված խմբավորումները որոշում են որևէ երկրի տարածքով այսպիսի քանակության թմրանյութ տեղափոխել, ապա մինչ այդ անպայման գտնում են տվյալ երկրում գործող և բավական մեծ ազդեցություն ունեցող խմբավորումներ, որոնք պետք է որոշակի վճարների դիմաց երաշխավորեն թմրանյութի այդպիսի խմբաքանակի հնարավորինս ապահով անցնելը տվյալ երկրի տարածքով։
Մեկ այլ ուշագրավ «մանրուք», որը նույնպես կարևոր է։ Պաշտոնապես տարածված լուսանկարներից և տեսանյութերից ակնհայտ է դառնում, որ հերոինը պահված է եղել բեռնատարի այնպիսի մասում, որը կարելի է հանել առանց մաքսայինի դրած կնիքը ջարդելու: Այսինքն, տեխնիկապես հնարավոր է Հայաստանի տարածքում ցանկացած մի տեղ բեռնատարը կանգնեցնել, հանել թմրանյութը և շարունակել ճանապարհը առանց մաքսայինի կնիքները վնասելու:
Հայկական ժամանակ
ՀՀ կառավարությունն իր առաջիկա նիստում կքննարկի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունում» (պետական գանձարանում) առկա արժեքների մի որոշ մասը բաց աճուրդով վաճառելու մասին հարցը։
Այս մտադրությունը կառավարությունը հիմնավորում է նրանով, որ դրանց «պահպանումը ոչ արդյունավետ» է։ Նման մտադրություն կառավարությունն ունեցել է նաև նախկինում, բայց չի իրականացրել միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների նվազման պատճառով:
Հայկական ժամանակ
Համապետական ընտրությունների նախաշեմին, ինչպես նաև դրանից հետո սնկի նման աճող ինտերնետային լրատվամիջոցների դաշտում վերջին շրջանում «վերադասավորություններ» են տեղի ունենում։ Դեռ տարեմուտին իշխանական շրջանակներում խոսակցություն կար, որ լրատվական այդ դաշտը հստակեցման կարիք ունի, այլապես հնարավոր չի լինի խուսափել քաոտիկ վիճակից, նախ, որ ամեն քաղաքացու այլևս ընկնում է «ութուկես» լրատվամիջոց, և ապա՝ այդ լրատվամիջոցները հետզհետե դառնում են անվերահսկելի ոչ թե ցենզուրայի, այլ այլոց անձնական կյանք, «անկողին» մտնելու, հայհոյելու, վենդետաներ իրականացնելու տեսանկյունից։
Նախորդ օրը լուր ստացվեց, թե փակվել է «Նռնակ» էլեկտրոնային կայքը, որը, որոշ տեղեկություններով, «նայում» էր ոչ անհայտ Դոգը՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ Վարդան Ղուկասյանը։ Վերջինս նաև աշխատանքից է ազատվել։ Փակման շեմին է նաև Երևաննյուզը, որը կապվում է Նուշիկյանների անվան հետ, փակվել է mardik.am-ը՝ ոչ անհայտ Գուրգեն Արսենյանին պատկանող։ Ի դեպ, մերձԲՀԿ-ական լրատվամիջոցների կյանքում նույնպես շատ բան է փոխվել, վերջիններս, ճիշտ է, չեն փակվել ու չեն փակվելու, սակայն «վերապրոֆիլավորման» և որակական այլ փոփոխությունների գործընթացի մեջ են:
Հրապարակ
«Ես կարող եմ Ձեզ ուղարկել Պարգև սրբազանի բիզնեսների վերաբերյալ փաստեր, նա բիզնեսմեն է, ինչ տերտեր։ Որպեսզի իմ 70 հազար դոլար պարտքը հետ չտար, նա իմ գլխին սարքեց։ «Գինդ» տպարանի սեփականատերը՝ Կարեն Ավետյանը, մժեղ է, որ կարողանար ինչ-որ բան սարքեր իմ գլխին։ Նա ոչ մի բան է։ Ես ապացույց ունեմ, որ Պարգև սրբազանն է զանգել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։ Հենց Աղվան Հովսեփյանն է խառնվել էս գործին, թե չէ էս գործն էսպես չէր լինի։ Ավտոմատ երևում է ամեն ինչ։ Իմ ճակատագրի խեղման, իմ չորս տարիների անազատության, իմ փողերի «քցման» մեղավորը Պարգև սրբազանն է, ով տերտերի վեղարի տակ թաքնվել է ու ինչ ասես անում է։ Բիզնեսով է զբաղվում։ Ինքը ոչ մի բանով չի տարբերվում Կճոյանից։ Իմ գործն էլ ոչ մի բանով չի տարբերվում վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Կճոյանի օֆշորային սկանդալից։ Տարբերությունն այն է, որ այդ զույգի կողմից «քցված» գործարար Փայլակ Հայրապետյանի բախտը բերել է, որ դրսում է՝ ազատության մեջ, որ իրեն մենակ «քցել» են, բայց չեն զրկել ազատությունից։ Իսկ իմ բախտը չի բերել՝ ես համ անազատության մեջ եմ, համ էլ ինձ «քցել» են», «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց կալանավայրից մեզ հետ կապ հաստատած դատապարտյալ Հարություն Դրիգոն:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթն իր այսօրվա համարում ծավալուն հոդված է ներկայացրել Լևոն Տեր-Պետրոսյան–Գագիկ Ծառուկյան հանդիպման տեղի չունենալու թեմայով.
Ի՞նչն է խանգարում Գագիկ Ծառուկյան հանդիպմանն ու տետ ա տետ բանակցություններին… Սա մի հարց է, որի հիմքում Է, թերևս, ընկած ԲՀԿ-ՀԱԿ իրական, անկաշկանդ երկխոսությունը: Իհարկե, կարելի է պատճառաբանել, թե այս պահին քաղաքական ուժերի կոնսուլտացիաները գնում են այս մակարդակով, ու թեև կուսակցությունների ղեկավարների մակարդակով նման կոնսուլտացիաներ դեռ չեն եղել, բայց ապագայում կարող են լինել:
Եթե քաղաքական ուժերի ներկայացուցիչների ելույթներով պետք է կուսակցությունը համարվի ընդդիմադիր կամ ավելին՝ իշխանափոխության ձգտող, ապա նորանկախ Հայաստանը «ընդդիմության» պակաս երբեբ չի զգացել:
Ժամանակ աո ժամանակ Սերժ Սարգսյանի՝ Հայաստանից մեկնում-ժամանումների մասին մամուլի հրապարակումներից տեղեկանում ենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում Սերժ Սարգսյանին դիմավորում և ճանապարհում Է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այս ղեպքերում անմիջապես ԲՀԿ-ից հիշեցնում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Անվտանգության խորհրդի անդամ է, և դա ԱԽ անդամի լիազորությունների և պարտականությունների շրջանակներում իրականացրած գործառույթ Է: Տարեվերջին էլ մարզաշխարհի ներկայացուցիչների ավանդական միջոցառմանը, որին մասնակցում էր նաև Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ձիու քանդակ Էր նվիրել, ապա հոտնկայս ու հանդիսավոր կերպով խմել Սերժ Սարգսյանի կենացը:
Կարելի է հազարումի դատողություններ, մեկնաբանություններ, վերլուծություններ անել՝ հասկանալու համար, թե ԲՀԿ-ն ի վերջո ընդդիմությո՞ւն է կամ կարո՞ղ է ընդդիմություն դառնալ, կամ՝ «այլընտրանքից» դեպի իշխանություն անցումը իրական ընդդիմադիրի գործունեությո՞ւն Է: Կամ՝ Ծաոուկյանը գուցե այնքան խորամանկ խաղ Է տանում, որ հասարակ մահկանացուներիս դժվար է «հաշվել» նրա քայլերը, ավելին՝ գուցե նրան հաջողվո՞ւմ է Սերժ Սարգսյանին հավատացնել, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, սակայն ՀԱԿ-ի հետ բանակցություններում ԲՀԿ-ականներին հաջողվում է ապացուցել, որ իրենք իրական ընդդիմություն են:
Ի՞նչն է խոչընդոտում Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը: Այդ հանդիպումը գոնե վերջին երկու տարիների ընթացքում հնարավոր էր կազմակերպել, եթե Ծաոուկյանը նման ցանկություն ունենար:
Սակայն տպավորություն է ստեղծվում, որ Ծաոուկյանը խուսափում է նման ֆորմատով բանակցություններից և հանդիպումներից, ու հավանաբար նա ունի այդպես վարվելու իր պատճառները, որոնք, հավանաբար, չեն ցանկանում խոստովանել ՀԱԿ-ում:
Առավոտ
-
-
10.05.2024 | 02:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ» -
10.05.2024 | 01:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պետրոսյան -
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին -
10.05.2024 | 11:23
Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում ԱԺ 2 խմբակցությունների հետ -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.