16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...09.05.2024 | 14:10
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվա...09.05.2024 | 13:10
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածո...09.05.2024 | 12:10
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությա...09.05.2024 | 11:10
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը. Ա...08.05.2024 | 15:10
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայան...08.05.2024 | 14:10
Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը...08.05.2024 | 13:10
ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` ՀՀ քր. օրենսգ...ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ամենայն մանրամասնությամբ կազմել է այն ապրանքների ցանկը, որոնց ներկրումը Հայաստան ՄՄ անդամ դառնալուց հետո կհարկվի լրացուցիչ մաքսատուրքով։ Թանկանալու է սննդամթերքը, դեղորայքը, ամենօրյա կենցաղում օգտագործվող բազմաթիվ ապրանքներ։
Այսպես, առնվազն 5 տոկոսով թանկանալու է Հայաստան ներկրվող տավարի միսը։ Եթե մինչև հիմա տավարի մսի վրա գործում էր 10 տոկոս մաքսատուրք, ապա ՄՄ-ին անդամակցելուց հետո մաքսատուրքը կբարձրանա մինչև 15 տոկոսի։ Թռչնի միսը կթանկանա 15 տոկոսով, քանի որ գործող մաքսատուրքը 10 տոկոս է, կդառնա 25 տոկոս։ Կաթնամթերքը կթանկանա միջինը 8.3 տոկոսով, ցորենը կթանկանա 5 տոկոսով, բրինձը 13 տոկոսով, ձեթը, դեղորայքը 5 տոկոսով, օճառն ու կենցաղային քիմիան ավելի քան 13 տոկոսով, բենզինը` 5 տոկոսով և այլն և այսպես շարունակ։
Ընդհանուր առմամբ, ոչ ՄՄ երկրներից ներկրվող ապրանքների համար մենք տարեկան ազգովի կվճարենք մոտ 100 միլիոն դոլար ավելի գումար։ Իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր հայաստանյան ընտանիքի վրա ՄՄ-ի անդամ դառնալը կնստի տարեկան մոտ 80 հազար դրամ լրացուցիչ գումար:
Հայկական ժամանակ
Ըստ լավատեղյակների` ԱԱԾ ղեկավարի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի պաշտոնանկությամբ, ոստիկանության հանգույն, ԱԱԾ-ում սկսվում է կադրային և «այլ» բարեփոխումների շարքը: Հիշեցնենք, որ մինչ սահմանադրական փոփոխությունները, կառավարման համակարգում որոշակի «կարեկտիրովկաներ» են ընթանալու, ստեղծվելու են կոմիտեներ, և այս քայլերը դրա նախապատրաստական մեկնարկն են:
Որոշ տեղեկություններով, Ռ. Հարությունյանի պաշտոնանկությունը նաև ներքաղաքական դասավորությունների ենթատեքստում է տեղի ունեցել. վերջինս համակարգում աշխատում էր Ռոբերտ Քոչարյանի «տնտեսական աճի և շինարարության բումի» օրերից, նրա հովանավորներից մեկը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանն էր:
Ըստ որոշ տեղեկությունների, այն օրերին, երբ Հայաստանից բացակայել է ԱԱԾ ղեկավարը, Ռ. Հարությունյանը տիրապետել է քաղաքական ուժերից մեկին առնչվող կարևոր ինֆորմացիայի, սակայն չի զեկուցվել վերևներին:
Հրապարակ
Մենք սովոր չենք մեր կյանքի վերաբերյալ երկարաժամկետ ծրագրեր կազմել։ Դա գուցե մասամբ ազգային առանձնահատկություն է, բայց հիմնականում՝ արտաքին հանգամանքներով պայմանավորված երևույթ։ Պլանավորել կարելի է այն դեպքում, երբ երկիրը կայուն վիճակում է։ Գումարած դրան՝ մենք 22 տարի ապրում ենք մշտապես «տուրբուլենտ» վիճակում և չենք կարող ասել, թե ինչ է տեղի ունենալու վաղը։ Էլ ի՞նչ երկարաժամկետ ծրագիր։
Անվստահությունը վաղվա օրվա նկատմամբ որոշ չափով գալիս է իշխանությունների նկատմամբ անվստահությունից։ Այստեղ իրականն ու ժողովրդական ֆոլկլորը միահյուսվում են և դառնում կայուն կարծրատիպ։ Վերջերս, օրինակ, մեկն ինձ ամենայն լրջությամբ բացատրում էր. «Կարծում ես, էդ հերոինի մի տոննան իսկականի՞ց են բռնել։ Չէ, ձև են անում, որ բռնել են, ցույց են տվել, հիմա էլ կամաց-կամաց կծախեն։ Դու տեսե՞լ ես, որ էդ հերոինը վառել են»։ Ահա այսպես. Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնութունը չի հավատում, որ մեր որևէ պետական մարմին նույնիսկ տեսականորեն ընդունակ է որևէ լավ բան անելու։ Իհարկե, այս ֆոլկլորի ամրապնդմանը նպաստում են նաև նրանք, ովքեր «ի պաշտոնե» զբաղված են քարոզչությամբ:
Առավոտ
Լուրերը, թե նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ-ում չեն քննարկվել Քոչարյան-կառավարություն «փոխհրաձգությունները», այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը:
Ավելին` նիստը երկար է տևել հենց այդ պատճառով և բավականին թեժ է եղել: Շվեյցարիայից նոր վերադարձած Հովիկ Աբրահամյանը, որը նաև ՀՀԿ նախագահի քաղաքական գծով տեղակալն է, հարց է «բարձրացրել», թե ով որտեղից, ինչպես ցանկացել՝ հախուռն, առանց ասել-պայմանավորվելու, պատասխանել է Ռոբերտ Քոչարյանին:
Ներկաները շատ արագ հասկացել են, որ քարը նետված է երիտթևի կողմը՝ Շարմազանով, Կարեն Ավագյան: Սակայն քանի որ երիտթևը տեղյակ էր, որ Գալուստ Սահակյանն է Սեուլից՝ ոչ ադեկվատ խոսելու համար, կարմիր քարտ ստացել Սերժ Սարգսյանից, չի երկնչել, «բոյ» է տվել ԳՄ-ում` հակադարձելով «ծերերի» ասածներին:
Սերժ Սարգսյանն առանձնապես ակտիվ չի մասնակցել «քննարկմանը», թողել է, որ ջահելներն ու ծերերն իրար ուտեն, սակայն վերջում պաշտպանել է երիտթևի դիրքորոշումը:
Հրապարակ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ անցած տարվա դեկտեմբերին Հայաստանում առևտրի ծավալները 2012թ. դեկտեմբերի համեմատ նվազել են։ Սա աննախադեպ երևույթ է։
Բերված ցուցանիշը նշանակում է, որ այս Ամանորին ՀՀ բնակչությունն ավելի քիչ գնումներ է արել, քան նախորդ տարի։ Համեմատության համար ընդամենը նշենք, որ 2012թ. դեկտեմբերին 2011թ. նույն ամսվա համեմատ առևտրի ծավալներն աճել էին 4,8 տոկոսով, իսկ 2011թ. 2010թ. դեկտեմբերի համեմատ աճը 6,7 տոկոս էր։ Նախաամանորյա առևտրի ծավալների նվազումը, իհարկե, պայմանավորված է մեր բնակչության գնողունակության շարունակական նվազմամբ։ Եվ նույնիսկ արտասահմանից իրականացվող դրամական փոխանցումների երկնիշ աճը արդեն չի կարողանում կանխել գնողունակության անկումը:
Հայկական ժամանակ
Երեկ Բելգիայից տեղեկություններ ստացանք, որ մոտ երկու ամիս է, ինչ կալանավորված է այնտեղ ապաստան գտած Գրիշա Վիրաբյանը, ում գործով 2012-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դրական վճիռ էր կայացրել:
Նա այնտեղ դանակահարել է Ա. Ա.-ին՝ իբր իրեն «մեր քրֆելու համար»: Դեպքի առնչությամբ փորձեցինք հարցուփորձ անել Բրյուսելում բնակվող մեր հայրենակիցների շրջանակներում: Ի զարմանս մեզ, Բելգիայում բնակվող հայերը Հայաստանում արդարության ջատագով Վիրաբյանի մասին անհավանական տեղեկություններ են փոխանցել:
Մասնավորապես այն, որ Վիրաբյանը Հայաստանի իշխանությունների դեմ տարած հաղթանակի և հատուկ կարգավիճակի շնորհիվ ոչ միայն ֆինանսապես ապահովված է եղել, այլև փորձել է «արտոնյալի» կարգավիճակ ձեռք բերել և տեղի հայ համայնքում հարցեր կարգավորել:
Թերթին պատմել են, որ Վիրաբյանը նաև պատժել է նրանց, ովքեր չեն անցել իր թրի տակով՝ բազմաթիվ հայերին, որոնք, գաղտնիք չէ, օտար ափերում փորձում են բնադրվել կեղծ փաստաթղթերով. Վիրաբյանը սրանց մասին տեղեկատվություն է փոխանցել համապատասխան մարմիններին: Վիրաբյանից տուժած 35-40 տարեկան տղամարդու կյանքը դժվարությամբ, բայց փրկել են, փետրվարի 4-ին նրան պատրաստվում են երկրորդ անգամ վիրահատել:
Վիրաբյանը, հիշեցնենք, ՀԺԿ անդամ էր, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ:
Հրապարակ
Գյումրիի Գարեգին Նժդեհի 2 հասցեում տեղակայված նախկին տեքստիլագործների հանրակացարանում բնակվող Մուրադյանների ընտանիքի անդամներն արդեն առողջ են, նրանց մոտ հայտնաբերված մաշկային հիվանդությունը բուժվել է։ Այս մասին երեկ մեզ հայտնեց հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը։ Նրա խոսքով, օրեր առաջ ընտանիքին բոլոր անհրաժեշտ նշանակումներն արվել էին, իսկ հիվանդների վիճակն այնքան վատ չէր, ինչպես շատերը պատկերացնում էին։ «Լուսանկարները նայելիս թվում էր, թե ահավոր վիճակ է, բայց իրականում վերքերի վրա քսվող դեղը կարմիր գույն ուներ, այդ պատճառով էին վերքերը այդ տեսքը ստացել, և տպավորություն էր ստեղծվել, թե վիճակը շատ վատ է»,– երեկ մեզ ասաց Ասոյանը:
Չորրորդ ինքնիշխանություն
Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի ներգրավվածությունը խիստ «օլիմպիական» է, ընդամենը մասնակցում են, ինչպես եղել է միշտ: Ճիշտ է, փոքր-ինչ դիսկոմֆորտ է, որ Սոչիում են լինելու նաև ՀՀ քաղաքական երկու «հզորագույն» թիմերը` ի դեմս ՀՀ նախագահի ու ՀԱՕԿ նախագահի, բայց ինչ ունենք, այն ունենք: Այնուհանդերձ, խոսակցություններ կային, որ Գագիկ Ծառուկյանը վերջին շրջանում շատ լրջորեն զբաղված է դրսից «ուժեղ» սպորտսմենների ներգրավմամբ, որպեսզի վերջիններս մեր դրոշի տակ հանդես գան ու հաղթեն, այնուհանդերձ, ՄՕԿ-ի նախօրեին հաստատած 4 հոգանոց ցանկից ակնհայտ է դառնում, որ քաղաքական ու սպորտային ֆեդերացիաների հետ լուրջ «գործընթացների» մեջ հայտնված ՀԱՕԿ նախագահին առանձնապես չի հաջողվել այդ գործը ևս:
Դիտարկման հետ ՀԱՕԿ պատասխանատուներն ամենևին չհամաձայնեցին. «Հայաստանի դրոշի տակ է հանդես գալու լեռնադահուկորդ Արմեն Սերբերակյանը` Ամերիկայի Կալիֆորնիա նահանգից: Ուզում եմ իմանաք, որ աշխարհում ձմեռային սպորտաձևերում հայտնի քիչ հայեր ունենք, զուտ դրա համար Լոնդոնի օլիմպիադայի ժամանակ ադրբեջանցիները նեգր էին բերել, դարձրել ադրբեջանցի` էդ նեգրը ոչ մի բան էլ չարեց, խայտառակ եղան, ուզում ենք հայ բերել, ոչ թե ուրիշներին»:
Նախորդ ձմեռային օլիմպիադայի ժամանակ էլ ոնց որ մեր դահուկորդներից մեկն ամենաուշը եկավ, մյուսն էլ, ասում են, մոլորվել էր: «Մոլորվե՜լ էր… հեքիա՛թ. էդ լրագրողներն էին հորինել, նրանք ինչ ասես հորինում են, լավ է չեն գրում` հայ լողորդներն էլ ջրում խեղդվել են»: Չեն հավատա՝ դրա համար, բայց դե, «թագավոր ախպեր» Ծառուկյանից սպասումներն ավելի էին:
Հրապարակ
Երկրապահ կամավորականների միությունում (ԵԿՄ) նախնական որոշում Է կայացվել, որ կառույցի համագումարը, որի ընթացքում երկրապահները նաև ԵԿՄ վարչության նախագահ և փոխնախագահներ են ընտրելու, պետք է տեղի ունենա փետրվարի 15-ին:
«ՀԺ»-ի ԵԿՄ աղբյուրները նշում են, որ ԵԿՄ գործող նախագահ, Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին վերառաջադրելու են այդ պաշտոնում և նա միակ թեկնածուն է լինելու, չնայած վերջին շրջանում, հաշվի առնելով Գերմանիայում անցկացրած նրա բուժման կուրսերը, լրատվամիջոցներում այլ տեսակետ էր հայտնվում:
Ըստ մեր տեղեկությունների, Մ, Գրիգորյանն էլ ԵԿՄ վարչության փոխնախագահների պաշտոնում առաջադրելու է գործող փոխնախագահ Արա Կետիիկյանի և Խաչիկ Մանուկյանի թեկնածությունները, իսկ երրորդ փոխնախագահ Վահան Մանուկյանի՝ Օմեգայի Վովայի փոխարեն (նա արտագաղթել է ՀՀ-ից)՝ Ղուկաս Ուլիխանյանի թեկնածությունը:
Հայկական ժամանակ
Մեր տեղեկություններով, հունվարի 14-ից Եվրամիությունը դադարեցրել է ֆինանսավորել Հայաստանի բյուջետային այն կառույցների և կազմակերպությունների ֆինանսավորումը, որոնք ներգրավված էին Եվրամիության և եվրոպական կառույցների հետ համագործակցության աշխատանքներում։
Մինչև Մաքսային միությանը միանալու վերջնական որոշումը, Եվրամիությունը խոշոր դրամաշնորհներ և ուղղակի ֆինանսներ էր տրամադրում բազմաթիվ կառույցների, որոնք զբաղված էին մասնավորապես Հայաստանի օրենսդրությունը եվրոպականին համապատասխանեցնելու ուղղությամբ, մշակում էին անհրաժեշտ զեկույցներ, բարեփոխումներ իրականացնում տարբեր ոլորտներում՝ դատական, իրավական և այլն։
Մեր տեղեկություններով իշխանությունները փորձել են համոզել ԵՄ պաշտոնյաներին, որպեսզի այդ ֆինանսավորումը շարունակվի՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ նախագծեր կարող են կիսավարտ մնալ։ Սակայն ԵՄ-ն ոչ միայն չի ընդունել մեր իշխանությունների փաստարկները, այլև ամբողջապես դադարեցրել է ֆինանսավորումը:
Չորրորդ ինքնիշխանություն
-
-
10.05.2024 | 02:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ» -
10.05.2024 | 01:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պետրոսյան -
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին -
10.05.2024 | 11:23
Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում ԱԺ 2 խմբակցությունների հետ
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.