Հայաստանում իշխանությանը չվստահելու հիմքերը բազմաթիվ են։ Շատ հեռու չգնալու համար նշենք, որ Հայաստանի քաղաքացիներին այդպես էլ չբացատրեցին, թե ինչու էր գազի «իսկական» գինը մեզնից թաքուն պահվում, ինչու է մեր պետությունը մշտապես պարտք մնում Ռուսաստանին հսկայական գումարներ, և վերջապես՝ ինչու են սահմանի վրա ստացված 109 դոլարանոց գազը մեզ վրա վաճառում 400 դոլարով: Մարդիկ, ի վերջո, կընդունեն ցանկացած բացատրություն, եթե այն գոնե որոշ չափով տեղավորվի ձևական տրամաբանության կանոնների մեջ։ Բայց պաշտոնյաները հարցազրույցներում և խորհրդարանական ամբիոնից այնպիսի բացատրություններ են տալիս, որոնցից իրենք էլ գլուխ չեն հանում։ Այսօր էլ, վստահ եմ, ներկայացնելու են իրենց կնքած «դարի գազային պայմանագիրն» այնպես, որ բոլորին միանգամայն պարզ կդառնա՝ մեզ նորից խաբում են։
Ամենատպավորիչն այս «դարի պայմանագրում», իհարկե, տարեթիվն է՝ 2043 թվականը։ Այսինքն՝ 30 տարվա ընթացքում ռուսաստանյան «Գազպրոմի» հետ կնքած նվաստացուցիչ պայմանագիրը Հայաստանի ոչ մի իշխանություն չի կարողանա փոփոխել։ Եվ կրկին՝ կառավարության ներկայացուցիչները մեզ հետ անկեղծ չեն լինի և չեն ասի, թե ե՞րբ են սկսվել գազի հետ կապված այս բոլոր պատմությունները, և քայլերի ո՞ր հերթականությունն է բերել այս վիճակի, երբ անորակ և թանկ գազը ստանալու համար մենք պետք է, ըստ էության, Ռուսաստանին հանճնենք մեր ողջ էներգահամակարգը։
Անկեղծության, մեղմ ասած, պակասի պատճառը, ինձ թվում է, այն է, որ սկսած մոտավորապես 2000 թվականից՝ այստեղ լուրջ կրիմինալ կա։ Մենք գործ ունենք ապօրինի, գաղտնի, մութ գործարքների մի շղթայի հետ, որի վերջին օղակն է այս «գազային պայմանագիրը»։ Խնդիրը, վստահ եմ, այդ կրիմինալի մեջ է, ոչ թե Ռուսաստանի կամ «Գազպրոմի»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտի» այսօրվա համարում:
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.