02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Ասում են՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես դու դնում հարցը։ Եթե, օրինակ, հարցնում ես՝ «դու ուզո՞ւմ ես, որ քո աշխատավարձը լինի 10 հազար եվրո», ապա հայաստանցիների ճնշող մեծամասնությունը կպատասխանի՝ այո։ Իսկ եթե հարցնես՝ «դու ուզո՞ւմ ես, որ ռուսն այստեղից քաշի իր ոտքը. և թուրքը գրավի Հայաստանն ու Ղարաբաղը», բոլոր հայաստանցիները կպատասխանեն՝ ոչ։ Սակայն դրանից չի կարելի եզրակացնել, որ առաջին «այո»-ն ինքնին նշանակում է աջակցություն ԵՄ-ին, իսկ երկրորդ «ոչ» ասողները մեխանիկորեն աջակցում են ՄՄ-ին։ Իհարկե, ես փոքր-ինչ չափազանցում եմ սոցիոլոգիական «հնարքները», բայց երբեմն ցանկալի արդյունք ստանալու մեխանիզմը մոտավորապես այդպիսին է։
Զուտ աչքաչափով, առանց հարցումների՝ Հայաստանում Մաքսային միության կողմնակիցները գերակշռող մեծամասնություն են կազմում։ Դա չի նշանակում, որ այդ մեծամասնությունը միշտ ճիշտ է։ Նրանք, ովքեր հասկանում են, որ մեծամասնությունը սխալ է, չպիտի փորձեն հաճոյանալ նրան, չպիտի վախենան գնալ հոսանքին դեմ։ Դժբախտաբար, ոչ միայն իշխանությանը, որն ընտրել է այդ սխալ ճանապարհը, այլև ընդդիմության մեծ մասը, ըստ էության, միացել է Մաքսայինի քարոզչությանը։ Իհարկե, այստեղ կան զուտ քաղաքական հաշվարկներ, բայց նաև՝ մեծամասնությանը դեմ չգնալու ցանկություն։
Նույնը՝ ավելի մանր հարցերում։ Հայաստանցիների մեծ մասը չի ուզում իր ավտոմեքենան քշել օրենքով, և, բնականաբար, այդ մարդիկ դժգոհում են, երբ արագաչափերը և տեսախցիկները արձանագրում են իրենց խախտումները, որի հետևանքով նրանք տուգանքներ են մուծում։ Հասարակական և քաղաքական գործիչներն էլ, փոխանակ ասեն՝ «ժողովուրդ ջան, հարգեք երթևեկության կանոնները, մի գերազանցեք արագությունը, «շուստրիություն» մի արեք՝ խցկվելով այս կամ այն գիծը», այդ գործիչներն աշխատում են մտնել անկարգ վարորդների աչքը ասելով, որ արագաչափերը Սաշիկինն են ինչը, ի դեպ, չի համապատասխանում իրականությանը և դրանց դեմ պետք է պայքարել։
Կարելի է սոցիոլոգիական հարցում անցկացնել՝ ովքե՞ր են Հայաստանում ցանկանում մեքենա քշել՝ խախտելով օրենքները։ Ինձ թվում է՝ անկեղծ պատասխանի դեպքում այդպիսի քաղաքացիների տոկոսը շատ բարձր կլինի՝ այն մոտավորապես կհամապատասխանի Մաքսային միության կողմնակիցների տոկոսին
Երևանում ծառերի ապօրինի հատումը արդեն սովորական երևույթ է դարձել, սակայն պարզվում է կա մի նոր երևույթ, որին երեկ մեր թղթակիցը ականատես է եղել Խորենացի փողոցում գտնվող ոսկու շուկայի մոտ։ Շուկայի շենքի դիմաց կա երկու հաստաբուն սոսի, որոնց տարիքը 50-ից ավելի է և ահա այդ սոսիների վրա մեծ անցքեր են արված և ամեն օր դրանց մեջ քիմիական նյութեր են լցվում, որ ծառերը արագ-արագ չորանան, ապա հատվեն։
Ծաոերը խնամողները ոսկու շուկայի տնօրինությունն է։ «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը երեկ «ՉԻ» թղթակցի հետ զրույցում հերքել է, թե ինքը որևէ կապ ունի ծառերի թունավորման հետ, մինչդեռ մերձակա շենքերի բնակիչները, նաև շուկայի աշխատակիցները պնդում են, թե դա հենց շուկայի տնօրինության ձեռքի գործն է։ Միայն նշենք, որ «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանիներին և բուսական աշխարհին պատճառած վնասի հատուցման սակագների մասին» օրենքով սոսին համարվում է հազվագյուտ տեսակի ծառ և դրա ոչնչացման համար շատ խոշոր տուգանք է նախատեսվում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի այսօրվա համարում:
Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանում օլիմպիական կոմիտեի ղեկավարումն առաջիկայում կստանձնի Վլադիմիր Պուտինը։
Ռեֆորմացիան» պայմանավորված է 2014-ի փետրվարին Սոչիում անցկացվելիք օլիմպիական խաղերի հանգամանքով։ Ըստ այդմ, ինչպես նաև «ելնելով» Մաքսային միության «առանձնահատկություններից», ոմանք կարծում են, որ Հայաստանում ևս կարող է նման ռեֆորմացիա տեղի ունենալ, և ՀԱՕԿ-ը կարող է անցնել Սերժ Սարգսյանի իրավասության ներքո, շատերն էլ գտնում են, որ վերջինս կբավարարվի Շախմատի ֆեդերացիայի ղեկավարմամբ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի գործերը լավ չեն:
Ըստ նրա մտերիմների, վերջինիս պաշտոնանկությունը շեշտակի ազդել է բիզնեսի վրա: Պարտնյորների մոտ կորցրել է երբեմնի ամենակարողի հեղինակությունը, քանի որ հիմա նույն լծակները չի կարողանում գործի դնել, ինչպես նախկինում: Բայց սա պայմանավորված է ոչ միայն պաշտոնը կորցնելով, այլ նաև խոցելի լինելով, ու եթե ամիսներ առաջ նա իր շրջապատում հայտարարում էր, թե վերադառնալու է համակարգ և ավելի բարձր պաշտոնի է նշանակվելու, ապա փոխոստիկանապետների վերջին փոփոխությունները հօդս ցնդեցրին նրա ու շրջապատի փայփայած վերջին հույսերը:
Հրապարակ
Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում վերջին շրջանում սկսել են համառ լուրեր շրջել, որ շուտով քաղաքը կարող է դառնալ «փակ»։ Այսինքն, մուտքն ու ելքը Գյումրի կլինի սահմանափակված՝ միայն հատուկ անցագրերով։
Գյումրին «փակելը», ըստ խոսակցությունների, քննարկվելու է Պուտինի առաջիկա այցի ժամանակ և պայմանավորված է այդտեղ տեղակայված ռուսական ռազմաբազայով, որը էականորեն ընդլայնվելու միտումներ է դրսևորում։ ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծվին Հովհաննիսյանը մեր թղթակցի հարցին ի պատասխան ասել է. «Քանի որ դա վերաբերում է ռուսական ռազմաբազային, ես մեկնաբանելու իրավունք չունեմ»։
Հովհաննիսյանը նաև ասել է, թե առաջին անգամ է նման բան լսում։ Նշենք, որ նախկինում մենք հրապարակել ենք Գյումրիի ռուսական ռազմաբազայի ընդլայնման մասին շրջանառվող լուրերի մասին, որոնք հետագայում հաստատվել են ամբողջ ծավալով։ Այնպես որ, Գյումրիի՝ խորհրդային ժամանակներին հատուկ «փակ բնակավայր» դառնալու հեռանկարը իրական է թվում։ Նման ռեժիմով խորհրդային տարիներին ապրում էին Թուրքիայի և Իրանի հետ սահմանակցող տարածքների բազմաթիվ հայկական գյուղեր։ Ազատ մուտք ու ելքի իրավունք ունեին միայն տվյալ բնակավայրերի բնակիչները, իսկ նրանց այցելել ցանկացողները պետք է անցագրեր պատվիրեին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
ԲՀԿ ֆրակցիան դեռ որոշում չունի՝ տեղեկացրել է ԲՀԿ պատգամավոր, ոչ անհայտ Գրիգորի Մարգարյանը թերթի հարցին ի պատասխան, թե արդյոք ԲՀԿ-ն դե՞մ է քվեարկելու բյուջեի նախագծին:
«Իսկ եթե որոշումը կայացվի, Դուք դե՞մ կքվեարկեք»: «Ես ԱԺ պատգամավոր եմ, «եթե»-ներով չեմ առաջնորդվում և խնդրում եմ իմ փոխարեն որոշումներ մի կայացրեք, հետևություններ մի արեք. ես հետևելու եմ մեր ֆրակցիայի որոշմանն ու կատարելու եմ այն»: Նախորդ անգամ, երբ որոշում կար «դեմ» քվեարկելու, կհիշեցնե՞ք, թե ինչպես քվեարկեցիք: «Ես դահլիճում չէի»: Իսկ կարո՞ղ է այս անգամ էլ «չլինեք»: «Ես ինչպե՞ս կարող եմ պլանավորել, թե այդ օրն ինչ կլինի ինձ հետ, որպեսզի ասեմ, թե ինչ եմ անելու. մարդու հետ ինչ ասես կարող է պատահել»: Աստված մի արասցե, իսկ կարո՞ղ եք հիշեցնել, թե այս կառավարության ծրագրին Դուք նախորդ անգամ ինչպես քվեարկեցիք. որպեսզի շատ չդժվարանաք, հիշեցնեմ` կողմ էիք քվեարկել: «Չեմ հիշում»: Իսկ կարո՞ղ է այս անգամ էլ այդպես լինի ու հետո «չհիշեք»: «Չեմ կարծում»:
Հրապարակ
Նոյեմբերի 14-ին Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանին (Լոնդիկ) պատկանող «Ռենեսանս» ռեստորանում տեղի է ունեցել հերթական «էլիտար» հարսանիքը։ Նշենք, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանի խորհրդական դառնալուց հետո էլ Լոնդիկը շարունակում է մարզի հարուստ բնակիչներին պարտադրել բոլոր խնջույքները կազմակերպել իր ռեստորանում։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այս անգամ գյուղնախարարի տեղակալ Սամվել Գալստյանն է ամուսնացրել իր որդուն, իսկ շքեղ հարսանիքին մասնակցել են իշխանական վերնախավի բազմաթիվ և շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Հիշեցնենք, որ փոխնախարարը Արարատի մարզի Քաղցրաշեն զյուղից է, սակայն գյուղացիների խոսքերով մատը մատին չի տալիս սեփական գյուղին օգնելու համար։ Ավելին, «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Գալստյանը բարձրաստիճան պաշտոնյաների հետ համատեղ ջանքերով «լվացել» է գյուղի մանկապարտեզի համար տրամադրված դրամաշնորհը՝ այդ կերպ պատժելով քաղցրաշենցիներին նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանին բավարար ձայներ չտալու համար։ Գյուղի մանկապարտեզն առ այսօր գտնվում է անմխիթար վիճակում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի այսօրվա համարում:
Ի տարբերություն Վրաստանի և Մոլդովայի, որոնք նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում պետք է Եվրամիության հետ նախաստորագրեն Ասոցացման համաձայնագիրը մենք էլ այդպիսի հնարավորություն ունեինք, բայց սեպտեմբերի 3-ին դրանից հրաժարվեցինք։ Ուկրաինան այդ փուլն արդեն անցել էր, և այդ համաձայնագիրը պետք է ստորագրեր։ Այս շաբաթվա ընթացքում դրա վերաբերյալ կասկածներ առաջացան։
Սակայն Ռադայի նիստը չկայացավ, «հանկարծ» պարզվեց, որ «Ռեգիոնների կուսակցությունը» նրանց ՀՀԿ-ն) որոշել է նիստը տապալել, հավանաբար «իշխանության կուսակցություններն» ամենուր այդպիսի սովորություն ունեն։ Ուկրաինայի նախագահ Յանուկովիչն էլ սկսեց մշուշոտ զրույցներ վարել այն մասին, որ իր երկրի տնտեսությունը սերտորեն կապված է Ոուսաստանի հետ, որ իր գործարանների արտադրանքը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին՝ կարծես այդ հայտնագործությունը նա նոր է արել։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Ուկրաինան ԵՄ-ի հետ համաձայնագիր չի ստորագրի, թե՞ Յանուկովիչը պարզապես եվրոպացիներից հավելյալ փողեր է ուզում՝ դժվար է ասել։ Փոխարենը հայտնի է, որ հոկտեմբերի 27-ին և նոյեմբերի 9-ին Յանուկովիչը երկարատև զրույցներ է ունեցել Պուտինի հետ։
Ուկրաինա-ԵՄ համաձայնագրի չստորագրումը լավ խաղաքարտ կտա մեր իշխանությունների ձեռքը՝ դե, եթե այդ հարուստ, մեծ, Եվրոպային մոտ, հարևանների հետ հակամարտության մեջ չգտնվող երկիրը չդիմացավ Ոուսաստանի ճնշմանը, ապա մեզնից ի՞նչ եք ուզում։ Եվ այդպես, հավանաբար, կմտածի ոչ միայն իշխանությունը։ Եթե Ուկրաինան չստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, դա մեզ համար գուցե կլինի ոչ այնքան սպիտակ սրտի մխիթարանք՝ ինչ լավ է, որ միայն մեզ չեն ստորացրել։ Բայց եթե ստորագրի, ես և ինձ նման մտածող մարդիկ կուրախանանք՝ համոզվելով, որ ռուսական կայսրությունն ամենազոր չէ, և խելացի ու ճկուն քաղաքականության դեպքում հնարավոր է պահպանել պետական և ազգային արժանապատվությունը։ Այնպես որ՝ մոտակա օրերին ուկրաինացիներին հաջողություն ցանկանանք:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:
Նախօրեին տեղեկատվություն եղավ, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի առանձնատան մոտ միջադեպի ժամանակ վիրավորված Արտակ Բուդաղյանը, ով այս գործով անցնող միակ մեղադրյալն է, հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ վերջինիս ԼՂՀ կատարելիք այցի ժամանակ։ Երեկ, երբ փորձում էին հանդիպման մանրամասները ճշտել, մասնավորապես՝ ինչ է խոսվել դրա ժամանակ, մարզպետի տան մոտ տեղի ունեցածին և քրեական գործին անդրադարձ եղե՞լ է, թե ոչ, Արտակ և Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը հետևյալ պատասխանը տվեց. «Զորավարժությունների ժամանակ են հանդիպել, մասնավոր զրույց չի եղել»։
Հարցին՝ իսկ հնարավոր չէ՞ր մասնավոր զրույց կազմակերպել, մանավանդ որ ավագ Բուդաղյանը մի քանի անգամ Սերժ Սարգսյանին անպատասխան մնացած նամակ է ուղղել, Էմիլ Բուդաղյանն ասաց, թե նման միջոցառման ժամանակ դա հարմար չէր:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում:
Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը հրաժարական է ներկայացրել։ Գերմանիայի հայ համայնքի կենտրոնական վարչությունը նոյեմբերի 30-ին նոր ղեկավար է ընտրելու։ Առաջին հայացքից շատ առօրեական թվացող այս տեղեկատվության ետևում (որն առաջին անգամ անցյալ կիրակի հնչել է Հայաստանի հեռուստաընկերություններից մեկի եթերից) մեծ և տգեղ պատմություն է թաքնված։ Ազատ Օրդուխանյանի անունը մեր թերթում և հայաստանյան այլ լրատվամիջոցներում հաճախ է հանդիպել հատկապես վերջին երկու տարվա ընթացքում։ Բանն այն է, որ 2011 թվականին հուլիսի «Հարսնաքարում» Վահե Ավետյանի սպանությունից հետո Գերմանիայի հայ համայնքը՝ Կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանի գլխավորությամբ, ոտքի կանգնեց, իր բողոքի ձայնը բարձրացրեց Հայաստանում տիրող ամենաթողության վերաբերյալ։ Վահե Ավետյանի մահվան շուրջ կրքերը հանդարտվելուց և աղմուկը մարելուց հետո էլ Գերմանիայի հայ համայնքը շարունակեց և մինչ օրս շարունակում է տարբեր առիթներով և տարբեր մեթոդներով արձագանքել Հայաստանում կատարվող անօրինականություններին։
Այնտեղ համաժողովներ են կազմակերպվում, ակցիաներ արվում։ Բաղրամյան 26-ին այս իրավիճակը, սակայն ինչ-որ պահից սկսել է դուր չգալ։ Հնարավոր է, որ հենց այն պահից, երբ պարզ է դարձել, որ գերմանահայերի ակտիվությունը կարող է վարակի նման տարածվել նաև Սփյուռքի մյուս օջախներում, իսկ դրա համար, պարզ է, բոլոր նախադրյալները կան։ Հատկապես հաշվի առնելով վերջին 5 տարիների ընթացքում աշխարհասփյուռ հայության շարքերը համալրած հայաստանցիներին, ովքեր չնչին իսկ կայծի դեպքում պարզապես կարող են բռնկվել։ Եվ ահա, Բաղրամյան 26-ից իջեցված անմիջական հրահանգով Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը սկսել է քայքայիչ գործունեություն ծավալել համայնքի շրջանում, ինչի ամբողջ նպատակն է եղել Կենտրոնական խորհուրդը պառակտելն ու նախագահ Ազատ Օրդուխանյանից ազատվելը։ Երեկ Օրդուխանյանը հարցազրույց է տվել «Հժ»–ին և ներկայացրել, թե ինչ է կատարվել, և ինչպես:
Շարունակությունը՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.