Զեյթունի շուկայի մերձակա տարածքում մեր թղթակցի ուսումնասիրությունները հանգեցրել են եզրակացության, որ տեղական մսի գինն իջել է այնքան, որ գրեթե հասել է Բրազիլիայից և Ռուսաստանից ներկրված կամ ընդհանրապես անհայտ ծագմամբ, սառեցված մսի գնին։ Զեյթունի շուկայի մոտակայքում՝ Սևակի և Ռուբինյանց փողոցներում, մսի վաճառքով զբաղվող մի քանի տաղավարներում և խանութներում վաճառվող միսը ռեկորդային ցածր է։ Խանութներից մեկում երինջի և ցլիկի միսը սկսում է 1500 դրամից և հասնում առավելագույնը 2300 դրամի։ Նշված խանութում հասուն տավարի ոսկրոտ միսն արժե 1700 դրամ, իսկ ջահել անասունինը՝ 1950։ Փափուկ մսի առավելագույն գինը 2200-2300 դրամ է։ Խոզի չալաղաջն արժե 2600 դրամ (մեկ տարի առաջ այն 3500 դրամի էր հասնում), բուդը՝ 2500, իսկ թևը՝ 2000 դրամ։ Խանութում անգամ ակցիա է հայտարարված։ Այսպես, 10 կիլոգրամ և ավել աղացած տեղական միս գնելու դեպքում ամեն կիլոգրամի դիմաց գնորդը վճարում է 1600 դրամ։ Ղաուրմայի միսը նույնպես՝ 10 կգ և ավելի գնելու դեպքում, 1700-ի փոխարեն արժե 1450 դրամ։
Մսեղիքի գնի այս անկումը մսավաճառները պայմանավորում են անասնապահության ոլորտում առկա դժվարություններով, որոնց գյուղացիներն ի վիճակի չեն դիմադրելու։ Չոր խոտի և խտացրած կերի թանկությունը, բնական կաթի էժան մթերումը, պետական քաղաքականության բացակայությունը, արտահանման պայմանների բացակայությունը ստիպում են գյուղացուն՝ միսը վաճառել ինքնարժեքից էլ ցածր գնով։
«Մասսայական մորթ է գնում՝ հատկապես Վարդենիսի գյուղերում, որովհետև չեն կարողանում պահել։ Եթե էսպես շարունակվի. ապա շատ շուտով անասուն չի մնա, ու արդեն միսը չափից դուրս կթանկանա։ Եվ որպեսզի էդպես չլինի, գյուղացուն պետք է օգնել»,– ասել է մսավաճառներից մեկը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.