04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...ՀՀ կառավարությունը մշակել է օրենքի նախագիծ, ըստ որի, Հայաստանում արտադրվող ալյուրի մեծագույն մասը արհեստականորեն հարստացվելու է միկրոտարրերով և վիտամիններով: Դա կրելու է պարտադիր բնույթ բոլոր խոշոր ալրաղացների համար:
Ալյուրը, ըստ մշակված նախագծի, պետք է հարստացվի երկաթով, ֆոլաթթվով և վիտամին А-ով: Այն արտադրողները, ովքեր չեն հարստացնի ալյուրը, կենթարկվեն մինչև 200 միլիոն դրամ տուգանքի: Ալյուրի հարստացումը նշված միկրոտարրերով ընդունված է աշխարհում, և հատկապես երկաթի պակասը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, հանգեցնում է սակավարյունության, որով աշխարհում տառապում է հղի կանանց և երեխաների ավելի քան 40 տոկոսը: Հայաստանում իրականացված ուսումնասիրությունների համաձայն, հղի կանանց 37 և երեխանի 25 տոկոսն են տառապում սակավարյունության այս կամ այն աստիճանով: Օրենքի նախագիծը այսօր կքննարկվի կառավարության նիստում:
Հայկական Ժամանակ
Օրերս «Ծիրանանոց» ռեստորանում տեղի է ունեցել «Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանի ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՕԵԿ-ից՝ Մհեր Շահգելդյանը, ԲՀԿ-ից՝ Ստեփան Մարգարյանը:
Այս տեղեկությունը հաստատել են հենց Մհեր Շահգելդյանն ու Ստեփան Մարգարյանը: Շահգելդյանը ասել է. «Ոչ պաշտոնական հանդիպում եղել է, ու քանի որ ոչ պաշտոնական է, չեմ մեկնաբանի»: Այն հարցին, թե հնարավո՞ր է այդ հանդիուամից հետո եռյակը համալրվի, ու ՕեԿ-ը սկսի մաս կազմել եռյակին, Շահգելդյանն արձագանքեց. «Մենք տարբեր ուղղություններով համագործակցել ենք եռյակի հետ»: Ստեփան Մարգարյանն էլ ասաց, որ հանդիպումը եղել է մասնավոր, ու հրաժարվեց հանղիպումից տեղեկատվություն տրամադրել. «Մասնավոր հանդիպումը ինչո՞ւ պետք է ներկայացնեմ, օրինակ եթե մեկի հետ խոսում եմ, դա պիտի ասե՞մ»,- պատասխանեց ԲՀԿ-ականը: Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 10–ին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը որեէ առնչություն չունի համաժողովրդական շարժման հետ:
Հայկական Ժամանակ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Տիգրան Մեծ» հրատարակչության ղեկավար Վրեժ Մարկոսյանը խոսել է վերջին ներքաղաքական իրադարձություններից, վարչապետի վարած տնտեսական քաղաքականությունից և Ծառուկյանի՝ նախագահ դառնալու հավակնություններից: Պարզվեց՝ ՀՀԿ-ական պատգամավորը դեմ չէ, որ Ծառուկյանը դառնա նախագահ: Եթե Աստված հաջողի, իհարկե:
— Պարո՛ն Մարկոսյան, եռյակն իշխանափոխություն է ուզում իրականացնել, հանրահավաքներ է կազմակերպում, միասնական շտաբներ է ձևավորում: Այս ամենը Ձեզ չի՞ մտահոգում:
— Ոչ, չի մտահոգում:
— Ըստ Ձեզ՝ կհաջողվի՞ եռյակին իրականացնել իշխանափոխություն Հայաստանում:
— Չգիտեմ, չեմ կարող պատասխանել: Արդյունքը ցույց կտա: Ո՞վ կարող է հստակ ասել՝ կլինի՞, թե՞ չի լինի, կամ ժողովրդին օգուտ կբերի՞ էդ իշխանափոխությունը…
— Կարծում եք որևէ օգուտ չի՞ տա իշխանափոխությունը:
— Ժողովուրդը միշտ էլ քննադատելու ա իշխանությանը՝ ով էլ լինի, ԲՀԿ լինի, ՀՀԿ լինի, ժողովուրդը միշտ պիտի քննադատի, որովհետև աղքատությունը շատ ա մեր երկրում:
— Այդ դեպքում լավ չի՞ լինի, որ ԲՀԿ-ն կամ մեկ ուրիշը գա, ու իրեն քննադատեն, ոչ թե ձեզ:
— Թող գան:
— Այսինքն՝ կո՞ղմ եք, որ իրենք գան:
— Կողմ եմ:
— Կողմ եք նաև, որ Գագիկ Ծառուկյա՞նը, օրինակ, դառնա նախագահ:
— Եթե Աստված հաջողի, կողմ եմ:
— Անդրադառնանք տնտեսության վիճակին: Այսօր ոչ միայն փոքր տնտեսվարողները, այլև խոշոր գործարարներն են դժգոհում երկրի վիճակից, որ այս պայմաններում չեն կարողանում այլևս պահպանել իրենց բիզնեսները: Ձեր բիզնեսն ի՞նչ վիճակում է:
— Ես բիզնեսներ չունեմ, ընդամենը ունեցել եմ տպարան… նորմալ է: Բայց խոշոր բիզնեսմեններից ոչ մեկն էլ իրավունք չունի բողոքելու:
— Դուք խոշոր հարկատու եք, չէ՞, համարվում: Կառավարության կողմից Ձեր բիզնեսներին նպաստող որոշակի քաղաքականություն նկատե՞լ եք այս ընթացքում: Բիզնես միջավայրն առհասարակ ինչպիսի՞ն է Ձեզ համար:
— Այո, խոշոր հարկատու եմ: Դե, գնալով էս տնտեսական ճգնաժամի պայմաններում այս տարի պակասություն կա աշխատանքի, կոնկուրենցիան՝ մեծ, աշխատանքը՝ քիչ, կառավարությունն այստեղ ի՞նչ պիտի անի:
— Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պետք է խոշորներից սկսել, նրանց նախ բերել հարկային դաշտ: Այստեղ Դուք մտահոգվելու առիթ չունե՞ք:
— Ինձ մտահոգող հարց չկա, որովհետև մեզ մոտ, ցավոք սրտի, բոլորը փոխանցումներով ա, կանխիկ մենք առևտուր չունենք:
— Եթե համեմատենք նախորդ ու ներկա կառավարությունները, տնտեսական առումով ի՞նչ կարձանագրեք, ո՞րն էր ավելի լավ աշխատում, ո՞ր վարչապետի վարած քաղաքականությունն է ավելի ճիշտ:
— Ներկայինն ավելի լավն է:
Հրապարակ
Եթե այսօր հանրահավաք անի Պարույր Հայրիկյանը, ապա առանց կազմակերպիչների կողմից կոպեկ ծախսելու կհավաքվի 200 հոգի՝ մարդիկ, որոնք մտահոգված են Հայաստանի ինքնիշխանությամբ: Եթե այսօր առանձին հանրահավաք անի «Ժառանգությունը», միանգամայն անշահախնդրորեն կհավաքվի 1000-1500 հոգի՝ մարդիկ, որոնք ուզում են ապրել ազատ և ժողովրդավարական հայրենիքում: Եթե այսօր հանրահավաք անի ՀԱԿ-ը, ապա դարձյալ բացառապես հասարակական հիմունքներով կհավաքվի 3-4 հազար հոզի՝ հիմնականում մարդիկ, որոնց հաճելի է լսել, թե ինչպես են «քլնգում» իշխանություններին: Վերջապես, ԲՀԿ-ի առանձին հանրահավաքին կգա 2-3 տասնյակ հազար քաղաքացի. նրանք աշխատում են ԲՀԿ-ական բիզնեսմենների ձեռնարկություններում, սպորտային կառույցներում կամ պարզապես անտարբեր չեն փողի նկատմամբ:
Այդպիսով՝ եթե խնդիրը Ազատության հրապարակ զանգված բերելն է, ապա ԲՀԿ-ն դա կարող է ինքնուրույն անել՝ առանց Եռյակի մնացած կուսակցությունների աջակցության: ԲՀԿ-ն պակաս չունի նաև երիտասարդ, տաղանդավոր հռետորների, որոնք հարթակից այնպես «կտանեն ժողովրդի ցավը», որ ինքը՝ Արշակ Սադոյանը կնախանձի: Ո՞րն է, ուրեմն, իմաստը քո ռեսուրսներից բաժին հանել «աղքատ ազգականներին», որպեսզի վերջիններս էլ հնարավորություն ունենան հարթակ բարձրանալու և ճառեր արտասանելու մեծ զանգվածների առաջ:
Առավոտ
Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին ի պատասխան երեկ ուշագրավ հայտարարություն է արել։ Նա ասել է, թե «Որոտանի կասկադի» վաճառքի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։ «Մենք արմատապես վերանայում ենք բոլոր այն պայմանները, որոնք նախկինում առկա էին։ Գործարքն ավարտված չէ, բանակցությունները շարունակվում են, սակայն բազմաթիվ հարցերով մեզ հաջողվել է գալ ընդհանուր մոտեցումների»,–հայտարարել է նա։
Չորրորդ ինքնիշխանություն
ՀՀԿ գրասենյակի միջանցքներում շարունակվում է Սարգսյան-Ծառուկյան հանդիպման մանրամասների քննարկումը: Ըստ ծերերի՝ հանդիպման «քավորն» է եղել Հովիկ Աբրահամյանը, որը նախորդ ԳՄ-ում ծերերին բացատրել է, որ եռյակն իր հրաժարականն է պահանջում և ոչ նախագահի:
Ծառուկյանն էլ իր հերթին շտապել է ներկայանալ նախագահին՝ հավաստելու սույն հանգամանքը, ինչպես նաև հայտնելու ԲՀԿ լոյալությունն ու «սերը» ՀՀԿ-ի նկատմամբ՝ ընդհանրապես, «նախագահ ջանի» նկատմամբ՝ մասնավորապես, մանավանդ, որ մեկ շաբաթ հետո Հովիկ Արգամիչը պետք է խորհրդարանի «դատին» ներկայացներ 2015թ. բյուջեն:
Հրապարակ
2015 թվականի բյուջեն շրջանառության մեջ դրվելու պահից ի վեր մենք փորձում ենք գտնել մարդկանց, ովքեր ծանոթացել են երկրի համար կենսական նշանակություն ունեցող այդ փաստաթղթին, որից կարելի է հետևություն անել ոչ միայն այն մասին, թե հաջորդ տարի ինչպես ենք ապրելու, այլև եզրակացնել, թե ինչպիսին է եղել այս տարին երկրի համար և, մասնավորապես՝ ինչպես է աշխատել գործող կառավարությունը:
Որքան էլ, թվում է, տնտեսագետի մասնագիտությունը մեզանում ամենահեղինակավորներից է, և մի շարք բուհեր տասնյակ տարիներ մասնագետներ են պատրաստում, ուստի, այսպես կոչված, էքսպերտների պակաս մեզանում չպետք է լինի սակայն ցավալի պատկեր գծագրվեց: Տնտեսագետների մեծ մասը այդ թվում՝ տնտեսագիտական բուհերի ամբիոնի վարիչներ, պրոֆեսորներ, պարզապես չէին ծանոթացել բյուջեի նախագծին: Մի մասին թերևս հետաքրքիր չէ, մյուսներն ի վիճակի չեն, երրորդներն անում են միայն այն գործողությունները, որոնց դիմաց վարձատրվում են: Իսկ ֆինանսների նախկին նախարար Էդվարդ Սանդոյանն ընդհանրապես լրագրողին արտառոց պատասխան էր տվել՝ խոսեցրեք Հրանտ Բագրատյանին, ես նրա ասածների տակ կստորագրեմ:
Հրապարակ
Կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին վեճն ինձ այս պահին բավականին սխոլաստիկ է թվում: Իհարկե, ընդհանուր առմամբ ճիշտ է, մեզ նման փոքր երկրում պետք է լինեն ավելի քիչ նախարարություններ, ավելի փոքր վարչական ապարատ, հարկատուների գումարները այդ ծախսերի առումով պետք է խնայել:
Սկզբունքորեն ճիշտ է նաև կառավարության դիրքորոշումը, որ բոլոր գերատեսչությունների ղեկավարները պետք է հաշվետու լինեն խորհրդարանի առաջ: Ինչո՞ւ է պաշտպանության նախարարը գալիս Ազգային ժողով և պատասխանում պատգամավորների հարցերին, իսկ ոստիկանապետը կամ ԱԱԾ պետը՝ ոչ: Ինչպիսին էլ լինի խորհրդարանը, ինչպիսի թույլ գործիք էլ լինի հարցուպատասխանը, գոնե այդ չափով նման երկխոսությունը մի փոքր զգաստացնում է իշխանավորներին, նրանց մեջ թեթևակի պատասխանատվության զգացում առաջացնում:
Բայց այդ տեսականորեն ճիշտ քայլերից առաջ պետք է հայեցակարգային առումով որոշվի ավելի ընդհանուր հայեցակարգային խնդիր՝ ինչ նպատակներ է իր առաջ դրել կառավարությունը մոտակա երկու տարիների ընթացքում, մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները: Ենթադրենք, դրվում է նպատակ երիտասարդության հետ կապված, որը լավագույնս կկատարի կրթության, մշակույթի և սպորտի միացյալ նախարարությունը: Կամ՝ եթե «ներքին գործերի» տակ մենք հասկանում ենք ավելի լայն իրավասություններ, քան զուտ ոստիկանական գործառույթը, ապա իմաստ ունի կատարել նաև այդ ձևափոխումը: Այսինքն՝ սկզբից պետք է մտածվեն և ձևակերպվեն նպատակները, հետո միայն խոսվի կառուցվածքների ու միջոցների մասին:
Առավոտ
Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում իրականացվել է չափազանց մեծ ծավալի՝ 16.5 միլիոն դոլարի գործարք, որն ըստ ամենայնի, ՀՀ կենտրոնական բանկի իրականացրած ինտերվենցիան է, որով վերջինս փորձ է անում կանխել դրամի արժեզրկումը:
Միայն անցած 10 օրերի ընթացքում ԿԲ-ն արդեն մոտ 28 մլն դոլար է ներարկել շուկա: Բայց, ըստ մասնագետների, ԿԲ–ի ինտերվենցիաները կարող են կանխել դրամի արժեզրկումը միայն այն դեպքում, եթե չկան արժեզրկման խորքային պատճառներ:
Հայկական Ժամանակ
Ինչպես կազդի Ռուսաստանում ծայր առած խորը տնտեսական ճգնաժամը Հայաստանի վրա: Որքա՞ն խորն է լինելու ճգնաժամը և ե՞րբ է այն Հայաստան հասնելու: Թերթի տնտեսական մեկնաբանը փորձել է գտնել այս հարցերի պատասխանը։ Ներկայացնում ենք ծավալուն հոդվածը կրճատումներով.
«2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի «պատմությունը» ուսումնասիրելով կհայտնաբերենք, որ այդ ճգնաժամը Հայաստանին հարվածեց հիմնականում երկու «կետերից»: Դրանք էին գունավոր մետաղների գների կտրուկ նվազումը (Օրինակ՝ պղնձի մեկ տոննայի գինը նվազեց երեք անգամ 9 հազար դոլարից հասնելով 3 հազարի) և Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների նվազամը (դրանք նվազեցին մոտ 40 տոկոսով: Հենց այս երկու հարվածների հետևանքով մեր տնտեսությունը 2009–ին, պաշտոնական տվյալներով, գրանցեց մոտ 15 տոկոս անկում: Առավել ուժեղ հարվածը, իհարկե, ռուսական տրանսֆերտների նվազումն էր: Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանից Հայաստան գումար էր գալիս և հիմա էլ գալիս է ոչ միայն բանկային համակարգով, ապա թերստացումը կարող է հասնել մինչև 1 միլիարդ դոլարի: Իսկ դա մեր պետական բյուջեի կեսն է։
Ռուսաստանից եկող տրանսֆերտների նվազման պատճառներից մեկը ռուբլու արժեզրկումն էր: Մեկ դոլարի գինը 2008-ի դեկտեմբերին հասավ 33 ռուբլու տարեսկզբի 24 ռուբլու դիմաց: Արժեզրկումը կազմեց շուրջ 37 տոկոս: Հիմա ռուսական ռուբլու արժեզրկման ցուցանիշը գրեթե նույնն է՝ 35 տոկոս: Եվ ուրեմն, այս վիճակագրությունը հաշվի առնելով՝ կարելի է կանխատեսել, որ գալիք ճգնաժամը իր խորությամբ ավելի պակաս չի լինի, քան 2008-2009 էր: Այսինքն կլինի շատ խորը ու ցավոտ:
Հիմա երկրորդ հարցը, իսկ ե՞րբ ճգնաժամը կհասնի Հայաստան: Ռասաստանից եկող մասնավոր տրանսֆերտների շոշափելի նվազում արձանագրվեց միայն հոկտեմբերից սկսած: Այսինքն ռուբլու արժեզրկման ազդեցությունը տրանսֆերտների ծավալի վրա զգացվամ է 3 ամիս անց միայն: Այս անգամ ռուբլու արժեզրկումը սկսել է սեպտեմբերի կեսերին Ռուսաստանի և Արևմուտքի փոխադարձ պատժամիջոցների մեկնարկից անմիջապես հետո: Գումարում ենք երեք ամիս, և ստացվում է, որ տրանսֆերտների շոշափելի նվազումը, այդ հաշվարկի համաձայն, կսկսվի դեկտեմբերի կեսերից: Եվ ուրեմն, եթե այս զուգահեռները հիմնավոր են, ապա շուրջ մեկ ամսից Հայաստանում արդեն կարձանագրվի մասնավոր տրանսֆերտների կտրուկ անկում՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այսինքն եթե անցած տարվա դեկտեմբերին ՌԴ-ից Հայաստան է եկել մոտ 160 միլիոն դոլարի տրանսֆերտ, ապա այս տարի այդ ցուցանիշը կարող է կազմել, ասենք, 110-120 միլիոն դոլար լավագույն դեպքում:
Հայկական Ժամանակ
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.