04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Հարցազրույց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ։
Պարոն Սահակյան, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը հարցազրույց էր տվել և բավական կոշտ քննադատաան հայտարարություններ հնչեցրել նաև իշխանության հասցեին։ Ի՞նչ է սա նշանակում, իշխանության մեջ ճաքե՞ր են առաջանում։
Չեմ կարծում, որ հնարավոր ճաքերի մասին է խոսքը, պարզապես նա իր անձնական տեսակետն է ասել, իր մոտեցումներն է ներկայացրել։ Կուսակցությունում այնպես չէ, որ բոլորը համամիտ են լինում մի խնդրի շուրջ։
Դուք բացառո՞ւմ եք, որ ճաքեր առաջանան և նույն Կարեն Կարապետյանը դուրս գա ՀՀԿ-ից և կանգնի եռյակի կողքին։
ՀՀԿ-ն շատ քաղաքական գործիչներ ունի, և այնպես չէ, որ որևէ գործիչ, որ իր տեսակետն արտահայտում է, նշանակում է ճաքեր կան։ ՀՀԿ-ն ունի իր կայուն կազմը, մոտեցումները, ընդ որում՝ այդ մոտեցումների մեծ մասը կիսում է նաև Կարեն Կարապետյանը, բայց առանձնանում է իր մոտեցումներով, ես այստեղ այդպես խաենաշփոթ չեմ տեսնում։ Ես մոտ հարաբերություններ ունեմ Կարեն Կարապետյանի հետ, չեմ կարծում, որ նման խնդիր լինի։
Ճի՞շտ է, որ խորհրդարանական համակարգին անցնելու դեպքում Սերժ Սարգսյանն է դառնալու ԱԺ նախագահ։
Ի՞նչ է պատահել որ։ Բայց դեռևս մենք նման բան չենք քննարկում, որովհետև Սերժ Սարգսյանը դեռևս մինչև 18 թվականը ՀՀ նախագահն է, և պատշաճ էլ չէ այդ ուղղությամբ խոսել։ Եվ երկրորդը՝ ոչ ոք չգիտի, թե ինչ համագործակցություններ կլինեն, ինչ քաղաքական իրավիճակ կլինի Հայաստանում, ինչ իրավիճակ կլինի աշխարհում, ինչպիսի փոփոխություններ կլինեն:
Հայկական Ժամանակ
Գործարար Սիլվա Համբարձումյանը, ում հանրությունը ճանաչում է Լիսկայի հետ տեղի ունեցած միջադեպից, ՎՏԲ բանկի նկատմամբ ֆինանսական պարտավորություն է ունեցել, և դատարանը հօգուտ բանկի վճիռ է կայացրել՝ 40 մլն դրամի արգելանք դնելով նրա սեփականություն հանդիսացող գույքի վրա: Ապա այդ գույքը հանվել է աճուրդի, և գործարար տիկինը որոշել է «խաբել» պետությանը՝ կեղծել է աճուրդի փաստաթղթերը, որոնց արտաքին տեսքը ԴԱՀԿ աշխատակիցներին կասկածի տեղիք է տվել, և գլխավոր հարկադիր կատարողը նյութերն ուղարկել է Քննչական կոմիտե: Եթե հաստատվի կեղծիքի փաստը, ապա տիկին Համբարձումյանը կենթարկվի քրեական պատասխանատվության:
Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի, աճուրդով գույքը «գնողը» գործարարի ազգականներից մեկն է:
Հրապարակ
Այս տարվա հունվարի մեկից խաղատները դուրս բերվեցին Երևանի և Հայաստանի այլ քաղաքների վարչական տարածքներից: Բացառություն կազմեցին միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի քաղաքները- Այս քաղաքներում խաղատուն բացելու լիցենզիա ստանալու համար պետք է վճարել պետական տուրք 30-ից մինչև 150 միլիոն դրամ տարեկան: Այլ վայրերում խաղատուն բացելու համար պետական տուրքը կազմում է տարեկան 4.5 միլիարդ դրամ:
Սակայն այս տարվա ապրիլի վերջին Սևանի ափին գտնվող «Ախթամար» համալիրում մեծ շուքով բացվեց «Գոլդեն Փալաս» խաղատունը: Այն գործում է արդեն մի քանի ամիս: Բայց ըստ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկանքի, «Ախթամարը» խաղատան լիցենզիան ստացել է միայն այս տարվա սեպտեմբերի 10-ին: Այսինքն ամիսներ շարունակ այնտեղ գործել է ապօրինի խաղատուն: Ընդ որում, գործել է ոչ թաքուն՝ Սևանի մայրուղու վրա դեռ ամռանը տեղադրված էին խաղատան գովազդ-պաստառները:
Ու ընդհանրապես այս հյուրանոց-ռեստորան-խաղատուն համալիրի հետ կապված պատմությունը չափազանց հետաքրքիր է: Այն ցույց է տալիս, թե ինչպես է մեր կառավարությունը «հոգ տանում» խոշոր բիզնեսի մասին, պահում ու փայփայում է: «Ախթամար» համալիրը դեռ այս տարվա սկզբին գտնվում էր Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում: Մայիսի 19-ին փոփոխություն կատարվեց «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում և Սևան քաղաքից տասնյակ կիլոմետրեր հեռու գտնվող այս «օբյեկտը» բարակ «վզիկով» սահուն միակցվեց Սևան քաղաքին: Ինչո՞ւ: Որովհետև եթե «Ախթամարը» գտնվում է Ծովագյուղի վարչական տարածքում, ապա այդտեղ խաղատուն բացելու համար տարեկան տուրքը 4.5 միփարդ դրամ է: Իսկ եթե Սևանի վարչական տարածքում է՝ տուրքը ընդամենը 120 միլիոն դրամ է։
Հայկական Ժամանակ
Հայաստանում «ուղեղների լվացման» գործընթացն աննախադեպ թափ է հավաքում: Ոչ միայն Մարգարիտա Սիմոնյան-Դմիտրի Կիսելյով զույգն է այստեղ ռադիո-ինտերնետ տիրույթում գործելու, այլև օրերս Հայաստանում էր գտնվում ռուսական «ուղեղային կենտրոններից մեկի առաջնակարգ մասնագետ», քարոզչական պատերազմների «կարկառուն» ներկայացուցիչ Իգոր Պանարինը. նա ԵՊՀ ուսանողների համար «մաստեր-կլաս» էր տվել, կոնֆերանս էր վարել՝ ՀԱՊԿ շրջանակներում ՀԱՊԿ օգտակարության մասին:
Ի դեպ, սույն քարոզչական «գիգանտն» անչափ մտերիմ հարաբերություններ ունի ՀՀԿ գրասենյակի գաղափարախոսության պատասխանատու Մուշեղ Լալայանի հետ, ինչպես նաև նրան կարելի է հաճախ հանդիպել Ֆեյսբուքում «բնակվող» ԿԳ նախարար Աշոտյանի էջում՝քոմենթներ և հերթական մաստեր-կլասներ ցուցադրելիս:
Հրապարակ
Արդեն մի քանի շաբաթ է հայաստանցիների մեծ մասը բառի բուն իմաստով խիստ նյարդային վիճակում է։
Պատճառը ռուսական ռուբլու անվերահսկելի արժեզրկումն է։ Բնական է, որ Ռուսաստանում ստեղծված իրավիճակը չէր կարող չանհանգստացնել հարյուր հազարավոր հայաստանցի ընտանիքների։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի ազգաբնակչության մոտ 80 տոկոսը կանոնավոր կերպով դրամական փոխանցումներ է ստանում արտերկրում բնակվող ազգականներից ու բարեկամներից։ Իսկ արտերկրից ստացվող փոխանցումների 80 տոկոսից ավելին բաժին են ընկնում Ռուսաստանին, որի արժույթը այս տարվա սկզբից ի վեր ավելի քան 30 տոկոսով արժեզրկվել է։ Սա էլ նշանակում է, որ գրեթե նույնքանով նվազել է Ռուսաստանից կանոնավոր կերպով փոխանցումներ ստացող մեր հայրենակիցների եկամուտը:
Հայկական Ժամանակ
Արդեն մեկ շաբաթ է դադարեցված են Հյուսիս–հարավ ավտոմայրուղու Տրանշ–1 Երևան Արտաշատ ճանապարահատվածի բետոնապատման աշխատանքները, քանի որ շինարարությունն իրականացնող կազմակերպությանը գումարներ չեն փոխանցվել և ֆինանսական դժվարություններ կան։ Ի պատասխան լրատվամիջոցների հարցին «Հյուսիս հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ–ի տնօրեն Արթուր Սարգսյանը նշել է.
«Շինարարությւոնը չի դադարեցվել, Կառանները անում են կողնակների գործերն են անում։ Բետոնի հետ կապված կարող է ջերմաստիճանը չի բավարարել, կամ քամոտ եղանակ է եղել։ Այսօր պետք է, որ սկսեին, որովհետև քամի չկա։ Իսկ ինչ վերաբերում է ֆինանսական խնդիրներին, փոխանցումները իրենք ժամանակին կատարում են ներկայացված կատարողականներով, եթ եիհարկե կատարողականները ընդունվում են»: Հյուսիս–հարավ մայրուղու Երևան–Արտաշատ ճանապարհահատվածը նախատեսված է շահագործման հանձնել դեկտեմբերի 23-ին:
Չորրորդ իշխանություն
Հայաստանում իշխանությունը անընդհատ վերարտադրվում է զանազան պատճառներով: Թվարկեմ մի քանիսը. 1/ չպատկերացնելով, թե ինչոպես է հնարավոր ապրել առանց պետական լծակների, իշխանավորները, 1995 թվականից սկսած, վերարտադրվելու համար միջոցների մեջ խտրականություն չեն դնում, 2/ երբ այդ վերարտադրությանը տարբեր ժամանակներում մասնակցած քաղաքական ուժերը այսօր հանդես են գալիս դրա դեմ, դա չի ընկալվում գիտակից մարդկանց կողմից, 3/ Հայաստանի բնակչության մեծամասնությունը, մեղմ ասած, անտարբեր է օրինականության, այդ թվում նաև՝ ընտրությունների օրինականության հանդեպ, 4/ գերտերություններին պետք են կասկածներ հարուցող ընտրություններ, որպեսզի կարողանան ավելի հեշտ մանիպուլյացիայի ենթարկել իշխանություններին: Եվ այլն: Կարելի է երկար թվարկել:
Մի առանձնահատկություն կա, որը նույնպես կրկնվում է ավելի քան 20 տարվա ընթացքում. անընդհատ պահանջելով արտահերթ ընտրություններ՝ ընդդիմությունը չի կարողանում նորմալ նախապատրաստվել հերթական ընտրություններին: Գուցե ընդդիմադիրներին ասածս դուր չգա, բայց դա դաժան ճշմարտություն է: Մեխանիզմը պարզ է. ռեսուրսներ, ուժեր, ժամանակ, խոսքեր են ծախսվում ընտրությունների, «միջակայքում», թեժ աշուններ և թեժ գարուններ են խոստացվում, արդյունքում գալիս են հերթական ընտրությունները, և իշխանությունը հայտնի մեթոդներով դարձյալ հասնում է հաջողության: Այդ ցիկլը, ի դեպ, ավարտվում է արտագաղթի նոր ալիքով:
Առավոտ
«Դվին» հյուրանոցի իրական գնորդը ազգությամբ թուրք է: Լրատվական աղբյուրների փոխանցմամբ՝ գնորդի հավատարմատարը ՀՀ քաղաքացուհի է, որի մշտական բնակության վայրը, սակայն, Ստամբուլն է: Վերջինս մշտապես գտնվում է Երևան- Ստամբուլ ուղևորությունների մեջ:
Այս կապակցությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից, մեզ տեղեկացրին, որ փաստաթղթերով հյուրանոցը գնել է Կիպրոսում գրանցված մի ընկերություն, իսկ Հայաստանում ընկերության ներկայացուցիչը հայ է, որը պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնում կատարված ներդրումային աշխատանքների մասին:
Չորրորդ իշխանություն
Երեկ կառավարության նիստում հայտարարվել է, թե շուտով ստեղծվելու է նոր նախարարություն, որը կոչվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն: Այս կառույցը, ըստ ամենայնի, կղեկավարի Վաչե Գաբրիելյանը:
Մեր տեղեկություններով, նման նախարարություն ստեղծելը ունի կոնկրետ նպատակ: Արդեն տեղեկացրել ենք, որ մինչև 2017 թվականը ԵՄ-ն Հայաստանին է տրամադրելու 170 միլիոն եվրոյի դրամաշնորհ, ինչի մասին համաձայնագիրը նոյեմբերի 3-ին Բրյուսելում ստորագրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ԵՄ ընդլայնման և հաևանության քաղաքականության հարցերով նոր հանձնակատար Յոհաննես Հանը:
Մեր աղբյուրները պնդում են, որ դրամաշնորհը տրամադրելու նախապայման է եղել այն, որ այն ծախսելու համար նոր նախարարություն ստեղծվի և նախարար նշանակվի ԵՄ վստահությունը վայելող չկոռումպացված պաշտոնյա:
Հայկական ժամանակ
Մոսկվայում Սերժ Սարգսյանը կունենա մի շարք կոնֆիդենցիալ հանդիպումներ տարածաշրջանում, մասնավորապես Վրաստանում տեղի ունեցող զարգացումների, Ղարաբաղի հարցով սպասվող Ալիևի հետ նոր հանդիպման առնչությամբ, կցավակցի իր վաղեմի ընկեր Սերգեյ Իվանովին՝ որդու մահվան առիթով։
Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ Հայաստանի՝ ԵՏՄ անդամ դառնալուց հետո բավականին լուրջ մրցավազք է սկսվել «մոսկվահպատակ» մեծահարուստ հայերի միջև՝ «հանուն Հայաստանի», իրականում՝ հանուն մարտ-մայիս ամիսներին սպասվող վարչապետափոխության։ Չորեքշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստից ժամեր առաջ Սերժ Սարգսյանը նախագահականում ընդունել է Արա Աբրահամյանին, ով Հայաստան էր բերել կորեական հայտնի «Սամսունգ» ֆիրմայի տնօրենին՝ Հայաստանում ներդրումներ կատարելու նպատակով:
Հրապարակ
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.