04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Շաբաթ օրը Ռուբեն Հայրապետյանի դստեր հարսանիքը կայացել է, այսպես կոչված, ապաքաղաքական մթնոլորտում՝ միայն օլիգարխների մասնակցությամբ: Ի տարբերություն որդու հարսանիքի, Հայրապետյանը ՀՀԿ-ի էլիտայից հրավիրել է հաշվված մարդկանց՝ Սերժ և Ռիտա Սարգսյանների գլխավորությամբ: Հարսանիքի հրավեր չի ստացել անգամ ԱԺ նախագահը:
Հրապարակ
Իշխանական կուլիսներում լուրեր են պտտվում, թե ՀՀ ոստիկանության համակարգը կկիսվի երկու մասի: Մի մասն անցնելու է Տարածքային կառավարման նախարարությանը, մյուս մասն էլ ԱԱԾ-ի հետ միավորվելով՝ կդառնա նոր նախարարություն:
ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2016-ի փետրվարին: Հակոբյանը 65-ամյակի կապակցությամբ պաշտոնից պետք է հեռանար դեռ 2011-ին, բայց Սերժ Սարգսյանը նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգեց ևս հինգ տարով: Մինչ նրա 70-ամյակը, մեր աղբյուրների պնդմամբ, ԱԱԾ-ն և ոստիկանության մի մասն արդեն միավորված կլինեն, և Գորիկ Հակոբյանը կգնա վաստակած հանգստի: Ասում են, սակայն, որ միավորման այս տարբերակը անվտանգության համակարգի աշխատակիցների սրտով չէ, և նրանք հույս ունեն ետ համոզել Սերժ Սարգսյանին:
Հայկական Ժամանակ
Լուրջ անհամաձայնություն է եղել Ծառուկյանի և Տեր-Պետրոսյանի միջև` քաղաքական մարտավարության հետ կապված: Երբ Ծառուկյանը Տեր-Պետրոսյանին տեղյակ է պահել, որ մինչեև փետրվար միտինգ չի լինելու, դա դուր չի եկել վերջինիս: Սակայն խնդիրը միայն իշխանության հետ համաձայնության գնալը չէ, այլ այն, որ միտինգները շատ թանկ հաճույք են: Յուրաքանչյուր միտինգավորի մարզերից Երևան հասցնելը նստում է 10-12 հազար դրամ, ինչն աստղաբաշխական թիվ է դառնում լուրջ մասսա հավաքելու դեպքում:
Հրապարակ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը կարող է հայտնվել «նավից պարահանդես» վիճակում: Մեր աղբյուրները պնդում են, որ չափազանց մեծ է հավանականությունը, որ նա նշանակվի ՀՀ փոխվարչապետ:
Հենց այսօր Գաբրիելյանը փոխվարչապետ նշանակվել չի կարող, որովհետև ՀՀ Սահմանադրությամբ, այդ կարգավիճակին արժանանալու համար նախ հարկավոր է նախարար լինել: Կասկածից վեր է, սակայն, որ հենց Գաբրիելյանն է նշանակվելու միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:
Երեկ Ազգային ժողովը հրատապության կարգով սկսել է քննարկել այսպիսի նախարարություն ստեղծելու մասին օրենքի նախագիծը և կառավարության խնդրանքով հարցը քննարկելու է հատուկ ընթացակարգով, երկրորդ ընթերցումը տեղի է ունենալու առաջինից հետո 24 ժամվա ընթացքում: Սա նշանակում է, որ տասն օրվա ընթացքում նոր նախարարությունը ստեղծված կլինի, նախարարը նշանակված: Ոմանք համոզված են, որ նույն փաթեթով կլուծվի նաև փոխվարչապետի նշանակման հարցը։ Ասում են՝ Սերժ Սարգսյանը հույս ունի, որ Վաչե Գաբրիելյան փոխվարչապետը քաղաքակիրթ տեսք կտա գործող կառավարությանը:
Հայկական Ժամանակ
Խորհրդարանում երեկ երկու «հրաշալի եռյակ» կար. Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու ՕԵԿ նախաձեռնությամբ ստեղծված աշխատանքային խումբը երեկ անդրանիկ նիստն է անցկացրել՝ ՕԵԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Տիգրան Ուրիխանյանի և Թևան Պողոսյանի մասնակցությամբ, և որոշել է կրկին հանդիպել մինչև ամսի 20-ն ու ներկայացնել իրենց առաջարկներն ԸՕ-ն փոխելու վերաբերյալ, որից հետո կանցնեն մասնագետների, արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումներին: Նախապես հայտարարվում էր նաև ՀՅԴ-ի մասնակցության մասին՝ ի դեմս Արծվիկ Մինասյանի, բայց նիստից հետո Հովհաննես Մարգարյանը մեզ փոխանցեց, որ Դաշնակցությունում ցանկանում են ավելի «լայն» քննարկել այս հարցը: Արծվիկ Մինասյանն այս հարցով երջանիկ անտեղյակության մեջ էր, ասաց, որ տեղյակ չէ, թե խոսքն ինչի մասին է, հետո խոստացավ անպայման լուսավորել: Նշենք, որ չնայած սույն նախաձեռնությունն ՕԵԿ-ինն է, բայց դրա կայացման գործում մեծ է ԲՀԿ-ի դերը:
Քաղաքական շրջանակներում այս նորաբաց եռյակը ՀԱԿ-ի դեմ «մահակ» են համարում, որը կիրառելու է Գագիկ Ծառուկյանը՝ ի պատասխան ՀԱԿ-ի պահանջած հեղափոխության: Սա, այսպես կոչված, «կառուցողական» ճանապարհն է: Այսկերպ Ծառուկյանը փորձում է հասկացնել, որ հարկ եղած դեպքում ինքը «ստավկա» կդնի այդ եռյակի վրա: Նշենք, որ ՀԱԿ-ում իսպառ բացառում են համագործակցությունը մի ֆորմատում, որտեղ ներգրավված կլինի դավաճան ՕԵԿ-ը:
Հրապարակ
Սերժ Սարգսյանը որոշել է Արտաշես Գեղամյանին նշանակել ԱԱԽ քարտուղարի թափուր մնացած պաշտոնում։ Հիշեցնենք, որ Արտաշես Գեղամյանը անգլերեն սովորեց 50 տարեկան հասակում, թերևս նկատի ունենալով, որ իր կարիերան դեռ նոր պետք է սկսվի:
Չորրորդ ինքնիշխանություն
Քաղաքային իշխանությունները աղբահանության վարձի վճարումներն ուշացնելու կամ չկատարելու համար սպառնում են տուգանքներով։ Սակայն գրեթե իրար կպած Երևան ՄՈԼ–ի և Արշակունյաց 32 շենքերի արանքում աղբի կուտակումները մշտական երևույթ են։ Հետաքրքիր է, աղբահանության մեջ թերանալու համար ՏԻՄ–երին տուգանք հասնո՞ւմ է:
Առավոտ
ՀՀ ֆոնդային բորսայում երեկ կայացել են վերջին ամիսների համար անսովոր մեծ ծավալների՝ 9.4 միլիոն դոլարի գործարքներ։ Դրանց արդյունքում մեկ դոլարի միջին կշռված փոխարծեքը կազմել է 414 դրամ 70 լումա։ Եվ այն, որ օրվա վերջում գինը նվազել է, ստիպում է կասկածել, որ դոլարի զգալի ինտերվենցիա է իրականացվել»,–գրում է թերթը։ Իսկ մեկ այլ հոդվածում անդրադառնում է ռուսական ռուբլու արժեզրկման գործընթացին։ «Վերջին մի քանի շաբաթներին գրեթե ամեն օր ռուսական ռուբլին արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել։ Այդ առումով նոյեմբերի 6-ը և 7-ը արժեզրկման տեմպերով աննախադեպ են եղել։ Բնական է, որ Ռուսաստանում ստեղծված վիճակը չէր կարող, մեղմ ասած, չանհանգստացնել հարյուր հազարավոր հայաստանցի ընտանիքների: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի ազգաբնակչության մոտ 80 տոկոսը կանոնավոր կերպով դրամական փոխանցումներ է ստանում արտերկրում բնակվող ազգականներից ու բարեկամներից: Իսկ արտերկրից ստացվող փոխանցումների 80 տոկոսից ավելին բաժին է ընկնում Ռուսաստանին, որի արժույթը այս տարվա սկզբից ի վեր ավելի քան 30 տոկոսով արժեզրկվել է։ Սա նշանակում է, որ գրեթե նույնքանով նվազել են Ռուսաստանից կանոնավոր կերպով վոխանցումներ ստացող մեր հայրենակիցների եկամուտները: Տարբերությունը ցույց է տալիս թվերի պարզ համեմատությունը, եթե 2013 թվականի նոյեմբերի 7-ին մեկ ռուբլին արժեր 12.50 դրամ, ապա արդեն երեկ 2014 թվականի նոյեմբերի 7-ի առավոտյան գնահատվում էր մոտ 8.50-8.55 դրամ: Հետևաբար եթե շարքային հայաստանցին 2013 թվականի նոյեմբերի 7-ին, օրինակ, 10 հազար ռուբլի փոխանակելիս ստանում էր 125 հազար դրամ, ապա արդեն երեկ նույնքան ռուսական արժույթի դիմաց կարող էր ակնկալել ընդամենը 85 հազար դրամ: Այսինքն միայն 10 հազար ռուբլու կտրվածքով շարքային հայաստանցին կորցնում է ոչ ավել, ոչ պակաս 40 հազար դրամ գրեթե 100 դոլար: Պատկերն ավելի է ծանրանում, եթե հաշվենք, որ շարքային հայաստանցին միջինում ամսական մոտ 30-40 հազար ռուբլու չափով գումար է ստանամ ՌԴ–ից: Ուստի, կորուստը կազմում է մոտ մեկ միջին հայաստանցա աշխատավարձ:
Հայկական Ժամանակ
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի միջև լարվածության մասին խոսվում է վաղուց: Ռաֆիկ Գրիգորյանը, բոլոր պատեհ առիթներն օգտագործելով, փորձում է անհարմար վիճակի մեջ դնել Սևանի քաղաքապետին:
Օրինակ, ձգձգում է Սևան քաղաքին ասֆալտապատման համար գումարի հատկացումը: Մյուս համայնքներին ըստ ժամանակացույցի հատկացվել է այդ գումարը, և ասֆալտապատման գործընթացը չոր եղանակին իրականացվել է, բայց Սևանի դեպքում ձգձգվել է այնքան, մինչև վրա են հասել աշնանային անձրևներն ու ցուրտը: 50 միլիոն դրամը հատկացվել է հունիս ամսին, սակայն աշխատանքները պետք է սկսեին պայմանագիրը կնքելուց հետո, ինչը երկարել է մինչև հոկտեմբերի սկիզբ: Իսկ Սևանում հոկտեմբերին ասֆալտապատման աշխատանքներ սկսելը նշանակում էր փոշիացնել պետբյուջեի միջոցները:
Հրապարակ
Անցած շաբաթ օրը նախագահականում իսկապես տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը: Սակայն «կողմերը» պայմանավորվածության չեն հանգել, քանզի Ծառուկյանի դարդն ու ցավը եղել են ոչ այնքան ոչ իշխանականների 12 կետանոց դավթարն ու եռյակի սրտին ծանարացած ազգի վիճակը, որքան սահմանադրական բարեփոխումների ճակատագիրը:
Հայտնի է, որ Ծառուկյանը ևս սկսել է ամբիցիաներ դրսևորել և որոշակի սպասումներ ունի նախագահ ձեռնադրվելու առնչությամբ, մանավանդ, որ նույն աղբյուրների փոխանցմամբ, մինչ Հովիկ Աբրահամյանի նշանակումը, նա դեմ չի եղել դառնալ վարչապետ, Սերժ Սարգսյանը չի համաձայնել: Շաբաթ օրվա հանդիպման ժամանակ կողմերը հանրագումարի չեն եկել. Սերժ Սարգսյանը միանշանակ պնդել է՝ սահմանադրական փոփոխություններն այլընտրանք չունեն, պայմանավորվել են հանդիպել 10 օր հետո, նոյեմբերի կեսին՝ ևս մեկ անգամ հարցը քննարկելու: Սակայն Գագիկ Ծառուկյանը, չսպասելով այդ հանդիպմանը, հայտարարել է, որ սկսում է մարզերում միասնական շտաբերի ձևավորումը: Ըստ լավատեղյակների՝ առաջ ընկնելու խորհուրդը տվել են նրա քաղաքական «հայրերը»՝ հորդորելով փաստի առաջ կանգնեցնել Ռուսաստանից վերադարձող Սերժ Սարգսյանին:
Հրապարակ
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.