06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...Ռուսաստանը դեմ է հայաստանյան սահմանադրական բարեփոխումներով երկրի կառավարման համակարգը խորհրդարանական դարձնելու գործընթացին:
«Պատճառաբանությունն էլ այն է, որ ԵՏՄ երեք երկրներում հնարավոր չէ նախագահական մի կառավարում լինի, իսկ Հայաստանում՝ այլ կառավարում: Իր հերթին Սերժ Սարգսյանը փորձում է համոզել Ռուսաստանին: Ռուսաստանյան մեր աղբյուրները չեն բացառում նաև, որ Ռուսաստանը ցանկանում է այդ փոփոխությունը «թանկով» ծախել Հայաստանի և Ս. Սարգսյանի վրա: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների հարցում հետ-առաջի մեխանիզմ է կիրառում, սակայն չի բացառվում, որ ինչ-որ մի փուլում ասի՝ նպատակահարմար չէ խորհրդարանական կառավարման անցնելը:
Հրապարակ
Չնայած Երևանում «Քարֆուր» հիպերմարկետի բացումը հայտարարված է 2015թ. հունվարին, ֆրանսիական ընկերությունը «Երևան մոլում» իրեն հատկացված տարածքում մի քանի օր է առևտուր է կազմակերպում։ «Քարֆուրը» մոտ 40 քմ տարածքում տոնածառեր և ամանորյա խաղալիքներ է վաճառքի հանել։
Ընկերության աշխատակիցները մեր թղթակցին հայտնել են, որ ինչպես հայտարարված է, «Քարֆուր» հիպերմարկետը բացվելու է հունվարի վերջին, պարզապես Ամանորի կապակցությամբ նախատոնական առևտուր է կազմակերպվում։ Դատելով տոնածառերի և խաղալիքների պիտակներից՝ վաճառվող ապրանքը Հայաստան է բերվել «Քարֆուրի» Թբիլիսիի մասնաճյուղից. Պիտակների վրա գրված է «Քարֆուր Ջորջիա»
Հայկական ժամանակ
Ժողովրդական հայտնի խոսք կա՝ մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը: Ազգային ժողովի բուֆետում, թվում էր, ամեն ինչ կարգավորվել է՝ ճաշացանկ, գներ, սպասարկում, նույնիսկ ծաղիկներ են ավելացել սեղաններին: Բայց արի ու տես, որ դա միայն արտաքուստ է: Նախկին սպասարկող ընկերության ղեկավարը՝ Սարգիս Նավասարդյանը, հրաժարվեց բուֆետն սպասարկելուց, և նրա տեղը եկավ Էդիկ Գրիգորյանն իր «Ազգային սնունդ» ՍՊԸ-ով: Նրանից, սակայն, աշխատողները գոհ չեն, ասում են՝ լավ չի վճարում, հիգիենիկ անհրաժեշտ պայմանները չի ապահովում, իրենց չի գրանցում և այլն: Օրերս խոհարարներից մեկն է ազատվել աշխատանքից՝ 13 տարվա աշխատանքային փորձ ունեցող տիկին Անահիտը, ով մեզ հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց: Նա աշխատել է Սարգիսի ժամանակ, ով իրենից գոհ է եղել, աշխատել է նաև ԱԳՆ-ի ճաշարանում, որը ևս սպասարկվել է Գրիգորյանի ՍՊԸ-ի կողմից: «Այստեղ որ անցա աշխատանքի, սկզբից ինձ վճարեց օրական 2 հազար դրամ, հետո իմացա, որ մյուս խոհարարին նիստերի օրերին վճարում էր 10 հազար: Ես բողոքեցի, ու նա ինձ հետո վճարեց 3 հազար, վերջին օրերին էլ՝ 4 հազար դրամ»: Բայց խնդիրը միայն վարձատրությունը չէ, այլև սանիտարահիգիենիկ պայմանները: Խոհարարը նշեց, որ Խորհրդային Միության տարիներին հիվանդանոցներում օգտագործվող գիշերանոթների մեջ, որոնք նախատեսված էին հիվանդների համար, իրենք աղցաններ են պատրաստում:
Բացի այդ, կարտոֆիլի պյուրեն խոհարարներից մեկը ձեռքով է ճմռում, ամենուր աղբ է թափված, որը նորմալ չի մաքրվում, պղնձյա կաթսաներն աղտոտ են ու նորմալ չեն մաքրվում: «Դուք էդ ամբողջ կեղտը պիտի տեսնեք, ճաշարանի հակասանիտարական վիճակը պիտի տեսնեք: Ես ժամանակ առ ժամանակ բարձրաձայնել եմ, ասել եմ՝ ժողովուրդ, կեղտի մեջ կորած է, սնունդ ենք տալիս, ի վերջո»,-ասաց խոհարարուհին՝ ավելացնելով, որ խոհարարներից որևէ մեկը բժշկական ստուգում չի անցել: Երբ բարձրացրել են մաքրության հարցը, Գրիգորյանն ասել է՝ ինքներդ արեք: Ըստ խոհարարի՝ հավաքարարի ու աման լվացողի պակաս կա, և նրանց գործը թողնված է մյուսների վրա: Այդ բուֆետում խոհարարը խորհուրդ չի տալիս օգտվել հատկապես որոշ ճաշատեսակներից, որոնց պատրաստման ժամանակ հիգիենայի տարրական կանոնները չեն պահպանվում:
Հրապարակ
Երեկ Բրյուսելում մեկնարկած ԵԺԿ քաղաքական վեհաժողովին Հայաստանից մասնակցող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթներ են ունեցել: Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում հարկ է համարել «մուննաթ» գալ ԵԺԿ-ի վրա, որ վերջինս 2013թ. ճանաչել է ՀՀ նախագահական ընտրությունները, իսկ ԵԺԿ ղեկավար Վ. Մարթենսը շնորհավորել է Սերժ Սարգսյանին, որից հետո Րաֆֆին անցել է նամակի «բուն բովանդակությանը»` տեղեկացնելով «Յուրոփին», որ հայաստանյան պառլամենտում մնացել է մեկ եվրոպական ուժ, և այդ մեկ ուժն իրենք են, և որ իրենք առաջիկա օրերին դեմ են քվեարկելու ԵՏՄ պայմանագրին, իսկ ԵԺԿ անդամ մյուս 2 կուսակցությունները` ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, և ԵՏՄ-ի կողմնակից են, և ԵԺԿ անդամ: ԵՏՄ-ասեր ԲՀԿ-ի և Տեր-Պետրոսյանի հետ նույն հարթակում կանգնող, վերջիններիս հետ եռյակ կազմած «Ժառանգության» առաջնորդը հարկ է համարել նաև եվրոպացիներին դուր գալու համար Պուտինին դիտարկել Ալիևի և Էրդողանի հետ նույն շարքում:
Հրապարակ
Վլադիմիր Մովսիսյանի մահից հետո Սերժ Սարգսյանին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է մնացել։ Հիմա այդ պաշտոնի նշանակման շուրջ քննարկումներ են ընթանում։ «ՉԻ» տեղեկություններով՝ այդ պաշտոնին նշանակվելու հավակնություններ ունի Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովիկը։ Հիշեցնենք, որ վերջինս ժամանակին երազում էր Սևան ազգային պարկի տնօրենի պաշտոնի մասին:
Չորրորդ ինքնիշխանություն
Եթե մարդը հոգեբույժի կարիք ունի, ապա շատ բնական է, որ նա սևեռված է ինչ-որ գաղափարի վրա, և այդ գաղափարի առանցքն է կազմում ինչ-որ թշնամական ուժ, որն իրեն խանգարում է ապրել և բարգավաճել: Նույն ձևով է աշխատում, իհարկե, քարոզչությունը, քանի որ դրա նպատակն է մարդկանց ուղեղները լվալը, մարդկանց մի քիչ «խփնված» դարձնելը, քարոզիչն էլ ցանկացած առիթով կամ առանց որևէ առիթի վկայակոչում է համընդհանուր «թշնամուն»: Եթե որևէ ընդդիմադիրի հարցնես, օրինակ, ով է մեղավոր, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Գերմանիայի հավաքականին, նա առանց մեկ վայրկյան մտածելու կասի՝ «ռեժիմը, մինչև այս ռեժիմը չհեռանա, մեր ֆուտբոլիստները մեկը մյուսի հետևից պարտություններ են կրելու»:
Հայկական ուղղաթիռի վրա հարձակման վերաբերյալ «շահագրգռված» կողմերի մեկնաբանությունները նույն մակարդակի են: Ռուսաստանը «շատ սիրող» մեր գործիչները և քաղաքագետները վստահ են, որ դա հենց այդ երկրի սադրանքն է: Եվ հակառակը՝ ռուսաստանցի մեր գործընկերները ապացուցում են, որ դրանք Արևմուտքի դավերն են՝ իբր Արևմուտքը Ալիևին ասել է՝ սադրանք սարքիր, թե չէ մենք քո մոտ «մայդան» կսարքենք: Իսկ ինչո՞ւ չենթադրել, որ Ադրբեջանի ներկայիս ղեկավարն այնքան էլ, մեղմ ասած, խելացի մարդ չի և չի հաշվարկում իր քայլերը: Գերտերություններն, իհարկե, ամեն ինչի ընդունակ են, բայց չարժե, ինձ թվում է, սեփական հակակրանքների վրա հիմնված մերկապարանոց դատողություններ անել:
Առավոտ
ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ու ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը համաձայնության են եկել, և այսուհետ հայկական մսամթերքը կիրացվի ռուսական շուկայում: Ուշագրավ է, որ արտահանման թույլտվություն ստացած ընկերությունների ցանկում է նաև ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն:
Նշենք, որ ընդամենը վերջերս ՀՀ դեղամիջոցների խոշոր ներմուծող «Նատալի ֆարմ»-ին կառավարության կողմից թմրամիջոցների և հոգեմետ դեղերի ներկրման և իրացման լիցենգիա հատկացվեց: Եվ եթե այդ դեպքում լիցենզիա տրամադրելու մեջ տրամաբանություն կար, ապա վերը նշված դեպքում այդ տրամաբանությունը բացակայում է: Առնվազն անհասկանալի է, թե ինչպես կարող է դեղ ու թմրամիջոցներ ներկրող ընկերությունը մսամթերք արտահանել:
Ժամանակ
Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինուժի կողմից առաջին հերթին ցավալի է նրանով, որ Հայաստանը, հայ ժողովուրդը մեծ հավանականությամբ կորցրել է երեք զինվոր, երեք ընտանիքների հայր, երեք քաղաքացի:
Դժվար է ասել, թե գերտերությունների ղեկավարներին որքանով է հուզում այս փաստը, բայց ուղղաթիռի խոցումը, ըստ էության, հօդս ցնդեցրեց նաև այն խաղաղարար ջանքերը, որ նրանք գործադրում էին օգոստոսից ի վեր:
Ռուսաստանը, ինչ խոսք, մեծ ազդեցություն ունի ՀՀ-ի և Ղարաբաղի վրա, և Ադրբեջանում կարծում են, որ բավական է Պուտինը հրահանգի հայկական զորքերը կնահանջեն այնքան, որքան կհրահանգի Պուտինը: Օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, սակայն, որ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, որովհետև հայկական բանակն ու հասարակությունը համախմբվելու և հակահարված տալու պոտենցիալը չեն սպառել, դիմադրելու կամքը չեն կորցրել, ինչը ստեղծված վիճակում վճռորոշ նշանակություն է ունենալու: Սա Ռուսաստանին էլ է ստիպելու առավել զգույշ լինել Հայաստանի հետ, որովհետև եթե այստեղ դիմադրության կամքը պահպանվի և Ռուսաստանն ակնհայտ հակահայկական քայլեր փորձի ձեռնարկել, հայկական դիմադրությունը կարող է անսպասելի աջակցություն ստանալ ԱՄՆ-ից, ԵՄ-ից, գուցե նաև Իրանից ու Չինաստանից: Այնպես որ, պատերազմի հավանականությունը որքան էլ մեծ, կրիտիկական համարել չի կարելի:
Ընդհակառակը չափազանց մեծ է հավանականությունը, որ առաջիկայում Վլադիմիր Պուտինը կնախաձեռնի Սարգսյան-Ալիև հանդիպում, հետո նման հանդիպում կկազմակերպեն Ջոն Քերին կամ Բարաք Օբաման, հետո էլ Ֆրանսուա Օլանդը, եթե հավես և հնարավորություն ունենա: Այս ընթացքում, սակայն, Ռուսաստանը կշարունակի զինել Ադրբեջանին, մի քիչ էլ Հայաստանին: Բայց ավելի շատ Ադրբեջանին: Հայաստանցիների արտագաղթը կշարունակվի, ու մենք էլի կկանգնենք հարցի առաջ ի՞նչ անել: Որ առաջիկա շաբաթներին լայնածավալ պատերազմ չի սկսվի, կարծում ենք ակնհայտ է։ Բայց ակնհայտ է նաև, որ եթե Ռուսաստանն այս տեմպով շարունակի զինել Ադրբեջանը, և Հայաստանը այս տեմպով շարունակի դատարկվել պատերազմը մի իքս պահի սկսվելու է։ Իսկ այդ պատերազմին պետք է նախապատրաստվել այսօրվանից, որովհետև պատերազմին լիարժեք պատրաստ լինելը պատերազմը կանխելու թերևս միակ տարբերակն է։ Իսկ ժամանակը թուլացնում է մեր պատրաստվածության մակարդակը, ժամանակն աշխատում է մեր դեմ: Գլոբալ խնդիրը, ուրեմն, ժամանակի տրամաբանությունը փոխելն է:
Հայկական Ժամանակ
Այս տարվա հուլիսից սկսած պղնձի միջազգային գները սահուն նվազում են և նախօրեին նույնիսկ թարմացրեցին վերջին 9 ամիսների հակառեկորդը: Մեկ տոննա պղնձի գինը Լոնդոնի բորսայում կազմեց 6 հազար 580 դոլար: Դրանից ավելի ցածր գին Պղինձը ունեցել է մեկ էլ 5 տարի առաջ: Չնայած երեկ պղինձը փոքր-ինչ թանկացավ, սակայն վերջին ամիսների միտումները հոռետեսության հիմք են տալիս:
Գունավոր մետաղների միջազգային գները ընդհանրապես և պղնձի գինը մասնավորապես, մեծ նշանակություն ունեն մեր տնտեսության համար, քանի որ այդ մետաղների հանքաքարերի և խտանյութերի արտահանումը նշանակալից տեղ է զբաղեցնում մեր արտահանման մեջ: Գների նվազումը հանգեցնում է արտարժույթի ներհոսքի նվազմանը և լրացուցիչ խթան հանդիսանում դրամի արժեզրկման համար: Եթե պղնձի գների նվազման միտումները շարունակվեն, ապա մասնավոր տրանսֆերտների ծավալների կրճատման հետ մեկտեղ կարող են ավելի բարդացնել Հայաստանի ֆինանսական առանց այդ էլ բարդ իրավիճակը: Դրանից բացի, հանքարդյունաբերողների վճարած հարկերը ուղիղ կապ ունեն գունավոր մետաղների միջազգային գների հետ: Եթե գները նվազում են, ապա նվազում են նաև հարկերը: Այլ կերպ ասած սա բարդ իրավիճակ կստեղծի նաև բյուջեի հավաքագրման իմաստով:
Հայկական Ժամանակ
Եթե 2008թ. առցանց խաղարկության արդյունքում շահել են 1285 դիմորդներ, ապա 2014-ին՝ 2049: Սակայն շահառուների թիվն առնվազն պետք է եռապատկել ընտանիքի անդամների թվով: Այսպիսով, Հայաստանից ԱՄՆ միայն «Գրին քարտ» օրինական խաղարկությամբ 2014-ին արտագաղթել է 2049 ընտանիք, այսինքն՝ առնվազն 6147 ՀՀ արդեն նախկին քաղաքացի: Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանի դեպքում այս թիվը 2014-ին 454 է, Վրաստանում՝ 804, իսկ Ռուսաստանում՝ 4103 ընտանիք:
Հրապարակ
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.