04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Երեկ ՀՀ ԿԲ–ն կրկին մեծածավալ ինտերվենցիա է իրականացրել դրամի կտրուկ արժեզրկումը կանխելու նպատակով։ ՀՀ ֆոնդային բորսայում իրականացվել է 10 մլն 250 հազար դոլարի գործարք, որը ամբողջությամբ ԿԲ իրականացրած ներարկումն է։ Մեկ դոլարի փակման գինը կազմել է 415 դրամ 80 լումա։ Նախկին գործարքների ցուցանիշի համեմատ դրամն արժեզրկվել է 50 լումայով։ Այսպիսով, նոյեմբերի 7–ից սկսած՝ ԿԲ–ն արդեն իսկ իրականացրել է մոտ 50 մլն դոլարի ինտերվենցիա:
Հրապարակ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բանվոր Արթուր Նահապետյանը, որը նոյեմբերի 17-ին եռակցման աշխատանքների ժամանակ ընկել էր պոչամբարի մեջ և մահացել, միակ զոհը չէ: Երեկ Քաջարանի բնակիչներից մեկը մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ նման դեպքեր այստեղ էլի են պատահել: Մի անգամ նույնիսկ երեխա է ընկել մոտ 2 կիլոմետրանոց խողովակաշարը, հայտնվելով մահաբեր քիմիկատների «գետում», որից փրկություն չկա:
Արթուր Նահապետյանի մասին Քաջարանում պատմում են, որ նա կապանցի էր, ապրում էր հոր և մոր հետ: Նոյեմբերի 17-ին նա աշխատելիս է եղել պոչամբարի խողովակաշարին կանգնած: Քաջարանում պատմում են նաև, որ երիտասարդն ընկել է ոչ թե սայթաքելու, ինչպես հաղորդվել է, այլ անվտանգության կանոնները չպահպանելու և աշխատելու ժամանակ պոչամբարի խողովակաշարի վերին կափարիչի վրա կանգնած լինելու պատճառով, որը կոտրվել է: Կոմբինատի ղեկավարությունը ցավակցել է և դրամական օգնություն ցուցաբերել զոհվածի ընտանիքին: Իսկ տղայի դին պոչամբարից դուրս են բերել ԱԻՆ փրկարարները:
Հրապարակ
Անցած հանգստյան օրերին ՀՅԴ վերնախավն ընթրիքի է հրավիրել երկու կաթողիկոսներին՝ Արամ Ա-ին և Գարեգին Բ-ին: Ընթրիքը կայացել է «Ֆլորանս» ռեստորանում, մոտ 20 հավատավոր դաշնակցականների մասնակցությամբ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-13-ը Էջմիածնում ընթանում էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի շեմին հրավիրված եպիսկոպոսաց ժողովը, որին մասնակցելու էր ժամանել նաև Արամ Ա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը: Ընթրիքը, մեր տեղեկություններով, կայացել է բարեկամական մթնոլորտում, և ներկաներն արձանագրել են, որ երկու կաթողիկոսների միջև ջերմ, գրեթե ընկերական հարաբերություններ են:
Հրապարակ
Կառավարության այսօր կայանալիք նիստում կքննարկվի և, ամենայն հավանականությամբ, կարժանանա որոշման մի նախագիծ, որով 2.6 հեկտար լրացուցիչ տարածք է գնվելու ՊԵԿ-ի՝ Դիլիջանում կառուցվող ուսումնական կենտրոնի համար։
Չորս տարի առաջ Պետեկամուտների կոմիտեն բյուջեի միջոցներով ձեռք բերեց կինեմատոգրաֆիստների «Դիլիջանի ստեղծագործական տունը»՝ իր 3.5 հեկտար տարածքով։ Մեկ տարի անց՝ ՊԵԿ-ին տրամադրվեց դրա հարակից ևս 22 հեկտար անտառային տարածք։ Պաշտոնապես դրա անհրաժեշտությունը բացատրվում է նրանով, որ ՊԵԿ-ին նախկինում տրամադրված հողատարածքներում առկա է սողանքների վտանգ և այդ լրացուցիչ տարածքը պետք է հակասողանքային կառույցների համար։ Թե որտե՞ղ է սպառվելու ՊԵԿ-ի ախորժակը՝ մնում է անհայտ։ Այս որոշումից հետո, այլևս ՀՀ Ֆինանսների նախարարության կազմում գտնվող ՊԵԿ-ի տրամադրության տակ կլինի ավելի քան 28 հա տարածք Դիլիջանում:
Հայկական Ժամանակ
Երեկ ԱՄՆ դեսպանատնից մենք ստացել ենք մի քանի օր առաջ տպագրած լուրի հետ կապված պարզաբանում։ «Կոնգրեսի որոշման համաձայն ՝ իրականացվող ներգաղթային վիզայի ամենամյա վիճակախաղի (գրին քարտ) շրջանակներում տարեկան ամբողջ աշխարհում շնորհվում է մշտական բնակության 50 հազար վիզա։ Մարդիկ ընտրվում են վիճակահանությամբ եւ պետք է լինեն ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշ ունեցող երկրներից։ 2014 թ. խաղարկությամբ ներգաղթային արտոնագիր տրամադրվել է մոտ 1200 ՀՀ քաղաքացու (ներառյալ ընտանիքի անդամները)։ Նախքան վիզայի տրամադրումը ներգաղթային վիզային դիմողները պետք է ապացուցեն, որ համապատասխանում են պահանջվող չափանիշներին:
Հրապարակ
Գագիկ Ծառուկյանը երեկ հանդիպել է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի հետ։ Իր խոսքում վերջինս կրկնեց Տեր-Պետրոսյանի այն միտքը, որ Ծառուկյանը կարող է իշխանությունը վերադարձնել ժողովրդին։
Ծառուկյանն իր խոսքում նշել է, որ ժողովրդի 90-95 տոկոսն իրենց կողքին է ու իշխանափոխություն է ցանկանում։ Նա նորից ընդգծել է, որ կարևոր են համախմբումն ու մարզային շտաբերի բացումը:
Հայկական Ժամանակ
Փաստն այն է, որ վեց օր մեր ուղղաթիռն ու նրա անձնակազմը գտնվում են հայկական ու ադրբեջանական դիրքերի արանքում, ու մենք չենք կարողանում ոչինչ անել: Տվյալ դեպքում էականը ոչ թե ուղղաթիռն է, այլ անձնակազմի երեք անդամները: Վեց օր նրանց գտնվելու ստույգ վայրը և վիճակը մեզ անհայտ չեն: Ենթադրվում է, որ նրանք գտնվում են անկած ուղղաթիռի մեջ, ու չնայած գտնվում են մի քանի հարյուր մետրի վրա, մենք նրանց չենք կարողանում դուրս բերել դեպքի վայրից: Ադրբեջանական կրակահերթերը թույլ չեն տալիս դա անել: Ինչպե՞ս վարվել, ուրեմն, այս վիճակում: Հարցը պարզերից չէ, և նրա պատասխանն էլ հեշտ չէ գտնել: Կարելի է շարադրել այն տարբերակները, որ ունենք ձեռքի տակ: Մինչ այդ, պետք է ընդգծել, որ մեր անձնակազմի տղաներին կրակագծից հանելը՝ կենդանի կամ զոհված, ոչ միայն մեր պատվի հարցն է, այլև ինչ-որ առումով պարտավորություն նրանց ու նրանց ընտանիքների նկատմամբ: Եվ ուրեմն, սա անելու ի՞նչ տարբերակներ կան:
Տարբերակ 1 — Մասշտաբային գրոհ ձեռնարկել ադրբեջանական կրակակետի վրա, նրան ստիպել լռել թեկուզ այն գրավելու գնով, և իրականացնել դեպքի վայրից մեր անձնակազմի դուրսբերման օպերացիան: Նման օպերացիա իրականացնելու հրաման տալը հեշտ չէ, որովհետև պետք է հաշվարկել, թե արդյո՞ք տեղային մարտը կբորբոքվի և կդառնա լայնամասշտաբ պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Տարբերակ 2 — Իրականացնել հետախուզական գործողություն մեր տղաներին կրակագծից դուրս բերելու համար: Այս նպատակն իրագործելու համար հատուկ նշանակության ջոկատը հակառակորդից ծածուկ պետք է ներթափանցի ուղղաթիռի անկման գոտի և փորձի մեր տղաներին դուրս բերել այնտեղից: Մեր բանակի ներկայացուցիչները պետք է որ մտածած լինեն այս մասին, և եթե նման բան չեն անում, նշանակում է իրավիճակը թույլ չի տալիս:
Տարբերակ 3 — Միջազգային հանրության միջոցով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որ նա դադարեցնի կրակը, որպեսզի հայկական կողմը որոնողական աշխատանքներ անցկացնելու հնարավորություն ունենա: Ներկայումս հայկական կողմը հենց այս տարբերակի վրա է աշխատում, բայց երեկվա դրությամբ անարդյունք:
Հայկական Ժամանակ
Եվրոպական կառույցներում տրամադրված են չհաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայաստանյան մրցութով անցած ՄԻԵԴ դատավորի թեկնածուին։ Հիշեցնենք, որ ՀՀ կողմից ներկայացվող ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրված թեկնածուների մրցույթում հաղթող ճանաչված անձինք երեքն էին՝ Արմեն Հարությունյանը, Արայիկ Ղազարյանը և Նելլի Հարությունյանը:
Չորրորդ ինքնիշխանություն
21-րդ դարում, երբ ամբողջ աշխարհում ամեն ինչ, այդ թվում նաև ծառայություններն ավտոմատացվում են, տեխնիկան օր օրի զարգանում է, Հայաստանում, կարելի է ասել, ոչինչ չի փոխվում: Զարգացած երկրներում աղբ-մարդ շփումը նվազագույնի է հասցված, իսկ մեզ մոտ աղբահանությունը նույն մակարդակի վրա է, ինչ 30-40 տարի առաջ էր:
Մալաթիա համայնքի աղբահանության պատասխանատուն ասում է՝ «մի քիչ էլ դիմացեք, բան չմնաց, շուտով՝ 2 ամսից օտարերկրյա նոր օպերատոր կգա՝ աղբահանության ոճն էլ, որակն էլ, շունչն էլ կփոխվեն, լրիվ «կուլտուրական» աղբահանություն կլինի:
Առավոտ
Մինչ Սերժ Սարգսյանի և իշխանության ազնվությունն ստուգելու վերաբերյալ ոչ իշխանական եռյակի առաջարկած «ստուգողական թեստը»՝ ԸՕ-ն փոխելու մասին, շարունակում է մնալ անարձագանք, իշխանությունը, հավանաբար, ժամանակ է փորձում շահել, այդուհանդերձ, եռյակը հաջորդ քայլն է կատարում: Երեկ Լևոն Զուրաբյանը հայտնել է, որ մտադիր են արտահերթ նիստ հրավիրել նույն թեմայով, որ 12 կետանոց պահանջագրի 10-րդ կետն է:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությանը հանձնարարել է ևս մեկ անգամ անդրադառնալ ոչ իշխանական ուժերի ներկայացրած 12 կետանոց պահանջներին: Եռյակի մեկ օր անց նիստից հետո Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, թե եռյակը քննարկումներ կսկսի իշխանությունների հետ, եթե նրանք անմիջապես կատարեն 12 պահանջներից կոնկրետ 10-րդ կետը և բարեփոխեն Ընտրական օրենսգիրքը՝ անցում կատարելով 100 տոկոս համամասնական ընտրակարգին և ամրագրելով ընտրացուցակների հրապարակումը: Եռյակի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք քննարկելու բան չունեն, եթե կատարված չէ իրենց առաջ քաշած նախապայմանը: Կա՞ իշխանության օրակարգում ԸՕ-ն փոխելու և հատկապես եռյակի առաջարկած փոփոխություններն անելու մտադրություն, աըս մասին խոսել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
— Իշխանության ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարել են, որ մտադիր են վերափոխել ԸՕ-ն, ի վերջո, եթե այդպես է, ի՞նչն է խանգարում դա անել հիմա՝ բավարարելով նաև եռյակի առաջ քաշած նախապայմանը և ապացուցելով իշխանության ազնվությունը:
— Վստահության և հավատի մասին եռյակը չէ, որ պետք է խոսի, որովհետև եթե սկսենք 12 կետերից և վերջացնենք այսօրվա պահանջներով, ապա կտեսնենք, որ այս կարճ ժամանակամիջոցում բավականին փոփոխություններ են տեղի ունեցել իրենց պահանջների և փոփոխությունների մեջ: Սա՝ իմիջիայլոց: Ինչ վերաբերում է ԸՕ-ի փոփոխությանը, այո, մենք բազմիցս ասել ենք և այսօր էլ պնդում ենք: Ես, որպես պետաիրավական հանձնաժողովի նախագահ, տեղյակ եմ այդ գործընթացին, որի էությունը կայանում է հետևյալում: Սովորաբար ԸՕ-ն վերանայում կամ բարեփոխում են ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ, այս պահանջը նաև դնում են միջազգային կառույցները, հետևաբար, արհեստական աղմուկ կամ խնդիրներ բարձրացնելու անհրաժեշտություն այստեղ չկա: Ասեմ ավելին. եթե մենք ուզում ենք այդ ամենը խորքային փոխել՝ թե ընտրական համակարգ, թե պատկերացումներ, թե համակարգային փոփոխություններ, ապա դա կարող է լինել բացառապես սահմանադրական բարեփոխումների ճանապարհով:
— Իրենք դեմ են այդ փոփոխություններին, և դրա համար էլ ստեղծվել է այս վիճակը: Բացի դրանից, ձեր խմբակցության ղեկավարը մեզ հետ զրույցում հայտնել է, որ արդարադատության նախարարությունում այս հարցերով աշխատանքային խումբ է ձևավորվել, և մարտ-ապրիլ ամիսներին, հավանաբար, ԸՕ-ն փոփոխելու աշխատանքներ կծավալվեն: Անհասկանալի է՝ եթե իշխանության օրակարգում արդեն իսկ կա նման մտադրություն, ի՞նչն է խանգարում օր առաջ հարցը լուծել և չձգել մինչև հաջորդ ընտրություններ:
— Եկեք փաստերով խոսենք, տեսեք, իրենք հարցը և 12 կետերում են ընդգրկել, և այս մասին անհետաձգելի կարգով և արտահերթ ռեժիմով որոշման նախագիծ մտցրել ԱԺ (նախագիծը, հավանաբար, կլսվի դեկտեմբերի սկզբին հրավիրելիք արտահերթ նիստի ընթացքում), իսկ այսօր այդ պահանջը դնում են քաղաքական առումով և ասում՝ եկեք փոխեք ընտրական համակարգը, որ վստահություն առաջանա: Այսինքն՝ տարբեր մեթոդներով և ժամանակներում այդ խնդիրը կարծես թե դարձնում են քննարկման առարկա: Իսկ մենք ասում ենք՝ գիտեք ինչ, եթե այս ամենը ձեզ համար ընդամենը քաղաքական շահարկումների առիթ է, մեզ համար պատասխանատվություն է: Որովհետև ընտրական համակարգի կայունությունը, թափանցիկությունը, ավելի ընկալելի լինելը պետության պարտականությունների և պարտավորությունների մեջ է մտնում: Իհարկե, կարելի է այդ փոփոխություններն ԸՕ-ում հպանցիկ անել ու անցնել առաջ՝ առանց մտածելու հետևանքների մասին, բայց եթե մի փոքր խորը վերլուծություն անենք և մտածենք, էսօրվա քաղաքական համակարգի պայմաններում նայենք հարցը, վերցնենք ու ընտրական համակարգը փոխենք 100 տոկոս համամասնական, կտեսնենք, թե ինչպիսի խնդիրներ կառաջանան: Եվ վերջապես, իսկ ո՞վ է ասել, որ 100 տոկոս համամասնականը դա ամենալավ ընտրակարգն է, որևիցե մեկը չի կարող պնդել, որ դա ավելի լավն է, քան այսօրվա համակարգը, կամ 100 տոկոս մեծամասնական, կամ էլ խառը ընտրակարգը: Մենք մշտապես ենք ասել, որ ինքներս կողմնակից ենք աստիճանաբար գնալու այդ ուղղությամբ, և դրա մասին են վկայում փաստերը, որ հենց մեր նախաձեռնությամբ մեծամասնականով ընտրված պատգամավորների տեղը կրճատվեց, և փոխարենը ավելացվեցին համամասնական մանդատները:
— Եթե պարզ ասեք՝ իշխանության համար ընդունելի չե՞ն եռյակի առաջարկները՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու և ընտրացուցակները հրապարակելու վերաբերյալ:
— Քանի որ որպես պատգամավոր ես իմ վրա որոշակի պատասխանատվություն եմ կրում, այսօր միանշանակ չենք կարող ասել, որ կողմ ենք կամ դեմ ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելու փաստին: Դա ասելու համար պետք է լուրջ քննարկում և վերլուծություն անել, միայն մեծամասնական տեղերը վերացնելը չէ խնդիրը, դա բավականին լուրջ գործընթաց է:
— Եռյակն ասում է, որ դա ամենաարագ լուծվող հարցն է, նույնիսկ ժամերի ընթացքում կարելի է լուծում տալ, քանի որ այս տարիներին շատ է քննարկվել, միջազգային կազմակերպությունները նույնպես իրենց տեսակետն են հայտնել:
— Մենք էլ ասում ենք, որպեսզի դա ավելի արժանահավատ լինի և ունենա երաշխիքներ, որ ինքն ավելի ճիշտ մեխանիզմների տակ կիրառվի, եկեք նստենք քննարկենք, սահմանադրական բարեփոխումների խնդիրը քննարկենք և կտեսնենք, որ այստեղ էլ կան բազում ընտրական խնդիրներ, որոնք պետք է կարգավորվեն հենց սահմանադրությամբ:
Հրապարակ
-
-
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.