23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Տևական ժամանակ դադարել էին կադրային փոփոխությունների մասին լուրերը, գրում է «Հրապարակ»-ը, անգամ ասում էին, թե մինչև խորհրդարանական ընտրություններ այլևս փոփոխություններ չեն արվի, սակայն օրերս կրկին ակտիվացել են այդ խոսակցությունները: Ասվում է, այս ամիս սպասվում են կտրուկ կադրային փոփոխություններ: Ըստ թերթին հասած լուրերի, ցանկը գլխավորելու է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում, այնուամենայնիվ, կփոխարինի Հովիկ Աբրահամյանը, որը լավ վարչապետի համարում ունի, և կարծում են, որ Տիգրան Սարգսյանի փչացրածն ինչ-որ կերպ կկարողանա շտկել, գոնե վիճակն ավելի չի վատանա: Հեռացողների ցանկում կրկին նշվում են Արմեն Գևորգյանի և ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող անձանց անունները, այդ թվում` գլխավոր դատախազի: Ոստիկանապետը կտեղափոխվի այլ աշխատանքի: Թերթի աղբյուրները ենթադրում են, որ այս փոփոխությունները կարող են ներկայացվել որպես Հայ ազգային կոնգրեսին հերթական զիջում` չէ՞ որ պաշտոնանկությունների պահանջը ներառված էր նրանց 15 կետանոց պահանջագրում: Սակայն, ըստ թերթի, գերխնդիրը Ռոբերտ Քոչարյանի ուժեղացման դեմն առնելն է, ինչի վտանգը զգում է գործող իշխանությունը:
Անդրադառնալով օրեր առաջ «Արմենիա»-ի ուղիղ եթերում Հովհաննես Ազոյանի արտասանած «քաղբանտարկյալներ», «Նիկոլ Փաշինյան», «նախագահի համարձակություն» և նմանատիպ բառերին՝ «Հրապարակ»-ը գրում է. «Այդ եթերը վարում էին հաղորդավար Ավետ Բարսեղյանը և երգչուհի Հասմիկ Կարապետյանը: Եթերը բաժանված էր երկու մասի: Երկրորդ մասի հյուրն էր «Արմենիա»-ի ղեկավարներից մեկը, որը փորձում էր շտկել Հովհաննեսի անկեղծությունը: Այդ պահին Ավետ Բարսեղյանը թեթևակի առարկեց ղեկավարությանը և փորձեց պաշտպանել Հովիկին: Դեպքից ընդամենը երկու օր անց, պատճառաբանելով ոչ ճշտապահությունը և խոստանալով մեկ այլ հաղորդաշար, Բարսեղյանն աշխատանքից ազատվեց: Արդյոք դրա իրական պատճառը Ավետի համարձակությո՞ւնն էր ընկերոջ խոսքը գետնով չտալու համար փորձ կատարելիս, թե՞ իսկապես ալիքի ամենառեյտինգային մարդկանցից մեկին կարող էին աշխատանքից հանել ուշանալու համար՝ միանշանակ պատասխան չկա»:
Թերթի տեղեկություններով՝ այդ որոշումը դժգոհություն է հարուցել Ավետի գործընկերների միջավայրում:
Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արա Սահակյանի եղբոր նկատմամբ 15 և ավելի տարիներ ընթացող քրեական հետապնդումը մոտ մեկ ամիս առաջ դադարեցվել է։ Ըստ «Հրապարակ»-ի՝ ժամանակին այս քրգործի հարուցման հարցում էական դերակատարում են ունեցել Վանո Սիրադեղյանը և Խաչատուր Սուքիասյանը։ Սահակյանի եղբայրը, թողնելով տուն-տեղ-ունեցվածք, դիմել է փախուստի և տարիներ շարունակ թաքնվել Ռուսաստանում։ Մոտ մեկ ամիս առաջ իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել և փակել այդ գործը։ Ի դեպ, Արա Սահակյանը, որը տևական ժամանակ է, ինչ գրեթե չի շփվում ՀՀՇ-ի և իր նախկին ընկերների հետ, նոր աշխատանքի է անցել՝ նրան առաջարկել են աշխատեցնել Աղվերանի հանգստյան տներից մեկը, որը ժամանակին կառավարության ամառանոցն էր։ Ամառանոցը հետագայում սեփականաշնորհվել է, և այժմ Արա Սահակյանը ստանձնել է այդ հանգստյան տան տնօրենի պաշտոնը և շինարարություն է իրականացնում, գրում է թերթը։
Օրերս կաշառք վերցնելու համար ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության գլխավոր մասնագետ Կարեն Միքայելյանը, գրում է «Հրապարակ»-ը: Ոստիկանության հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները նրան բռնել են 2 հազար 500 դոլար կաշառք վերցնելու պահին: Վերջինս այդ գումարով փորձել է օրինականացնել Գ. Էմին փողոցում գտնվող մի ապօրինի կառույց: Թերթը հիշեցնում է, որ ընթացիկ տարում սա երկրորդ նման դեպքն է քաղաքապետարանում: Մոտ մեկ ամիս առաջ՝ կաշառք ստանալու պահին ձերբակալվել էր քաղաքապետարանի աշխատակազմի և ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ստեփանոսյանը: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ երեկ, թերթի թղթակցի հետ զրույցում, քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանն ասել էր, թե դատապարտում են այդ արարքը, և մեղավորներն օրենքով սահմանված կարգով կստանան իրենց պատիժը:
Օրերս Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 15 տարվա ազատազրկման դատապարտեց ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան կողոպուտը կազմակերպելու մեջ մեղադրվող գործարար, «Կոշիկի քաղաք» խանութների ցանցի սեփականատեր Արա Կարապետյանին:
Գործարարի փաստաբանները, ըստ «Հրապարակ»-ի, համոզված են, որ վճիռն անօրինական է, և պատրաստվում են այն բողոքերկել: Երեկ էլ Արա Կարապետյանի բարեկամներն ու հարազատներն էին հավաքվել նախագահականի մոտ և բողոքում էին դատական պրոցեսի ժամանակ կատարված անօրինականությունների դեմ: «Մենք պահանջում ենք հաշվի առնել այն ապացույցները, որոնք մենք ներկայացրել էինք դատարանին, և դատարանը գնահատման չի արժանացրել»,-ասել է փաստաբան Լուսինե Գրիգորյանը: Նրան և Արա Կարապետյանի հարազատներից մի քանիսին նախագահի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնում ընդունեցին և, խնդիրը լսելով, խորհուրդ տվեցին` եթե գործում կեղծիքներ են տեսնում, անհրաժեշտ է նամակում գրել և հիմնավորել այդ թերությունները, ինչպես նաև կցել անհրաժեշտ փաստաթղթեր, որից հետո նախագահականից կպատասխանեն:
Ոստիկանության քննչական վարչությունը որոշել է քրեական գործի հարուցումը մերժել և Մարգարիտա Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով, գրում է թերթը։ «Հրապարակ»-ի խմբագրության վրա հարձակում գործած անձը, որը խանգարել էր թերթի աշխատանքը, սեռական հայհոյանքներ տեղացել, բաժակներ կոտրել, քաշքշել լրագրողներին, սպառնացել ու անիծել, վնաս պատճառել գլխավոր խմբագրին, կարող է անպատիժ մնալ։ Փաստորեն, հետևություն է անում թերթը, Ալիկ Սարգսյանն ու Մարգարիտա Խաչատրյանը համագործակցված պայքարում են «Հրապարակ»-ի դեմ։ Օրաթերթը մտադիր է այլ ատյաններում (դատախազություն, դատարան) բողոքարկելու այդ որոշումը և պարզելու է մամուլի դեմ պայքարողների ամբողջական ցանկը։
Դատապարտվել են միլիոններ խժռելու համար
2009-ին Վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումներից մեկի հետքերով հարուցված քրեական գործը հասել է իր ավարտին՝ խախտումներ կատարած անձինք օրեր առաջ դատապարտվել են ազատազրկման: Թերթը պարզաբանում է, որ խոսքը «Կամար» ընկերության մասին է, որի տնօրեն Հայկ Վարդանյանը պետբյուջեից հատկացված 153 միլիոն դրամով հիդրոլոգիական նավ ձեռք բերելու փոխարեն գնել էր ձկնորսական նավ, որի համար վճարել է ընդամենը 47 մլն դրամ, տեղափոխման ծախսերի հետ միասին, ըստ մաքսային փաստաթղթերի` ծախսը կազմել է 79 մլն 931 հազար դրամ: Այս ապօրինությունների բացահայտումից հետո գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց ՍՊԸ-ի տնօրենի և հաշվապահի նկատմամբ: Մայիսի սկզբին Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն դատարանի դատավճռով նրանք դատապարտվել են 4,5 և 4 տարի ազատազրկման:
«Հրապարակ»-ի ընթերցողներից մեկը մամուլում կարդացել էր, թե ինչպես է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Արգենտինա կատարած այցի ժամանակ այցելել և օրհնել «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանի նոր տունը: Ընթերցողը, ըստ թերթի, վրդովված զանգել է խմբագրություն և պատմել, որ ամիսներ առաջ իրենց դստեր պսակադրությունն են նշելիս եղել ռեստորաններից մեկում, երբ անսպասելի ներս է մտել Գարեգին Բ-ն։
Իրենք անչափ ուրախացել են, օգտվելով առիթից՝ մոտեցել են Ամենայն հայոց հովվապետին և խնդրել, որ օրհնի զույգ ծաղիկների պսակն ու հայրապետական օրհնանք հղի նրանց։ Որքան մեծ է եղել հայ քրիստոնյաների զարմանքը, երբ կաթողիկոսը զայրացել է այս «հանդգնությունից» և հրաժարվել օրհնել երիտասարդներին։ Միայն կողքից ինչ-որ մեկի երկար հորդորներից հետո կեսբերան ինչ-որ բան է քրթմնջացել ու արագ հեռացել։
Թերթին հասած տեղեկություններով` Արևմուտքը Հայաստանի իշխանության առաջ հստակ պահանջ է դրել, որ ՀՀ հաջորդ խորհրդարանում չպետք է լինեն քրեական տարրերի հետ այս կամ այն կերպ ասոցացվող պատգամավորներ, որոնք բիզնես կապերով կամ այլ կերպ սերտաճած են կրիմինալի հետ:
Այս ցանկությունը, ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների, ձևակերպվել է ժամանակ առաջ և պարբերաբար հիշեցվում է ՀՀ բարձր իշխանության հետ հանդիպումների ժամանակ: Հակառակ պարագայում Արևմուտքը կարող է կասկածի տակ առնել ընտրությունների արդար ընթացքը: Ի դեպ, ՀՀ իշխանությունն այս առթիվ լուրջ խնդրի առաջ է, քանի որ կրիմինալի հետ ասոցացվող խորհրդարանականների պակաս իշխող ՀՀԿ-ում չկա: ԲՀԿ-ում նույնպես կան քրեական անցյալ ունեցող և այժմ նրանց հետ ասոցացվող պատգամավորներ, գրում է թերթը:
«Հրապարակ»-ի հավաստի տեղեկություններով, փոխվել է Հյուսիսային պողոտայի դեռևս չբնակեցված բնակելի շենքի սեփականատերը: Այս շենքը, որը հարում է Աբովյան փողոցին, պատկանում էր Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Ըստ թերթի, վերջերս նա ֆինանսական խնդիրներ ունի և այս շենքը, որը ոչ մի կերպ չի կարողանում ավարտել, վաճառել է «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանին: Թեև չի բացառվում, որ սա ընդամենը ինչ-որ պարտքի դիմաց է փոխանցվել, գրում է թերթը:
Դարբինյանը որոշել է «սինդրիկի վերջը տալ»
Հավանաբար, հետևելով Երևանի քաղաքապետի վարակիչ օրինակին, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը երեկ քաղաքապետարանի խորհրդակցության ժամանակ դժգոհել է քաղաքում տնկվող ծաղիկների սորտից և հանձնարարել այսուհետ ոչ թե ծաղիկները ցանել, այլ սածիլներով տնկել, գրում է «Հրապարակը»։ Մյուս դժգոհությունը վերաբերել է փողոցային առևտրին. քաղաքապետը հանձնարարել է անհապաղ «սինդրիկի վերջը տալ»։ Խոսքը հայտնի բույսի վաճառքի մասին է, որը շատ լոռեցիների ապրուստի միակ միջոցն է դարձել, պարզաբանում է թերթը։
«Պարզվում է` Տիգրան Սարգսյանի կառավարությունում ամենից շատ սրտնեղում են դաշնակցականների քննադատություններից:
Մեր տեղեկություններով` ՀՅԴ կոշտ քննադատություններին որոշել են ադեկվատ պատասխան տալ: Եւ այժմ քննարկում են կառավարության նախկին դաշնակցական անդամների ղեկավարած տարիներին կատարված չարաշահումները հրապարակայնացնելու հարցը: Այնպես որ` չի բացառվում, որ առաջիկայում Տիգրան Սարգսյանը որոշի քննադատներից պաշտպանվել համապատասխան կոմպրոմատներ հրապարակելով»,-տեղեկացնում է «Հրապարակ»-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.