23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հունիսի 21-ին կայանալիք Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրություններում առաջադրվել է մեկ թեկնածու` Արամ Սիմոնյանը: «Հրապարակ»-ի տեղեկություններով, մտերիմներն արդեն շնորհավորել են նրան, քանի որ մրցակիցներ չունի և համարվում է մեխանիկորեն ընտրված: Սակայն, ըստ թերթի, համալսարանի 72 հոգանոց խորհրդի որոշ անդամներ մտադիր են դեմ քվեարկել նրան: ԵՊՀ-ում մեծ ազդեցություն ունի նախկին պրոռեկտոր, այժմ սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար Արսեն Քարամյանը: Սիմոնյանի ու Քարամյանի միջև լուրջ հակասություն կա, և Քարամյանն աշխատում է նրա դեմ, գրում է թերթը:
Ակտիվորեն պատրաստվում է «քցել» շեֆին
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ակտիվորեն պատրաստվում է առաջիկա աշնանը դուրս գալ կառավարող կոալիցիայից: Ըստ նախնական ծրագրի՝ ԲՀԿ-ն պետք է կոալիցիայից դուրս գա այն ժամանակ, երբ հնարավորինս հզոր լինի, և փոքր լինեն իր այդ քայլին հակազդելու և ԲՀԿ-ին վնասելու հնարավորությունները։ Այս ծրագիրն իրականացնելու համար, ըստ թերթի աղբյուրների, Ծառուկյանն արդեն սկսել է քաղաքական հանդիպումներ ունենալ տարբեր ազդեցիկ անձանց և ուժերի հետ։ Նա փորձում է պայմանավորվածություն ձեռք բերել այդ անձանց հետ, որ եթե ԲՀԿ-ն ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի հետ բախման գնա, նրանք պահպանեն չեզոքություն և անգամ աջակցեն իրեն: Պարբերականի տեղեկություններով՝ հանդիպումներ լինելու են ոչ միայն քաղաքական դեմքերի, այլև օլիգարխների, քրեական և գողական աշխարհի հեղինակությունների հետ:
Թերթի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին վերջերս այցելած օտարերկրյա դեսպաններից մեկը նրա առանձնասենյակից դուրս գալուց հետո հետաքրքիր դիտարկում է արել: Նա նկատել է, որ գլխավոր դատախազի սեղանին Ֆեմիդայի՝ արդարադատության և օրինականության աստվածուհու արձանն է դրված, որի մի ձեռքում սուրն է, մյուսում՝ կշեռքը: Ընդ որում՝ կշեռքը խորհրդանշում է հավասարակշռված մոտեցում ոճրին և պատժին, ուստի արդարադատության ու օրինականության մակարդակը պայմանավորված է կշեռքի նժարների հավասարակշռվածությամբ: Դեսպանը նկատել է, որ աստվածուհու կշեռքի նժարները խիստ խախտված են՝ մեկը շատ վեր, մյուսը՝ շատ վար, այնպես, ինչպես դատախազությունը գործում է մեզանում՝ օրենքի ու օրինականության ոչ մի նորմ չպահպանելով:
Հրապարակ»-ի տեղեկություններով, տարբեր անձինք՝ դատավորներ, լրագրողներ, «Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր» օրաթերթի» վճռից հետո զանգահարում են այս գործով դատավոր Ռուբեն Ափինյանին և հետաքրքրվում, թե այս կամ այն բառն ինչ «գին» կարող է ունենալ։
Օրաթերթը հիշեցնում է, որ դատարանը «Երկիր» թերթին պարտավորեցրեց Արզաքանցյանին վճարել 200 հազար դրամ՝ «լակոտ» բառով վիրավորելու համար։ Այժմ մարդիկ սկսել են «փիս» բառերի գնացուցակ կազմել։ Մեկին մասնավորապես հետաքրքրել է, թե չորստառանի հայտնի հայհոյանքն օգտագործելու դեպքում լրատվամիջոցն ինչքան «ծախսի» տակ կընկնի։ Ըստ թերթի՝ դատավոր Ափինյանը հումորով պատասխանել է. «Առնվազն կրկնակի՝ 400 հազար»։ Իսկ իրավաբաններից մեկը հետաքրքրվել է, թե հնարավո՞ր է «լակոտ» բառի դիմաց վճարվելիք գումարի շեմն իջեցվի, ասենք՝ մարդուն որակեն «լակոտիկ» և վճարեն ընդամենը 150 հազար դրամ տուգանք։
Երեկ Արարատի մարզի սահմանամերձ գյուղերից մեկի խմելու և կենցաղային օգտագործման ջրի հսկիչը գյուղացիներին զգուշացրել է,թե «Ջուր հավաքեք պահեք մեկ շաբաթ ջուր չի լինելու:ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամայնի հողերն են ջրելու»: Այն, որ ոռոգման ջրերը հողի համար առավել սննդարար են ,քան աղբյուրինը,բոլորին է հայտնի: Սակայն, երբ Աբրահամայնի մարդիկ ընտրել են երկրորդ տարբերակը կամ երկուսը միասին ,խոսում է այն մասին, որ գյուղնախարարության հեքիաթներին հակառակ` մարզում ոռոգման ջրի խնդիր կա:Ի դեպ, հսկիչը մխիթարել է, թե իրենք մենակ չեն` հարակից երկու գյուղերը ևս բախտակից են: Գյուղում,որտեղ գյուղացիներին զգուշացվել է , շաբաթական 2, լավագույն դեպքում 3 անգամ են ջուր տալիս,այն էլ մի քանի ժամով,մինչդեռ Աբրահամյանի ծննդավայրում`Մխչյանում, շուրջօրյա ջրամատակարարումն ապահովված է:
Օրաթերթի տեղեկություններով` ՀՀՇ մի խումբ ակտիվիստներ դիմումներ են ներկայացրել ՀՀՇ վարչությանը` կուսակցությունից դուրս գալու մասին: «Թեև ՀՀՇ նոր ղեկավարությունը` Արամ Մանուկյանի գլխավորությամբ, ամիսներ առաջ որոշել էր կուսակցականների վերագրանցում անել, և նրանք, ովքեր չեն վերագրանցվել, մեխանիկորեն համարվել են կուսակցության շարքերից դուրս մնացած, սակայն քանի որ նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ՀՀՇ և ՀԱԿ շարքերում կրքեր է բորբոքել ու մեղադրանքների տեղիք տվել, թե` մի կուսակցությունից դուրս չեկած, նորի մեջ են մտել, որոշել են դիմումներ ներկայացնել: Ի դեպ, «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչիկ Քոքոբելյանը ջանք չի խնայում, որ տպավորություն չստեղծվի, թե իրենք «քանդում են» ՀՀՇ-ն, սակայն ՀՀՇ-ականները դիմել են նոր կուսակցության մեջ մտնելու խնդրով: Նրանք հիմնականում նախկին ընտրություններում վստահված անձինք են եղել և ձայներ ապահովել:
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն անցած ուրբաթ ոչ պաշտոնական այցով Մոսկվայում էր:
Ըստ «Հրապարակ»-ի տեղեկությունների, նա հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ ու ընթրել: Այցը քաղաքական ենթատեքստ է ունեցել, և Կարեն Կարապետյանը որոշել է ամրապնդել իր դիրքերը: Այլ տվյալներ թերթին չի հաջողվել ճշտել, միայն քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանն ասել է, որ Կարապետյանը գործուղման էր մեկնել Մոսկվա:
Ոստիկանությանը կից հասարակական խորհուրդը, որը կազմալուծվեց, երբ բացահայտվեց այդ խորհրդի անդամ Սերոբ Տեր-Պողոսյանի «նախասիրությունն» անչափահաս տղաների նկատմամբ, ու նրան մանկապղծության մեղադրանք առաջադրվեց, առաջիկա օրերին կվերակազմավորվի, տեղեկացնում է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի աղբյուրների՝ խորհրդի անդամներն ընտրվելու են նոր ստանդարտներով, անդամների կենսագրությունների մանրակրկիտ ուսումնասիրմամբ։
Խորհրդի նախկին նախագահ Ֆելիքս Բախչինյանը, որը հասցրել էր բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին Ֆրիտյոֆ Նանսենի անվան մեդալ տալ, ըստ թերթի, այլևս չի լինի, որոշ նախկին անդամներ՝ ևս։ Սակայն նոր անդամների անունները գաղտնի են պահվում
Համատիրությունների տված միակ «օգուտը»
«Հրապարակ»-ը գրում է. «Վերջին օրերին մայրաքաղաքում լուրեր են շրջում, որ որոշ մարդիկ, ներկայանալով որպես համատիրությունների աշխատակիցներ, մուտք են գործում բնակարաններ ու գողություն անում: Տեղամասային ոստիկանները շրջում են համայնքներով և զգուշացնում բնակիչներին` դուռը չբացել անծանոթ մարդկանց առաջ:
Ոստիկանության լրատվականից չհերքեցին այս տեղեկությունը` նշելով, որ նման գողությունների մի քանի դեպքեր եղել են, սակայն համատարած բնույթ չեն կրում: Ոստիկանությունից փոխանցեցին, որ քաղաքացիներին զգուշացնելով` իրենք պրոֆիլակտիկ-կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկում, և չբացառեցին, որ խուճապի առիթ հենց դա է տվել»:
Ոստիկանությանը կից հասարակական խորհուրդը, որը կազմալուծվեց, երբ բացահայտվեց այդ խորհրդի անդամ Սերոբ Տեր-Պողոսյանի «նախասիրությունն» անչափահաս տղաների նկատմամբ, ու նրան մանկապղծության մեղադրանք առաջադրվեց, առաջիկա օրերին կվերակազմավորվի, գրում է «Հրապարակ»-ը։ Ըստ թերթի տեղեկությունների՝ խորհրդի անդամներն ընտրվելու են նոր ստանդարտներով, անդամների կենսագրությունների մանրակրկիտ ուսումնասիրմամբ։ Խորհրդի նախկին նախագահ Ֆելիքս Բախչինյանը, որը հասցրել էր բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին Ֆրիտյոֆ Նանսենի անվան մեդալ տալ, այլևս չի լինի, որոշ նախկին անդամներ՝ ևս։ Սակայն նոր անդամների անունները գաղտնի են պահվում։
Հովիկ Շահինյանը տեղյակ չէ՞, որ զենք ունի
Երեկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Արաբկիրում անցյալ տարվա մայիսի 12-ին կատարված 23-ամյա Խաչիկ Մկրտչյանի սպանության գործով դատական նիստը, գրում է թերթը:
Այս նիստում որպես վկա ցուցմունք է տվել ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի նախագահ, Արաբկիրի նախկին թաղապետ Հովիկ Շահինյանը: Նույն գործով որպես մեղադրյալ է ներգրավված նաև Հովհաննես Շահինյանի քրոջ որդին, որն սկզբում ընդունել էր իր մեղքը, որով նրան սպանության մեղադրանք էր առաջադրվել, սակայն հետո հրաժարվել էր իր ցուցմունքներից: Դրա արդյունքում գործում շրջադարձ է եղել. մեղադրանք է առաջադրվել միջադեպի այլ մասնակցի` Վռամ Բաղդասարյանին, որը չի ընդունում մեղադրանքը և հրաժարվում է ցուցմունք տալ: Գործը հասարակական և քաղաքական հնչեղություն է ստացել, քանի որ քննության ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով տվյալների ու ապացույցների խեղաթյուրում թույլ տալու համար ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանն ազատվել է պաշտոնից և կալանավորվել:
Հովիկ Շահինյանը նախաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, որ միջադեպի մասնակից Վռամ Բաղդասարյանն իրեն ասել է, թե ինքն է սպանել: Նախորդ շաբաթ «Հրապարակ»-ի խմբագրություն դիմած Բաղդասարյանի ծնողները պնդել են, որ իրենց որդու վրա ուզում են բարդել սպանությունը, որ Վռամը թեև մասնակցել է «ռազբորկային», սակայն ինքը չի կատարել սպանությունը, քանի որ իր մոտ չի եղել այն զենքը, որի կրակոցից մահացել է 23-ամյա երիտասարդը:
Թերթը գրում է, որ գործում կատարված շրջադարձից ու սպանության մեղադրյալի փոփոխությունից հետո Վռամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասով` սպանություն, որը պատժվում է ազատազրկմամբ 8-15 տարի ժամկետով կամ ցմահ բանտարկությամբ:
Երեկ դատարանում Հովիկ Շահինյանը կրկնել է, թե միջադեպի մասնակից Վռամ Բաղդասարյանն իրեն ասել է, որ ինքն է կրակել, ու Շահինյանը հորդորել է հանձնվել:
Օրաթերթի փոխանցմամբ, դատարանում պարզվել է, որ կրակոցները հնչել են Հովիկ Շահինյանին պատկանող մեքենայից: Դատավորի հարցին՝ հնարավո՞ր է Ձեր մեքենայի մեջ զենք է եղել, Շահինյանը պատասխանել է` ոչ, դա անհնար է: Դատապաշտպաններից մեկը հիշեցրել է, որ ամբաստանյալներն ասել են, թե այդ մեքենայի «բարդաչոկից» զենք են հանել` «երեք ատրճանակ ցելոֆանի մեջ», և դրանցով կրակել: Հովիկ Շահինյանն ի պատասխան ասել է, թե տեղյակ չէ դրա մասին…
Սերժ Սարգսյանի` կոռուպցիայի դեմ նախընտրական պայքարը շարունակվելու է նաև բանակում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած թերթի աղբյուրների փոխանցմամբ` առաջիկայում պաշտոնանկ կլինեն մի շարք բարձրաստիճան զինվորականներ և գեներալներ: Առայժմ հայտնի է ՊՆ ինժեներական զորքերի պետ, գեներալ Ոստանիկ Ադոյանի անունը: «Փուռն» են տալու մանր-մունր «չեպեներ» ունեցողներին, իսկ հիմնական կոռուպցիոներները կշարունակեն պաշտոնավարել: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` այս պաշտոնանկություններն իրարանցում են առաջացրել ոլորտում, բարձր պաշտոնների հավակնություն ունեցողներն արդեն սկսել են ինքնառաջադրվել:
Մեր տեղեկություններով՝ օրերս Երևանում անցկացված ցեղասպանության 100-ամյակի 2015թ. միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստին մասնակցող սփյուռքահայերը դժգոհություն են հայտնել նախարար Հրանուշ Հակոբյանի գործունեությունից։ Մասնավորապես՝ դժգոհել են, որ նա հաշվի չի նստում Սփյուռքի կառույցների ու ներկայացուցիչների հետ, պատկերացնում է, թե ինքը պիտի ղեկավարի Սփյուռքը։ Օրինակ՝ Հոլանդիայի ներկայացուցիչը դժգոհել է , որ նախարարությունն իրենց համայնքում ներկայացուցիչ է ընտրել՝ առանց համայնքի կարծիքը հարցնելու ու տեղի կառույցների հետ քննարկելու։ Տիկին Հրանուշը չի ընդունել այս մեղադրանքները և բորբոքվել է։ Միջամտել է Սերժ Սարգսյանը՝ հորդորելով, թե հուզվելու կարիք չկա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.