23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հրապարակ». Թերթը գրում է, որ Դուբայում իր 55-ամյակը նշող Գագիկ Ծառուկյանը վերադարձել է Երեւան: «Մինչ այդ մեզ տեղեկություններ էր հասել, որ Գագիկ Ծառուկյանը Դուբայից զանգահարել է ոստիկանապետ Վովա Գասպարյանին եւ բացատրություն պահանջել իր կողմնակիցների ձերբակալությունների համար: Որոշ տեղեկություններով՝ ոստիկանապետը պատասխանել է, թե սրանք դեռ «ծաղիկներն են»:
Եղե՞լ է նմանատիպ խոսակցություն Ծառուկյանի ու նորանշանակ ոստիկանապետի միջև, թե՞ ոչ հարցին ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանն ասել է թերթին հետեւյալը. «Այս պահին ես չեմ կարող դա մեկնաբանել, պիտի խոսեմ պարոն Ծառուկյանի հետ: Բայց որ պարոն Ծառուկյանը, իբրեւ պատգամավոր եւ կուսակցության նախագահ, կարող էր զանգահարել ոստիկանապետին եւ բացատրություն խնդրել կամ պահանջել, իհարկե կարող էր»:
ԲՀԿ-ն դեռ խուսափում է գնահատական տալ կամ դատապարտել ձերբակալությունները: Ավելին՝ կուսակցության մամուլի խոսնակը պնդում է, թե ձերբակալված է ԲՀԿ մեկ անդամ՝ Ջերմուկի ԲՀԿ կառույցի ղեկավարը, մնացածները ԲՀԿ-ական չեն»:
«Դատապարտեմ ի՞նչը, մի հատ հասկանանք ինչ է կատարվում, հետո նոր միայն կամ դատապարտենք, կամ ողջունենք, կամ աջակցենք»,- մեր թերթի հարցին ի պատասխան՝ հայտարարել է նա»,- գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ «Սուրիկի լավաշ»-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանը` հայտնի բանդայի գործով ձերբակալված եւ հանցախմբի պարագլուխ որակված Արտյուշա Հակոբյանի հայրը, այլեւս Գառնու ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարը չէ: Այս մաիսն թերթի թղթակից հետ զրույցում հայտնել է ինքը. «Հիմա ինձ փոխել են` ուրիշ մարդ են դրել ղեկավար»,- մանրամասներ չհայտնելով` ասել է Սուրիկ Հակոբյանը եւ հավելել. «Դե, երեւի հաշվի առնելով, որ ես դավաճան եմ հայրենիքի….»: Հակոբյանը, սակայն, ընդգծել է. «Մեկ ա` ԲՀԿ-ն իմ կուսակցությունն ա, իսկ կուսակցության նախագահին հարգում-սիրում եմ»:
Տարոն Մարգարյանի՝ քաղաքապետ դառնալու առիթով «Փարվանա» ռեստորանում կազմակերպված խնջույքը ևս մեկ առիթ է միմյանց մեսիջներ ուղարկելու։ Թերթի տեղեկություններով՝ ամենատպավորիչը եղել է Սերժ Սարգսյանի կենացը, որն ուղղված է եղել կուսակցության ուղուց չշեղվելուն։ Նա ասել է, թե կան մարդիկ, որոնք արմունկներով փորձում են իրենց համար ճանապարհ հարթել, բայց դրա փոխարեն մնում են կեսճանապարհին և կորցնում ունեցածը։ Խնջույքի մասնակիցները սա ընկալել են որպես Հովիկ Արգամիչին ուղղված մեսիջ։ Որոշ ՀՀԿ-ականներ անգամ կասկածի տակ են դրել Հովիկ Աբրահամյանի՝ շտաբի պետ դառնալու հավանականությունը։ Պարզապես՝ այս փուլում կտրուկ քայլերի չգնալու համար դեռ չեն ուզում հայտարարել այդ մասին։
Թերթի տեղեկություններով` թմրանյութ պահելու կասկածանքով երեկ ոստիկանները ձերբակալել են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի առանցքային դեմքերից մեկին՝ «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանին, եւ նրա ընկերոջը՝ ոմն Ասոյին: «Հրապարակի» փոխանցմամբ` Շլամն «Արարատցեմենտ» գործարանի արտադրանքի հիմնական իրացնողն է՝ իրացման առյուծի բաժինը նրան է պատկանում: Շլամին են պատկանում մոտ 3 տասնյակ ցեմենտատար մեքենաներ: Ի դեպ, նա ծագումով Վեդիից է, եւ նրա եղբայրը մոտ երկու տարի առաջ Արարատում կրակել էր ոստիկանի վրա: «Ինքը՝ Շլամը, իրավապահների թիրախում հայտնվել է Երեւանում: Սա թերեւս նույնպես պետք է դիտարկել ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության ֆոնին: Ըստ Էության, քաղաքական պայքարը սահուն անցնում է քրեական դաշտ: Մեր աղբյուրներն ասում են, որ առաջիկա շաբաթներին հետապնդումների նոր ալիք Է սկսվելու ԲՀԿ-ի նկատմամբ»,- գրել է թերթը:
Թերթը գրում է, որ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Facebook-ի իր էջում շարունակում է Երեւանի քաղաքապետ մնալ: «Նրա էջում գրված է, որ նա քաղաքապետ է աշխատում մինչ օրս: Բացի այդ, նրա էջում քաղաքապետի գործունեությունը լուսաբանող նկարներ ու նյութեր են, ինչպես նաև «քոմենթներ»` ուղղված քաղաքապետի աշխատանքին: Ի դեպ, Facebook-ում էջ ունի նաեւ երիտասարդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իսկ Կարեն Կարապետյանն իր էջը փակել է: Այնպես որ, այս պահի դրությամբ Facebook-ում Երեւանի երկու քաղաքապետ կա»,- գրում է «Հրապարակ»-ը:
«Գնամ Սյունիք՝ ես ի՞նչ անեմ, Սյունիքում մարզպետ չկա՞»,- հայտարարել է Արարատի մարզպետ, Սյունիքի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ ի պատասխան «Հրապարակ» թերթի այն հարցին, թե հնարավո՞ր է`տեղափոխվի Սյունիք՝ փոխարինելու Սյունիքի ներկա մարզպետ, ՀՀԿ-ական Սուրեն Խաչատրյանին, որի դեմ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել գործարար Սիլվա Համբարձումյանի դեմ բռնություն կիրառելու փաստով:
«Ես իմ տեղում աշխատում եմ այնքան, ինչքան ինձ կթույլատրեն աշխատել»,- հայտարարել է Էդիկ Բարսեղյանը»,-գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ բոլորը նկատել են, որ վերջին շրջանում ՕԵԿ-ը եւ մասնավորապես իր ղեկավար Արթուր Բաղդասարյանը նկատելիորեն ակտիվացել են: «Նա, որպես ՕԵԿ նախագահ եւ ԱԽ քարտուղար, մեկնում է Եվրոպա եւ Ռուսաստան, մասնակցում տարբեր կոնֆերանսների, հանդիպումներ ունենում որոշ գործիչների ու քաղաքական շրջանակների հետ:
Մյուս կողմից` Հայաստանում է մարզային հանդիպումներ ունենում, որտեղ բոցաշունչ ճառեր է ասում: Օրերս ՕԵԿ-ը հանդիպումներ է ունեցել Աշտարակ, Մասիս եւ Արտաշատ քաղաքներում, որոնք ավանդաբար համարվում են Հովիկ Արգամիչի ազդեցության տարածքները եւ նրա պաշտոնաթողությունից հետո մի տեսակ անտեր էին մնացել: Արտաշատում, օրինակ, մարդիկ խոսում էին, որ ՕԵԿ-ը գրոհել է Արգամիչի տարածքների վրա: Եվ դատելով հանդիպումների մասնակիցների քանակից՝ այդ գրոհը ստացվում է»,- գրում է «Հրապարակ»-ը:
Վերնիսաժը բարենորոգելու Կարեն Կարապետյանի ծրագիրը մնաց կիսատ։ Նրա հրաժարականից հետո Վերնիսաժում գործունեություն ծավալող կազմակերպությունը, որ մինչ այդ սալիկապատում էր տեղանքը, ծածկեր ու նստարաններ էր տեղադրում, առևտրականներին հայտարարել , որ մնացածն իրենք պետք է շարունակեն։ Մասնավորապես՝ որոշ հատվածներում ծածկերի տեղադրումը մնացել է առևտրականների վրա, ինչը դժգոհություններ է առաջացրել։ Նրանք ասում են՝ այդ դեպքում տեղի վարձ մի գանձեք։
Հանրապետական կուսակցությունը չի գաղտնազերծում, թե ինչ գումարներ է ծախսում Մարզահամերգային համալիրում անվճար համերգներ կազմակերպելու համար: Որքան մեզ հայտնի է`Մարզահամերգային համալիրի միայն մեկ դահլիճը մեկ անգամ վարձակալելը 8 մլն դրամ արժե: Երեկ խորհրդարանում ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը հրաժարվել է պատասխանել թերթի թղթակցի հարցին, երբ վերջինս ասել է, թե ընթերցողներն ուզում են իմանալ` որքա՞ն գումար է ծախսվում ՀՀԿ «քավորությամբ» անվճար համերգներ կազմակերպելու համար, և որտեղից են այդ գումարները: «Հայաստանի ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն է ծախսել»,- ի պատասխան հայտարարել է Ավագյանը` հավելելով, թե մնացածը պետք է հարցնել իրենց լրատվական ծառայությունից: Իսկ հարց է ծագում` որտեղի՞ց այդքան գումար ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանը:
Թերթը գրում է, որ խորհրդարանում սկսվել է ԱԺ նախագահի պաշտոնի համար պայքարը։ «Ինչպես հայտնի է՝ հավանական թեկնածու է համարվում փոխխոսնակ Սամվել Նիկոյանը, որին աջակցում է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչդեռ դեռեւս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դեմ չէր լինի իր փոխարեն տեսնել Հերմինե Նաղդալյանին։ Ահա հենց այս պայքարի արդյունք է երեկ հրավիրված «Նորաշեն 2007» կոոպերատիվի անդամների մամուլի ասուլիսը, որի մասնակիցները Նաղդալյանին եւ նրա ամուսնուն մեղադրեցին վաշխառությամբ զբաղվելու եւ իրենց բնակարանները խլելու մեջ։ Իսկ ահա Նիկոյանի հակառակորդները նրան մեղադրում են ալկոհոլային խմիչքների նկատմամբ սիրո եւ այդ գործում նույնիսկ լրագրողներին ներգրավելու մեջ»,- գրում է «Հրապարակ»-ը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.