23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են երգչուհի աճյունի տեղափոխման և հուղարկավորման կազմակերպչական հարցերը:
ՀՀ մշակույթի նախարարության հասարկայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ԱՄՆ-ից երգչուհու հարազատներից ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ հինգշաբթի օրը Լոս Անջելոսում կկայանա Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը: Իսկ դեկտեմբերի 10-ին երգչուհու աճյունը կտեղափոխվի Հայաստան:
Հայաստանում երգչուհու հրաժեշտի վերջին արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում:
Նույն օրը տեղի կունենա նաև երգչուհու հուղարկավորությունը՝ Կոմիտասի անվան քաղաքային պանթեոնում:
Չափազանց կարևոր է հոգատար լինել այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց մտավոր ներուժը ներդնում են նոր մտավոր ներուժ ձևավորելու համար: Ահա հիմնական այս հավատամքով դեկտեմբերի 2-ին կյանքի կոչվեց «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հերթական նախաձեռնությունը, որի ժամանակ 100 հազարական դրամով պարգևատրվեցին մարզի բոլոր դպրոցները ներկայացնող 300 մանկավարժներ, ինչպես նաև մարզում աշխատող և ստեղծագործող 50 երիտասարդ գիտնականները:
Վանաձորում տեղի ունեցած միջոցառումն անցավ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի մասնակցությամբ և օրհնությամբ:
«Մեր ինքնությունը, մեր տեսակը պահելու ու պահպանելու համար, մեր մշակույթն իր առանձնահատկություններով աշխարհին ներկայացնելու համար պիտի կրթյալ սերունդներ պատրաստենք, աջակցենք գիտությանը, կրթությանը, ինչի ականատեսն ենք Կարեն և Սամվել Կարապետյան եղբայրների կողմից,-նշեց Սրբազանը` հավելելով.- Կարող ես աշխարհն էլ ունենալ որպես քո սեփականություն, բայց մարդ շահել, գիտություն, մշակույթ շահել, արվեստ շահել, մտավորականին, մանկավարժին, գիտնականին մեծարել` ամեն մարդու բան չէ»:
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը նշեց, որ այս նախաձեռնությամբ Կարապետյանների ընտանիքը մի կողմից գնահատում է փորձ ու վաստակ ունեցող մանկավարժների աշխատանքը, մյուս կողմից խրախուսվում են երիտասարդ մանկավարժները, ովքեր նոր են ոտք դնում մանկավարժության դժվարին ուղին, բայց կարճ ժամանակահատվածում հասցրել են դրսևորել իրենց, և վերջապես երիտասարդ գիտնականները, ովքեր մնացել են հայրենի մարզում ու իրենց գիտելիքներն ի նպաստ են բերում մարզի մտավոր ներուժի զարգացմանը:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչը բարձր գնահատեց Լոռու մարզպետարանի և «Լոռու երիտասարդ սերունդ» հ/կ ներգրավվածությունը` կազմակերպչական աշխատանքների առումով նման միջոցառումները Լոռու մարզում բարձր մակարդակով իրականացնելու գործում:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամլո ծառայություն
Սևան — Երևան մայրուղում գտնվող անգլուխ տղամարդու արձանը, կարծես, սպառնում է դառնալ խորհրդանիշ:
Մեր երկրում տղամարդն, իրոք, համարյա նույն կարգավիճակում է հայտնվել, ինչպես տվյալ արձանի դեպքում է՝ գլխին ունենալով կնոջ ճնշող իշխանությունը: Բայց արձանն ավելի հեռուն է գնացել՝ տղամարդն արդեն գլուխ էլ չունի:
Դժվար է կոնկրետ ասել, թե ինչքան ժամանակ է, որ արձանի գլուխը պոկված վիճակում է, բայց, որևէ՝ իրեն հարգող երկիր, նման կարևոր ճանապարհի վրա, հաստատ, գլխատված տղամարդու արձան չէր թողնի:
Իսկ գուցե դա մեսիջ է, կամ որպես խորհրդանիշ, որն արդեն ընդունելի՞ է դարձել է մեր երկրի համար: Բայց միևնույնն է, ամեն անգամ անցնելիս, մի տեսակ տխրում ես ու ամաչում՝ այս վիրավորական անտարբերության համար:
«Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագրի շնորհանդեսի ժամանակ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը հայտարարեց, որ Կառավարության հետ հարաբերվելու համար Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կստանա անվճար էլեկտրոնային փոստ:
Էլեկտրոնային փոստի միջոցով ՀՀ քաղաքացիները կստանան ծանուցումներ և հաղորդագրություններ պետական մարմիններից, ինչպես նաև «կարող են ուղարկել իրենց հաղորդագրությունները:
Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է Եվրամիության աջակցությամբ:
«Չենք լռելու» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ արյան սուր հիվանդությամբ տառապող Արթուր Քոչարյանը, ում Մոսկվայում բուժման գումարը ՊՆ-ն մոտ մեկ ամիս չէր տրամադրում, սակայն համաձայնվել էր փոխանցել «Չենք լռելու»-ի տեսանյութի բարձրացած աղմուկից հետո, դեկտեմբերի 3-ին մահացել է:
«Պաշտպանության նախարարությունը չափազանց երկար ձգձգեց: Բժիշկներն ասում են, որ եթե որդիս տեղափոխվեր Մոսկվա գոնե մեկ ամիս առաջ, նրա կյանքը հնարավոր կլիներ փրկել: Որդուս թաղելուց հետո ես չեմ լռելու: Բոլորը պետք է իմանան, որքան է այս երկրում զինվորի կյանքի արժեքը ցոփության մեջ ապրող գեներալների համար»,- «Չենք լռելու»-ի հետ զրույցում երեկ ասել է Արթուրի հայրը՝ Ռոմիկ Քոչարյանը:
http://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=kVHwzdL6UeQ
23 տարի առաջ` 1989-ի դեկտեմբերի 1-ին, Խորհրդային Հայաստանի իշխանությունն ընդունեց իր 70-ամյա գոյության ընթացքում թերևս ամենահանդուգն որոշումը` Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Դրա հետ որոշ չափով համեմատելի է միայն Ալեքսանդր Մյասնիկյանի 1921-ի վճիռը` Գարեգին Նժդեհի պահած Զանգեզուրը Հայաստանի կազմ մտցնելու:
«Ժամանակի մեքենայով» վերադառնալով 23 տարի առաջ` տեսնում ենք Համագումարների պալատի (ներկայիս Ամերիկյան համալսարանի) մոտ, ուր տեղի էր ունենում Հայաստանի Գերագույն խորհրդի և Արցախի Ազգային խորհրդի համատեղ նիստը, մի հսկայական բազմություն, որ գրավել է Բաղրամյան և Պռոշյան փողոցների պատկառելի հատվածներ: Ամբիոնի մոտ կոմունիստական նոմենկլատուրայի կարկառուն ներկայացուցիչ, 71-ամյա պատգամավոր Ալեքսան Կիրակոսյանը ներկայացնում է բուն որոշման նախագիծը: Այդ որոշումը պիտի կայացվեր, դրան արդեն համաձայնություն են տվել և կոմունիստները, և ՀՀՇ-ն, սակայն տեղի է ունենում այն, ինչը նախատեսված չէր…
Ծերունազարդ պատգամավորը ներկայացնում է լրացուցիչ նախագծեր` Արցախում պիտի կազմավորվեն ընտրատարածքներ Հայաստանի Գերագույն խորհրդի 1990թ. ընտրությունների համար, և ստեղծվի հանձնաժողով, որը լիազորություն ունի ինտեգրացնել Հայաստանի և Արցախի ձեռնարկությունները և բոլոր ենթակառուցվածքները: Կենտկոմի վերնախավի և ՀՀՇ-ի մի քանի պատգամավորների մեջ խուլ ընդվզման ալիք է անցնում, բայց արդեն ուշ է: Մթնոլորտն այնպիսին է, որ այլ տարբերակ չի մնում, բացի միաձայն կողմ քվեարկելուց:
Դահլիճում գտնվողների մեջ այդ պատրաստվող անակնկալը հայտնի էր միայն Կիրակոսյանին: Դահլիճից դուրս դա հայտնի էր մի խումբ ազգայնական կուսակցությունների ներկայացուցիչներին, ովքեր պատրաստել էին այդ փաստաթղթերի փաթեթը, և թոշակի անցած միջազգայնագետ Ռազմիկ Նավասարդյանին: Իսկ պատմական որոշման նախապատմությունը հետևյալն է:
Օգոստոսի 1-ին մի շարք կառույցների կողմից հավանության է արժանանում ԱԻՄ-ի առաջարկությունը` ստեղծել Հայոց ազգային նախախորհրդարան, ընդունվում է հռչակագիրը: Նախախորհրդարանի նախագահ ընտրվում է դոկտոր, պրոֆեսոր Ֆելիքս Սաֆարյանը, իսկ նիստերին մշտապես մասնակցում են Իգոր Մուրադյանի «Միացում» կազմակերպության ներկայացուցիչներ Հրայր Կարապետյանը (հետագայում` ականավոր դաշնակցական գործիչ) և Մանվել Սարգսյանը (այժմ` քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար), ՍԻՄ փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը ու այդ կուսակցության այլ երիտասարդ գործիչներ, լուսահոգի Մովսես Գորգիսյանը, ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանը, ՀԱԱԿ կուսակցության նախագահ (այժմ` գործարար) Մեխակ Գաբրիելյանը, «Ազատ Հայք»-ի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը, ՀԱԲ-ի կոմիսար Վարդան Վարդանյանը, տարբեր հայրենակցական միությունների ներկայացուցիչներ… Ու Նախախորհրդարանը առաջ է քաշում Արցախի հարցի արմատական լուծման առաջարկը` Գերագույն խորհրդի մակարդակով ընդունել վերամիավորման որոշում: Այդ ժամանակ դրան դեմ էին ինչպես կոմունիստները` Սուրեն Հարությունյանի գլխավորությամբ, որոնք չէին ուզում Մոսկվայի հետ պրոբլեմներ ունենալ, դեռևս նոր իր հիմնադիր համագումարին պատրաստվող ՀՀՇ-ն Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որ ձգտում էր մինչ իշխանության հասնելը պրծնել Արցախի գլխացավանքից: Բայց Նախախորհրդարանում միավորված ուժերը, որ տասնապատիկ քիչ ռեսուրս ունեին, քան այսօրվա ընդդիմությունը, մտադիր էին համառորեն հասնել իրենց նպատակին, և հասան:
Գաղափարի հեղինակ ազգայնական կազմակերպությունների մի խումբ` հիմնականում երիտասարդ ներկայացուցիչներ, կազմակերպեցին ցույցերի և հանրահավաքների շարք: Իգոր Մուրադյանն էլ նրանց ծանոթացրեց Ալեքսան Կիրակոսյանի հետ, որը սերտորեն տարիներ շարունակ համագործակցում էր դեռ 1980-ականների կեսից Արցախի հարցը բարձրացնող նույն Իգոր Մուրադյանի, Բագրատ Ուլուբաբյանի, Սիլվա Կապուտիկյանի և այլոց հետ, ովքեր և 1988-ի փետրվարի 20-ից սկսել էին զանգվածային ցույցերը Արցախի հարցով: Հենց այդ համագործակցության պատճառով էր, որ Ալեքսան Կիրակոսյանը զրկվեց Խորհրդային Հայաստանի փոխվարչապետի պաշտոնից, իսկ 1986-ից դարձավ անհատական թոշակառու, միաժամանակ նաև դուրս բերվելով ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի կազմից:
Ալեքսան Մաթևոսի Կիրակոսյանը ծնվել է 1918թ. օգոստոսի 18-ին Ախուրյանի շրջանի Այգաբաց գյուղում: 1936թ ավարտել է Լենինականի մանակավարժական ուսումնարանը, 1952-ին` Երևանի հեռական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը: Մասնակցել է ֆիննական և Հայրենական պատերազմներին` ղեկավարելով տարբեր զինվորական ստորաբաժանումներ, հիմնականում` օդադեսանտային, 1946-1988թթ զբաղեցրել է մի շարք կուսակցական ու պետական պաշտոններ`ՀԿԿ Ղուկասյանի և Հոկտեմբերյանի շրջկոմների առաջին քարտուղարն էր, ՀԽՍՀ կաթի և մսի արդյունաբերության մինիստր, ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, ապա` առաջին տեղակալ, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գլխավոր վարչության պետ: 1986թ միութենական նշանակության անհատական թոշակառու էր, պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով, Երևանի պատվավոր քաղաքացի էր, վախճանվել է 2007թ հունվարի 9-ին:
Ահա այդպիսի կենսագրություն և Հայաստանի կոմունիստական վերնախավի վրա վիթխարի ազդեցություն ունեցող գործչի հետ ակտիվորեն գործում էին ազգայնականները 1989-ի աշնանը: Նրանք հրապարակավ իրականացնում էին բողոքի և պահանջատիրության գործողություններ, իսկ Մատվեիչը (այդպես էին Ա. Կիրակոսյանին կոչում մտերիմները) հուշում էր, թե հատկապես որ պահերին է հարմար փողոցային ճնշում գործադրել կոմունիստական իշխանության վրա, միաժամանակ բուռն ստվերային լոբբինգ անցկացնելով այդ նույն կոմունիստական վերնախավի շրջանում:
Սեպտեմբերի 15-ին Նախախորհրդարանը Ազատության հրապարակում անց է կացնում հուժկու 100 հազարանոց հանրահավաք, որից հետո ցույցերը և երթերը դառնում են գրեթե ամենօրյա: Նույնիսկ կոնֆլիկտներ են լինում ՀՀՇ-ի հետ, թե ով երբ պետք է զբաղեցնի հրապարակը: Սակայն ՀՀՇ առաջնորդները հրապարակավ վախենում էին խոստովանել, որ դեմ են վերամիավորմանը, քանզի ժողովուրդը նրանցից երես կթեքեր, ու միայն կոմունիստ ղեկավարների հետ շփումների ժամանակ էին արտահայտում իրենց մոտեցումները:
Ինչևէ, երևանյան ցույցերից ոգևորված, Ստեփանակերտում հոկտեմբերի 19-ին որոշում ընդունեցին` պաշտոնապես դիմել Հայաստանի Գերագույն խորհրդին վերամիավորման խնդրանքով, և կոմունիստական իշխանության «կոտրվելը» դարձավ ընդամենը:
Փաստորեն Ալեքսան Կիրակոսյանն ավելի արդյունավետ լոբբիստ դուրս եկավ, քան Լևոն Տեր-Պետրոսյանը, և նոյեմբերի 28-ին ՀԿԿ Կենտկոմը արդեն ընդունել էր որոշում գումարել Գերագույն խորհրդի նստաշրջան և բավարարել Ստեփանակերտի դիմումը: Եվ ՀՀՇ-ին այլ բան չի մնում, քան նոյեմբերի 29-ին հանրահավաքին հայտարարել, որ իրենք պահանջում են ընդունել Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշում:
Եվ ստացվեց այնպես, որ դեկտեմբերի 1-ին Համագումարների պալատի մոտ էին և ՀՀՇ-ի, և ազգայնական կազմակերպությունների մոբիլիզացված զանգվածները, որ հետևում էին նիստի ուղիղ հեռարձակմանը և շատ զգայուն արձագանքում ամեն մի ելույթի: Եվ Ալեքսան Կիրակոսյանը կարող էր հանգիստ ամբիոնից հնչեցնել ցանկացած, նույնիսկ ամենաարմատական նախագիծ: Եթե նա ներկայացներ Հայաստանի անկախությունը հռչակող տեքստ, ապա նույնիսկ դա կքվեարկվեր միաձայն: Հետադարձ հայացք նետելով, կարող ենք ասել, որ եթե այսօրվա ընդդիմությունն ունենար Ալեքսան Մատվեիչի պես փայլուն քաղտոխնոլոգ, ապա իշխանափոխությունը կդառնար տեխնիկական խնդիր…
Բայց, անշուշտ, Ալեքսան Կիրակոսյանի դերը չի սահմանափակվել այդ պատմական որոշումով: Պարզապես 1989-ին նա ամբողջովին դրսևորեց իր ներուժը: Իսկ ազգայնական և հայրենասիրական ուժերի թիկունքում նա եղել է միշտ, և 1960-ական թվականերից սկսած պետական-կուսակցական գործիչ դարձած նախկին բազմափորձ օդադեսանտային սպան արդեն կիրառում է իր ազդեցությունը: 1965-ին, երբ Ցեղասպանության 50-ամյակին Երևանում տեղի են ունենում երիտասարդական ցույցերը, հին կոմունիստական գործիչների վկայությամբ, Կիրակոսյանի ստվերային աշխատանքը նպաստում է նրան, որ այդ հրաշալի սերունդը չընկնի խորհրդային պատժիչ մսաղացի մեջ: Նույն 1960-ականներին և դրանից հետո նա նաև սերտորեն առնչվում է հայրենադարձների խնդրին և հայրենադարձների պաշտպան ու հովանավոր է դառնում: Անձամբ ինքը, երբ 1968-ին մեկնում է Իրան` 8000 հայրենադարձներ բերելու, Սպահանում հավաքում է սփյուռքի մտավորական սերուցքը, դա դարձնում է Հայրենիք-սփյուռք միասնության յուրահատուկ ցույցի և նաև արժանանում Իրանի շահի շքեղ ընդունելության: Այնուհետ նաև կոնֆլիկտներ է ունենում ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ` հայրենադարձների խնդրով: Ահա մի հատված նրա հուշերից. «Մի արտառոց դեպք եմ հիշելու, որն ինձ խորապես ցնցել էր, անգամ՝ ափերից հանել։ Մեր տուն էին եկել եւ ինձ հասցեագրված նամակ թողել աբովյանցի մի խումբ հայրենադարձներ։ Նամակից պարզվեց, որ դպրոցներից մեկի բարձր դասարանների աշակերտներրին էքսկուրսիա են տանում քաղաքի ձեռնարկություններից մեկը։ Մուտքի առջեւ հայրենադարձների երեխաներին առանձնացրել եւ թույլ չեն տվել գործարան մտնել՝ պատճառաբանելով, որ այդ ձեռնարկությունը ռազմարդյունաբերական համալիրի մեջ է մտնում։ Հաջորդ օրը գնացի գործարան։ Գործարանի տնօրեն Էդվարդ Պետրոսյանից, ում խորին հարգանքով էի վերաբերվում, պահանջեցի բացատրություն։ Հուզված տնօրենը՝ նշելով, որ ինքն էլ է զայրացած այդ միջադեպից, ասաց, որ հատուկ հրահանգ կա։
Նամակի առնչությամբ ՊԱԿ-ի նախագահ Մարիուս Յուզբաշյանին հարցրի, թե ո՞վ է այդ հրահանգի հեղինակը, որով հայրենադարձները երկրորդ կարգի քաղաքացիներ են համարվում, իսկ նրանց երեխաների հոգիները թունավորվում է այն մտքից, որ հայրենիքն իրենցը չէ, եւ իրենք ընդամենը խորթ զավակներ են։ Մ. Յուզբաշյանն ասաց, որ դա միութենական հրահանգ է։ Մոսկվայում ես ու Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Սարկիսովն այդ հարցով դիմեցինք Չեբրիկովին (ԽՍՀՄ ՊԱԿ ղեկավարին-Ա. Վ.)։ Նա էլ պակաս չզարմացավ ու զանգեց տեղակալներից մեկին՝ Բաբկովին, հարցրեց այդ հրահանգի գոյության մասին։ Վերջինս պատասխանեց, որ այն քնննարկվել ու ընդունվել է կոլեգիայի նիստում։ Հետագայում նրանք բեկանեցիին այդ որոշումը, բայց արդեն ուշ էր, փաստաթուղթն իր սեւ գործն արել էր հիմնավորապես»։
Այդ նույն Բաբկովը հետո, հիմնվելով մատնագրերի վրա, ճակատագրական դեր է խաղում Ա. Կիրակոսյանի կյանքում` հասնելով նրա պաշտոնանկությանը փոխվարչապետի պաշտոնից` «անբարեհույս ազգայնական» լինելու համար: Իսկ արդեն պաշտոնական լայն լիազորություններից զրկված Ա. Կիրակոսյանի հետ Մոսկվայում 6 ժամանոց հանդիպում ունենալուց հետո, Բաբկովը իր գրքում մատնանշում է Խորհրդային Հայաստանի երեք խոշոր ազգայնականների անուններ` Ալեքսան Կիրակոսյան, Սիլվա Կապուտիկյան, Զորի Բալայան:
Ի դեպ, վերջինիս հուշերով, 1980-ականների սկզբին, Հեյդար Ալիևը` որպես ԽՍՀՄ կապի և տրանսպորտի ոլորտի կուսակցական պատասխանատու, աշխատանքներ էր տանում Նախիջևանը Մեղրիի վրայով Ադրբեջանի հետ կապող բարվոք ճանապարհ կառուցելու ուղղությամբ, ինչպես նաև առաջ էր տանում (Գոբլի ծրագրից 10 տարի առաջ) Մեղրիի շրջանը Խորհրդային Ադրբեջանին փոխանցելու ծրագիրը: Եվ, Բալայանի վկայությամբ, հենց Ալեքսան Կիրակոսյանը և Խորհրդային Հայաստանի արտգործնախարար Ջոն Կիրակոսյանը կազմակերպում են մտավորականության զանգվածային նամակագրություններ ԽՍՀՄ իրավասու մարմիններին, որ դրանով փաստացի առաջ են տարվում ՆԱՏՕ-ի նպատակները: Ու այդ հարցում, ի պատիվ իրեն, ամենայն աջակցություն է ցուցաբերում երկու Կիրակոսյանների հետ բարդ հարաբերություններ ունեցող Կարեն Դեմիրճյանը:
Իսկ որպես խորհրդային շրջանի ամփոփում, հավելենք միայն ՀԿԿ կենտկոմի նախկին քարտուղար Կարլեն Դալլաքյանի վկայությունը, թե ինչպես էր Ալեքսան Կիրակոսյանը հովանավորում ազգային մտավորականությանը. «Ալեքսան Կիրակոսյանը մտավորականության պահապան հրեշտակն էր: Բազմիցս տեսել եմ նրան գրողներով շրջապատված: Իր մոտ բարեկամներն էին Համո Սահյանը, Վահագն Դավթյանը: Թերեւս միայն Կիրակոսյանն էր կարողանում լուծել մեր մտավորականության կեցության հետ կապված կարեւորագույն հարցերը, ինչպես, օրինակ, բնակարան հատկացնելու հարցը: Ես, որ բարձրագույն կուսակցական դիրքերից մեկն էի գրավում, ինքս լուծել այդպիսի խնդիր չէի կարող, անհրաժեշտության պարագայում դիմում էի Կիրակոսյանին»:
Սակայն Հայաստանի անկախացումից հետո էլ ակտիվ դերակատարությունից անմասն չմնաց էներգիայով լեցուն Ալեքսան Կիրակոսյանը:
Տեղյակ մարդիկ ասում են, որ նա էր 1997-ին Վազգեն Սարգսյանին գլխի գցել, որ Ռոբերտ Քոչարյանին բերի որպես վարչապետ, իսկ այնուհետ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը պարտադրի: Իսկ Վազգեն Սարգսյանի զոհվելուց հետո նա հաճախ էր շփվում Սերժ Սարգսյանի հետ, ում ճանաչում էր դեռ այն ժամանակներից, երբ ՀՀ ներկայիս նախագահը խորհրդային տարիներն Ստեփանակերտում կոմկուսի ֆունկցիոներ էր, փաստացի նրա ոչ պաշտոնական խորհրդականն էր մինչև իր մահը: Երևի թե Սերժ Սարգսյանը լավ էր յուրացրել այդ փայլուն քաղտեխնոլոգի դասերը, որ 1997-ի ԱԺ ընտրություններին ապահովեց ՀՀԿ հաղթանակը, և թույլ չտվեց, որ Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ով մեծամասնություն վերցնի և իրավահաջորդ նշանակի Վարդան Օսկանյանին, իսկ հետո էլ վնասազերծի հսկայական հեղափոխական ներուժով օժտված Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը…
Ահա այդպիսին է Հայաստանի Առաջին, Երկրորդ և Երրորդ Հանրապետությունները տեսած այդ եզակի գործիչը, որ դարձել էր հայ ազգայնականների ստվերային կոորդինատոր դեռևս 1960-ականներից ի վեր:
Ճակատագրի նախախնամությունն էր, որ նա ողջ մնաց 1920-ին, երբ թուրքերը սպանեցին նրա մորը` Վարվառեին, ում գրկում գտնվում էր այդ պահին, որ ողջ մնաց նաև 1921-ի ահավոր համաճարակի ժամանակ, երբ արհեստավոր Մաթևոս Կիրակոսյանի մազերը միանգամից սպիտակեցին, քանի որ մեկ օրում մահացան նրա երեք զավակները: Նրան նախասահմանված էր ապրել, զի առաքելություն ուներ ընդհուպ մինչև 21-րդ դար, որը և փայլուն կատարեց:
Ննջես փառքով ու խաղաղությամբ, Ալեքսան Մաթևոսի Կիրակոսյան, Արցախի ազատությունը և Հայաստանի անկախությունն այլևս անշրջելի են:
«Ժամանակի մեքենան» վարեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Այսօր` դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 10:00-ի սահմաններում Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 21015» մակնիշի 23 ՍԼ 906 համարանիշի և «ՎԱԶ 2109» մակնիշի 14 ԼԼ 123 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2109»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորն ու «ՎԱԶ 21015»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:
Մահացածին և վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերել ու ավտոմեքենաներից դուրս են բերել գյուղացիներն ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
Վթարի հետևանքով մահացել է Արթիկ քաղաքի բնակիչ` 27-ամյա Արմեն Դարբինյանը, որը վարել է «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան , իսկ վիրավորներն են` «ՎԱԶ 21015»-ի վարորդ, Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 42-ամյա Հովհաննես Գևորգյանը և նրա ուղևոր` նույն գյուղի բնակիչ 32-ամյա Լուսինե Ղամբարյանը:
Վթարի վայրում հավաքվածները պատմել են, որ վթարի ենթարկված 2 ավտոմեքենաների վարորդներն ու ուղևորն ազգականներ են, և պատրաստվում էին հարսանեկան արարողության: Ուղևորուհի Լ. Ղամբարյանի հարսանիքն էր լինելու, իսկ մահացածը` փեսացուի եղբայրն է եղել:
shamshyan.com
Ինչպես տեղեկացնում է «Institute for War and Peace Reporting» (IWPR) պարբերականը, Ադրբեջանին բարկացրել է այն հանգամանքը, որ հայկական «Եթե բոլորը» ֆիլմը հայտնվել է «Օսկար» մրցանակի` օտարալեզու լավագույն ֆիլմ անվանակարգում:
«Եթե բոլորը» ֆիլմը նվիրված է ՀՀ անկախությանն ու բանակի ստեղծման 20-ամյակին: Հերոսուհին՝ կիսով չափ հայուհի, կիսով չափ ռուս Սաշան, ազատամարտիկի դուստր է, ում հայրը զոհվել է ղարաբաղյան պատերազմում։ 20 տարի անց նա գալիս է Հայաստան՝ հոր գերեզմանը գտնելու և իր հետ բերած կեչին տնկելու։ Դա նրան չէր հաջողվի, եթե չգտներ հոր մարտական ընկերներին»,-գրում է պարբերականը:
Արմեն Առաքելական. Ստեփան Դեմիրճյանին էլի վիրահատելու են։ Նրան արդեն մեկ անգամ վիրահատել էին, բայց նրա վիիճակը մնում է անկայուն, և շուտով նրան նորից պետք է վիրահատեն, ընդ որում, ըստ որոշ տեղեկությունների՝ Գերմանիայում։ ՀԺԿ քաղխորհրդի անդամ Գրիգոր Հարությունյանը սակայն ասել է, որ վիճակը նորմալ է, իսկ Գերմանիա մեկնում է հետազոտություն անցնելու համար: Ինչ վերաբերում է վիրահատությանը, ապա Դեմիրճյանին կվիրահատեն Հայաստանում։
Առողջություն եմ մաղթում Ստեփան Դեմիրճյանին և շուտափույթ ապաքինում։
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս օրն առաջին անգամ կազմակերպվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից` 20 տարի առաջ: Այս օրն իր մեջ պարունակում է կոչ` ուղղված համայն աշխարհի մարդկությանը` միավորելու բոլոր ջանքերը կասեցնելու ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի համաճարակը, որը, հիրավի, դարձել է ոչ թե մեկ երկրի կամ տարածաշրջանի, այլ ողջ երկրագնդի լրջագույն մարտահրավերներից մեկը:
1988թ. մինչև 2008թ. դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 656 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 118-ը 2008թ. ընթացքում:
ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 489 մարդ (74,5%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 167 դեպք (25,5%): ՄԻԱՎ վարակի 13 դեպք (2%) է արձանագրվել երեխաների մոտ:
ՄԻԱՎ-ով վարակվածների շուրջ 60%-ը 25-39 տարիքային խմբում է:
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (48,9%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (43,9%): Սրանցից բացի, Հայաստանում արձանագրվել են մորից երեխային, արյան և հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:
ՄԻԱՎ վարակով հիվանդներից 284-ի մոտ (կին` 59, երեխա` 6) ախտորոշվել է ՁԻԱՀ, ըստ որում, 74-ի մոտ` 2008թ. ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 154 դեպք: Մահացածների թվում կան 24 կին և 3 երեխա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.