06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...Մեր նախարարների կաբինետը որակյալ կադրերի խնդիր ունի, սակայն կան առանձին նախարարներ, որոնք իրենք էլ են զարմացած իրենց բախտից ու դրանից էլ այնպես են փքվել, որ շրջապատին վանում են ոչ միայն իրենց կեցվածքով, այլև ինքնագոհ արտահայտություններով: Նրանցից է Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, որի մասին նախկին ու ներկա մտերիմների պատմած պատմությունները ոչ մի դրական դրվագ չեն պարունակում:
Միանգամից ասենք, որ նա պատկանում է չինովնիկի այն տեսակին, որը պաշտոնական աստիճանահարթակի յուրաքանչյուր աստիճանին ոտք դնելուց վարկյաններ անց, դառնում է բորոովին այլ մարդ:
Թե ո՞ր արժանիքի համար են նրան նախարար նշանակել, կխոսենք ավելի ուշ: Միայն նշենք, որ մշտապես իշխանական կերակրատաշտի մոտ գտնվելու նրա անհագ ցանկությունը հաղթանակով պսակվեց՝ խիստ որոշակի որակների համար: Նախ նրան չեն հարգում և ոչ մի կոլեկտիվում, որտեղ աշխատել է, իսկ բժշկական համալսարանում նրա նշանակումից հետո, երանի էին տալիս Քալյանի ժամանակներին: ԱՆ-ում էլ հիմա շատերն են կարոտով հիշում Քուշկյանի ժամանակները:
«Առավոտ»-ի հետ զրույցում Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը խիստ քննադատության էր ենթարկել 2013 թ. պետբյուջեի առողջապահական ոլորտում նախանշված առաջնայնությունները և դրանց լուծումների մասին պատկերացումները։
Նախկին նախարարը վերջին շրջանում տարբեր հրապարակումներում բարձրացնում է առողջապահական ոլորտի սխալ կառավարմանը վերաբերող հարցեր։
Аravot.am-ը առողջապահության գործող նախարար Դերենիկ Դումանյանից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ երբևէ չի փորձում հակադրվել Արարատ Մկրտչյանին, արդյո՞ք Դումանյանի լռությունը Մկրտչյանի հետ համաձայն լինելու նշա՞ն է։
«Չէ՜, ես իրեն երբեք լուրջ չեմ ընդունել»,- դժկամորեն արտաբերել է նախարարը։
Ժամանակակից դեղագործական շուկան ուղղակի լեփ-լեցուն է դեղամիջոցներով, որոնք մենք օգտագործում ենք մեծ թվով տարբեր տեսակի հիվանդությունների դեմ պայքարելու համար: Դեղամիջոցներն էնքան խորն են ներթափանցել մեր կյանքը, որ չենք էլ կարող պատկերացնել մեր կյանքն առանց դրանց: Պետական ու բժշկական հսկողության բացակայության պայմաններում այդ դեղամիջոցներից որոշներն ուղղակիորեն վտանգավոր են կյանքի համար։ Սովորական ցավազրկող դեղը, կամ հակադեպրեսիվ դեղահաբն այսօր նարկոմանների ձեռքում վեր է ածվում թմրամիջոցի, ու ամենաահավորն էն է, որ մարդիկ են մեռնում՝ մեր երիտասարդները: Եթե հերոին սիստեմատիկաբար օգտագործող, և անհույս կախման մեջ գտնվող նարկոմանի կյանքի միջին տևողությունը կազմում է 5-7 տարի, ապա «դեղատնային» նարկոմանինը՝ ամենաշատը 2-3 տարի է:
Իսկ առողջապահության նախարարությունը, չգիտես ինչու, ձգձգում է բոլորին հայտնի այդ վտանգավոր դեղամիջոցների բացթողումը գոնե դեղատոմսով սարքել: Այնինչ, ոստիկանությունը մի բաժին մարիհուանա առգրավելով, կարող է ցանկացածի «գլխին սարքել» լավագույն դեպքում նրանց վարչական պատասխանատվության ենթարկելով`նրանք էլ մուծվում են, որ տարածող «չդառնան»։ Իսկ շատ հաճախ, օգտագործողներին` որպես «բարիգ», դատապարտում են` թացն ու չորը միասին այրելով, ու երիտասարդ կյանք է կործանվում։
Հրաժարվում եմ հասկանալ այս պարադոքսը…
Երբ Գյումրիում էի, ընկերներիցս մեկն ասաց, որ գյումրեցի նարկոմանները «բենզին» են սրսկվում, ու օրումեջ ջահելներ են մահանում՝ վերջույթների գանգրենայից ու օրգանիզմի ընդհանուր թունավորումից: Ես չհասկացա, թե ինչպե՞ս կարելի է բենզին սրսկվել: Հետո իմացա միայն, այն էլ՝ մասնագետներից, որ թմրամոլները սրսկվում են ոչ թե բենզին, այլ՝ սեդալգինից ստացված դեզոմորֆին և կոդեին պարունակող մի լուծույթ, որի պատրաստման համար օգտագործում են ոչ միայն բենզին, այլ նաև՝ ֆոսֆոր, յոդ և օրգանիզմի համար խիստ թունավոր այլ նյութեր, ու այդ լուծույթը ներարկվելիս, օրգանիզմը թունավորվում է վերոնշյալ թույներով:
Սա և վերը նշված հարցերի `ի՞նչ թմրամիջոցներ են ամենաշատը շրջանառվում ՀՀ-ում, որո՞նք են առավել վտանգավոր, և ի՞նչ առաջնահերթ խնդիրներ կան լուծելու էդ ոլորտում, որպեսզի մարդիկ չշարունակեն դառնալ թմրամոլ ու մահանալ,պատասխանը որոշեցի ստանալ մասնագետ բժիշկներից ու եկա Երևանի քաղաքային նարկոլոգիական դիսպանսեր։
Իմ զրուցակիցներն են բժիշկ-նարկոլոգ Սուրեն Նազինյանն ու Արթուր Պոտոսյանը: Նրանք միաժամանակ «Մեթադոնային փոխարինող բուժման» ծրագիրն են իրականացնում Հայաստանում: Այդ ծրագիրը հնարավորություն է տալիս այն նարկոմաններին, ովքեր բազմիցս փորձել են բուժվել ափիոնային կախվածությունից և չեն կարողացել ստանալ իրենց նորմալ` ֆիզիկապես գոյատևելու համար անհրաժեշտ Մեթադոնը հաբերի տեսքով, որը ստանում են տեղում՝ բուժքրոջ հսկողությամբ: Մենք արդեն գրել ենք այդ մասին։ Իսկ այժմ թմրանյութերի մասին հերթով.
— Ամենատարածվածն, իհարկե, կաննաբիսի խումբն է՝ կանեփ բույսից ստացված տարբեր թմրամիջոցները, հատկապես՝ մարիխուանան: Կարելի է ասել, մարիխուանան ֆիզիկական կախվածություն համարյա չի առաջացնում, եթե այն չի գործածվում երկար ժամանակ, այն էլ՝ օրը մի քանի անգամ: Սովորաբար կաննաբիսից ստացված թմրամիջոցներ գործածող անձինք բուժծառայություններ չեն դիմում, գրանցվել է ընդամենը մեկ-երկու դեպք, երբ դիմել են, այն էլ՝ ուղեկցող հոգեկան շեղումների առկայության դեպքում:Ուստի կաննաբիսը, բժշկական իմաստով, խնդրահարույց չէ, սակայն օրենքով այն համարվում է արգելված նյութ, որի ապօրինի օգտագործումը, ինչպես մյուս թմրամիջոցների դեպքում էր, առաջ է բերում վարչական պատասխանատվություն՝ տուգանքի տեսքով:
— Եթե նայենք, համեմատական կարգով, ասենք՝ զուգահեռներ անցկացնելով ալկոհոլային խմիչքների հետ, մարիխուանան ո՞ր տոկոսանոց խմիչքի չափ է վնաս հասցնում մարդուն:
— Եթե անկեղծ լինենք, ապա առկա տվյալները հաստատում են, որ մարիխուանան ավելի վնասաբեր չէ, քան ոգելից խմիչքները : Այլ հարց է, որ մարիխուանան մեր հանրապետությունում արգելված է, իսկ ալկոհոլի վաճառքն օրինական է: Կրկնում ենք, խոսքը առողջապահական մոտեցման մասին է, և այս իմաստով կաննաբիսը խնդրահարույց չէ: Պարզ համեմատություն՝ քանի՞ մարդ է տարեկան բուժում ստանում ալկոհոլային կախվածությունից, և քանիսը՝ կաննաբիսից: Քանի՞ վնասվածքի (այդ թվում՝ ավտովթարի) դեպք ենք ունենում՝ ալկոհոլային հարբածության վիճակում, և քանիսը՝ կաննաբիսից: Սոցիալական խնդիրների իմաստով նույնպես ալկոհոլն ավելի խնդրահարույց է: Իսկ իրավական տեսանկյունից, քանի դեռ կաննաբիսը թվարկված է արգելված նյութերի ցուցակում, ապա մեր հանրապետությունում վերջինիս գործածումը, որի համար ադմինիստրատիվ տույժեր են սահմանված, առավել ևս՝ ապօրինի իրացումը, տարածումը, առաքումը և այլն, պատժվում են օրենքով:
— Երկրորդ տեղում էժանագին սուռոգատներն ե՞ն երևի:
— Ոչ, քնաբեր կակաչից ստացվող բնական, կիսասինթետիկ կամ սինթետիկ թմրամիջոցները, կամ, ինչպես նարկոլոգիայում ընդունված է ասել, ափիոնային խմբի թմրամիջոցները՝ ափիոն, դեզոմորֆին, հերոին, մորֆին: Հայաստանում ամենատարածվածը «չեռնյաշկան» է, կակաչի կաթից պատրաստված հումքը հիմնականում Հայաստան է ներմուծվում մեր հարևան Իրանից, իսկ վերջնական պրոդուկտը ստանում են հատուկ եղանակով, այսպես ասած՝ եփում են: Հերոինը մեզ մոտ քիչ է, չեն սիրում մեր հայ նարկոմանները հերոին՝ այն դժվարմատչելի է և թանկարժեք: Ափիոնային կախվածությունը շատ ծանր կախվածություն է՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական, որից ինքնուրույն ձերբազատվելը խիստ դժվարին, շատերի համար՝ անհնարին է: Հենց ափիոնային թմրամիջոցներից ծանր կախվածությամբ հիվանդների համար է նախատեսված մեր հանրապետությունում արդեն միամյա պատմություն ունեցող մեթադոնային փոխարինող բուժումը, որը լավագույն այլընտրանք է հանդիսանում սովորական դետոքսիֆիկացիոն բուժումով թմրամիջոցներից չհրաժարված հիվանդների համար :
— Ի՞նչ է Սոբուտեքսը, ինչո՞վ է այն վտանգավոր:
— Սոբուտեքսը (բուպրենոֆին) ներկայումս լայնորեն կիրառվում է եվրոպական երկրներում որպես փոխարինող բուժման դեղամիջոց, այսինքն՝ ինչպես մեզ մոտ մեթադոնը: Բայց եթե հաբի տեսքով այն հանում է զրկանքի համախտանիշը, ապա ներերակային սրսկման միջոցով թույլ է տալիս նարկոմանին «կայֆ» բռնել: Սոբուտեքսը մեր հանրապետությունում որպես թմրամիջոց հնարավոր չէ ձեռքբերել դեղատներից: Հայաստանում շրջանառվող Սոբուտեքսը միանշանակ ապօրինի է և ներմուծված եվրոպական երկրներից: Մեկ հաբը սև շուկայում արժե 20 000 դրամ, որը ներառում է 4 չափաբաժին:
Հետո արդեն գալիս են, ձեր ասած, «սուռռոգատները»՝ Սեդալգինն ու Կոաքսիլը
Կոդեին պարունակող «Սեդալգին», «Պենտալգին», «Կաֆֆետին» ցավազրկող հաբերից,(վաճառքը՝ առանց դեղատոմսերի) բենզինից, ֆոսֆորից, յոդից և այլ ռեագենտների օգնությամբ ստանում են կոդեինի ֆոսֆատ, նույն ինքը՝ մեթիլմորֆինի ֆոսֆատ և դեզոմորֆին պարունակող լուծույթ, որը և սրսկվում են: Ինքը՝ մեթիլմորֆինի ֆոսֆատը ազդեցությամբ նման է ափիոնային խմբի թմրամիջոցներին, ազդում է օգտագործման սկզբնական շրջանում բավականին երկար, «կայֆը» նման է ափիոնայինին՝ մի փոքր թույլ արտահայտված: Սեդալգինից պատրաստված թմրամիջոցի լուծույթը պարունակում է տարբեր թունավոր նյութեր, որոնք առաջ են բերում երակների սուր ախտահարում, թրոմբոզ, ներարկման տեղամասի կամ ամբողջ վերջույթի նեկրոզ, գանգրենա: Քիչ չեն դեպքերը, երբ վերոնշյալ բարդությունների միակ բուժումը դառնում է վնասված վերջույթի ամպուտացիան: Սովորաբար Սեդալգինից ստացված դեզոմորֆինի զոհ է դառնում աղքատ խավը:
Հաջորդը Կոաքսիլն է՝ նատրիումի տրիանեպտիլը, որն արտադրվում է Ֆրանսիական «Servier» դեղագործական ֆիրմայի կողմից, ներկրվում է Հայաստան տարբեր դեղամիջոցներ ներկրողների կողմից և վաճառվում դեղատներում որպես հակադեպրեսանտ: Կոաքսիլը 2006թ. խփեց վաճառքի բոլոր ռեկորդները հակադեպրեսանտների ցուցակում: Դա բացատրվում է նրանով, որ նարկոմանները սկսեցին այն գնել դեղատներից հազարավոր հաբերով, իհարկե, ոչ թե խմելու, այլ՝ ներարկվելու համար: Կարճ ժամանակում ներերակային Կոքասիլն առաջացրեց ֆիզոլոգիական ու հոգեբանական ծանր կախվածություն, ավելի ծանր, քան ափիոնային թմրամիջոցների դեպքում էր: Ստաժավոր նարկոմանների մոտ նույնիսկ խոսք կա՝ «կոաքսիլշիկ», նրանք Կոաքսիլ օգտագործողներին իրենցից ցածր են դասում, համարելով, որ «ընկել» են: Եվ, իրոք, Կոաքսիլ օգտագործող նարկոմաններն անբուժելի են առայժմ: Բացի նրանից, Կոաքսիլի ներարկումն արագորեն առաջ է բերում անոթների տարածուն վնասումներ, աբսցեսներ և վերջույթների խոցեր ու ներկրոզներ: Նարկոմանի ուղեղը մթագնում է իր Կոաքսիլ ստանալու անդիմադրելի ցանկությունից, նա պատրաստ է ամեն ինչի, միայն թե կարողանա ստանալ իր դոզան, որն, ի տարբերություն ափիոնային թմրամիջոցների, բավականին կարճ ազդեցություն ունի՝ եռակի, քառակի անգամ կարճ, այսինքն` նարկոմանը պետք է օրը երեք-չորս անգամ սրսկվի: Վերջին հաշվով, թվում է, թե Կոաքսիլն ավելի էժան է՝ 7000 դրամ, արդյունքում` այն ավելի թանկ է նստում, քան նույն «չերնյաշկան»` իր 20 000-ով:
— Բա էլ ո՞րն է իմաստը, որ նարկոմանն ընտրում է էդ ահավոր Կոաքսիլը:
— Կոաքսիլը չի դասվում թմրամիջոցների շարքին: Այն դժվարությամբ է հայտնաբերվում արյան տոքսիկոքիմիական հետազոտության ժամանակ: Այն կարող եք գնել դեղատնից: Դրա համար ձեզ ոստիկանություն չեն տանի, պրոբլեմներ չեն լինի՝ ինչքան ուզում եք գնեք: Կոքասիլային կախվածությունը խիստ դժվարությամբ է ենթարկվում բուժման, էլ չենք ասում տարբեր բարդությունների մասին՝ վերջույթների խոցեր, գանգրենա: Կոաքսիլ օգտագործողների երկու խումբ կա: Առաջին խումբը նախկին «չերնյաշկա» գործածողներն են, ովքեր անցնում են Կոաքսիլի՝ իրենց թմրամիջոցը չհայթայթելու կամ բռնվելու վտանգից ելնելով: Մյուս խումբն ավելի երիտասարդ նարկոմաններն են, որոնք հենց ամենասկզբից սկսել են Կոաքսիլ օգտագործել:
— Փաստորեն, ամենաահավորը Կոաքսի՞լն է:
— Սեդալգինն ու Կոաքսիլը կործանարար ազդեցությամբ ֆիզիկական առողջության տեսակետից հավասար են, բայց Կոաքսիլն առաջացնում է հոգեբանական ավելի մեծ կախվածություն, ինչն այդքան էլ շատ չի Սեդալգինի դեպքում: Ես մարդ գիտեմ, ում Կոաքսիլի օրական չափաբաժինը 200-300 հաբ էր: Բուժումը բարդ է նրանով, որ այդպիսի հիվանդները երկար չեն պառկում մեզ մոտ, 4-5 օրից նրանց իմպուլսիվ պաթոլոգիկ հակումը անդիմադրելի է դառնում, ու նրանք լքում են հիվանդանոցը և շարունակում սրսկվել Կոաքսիլ: Նրանց հնարավոր չէ համոզել:
— Ի՞նչ ելք եք տեսնում իրավիճակից , ի՞նչ անել, ներառե՞լ այդ դեղամիջոցները թմրամիջոցների ցուցակի մեջ:
— Ոչ, իհարկե: Այդ դեպքում պետք է նաև մտցնել Տրոպիկամիդ աչքի կաթիլները, որոնցով հաճախ «բացում» են Կոաքսիլն ու Սեդալգինը, իսկ մարդիկ կան, որոնք կարող են միայն Տրոպիկամիդ սրսկվել , չգիտեմ, ճիշտն ասած, դա ի՞նչ «կայֆ» է տալիս, բայց անում են:
Ուղղակի պետք է ուժեղացնել հսկողությունն այս դեղերի նկատմամբ, բաց թողնել դեղատոմսերով կամ էլ սահմանափակել դրանց վաճառքը:
Ռոբերտ Մելքոնյանը Facebook-ի իր էջում գրել է. Լսի՛ր Հայաստան, այս քաղաքական գործիչների մեծամասնությունը, որոնք մշտապես փորձում են փայլատակել իրենց ինտելեկտով, խորիմացությամբ, գիտելիքներով, ընդամենը նույն հայկական միջավայրի այլ արտացոլանքն են, նույն գռեհիկ ՙՙքուչա-ապերոյական՚՚ մակարդակի ՙՙինծիլիգենտիկ՚՚ տեսակը, նույն հարաբերություններով, նույն արժեհամակարգով… Նրանցից էլ է խաշլամայի, խաշի ու քյաբաբի հոտ գալիս… Ինչեւէ, ԲՀԿ-ի հետ որոշակի քաղաքական ուժերի ռեւերանսները, ՙՙ քսմսվելը՚՚ ինձ հիշեցնում է հայտնի ՙՙ7,5՚՚-ի Գագիկ Ծառուկյանի տան, նրա հետ հարցազրույցի տեսարանը: Այդ քաղաքական ուժերը կնմանվեն կամ արդեն նմանվում են ներկայացման այն հայտնի կենդանիներին՝ սարդին, առյուծներին, մյուսներին կապված շղթայով կամ առանց շղթայի…
Տհաճ, շատ տհաճ տեսարան է…
Ես հիշում եմ, նույնիսկ շատ լավ եմ հիշում այն կարգախոսերը, վանկարկումները, հայհոյանքները, որ հնչում էին Ծառուկյանի եւ Օսկանյանի հասցեին հանրահավաքների, երթերի պիկետների ժամանակ: Չէ՛, ճիշտ-որ քաղաքականությունը աշխարհի հին մասնագիտություններից է…
Ուր մնացին այն կոչերը, որ դուք պայքարում եք ժողովրդի համար, այլ ոչ թե ձգտում եք իշխանության: Պարզից էլ պարզ է, դուք վերջին հաշվով թքած ունեք ժողովրդի վրա, ձեր նախկինում ասածների վրա, ձեր նպատակը կերակրատաշտին մոտենալն է կամ իշխանությունը վերցնելը ինչ գնով էլ լինի…
Իսկ ժողովուրդը?: Դե ժողովուրդը, մենք՝ հայերս, սովորել ենք ՙՙքցվել՚՚ կամ ՙՙքցել՚՚, դա արդեն մեզանում ազգային առանձնահատկություն է դառնում…
Ողջ եղե՛ք քցվածներ…
Tigran Abrahamyan. Ասում են, թե ՀՀԿ-ն՝ ի պատասխան չորեքշաբթի օրը, ԲՀԿ խմբակցության անդամների Գյումրի մեկնելուն և այնտեղ տրակտորա-գլամուրային միջոցառում անցկացնելուն, պատրաստվում է այսօր, ԱԺ քառօրյայի հաշվին խաշ կազմակերպել, ՀՅԴ-ն որսի կգնա, իսկ ՕԵԿ-ը՝ կոլեկտիվով ջեմ փակելու, իսկ Րաֆֆին տարված սարերի քամու կարոտով արշավի կմեկնի: Իսկ եթե ավելի լուրջ, ապա իսկապես զավեշտ է, երբ այնպիսի կարևոր քննարկումների ժամանակ ինչպիսին որ բյուջեին է, ինչ-որ խմբակցություն որոշում է արտագնա բարեգործա-ժողովա-միջոցառում կազմակերպել, կարծես այս ամեննն իրենց չի վերաբերվում: Տեղից ԱԺ պատգամավորների աշխատանքային գրաֆիկը բավականին էկզոտիկ է. 3 շաբաթը մեկ 4 օրանոց քառօրյա, աշխատանքը սկսում է 12.00-ին, արանքում 1.5 ժամ ընդմիջում ու վերջանում է 18.00: Մարդիկ մի ամբողջ 4.5 ժամ աշխատում են: Էլ չեմ նշում նիստերից ու հանձնաժողովներից բացակայությունների մասին: Այդքանը քիչ է ու իրենց փիառ արշավներն էլ հենց քառօրյայի օրերին են կազմակերպում: Ասում ես էլի՝ մարդիկ գիտեն ոնց իրենց հանգիստը կազմակերպեն:
http://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/427045850694272?notif_t=close_friend_activity
Նոյեմբերի 6-ին Արարատի մարզի Ջրաշեն գյուղով անցնող ջրանցքում հայտնաբերված գլխատված դին ջրանցքն է նետվել Երևանից։ Այլ կերպ ասած, սպանությունը կատարվել է մայրաքաղաքում։ Երեկ, մեր թղթակցի հետ զրույցում նման ենթադրություն է արել Ջրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանը. «Սպանվածը հաստատ մեր գյուղի բնակիչ չի։ Դիակը ջուրը բերել ա Երևանի կողմից, դրա համար էլ մտածում ենք, որ ինքը ջրանցքի՝ Երևանով անցնող հատվածից է ջուրը նետվել»։ Զրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանը երեկ պատմել է նաև, որ ջրանցքում դիակը հայտնաբերել էր գյուղում անասուն պահող գյուղացիներից մեկը, որը զանգահարել էր գյուղապետին, հայտնել դրա մասին, գյուղապետն էլ իր հերթին զանգահարել էր ոստիկանություն։ «Երբ դիակը դեռ ջրի մեջ էր, դրա միայն մեջքն էր երևում, միայն տեսանք, որ մեջքից դանակի բազմաթիվ հարվածներ կան, չէր երևում, որ ուրիշ վնասվածքներ էլ կան, ու ինքը գլխատված է։ Իսկ երբ ԱԻՆ–ի տղաները դիակը ջրից դուրս հանեցին, պարզվեց, որ դիակն այդ վիճակում է»։ Գյուղապետը պնդեց, որ սպանվածը իրենց գյուղի բնակիչ չէր, նաև կարծիք հայտնեց, որ դիակը Երևանից է հայտնվել ջրանցքի մեջ, և այդտեղից է ջուրը տեղափոխել դեպի գյուղ։ «Ես կարծում եմ, որ հենց այդպես է եղել։ Սաղ Երևանի մեջով անցել է, հետո ջրի երես է դուրս եկել, ու արդեն մեր գյուղի մոտ իրան տեսել են»,– ասաց գյուղապետը, նշելով, որ դիակի տեսքից է ենթադրել, որ ոչ թե գյուղի տարածքից է հայտնվել ջրի մեջ, այլ Երևանից։
Ոստիկանությունից երեկ թերթի թղթակցին հայտնել են, որ դիակի ինքնությունը դեռևս չի պարզվել, միաժամանակ ոչ հերքել, ոչ էլ հաստատել են, որ այդ դաժան ու տարօրինակ սպանությունը հենց Երևանում է կատարվել, քանի որ հանգամանքները դեռ ճշտվում են։
Երկրորդ դեպքի մասին հայտնի դարձավ նոյեմբերի 12-ին։ Ժամը 14.30-ի սահմաններում դաժան սպանության հետքերով դիակ էր հայտնաբերվել Կոտայքում։
«Արզականի գյուղապետ Նորիկ Մովսիսյանը մեզ հայտնեց, որ դեպքի բոլոր մանրամասներին չէ, որ տեղյակ է, սակայն կարող է ասել հետևյալը. նախօրեի երեկոյան Սերյոժան ժամը 9-ի սահմաններում տնից դուրս է եկել և գնացել խանութ՝ ծխախոտ գնելու ու չի վերադարձել։ «Առավոտյան ժամը 10-ի սահմաններում պատահական մի անցորդ Դալար գետի ափին, որտեղ պատ կա… այդ պատի դեպի գետ ընկած կողմում դիակ է տեսել, դե ու, բնականաբար, զանգել է ոստիկանություն, շտապօգնություն ու այլն»,– պատմեց գյուղապետը և նշեց, որ Սերյոժա Թովմասյանը երեք անչափահաս երեխաների հայր էր, աշխատում էր գյուղում ընթացող բազմաթիվ շինարարական աշխատանքների վրա ու «հանգիստ տղա էր»։ «Երևի երբ գնացել է խանութ, ինչ-որ բան է եղել, նստել է մեքենան, և հետո այդ բանն է եղել, կամ էլ նա տնից դուրս գալիս ոչ թե խանութ պետք է գնար, այլ ինչ-որ խնդրի հետ կապված պետք է դուրս գար։ Չգիտեմ։ Դժվար է ասել, թե ոնց է եղել։ Ես չեմ կարծում, որ ինքը կռվի մեջ մտած լինի։ Ինձ թվում է, որ ինչ-որ բան է եղել, ինչ-որ մեկը նրան հարվածել է, ինչից Սերյոժան ընկել է, խփողը վախեցել է, նրան տարել է, թողել գետի էդ պատի տակ»,– ասաց գյուղապետը և նշեց, որ իր այս կասկածը հաստատում է այն նախնական փաստը, որ տղամարդը մահացել է գլխին ստացած ուժեղ հարվածի հետևանքով։ Մեր հարցին, թե ճանաչո՞ւմ է արդոք այն Սամվել Ս.–ին, որին ձերբակալել է ոստիկանությունը, գյուղապետը պատասխանեց, որ գաղափար անգամ չունի, թե նա ով է, համենայն դեպս՝ իրենց գյուղի բնակիչ չէ»,–գրում է թերթը։
«Հայկական ժամանակ».
ՈւԵՖԱ-ն հրապարակել է եվրոպական ներքին առաջնությունների հանդիպումների հաճախելիության միջին ցուցանիշը։ 46 պետությունների շարքում Հայաստանը գրավում է 40-րդ հորիզոնականը. միջինը Հայաստանի առաջնության հանդիպումներին ներկա է գտնվում 739 հանդիսական (16%):
Վրաստանն այս ցուցակում զբաղեցնում է 36-րդ հորիզոնականը՝ միջինը 1199 հանդիսական (27%): Ադրբեջանը 27-րդն է՝ 2.466 հանդիսական (28%):
Ցուցակը գլխավորում է Գերմանիայի առաջնությունը. Միջինը 42.322 հանդիսական (92%): Երկրորդը Անգլիան է (35.980, 95%), երրորդը՝ Իսպանիան (29.102, 75%):
Արդեն երկու ամիս է, ինչ 52-ամյա Եղիա Քեոշկերյանին զրկել են սնունդից, եւ նա արժանանալով հալածանքների ու սպառնալիքների՝ ստիպված է լինում շան միս ուտել: 1979 թվականին Սիրիայում սպանվել է Եղիայի հայրը: Դա եղել է պատճառ, որ Եղիան դուրս է եկել Ասադի դեմ եւ Սիրիայում որոշակի պայթյուններ կատարել, որի հետեւանքով դարձել է քաղաքական հետապնդման զոհ: 1994 թվականին վերցրել է Սիրիայի քաղաքացիության անձնագիրն ու փախուստի է դիմել Հայաստան:
Դիմել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը (ՄՊԾ)՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար, սակայն նրան մերժել են: «Տասնութ տարի առաջ գնացել եմ Միգրացիոն պետական ծառայություն, որ ինձ որպես փախստական ընդունեն, սակայն Գագիկ Եգանյանը չէր ընդունել, ընդ որում՝ դիմել եմ մի քանի անգամ, սակայն այդպես էլ չընդունեցին, որովհետեւ ես փախել եմ Սիրիայից քաղաքական հետապնդման պատճառով: Լիբանանում եղել եմ պատերազմի մեջ՝ Ասադի դեմ»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ պատմում էր Եղիան: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ այս վերջին ժամանակներում Սիրիայում տեղի ունեցած գործողությունների պատճառով սիրիահայերի՝ Հայաստան ներհոսքի հետ կապված, օգտվելով առիթից, Եղիան ապաստանի հայցով դիմել է ՄՊԾ-ին եւ 20.06.2012թ. ստացել ապաստանի մասին վկայական: Նա բնակվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածի «հատուկ» կացարանում, որտեղ բնակվում են այն մարդիկ, ովքեր ապաստանի հայցով դիմել են տվյալ պետությանը՝ այս պարագայում Հայաստանի Հանրապետությանը:
Փաստորեն, Եղիան 18 տարի անց ՄՊԾ-ից ստացել է փախստականի կարգավիճակ տրամադրելու մասին որոշում, որի հիմամբ էլ նա պետք է դիմի Նոր Նորքի ոստիկանության անձնագրային բաժին՝ փախստականի անձնագիր ստանալու համար: Նկատենք, որ Եղիան կարգավիճակը հաստատող անձնագրի մասին որոշումը ստացել է միայն տասնութ տարի անց, մինչդեռ տասնութ տարի շարունակ իրեն մերժել են, իսկ «Հատուկ» կացարանում է արդեն հինգ ամիս: ՄՊԾ-ի կողմից ստանալով կարգավիճակը հաստատող որոշում, նա պետք է լքի «Հատուկ» կացարանը, սակայն, թե որտեղ է բնակվելու, այդ մասին ոչ ոք չի ուզում պատասխանատվություն ստանձնել: Չի աշխատում, բնակվում է միայնակ: Արդեն երկու անգամ վիրահատվել է, ինչպես անկեղծանում է Եղիան. «Ես հիվանդ էի, դիմեցի «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Կազմակերպությունն իր հերթին դիմեց Միջազգային ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ), որն էլ իր հերթին վիրահատության ամբողջ ծախսերը վերցրեց իր հովանու ներքո:
Երկու վիրահատություն եմ տարել: Մինչեւ հիվանդանոց գնալս ինձ սնունդ էին տալիս, իսկ երբ ասացին, որ արդեն ընդունվել եմ որպես փախստական՝ սնունդից զրկեցին: Գնացի հիվանդանոց ու երբ ետ եկա կացարան՝ ինձ ասացին, որ այլեւս սնունդ չի հասնում: Ես ասացի, որ գիտեմ, խնդրեցի կացարանի տնօրեն Զամանյանին, որպեսզի միջնորդի պարոն Եգանյանին՝ ինձ սնունդ տան՝ մինչեւ վերականգնվեմ, որովհետեւ երկու վիրահատություն էի տարել ու եթե չսնվեի, ապա կվատանայի…այդպես էլ չտվեցին: Ես ստիպված եղա շուն բռնել եւ շան միս ուտել, որը նաեւ նկարել են: Նելլին՝ «Հատուկ» կացարանի աշխատակցուհին, ինձ ասաց, որ ես Սիրիայի բոմժ եմ, նաեւ շտապեց մի քանի այլ անպատկառ բառերով ինձ վիրավորել: Ով է տեսել մի աղջիկ, որ իմ երեխայի տարիքին է, իր հոր տարիքի մարդուն այդպիսի բաներ ասի: Այդպես են ինձ վերաբերվում այստեղ»: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Եղիան պնդում է, թե ունի ձայնագրություն, որտեղ նկարահանել է, թե ինչպես են «Հատուկ» կացարանի աշխատակիցները կրճատում օգնությամբ տրամադրված իրենց սնունդը:
Կապված այդ խնդրի հետ, Եղիան շեշտեց, որ իրենից պարզապես ուզում են ազատվեն, քանի որ նա փաստացի բոլոր ապացույցները կարող է ներկայացնել՝ եւ սննդի կրճատման, եւ վիրավորանքների վերաբերյալ: Անգամ այն աստիճանի է հասել լարվածությունը, որ Եղիային փորձել են տեղափոխել հոգեբուժարան: Ինչպես պատմում էր Եղիան. «Տնօրենը՝ Զամանյանը, կանչում է հոգեբուժարանի աշխատակիցներին, որպեսզի ինձ տանեն, սակայն եկան Նորքի ոստիկանները եւ չթողեցին»: Նշենք նաեւ, որ այդ հարցերով Եղիան դիմել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին: Նրան տանջում է ոչ հատկապես այդ վերաբերմունքը, որին արժանանում է, այլ այն հարցը, թե. «Եթե ինձ ընդունել են որպես փախստական եւ տվել են փախստականի կարգավիճակ, ապա ինձ պետք է նաեւ հատկացնեն մեկ այլ սենյակ «Հատուկ» կացարանից դուրս եւ ինչո՞ւ չեն հատկացնում: Ես այդ կարգավիճակը վերցնեմ ո՞ւր գնամ, որտե՞ղ ապրեմ»:
Մինչդեռ Եղիան փորձում է հասկանալ, թե ինչպես է ապրելու, առաջացել է մեկ այլ խնդիր՝ նա հիվանդ է եւ երրորդ վիրահատության անհրաժեշտությունն ունի:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Մահացել է Սյունիքի մարզպետ` Սուրեն Խաչատրյանի (Լիսկայի) զոքանչը:
«Հայկական Վարկած»-ի տեղեկություններով, երեկ հանրապետության գրեթե բոլոր մարզպետները, ինչպես նաև իշխանության մեծ ու փոքր տրամաչափի ներկայացուցիչները շտապել են այցելել ամենազոր մարզպետին՝ ցավակցելու:
Ի դեպ, պետական չինովնիկների այցելություններն եղել են աշխատանքային ժամերին:
Արամ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է. Այսօր ընկերներիցս մեկը ինձ հայտնեց, որ <Իրավունք> թերթում նախկին կոմունիստ, իսկ այժմ գեղամյանիստ Գագիկ Թադուոսյանը իմ մասին հոդված է գրել: <Շանթում> թերթերը ստանում են`առաջին անգամ 4 տարում բացեցի այդ թերթը եւ իսկապես կար այդպիսի վերնագիր` <Արամ Աբրահամյանը` շողոքորթ գառ եւ ազգի տականք>: Վերնագրից այն կողմ չկարդացի, հետաքրքիր չէր: Առաջ ես հավաքում էի ՀԱԿ-ական եւ սերժական թերթերի քֆուրները իմ հասցեին` ՖԲ-ում իմ ընկերներին զվարճացնելու համար: Հիմա դրա հավեսն էլ չունեմ: Մեծացել եմ, երեւի:
Նոյեմբերի 7-ին օդանավ նստեցի Վիեննա մեկնելու համար: Օդանավում բազմաթիվ ծանոթ դեմքեր կային, այդ թվում`Րաֆֆի Հովհաննիսյանը, որը նստած էր կողքիս` մեզ բաժանող միջանցքի մյուս կողմում: Րաֆիի հետ ծանոթ ենք, բայց ոչ մտերիմ:
Օդանավը դեռ նոր էր բարձրություն հավաքել, երբ առջևի շարքերում նստած ուղևորներից մեկն աննկատ վայր ընկավ գետնին և փաստացի հայտնվեց մահվան եզրին` գիտակցության կորուստ, շնչառության և սրտի կանգ, խրխռոցներ…Նեղվածքի պատճառով քչերը նկատեցին կամ հասկացան որ օդանավում մարդ է մահանում…Ավստրիացի ուղեկցորդուհիները խուճապի և տարակուսանքի մեջ էին` չգիտեին թե ինչ պետք է անել և դիմեցին ուղևորների օգնությանը – փնտրելով բժիշկ: Սակայն ոչ ոք չարձագանքեց…Իսկ 60 տարեկան օտարերկրացի տղամարդը մահանում էր…Սրանք վայրկյաններ տևող իրադարձություններ էին: Այդ պահին Րաֆֆին օդանավի նեղ միջանցքում ծնկի իջևավ մեռնող ուղևորի վրա` գրեթե պառկած վեջինիս վրա — սկսեց բերանով-բերանից շնչառություն տալ նրան և սրտի ռիթմիկ մերսումներ անել: Շունչներս պահած սպասում էինք թե ինչ կլինի…Արդյոք ոչ-բժիշկ Րաֆֆի Հովհաննիսյանը կկարողանա փրկել մեռնող մարդուն? Փրկեց! Գրեթե անհուսալի վիճակում` կլինիկական մահվան մեջ հայտնված մարդը փրկվեց Րաֆֆի Հովհաննիսյանի շնորհիվ… Կյանքի վերադարձած տուժածին արագ տեղափոխեցին առաջին շարք, միացրին օդանավի վթարային իրավիճակների թթվածինը, և նա ևս կես ժամ մնաց այդ վիճակում:
Րաֆֆին համեստորեն նստեց իր տեղը և շարունակեց քնել…կարծես ոչ մի բան չէր եղել: Ես, իհարկե, նրան շնորհակալություն հայտնեցի, բայց զգացի, որ նա ամաչեց ընդունել իմ, ինչպես նաև այլ ուղևորների և հատկապես օդանավի անձնակազմի շնորհակալական խոսքերը: Այս ամենը շատ բնական էր, ոչ մի խաղ…շատ մարդկային քայլ: Եվ պատահական չէ, որ մեկ շաբաթ անց ոչ ոք չի խոսել այս դիպվածի մասին:
Թող Րաֆֆին ինձ ների, բայց պետք է ասեմ, որ ընտրությունների ժամանակ ես Ժառանգությանը չեմ ընտրել: Սա հատուկ նշում եմ, որ գրածս որևէ մեկը չփորձի դիտել իբրև քարոզ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Այս դիպվածի մասին գրելու միակ նպատակը ՔԱՂԱՔԱՑԻ Րաֆֆի Հովհաննիսյանի մարդկային որակների մասին խոսելն էր: Մարդու իրական որակներն ի հայտ են գալիս առավելապես ծայրահեղ իրավիճակներում: Եվ Րաֆֆի Հովհաննիսյանը օրինակելի քաղաքացու և մարդու իր քննությունը գեր-գերազանց հանձնեց իմ աչքերի առջև:
Ընտրությունների հետ սա որևէ կապ չուներ: Սա մեր քաղաքացու, մեր հայրենակցի և ընկերոջ մասին էր…
Տարոն Առաքելյան
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.