03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Հարցազրույց Սևանի տարածաշրջանի Ճամբարակի հոգևոր հովիվ, Տեր-Մեսրոպ Քահանա Երիցյանի հետ
—Մի քանի խոսքով պատմեք, թե՝ ինչպե՞ս որոշեցիք դառնալ քահանա:
-Ես մասնագիտությամբ պատմաբան եմ: Միշտ սեր եմ ունեցել մեր ազգային եկեղեցու նկատմամբ: Դեռևս քահանայությունիցս 4 տարի առաջ, ուսմանս զուգահեռ, նշանակվել էի պատմության ուսուցիչ Գեղարքունիքի մարզի Մարտունի, ապա նաև Աղբերք ու Ճամբարակ համայնքների միջնակարգ դպրոցներում:
—Քահանայի Ձեր բնորոշումը.
— Քահանա արամերեն նշանակում է քավիծ … Քահանայի ներկայությունը շատ կարևոր է հայ հասարակության համար: Նաև որպես առաջնորդող լիդեր և ազգային, հասարակական գործիչ: Քահանայի համար առաջնային է իր հոտի հոգևոր ընտանիքը:
Ինչպես գիտես, բազմաթիվ աղանդավորական ուժեր ,որոնք թևածում են ամենուր, փորձում են մարդկանց մեջ տարածել իրենց մոլագար և խեղաթյուրված վտանգավոր ուսմունքները: Պետք է յուրաքանչյուրս այս առումով ևս լինենք մեր հոգևոր հայրերի կողքին՝ անսայթաք հետևելով մեր առաքելական եկեղեցու սուրբ ու անբասիր ուսուցումներին …
—Ձեր կարծիքով, ինչպիսի՞ երիտասարդ քահանայաց դաս ունենք:
-Փառք Աստծո, այսօր հայ եկեղեցին համալրված է հիանալի ուսյալ քահանաներով, ովքեր իրենց սուրբ և ազգաշեն ծառայությունն են իրականացնում ազգային բանակում, քրեակատարողական հիմնարկներում, կրթարաններում և հայ եկեղեցու զանազան կառույցներում և հատկապես թեմերում, ինչպես նաև արտերկրի հայկական թեմերում:
—Ին՞չը կոտրեց մեր ազգի միասնականությունը հավատքի հարցում, արդյո՞ք հոգևորականների ոչ արժանապատիվ գործունեությունը չէ, որ այսօր շատ մարդկանց մոտ հակակրանք է ձևավորել, ինչպես իրենք են ասում, սևազգեստների հանդեպ:
—Միասնականության վերաբերյալ հետևյալը կասեմ. հայ եկեղեցին է մեզանում ընդմիշտ և անշուշտ այսօր պահպանում է մեր ազգային տեսակը՝ չկա հայ եկեղեցի՝ չկա հայ: Այսօր, առավել քան երբևէ ուղղակի անհրաժեշտ է ապրել միասնականության ընկալումով …այսօր մենք, կարծում եմ, միասնական ենք՝ շնորհիվ մեր սուրբ եկեղեցու:
Հոգևորականության մասին ասեմ, որ քահանա հայրերը մեզանում տարանջատված չեն հասարակությունից , դեռ, ընդհակառակը, ինչպես մեր պատմության քարուղիներում՝ նմանապես այսօր, ամուր հիմքերով շաղկապված են սեփական ժողովրդի հոգսերով …
—Լավ է, որ նման կարծիքի եք, սակայն պատմության մեջ հավերժացած մեր քահանաների ու այսօրվա քահանայի միջև մեծ անջրպետ կա, հենց թեկուզ ժամանակների առումով:Ին՞չ հասարակական պահանջ է դրված քահանայի առջև Մայր Աթոռի կողմից:
-Անխաթար հայերենի լեզվական պատրաստություն …գրաբար հայերենի որպես 2-րդ հայերենի պաշտպանություն օրենքով տիրապետելու անհրաժեշտությունը կյանքի կոչելն է …համատարած եկեղեցաշինություն և վանական կյանքի զարթոնքի աշխուժացում: Քահանայի առջև դրված է հոգևոր կրթական ,քարոզչական դաստիարկչական և ծիսական –հայրենասիրական գործունեության պահանջների բավարարումը հայ հասարակության մեջ …
—Արդյո՞ք այդ ամենն արվում է:
-Հայաստանում, իսկապես, այսօր անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր հայ՝ որպես մեր առաքելական եկեղեցու զավակ, լինի իր ծխի հոգևորականի կողքին և յուրաքանչյուրը իր հերթին փորձի օգտակար լինել, թե յուր եկեղեցու պայծառացմանը՝ ուղղված ցանկացած սուրբասուրբ գործի, և թե ընդհանրապես հոգևոր կյանքի հետ կապ ունեցող բոլոր գործընթացներին:
—Ին՞չն է Ձեզ ամենից առավել անհանգստացնում մեր երկրում:
—Ինձ անհանգստացնում են աղանդները, արտագաղթը, ծնելիության նվազումը և հավատքի նկատմամբ ոմանց անտարբերությունը:
— Տեր Մեսրոպը հիասթափվա՞ծ է:
-Քահանան առհասարակ չի կարող հիասթափվել , ուղղակի իրավունք չունի:
—Ին՞չ երազանքներ ունեք:
—Երազանքս հետևյալն է .աղանդների ուղղակի վերացում, ԼՂՀ-ի միջազգային ճանաչում: Հզոր Հայաստանի տեսլականն է իմ հոգում …
Ցանկանում եմ, որ մեզանում ամենուր տիրի Քրիստոսի անհուն սերը, հանդուրժողականությունը, բարությունը արդարությունը:
-Իսկ մեր ազգային ավանդույթների հետ ինչպե՞ս վարվենք. հեթանոսական շարժումը կարծես նոր շունչ է ստացել:
-Պաշտպանենք մեր ազգային ավանդույթները …նրանց մեջ պետք է տեսնենք մեր Քրիստոնեական և ազգային դիմագիծը: Առանց ավանդույթների մենք ուղղակի կոչնչանանք և աշխարհի ցանկացած քաղաքակրթություն՝ առանց իր մայր հավատքի և ուրույն ազգային ավանդույթների, դատապարտված է ոչնչացման:
Ազգային դիմագծի պաշտպանությունը շատ անհրաժեշտ է մեր հասարակությանը: Այդ ամենը յուրաքանչյուրը՝ որպես ճշմարիտ ապրող հայ քրիստոնեա՝ իր ակունքների հետ մեկտեղ, պետք է պահի ու գուրգուրի՝ անաղարտ կերպով հասցնելով մեր սերունդներին:
-Արդյո՞ք մեր երկրում քահանան պատվով է կատարում իրեն վստահված գործը, կամ իր կոչումը իրացնում է լիարժեք: Բազմաթիվ օրինակներ կան որ քահանաները՝ հոգևորականներն անհարիր վարք են դրսևորում, սակայն այդ ամենը փորձում են թաքցնել հանրությունից և պահել «եկեղեցու պատերի ներքո»:
-Քահանան պետք է օրնիբուն լինի իրեն վստահված հոտի կողքին, ապրի նրա մեջ, հոտի հաջողություններով ու դժվարություններով , պետք է լինի Քրիստոսի հոտի պաշտպանը հոգևոր գիշատիչներից, քահանան նաև, ինչպես պատմության քառուղիներում , պետք է լինի կենաց և մահվան ճակատներում՝ վասն հավատքի և փրկության մեր ժողովրդի:
Ճշմարիտ քահանան միանշանակ կատարում է իրեն վստահված առաքելությունն և իրեն վստահված հոտի համար պատրաստ է ցանկացած դժվարության առջև չընկրկելու :
— Այ դուք եք ասում եք «պիտի», բայց արդյո՞ք դա այդպես է այսօր:
Մարդիկ այսօր իսկապես փնտրում են Աստծուն և միշտ գտնվում են քահանայի անմիջական հոգածության և ուշադրության առանցքում…թեկուզ և ծեսերի առումով կոնկրետ մեզ մոտ Սևանի տարածաշրջանի հասարակության մեջ մարդիկ, բառի ընդգրկուն իմաստով, ապրում և վայելում են հոգևորականների ամենօրյա ուշադրությունը:
—Ծեսերի առումով այո՛, աշխուժություն կա, բայց արդյո՞ք դա կապ ունի իրական հավատքի հետ: Այ դուք, և ոչ միայն դուք ասում եք, որ քահանային պետք է հավատացյալը փնտրի, բայց մեր իրականության մեջ այդ տենդենցը ձևավորված չէ, չե՞ք կարծում, որ պետք է մտածել գտնելու մի ձև, որ քահանային կտանի հավատացյալի մոտ, թեկուզ ձեր չսիրած աղանդավորների օրինակով:
-Ես բնավ ձեզ հետ համաձայն չեմ, որ մեր և մարդկանց միջև այսօր առհասարակ պատնեշ գույություն ունի, ճիշտ հակառակը, այսօր չափազանցություն թող չորակվի մեր և մեր հավատացյալ հոտի միջև ամուր փոխվստահելի, ջերմ ,անխաթար և անքակտելի վստահություն է առաջացել: Ես գտնում եմ, որ աբսուրդ է, երբ ոմանք ասում են, թե՝ կա անջրպետ մարդկանց և քահանա հայրերի միջև …քայլ առ քայլ եկեղեցին արդեն գրեթե վերահաստատվել է իր սուրբ կատարյալ ամբողջության մեջ …
-Ամուսնացյալ քահանայի համար հեշտ է, իսկ կուսակրոնները խնդիր ունեն չգայթակղվելու և պահելու ուխտը, ի՞նչ եք կարծում ճի՞շտ է կուսակրոնությունը, որպես ամուսնացած մարդ ենք հարցնում, ոչ որպես հոգևորական:
-Կուսակրոնությունը ողնաշարն է եկեղեցու: Հետևաբար եկեղեցու ամենակարևոր առանցքն է: Կարևոր է անհատի նկարագիրը, մարդ հնարավոր է լինի ամուսնացեալ, սակայն անբարոյական, անժուժկալ և շնացող , հետևաբար գայթակղությունների պատճառը բնավ չի կարող կապ ունենալ կուսակրոնության հետ:
-ժամանակները փոխվել են, մարդիկ ինչքան մոտենում են հավատքին, երկու այդքան հեռանում են, ինչպե՞ս եք տեսնում ձեր վերընշված պետքերի իրականացումը:
-Անշուշտ, դեռ բազմաթիվ անելիքներ ունենք մեր աստվածաընտրյալ առաքելության մեջ կատարելու: Մեզ վստահված հոտի հետ միասին անխաթար նվիրումով ծառայելու Աստծուն, և առհասարակ …
Զրուցեց՝ Գարիկ Ավետիսյանը
Հ. Գ. Քահանայությունը (արամեերեն՝ kāhāna – Աստծո սպասավոր) Հայ Առաքելական Եկեղեցում երկու տեսակ է` ամուսանցյալ քահանայությություն և ոչ ամուսնացյալ` կուսակրոնություն (անվանվում է նաև աբեղայություն): Երկու աստիճաններն էլ համապատիվ են և տրվում են Պատարագի ընթացքում ձեռնադրությամբ ու օծումով (օծվում են եպիսկոպոսից Սուրբ Հոգու շնորհները փոխանցող մյուռոնով):
Քահանայի հիմնական գործը Քրիստոսին քարոզելն է, հավատացյալների հոգևոր կարիքները բավարարելը, խորհրդագործելը (պատարագել, մկրտել, պսակել) և իհարկե աղոթելը: Քահանան իրավունք ունի Սուրբ Երրորդության անվամբ թողություն շնորհելու մեղքերին, բժշկելու և խրատելու քրիստոնյային: Քահանյության հիմնական նշանը փորուրարն է` ուրար, որն անցնում է երկու ուսերով, ինչը ցույց է տալիս նրա պատրաստակամությունն ամբողջովին ընդունելու Քրիստոսի լուծը (այս իսկ պատճառով քահանաներին համարում են առաքյալներ և Քրիստոսի գործի լիիրավ շարունակողներ):
Քահանայի տարբերակիչ զգեստներից կարելի է համարել փիլոնը` լայն սև թիկնոցը ՝ուսերին ծիսական արարողությունների ժամանակ (տոնական առիթներով և հատկապես Սուրբ Պատարագի ընթացքում քահանաներն ունեն հատուկ պերճաշուք զգեստավորում` վառ և տոնական գույներով): Մեծ վաստակ ունեցող ամուսնացյալ քահանաներին կաթողիկոսի կողմից կարող է շնորհվել խաչ:
Ամուսնացյալ քահնաներն անվանվում են Տեր Հայր: Առօրյայում հանդիպելիս ընդունված է ասել «Օրհնեցե’ք, Տե’ր Հայր»` ձեռքը կրծին դնելով ի նշան հարգանքի: Սա իհարկե խնդրանք է օրհնության, որն այսօր ողջույնի ձև էլ է ստացել: Գրավոր կերպով դիմում են` Արժանապատիվ Տեր Հայր (կամ անունով դիմելիս` Արժանապատիվ Տեր ԱՆՈՒՆ քահանա ԱԶԳԱՆՈՒՆ):
Աբեղան ապա պաշտպանում է գիտական աշխատանք, որը կոչվում է վարդապետական թեզ և եթե այն պաշտպանում է (պատմագիտական,հայագիտական, աստվածաբանական-կրոնագիտական կամ բանասիրական) համապատասխան հանձնաժողովի դրական կարծիքը դրական է որոշվում,ապա տեղի ունենում սովորաբար Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան եկեղեցում՝ սուրբ ուսուցչապետի շիրիմի մոտ եպիսկոպոսն ընծայացնում հորը հատուկ թվացությամբ հանձնում է վարդապետական գավազան՝ ի նշան նոր սարգացվաթության և բարձր ուսուցչական գիտության և իշխանության:
Եռագլխանի գավազանի վրա պատկերված է լինում օձ,երախը՝ բաց, ի նշան իմաստության:
Միայն վարդապետական իշխանություն ունեցող հոգևորականն իրավունք ունի օծվելու և ձեռնադրվելու՝ որպես սրբազան եպիսկոպոս:
2013 թվականի պետական բյուջեով էական փոփոխություններ ֆինանասական հատկացումների առումով չեղան, հատկապես, գիտության մասով: Բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումների ընթացքում գրեթե բոլոր խմբակցությունները և քաղաքական գործիչները իրենց ելույթներում անդրադարձան այս խնդրին:
Վարչապետն էլ իր հերթին այսպիսի կարծիք հայտնեց խորհրդարանում. «Բյուջեի նախագիծը, որը ձեզ ենք ներկայացնում, հիմքեր է ստեղծում, որպեսզի 2013 թվականին իրականացնենք արմատական բարեփոխումներ: Սա է պետական բյուջեի նախագծի առաքելությունը և այդ գաղափարի հիման վրա է այն կազմվել: Մենք չենք ստանձնում ռիսկային պարտավորություններ, բայց պարտավորություն ենք ստանձնում իրականացնելու արմատական բարեփոխումներ»։ Վարչապետի նշած արմատական բարեփոխվող ոլորտներից կարծես այդպես էլ դուրս մնաց գիտության ոլորտը:
Չնայած դրան, Տիգրան Սարգսյանը կարծիք հայտնեց, որ նախ պետք է ստուգել, արդյո՞ք գիտությանը հատկացվող գումարները տեղին են ծախսվում, նոր միայն մտածել դրանց ավելացման մասին. «Մենք համաձայն ենք այն քննադատության հետ, որը հնչում է, և, ցավոք սրտի, պետությունը դեռևս չի կարողանում անհրաժեշտ ֆինանսավորում ուղղել գիտությանը: Մենք պատրաստ ենք ձեզ հետ քննարկել նաև այս հարցը, այն առումով, որ կարողանանք զատել՝ արդյոք այն միջոցները, որ հատկացնում ենք, արդյունավետ են օգտագործվում, տալիս են դրական արդյունք և եթե այո, ապա ավելացնենք գիտությանը տրվող ֆինանսավորումը»:
Ինչևէ, օրենսդիր մարմինը քննարկեց, վերլուծեց և բավականին բուռն քննադատության ենթարկեց 2013 թվականի բյուջեի նախագիծը: Եղան տարբեր առաջարկներ և պահանջներ: Այս ընթացքում եղան բազմաթիվ հանդիպումներ երիտասարդ գիտնականների և կուսակցությունների նեկայացուցիչների միջև: Եղան նաև լուրջ առաջարկներ, թե ինչպե՞ս և ի՞նչ քայլերի միջոցով կարելի է հասնել գիտության ֆիննասավորման ավելացմանը:
Այդ առաջարկներից մեկն էլ ֆիզմաթ գիտութունների դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ, ՊԳՖԱ-ի աջակից Արթուր Իշխանյանինն էր : Նա բարձրացրեց հավելյալ կոնկրետ 1,3 միլիարդ դրամի հատկացման հարցը:
Մեզ հետ զրույցում, պարոն Իշխանյանը անդրադարձավ այդ առաջարկին և մանրամասնեց. «Այո, ես կատարել եմ նաև մի առարկայական առաջարկ, դա վերաբերում է 1,3 միլիարդ դրամի հավելյալ հատկացմանը գիտությանը, որպեսզի դրա միջոցով հնարավոր լինի նկատելիորեն ուժեղացնել թեմատիկ ֆինասավորմամբ իրականացվող գիտական աշխատանքները: Բանն այն է, որ այսօր, ինչպես հայտնի է, գիտության ֆինասավորումը իրականացվում է երեք եղանակով. բազային, թեմատիկ և նպատակային:
Եթե մենք ելենք գիտության կազմակերպման հիմունքներից , ապա բազային ֆինասավորումը կոչված է ապահովելու որոշակի նվազագույն գործունեություն գիտության ոլորտում, իսկ թեմատիկ ֆինասավորումը հիմնականում պետք է ուղված լինի առավել նորարարական քայլերին և առանձնահատուկ հնարավորություն է տալիս առանձին գիտական խմբերին իրականացնելու սեփական նախաձեռնություններ: Եվ վերջապես, նպատակային ֆինասավորումը պետք է կոչված լինի պետական հատուկ ծրագրեր իրականացնելուն, դրանք կարող են լինել ինչպես քաղաքացիական այնպես էլ ռազմական հետազոտություններ և մշակումներ: Սակայն պետք է ասել, որ ներկայումս այս բաղադրիչների մեջ համամասնությունը լրջորեն խախտված է, որն էլ չի նպաստում գիտական գործունության արդյունավետության բարձրացմանը: Այդ պատճառով կան կոնկրետ մշակված առաջարկներ:
Վերոնշյալ առաջարկն, ինչպես արդեն ասացի, ենթադրում է 1,3 միլիարդ դրամի հատկացում Գիտության պետական կոմիտեին թեմատիկ ֆինանսավորմամբ՝ «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքի կիրառությամբ, իրականացնելու թեմատիկ ծրագրերի ֆինանսավորում։ 1,3 միլիարդը այն հաշվարկով է վերցված, որ հնարավոր լինի հասցնել այդ թեմաներում ներգրաված մարդկանց միջին աշխատավարձը 120 հազար դրամի, այսինքն՝ մոտավորապես դպրոցի ուսուցչի դրույքաչափին: Իհարկե, դա մեծ թիվ չէ, բայց բոլոր դեպքերում շատ կարևոր է անել այս քայլը։ Դրա կարևորությունը գիտակցեցին բոլորը ԱԺ-ում, որովհետև բոլոր խմբակցություններն իրենց աջակցությունը հայտնեցին այս նախաձեռնությանը, հանդես եկան համապատասխան առաջարկներով և ի վերջո այս առաջարկը ընդգրկվեց ԱԺ գլխադասային հանձնաժողովի առաջարկների վերջնական փաթեթում և այժմ քայլը կառավարությանն է. մենք սպասում ենք կառավարության արձագանքին:
Ինձ վերջին օրերին շատ են հարցնում, թե ի՞նչ եք կածում ինչպիսի ընթացք կունենա այս առաջարկը : Ես կարող եմ միայն հույս հայտնել, որ այն ըմբռնման կարժանանա կառավարությունում և վերջինս կկարողանա գտնել համապատասխան միջոցներ: Որովհետև սա բավական հիմնարար նշանակություն ունեցող առաջարկ է՝ այն բավականին կթուլացնի անարդարության զգացողությունը, որ կա այսօր գիտնականների շրջանում, լրջորեն կթուլացնի բողոքի այն աստիճանը, որը խիստ արտահայտված է այսօր գիտական հանրության ներսում, և հնարավորություն կտա բարձրացնելու գիտական աշխատանքների արդյունավետությունը:
Բոլոր դեպքերում, պետք է ասել, որ հանրությունը սպասում է արձագանքին, իսկ գնահատականները շատ տարբեր են։ Համենայն դեպս, ՀՀԿ-ն բավականին աջակից եղել է օրենսդրական մարմնում՝ ԱԺ-ում, իսկ ֆինանսների հայթայթումը կառավարության խնդիրն է: Եվ ահա այստեղ է, որ ես կատարել եմ շատ կոնկրետ առաջարկ. ես առաջարկել եմ Երևան քաղաքի մայթեզրերի քարերի փոխման և ասֆալտի ճաքալցման համար նախատեսված հատկացումներից, որը 3,3 միլիարդ դրամ է կազմում, անել մասնահանում՝ ի օգուտ այս նախագծի: Կարծում եմ, որ հանրության որևէ խավ չի առարկի, որ մայթեզրերի քարերի փոփոխությունը, որն ընդամենը էսթետիկական նշանակություն ունի, անհամադրելի է այն փաստի հետ, որ երկրում գերակա ճյուղ հայտարարված ուղությունը՝ գիտությունը, խիստ օգնության կարիք ունի:
Ես կարծում եմ, որ մեր քաղաքացիները ըմբռնումով կմոտենան սրան, համենայն դեպս հարցումները, որոնք արվում են տարբեր միջոցներով, և քննարկումները երիտասարդ գիտնականների շրջանում, ցույց են տալիս, որ առարկություններ փաստորեն չկան»:
Շուշան Գալստյան
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի, թիմային հաշվարկով աշխարհի կրկնակի չեմպիոն, էքստրա կարգի բազմաթիվ մրցաշարերի հաղթող Լեւոն Արոնյանը «Դե Ֆակտո» ամսագրի՝ այս տարվա անցկացրած ամենամսյա հարցման արդյունքով ճանաչվել է «Տարվա մարդ», գրում է aravot.am-ը: Մրցանակն ամսագիրը շնորհում է այն հային, որը տվյալ տարվա ընթացքում անգնահատելի ներդրում է ունեցել Հայաստանի հեղինակությունը աշխարհում բարձր պահելու գործում:
Ամսագրի ընթերցողները Լեւոն Արոնյանին ընտրել են հատկապես օգոստոս ամսին կայացած համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի ազգային հավաքականի՝ երրորդ անգամ հաղթող հռչակվելու գործում ունեցած մեծ ավանդի համար, երբ Ստամբուլում բարձրացվեց Հայաստանի պետական դրոշը եւ հնչեց մեր օրհներգը: Մրցանակը գրոսմայստերին հանձնվեց «Գոլդեն Թուլիպ» հյուրանոցում:
Դեկտեմբերի 1-ին Լոնդոնում մեկնարկող «London Chess Classic» գերմրցաշար մեկնող Լեւոն Արոնյանը լրագրողներին հավաստիացրեց, որ աշխատելու է Լոնդոնում հաղթել, ինչպես նաեւ անել հնարավոր ամեն բան՝ եկող տարի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ դառնալու, իսկ հետո՝ շախմատային թագը նվաճելու համար:
Հայաստանում ակտիվացած է էմոյական և սատանիստական շարժումները, որում հիմնականում ներգրաված են 13-14 տարեկան երեխաներ. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը, և ավելացրել, որ երեկ Ավանում բնակելի շենքի 11-րդ հարկից նետվելու միջոցով ինքնասպանություն գործած 13-ամյա աղջիկը, ըստ նախնական տեղեկությունների, սատանիստական շարժման ներկայացուցիչ է և ինքնասպանություն է գործել սատանիստական գաղափարների հողի վրա:
«Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ ծնողները երեխաների հետ ընկերություն չեն անում: Այնինչ կրոնական կազմակերպությունների ուշադրությունը լրացնում է այդ բացը: Արդյունքում, ովքեր այդ ամենը չեն ստանում ընտանիքց և ծնողից ձգտում են կրոնական կազմակերպությունների կողմը»,-նկատել է հոգեբանը:
Ասուլիսի մյուս բանախոս սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ թվարկել է, որ ինքնասպանություն գործողների թվում աշխարհում առաջին տեղում երաժիշտներն են, երկորդ տեղում՝ բուժքույրերը, երրորդում՝ ատամնաբուժները, չորրորդում՝ ֆինասիստները, հինգում՝ հոգեբուժները, վեցում՝ գրադարանավնները , յոթում՝ առևտրակնները:
Ըստ սոցիոլոգի, այդ մարդիկ, սովորաբար, կարիերայի, ճանաչման մեծ ձգտում ունեն և, եթե այդ բանը իրենց մոտ չի իրականանում՝ հասկանում են, որ իրենց սովորածը անիմաստ է դարձել:
« Իսկ երիտասարդների մոտ «ռոմեոները», եթե սերը կորցնում են՝ մեծ մասը ինքնասպան են լինում, «դոն ժուանները» թքած ունեն, քանի որ օրը տասը անգամ սիրահարվում եւ հիասթափվում են, «կազանովաների» մի զգալի մասը հույս ունի, որ կյանքում դեռ մի քանի անգամ «կուսումնասիրվի»,- մանրամասնել է Ահարոն Ադիբեկյանը:
Давид Асатрян Պարզվում է, որ մինչ մենք այստեղ գլուխ ենք կոտրում՝ ովքեր են կազմակերպիչները հոկտեմբերի 27-ի դեպքերի, Նաիրի Հունանյանի ընտանիքն արդեն երկար ժամանակ հանգստանում է Ղրիմի Եվպատորիա հանգստավայրում: Այնտեղ էլ մեկ օր արաջ ինքնասպանություն գործեց Նաիրի Հունանյանի մայրը: Իհարկե, մայր կորցնելը շատ ցավալի բան է՝ չնայած ամեն ինչին: Բայց մի հարց՝ ի՞նչ գումարներով են նրանք այնտեղ հայտնվել, ի՞նչ գումարներով են ապրում այդ ծովի ափին գտնվող հրաշք հանգստավայրում:
«Հանրապետության գլխավոր տոնածառի տեղադրման և զարդարման աշխատանքները սկսվելու են դեկտեմբերի 1-ից՝ մեր թղթակցի հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարւսնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ի դեպ, ամանորյա լույսերը քաղաքում սկսել են տեղադրվել դեռ նախօրեից և, ըստ «ավանդույթի», ամենաբանուկ ժամերին, խցանումներ առաջացնելով ու նաև վթարների պատճառ դառնալով։ Քաղաքապետարանից մեր թղթակցին հայտնել են, որ տեղադրված լույսերը դեռ չեն վառվելու։ Թե ինչպիսին կլինի Հանրապետության հրապարակում տեղադրվելիք գլխավոր տոնածառը, որոշել են գաղտնի պահել, որ անակնկալ մատուցեն։ Սակայն, եթե այս հարցում «խորհրդավորության քողը» դեռ հասկանալի է, ապա մեր թղթակցի հղած մնացած հարցերի դեպքում Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցի գաղտնապահությունը լուրջ կասկածների հիմք է տալիս։
Մասնավորապես, քաղաքապետարանից հրաժարվել են հայտնել, թե որքան գումար է հատկացված՝ Նոր տարվան ընդառաջ քաղաքը զարդարելու համար։ Չեն հայտնել նաև, թե դիզայներական որ ընկերություններն են մասնակցելու ձևավորման աշխատանքներին։ «Ձևավորման աշխատանքներին մասնակցելու են տարբեր դիզայներական ընկերություններ, այդ թվում նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ աշխատող «Ձևավորում» ՓԲԸ–ն»,– ասված է մեր թղթակցի հարցմանը տրված գրավոր պատասխանի մեջ։ Բանավոր էլ պնդել են, թե գնումների գործընթաց է կազմակերպվելու, դրա համար էլ գումարի և ընտրված ընկերությունների մասին մանրամասներ չեն հաղորդում։ Հավելենք նաև, որ ոչ քաղաքապետարանի, ոչ էլ գնումների գործակալության կայքում ամանորյա զարդարանքների վերաբերյալ հայտարարություն չգտանք»,– գրում է թերթը։
«Հայկական ժամանակ».
Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը զբաղեցրել է հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը, հայտնում է capital.bg-ը:
«Կարեւոր է, որ տղաները վստահում են ինձ: Առջեւում շատ կարեւոր մրցաշարեր կան եւ մենք անմիջապես կանցնենք նախապատրաստական փուլին: Հավաքականում դռները բաց կլինեն բոլորի առջեւ: Ով արժանի է, նա հանդես կգա Բուլղարիայի հավաքականում»,- հայտարարել է Արմեն Նազարյանը:
Այդ պաշտոնում հայ ըմբիշը կփոխարինի Բրատան Ցենովին, ով Բուլղարիայի հավաքականում չորս տարի աշխատելուց հետո նոյեմբերի 21-ին հրաժարական է տվել:
Բուլղարիայի հավաքականում Արմեն Նազարյանին կօգնեն Վալենտին Ռոնչեւն ու Սերաֆիմա Բարզակովը: Նազարյանը 1996-ից է բնակվում Բուլղարիայում: Նա անկախ Հայաստանի պատմության մեջ միակ օլիմպիական չեմպիոնն է:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Նազարյանը ցանկանում է մասնակցել 2016թ. Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին:
Մայրաքաղաքի էրեբունի համայնքի մանկապարտեզներից մեկը ևս նոր տնօրեն ունի:
Պարզ չէ՝ այդ փոփոխությունը եղել է մատակարարվող սննդի որակի, դրամահավաքության երևույթները բացառելու, թե՞ մեկ այլ նպատակով, սակայն փաստ է, որ մանկապարտեզի տնօրենը՝ էդուարդ Մադաթյանի քենին՝ ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Մեր ունեցած տեղեկություններով, նրան փոխարինելու է եկել երիտասարդ մի կին՝ «Պիստոն» մականունով թաղային հեղինակության քույրը:
Ձկան Աչք. Բաղդասարովն ու իրա մանկլավիկները իրենց ամենակարո՞ղ են զգում։ Հրազդանում գտնվող «Միկա ցեմենտ» գործարանի տնօրեն Նաիրա Հովհաննիսյանը միանգամից աշխատանքից ազատել է 20 բանվորների, ովքեր համարձակվել են պահանջել իրենց աշխատավարձը, որն արդեն 4 ամիս է, ինչ չի վճարվում։
Չհասկացա, այ… Բաղդասարովներ, հերիք չի մարդկանց փող չեք տալիս, մի բան էլ գործի՞ց եք հանում, երբ վերջիններս համարձակվում են իրենց արդար քրտինքով վաստակած գումարը պահանջել։ Դուք Ձեզ ո՞ւմ տեղն եք դրել, թե՞ մոռացել եք, որ մի 20 տարի առաջ բոսյակ դեմքեր էիք կամ լավագույն դեպքում էդ բանվորների պես օրվա հացի փող վաստակող էիք։
Ի՞նչ աստիճանի փուչ պետք է լինի մարդը ներքուստ, որ մի քանի տարի եղի ու կարագի մեջ լինելով՝ սկսի երևակայել իրեն Բուրբոնների արքայատոհմի ներկայացուցիչ։ Ու հետաքրքիր է, պատկան մարմինները տեղյա՞կ են կամ գոնե ուզո՞ւմ են տեղեկանալ Բաղդասարովի ուրույն ու ինքնատիպ տնտեսական քաղաքականության մասին…
«Խոսրովի արգելոց» և «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ Մերի Խաչատրյանը, Եղիա Ներսիսյանը և Աննա Շահնազարյանը ՀՀ բնապահպանության նախարարությունից պահանջում են «Խոսրովի» արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթն անցկացնել թափանցիկ և հրապարակել թեկնածուների մասին տվյալներ: «Մեզ մտահոգում է այն ձևաչափը, որով նախարարությունը անց է կացնում մրցույթ: Մենք պահանջում ենք, որ բոլոր թեկնածուների տվյալներն ամբողջությամբ հրապարակվի, պահանջում ենք, որպեսզի հանրությունը կարողանա գնահատական տալ»,- այսօր կայացած ասուլիսին ասաց Աննա Շահնազարյանը:
Ակտիվիստները մտահոգված են նաև առկա երեք թեկնածուների կենսագրականներով, քանի որ պարզ է, որ նրանցից մեկն անգամ միջնակարգ կրթություն ունեցող, որսագողությամբ զբաղվող մեկն է: Նրանք առաջարկում են իրենց թեկնածուներին, որոնք լիովին համապատասխանում են այդ պաշտոնին, սակայն իրենք այլևս հնարավորություն չունեն նրանց փաստաթղթերը ներկայացնելու, քանի որ բնապահպանության նախարարությունն ամեն ինչ արել է փակ և գաղտնի:
«Մենք ասում ենք տվեք հնարավորություն, որպեսզի մեր թեկնածուներն էլ կարողանան դիմում ներկայացնել, որպեսզի մրցակցություն լինի, որի արդյունքում կընտրվի լավագույնը»,- ասաց Մերի Խաչատրյանը:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.