03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Ի՞նչ է սպասվում մեզ 2013 թվականին. Այս թեմայի մասին վաղը, ժամը 12:00-ին, «Վարկած» ակումբում կխոսի աստղագետ, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը:
Հանրության արձագանքն էր պատճառը` լրատվամիջոցների տարածած լուրերի վերաբերյալ, թե ՝ «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի հավակնորդը մոլի որսորդ է ու ԱԺ նախագահի հովանավորյալն ու նրան որսամիս մատակարարողը, թե՞ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամն ու Կովկասի բնության հիմնադրամի ներկայացուցիչների դիրքորոշումն ու ֆինանսական հոսքերի դադարեցման մասին հայտարարությունը, սակայն փաստն այն է, որ այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, թե Գաբրիել Պողոսյանը չի նշանակվել «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը հայտարարել էր, որ հիմնադրամը դադարեցնում է Խոսրովի արգելոցի ֆինանսավորումը` որսագող տնօրենի նշանակման պատճառով. «Խոսրովի արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթած Գաբրիել Պողոսյանը չի համապատասխանում այդ պաշտոնին ստանձնելու համար անհրաժեշտ որևէ պայմանի: Նա պետք է ունենա բարձրագույն կրթություն, որը չունի, պետք է ունենա համապատասխան տեսլական, հրատարակված մասնագիտական հոդվածներ և այլն: Մենք դեմ ենք Գաբրիել Պողոսյանի պաշտոնավարմանը` որպես
Խոսրովի արգելոցի տնօրեն և դադարեցնում ենք ֆինանսավորումը, մինչև որ նա ազատվի աշխատանքից և տնօրենի թափուր պաշտոնի համար նորից մրցույթ հայտարարվի»:
Իսկ Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամի ազգային համակարգող Արման Վերմիշյանն էլ նշել էր, որ Խոսրովի արգելոցի ֆինանսավորումն անմիջապես կվերսկսվի համապատասխան տնօրենի նշանակումից հետո. «Ես անձամբ եղել եմ այն հանձնաժողովի անդամ, որը 85 բալ նշանակեց այդ թեկնածուին, բայց, ըստ իս, նա բացարձակապես չի համապատասխանում պահանջներին: Մենք չէինք կարող աչք փակել նման իրողության վրա»:
Սրան է հաջորդել Բնապահապանության նախարարության հայտարարությունը.
«Նոյեմբերի 28-ին լրացավ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի նշանակման ժամկետը: ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար ս/թ նոյեմբերի 23-ին կայացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Գաբրիել Պողոսյանը չի նշանակվել այդ պաշտոնում:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշանակման ժամկետի լրանալու օրը` նոյեմբերի 28-ին, անցկացրել է աշխատանքային քննարկում, որին հրավիրվել է նաև Գաբրիել Պողոսյանը: Նախարարը ևս մեկ անգամ կարևորելով արգելոցի կառավարման հետ կապված խնդիրները՝ առկա դժվարությունները, ինչպես նաև թեկնածուի հետ կապված հանրային ոչ միանշանակ արձագանքն ու հասարակական կազմակերպությունների դիրքորոշումը, թվարկման կարգով նշել է արգելոցի կառավարման, արգելոցում իրականացվող աշխատանքների որակական բարելավման խնդիրները և տնօրենի թեկնածուից պահանջել այս ամենի նկատմամբ գործուն պատասխանատվության ստանձնում:
Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այսօր, առավել ևս քան երբևիցե, արգելոցը լինելու է ինչպես նախարարության, այնպես նաև հասարակական կազմակերպությունների ուշադրության կիզակետում:
Գաբրիել Պողոսյանը՝ գիտակցելով առկա դժվարությունները և ունենալով նաև լրացուցիչ այլ ծանրաբեռնվածություն, խնդրել է ընթացք չտալ տնօրեն նշանակվելու խնդրանքով ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած իր դիմումին: Այդ հիմքով իսկ կասեցվել է տնօրենի նշանակման գործընթացը»:
Նոյեմբերի 28-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 33-րդ կմ-ին իրար են բախվել «Համմեր» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի ուղևորը` 2005 թ. ծնված Արմեն Խաչատրյանը, տեղում մահացել է, իսկ վարորդն ու երեք ուղևորները և «Համմեր»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների դասերն արդեն 10 օր է` ուղեկցվում են աղմուկով: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։
«Համալսարանի հարեւանությամբ «Լավանդա» դեղատունը շինարարություն է իրականացնում, եւ բանվորները վնասել են բուհի ջեռուցման խողովակը: Ու եթե այն չվերականգնեն, 6000 ուսանողների դասերը ստիպված կդադարեցվեն: «Լավանդա»-ի սեփականատեր Արայիկ Հայրապետյանը «Ժոդովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե բուհի ռեկտորը թաքնվել է ուսանողների հետեւում. «Կոնկրետ ռեկտորի կաբինետը իմ կաբինետի վերեւն է, եւ երբ ինքը դռռացնում, դռռացնում, բռռացնում էր, ես ոչ մի տեսակի բան չասացի իրեն` հասկանալով, որ մարդը նոր է եկել եւ վերանորոգում է»:
Իսկ մանկավարժականի ռեկտոր Ոուբեն Միրզախանյանը մեզ փոխանցեց, թե գործարարին առաջարկվել է շինաշխատանքներն անել հանգստյան օրերին կամ երեկոյան 6-ից հետո. «Հիմա նա պետք վերականգնի համալսարանի ջեռուցումը: Ես թույլ չեմ տա, որ մեր ուսանողները եւ դասախոսները մրսեն»»,- մեջբերում է «Ժողովուրդը»:
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ գյուղի տներից մեկում ինքնասպանություն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են մեկնել Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ նշված գյուղի տներից մեկի խորդանոցի տանիքից՝ կախվելու միջոցով ինքնասպան է եղել 40-ամյա Ն. Գ.-ն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջինս ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս երեխա, իսկ ինքնասպանություն գործելուց առաջ տան անդամներին հայտնել է, որ գնում է գնումներ կատարելու և երբ ուշացել է, տանեցիներն անհանգստացել են ու սկսել են փնտրել: Նրան հայտնաբերել են խորդանոցում:
Ըստ տեղեկությունների, տղամարդն ունեցել է հոգեկան շեղումներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 1,5 ամիս առաջ ինքնասպան է եղել նաև վերջինիս հայրը:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունիի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրասվում:
shamshyan.com
Մի նոր տենդենց է նկատվում մեր որոշ լրագրողների մոտ`առանց նախազգուշացնելու հրապարակել SMS-երը և ՖԲ-ի անձնական նամակները:
Գուցե ես «հի՞ն» մարդ եմ և չեմ հասկանում մարդկային շփումների ժամանակակից նշաձողերը:
Սակայն հարցս դեռ մնում է անպատասխան` որքանո՞վ է դա արդարացված և ճիշտ լրագրողական և մարդկային էթիկայի տեսանկյունից:
Հ.Գ. Մեկ է, նման եզակի և արտառոց դեպքերը չեն խաթարի իմ ակտիվ և բաց շփումները լրագրողների հետ:
«Հայկական վարկածի» ունեցած տեղեկություններով, երեկ, Պարոնյան փողոցում, «Հայաստանում եվրոպական միության պատվիրակություն» վարչական շենքի դիմաց, ավտովթարի ենթարկված Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ արդեն բավարար է:
Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Արծվանիստ գյուղը, շրջանի մյուս գյուղերի հետ համեմատած, անուշադրության է մատնված:
Խնդիրն այն է, որ այս գյուղը տարիներ շարունակ ունեցել է ասֆալտապատման, ջրամատակարարման և լուսավորության կարիք, և մինչ այսօր այդ հարցը մնացել է անլուծելի:
Մինչ օրս գյուղապետարանը չունի սեփական շենք, դեռ 1966 թվականին կառուցված մանկապարտեզի և ակումբի շենքերը գտնվում են վթարային վիճակում:
Գյուղացիները նախանձով են խոսում հարևան գյուղերի մասին, որոնք ասֆալտապատված են, ունեն լուսավորություն,կարգավորված ջրամատակարարում, վերանորոգված ակումբներ և ժամանցի սրահներ:
Այս ամենը բացատրվում է Արծվանիստի բյուջեի ճեղքվածքով: Չնայած խնդիրները շարունակում են անլուծելի մնալ, գյուղացիները դեռ հույսով սպասում են իշխանությունների ուշադրությանը, իսկ նորանշանակ գյուղապետը դեռ նոր է սկսել քայլեր ձեռնարկել:
Ինչպես ասում են, կարկուտը ծեծած տեղն է ծեծում. Հիմա էլ գյուղի մի հատվածի տները, որոնք գտնվում են առափնյա տարածքում վերածվել են փոքրիկ <վենետիկյան> թաղամասի. Նկուղային հարկերը լցված են ջրով: Կառավարությունը որոշեց բարձրացնել Սևանի մակարդակը , բայց անլուծելի թողեց դրա հետևանքները: Խոնավությունը պատճառ է դարձել բազմաթիվ հիվանդությունների: Տասնյակ ընտանիքների ապագան դեռևս շարունակում է մնալ անորոշ: Թե կառավարությունը ի՞նչ լուծում կտա խնդրին, ընթերցողին կտեղեկացնենք, երբ ստանանք «Հայկական Վարկածի» հարցման պատասխանը:
Բայց այն, որ այսօր գյուղացիների առողջությունը վտանգված է, և կենցաղային պայմանները շարունակում է մնալ վատթարագույն վիճակում, փաստ է, ու եթե այսպես շարունակվի չի բացառվում, որ կդատարկվի հերթական գյուղը:
ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստյան արարողություն կկազմակերպվի նաև Լոս Անջելեսում, և սփյուռքի ամենամեծ համայնքն այդտեղ ևս սիրված արվեստագետին հրաժեշտ տալու հնարավորություն կունենա: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ հյուպատոսությունն առաջին իսկ օրից կապի մեջ է Ֆլորա Մարտիրոսյանի հարազատների և մտերիմների հետ: «Մենք նաև մշտական կապի մեջ ենք Երևանում ստեղծված պետական հանձնաժողովի հետ, որը զբաղվում է երգչուհու հուղարկավորության հարցերով: Լոս Անջելեսի մարզի գլխավոր դատական բժիշկը հետաքննություն է իրականացնում` մահվան ճշգրիտ պատճառը որոշելու համար, որից հետո հայտնի կլինի Երևան տեղափոխելու ժամկետը: Ըստ ամենայնի, Ֆլորա Մարտիրոսյանի դին Հայաստան կտեղափոխվի հաջորդ շաբաթվա սկզբին»,- ասել է Գրիգոր Հովհաննիսյանը:
Նոյեմբերի 28-ին, ժամը 01.30-ին, Մ. Խորենացու փողոցում ծառայություն կատարելիս ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողներին մանկական զբոսայգու մոտ մոտեցել են 3 անձինք և մատնացույց արել 3 տղամարդու` հայտնելով, որ սպառնացել են իրենց սպանել և ինչ-որ առարկա են նետել իրենց ուղղությամբ:
Վերջիններս բերման են ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է նրանց ինքնությունը՝ 1969 թ. ծնված Համլետ Ռ., 1956 թ. ծնված Հրաչյա Թ. և 1976 թ. ծնված Արմեն Հ., իսկ տուժողներն են 1969 թ. ծնված Տիգրան Ք.-ն, 1985 թ. ծնված Մերուժան Դ.-ն և 1986 թ. ծնված Էդգար Ա.-ն:
Կատարվում է հետաքննություն:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.