23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...«Երեկ «ՀԺ»–ին հայտնի է դարձել, որ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը այս շաբաթվա վերջին մեկնում է իր հայրենի երկիր։ Ընդ որում՝ մեկնում է զգալիորեն երկար ժամանակով, նա Հայաստան կվերադառնա 2013-ի հունվարի առաջին տասնօրյակում, հավանաբար՝ հենց հունվարի 10-ին։ Իհարկե, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանները միշտ էլ այդ շրջանում մեկնել են՝ իրենց երկրում դիմավորելու Ծննդյան տոները։ Այս տարի, սակայն, իրավիճակը բոլորովին այլ է. Հայաստանում երկուսուկես ամսից նախագահական ընտրություններ են, և այդ շրջանը պետք է որ հետաքրքրեր այդ երկրին։ Առավել ևս, որ Հայաստանում ընթանում են քաղաքական, այսպես կոչված, խմորումներ քաղաքական կոնսուլտացիաների անվան տակ, և ԱԱՆ-ի դեսպանը պետք է որ բաց չթողներ դրանց մոտիկից հետևելու, իր ղեկավարությանն առաջին ձեռքից ինֆորմացիա փոխանցելու հնարավորությունը։ Այն, որ դեսպանն, այնուամենայնիվ, մեկնում է, երկու բան կարող է նշանակել, կամ՝ զեկուցելու ենթակա բան Հայաստանում չի կատարվում, կամ՝ ինչ-որ պետք է զեկուցեր, արդեն զեկուցել է, և վստահ է, որ առաջիկա մեկուկես ամսվա ընթացքում ոչինչ չի փոխվելու։ Ավելի հավանական է երկրորդ տարբերակը»,–գրում է թերթը։
«Հայկական ժամանակ».
Թերթն իր խմբագրականում գրում է.
Բուհերի համար նախատեսված Հայոց պատմության դասագիրքը, անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին, արտացոլում է ներկայիս իշխանությունների դիրքորոշումը և այդ առումով, բնականաբար, չի կարող հավակնել «պատմական ճշմարտության» դափնիներին։ Ես նույնիսկ դա պաշտոնական տեսակետ չէի անվանի, որովհետև դասագրքի տեքստում կան որևէ պաշտոնական փաստաթղթում և, մասնավորապես, քրեական գործում տեղ չգտած անհեթեթ, կասեի նույնիսկ՝ անպատասխանատու պնդումներ։ Օրինակ՝ «Բախումների ընթացքում երկուստեք օգտագործվեց հրազեն, որի արդյունքամ զոհվեց 10 հոգի»։ Պատմության համար նման բան ֆիքսելու համար պետք է, հավանաբար, ունենալ որևէ ծանրակշիռ ապացույց, որ ընդդիմության կամ ցուցարարների կողմից զենք է կիրառվել, իսկ նման ապացույց գոյություն չունի։ Մարտի 1-ին վերաբերող դասագրքի ամբողջ տեքստը, ինձ թվում է, վկայում է այն մասին, որ թե Էդիկ Մինասյանը, թե ամբողջ «ստեղծագործական կոլեկտիվը» բարեխիղճ չէին և տուրք տվեցին խորհրդային ոճի կոնֆորմիզմին։
Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է մեկ այլ հարց, կա՞ արդյոք այդպիսի բան՝ «պատմական ճշմարտություն»։ Եվ եթե նույնիսկ կա ընդհանրապես, կարո՞ղ է գոյություն ունենալ այն դեպքում, երբ իրադարձությունը տեղի է ունեցել ընդամենը 4,5 տարի առաջ, և բոլոր շահագրգիռ կողմերը շարունակում են զբաղվել քաղաքականությամբ, իսկ դա, ինչպես հայտնի է, խիստ փոփոխական իրավիճակներ է ստեղծում։ Եթե այսօր այդ դասագիրքը գրի ՀԱԿ անդամը, նա կգրի՞, օրինակ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները պնդում էին, թե մարտի 1-ի ջարդերին մասնակցում էին հայտնի օլիգարխների, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի թիկնապահները։ Թե՞ այսօր ՀԱԿ-ի պոլիտբյուրոյի «հորդորով» նա այդ նախադասությունը կջնջի։ Իսկ վաղը՝ «իրավիճակի փոփոխությանից» հետո, նույն տողերը, շատ հնարավոր է, նորից կգրի։ Եվ եթե պատմաբանը պետք է շարժվի որևէ «պոլիտբյուրոյի» ցուցումով, կարո՞ղ է նա արդյոք սերունդներին թողնել ճշգրիտ տեղեկություններ։
Բայց փորձեմ էլ ավելի բարդացնել խնդիրը և անկեղծորեն պատասխանել հետևյալ հարցին՝ իսկ եթե պատմության դասագրքի այդ մասը հանձնարարեին գրել ինձ, ես կկարողանայի՞ վեր կանգնել իմ սեփական էմոցիաներից։ Օրինակ՝ այն հանգամանքից, որ Ռոբերտ Քոչարյանը փակել է «Ա1 +»-ը, կամ՝ որ նայն մարտի 1-ից 20-ը արգելել էր բոլոր նորմալ լրատվամիջոցների գործունեությունը։ Պատմություն գրողը մարդ է, և եթե նա այսպես թե այնպես վերապրել է այն ժամանակաշրջանը, որի մասին պատմում է, ապա բացառված է, որ նա զերծ մնա շարադրանքի մեջ իր ապրումները ներդնելուց։
Կարևորը, կարծում եմ, այն է, որ ամեն մեկը խոսի իր, ոչ թե իր «պոլիտբյուրոյի» կամ քաղաքական թիմի անունից։ Հակառակ դեպքում կստացվի այն արդյունքը, որն առկա է Հայոց պատմության տխրահռչակ դասագրքում:
«Առավոտ».
Երևանի պետական համալսարանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Վերջին օրերին Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում բուռն քննարկվում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի կողմից պատրաստված և 2012 թվականին ԵՊՀ հրատարակչության կողմից հրատարակված «Հայոց պատմություն» բուհական դասագրքի` 2008թ. ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակահատվածին վերաբերող հատվածը, որի հեղինակը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանն է:
Քննարկումների խորապատկերում, բացի պատմագիտական դիտարկումներից, հարցը, ցավոք, քաղաքականացվում է և նույնիսկ տեղափոխվում անձնական վիրավորանքների հարթություն: Պատահական չէ նաև այս օրերին նույն ֆակուլտետում տեղի ունեցած միջադեպը, երբ «Հակահարված art» երիտասարդական խմբի մի քանի ակտիվիստներ բացառապես քաղաքական կոչերով մուտք են գործել հենց ԵՊՀ պատմության ֆակուլտետ, խաթարել ուսումնական բնականոն գործընթացը, հրահրել քաշքշուկ և սադրանքի մեջ ներքաշել ֆակուլտետի դեկանին ևս: Ինչ խոսք, այս միջադեպը ոչ այլ կերպ, քան լավ կազմակերպված սադրանք չենք կարող որակել:
ԵՊՀ հրատարակչության կողմից այս տարի հրատարակված շուրջ 850 էջ ծավալ ունեցող կոլեկտիվ աշխատությունը ներկայացնում է հայոց պատմության իրողությունները` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Ներկայումս մի շարք զանգվածային լրատվական միջոցներով և սոցիալական ցանցերով ծավալվող քննարկումները դուրս են քաղաքակիրթ բանավեճի միջավայրից, հարիր չեն ուսումնագիտական աշխատության քննարկումների բնույթին և հիշեցնում են միջնադարյան ինկվիզիցիայի, ֆաշիստական Գերմանիայի և ստալինյան բռնապետության ժամանակաշրջաններում առկա իրողությունները, երբ հալածանքի էին ենթարկվում մտավորականները, խիստ գրաքննվում ու զանգվածաբար այրվում էին գրքերը:
Քաղաքակիրթ գործելաոճը ենթադրում է համապատասխան գրախոսության, հակընդդեմ գիտական աշխատության, հրապարակախոսական հոդվածի լույսընծայում, ինչպես նաև գիտական միջավայրում քննարկումներ խնդրահարույց թեմայի շուրջ: Ի դեպ, ԵՊՀ գիտական պարբերականներն ու թերթը մշտապես բաց են գիտական հակընդդեմ հրապարակումների համար:
Ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ վերոհիշյալ դասագիրքը, այդ թվում` նաև շահարկվող հատվածը շարադրվել են միմիայն փաստական տվյալների հիման վրա և զերծ են պատմաբանի սուբյեկտիվ մոտեցումներից: Եվ այս համատեքստում ակնհայտ է, որ հարցը շահարկվում է միմիայն քաղաքական նկատառումներով, կատարվում է նաև անթույլատրելին` քննարկումներում ներքաշվում են նաև մարտի 1-ի զոհերի հարազատները, հարցը տեղափոխվում է անձնական վիրավորանքների դաշտ:
Մենք հետամուտ ենք լինելու, որ ԵՊՀ-ի և նրա աշխատակիցների բարի համբավն ու արժանապատվությունը ոտնահարող ցանկացած փորձ արժանանա իրավական և բարոյական համապատասխան գնահատականի»:
Նորից բարի օր եմ ասում ֆիզիկական ազատության մեջ ապրող իմ հին ու նոր ընկերներին, ծանոթ-անծանոթներին, ՄԱՐԴԿԱՆՑ: Դերասաններ Վարդան Պետրոսյանն ու Կարինե Ջանջուղազյանը նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Ձեզ ու ինձ հրավիրում են «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն՝ «Մհերի Դուռը» բեմական ընթերցման:
Դերասանները ընթերցելու են հատվածներ իմ բանտային օրագրից: Այո՛, այո՛, առանց չափազանցության, ես էլ եմ հրավեր եմ ստացել: Պատկերացնում եք՝ որքան մեծ էր զարմանքս, նաև ուրախությունս, երբ բանտում ստացա այս հրավերը՝ փետուրը ներքևում, թռչունը ճաղերից այն կողմ:
Հիմա ուզում եմ հիշել, թե վերջին անգամ երբ եմ թատրոնում եղել, հաստատ մի 17 տարի առաջ էր՝ նույնիսկ չեմ կարող մտաբերել տեսածս, բայց այն, որ երազում եմ բեմում տեսնել Վարդան ՊետրոսյանինԶարմացած եմ, միևնույն պահին՝ շնորհակալ, որ մեր քաղաքին գույն տվող արվեստի մարդիկ նկատել են իմ մտածումները՝ համարելով արժանի բեմի համար:
Այս բեմական ընթերցման օրը, գիտեմ, որ պատահական է ընտրվել, բայց տարօրինակ զուգադիպությամբ հենց 1996 թ-ի նոյեմբերի 29-ին հասարակության անունից և հանուն ՀՀ-ի ինձ մահվան դատապարտեցին: Երկու անգամ, հենց այդ օրերին փախչելով «գերեզմանոցից», ինքս ինձ ազատություն շնորհեցի: ու Կարինե Ջանջուղազյանին, կասկածից վեր է:
Հիշո՞ւմ եք՝ մեկ տարի առաջ էր, որ Ձեզ հրավիրեցի իմ առաջին՝ «Ես զրուցում եմ քեզ հետ, Մարդ» գրքի շնորհանդեսին: Ուրախությամբ ասեմ, որ հիմա 500 օրինակից հաշված գրքեր են մնացել: Վերջինները կվաճառվեն ընթերցման ժամանակ:
Իմ զրույցը քեզ հետ, Մարդ շարունակվում է: Հոգով ես միշտ եմ այդտեղ՝ Ողջերի աշխարհում:
Ուրեմն՝ կսպասեմ Ձեզ նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում:
Շնորհակալ եմ անտարբեր չանցնելու համար
Մհեր Ենոքյան
ցմահ բանտարկյալ՝ «Նուբարաշենի» կլոր գերեզմանոցից
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այդ կապակցությամբ Երևան են ժամանել շուրջ 70 երկրների 650 ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը:
Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ , վաստակավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը ռինգ կուղեկցի 10 մարզիկների: Առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 28-ին : Հաջորդ օրը իրենց ունակությունները կսկսեն դրսևորել մասնակիցները:
Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն հետևյալ երիտասարդ վարպետները . Հայրիկ Նազարյան (49 կգ, Գավառ), Հենրիկ Մոքոյան (52 կգ, Երևան ), Տարոն Սողոմոնյան (56 կգ , Զովունի), Արման Դարչինյան (60 կգ, Վանաձոր), Գոռ Երիցյան (64 կգ , Երևան), Յուրա Միքայելյան (69 կգ, Գյումրի), Արտավազդ Հարոյան (75 կգ, Գյումրի), Նիկոլ Հարությունով (81 կգ, Աբովյան), Ռաֆայել Սիմոնյան (91 կգ, Վանաձոր), Նարեկ Մելքոնյան (+ 91 կգ , Էջմիածին):
Մրցաշարի կազմակերպիչների թվում է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունը:
Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի հիշատակի օրն է:
Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 13-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում: 1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձևավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:
1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Երեք երդ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն:
Ազգային ազատագրական պայքարն և Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում և միանում Արևմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:Առհասարակ, հայրենիքի ճակատագիրը Չարենցի ստեղծագործության գլխավոր թեմաներից մեկն էր նրա ամբողջ կյանքում. նրա լավագույն գործերից շատերը` «Մահվան տեսիլ» (1920), «Ես իմ անուշ Հայաստանի…» (1921) և այլ բանաստեղծություններ, մի շարք պոեմներ, «Երկիր Նաիրի» վեպը, նվիրված են հայ ժողովրդի և Հայաստանի ճակատագրին:
1915թ. Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1919թ. վերադառնում է Երևան և սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը:
1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետևանքով 1927թ. մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931թ. նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935թ. ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը:
1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության և ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:
Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են և հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երևանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ:
Չարենցի կերպարին անդրադարձել են ինչպես գրականության մեջ, այնպես էլ կերպարվեստում և կինոյում. նրա մի շարք բանաստեղծությունների հիման վրա գրվել են երգեր:
Սահմանվել է ՀԳՄ Չարենցի անվան մրցանակ: Երևանում գործում է նրա տուն-թանգարանը:
Չարենցի անունով են կոչվել մի շարք փողոցներ, դպրոցներ, գրադարաններ, Չարենցավան քաղաքը, Երևանի գրականության և արվեստի թանգարանը: Երևանում կառուցվել է նրա հուշահամալիրը (1985 թ., քանդակագործ՝ Նիկողայոս Նիկողոսյան), նրա անվան դպրոցի առջև տեղադրված է բանաստեղծի կիսանդրին:
Բնապահպանական պետական տեսչության կողմից 19.11-23.11.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.54 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 20 որոշում եւ հաշվարկվել շուրջ 1.7 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված եւ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման վերաբերյալ գործի քննության արդյունքում 5 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի 5 որոշում 250 հազար դրամ ընդհանուր գումարի չափով եւ հաշվարկվել է 461.25 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Մթնոլորտի վերահսկողության բաժնի եւ Երեւանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ստուգվել են «ՄԼԼ Ինդասթրիզ» եւ «Մեծն Էրիկ» ՍՊԸ-ները, որի արդյունքում կայացվել են վարչական տուգանքի 2 որոշում 200 հազար դրամ ընդհանուր գումարի չափով եւ հաշվարկվել է 668.52 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված 1 դեպքի համար կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում 150 հազար դրամ գումարի չափով եւ հաշվարկվել է 109.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի պահպանության ոլորտ
Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խորքային հորի ապօրինի հորատման 1 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել են վարչական տուգանքի 2 որոշում 130 հազար դրամ ընդհանուր գումարի չափով եւ հաշվարկվել է 80 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Ուստիան» ՍՊԸ եւ շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 2 ֆիզիկական անձանց նկատմամբ վարչական տուգանքի 2 որոշում 200 հազար դրամ ընդհանուր գումարի չափով եւ հաշվարկվել է 80 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ստուգված «Թալինի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ եւ շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է վարչական տուգանքի 3 որոշում 210հզ.դրամ ընդհանուր գումարի չափով եւ հաշվարկվել է 250 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների եւ «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում կազմվել է ապօրինի ավազի տեղափոխման վերաբերյալ արձանագրություն: Կայացվել է 1 ֆիզիկական անձի նկատմամբ վարչական տուգանքի 1 որոշում 50 հազար դրամ գումարի չափով եւ հաշվարկվել է 5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված 1 դեպքի համար կայացվել է 1 ֆիզիկական անձի նկատմամբ վարչական տուգանքի 1 որոշում 50 հազար դրամ գումարի չափով:
Ապօրինի որս
Կենսաբազմազանության հողերի, թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի, Վայոց ձորի տարածքային բաժնի, Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների եւ Վայոց ձորի մարզի տեղի ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ որսահանդակներում իրականացվել է որսի օրինականության նկատմամբ վերահսկողություն, որի արդյունքում հայտնաբերվել եւ Վայոց ձորի ոստիկանությանն է հանձնվել առանց համապատասխան փաստաթղթի որսորդական հրացան: Միջոցառման ընթացքում արձանագրվել է նաեւ որսի կանոնների խախտման 1 դեպք, որը այժմ գտնվում է վարչական վարույթում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Անտառների ՎԲ կողմից շրջայցերի ընթացքում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում եւ հաշվարկվել է 45.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.88 մլն դրամ գումար:
Միքայել Բաղդասարովի գործերն, իրոք, վատ են. այնքան, որ անհարմար դրություն է ստեղծվել նաև նրա աշխատակիցների համար, որոնք չգիտեն, թե ինչ պատասխանեն իրենց հետ աշխատող տնտեսվարողներին:
Գործարանը չի կատարում իր պարտավորություններն՝ իրենցից ցեմենտ գնող կազմակերպությունների առջև, և ոչ էլ, փաստորեն, կարողանում է վերադարձնել գումարները: Ի պատասխան տնտեսվարողի պահանջի՝ կամ տեղ հասցնել ցեմենտը, կամ վերադարձնել գումարները, տիկին Մարտիրոսյանը շատ հետաքրքիր պատասխան է տվել. «Գիտեք, մենք ժամկետանց վարկեր ունենք»:
Հիշեցնենք որ, ըստ մամուլի հրապարակման, տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանի մի խումբ աշխատակիցների՝ 20 բանվորների, առանց որևէ բացատրության, ազատել է աշխատանքից։ Եվ միայն այն պատճառով, որ «մարդիկ փորձել են իրենց իրավունքները պաշտպանել և ակտիվություն են ցուցաբերել՝ պահանջելով իրենց հասանելիք 4 ամսվա չստացած աշխատավարձը»։
Հարցազրույց Սևանի տարածաշրջանի Ճամբարակի հոգևոր հովիվ, Տեր-Մեսրոպ Քահանա Երիցյանի հետ
—Մի քանի խոսքով պատմեք, թե՝ ինչպե՞ս որոշեցիք դառնալ քահանա:
-Ես մասնագիտությամբ պատմաբան եմ: Միշտ սեր եմ ունեցել մեր ազգային եկեղեցու նկատմամբ: Դեռևս քահանայությունիցս 4 տարի առաջ, ուսմանս զուգահեռ, նշանակվել էի պատմության ուսուցիչ Գեղարքունիքի մարզի Մարտունի, ապա նաև Աղբերք ու Ճամբարակ համայնքների միջնակարգ դպրոցներում:
—Քահանայի Ձեր բնորոշումը.
— Քահանա արամերեն նշանակում է քավիծ … Քահանայի ներկայությունը շատ կարևոր է հայ հասարակության համար: Նաև որպես առաջնորդող լիդեր և ազգային, հասարակական գործիչ: Քահանայի համար առաջնային է իր հոտի հոգևոր ընտանիքը:
Ինչպես գիտես, բազմաթիվ աղանդավորական ուժեր ,որոնք թևածում են ամենուր, փորձում են մարդկանց մեջ տարածել իրենց մոլագար և խեղաթյուրված վտանգավոր ուսմունքները: Պետք է յուրաքանչյուրս այս առումով ևս լինենք մեր հոգևոր հայրերի կողքին՝ անսայթաք հետևելով մեր առաքելական եկեղեցու սուրբ ու անբասիր ուսուցումներին …
—Ձեր կարծիքով, ինչպիսի՞ երիտասարդ քահանայաց դաս ունենք:
-Փառք Աստծո, այսօր հայ եկեղեցին համալրված է հիանալի ուսյալ քահանաներով, ովքեր իրենց սուրբ և ազգաշեն ծառայությունն են իրականացնում ազգային բանակում, քրեակատարողական հիմնարկներում, կրթարաններում և հայ եկեղեցու զանազան կառույցներում և հատկապես թեմերում, ինչպես նաև արտերկրի հայկական թեմերում:
—Ին՞չը կոտրեց մեր ազգի միասնականությունը հավատքի հարցում, արդյո՞ք հոգևորականների ոչ արժանապատիվ գործունեությունը չէ, որ այսօր շատ մարդկանց մոտ հակակրանք է ձևավորել, ինչպես իրենք են ասում, սևազգեստների հանդեպ:
—Միասնականության վերաբերյալ հետևյալը կասեմ. հայ եկեղեցին է մեզանում ընդմիշտ և անշուշտ այսօր պահպանում է մեր ազգային տեսակը՝ չկա հայ եկեղեցի՝ չկա հայ: Այսօր, առավել քան երբևէ ուղղակի անհրաժեշտ է ապրել միասնականության ընկալումով …այսօր մենք, կարծում եմ, միասնական ենք՝ շնորհիվ մեր սուրբ եկեղեցու:
Հոգևորականության մասին ասեմ, որ քահանա հայրերը մեզանում տարանջատված չեն հասարակությունից , դեռ, ընդհակառակը, ինչպես մեր պատմության քարուղիներում՝ նմանապես այսօր, ամուր հիմքերով շաղկապված են սեփական ժողովրդի հոգսերով …
—Լավ է, որ նման կարծիքի եք, սակայն պատմության մեջ հավերժացած մեր քահանաների ու այսօրվա քահանայի միջև մեծ անջրպետ կա, հենց թեկուզ ժամանակների առումով:Ին՞չ հասարակական պահանջ է դրված քահանայի առջև Մայր Աթոռի կողմից:
-Անխաթար հայերենի լեզվական պատրաստություն …գրաբար հայերենի որպես 2-րդ հայերենի պաշտպանություն օրենքով տիրապետելու անհրաժեշտությունը կյանքի կոչելն է …համատարած եկեղեցաշինություն և վանական կյանքի զարթոնքի աշխուժացում: Քահանայի առջև դրված է հոգևոր կրթական ,քարոզչական դաստիարկչական և ծիսական –հայրենասիրական գործունեության պահանջների բավարարումը հայ հասարակության մեջ …
—Արդյո՞ք այդ ամենն արվում է:
-Հայաստանում, իսկապես, այսօր անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր հայ՝ որպես մեր առաքելական եկեղեցու զավակ, լինի իր ծխի հոգևորականի կողքին և յուրաքանչյուրը իր հերթին փորձի օգտակար լինել, թե յուր եկեղեցու պայծառացմանը՝ ուղղված ցանկացած սուրբասուրբ գործի, և թե ընդհանրապես հոգևոր կյանքի հետ կապ ունեցող բոլոր գործընթացներին:
—Ին՞չն է Ձեզ ամենից առավել անհանգստացնում մեր երկրում:
—Ինձ անհանգստացնում են աղանդները, արտագաղթը, ծնելիության նվազումը և հավատքի նկատմամբ ոմանց անտարբերությունը:
— Տեր Մեսրոպը հիասթափվա՞ծ է:
-Քահանան առհասարակ չի կարող հիասթափվել , ուղղակի իրավունք չունի:
—Ին՞չ երազանքներ ունեք:
—Երազանքս հետևյալն է .աղանդների ուղղակի վերացում, ԼՂՀ-ի միջազգային ճանաչում: Հզոր Հայաստանի տեսլականն է իմ հոգում …
Ցանկանում եմ, որ մեզանում ամենուր տիրի Քրիստոսի անհուն սերը, հանդուրժողականությունը, բարությունը արդարությունը:
-Իսկ մեր ազգային ավանդույթների հետ ինչպե՞ս վարվենք. հեթանոսական շարժումը կարծես նոր շունչ է ստացել:
-Պաշտպանենք մեր ազգային ավանդույթները …նրանց մեջ պետք է տեսնենք մեր Քրիստոնեական և ազգային դիմագիծը: Առանց ավանդույթների մենք ուղղակի կոչնչանանք և աշխարհի ցանկացած քաղաքակրթություն՝ առանց իր մայր հավատքի և ուրույն ազգային ավանդույթների, դատապարտված է ոչնչացման:
Ազգային դիմագծի պաշտպանությունը շատ անհրաժեշտ է մեր հասարակությանը: Այդ ամենը յուրաքանչյուրը՝ որպես ճշմարիտ ապրող հայ քրիստոնեա՝ իր ակունքների հետ մեկտեղ, պետք է պահի ու գուրգուրի՝ անաղարտ կերպով հասցնելով մեր սերունդներին:
-Արդյո՞ք մեր երկրում քահանան պատվով է կատարում իրեն վստահված գործը, կամ իր կոչումը իրացնում է լիարժեք: Բազմաթիվ օրինակներ կան որ քահանաները՝ հոգևորականներն անհարիր վարք են դրսևորում, սակայն այդ ամենը փորձում են թաքցնել հանրությունից և պահել «եկեղեցու պատերի ներքո»:
-Քահանան պետք է օրնիբուն լինի իրեն վստահված հոտի կողքին, ապրի նրա մեջ, հոտի հաջողություններով ու դժվարություններով , պետք է լինի Քրիստոսի հոտի պաշտպանը հոգևոր գիշատիչներից, քահանան նաև, ինչպես պատմության քառուղիներում , պետք է լինի կենաց և մահվան ճակատներում՝ վասն հավատքի և փրկության մեր ժողովրդի:
Ճշմարիտ քահանան միանշանակ կատարում է իրեն վստահված առաքելությունն և իրեն վստահված հոտի համար պատրաստ է ցանկացած դժվարության առջև չընկրկելու :
— Այ դուք եք ասում եք «պիտի», բայց արդյո՞ք դա այդպես է այսօր:
Մարդիկ այսօր իսկապես փնտրում են Աստծուն և միշտ գտնվում են քահանայի անմիջական հոգածության և ուշադրության առանցքում…թեկուզ և ծեսերի առումով կոնկրետ մեզ մոտ Սևանի տարածաշրջանի հասարակության մեջ մարդիկ, բառի ընդգրկուն իմաստով, ապրում և վայելում են հոգևորականների ամենօրյա ուշադրությունը:
—Ծեսերի առումով այո՛, աշխուժություն կա, բայց արդյո՞ք դա կապ ունի իրական հավատքի հետ: Այ դուք, և ոչ միայն դուք ասում եք, որ քահանային պետք է հավատացյալը փնտրի, բայց մեր իրականության մեջ այդ տենդենցը ձևավորված չէ, չե՞ք կարծում, որ պետք է մտածել գտնելու մի ձև, որ քահանային կտանի հավատացյալի մոտ, թեկուզ ձեր չսիրած աղանդավորների օրինակով:
-Ես բնավ ձեզ հետ համաձայն չեմ, որ մեր և մարդկանց միջև այսօր առհասարակ պատնեշ գույություն ունի, ճիշտ հակառակը, այսօր չափազանցություն թող չորակվի մեր և մեր հավատացյալ հոտի միջև ամուր փոխվստահելի, ջերմ ,անխաթար և անքակտելի վստահություն է առաջացել: Ես գտնում եմ, որ աբսուրդ է, երբ ոմանք ասում են, թե՝ կա անջրպետ մարդկանց և քահանա հայրերի միջև …քայլ առ քայլ եկեղեցին արդեն գրեթե վերահաստատվել է իր սուրբ կատարյալ ամբողջության մեջ …
-Ամուսնացյալ քահանայի համար հեշտ է, իսկ կուսակրոնները խնդիր ունեն չգայթակղվելու և պահելու ուխտը, ի՞նչ եք կարծում ճի՞շտ է կուսակրոնությունը, որպես ամուսնացած մարդ ենք հարցնում, ոչ որպես հոգևորական:
-Կուսակրոնությունը ողնաշարն է եկեղեցու: Հետևաբար եկեղեցու ամենակարևոր առանցքն է: Կարևոր է անհատի նկարագիրը, մարդ հնարավոր է լինի ամուսնացեալ, սակայն անբարոյական, անժուժկալ և շնացող , հետևաբար գայթակղությունների պատճառը բնավ չի կարող կապ ունենալ կուսակրոնության հետ:
-ժամանակները փոխվել են, մարդիկ ինչքան մոտենում են հավատքին, երկու այդքան հեռանում են, ինչպե՞ս եք տեսնում ձեր վերընշված պետքերի իրականացումը:
-Անշուշտ, դեռ բազմաթիվ անելիքներ ունենք մեր աստվածաընտրյալ առաքելության մեջ կատարելու: Մեզ վստահված հոտի հետ միասին անխաթար նվիրումով ծառայելու Աստծուն, և առհասարակ …
Զրուցեց՝ Գարիկ Ավետիսյանը
Հ. Գ. Քահանայությունը (արամեերեն՝ kāhāna – Աստծո սպասավոր) Հայ Առաքելական Եկեղեցում երկու տեսակ է` ամուսանցյալ քահանայությություն և ոչ ամուսնացյալ` կուսակրոնություն (անվանվում է նաև աբեղայություն): Երկու աստիճաններն էլ համապատիվ են և տրվում են Պատարագի ընթացքում ձեռնադրությամբ ու օծումով (օծվում են եպիսկոպոսից Սուրբ Հոգու շնորհները փոխանցող մյուռոնով):
Քահանայի հիմնական գործը Քրիստոսին քարոզելն է, հավատացյալների հոգևոր կարիքները բավարարելը, խորհրդագործելը (պատարագել, մկրտել, պսակել) և իհարկե աղոթելը: Քահանան իրավունք ունի Սուրբ Երրորդության անվամբ թողություն շնորհելու մեղքերին, բժշկելու և խրատելու քրիստոնյային: Քահանյության հիմնական նշանը փորուրարն է` ուրար, որն անցնում է երկու ուսերով, ինչը ցույց է տալիս նրա պատրաստակամությունն ամբողջովին ընդունելու Քրիստոսի լուծը (այս իսկ պատճառով քահանաներին համարում են առաքյալներ և Քրիստոսի գործի լիիրավ շարունակողներ):
Քահանայի տարբերակիչ զգեստներից կարելի է համարել փիլոնը` լայն սև թիկնոցը ՝ուսերին ծիսական արարողությունների ժամանակ (տոնական առիթներով և հատկապես Սուրբ Պատարագի ընթացքում քահանաներն ունեն հատուկ պերճաշուք զգեստավորում` վառ և տոնական գույներով): Մեծ վաստակ ունեցող ամուսնացյալ քահանաներին կաթողիկոսի կողմից կարող է շնորհվել խաչ:
Ամուսնացյալ քահնաներն անվանվում են Տեր Հայր: Առօրյայում հանդիպելիս ընդունված է ասել «Օրհնեցե’ք, Տե’ր Հայր»` ձեռքը կրծին դնելով ի նշան հարգանքի: Սա իհարկե խնդրանք է օրհնության, որն այսօր ողջույնի ձև էլ է ստացել: Գրավոր կերպով դիմում են` Արժանապատիվ Տեր Հայր (կամ անունով դիմելիս` Արժանապատիվ Տեր ԱՆՈՒՆ քահանա ԱԶԳԱՆՈՒՆ):
Աբեղան ապա պաշտպանում է գիտական աշխատանք, որը կոչվում է վարդապետական թեզ և եթե այն պաշտպանում է (պատմագիտական,հայագիտական, աստվածաբանական-կրոնագիտական կամ բանասիրական) համապատասխան հանձնաժողովի դրական կարծիքը դրական է որոշվում,ապա տեղի ունենում սովորաբար Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան եկեղեցում՝ սուրբ ուսուցչապետի շիրիմի մոտ եպիսկոպոսն ընծայացնում հորը հատուկ թվացությամբ հանձնում է վարդապետական գավազան՝ ի նշան նոր սարգացվաթության և բարձր ուսուցչական գիտության և իշխանության:
Եռագլխանի գավազանի վրա պատկերված է լինում օձ,երախը՝ բաց, ի նշան իմաստության:
Միայն վարդապետական իշխանություն ունեցող հոգևորականն իրավունք ունի օծվելու և ձեռնադրվելու՝ որպես սրբազան եպիսկոպոս:
2013 թվականի պետական բյուջեով էական փոփոխություններ ֆինանասական հատկացումների առումով չեղան, հատկապես, գիտության մասով: Բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումների ընթացքում գրեթե բոլոր խմբակցությունները և քաղաքական գործիչները իրենց ելույթներում անդրադարձան այս խնդրին:
Վարչապետն էլ իր հերթին այսպիսի կարծիք հայտնեց խորհրդարանում. «Բյուջեի նախագիծը, որը ձեզ ենք ներկայացնում, հիմքեր է ստեղծում, որպեսզի 2013 թվականին իրականացնենք արմատական բարեփոխումներ: Սա է պետական բյուջեի նախագծի առաքելությունը և այդ գաղափարի հիման վրա է այն կազմվել: Մենք չենք ստանձնում ռիսկային պարտավորություններ, բայց պարտավորություն ենք ստանձնում իրականացնելու արմատական բարեփոխումներ»։ Վարչապետի նշած արմատական բարեփոխվող ոլորտներից կարծես այդպես էլ դուրս մնաց գիտության ոլորտը:
Չնայած դրան, Տիգրան Սարգսյանը կարծիք հայտնեց, որ նախ պետք է ստուգել, արդյո՞ք գիտությանը հատկացվող գումարները տեղին են ծախսվում, նոր միայն մտածել դրանց ավելացման մասին. «Մենք համաձայն ենք այն քննադատության հետ, որը հնչում է, և, ցավոք սրտի, պետությունը դեռևս չի կարողանում անհրաժեշտ ֆինանսավորում ուղղել գիտությանը: Մենք պատրաստ ենք ձեզ հետ քննարկել նաև այս հարցը, այն առումով, որ կարողանանք զատել՝ արդյոք այն միջոցները, որ հատկացնում ենք, արդյունավետ են օգտագործվում, տալիս են դրական արդյունք և եթե այո, ապա ավելացնենք գիտությանը տրվող ֆինանսավորումը»:
Ինչևէ, օրենսդիր մարմինը քննարկեց, վերլուծեց և բավականին բուռն քննադատության ենթարկեց 2013 թվականի բյուջեի նախագիծը: Եղան տարբեր առաջարկներ և պահանջներ: Այս ընթացքում եղան բազմաթիվ հանդիպումներ երիտասարդ գիտնականների և կուսակցությունների նեկայացուցիչների միջև: Եղան նաև լուրջ առաջարկներ, թե ինչպե՞ս և ի՞նչ քայլերի միջոցով կարելի է հասնել գիտության ֆիննասավորման ավելացմանը:
Այդ առաջարկներից մեկն էլ ֆիզմաթ գիտութունների դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ, ՊԳՖԱ-ի աջակից Արթուր Իշխանյանինն էր : Նա բարձրացրեց հավելյալ կոնկրետ 1,3 միլիարդ դրամի հատկացման հարցը:
Մեզ հետ զրույցում, պարոն Իշխանյանը անդրադարձավ այդ առաջարկին և մանրամասնեց. «Այո, ես կատարել եմ նաև մի առարկայական առաջարկ, դա վերաբերում է 1,3 միլիարդ դրամի հավելյալ հատկացմանը գիտությանը, որպեսզի դրա միջոցով հնարավոր լինի նկատելիորեն ուժեղացնել թեմատիկ ֆինասավորմամբ իրականացվող գիտական աշխատանքները: Բանն այն է, որ այսօր, ինչպես հայտնի է, գիտության ֆինասավորումը իրականացվում է երեք եղանակով. բազային, թեմատիկ և նպատակային:
Եթե մենք ելենք գիտության կազմակերպման հիմունքներից , ապա բազային ֆինասավորումը կոչված է ապահովելու որոշակի նվազագույն գործունեություն գիտության ոլորտում, իսկ թեմատիկ ֆինասավորումը հիմնականում պետք է ուղված լինի առավել նորարարական քայլերին և առանձնահատուկ հնարավորություն է տալիս առանձին գիտական խմբերին իրականացնելու սեփական նախաձեռնություններ: Եվ վերջապես, նպատակային ֆինասավորումը պետք է կոչված լինի պետական հատուկ ծրագրեր իրականացնելուն, դրանք կարող են լինել ինչպես քաղաքացիական այնպես էլ ռազմական հետազոտություններ և մշակումներ: Սակայն պետք է ասել, որ ներկայումս այս բաղադրիչների մեջ համամասնությունը լրջորեն խախտված է, որն էլ չի նպաստում գիտական գործունության արդյունավետության բարձրացմանը: Այդ պատճառով կան կոնկրետ մշակված առաջարկներ:
Վերոնշյալ առաջարկն, ինչպես արդեն ասացի, ենթադրում է 1,3 միլիարդ դրամի հատկացում Գիտության պետական կոմիտեին թեմատիկ ֆինանսավորմամբ՝ «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքի կիրառությամբ, իրականացնելու թեմատիկ ծրագրերի ֆինանսավորում։ 1,3 միլիարդը այն հաշվարկով է վերցված, որ հնարավոր լինի հասցնել այդ թեմաներում ներգրաված մարդկանց միջին աշխատավարձը 120 հազար դրամի, այսինքն՝ մոտավորապես դպրոցի ուսուցչի դրույքաչափին: Իհարկե, դա մեծ թիվ չէ, բայց բոլոր դեպքերում շատ կարևոր է անել այս քայլը։ Դրա կարևորությունը գիտակցեցին բոլորը ԱԺ-ում, որովհետև բոլոր խմբակցություններն իրենց աջակցությունը հայտնեցին այս նախաձեռնությանը, հանդես եկան համապատասխան առաջարկներով և ի վերջո այս առաջարկը ընդգրկվեց ԱԺ գլխադասային հանձնաժողովի առաջարկների վերջնական փաթեթում և այժմ քայլը կառավարությանն է. մենք սպասում ենք կառավարության արձագանքին:
Ինձ վերջին օրերին շատ են հարցնում, թե ի՞նչ եք կածում ինչպիսի ընթացք կունենա այս առաջարկը : Ես կարող եմ միայն հույս հայտնել, որ այն ըմբռնման կարժանանա կառավարությունում և վերջինս կկարողանա գտնել համապատասխան միջոցներ: Որովհետև սա բավական հիմնարար նշանակություն ունեցող առաջարկ է՝ այն բավականին կթուլացնի անարդարության զգացողությունը, որ կա այսօր գիտնականների շրջանում, լրջորեն կթուլացնի բողոքի այն աստիճանը, որը խիստ արտահայտված է այսօր գիտական հանրության ներսում, և հնարավորություն կտա բարձրացնելու գիտական աշխատանքների արդյունավետությունը:
Բոլոր դեպքերում, պետք է ասել, որ հանրությունը սպասում է արձագանքին, իսկ գնահատականները շատ տարբեր են։ Համենայն դեպս, ՀՀԿ-ն բավականին աջակից եղել է օրենսդրական մարմնում՝ ԱԺ-ում, իսկ ֆինանսների հայթայթումը կառավարության խնդիրն է: Եվ ահա այստեղ է, որ ես կատարել եմ շատ կոնկրետ առաջարկ. ես առաջարկել եմ Երևան քաղաքի մայթեզրերի քարերի փոխման և ասֆալտի ճաքալցման համար նախատեսված հատկացումներից, որը 3,3 միլիարդ դրամ է կազմում, անել մասնահանում՝ ի օգուտ այս նախագծի: Կարծում եմ, որ հանրության որևէ խավ չի առարկի, որ մայթեզրերի քարերի փոփոխությունը, որն ընդամենը էսթետիկական նշանակություն ունի, անհամադրելի է այն փաստի հետ, որ երկրում գերակա ճյուղ հայտարարված ուղությունը՝ գիտությունը, խիստ օգնության կարիք ունի:
Ես կարծում եմ, որ մեր քաղաքացիները ըմբռնումով կմոտենան սրան, համենայն դեպս հարցումները, որոնք արվում են տարբեր միջոցներով, և քննարկումները երիտասարդ գիտնականների շրջանում, ցույց են տալիս, որ առարկություններ փաստորեն չկան»:
Շուշան Գալստյան
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.