23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

24 տարի է անցել Սպիտակի ավերիչ երկրաշարժից: Թե ինչպիսին են եղել դրա հետևանքները` ավելորդ է ասել, բազմիցս ասվել է ամեն ինչ: Պարզապես հենց 1988-ի դեկտեմբերի 7-ից սկսած, ծավալվեցին խոսակցություններ, որ երկրաշարժը արհեստական բնույթ ուներ: Պաշտոնատար անձինք և որոշ գիտնականներ դա հերքում էին կատաղի ձևով, բայց… Փաստերը համառ բան են:
Կովկասի տարածքում ԽՍՀՄ-ը 1980-ականներին իրականացնում էր երկրաֆիզիկական զենքի մշակման և փորձարկման աշխատանքներ: Ահա այն 02.01.1986թ նամակը, որով Բաքվի Երկրաբանական ինստիտուտի տնօրեն, ԳԱ թղթակից-անդամ Լ. Ալիզադեն և Մոսկվայի թիվ 08340-10 զորամասի հրամանատարը ստացան գիտատեխնիկական առաջադրանք` մշակելու երկրաֆիզիկական զենք, ծրագիրը կոչվում էր «Մերկուրի-18»:
Ի դեպ, 1991-ի ամռանը Բաքվում տեղի էր ունեցել արհեստածին երկրաշարժերին նվիրված միջազգային գիտաժողով, ուր ԳԱ թղթակից-անդամ Ալեքսեյ Նիկոլաևը տվյալներ ներկայացրեց, որ Մեքսիկայում, Պերուում, Չիլիում, Իրանում և այլուր մի շարք երկրաշարժեր ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի, Չինաստանի և Ֆրանսիայի կողմից անցկացված միջուկային զենքի փորձարկումների հետևանք են:
Իսկ «Մերկուրի-18» ծրագրի հիմքն է պրոֆեսսոր Իքրամ Քերիմովի 1979թ գյուտը: Նրա ղեկավարած ազերի գիտնականների խումբը հետազոտություն էր անցկացրել, թե ինչպես հզոր պայթյունների միջոցով (այսպես կոչված «թույլ սեյսմիկ ալիքներով») ընդերքի վիթխարի էներգիայի վերաբաշխում և ուղղորդում իրագործել: Եվ այսպես, ներկայացնենք մեր հակահերոսին.
ՔԵՐԻՄՈՎ ԻՔՐԱՄ ՀԱՋԻ-ՕՂԼԻ. Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ադրբեջանի ԳԱ նախագահությանն առընթեր սեյսմոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն: Համարվում է սեյսմիկ զենքի գյուտարար: 1992-ին Հարավ-Աֆրիկյան հանրապետության և Իսրայելի համապատասխան ծառայությունները հավաքագրում են նրա գիտական խմբի որոշ անդամների: 1995-ին նա դիմել էր Ադրբեջանի ազգային անվտանգության մարմիններին` հայտնելով, որ իր գրասենյակում անհայտ անձինք կողոպուտ-խուզարկություն էին անցկացրել` գողանալով փաստաթղթային և համակարգչային բոլոր արխիվները գերգաղտնի տեղեկություններով հանդերձ:
Անշուշտ, Քերիմովի ունեցածը գաղտնի փաստաթղթերի մի մասն է ընդամենը, քանզի «Մերկուրի-18»-ի վրա աշխատում էին ԽՍՀՄ 22 խոշոր գիտական կենտրոններ, և Բաքվի երկրաբանական ինստիտուտը դրանցից միայն մեկն էր: Կովկասի տարածքում, ի դեպ, նույն ծրագրի շրջանակներում Աբխազիայում աշխատում էր Էշերիի գաղտնի լաբորատորիան:
Սակայն կրկին վերադառնանք 1980-ականների երկրորդ կեսին: 1987թ նոյեմբերի 30-ին ընդունվեց ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Նախարարների խորհրդի թիվ 1384-345 որոշումը, որով էլ Միխայիլ Գորբաչովի վարչախումբը լայն հանձնարարականներ տվեց սեյսմիկ զենքի ստեղծման ուղղությամբ: Քերիմովի հիմնարկը գլխամասային էր, և Քերիմովի խումբը 1988-ի կեսերին արեց առաջին դաշտային փորձարկումները Ղրղզստանի Բատկեն քաղաքից 50կմ հեռավորություն ունեցող փորձակայանում, դրանց արդյունքները համարվեցին բավարար: ԽՍՀՄ ՊՆ-ի համակարգողները գլխավոր ռազմական սեյսմոլոգ, ՊԱԿ-ի գեներալ Վ. Բոչարովի գլխավորությամբ պահանջում էին մինչև 1990-ն արդեն ստեղծել «սեյսմիկ ռումբ», սակայն կարծես թե հատկապես Սպիտակի աղետը ցույց տվեց, որ պայթյունների միջոցով ընդերքի էներգիան ազատելու տեխնոլոգիան երկրաշարժի առաջացման վայրի տեսակետից այնքան էլ կանխատեսելի արդյունք չի տալիս:
Իսկ հիմա որոշ իրադարձություններ, որոնք նախորդել էին Սպիտակի երկրաշարժին:
Նախ` զարմանալի շտապողականությամբ 1988-ի օգոստոսից նոյեմբերի վերջ էվակուացվում են Հայաստանի գործնականում բոլոր ադրբեջանցիները, թեև նրանց նկատմամբ բռնարարքներ եղել էին միայն Լոռու մարզում:
ԽՍՀՄ արտգործնախարար Էդուարդ Շևադնաձեն 1988-ի դեկտեմբերին, գտնվելով Նյու-Յորքում ՄԱԿ-ի նստաշրջանին, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել էր. «Մենք չէինք սպասում, որ երկրաշարժի հետևանքներն այդքան աղետալի կլինեն»:
1988-ի ամռանը և աշնանը Հայաստան էր եկել ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դ. Յազովը, և օգոստոսին Սպիտակի և Վանաձորի շրջակայքից հապճեպ դուրս էին բերվել ինչպես ռազմական տեխնիկայի մեծ մասը, այնպես էլ սպայական կազմի ընտանիքները: Սեպտեմբերին Հայաստան եկավ ԽՍՀՄ փոխվարչապետ Շչերբինան, որը համարվում էր ռազմական տեխնոլոգիաների և միջուկային սպառազինության փորձարկումների համակարգող: Հոկտեմբերի 4-ին կրկին ժամանեց Յազովը` անձամբ ղեկավարելու Հայաստանի հյուսիսում ռազմական տեխնիկայի տարհանումը և այլ աշխատանքները: Նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին Գյումրիից դուրս են բերվել զինծառայողների ընտանիքները և տեղափոխվել Ռուսաստան: Նոյեմբերի վերջին Հրազդանից մի հեռախոսավարուհի պատահմամբ լսել էր սովետական գեներալի խոսակցությունը կնոջ հետ. «Առայժմ մնում եմ, կժամանեմ փորձարկումների ավարտից հետո»:
1988-ի դեկտեմբերի 4-ին, 5-ին և 6-ին Սպիտակ-Վանաձոր հատվածում եղել են հզոր պայթյուններ, որոնք հարուցել էին բնակիչների վախը: Դեկտեմբերի 7-ին ժամը 10:30-ի սահմաններում Արփա գետի աջ ափին աշխատող թուրք բանվորները շտապ լքեցին աշխատավայրը և հեռացան: Սպիտակից ոչ հեռու գտնվող ռազմափորձարանից ժամը 11-ին դուրս եկավ զինվոր և կաղամբ հավաքող գյուղացիներին կարգադրեց. «Շտապ հեռացեք, հիմա փորձարկումներ են սկսվելու»: Երկրաշարժը եղավ 11:45-ին…
Ահա մի վկայություն այդ ժամանակ Ստեփանավանից ոչ հեռու ԽՍՀՄ բանակում ծառայած ազգությամբ հայ Ա.-ի. «Մեզ տարել էին Սպիտակի շրջան: Այդտեղ մի պարսպված մեծ տարածք կար, ուր 10 մետր իրարից հետո շարված էին կրպակներ: Բեռնատարներով բերեցին 80 և 100 կիլոգրամանոց արկեր: Մեզ կարգադրեցին դրանք շարել կրպակների մեջ, ամեն կրպակում` մոտ 50-60 հատ, բոլոր մարտագլխիկները` նույն ուղղությամբ»: Ուշագրավ է, որ երկրաշարժից թերևս հենց այդ տեղանքում գետինը հավասարաչափ իջել էր մոտ 4 մետրով, ու այդ հսկայական փոսն անմիջապես շրջապատել էին զինվորները, և թույլ չէին տալիս մոտիկ գալ ու առավել ևս լուսանկարել:
Իսկ դեկտեմբերի 15-ին, անհայտ հանգամանքներում, վայրէջք կատարելիս աղետի ենթարկվեց Գյումրիից Բաքու երկրաֆիզիկոսների խումբ տեղափոխող ռազմատրանսպո օդանավը…
Ի դեպ, երկրաֆիզիկական զենքի սպիտակյան փորձարկման վկայություն կա և գրականությունում (“Тайна операции, “Меркурий”, Изд. “Вече”, Москва, 2004 г. “ Сто великих загадок ХХ века”, стр. 434). Այդտեղ, մասնավորապես, նշված է, որ Սպիտակի երկրաշարժից հետո եղավ առաջատար ռազմական սեյսմոլոգների պաշտոնանկությունների շարան:
Ի դեպ, ադրբեջանական մամուլում էլ վկայություններ կան, որ 1988-ի դեկտեմբերի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին ուժեղ պայթյուններ են եղել և Նախիջևանի երկրամասում` Արաքսի ափին: Հետաքրքիր է, ո՞ր հաշվարկներում սխալվելու համար թռան ռազմական սեյսմոլոգների գլուխները, իսկ նրանց մի մասին էլ մեռցրին ավիավթարում: Անմարդաբնակ վայրո՞ւմ պետք է լիներ ձեռակերտ երկրաշարժի էպիկենտրոնը… Թե՞, հաշվի առնելով, որ պայթյունները համաժամանակյա եղել են Հայաստանի հյուսիսում և Նախիջևանում, թիրախ էր ընտրված դրանց միջև ընկած Արարատյան դաշտավայրը` Երևանով հանդերձ… Վաղ թե ուշ, երբ փաստաթղթերը գաղտնազերծվեն, կստանանք այդ հարցերի պատասխանները, ինչպես նաև հայտնի կլինեն մեր ժողովրդի դեմ իրագործած այդ հրեշավոր ոճրագործության բոլոր մասնակիցները: Հուսանք, որ այդ ժամանակ ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը դեռ ողջ կլինի ու նրան հնարավոր կլինի կանգնեցնել դատարանի առաջ:
«Ժամանակի մեքենան» վարեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Թմրանյութից և ոգելից խմիչքներից կախվածություն ունեցող անձանց թիվը ՀՀ-ում գնալով ավելանում է, իսկ կլինիկայի պայմանները շարունակվում են մնալ անմխիթար վիճակում:
Տարեվերջ է, ու Նարկոլոգիական կլինիկայի և մեր հանրության խոցելի այս խմբի խնդիրների մասին նախապես պայմանավորված զրույցը չկայացավ: Կլինիկայի գլխավոր բժիշկ Պետրոս Սեմերջյանը՝ որպես կանոն, խուսափում է հարցազրույցներից՝ հազար ու մի պատճառ գտնում՝ չհարգելով իր իսկ պայմանավորվածությունները:
Ինչև, գլխավոր բժիշկի քարտուղարուհին ուղեկցեց բաժնի վարիչներից մեկի` Սեդա Ջեմալյանի աշխատասենյակ, և խնդրեց նրան` հարցազրույց տալ, խոստանալով. «Ինքը շուտով կգա»:
Սակայն իր բարձրունքից բժշիկն այդպես էլ չիջավ:
Զրուցեցինք բաժնի վարիչ Սեդա Ջեմալյանի հետ, որը ոչ միայն պատրաստ չէր դրան, այլև չեր տիրապետում իրավիճակին:
Հարցին, թե քանի՞ հիվանդ է հաշվառված նարկոլոգիական կլինիկայում, երկար փնտրտուքներից, թղթերը տակնուվրա անելուց հետո, բաժնի վարիչն ասաց. «Տարին վերջանում է, դուք հի՞մա եք գալիս, մի ամիս հետո ուրիշ տվյալներ կլինեն, հիմա ինչ-որ տամ, 2011թ.-ի տվյալներն են: Փետրվարի վերջում կարող ենք իմանալ, բոլոր ռայոններից պետք է բերեն»:
2010թ.-ին կլինիկայում հաշվառված է եղել 7392 հիվանդ, 2011-ին՝ 8749, որոնցից 113-ը կանայք են: 8749-ից 3893-ը թմրամոլներ են, որոնցից 52-ը՝ կանայք:
2011 թվականին կլինիկա է ընդունվել 1621 հիվանդ, 264-ը՝ դուրս գրվել. նրանցից 62 մահացել է: «Կան մարդիկ որոնք տեղափոխվել են արտասահման», — պարզաբանեց տիկին Ջեմալյանը:
Թմրամոլների ու հարբեցողների բուժումը պետության վրա նստում է բավականին թանկ՝ մեկ հիվանդը՝ օրեկան 5600 դրամ:
Կլինիկան ունի նաև վճարովի բաժանմունք, որն արդեն մի քանի տարի է գործում է 4-րդ հարկում, սակայն մասնաշենքի մյուս հարկաբաժինները շարունակում են մնալ ծայրաստիճան անմխիթար վիճակում. անտանելի գարշահոտը սրտխառնոց է առաջացնում: Շանն անգամ այս պայմաններում պահելը մեղք է:
Իսկ թե ո՞ւր է գնում այդ ոչ քիչ քանակի գումարները, որ հիվանդները վճարում են՝ քիչ թե շատ նորմալ պայմաններում պառկելու համար, տիկին Ջեմալյանը չգիտեր:
Դե, քանի որ գլխավոր բժիշկ – տնօրենը մեզ համար մնաց անհասանելի, հարցի պատասախանը ակնկալում ենք ստանալ առողջապահության նախարարությունից:
Կլինիկայում անցկացվում է նաև «Մեթադոնյան բուժման» ծրագիրը:
Ըստ մեր զրուցակցի, այդ եղանակով բուժվող հիվանդների թիվն ավելացել է. այս պահին 168 հոգի մեթադոնյան ծրագրի մեջ են:
Ո՞ր խավն է համարվում կլինիկայի մշտական կոնտինգենտ հարցին, տիկին Ջամալյանը հստակ չպատասխանեց. «Դժվար է ասել ինչ մասնագիտություն ունեն, ովքեր են, շատերն աշխատանք չունեն: Ճիշտ հաշվառում չենք կարող անել: Եթե մարդը ինժեներ է եղել, հետո էլ տոնավաճառում է աշխատել, մենք ինչ պետք է գրենք իր զբաղմունքը, կամ գրում ենք աշխատում է, կամ չի աշխատում:
Հարկադիր բուժման հարցն այժմ որոշում է դատարանը:
Այսինքն՝ արդեն քանի տարի է, եթե անձը չի ցանկանում բուժվել նրան իրավունք չունեն պահելու կլինիկայում: Այս օրենքի ընդունումը, որը կապված է մարդու իրավունքի և նրա ազատության սահմանափակման արգելքի հետ, բավականին լուրջ խնդիրներ առաջացրեց նմանապիպ հաստատությունների համար, սակայն այս խնդիրների վերաբերյալ բաժնի վարիչն ընդամենը ասաց.
«Մենք չենք տալիս դատարան. մեզ մոտ բերում են մարդկանց, որոնք ինչ-որ խախտումներ են անում, ինչ-որ գործերի մեջ են, բռնվում են և այդ ժամանակ բերում են մեզ մոտ՝ էքսպերտիզայի, որ իմանան մեր հիվանդն է, թե չէ. եթե մեր հիվանդն է, նոր իրենք որոշում են ընդունում, որ ինքը բուժվի, մենք չենք անում դա: Նախկինում էր դա, եթե մարդը չէր ուզում կամավոր բուժվել, ուղարկում էինք, բայց հիմա այդ բանը չկա, վերացել է»:
Ա. Սարգսյան
Ֆեյքագիտության նորություններից:ՃՃՃՃՃՃ
Մասնագետները պարզեցին, որ Երևանի քաղաքապետի համար դոշ տվող /ինձանից նեղանալ պետք չէ, եզրույթը Մանվել Բադեյանինն է/ ֆեյքերի շարքում.
ա/ տղաները հիմնականում թաքնվում են կանացի անունների տակ, լայթսոտ քֆուրներ են տալիս ու պատասխանի արժանանալու դեպքում նեղվում են, թե «ինչպես կարելի է աղջկան ըտենց պատասխանել»/: Այդպիսի ֆեյքեր բացահայտվեցին իմ պատին, նաև` Դավիթ Սանասարյանի պատի վրա:
բ/ դաստիարակության ակնհայտ պակաս ունեցող աղջիկներն էլ «մեկնաբանում» ու վխտում են տղաների պրոֆիլների տակ` հեչ չնեղվելով սեռական բնույթի հայհոյանքներ տալիս:
Էխ «բազամազան» ու «տրանսվեստիտ» ֆեյսբուք-աշխարհ:
Էխ Տեր Աստված, ինչ էլ գիտեիր, որ պինգվինները, բադիկներն ու ֆլամինգոները լողանալ են ուզում ու անձրև ուղարկեցիր…
Մի հատ էլ անձրև ֆեյսբուք ուղարկիր` անլվաները լողանան:
Կեղծված է ոչ թե պատմությունը, ոչ թե մեր անցյալը, այլ մեր ներկան: Մենք թաթախված ենք ստի մեջ…………..
Կարդալով պատմության կեղծման մասին ակամայից ցանկություն է առաջանում վերականգնելու սրբապղծության ու դավաճանության համար հրապարակային մահապատժի կիրառումը…
ԵՊՀ հրատարակած Հայոց պատմության դասագրքում, Ղարաբաղյան շարժումից սկսած՝ ղարաբաղյան պատերազմի և մինչև մեր օրերի պատմությունն ամբողջությամբ կեղծված է։ Ակնհայտորեն գործել է հետևել հրահանգը. հնարավորինս շրջանցել, անտեսել կամ, եթե դա հնարավոր չէ՝ արժեզրկել ու սևացնել այն ամենը, ինչ կապված է «Ղարաբաղ» կոմիտեի, նրա անդամների, Հայոց համազգային շարժման, վերջինիս իշխանության, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Ադրբեջանական ու թուրքական պատմագրությունը շատ ավելի հարգանով է վերաբերվում պատմական փաստերին, քան այս գրքի հեղինակները։ Հեղինակներ ասելով՝ պետք է նկատի ունենալ հետևյալ հիերարխիկ շարքը. ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյան, գրքի խմբագիր Հրաչիկ Սիմոնյան, ռեկտոր Արամ Սիմոնյան, կրթության նախարար Ա. Աշոտյան, համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյան։
Եթե սա լիներ մի մարդու հեղինակային մենագրություն, կարելի էր նաև ընդհանրապես չնկատել ու չանդրադառնալ (նման աղբով լիքն է վերջին երկու տասնամյակը)։ Բայց սա պետականորեն հաստատված դասագիրք է բուհերի համար։ Ահա, պետականորեն հաստատված այս դասագրքի՝ 1988-ից առ այսօր շարադրանքը խոտան է։ Այն այլ բան չէ, քան խորհրդային տարիներին հայտնի մի «Ագիտատորի և պրոպագանդիստի բլոկնոտ»՝ հօգուտ գործող ռեժիմի։ Եւ այս խայտառակությունը պարտադիր պետք է դասավանդվի բոլոր բուհերում, իսկ այն դասավանդող դասախոսները ակամա պետք է ստանձնեն ռեժիմի ագիտատորների ու պրոպագանդիստների դերը»:
«ՉԻ»-ի տեղեկություններով՝ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը կամ այլ կերպ ասած՝ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի «Դերոն», իր ոլորտի մասնագետներին և ընդհանրապես հասարակության մեջ մեծ ճանաչում ունեցող բժիշկներին զգուշացրել է քիչ շփվել ԶԼՄ ներկայացուցիչների հետ և հնարավորինս քիչ արտահոսք կազմակերպել այս կամ այն խնդրահարույց թեմայի վերաբերյալ:
Ի դեպ, Դումանյանը նախարարության աշխատակիցներին թույլ չի տալիս խոսել հատկապես օրվա ամենահրատապ թեմաներից մեկի՝ սիբիրյան խոց հիվանդության վերաբերյալ, նշելով, որ այս դեպքում լռություն պահպանելն ավելի ճիշտ է, քան ավելորդ խոսելը, ինչը կարող է տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տալ:
Հարց է առաջանում, եթե ամեն ինչ նորմալ է և թաքցնելու բան չկա, ինչո՞ւ է արգելել մասնագետներին շփվել լրագրողների հետ և հասարակությանը ինչ-ինչ թեմաների շուրջ ավելի ասել, քան ասվում է լղոզված պաշտոնական հաղորդագրությունների միջոցով:
Չորրորդ ինքնիշխանություն
Երեկ «Հժ»-ին հայտնի է դարձել, որ երկու օր առաջ կրկին վիրահատության է ենթարկվել ՀԺԿ նախագահ, Աժ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը: ՀԺԿ նախագահին վիրահատել են Գերմանիայի Մյունխեն քաղաքում:
Ըստ Դեմիրճյանի մերձավորների, վիրահատությունը լավ է անցել, իսկ թե ՀԺԿ նախագահը երբ կվերադառնա Հայաստան, դեռ հայտնի չէ: Մինչ այդ նա վիրահատվել էր Երևանում` «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, սեպտեմբերի 8-ին:
Հայկական ժամանակ
Հարցազրույց` ֆրանսահայ փաստաբան իրավագիտության դոկտոր, քրեական իրավունքի մասնագետ Սևակ Թորոսանի հետ
Լիբանանից Ֆրանսիա տեղափոխված հայազգի փաստաբան Սևակ Թորոսյանը ծնվել Է Փարիզում, 1973 թվականին: Ուսումնառել է Փարիզ- I (Panthéon-Sorbonne) և Փարիզ II (Panthéon-Assas) համալսարաննեում, Մասնագիտացել է հանրային իրավունքի ոլորտում : Դոկտորական ատենախոսության նյութը ընտրել է Լեռնային Ղարաբաղի “Պետությունը” , 500 էջ` որի արդյունքում ժյուրիի շնորհավորանքով նրան դոկտորի գերազանցության վկայական է շնորհվել: Փարիզի փաստաբաննեի միության` (որն ունի 24.000 փաստաբան) ինչպես նաև քրեական իրավունքի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է: Քրեագիտության մասնագետ է, հանդիսանում է նաև Թորոսյան փաստաբանների հաստատության հիմնադիրն ու պատասխանատուն: Հաճախ, եւրոպայում ընթացող դատերի ընթացքում եղել է Հայաստանի կառավարության խորհրդատուն:
Ի դեպ Սևակը հպարտությամբ է պատմում, որ 20 տարի Հոմենենթմենի (Հայ մարմնամարզական ընդհանուր միություն) շարքերում է եղել: Նա հիշում է նաև, որ իրենց տանը ֆրանսերեն խոսելն արգելված էր:
Զբաղվում եք իրավաբանությամբ.Որո՞նք են այն հիմնական խնդիրները , որոնց բախվում են մեր հայրենակիցները դրսում.
— Քրեական գետնի վրա, Ֆրանսիայի հայերը մեծ աղմուկ հանող փոքրամասնություն չեն կազմում, բանտերը չեն լցնում, ինչպես ուրիշ որոշ փոքրամասնություններ:
1915 ին գաղթած ժողովուրդ է մեծամասնությունով, քաղաքացիացաց ու խելոքացած: 500.000 հայութեան մեձ մասը 100 տարվա ընթացքում անունով են հայ մնացել:
Միջին արևելքից նոր գաղթած հայերը 1970 տարիներին, կամ Հայաստանեն, ունեն մեկ իրավական ընդհանուր խնդիր, կապված` “թղթերի” հետ, այսինքն` մնայուն ապրելու Ֆրանսիայում. Այս հողի վրա, պայմանները բավականին խստեցված են բոլոր օտարների համար:
Կան արդյո՞ք հետաքրքիր գործեր(իրավական առումով)որոնց մասին կցանկանայիք խոսել.
Սփույռքահային հոգեբանութունը ամփողջովին կապված է ցեղասպանութեան հետ: Իրավական մեծ գործընթացը ցեղասպանութեան ճանաչման շուրջ կդառնա այլևս: Քաղաքական ճանաչման անդին, իրավական ճանաչում էր պետք: Այդ դատը, որ 1920-ին պետք էր, դեղի չունեցավ: Մարդասպանները շադոնց մահացաց ըլլալով, քրեական դատ մը այսօր անկարելի կթվի:
Ֆրանսիայում ձև մը գտանք, «ժխտողականություն» հասկացողութեան վրա: 1990-ի օրենքով , ով որ հրեական ցեղասպանությունը հանրային ձևով մերժե, կրնա բանտարկութեան դատապարտվել: Շվեյցարիայում էլ կա նման օրենք:
Ֆրանսիայի հայկական միությունները մեծ աշխատանք են տանում, որ նման օրենք լինի արգելելու թրքական պետական պրոպագանդան: Թուրքիան մեծ գումարներ է տրամադրում` շահասիրելու համար ժողովրդին ու քաղաքական դերասաները:
Մեր իրավական գործը մաս կկազմե ցեղասպանութեան ճանաչման ընդհանուր նպատակին:
2001-ին օրենքի մեջ գրվեց, որ Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Շատերը կըսեն, որ նման հայտարարությունը օրենսդրական ճամփով հայտարարելը սխալ էր: Իրականութեան մեջ, այս օրենքը ամեն ինչ փոխեց: 2001 ից առաջ, քիչ քաղաքական մարդիկ «ցեղասպանություն» բառը կը գործածեին: 2001 ից ի վեր, այդ նույն անձերը կասեն, որ ցեղասպանությունը անվիճելի նյութ է:
Հաջորդ քայլն էր, «ժխտողականություն» օրենքի քվեարկումը և վավերացումը: Դժբախտաբար, քաղաքական և իրավական պատճառով, ներկայացված երկու նախագիծերը մերժվեցին, հանուն ազատ արտահայտության, որը սահմանադրական սկզբունք է:
Սակայն, եկող տարին, երրորդ անգամ լինելով, նոր նախագիծ ենք ներկայացնելու, այս անգամ կառավարութեան գլխավորութեամբ` նախագահ Ֆրանսուա Օլանթը առաջին պաշտպանն է այս գաղափարին:
Փորձեք համեմատական գիծ տանել Հայաստանի և այն երկրի իրավական դաշտերի միջև, որտեղ ծավալել եք ձեր գործունեությունը.
Անկախության օրերին, մեծ պայքար էր սկսել եվրոպական և անգլո-ամերիկեան քաղաքականութունների մեջ, որ նոր անկախացած երկրները մոտեցնեն իրենց իրավական հիմքերին և գաղափարներին: Կը հիշեմ, որ ֆրանսիացի սահմանագրագետ և նաև խորհրդային միութեան մասնագետ Մշել Լեսաժը, որ բավական գործ արած էր 1995 Հայաստանի սահմանադրությունը ընդգծելու համար:
Բայց երկու բանի կհավատամ: Նախ՝ առանց անկախ դատավորների, թղթի օրենքը անիմաստ է: Անկախություն նաև նշանակում է որոշ վճարում, որպեսի դատավորը չկույրանա կուլիսայան վճարումներին առջև: հետո, անշուշտ Հայաստանը կարող է մոտենալ եվրոպագան չափանիշներուն, բայց իր իրավական իքնությունը ինքը կվորոշե` դրսից որևէ մեկեն դաս չառնելով, բայց նաև այդ առիթը չստեղծելով:
Դուք ունեք նաև գիրք՝ Արարատի Մարգարեությունը խորագրով. Ինչի՞ մասին է գիրքը և անվան ընտրությունը ինչպե՞ս եք կատարել.
“Արարատի մարկաարեութւնը’’ վեպ է: Փաստաբանի մը պատմություն է, որ Արարատն է գնելու: Հերոսին ճամփորդութեան շնորհիվ, ուզեցի Հայաստանը ներկայացնել օտարներուն ուրիշ աչքով: Մշակույթ ներկայացնել, քարահունջի խորհուրդը լսել, 7.500 տարվա ժառանգը լուսավորել:
գրեթե մեկ տարի է, որ գիրքը լույս տեսավ, նոր կանդրադառնամ, որ Արարատը շքանիշ մըն է շատ ժողովուրդների համար, մասնավորապես, Սուրբ գրքի երեք կրոնների ժողովուրդների համար`քրիստոնեա, հրեա, կամ իսլամ. կարծես Արարատը այս բոլոր ժողովուրդների ծննդավայրն է:
Կացանկանայիք վերադառնալ Հայաստան, և դա ո՞ր դեպքում կլներ.
Օրինակ, եթե Հայստանում…
Անշուշդ, կը մտածեմ այդ մասին: Համոզված եմ, որ զավակներիս սերունդը թե՛, արևելահայերեն, թե՛, արևմտահայերեն է խոսելու, ինչպես այսօր իմ 4 տարեկան երեխայի բառապաշարով կառնեն բարբառները:
Ինտերնետային կապերը, ճամփորդությունները, փոխադարձ հարաբերությունները պիտի հեշտանան արագորեն: Հաճախ երթալ- գալով, օր մը պիտի ինքնաբերաբար անդրադառնամ, որ արդեն Հայաստանում եմ ապրում:
Հարցազրույցը՝ Շուշան Գալստյանի
Naira Karapetyan. Բարեկամներիցս, դասարանցիներիցս, ընկերներիցս ու ծանոթներիցս շատերին այլևս չտեսա… Չվերադարձա իմ հարմարավետ սենյակ, մեր բակում քույրիկիս հետ միասին էլ երբեք չխաղացինք մեր ընկերների հետ: Մեր տունը էլ չկար:
Մինչ օրս ականջիս լսվում է խուլ հառաչանք, որ պատել էր դեռսև րոպեներ առաջ գեղեցկուհու հպարտ կեցվածքով մի քաղաքի՝ Ալեքսանդրապոլ, Գյումրի, Լենինական:
Ճակատագրի հեգնանք էր գուցե՝ աշխարհագրության դասագիրքը ձեռքումս սովորում էի երկրաշարժերի դասը:
Շնորհակալ եմ Աստծուց, որ խնայեց հարազատներիս: Անչափ շնորհակալ եմ:
24 տարի է անցել, իմ քաղաք: Գյումրի ես դարձել: Մի գուցե ավելի ժամանակակից և գեղեցիկ ես, սակայն կարոտում եմ քեզ՝ հպարտ գեղեցկուհու կեցվածքով իմ հին քաղաքին… Մի երազանք ունեմ՝ ուզում եմ ժպիտդ այլևս քեզ չլքի… Չհառաչես… Չկոտրվես… Հին է անունդ, բայց թուրքական տարր ունի, ուզում եմ կոչվես Ալեքպոլ… Ուզում եմ նոր անվանմամբ նոր կյանք բացվի… Բայց սա դեռ երազանք է:
Ծաղկի՛ր, հարազատս, Աստված քեզ պահապան…
Այս հոդվածը գրվել է մեկ տարի առաջ այս նույն օրը.
Այսօր Սպիտակի 1988-ի ավերիչ երկրաշարժի 23-րդ տարելիցն էր: Երկրաշարժի հետևանքով ոչ միայն Սպիտակն ու հարյուրավոր բնակավայրեր, այլև Հայաստանի երկրորդ քաղաք` Գյումրին, վերածվեց աղետի գոտու, որը 23 տարի անց էլ, չի թոթափել ավերված քաղաքի բարդույթը: Գյումրիում այսօր մարդիկ սովորական ու առօրյա հոգսերով էին, միայն ճանապարհային ոստիկաններն էին զգացնել տալիս, որ արտակարգ ինչ որ բան կա, թերևս` փողոցը խնամքով մաքրողները և մեկ էլ հատուկենտ մարդիկ, որ ծաղիկներ ունեին ձեռքներին:
Վաղուց չէի եղել Գյումրիում. ահագին բան է կառուցվել`հատկապես հյուրանոցներ, կային կիսակառույցներ, բայց քաղաքը մի տեսակ անշունչ էր ու ամայի: Աշխույժ էր միայն շուկայի հատվածը, որտեղ խռնված մարդկանց տեսքը պատիվ չէր բերում «Ալեքսանդրապոլ» ունեցող քաղաքին:
Ի դեպ Գյումրիի քաղաքապետին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցը իրականում արտաքին տեսքից այնքան էլ շքեղ չէր ինչքան, որ տեսանյութում էր. Շենքերի մեջտեղում, ոչ այնքան մեծ տարածք զբաղեցնող մի կառույց, որն ընդամենը համահունչ չէր իրեն շրջապատող շենքերի ճարտարապետական ոճին: Շրջակայքի խառը փնթիության ֆոնին, այն նույնիսկ մի տեսակ խամրում էր:
Կլինե՞ն Գյումրիում Վարչապետի խոստացած տեխնոպարկն ու «Ալեքսանդրապոլը» կողք — կողքի, թե՞ Գյումրին կարժանանա Ալեքսանդրապոլի ճակատագրին, ցույց կտա ժամանակը, բայց մի բան հաստատ է. ժողովրդի համբերությունը անսպառ չէ: Իսկ պատմությունը կրկնվելու գեշ հատկություն ունի:
Հայկական Վարկած.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան Հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այսօր տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի 2012 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը:
Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ, «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ Կրթության ու գիտության նախարարության համագործակցության շրջանակներում իրականացվում է 2004 թվականից:
«Լավագույն ուսուցիչ» մրցույթը կազմակերպվում է հովանավորությամբ Մայր Աթոռի բարերար ամերիկաբնակ Սիլվա Տեր-Ստեփանյանի: Մրցույթն անցկացվում է ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում` մարզային և հանրապետական փուլերով, որի արդյունքներն ամփոփվում են հանդիսավոր մրցանակաբաշխության ընթացքում: Մրցույթին մասնակցում են «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Բնագիտություն» (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների ուսուցիչներ, ինչպես նաև տարրական դպրոցների դասվարներ:
Հանդիսությունն սկսվել է Տերունական աղոթքով, որին հաջորդել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի ողջույնի խոսքը:
ՀՀ ԿԳ նախարարի անունից ողջույնի և շնորհավորանքի խոսք է ասելնաև ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ով իր խոսքում անդրադարձել է Հայոց Եկեղեցու կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում, մասանավորապես կրթության և գիտության ոլորտում: Տիկ. Կարինե Հարությունյանը կարևորել է նաև համագործակցությունը Հայ Առաքելական Եկեղեցու և ՀՀ ԿԳ նախարարության միջև` երախտագիտություն հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` կրթության ոլորտում ցուցաբերվող զորակցության համար: Ապա մրցույթի անցկացմանն անդրադարձել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի նախագահ և Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննսիյանն ու ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը մրցույթի հաղթողներին հանձնել են մրցույթի մասնակցության վկայականներ, դրամական պարգևներ և հոգևոր գրականություն:
Առաջին մրցանակի են արժանացել «Հայոց պատմություն» առարկայի ուսուցիչ Արշալույս Զուրաբյանը (ՀՀ Լոռու մարզ, Վանաձորի թիվ 11 ավագ դպրոց), «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Մարիամ Հարությունյանը (Երևան, թիվ 113 միջնակարգ դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Գայանե Անդրեասյանը (ՀՀ Տավուշի մարզ, Նոյեմբերյանի ավագ դպրոց), «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Սեդա Հակոբյանը (ՀՀ Արագածոտնի մարզ, Աշտարակի թիվ 5 ավագ դպրոց), դասվար Անուշ Ալավերդյանը (Երևան, թիվ 51 հիմնական դպրոց): Երկրորդ մրցանակ ստացան 9, իսկ երրորդ մրցանակ` 14 ուսուցիչներ:
Հայոց ուսուցչի մեծարման գեղեցիկ այս արարողության ընթացքում հոգևոր երգերի կատարմամբ ելույթ է ունեցել Արարատյան հայրապետական թեմի «Արարատ» հոգևոր միության «Արարատ» երգչախումբը` Ռաֆֆի Միքայելյանի խմբավարությամբ:
Հանդիսության ավարտին ամենքին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը փոխանցել է Նաթան Սրբազանը` շնորհավորելով մրցույթին մասնակից բոլոր ուսուցիչներին: Անդրադառնալով ուսուցչի առաքելությանը 21-րդ դարում` Սրբազանը մասնավորապես նշել է. «Ուսուցչին բոլոր ժամանակներում պահել է մի բան. իր ներքին նվիրվածության ճրագի լույսը, որովհետև սա հայ իրականության անջնջելի, անփոփոխելի կարևոր մասունքն է: Եթե ուսուցիչն իր մեջ չունենա իր ուսուցչի կանթեղի լույսը, նա չի կարող լուսավորել և դա այլևս լուսավորություն չի կոչվի, այլ պարզ աշխատանք: Կրթությունը, ուսուցչությունը, մանկավարժությունը պարզ աշխատանք չէ, դա կոչում և նվիրում է, նվիրվածություն է սեփական ազգի մտքին, հոգուն և ապագային»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.