Թմրանյութից և ոգելից խմիչքներից կախվածություն ունեցող անձանց թիվը ՀՀ-ում գնալով ավելանում է, իսկ կլինիկայի պայմանները շարունակվում են մնալ անմխիթար վիճակում:
Տարեվերջ է, ու Նարկոլոգիական կլինիկայի և մեր հանրության խոցելի այս խմբի խնդիրների մասին նախապես պայմանավորված զրույցը չկայացավ: Կլինիկայի գլխավոր բժիշկ Պետրոս Սեմերջյանը՝ որպես կանոն, խուսափում է հարցազրույցներից՝ հազար ու մի պատճառ գտնում՝ չհարգելով իր իսկ պայմանավորվածությունները:
Ինչև, գլխավոր բժիշկի քարտուղարուհին ուղեկցեց բաժնի վարիչներից մեկի` Սեդա Ջեմալյանի աշխատասենյակ, և խնդրեց նրան` հարցազրույց տալ, խոստանալով. «Ինքը շուտով կգա»:
Սակայն իր բարձրունքից բժշիկն այդպես էլ չիջավ:
Զրուցեցինք բաժնի վարիչ Սեդա Ջեմալյանի հետ, որը ոչ միայն պատրաստ չէր դրան, այլև չեր տիրապետում իրավիճակին:
Հարցին, թե քանի՞ հիվանդ է հաշվառված նարկոլոգիական կլինիկայում, երկար փնտրտուքներից, թղթերը տակնուվրա անելուց հետո, բաժնի վարիչն ասաց. «Տարին վերջանում է, դուք հի՞մա եք գալիս, մի ամիս հետո ուրիշ տվյալներ կլինեն, հիմա ինչ-որ տամ, 2011թ.-ի տվյալներն են: Փետրվարի վերջում կարող ենք իմանալ, բոլոր ռայոններից պետք է բերեն»:
2010թ.-ին կլինիկայում հաշվառված է եղել 7392 հիվանդ, 2011-ին՝ 8749, որոնցից 113-ը կանայք են: 8749-ից 3893-ը թմրամոլներ են, որոնցից 52-ը՝ կանայք:
2011 թվականին կլինիկա է ընդունվել 1621 հիվանդ, 264-ը՝ դուրս գրվել. նրանցից 62 մահացել է: «Կան մարդիկ որոնք տեղափոխվել են արտասահման», — պարզաբանեց տիկին Ջեմալյանը:
Թմրամոլների ու հարբեցողների բուժումը պետության վրա նստում է բավականին թանկ՝ մեկ հիվանդը՝ օրեկան 5600 դրամ:
Կլինիկան ունի նաև վճարովի բաժանմունք, որն արդեն մի քանի տարի է գործում է 4-րդ հարկում, սակայն մասնաշենքի մյուս հարկաբաժինները շարունակում են մնալ ծայրաստիճան անմխիթար վիճակում. անտանելի գարշահոտը սրտխառնոց է առաջացնում: Շանն անգամ այս պայմաններում պահելը մեղք է:
Իսկ թե ո՞ւր է գնում այդ ոչ քիչ քանակի գումարները, որ հիվանդները վճարում են՝ քիչ թե շատ նորմալ պայմաններում պառկելու համար, տիկին Ջեմալյանը չգիտեր:
Դե, քանի որ գլխավոր բժիշկ – տնօրենը մեզ համար մնաց անհասանելի, հարցի պատասախանը ակնկալում ենք ստանալ առողջապահության նախարարությունից:
Կլինիկայում անցկացվում է նաև «Մեթադոնյան բուժման» ծրագիրը:
Ըստ մեր զրուցակցի, այդ եղանակով բուժվող հիվանդների թիվն ավելացել է. այս պահին 168 հոգի մեթադոնյան ծրագրի մեջ են:
Ո՞ր խավն է համարվում կլինիկայի մշտական կոնտինգենտ հարցին, տիկին Ջամալյանը հստակ չպատասխանեց. «Դժվար է ասել ինչ մասնագիտություն ունեն, ովքեր են, շատերն աշխատանք չունեն: Ճիշտ հաշվառում չենք կարող անել: Եթե մարդը ինժեներ է եղել, հետո էլ տոնավաճառում է աշխատել, մենք ինչ պետք է գրենք իր զբաղմունքը, կամ գրում ենք աշխատում է, կամ չի աշխատում:
Հարկադիր բուժման հարցն այժմ որոշում է դատարանը:
Այսինքն՝ արդեն քանի տարի է, եթե անձը չի ցանկանում բուժվել նրան իրավունք չունեն պահելու կլինիկայում: Այս օրենքի ընդունումը, որը կապված է մարդու իրավունքի և նրա ազատության սահմանափակման արգելքի հետ, բավականին լուրջ խնդիրներ առաջացրեց նմանապիպ հաստատությունների համար, սակայն այս խնդիրների վերաբերյալ բաժնի վարիչն ընդամենը ասաց.
«Մենք չենք տալիս դատարան. մեզ մոտ բերում են մարդկանց, որոնք ինչ-որ խախտումներ են անում, ինչ-որ գործերի մեջ են, բռնվում են և այդ ժամանակ բերում են մեզ մոտ՝ էքսպերտիզայի, որ իմանան մեր հիվանդն է, թե չէ. եթե մեր հիվանդն է, նոր իրենք որոշում են ընդունում, որ ինքը բուժվի, մենք չենք անում դա: Նախկինում էր դա, եթե մարդը չէր ուզում կամավոր բուժվել, ուղարկում էինք, բայց հիմա այդ բանը չկա, վերացել է»:
Ա. Սարգսյան
- 12:10Իրանը և Հայաստանն Արաքս-Մեղրի համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն. Իրանցի պաշտոնյա
- 22:15Լևոն Ալթունյանի խայտառակ «կապրիզը» մարդկային կյանքերի հետ է խաղում. ահազանգում է քաղաքացին
- 12:23Ավանդական չինական բժշկություն. մարդու կյանքը կաթվածի ժամանակ հնարավոր է փրկել
- 13:35Մոտակա 14 տարում մահվան հավանականությունը՝ արյան անալիզի շնորհիվ
- 18:10Խնայեք ձեր երեխաներին՝սմարթֆոնները կուզիկության պատճառ կարող են դառնալ (լուսանկարներ)
- 11:30Աչքերը շատ բան կարող են ասել ձեր հիվանդության մասին
- 11:53Անսպասելի բացահայտում. գեյ տղամարդիկ և բիսեքսուալներն ավելի հաճախ են տառապում մաշկի քաղցկեղով
- 13:20Մարմնի տհաճ հոտը գուժում է ձեր հիվանդության մասին
- 17:36Ինչպե՞ս պահպանել տեսողությունը համակարգչով աշխատելու ժամանակ
- 12:41Հայազգի բժիշկ Գագիկ Ավագյանն Ուկրաինայում բուժել է քաղցկեղով տառապող մարդկանց (տեսանյութ)
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.