23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հուլիսի 22-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ անձ և հայտնել, որ հարձակվել են Մանթաշյան փողոցի 4/7 շենքի բնակարաններից մեկի տանտիրուհու վրա և փորձել են խեղդել, իսկ ժամը 16.05-ին հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ողի կոմպրեսիոն կոտրվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1963 թ. ծնված Ռուզաննա Է.-ն, որը մեկնած օպերատիվ խմբին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 10.30-ին, անծանոթ անձը, ներկայանալով որպես իր հարևանի փեսա, իր թույլտվությամբ մտել է բնակարան և շուրջ 2.5 ժամ մնացել տանը, հետո չի հիշում, թե ինքն ինչպես է ուշագնաց եղել, իսկ երբ ուշքի է եկել, զգացել է, որ անծանոթ տղամարդը պարանով խեղդում է իրեն: Ռուզաննա Է.-ն բղավելով օգնություն է կանչել, և այդ տղամարդը դիմել է փախուստի:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 23.10-ին, ոստիկանություն է ներկայացել 1970 թ. ծնված Կարեն Ա.-ն, որը բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, Ռուզաննա Է.-ի բնակարանում, վիճաբանության ժամանակ, ինքը ծեծի է ենթարկել նրան, իսկ պարանն օգտագործելով` փորձել է հանգստացնել նրան, որպեսզի ինքն անարգել հեռանա:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Հովհաննիսյան Բարսեղին հենց նոր՝ 17:47, 22.07.13, ոստիկանությունը բերման ենթարկեց Օպերայի կանգառում, մարդկանց անվճար մեքենաներում տեղավորելու համար:
Այս մասին գրել է ֆեսյբուքյան օգտատեր Աստղիկ Օսյանը՝ «Վճարում ենք 100 դրամ» ֆեյսբուքյան խմբում:
Քաղաքացիներից ստացած ահազանգերի հիման վրա «Փաստինֆո»-ն փորձել է հարցախույզի միջոցով ճշտել, թե արդյոք տաքսի ծառայությունների կողմից փոխվել է գնային քաղաքականությունը։ Ինչպես պարզվել է որոշ տաքսի ծառայություններում սակագները փոխվել են, և եթե նախկինում «մինիմալը» 600 դրամ էր, ապա այսօր արդեն 700,իսկ որոշ տաքսի ծառայությունների հեռախոսավարուհիներն էլ նշեցին, որ «մինիմալը» չի թանկացել, բայց եթե ճանապարհը երկար է, ապա 100 դրամ ավել են հաշվում:
Բազմաթիվ տաքսի ծառայություններ զանգահարելուց պարզ է դարձել, որ մեծ մասն ուղեվարձը դեռ չի թանկացրել, սակայն ինչպես հեռախոսավարուհիներն են նշել թանկացումն անխուսափելի է:
ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը պարզաբանել է, թե իրականում ինչ է տեղի ուենցել «Շողիկ» ճամբարում.
Այս թեման, ցավոք, վերջերս դարձել է ամենաքննարկվողներից մեկը, ինչը, իհարկե, ինձ՝ որպես մասնագետի և քաղաքացու, մտորելու տեղիք տվեց: Երբ որևէ մեկի անզգույշ ասված խոսքը դառնում է պատուհաս, ակամայից հիշում ես հայկական ասացվածքի մեղմացված տարբերակը՝ մեկը քար հորը գցեց, հազար խելոք հավաքվեցին՝ չկարողացան հանել: Ահա և նմանատիպ իրավիճակ ստեղծվեց վերջերս, երբ ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարվեց, թե «Շողիկ» ճամբարում երեխաների սեռական դաստիարակության դասընթացի ժամերին ցուցադրվել են պոռնոֆիլմեր, կանանց և տղամարդկանց մերկ մարմիններ: Մի ակնթարթում այս ստահոդ հայտարարությունը դարձավ տասնյակ հոդվածների վերնագիր: Բազմաթիվ լրատվամիջոցներ վերընթաց ու «շիկացած» ռեյտինգային սանդղակ ապահովելու նպատակով առանց պարզելու նյութի իսկությունը հևիհև սկսեցին նույնությամբ վերահրապարակել այդ բարբաջանքը՝ բացարձակ չմտածելով, որ նման անզգույշ և անուշադիր աշխատանքի արդյունքում մի ամբողջ հանրություն կհայտնվի լարվածության և ապատեղեկատվության մթնոլորտում: Եվ այդպես էլ եղավ:
Ցանկացած երևույթի մասին խոսելիս պետք է առանջնորդվել փաստերով, ոչ թե զարկ տալ անառողջ երևակայությանը և օդում անհաջող կրակել: Իսկ փաստը հետևյալն է.
Անցյալ տարի՝ օգոստոսին, «Շողիկ» ճամբարի կազմակերպիչների հրավերով հասարակական հիմունքներով երկու անգամ այցելել եմ Հանքավանի ճամբար՝ դասախոսություն կարդալու: Հրավիրող կողմը, նախապես համացանում ծանոթանալով իմ հանրամատչելի նյութերին, ցանկություն էր հայտնել, որ դասախոսությունը նվիրված լինի սեռական դաստիարակության հարցերին: Նախապես քննարկվել էր դասախոսության անցկացման ձևաչափը, տևողությունը և օրերը: Հաշվի առնելով հեռավորության խնդիրը և ժամանակի սղությունը՝ որոշվեց դասախոսությունը անցկացնել 2 անգամ՝ 2 տարբեր օրերի՝ ճամբարի մասնակիցներին բաժանելով 2 մեծ խմբի: Ընդհանուր առմամբ՝ 2 օրվա դասախոսություններին ներկա են եղել 250-ից ավելի մասնակիցներ, ընդ որում ոչ թե 13-17 տարեկան անչափահասներ, ինչպես թյուրիմացաբար ասվել է մամլո ասուլիսին, այլ 17-30 տարեկան երիտասարդներ, այդ թվում` ներկա են եղել թե՛ ճամբարի տնօրենը, թե՛ կազմակերպիչները, հոգեբանը, մանկավարժը, ինչպես նաև դասախոսությանը հրավիրված հատուկ հյուրերը: Բայց նույնիսկ եթե դասախոսությանը ներկա լինեին 13-17 տարեկան պատանիները, սեռադաստիարակչական այդ ծրագիրը նախատեսված է նաև նրանց համար և որևէ խնդիր չի հարուցում, քանի որ ցանկացած անձ ունի սեռապես կիրթ լինելու իր իրավունքը, և սեռական դաստիարակությունը նախատեսված է նաև դեռահասների համար՝ ըստ տարիքային և բովանդակային առանձանահատկությունների:
Երկու օրերի դասախոսությունները տևել են գրեթե 3 ժամ, ինչը նախատեսվածից շատ էր՝ հարցերի և քննարկումների պատճառով: Ներկաների մոտ դասախոսությունն առաջացրել էր բուռն հետաքրքրություն, ինչն արտահայտվեց բաց և անկեղծ հարցերով, ընդ որում՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր: Նկատելի էր տղաներից մի քանիսի ագրեսիվ վարքը, որը արտահայտվում էր աղմուկով և ազատ ելումուտով: Հանդիպման ժամանակ քննարկվել են երիտասարդների սեռական առողջության հիմնահարցերը՝ սեռական դաստիարակության սխալները, ամուսնական նորաստեղծ ընտանիքի խնդիրները, թեթևամիտ սեռական կենսակերպի և սեռավարակաների հետևանքները, ամուսնական առաջին գիշերվա, պահպանակաների վերաբերյալ տարածված սխալ կարծրատիպերը և այլն:
Դասախոսություններն ուղեկցվել են հանրամատչելի և բացատրական սլայդներով, որոնք ավելի հետաքրքրիր են դարձնում դասախոսությունը և հեշտացնում նյութի ընկալումը: Երկու օրերի դասախոսություններն էլ բարեհաջող են ընթացել՝ ավարտվելով ծափահարություններով, գոհունակությամբ և շնորհակական խոսքերով:
Բոլորովին անսպասելի էր և խիստ զարմանալի, երբ այս տարվա մայիսին ինձ զանգահարեցին ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունից և հայտնեցին, թե գրեթե մեկ տարվա պատմություն ունեցող դասախոսության կապակցությամբ ստացել են բողոք, ինչի կապակցությամբ հրավիրում են համապատասխան մեկնաբանություն տալու: Իրավիճակը հասկանալու և չարության արմատը գտնելու նպատակով զանգահարեցի գլխավոր կազմակերպիչներից մեկին և տեղեկացա, որ ստեղծված տհաճ իրավիճակը անձամբ ինձ չի վերաբերում, դա իրենց կազմակերպության ներքին խնդիրն է և լարված միջանձնային հարաբերությունների ու խռովքների հետևանք, ինչի համար հայցում են իրենց ներողամտությունը և խոստանում կարճ ժամանակահատվածում շտկել այդ անառողջ քաոսը: ՀՀ ԱՆ-ում համապատասխան մեկնաբանություններից հետո տեղեկացա, որը վարույթը ավարտվել է: Երկու ամիս անց՝ բոլորովին վերջերս, զարմանքի հերթական ալիքը պատեց, երբ տեղեկացա, որ ասուլիսներից մեկի ժամանակ անդրադարձ է եղել վերոնշյալ երիտասարդական ճամբարի դասախոսությանը՝ փորձելով այն արժանացնել հերոստրատյան հռչակի և հնչեցնելով անլուրջ և վտանգավոր մտքեր: Ասուլիսի այդ հատվածը դարձավ հանրության բուռն քննարկման թեմա, ինչն էլ հիմք հանիսացավ, որպեսզի այդ կնճռոտ պատմությանը տամ իմ մասնագիտական գնահատականը և վերլուծությունը:
Ընդհանրապես, նման թեմաների համառ և տևական քննարկումը անցանկալի է և վտանգավոր, քանի որ հաճախ արդյունքում ապատեղեկացված և սիրողական կարծիքները միախառնվում են՝ ստեղծելով քաոսային տհաճ իրավիճակ: Հայտնի խոսքն ասում է՝ երբ չես անկարող ես օգնել, գոնե մի վնասիր: Եվ հոնքը շտկելու փոխարեն աչքը մի հանիր…
Երեկ երեկոյան Մադրիդի «Ռեալ»-ն իր առաջին հանդիպումն է անցկացրել Կարլո Անչելոտիի գլխավորությամբ: Ընկերական խաղում մադրիդցիները 6:0 հաշվով հաղթել են անգլիական «Բորնմուտ»-ին:
«Արքայական ակումբ»-ի կազմում գոլեր են հեղինակել Ռոնալդուն, Խեդիրան, Իգուաինը, Դի Մարիան և Կասեմիրոն:
Նշենք, որ երեկ իրենց մեկնարկային հանդիպումն են անցկացրել Իսկոն և Ասյեր Իլյարամենդին:
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչները այսօր զարհուրելի պահվածք դրսևորեցին մի խումբ ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ովքեր խաղաղ ակցիա էին իրականացնում ընդդեմ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման։
Տեսանյութում ակնհայտ է, թե ինչպես քաղաքացիների հետ խոսելով դու-ով, սպառնալից տոնով, թույլ տալով մի շարք ժարգոնային, ցածր կարգի և ոստիկանին անվայել արտահայտություններ՝ ոստիկանը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել ՀՀ ազատ քաղաքացիների վրա՝ խաղաղ ակցիայի միջոցով իրենց կարծիքն արտահայտելու և խոսքի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու համար։
Խստիվ դատապարտում ենք անհիմն կերպով բարձրացված ուղեվարձը ժողովրդին պարտադրելու հայահալած գործողությունները և պահանջում իրավապահ մարմիններից հարգել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները և մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև պահպանել տարրական էթիկայի նորմերը քաղաքացիների հետ հաղորդակցվելիս։ Միաժամանակ պահանջում ենք անհապաղ ազատ արձակել անհիմն կերպով բերման ենթարկված ակտիվիստներ Վահագն Մինասյանին և Տարոն Հարությունյանին։
Կոչ ենք անում Երևանի քաղաքացիներին չհուսահատվել նման գործողություններից և տեր կանգնել սեփական իրավունքներին»:
«Տրանսպորտային անհնազանդությունը սկսված է» ֆեյսբուքյան նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հուլիսի 20-ի առավոտից սկսում ենք երթուղայիններում թռուցիկների տարածումը, ցուցադրական 100 դրամների վճարումը, մարդկանց իրազեկումը, հիմնավորումը, թե ինչու է պետք վճարել 100 դրամ: Արդեն կազմվել են մի քանի խմբեր, որոնք քաղաքի տարբեր հատվածներում առավոտից կաշխատեն: Եթե կան այլ մարդիկ, որոնք ցանկանում են մասնակցել ու ներգրավված չեն այդ խմբերում, կարող են միանալ ֆեյսբուքյան միջոցառմանը, կազմել իրենց խումբը և անցնել գործի, կամ դա իրականացնել միայնակ` տպելով թռուցիկի տեքստը կամ գրելով ֆեյսբուքյան միջոցառման մեջ, և եթե կլինեն պատրաստի տպված թռուցիկներ, վերցնել դրանք: Նույնիսկ թռուցիկի բացակայության պարագայում նստում ենք երթուղայիններ, դեմոնստրատիվ վճարում ենք 100 դրամը` բացատրելով վարորդին և մյուս ուղևորներին, թե ինչու է դա արվում՝ կոչ անելով մյուս ուղևորներին ևս վճարել 100 դրամ»։
Նախաձեռնության՝ երեկ գիշերը տարածած հայտարարության մեջ ասվում է.
«ՉԵ՛ՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՎԵԼՅԱԼ 50 ԴՐԱՄ
Հայաստանցի՛, քեզ խաբում են՝ հայտարարելով, թե տրանսպորտի 50-100 % թանկացումը ընդհանուր թանկացումների անխուսափելի հետևանքն է։ Հանրային տրանսպորտը թանկացնում են 50-100 %՝ շատ ավելի բարձր տոկոսով, քան թանկացումներն է։ Ավելին, դիզվառելիքը չի թանկացել, բայց դրանցով աշխատող ավտոբուսների ուղեվարձը նույնպես պատրաստվում են դարձնել 150 դրամ:
ՄԻ՛ ԹՈՂ ՔՈ ՀԱՇՎԻՆ ՈՒՐԻՇՆԵՐԸ ԳԵՐՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱՆ
Չորս անձից կազմված միջին վիճակագրական ընտանիքի ամսական ծախսը այս թանկացումով կավելանա ամենաքիչը 10 000 դրամով: Ո՞ւր է գնալու այս գումարը, արդյո՞ք դրա արդյունքում թեթևանալու է վարորդների հոգսը կամ բարձրանալու է սպասարկման մակարդակը։ Ո՛չ, հայաստանցու գրպանից պակասող այս գումարի հաշվին ընդամենը էլ ավելի մեծանալու են այն օլիգարխների շահույթները, որոնց պատկանում են երթուղային ավտոբուսների գծերը։
ԲՈՅԿՈՏԻ՛Ր ԹԱՆԿԱՑՈՒՄԸ
Ի՞նչ անել։ Հաշտվել այս թանկացման հետ ու հնազանդվե՞լ։ Բայց եթե այս թանկացման նախաձեռնողները տեսնեն, որ դիմադրություն չկա, այս թանկացմանը կհետևեն համանման ուրիշ թանկացումներ՝ ավելի ու ավելի ծանր։ Դա թույլ չտալու համար պետք է բոյկոտել այս թանկացումը, չվճարել 150 դրամը և հասնել նրան, որ թանկացումը չեղյալ հայտարարվի։
ՄԻ՛ ՎՃԱՐԻՐ 150 ԴՐԱՄ
Միասին մենք կհասնենք նրան, որ այս թանկացումը չեղյալ հայտարարվի։ Մեր բոյկոտը բնավ ուղղված չի հանրային տրանսպորտի վարորդների դեմ։ Ընդհակառակը՝ 150 դրամ ՉՎՃԱՐԵԼՈւ մեր այս բոյկոտը կարող է խթան հանդիսանալ, որ վարորդները ավելի լավ գիտակցեն սեփական շահերը պաշտպանելու իրենց իրավունքը և օրենքով թույլատրված ձևերով, որոնցից է նաև գործադուլը, հասնեն իրենց սոցիալական վիճակի բարելավմանը»։
Տիտո Վիլանովան հեռանում է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից, այս մասին հայտարարել է կատալոնական թիմի նախագահ Սանդրո Ռոսելը:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, 44-ամյա մասնագետը լքել է պաշտոնը առողջական խնդիրների պատճառով:
Նշենք, որ Վիլանովան տառապում է քաղցկեղով:
Մարզչի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է Վիալոնայի օգնական Ռուբին:
Այսօր «Վարկած» մամուլի ակումբում հյուրընկալվեց նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը:
Նա անդրադարձավ կառավարման որակին, մոլեգնող թանկացումներին:
Նրա պարզաբանմամբ՝ քանի որ մարդիկ զանգվածաբար լքում են երկիրն, ուստի նվազում են շահույթի և հավաքագրվող հարկերի մեծությունները, հետևաբար, ըստ նրա, բարձրանում են գները։ «Այսինքն, ովքեր մնում են Հայաստանում, նրանք ստիպված հատուցում են արտագաղթի պատճառով քրեաօլիգարխիկ համակարգի կրած վնասը և այլ կերպ, քան ժողովրդին թալանելով՝ այդ համակարգը չի կարող գոյատևել»,- ընդգծեց Ա.Ղուկասյանը։
Քաղաքագետն ասում է, որ Հայաստանում կյանքի արժեքը 1.5 անգամ թանկացել է։
Ա. Ղուկասյանը կարծում է, որ Հայաստանում ձևավորվել է հեղափոխական վիճակ, սակայն հույսեր չի կապում ընդդիմության, խորհրդարանում ներկայացված կուսակցությունների հետ. «Քաղաքացիական ուժերը պետք է միավորվեն, և դա պետք է դառնա քաղաքացիական շարժման հիմք, որն իր ուսերի վրա կվերցնի հեղափոխություն իրականացնելու պատասխանատվությունը»:
Բանախոսը դրական է գնահատում հասարակության շատ ակտիվ արձագանքն այս կամ այն խնդիրների շուրջ՝ համարելով, որ այդ ընդվզումը կարող է վերածվել սոցիալական բունտի։ «Ժողովուրդը զայրացած է և այն վիճակում է գտնվում, որ ցանկացած խայծ կարող է զանգվածային խռովության բերել։ Եթե քաղաքական ուժերը չեն կարող կառավարելի գործընթացներ իրականացնել, ապա այդ խռովությունը կարող է դառնալ նաև անկառավարելի»- նշեց Ա.Ղուկասյանը։
Պոդոլսկի մոտ տեղի ունեցած վթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանը հետազոտվում է Մոսկվայի «Բուտիրկա» բանտի հոգեբուժական բաժանմունքում, այս մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
Վթարից հետո Հարությունյանի մոտ ախտորոշվել էր գլխուղեղի ցնցում, ինչը հսկողության կարիք ունի:
Բացի այդ, քննիչին վախեցրել է Հարությունյանի՝ ինքնասպանություն գործելու մասին հայտարարությունը:
«Քննչական մեկուսարանի այս կլինիկայում կան սենյակներ հոգեբուժական ախտորոշմամբ մարդկանց և նրանց համար, որոնք քննիչի որոշմամբ գտնվում են հոգեբույժների հսկողության տակ: Հրաչյա Հարությունյանն այժմ գտնվում է հոգեբուժական բաժնի սովորական սենյակում»,- նշել է Հարությունյանի փաստաբան Ալեքսանդր Մելցևը:
Ինչպես հաղորդվում է, Հարությունյանին սովորական բանտախուց կտեղափոխեն ոչ այդքան շուտ: Վթարից հետո, բացի գլխուղեղի ցնցումից, նա կոտրել է նաև ձեռքը, որը գիպսի մեջ են դրել արդեն «Բուտիրկայում»:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.