23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Լոռու մարզի Վանաձորի բնակիչ Փնջիկ Թերոյանը դիմել էր «Առավոտին», հայտնելով, թե երկու տարի առաջ խարդախության զոհ է դարձել։
Մեկ տարի է, ինչ գործը քննվել է ոստիկանության բաժնում, իսկ հաղորդումն էլ, որ տվել է, հարևանին՝ Արեն Աղաջանյանին է առնչվում։
«Նա իմ հետ զրույցի ժամանակ շեշտում էր, որ ուր էլ դիմեմ, ոչինչ չեն անելու։ Քանի որ թիկունքում ոստիկանության Բազումի բաժնի պետն է կանգնած՝ Սարգիս Այվազյանը, և նախկին պետը»,– ասում է վանաձորցին։
Գործի վարույթը կարճվել է, և Փնջիկ Թերոյանը երկրորդ անգամ՝ հունիսի 1-ին դիմել է հաղորդմամբ՝ հանցագործության մասին։ Ըստ մեր զրուցակցի, Արենի կինը ճնշում է գործադրել վկաներից մեկի նկատմամբ, որպեսզի իր օգտին վկայություն չտա։
«Հունիսի 5-ին Արեն Աղաջանյանի կողմից ինձ սպառնալի տալու կապակցությամբ Վանաձորի ոստիկանությունում հաղորդում տվեցի։ Սա երրորդ սպառնալիքն էր Ա.Աղաջանյանի հարազատների կողմից։ Շուրջ երկու տարի է, իմ պայքարը անարդարության դեմ է։ Մտածում եմ, որ ինձ կփորձեն լռեցնել, ընդհուպ զրկելով կյանքից։ Ուստի խնդրում եմ պաշտպանել իմ անվտանգությունը»,– գրել էր Փ, Թերոյանը հայաստանյան մամուլի բոլոր միջոցներին, միջազգային կազմակերպ|ություններին։
Մեր հեռախոսազրույցի ժամանակ պարզվեց, որ Փնջիկ Թերոյանը երկար տարիներ զբաղվել է հագուստի վաճառքով։ Նրան դիմել է հարևանը՝ Արեն Աղաջանյանը, ասելով, թե մեքենա գնիր, թանկ գնով կվաճառենք, գումարը կվերադարձնեմ։ Փնջիկ Թերոյանը երկու մեքենա է գնում՝ 17000 և 5000 դոլարով։ Մեր զրուցակիցն ասում է, որ հարևանի հետ իրենց հարաբերություններն այնքան ջերմ էին, որ ինքը ստացական չի վերցնում, իսկ գումարը հանձնելիս ներկա է եղել ոստիկանության աշխատակից ներկայացած մեկը։
Մինչ օրս գումարը չի վերադարձվել, կինը հայտնվել է անօթևան վիճակում, ոստիկանությունն էլ ընթացք չի տալիս ոչ կնոջ բողոքներին, ոչ անգամ իրեն ֆիզիկական սպառնալիքներ տալու հաղորդումներին։
Փնջիկ Թերոյանն ասաց, որ դիմելու է ինքնասպանության, եթե իր բողոքներին, որոնք բարձրաձայնել է լրատվամիջոցներով, ընթացք չտրվի:
Առավոտ
Քիչ առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է կինոյի և թատրոնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը։
Հիշեցնենք, որ Ազատ Գասպարյանը արդեն մի քանի օր է «Նաիրի» բժշկական կենտրոնում էր և նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։
Սիրված դերասանը ծնվել է 1943թ. Երևանում: 1960թ. ավարտել է Արթիկ քաղաքի № 1 միջն. դպրոցը, 1970թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը` ուսանելով Վարդան Աճեմյանի արվեստանոցում: 1970-72թթ. աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, 1972-80թթ.` Դրամատիկական թատրոնում: Հետագա տարիներին աշխատել է ‹‹Հեռուստաթատրոնում››, ‹‹Մետրո›› թատրոնում: 1986թ.-ից առ այսօր Երևանի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան էր:
Նկարահանվել է «Հայֆիլմի» և «Մոսֆիլմի» թողարկած 20 գեղարվեստական ֆիլմերում` «Հեղնար աղբյուր›› (1970թ.), «Համագյուղացիները›› (1974թ.), «Երկունք›› (1976թ.), «Հուսո աստղ›› (1978թ.), «Համր վկան›› (1980թ.), «Սիրո փոքրիկ պատմություն›› (1981թ.), «Երջանկության մեխանիկա›› (1982թ.), «Հին օրերի երգը›› (1982թ.), «Վարսավիրը, որի քեռու գլուխը վարժեցված վագրը կրծել էր›› (1983թ.), «Ճերմակ անուրջներ›› (1984թ.), «Մեր մանկության տանգոն›› (1984թ.), «Ո՞ւր ես գնում, զինվոր›› (1985թ.), «Բառը›› (1987թ.), «Շնչառություն›› (1988թ.), «Աստված իմ, ինչո՞ւ›› (1989թ.), «Ձանձրույթ›› (1990թ.), «Որտե՞ղ էիր, մարդ աստծո›› (1992թ.), «Органный концерт» (2000թ.), «Ուրախ ավտոբուս» (2000թ.) և այլն: Նկարահանվել է նաև 30 և ավելի հեռուստաբեմադրություններում, մասնակցել բազմաթիվ ռադիոբեմադրությունների:
Իմ ողջ կյանքի ընթացքում անծանոթ կամ կիսածանոթ մարդիկ ինձ հարցրել են՝ «դու բնիկ որտեղացի՞ ես»։ Ինքնին հարցը այնքան էլ ճիշտ չէ ձևակերպված։ Անձամբ ես ծնվել եմ Երևանում, մեծացել եմ Աջափնյակում։ Իմ «բունը» այստեղ է, հեռավոր երկրներից չեմ եկեք բնակություն հաստատել Հայաստանում։ Պարզ է, որ հարցի տակ այլ բան է հասկացվում՝ ի՞նչ ծագում ունեն իմ նախնիները։ Դարձյալ՝ եթե խոսքն իմ մասին է, ապա իմ նախնիների մի մասը Ղարաբաղից են, բայց, օրինակ, հայրական տատս ծնվել է Աբասթումանում է (Վրաստան՝ Ախալցխայից մոտ 30 կմ հեռավորության վրա), որտեղ նրա ընտանիքը տեղափոխվել էր էրզրումից։ Բայց եթե իմ նախնիները լինեին, ենթադրենք, Այնթափից կամ Նախիջևանից, դա ի՞նչ էր փոխելու այն դեպքում, եթե դարձյալ ծնվելու էի Երևանում, մեծանալու էի Աջափնյակում, հաճախելու էի թիվ 122 դպրոցը և այլն։ Այս կամ այն գավառում պապեր ունենալը ոչ հպարտանալու, ոչ էլ ամոթ զգալու աղբյուր է։
Հայերի համար «բնիկ որտեղացի՞ ես» հարցը զրույց վարելու սկզբնական խթան է, ինչպես, ասենք, անգլիացիների համար եղանակի մասին խոսակցությունները։ Եթե դա պարզ հետաքրքրասիրություն է, ապա՝ ոչինչ, չնայած չեմ կարծում, որ «որտեղացի» լինելը անհատի մասին որևէ հավելյալ տեղեկատվություն է հաղորդում։ Բայց հիմնականում այդ հարցը տրվում է ընդհանրություններ և տարբերություններ գտնելու, հարազատը և օտարը զանազանելու նպատակով։ Եթե զրուցակիցների պապերը նույն գյուղից կամ նույն տարածաշրջանից են եղել, դա նրանց մեջ ստեղծում է ինչ-որ հարազատություն և լայն հնարավորություն տալիս բամբասելու, թե ինչ վատ բարքեր ու բնավորություն ունեն կողքի գյուղի կամ տարածաշրջանի ներկայացուցիչները։ Չնայած ակնհայտ է, որ այս կամ այն գյուղից, տարածաշրջանից կամ գավառից լինելն ամենևին չի պայմանավորում ոչ բնավորության գծերը, ոչ մասնագիտական հակումները, ոչ էլ ինտելեկտի կամ տաղանդի մակարդակը։
Ինձ համար հպարտության աղբյուր է ոչ թե պապերիս ծնված գավառը, այլ այն, որ այս մոլորակի վրա մի քանի միլիոն մարդ խոսում է հայերեն՝ աշխարհի ամենահարուստ լեզվով, կարդում և գրում է հայերեն տառերով՝ աշխարհի ամենագեղեցիկ այբուբենով, որ բոլոր գավառներում եղել են և կան հերոսներ ու տաղանդներ։ Վերջապես այն, որ հայերն իրենց պատմական հայրենիքի չնչին մասում ստեղծել են պետություն, որի քաղաքացին եմ։
Լավ, թե վատ պետություն՝ այլ հարց է:
Առավոտ
Ես մեկ տարեկան եմ, ազգանունս Վիդման է: Վիդմանն իմ հայրիկի ազգանունն է: Ես մեծերի հարգալից պահվածքից արդեն գիտեմ, որ այդ ազգանունն ինչ-որ կարևոր բան է նշանակում, հետևաբար, ես հպարտությամբ եմ կրում իմ ազգանունը: Երբ հանկարծ մի անծանոթ է ինձ տեսնում, անպայման ժպտում է, ինչ-որ քաղցր-մեղցր խոսքեր է ասում, իսկ հետո՝ պարտադիր՝ օ՜, ինչ նման է հայրիկին, ճիշտ հայրիկի կրկնօրինակն է: Ես նայում եմ մայրիկիս ու մտածում, որ գուցե նա այնքան էլ ուրախ չէ իմ՝ միա՛յն հայրիկիս նման լինելու փաստով, բայց տեսնում եմ, որ նա գոհունակ ժպտում է և դեռ ավելացնում՝ նա բնավորությամբ էլ է Դենի կրկնապատկերը: Հետո հարցնում են՝ էլ չե՞ք ուզում երեխաներ ունենալ, մայրիկս պատասխանում է՝ երկրորդ երեխայի մասին չենք մտածել, ինչպես կստացվի, այնպես էլ կլինի։ Իսկ ես մտածում եմ, որ եթե ես փոքրիկ քույրիկ ուենամ, նա էլ, լավ կլինի, որ մայրիկի՛ս կրկնօրինակը լինի: Այդ ժամանակ մեր ընտանիքում հավասարություն կլինի:
Բայց ես դեռ չեմ հասել ամենակարևոր պահին. անծանոթն անպայման ասում է, որ ես հավանաբար մե՜ծ աստղագետ կդառնամ, երբ մեծանամ: Հայրիկս գոհ է մնում այդ «գուշակությունից». պարզ է՝ նա ցանկանում է, որ իր տղան հետևի իր քայլերին և դառնա աստղագետ: Սակայն մայրս այստեղ կտրականապես դեմ է։ Նա դեմ լինելու իր այդ «թեզը» ներկայացնում է այսպես՝ իրականությունն այն է, որ հիմնականում երեխաները չեն ընտրում այն, ինչ ցանկանում էին ծնողները։ Ես կարծում եմ՝ որքան էլ ծնողը ցանկանա տեսնել իր երեխային այս կամ այն մասնագիտությամ մեջ, չպետք է ճնշում գործադրի, պիտի թողնել, որպեսզի նա ինքն ընտրի իր ապագա մասնագիտությունը։ Այսպիսով նա ավելի երջանիկ կլինի, քանի որ կզբաղվի սիրած գործով։
Այստեղ հայրիկս, իր խելացի զգուշավորությամբ, խոսքը շուռ է տալիս ու պատմում մի ծիծաղելի պատմություն՝ կապված իմ ապագա մասնագիտության ընտրության հետ. «Հայկական մի շատ հետաքրքիր սովորույթ կա, դժվարանում եմ արտաբերել այդ բառը (նա ուզում է ասել՝ ատամհատիկ), սակայն դրա իմաստը կայանում է նրանում, որ երբ հայտնվում է երեխայի առաջին ատամը, ապա գուշակվում է երեխայի ապագա մասնագիտությունը։ Այն, ինչ ընտրեց մեր որդին, մեղմ ասած, հեռու էր մեր պատկերացումներից։ Զուտ կատակի համար թղթի վրա գրել էինք նաև «մաֆիոզ», և հենց այդ թղթի կտորն էլ նա ընտրեց»։
Այո, ես վերցրի հենց այդ թղթի կտորը, քանի որ նրա վրայի խզբզածը գրավեց ինձ իր անսովորությամբ, պարզապես ուզեցի «հետազոտել» դա: Բայց ինձ շատ զարմացրեց այն, ինչ կատարվեց հետո. հայրիկս միանգամից բարձր սկսեց ծիծաղել, մայրիկս էլ, բայց՝ աչքերում մի քիչ անհանգստություն: Բոլորը կատակեցին ու աղմկեցին, ինչն ինձ մի պահ նույնիսկ վախեցրեց: Ես արդեն պատրաստվում էի լաց լինել, բայց երբ տեսա խեղճ տատիկիս վախեցած վիճակը, ինքս էլ սկսեցի ծիծաղել։
Իսկ եթե անկեղծ ասեմ, ես դեռ չեմ ընտրել մասնագիտությունս, միայն մի բան հաստատ է, որ երբ հայրիկն ու մայրիկը խոսում են աստղագիտությունից, ինչը նրանք հաճախ են անում, ես հաճույքով լսում եմ:
Ուրեմն՝ անունս Գարիկ է, ես ամերիկացի եմ: Սակայն գիտեմ, որ մե՜ծ օվկիանոսի մյուս ափից էլ դեռ շատ հեռու կա մի փոքրիկ երկիր, որի անունն է Հայաստան: Դա հայերի երկիրն է: Մայրիկս իմ ծնվելուց տարիներ առաջ ապրել է հենց այնտեղ, քանի որ նա հայ է: Նշանակում է՝ ես էլ կիսով չափ հայ եմ: Երբ կարողանամ խոսել, ես դա անպայման կասեմ մայրիկիս ու կտեսնեմ, թե ինչպես կժպտան նրա աչքերը, որ սև գույնի են ու խորունկ, և նման չեն իմ ու հայրիկիս աչքերին: Ընդհանրապես ես շատ եմ սիրում, երբ մայրիկը ժպտում է. այդ ժամանակ ես ինձ ավելի վստահ ու ապահով եմ զգում:
Ես շա՜տ հարցեր եմ նախապատրաստել՝ տալու մեծերին, երբ սկսեմ խոսել, բայց շատ բաներ էլ արդեն գիտեմ: Օրինակ, ես գիտեմ, թե ինչ է նշանակում գիտնական, աստղագետ, գիտական համագործակցություն: Հայրիկս Հայաստանի գիտնականների հետ շատ գիտական համագործակցություններ է ունեցել դեռ մինչև մայրիկիս հետ ծանոթանալը, և նրանք համատեղ կարևոր գիտական արդյունքներ են ստացել, բայց ես մի անգամ լսեցի ծնողներիս գաղտնի խոսակցությունը, որ ամենակարևոր համագործակցությունն ունեցել են միասին, իսկ արդյունքը՝ ամենաարժեքավորը՝ ե՛ս:
Ես դեռ չեմ կարողանում խոսել, բայց ուշադիր լսում եմ մեծերի խոսակցություններն ու մտածում դրանց մասին: Եվ շա՜տ բաներ արդեն պարզել եմ: Օրինակ, որ, ինչպես հայրիկս է ասում, գիտությունն է եղել իրենց ծանոթության «միջնորդը», քանի որ նրանք ծանոթացել են 2006թ.-ին Բյուրականի աստղադիտարանում կազմակերպված առաջին աստղագիտական միջազգային դպրոցի ժամանակ, որտեղ հայրս՝ պրոֆեսոր, Կորնելի համալսարանի ավագ գիտաշխատող, PhD աստղագիտության բնագավառում, Դանիել Վիդմանը, հանդես էր գալիս՝ որպես դասախոս, իսկ մայրս՝ Լուսինե Սարգսյանը, ուսանող էր։ 2006-ին հայրիկիս Հայաստան գալու նապատակներից մեկը երկու երիտասարդի ընտրությունն էր, ովքեր պետք է ներգրավվեին համատեղ գիտական թեմաների մեջ։ Երկուսից մեկը եղավ մայրիկս, և, սկսած 2006-ից մինչ այժմ, նրանք իրենց բոլոր աշխատանքները կատարում են համատեղ, հոդվածները տպագրում են համատեղ։ Այժմ մայրս ավագ գիտաշխատող ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում, ֆիզ․մաթ․ գիտությունների թեկնածու է։ Այժմ գտնվում է իմ խնամքի համար նախատեսված արձակուրդում, սակայն շարունակում է աշխատանքը Կորնելի համալսարանում՝ որպես այցելող (visiting) գիտաշխատող։ Այն որ մայրիկն արձակուրդում է, հետևաբար՝ միշտ ինձ հետ, դա ինձ շատ է դուր գալիս:
Իմ պատճառով, իհարկե, մայրիկիս՝ գիտությանը նվիրված ժամանակը կրճատվում է, քանի որ դրանով կարողանում է զբաղվել միայն, երբ ես քնում եմ, իսկ երբ արթուն եմ, ինձ դուր է գալիս, որ հայրիկն ու մայրիկը միայն ինձնով են զբաղվում։ Սակայն նա չի բողոքում և ասում է, որ դա ևս բավարար է՝ ամբողջությամբ չկտրվելու գիտությունից։ Ճիշտ է՝ դանդաղել են տեմպերը, սակայն նրանք ամեն ինչ կհասցնեն, մանավանդ, երբ ես մի քիչ էլ մեծանամ ու օգնեմ նրանց:
Կա մի հարց, որ մայրիկիս շատ է վշտացնում, իսկ հայրիկս անհաղորդ չի մնում դրանից: Դա իր երկրի վիճակն է ու հատկապես՝ գիտության: Դա մեկ-մեկ այնքան խոսվող ու քննարկվող է դառնում տանը, որ ես մտածում եմ՝ երբ մեծանամ, գուցե մի կարևոր բան անեմ այդ ուղղությամբ: Այդ ժամանակ կկատարվի մայրիկիս ամենակարևոր երազանքը, և նրա աչքերը կողողվեն լուսավոր ժպիտով: Եվ ես դա անպայմա՛ն կանեմ:
Ընդհանրապես, մայրս շատ ուժեղ է, հաստատուն, վստահելի և գեղեցիկ, հայրիկս ասում է, որ երբ իրենք նոր են ծանոթացել, նա հայրիկիս առաջին հերթին հիացրել է իր խելքով ու գիտելիքներով: Մի անգամ մեկը մայրիկիս հարցրեց, թե արդյոք դժվար չէ՞ գիտությունը համատեղել տնտեսուհու և մոր պարտականությունների հետ, և արդյո՞ք դա պատճառ չի հանդիսանա, որ կինը թողնի գիտությունը։ Իսկ մայրիկս այսպես պատասխանեց՝ Այո, կենցաղը միշտ էլ մեծ դեր ունի, առավել ևս՝ կնոջ համար, սակայն չէի ասի, որ այն վտանգում է գիտության աբողջությամբ կենցաղին կուլ գնալուն։ Մենք ամեն կենցաղային խնդիրներ լուծում ենք միասին՝ լինեն գնումներ, տնային գործեր, երեխայի խնամք, թե այլ ընտանեկան խնդիրներ։ Այդ առումով ես ինձ շատ երջանիկ և բախտավոր եմ համարում, քանի որ ամուսինս նման հարցերում հավասարապես մասնակցում է։
Պետք է նշեմ, որ հայրիկն իրոք հավասարապես մասնակցում է տնային գործերին ու ինձ հետ զբաղվելուն: Նա նաև շատ լավ խոհարար է, ինչ էլ պատրաստի, մայրիկն ասում է, որ աննման է ստացվել։ Մի անգամ, երբ նա ինչ-որ չինական կերակրատեսակ էր պատրաստում, այնպես արագ էր ամեն ինչ անում, որ մայրիկին թվաց, թե ինչ-որ բաղադրատոմսի հիման վրա է պատրաստում ու հարցրեց, թե արդյոք կկիսվի՞ իր հետ այդ բաղադրատոմսով, հայրիկը պատասխանեց, որ բաղադրատոմս չկա։ Հարց՝ այդ դեպքում ինչու՞ ես համոզված, որ դա հենց չինական ճաշատեսակ է, նա էլ, թե՝ դե նրանք 2 միլիարդ են, մեկը հաստատ այսպես պատրաստելիս կլինի։ Մայրիկն այդ ժամանակ բարձրաձայն ուրախ ծիծաղեց:
Հայրիկն ու մայրիկը հաճախ երկար քննարկում են մի խնդիր, որը վերաբերում է մայրիկի հայրենիքում գիտության վիճակին ու ֆինանսավորման շատ ցածր լինելուն։ Այդպիսի ժամանակ մայրիկը լարված ու մտահոգ տեսք է ունենում: Հայրիկն ասում է, որ դա իրոք շատ մտահոգիչ խնդիր է, և որ ինքը պարզապես չի կարողանում պատկերացնել, թե ինչպես են մինչև հիմա նման խնդիրների առկայության պայմաններում Հայաստանում դեռևս գտնվում երիտասարդներ, ովքեր ցանկանում են գիտությամբ զբաղվել, ընտանիք են կազմում և նրանց կյանքը միայն օրհասական պայքարի է վերածվում։ Նա ասում է, որ նման զույգեր կան նաև ի՛ր հայ երիտասարդ գիտնական ընկերների շրջապատում։ Նա ասում է, որ խնդիրն ավելի սուր է արտահայտվում, երբ և՛ ամուսինը, և՛ կինը գիտնականներ են, և որ նրանց արածը պարզապես հերոսություն է։
Մայրս ասում է, որ պարզ է՝ ինքը նման խնդիր չունի, քանի որ ամուսնացած է օտարերկրացու հետ, և ընտանիքի ֆինանսական հոգսը հայրիկի վրա է։ Իսկ այն զույգերի վիճակը, որոնք երկուսն էլ գիտնականներ են և գտնվում են Հայաստանում, պարզապես սարսափելի է, քանի որ երկուսն էլ ստանում են չնչին աշխատավարձ։ Նրանց միակ լուծումը երկրորդ աշխատանք գտնելն է, ինչի հետևանքով բավական տուժում է գիտական աշխատանքը։ Նա ասում է՝ ես համաձայն եմ Դենի հետ. նման երիտասարդները պարզապես հերոսներ են, և ես մեծ հարգանք եմ տածում նրանց հանդեպ։ Սա սարսափելի իրողություն է, և պետք է ամեն կերպ շարունակել պայքարը, մինչև որ մեր պետական այրերը վերջապես ցուցաբերեն գիտնականի և գիտության հանդեպ հարգանք՝ ըստ արժանվույն։
Վերջերս մի լրագրող մայրիկիս հարցրեց, թե եթե ինքն ու հայրիկը տարբեր երկրներում հրաշալի առաջարկներ լինեն, նա գիտությո՞ւնը կընտրի, թե՞ համատեղ կյանքը: Ես այդ պահին թողեցի խաղն ու շունչս պահեցի: Բայց մայրիկս տվեց վստահեցնող պատասխան՝ ինչ վերաբերում է ինձ, ապա՝ գիտություն, թե ընտանիք ընտրության դեպքում, ես կընտրեմ ընտանիքը։
Իմ տարիքի երեխաները հազիվ թե գիտենան կաթիկից ու խաղալիքից այն կողմ էլի ինչ-որ բան, իսկ ես հասկանում եմ գիտական շատ տերմիններ: Օրինակ՝ հետթեկնածուական կարգավիճակի PostDoc համակարգ: Նրանք խոսեցին այն մասին, թե գիտական զույգերի հարցում PostDoc-ը չունի՞ վտանգներ: Մայրիկս ասաց, որ, եթե չի սխալվում, ապա՝ եթե ամուսինը կամ կինը այլ երկրում նման կարգավիճակ է ստանում, ապա ընտանիքի մյուս անդամներին ևս թույլատրվում է մեկնել այդ երկիր, և այդ դեպքում ֆինանսավորումը լինում է այնքան, որպեսզի ընտանիքը կարողանա գոյատևել։ Որ հայ երիտասարդ գիտնականի համար սա ոչ մի կերպ ընտանեկան կյանքի համար խոչընդոտ չի կարող լինել, ընդհակառակը, այն պարզապես փրկություն է, քանի որ կկարողանան զբաղվել լուրջ գիտական աշխատանքով, որը կգնահատվի՝ ըստ արժանվույն, իսկ կենցաղային պայմանները ևս կլինեն ավելի լավ։ Այնպես որ՝ մեկը պետք է զիջի։
Հետո հարց տրվեց, թե ի՞նչ լուսավոր ծրագրեր և երազանքներ ունեն հայրիկն ու մայրիկը ապագայի համար։ Եվ ես հասկացա, որ սա հենց այն է, ինչի համար հաճախ տխրում են մայրիկիս խորունկ աչքերը: Նա ասաց, որ իր միակ մեծ ծրագիրը, որն իրականում միայն երազանք է, դա աստղագիտության կրթական մակարդակի բարձրացումը և Բյուրականի աստղադիտարանի ծաղկումն է, զարգացումը և միջազգային մակարդակին համապատասխանելը։ Այո, սա հենց այն խնդիրն է, ինչի մասին մտածում է նա անընդհատ ու հաճախ կիսվում հայրիկի հետ:
Երբեմն մայրիկս ինձ հերոս է թվում, այն բարի հերոսներից, որոնք հանգիստ չունեն, եթե գիտեն, որ ինչ-որ մի տեղ անարդար բան է տեղի ունենում: Դեպքն ավելի է բարդանում, երբ այդ անարդար բանը տեղի է ունենում հե՛նց իր հայրենիքում:
Երբ նրանք խոսում են, ես փորձում եմ միջամտել ու ասել կարծիքս՝ իմ լեզվով արտահայտելով մտքեր, բայց նրանք, խոսքով տարված, ինձ չեն էլ նայում: Երբ ես բարձրացնում եմ ձայնս այնպես, որ նրանք սկսում են իրար չլսել, հանկարծ նկատում են ինձ ու սկսում ծիծաղել: Իսկ երբ ես վերջնականապես բարկանում եմ՝ չհասկացված լինելուս համար ու արդեն լրջորեն աղմկում, նրանք հանկարծ անհանգստանում են ու անմիջապես ինձ ուտելիք առաջարկում կամ շտապում փոխել փամփերսս: Ա՜յ քեզ բան. մի՞թե դժվար է հասկանալ, որ գիտությունից խոսելու ժամանակ կարելի է ավելի լուրջ լինել և վեր՝ ամեն տեսակի կաթիկներից ու տակաշորերից: Այո, մեկ-մեկ իրոք զարմացնում են ինձ մեծերը:
Ինչպես տեսաք, ես դեռ չեմ խոսում, բայց կարողանում եմ լսել, մտածել ու վերլուծություններ կատարել: Երբ մի քիչ էլ մեծանամ ու գրել-կարդալ սովորեմ, ես ինքս կգրեմ մեր պատմությունը: Իսկ մինչ այդ, հայրիկիս ու մայրիկիս հետ զրույցի արդյունքում, իմ այս վերլուծությունները գրի է առել Մանե Հակոբյանը:
Օրերս «Հայկական Վարկած»-ին էին դիմել մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներ՝ նշելով, որ իրենց մտահոգել են տարածված այն լուրերը, թե սեպտեմբերից մանկապարտեզները դառնալու են վճարովի:
Լուրեր էին շրջանառվում նաև, որ փակվելու են մսուրային խմբերը:
Ընթերցողների մտավախությունները փարատելու նպատակով՝ «Հայկական Վարկած»-ը հարցերն ուղղել էր Քաղաքապետարան, որտեղից ստացել է հետևյալ պատասխանը.
«Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման ` աշխատակազմի հանրակրթության վարչությունից տեղեկացնում են, որ Երևանի մանկապարտեզները վճարովի դառնալու մտավախությունը ծնողների մոտ անհիմն է։ Մանկապարտեզների վճարովի դառնալու լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
Մսուրային խմբերի փակվելու մասին լուրը նույնպես չի համապատասխանում իրականությանը»:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2013-2018թթ. աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության ծրագիրը, ծրագրում ընդգրկված շահառուների ցանկը, նրանց տրամադրվող սերմացուի քանակությունը, սորտը և ցանքատարածությունները: Նկատի է առնվել այն հանգամանքը, որ շուկայական հարաբերությունների պայմաններում խաթարվել է սերմնաբուծության համակարգը, նախկինում գործող ավելի քան երեք տասնյակ մասնագիտացված պետական սերմնաբուծական տնտեսությունների փոխարեն այժմ գործում է երկուսը: Այս, ինչպես նաև մյուս սերմնաբուծական ընկերությունները և անհատ տնտեսվարողները քանակական և որակական առումով չեն բավարարում սերմերի պահանջարկը: Ընդունված որոշման նպատակն է խթանել աշնանացան ցորենի բարձր վերարտադրության սերմերի արտադրությունը` 2018թ. այն հասցնելով 5 հազար 500 տոննայի:
Հաջորդ որոշմամբ գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով ձեռք բերել աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության 440 տոննա և սուպերէլիտային վերարտադրության 20 տոննա սերմացու:
Ինչպես տեղեկացրել էինք, քաղաքացիական ակտիվիստները այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց փորձել են վրան տեղադրել, սակայն ոստիկանները նրանց ձեռքից խլել են վրանը: Բերման են ենթարկել նաև վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին:
Այն բանից հետո, երբ քաղաքացիական ակտիվիստ, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը հայտարարեց, որ օրենքով և Սահմանադրությամբ արգելված չէ վրան տեղադրելը, և որ ՀՀ քաղաքացին իրավունք ունի արժանապատվորեն պայքարելու և արժանապատվորեն ակցիա անցկացնելու, հայտնի դարձավ, որ ոստիկանները Արգիշտի Կիվիրյանին առանձնացրել են ակցիայի մասնակիցներից և տարել:
ԳԱԼԱ-ի լրագրողը փորձել է հեռախոսով զրուցել ակտիվիստի հետ և պարզել նրա գտնվելու վայրը:
Հեռախոսով Ա. Կիվիրյանը հայտարարել է, որ ոստիկանությունը իրեն առևանգել է, բռնություն է փորձում կիրառել նրա նկատմամբ և տանում է անհայտ ուղղությամբ.
«Ես հայտարարում եմ, որ հենց այս պահին ես գտնվում են ոստիկանության մեքենայի մեջ, չեն ներկայանում ոստիկանները, ոչ էլ ասում են ուր են տանում, կամ ինչու»,-ասաց Կիվիրյանը, ապա մի պահ հեռախոսով զրույցի ժամանակ նրա խոսքը ընդհատվեց և բարձր ձայներ լսվեցին, իսկ Ա. Կիվիրյանը շարունակեց. «Այս պահին էլ փորձում են բռնություն կիրառել իմ նկատմամբ: Ես հայտարարում եմ և հրապարակեք, որ ինձ առևանգել է ոստիկանությունը, ինձ առևանգել են ու տանում են անհայտ ուղղությամբ: Ես հիմա հայտարարում եմ, որ ինձ առևանգել են և ապօրինի ինձ զրկում են ազատությունից և տանում են անհայտ ուղղությամբ»:
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Սիտգես քաղաքում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ ութ հնարավորից վաստակել է 7 միավոր եւ միանձնյա գլխավորում է աղյուսակը:
Կարեն Մովսիսյանն ունի 5,5, Հովիկ Հայրապետյանը` 5 միավոր. այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները, այս մասին տեղեկացնում է «Kicker» պարբերականը:
Ֆուտբոլիստն առայժմ թեթև վազք և գնդակով վարժություններ է կատարում։
Նշենք, որ հուլիսի 16-ին՝ շվեցարական «Լուցերնի» հետ կայացած ընկերական խաղի ժամանակ՝ Մխիթարյանը գոլ խելուց հետո ընկել էր և վնասել ոտնաթաթը:
Հուլիսի 30-ին հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում, նախնական տվյալներով, հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1993թ. ծնված Արման Հովսեփի Մուրադյանը:
ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.