23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Օրերս սարսափելի դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ըստ մեր հավաստի տեղեկությունների, Իջևան քաղաքում 5– ամյա մի երեխա փորձել է ինքնասպան լինել կախվելու միջոցով։ Ոստիկանությունում դեպքը, սակայն, չի արձանագրվել։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից մեր թղթակցին հայտնել են, որ նման բան իրենց հայտնի չէ։ Ըստ մեր տեղեկությունների, փոքրիկ երեխան իր գործողությունը բացատրել է նրանով, որ հայրը մեկնել է Ռուսաստան և իրեն հետը չի տարել. ուրեմն չի սիրում իրեն:
Հայկական ժամանակ
19-էն 22 Յուլիս 2013, Համազգայինի ուսանողական հաւաքի ծրագիրը շարունակուեցաւ Երեւանի մէջ: Մասնակիցները այցելեցին Մատենադարան, Հայաստանի ամերիկեան համալսարան, «ԿրանտՍփոր» համալիր, Սարդարապատի յուշահամալիր ու ազգագրութեան թանգարան, Չարենցի կամար, Գառնիի տաճար եւ Գեղարդ:
Դիլիջանի մէջ ուսանողները այցելեցին Հաղարծին եկեղեցին, ապա ըմբոշխնեցին բնութեան պարզութեամբ ստեղծուած հրաշք վայրը՝ Պարզ լիճը, որմէ ետք խումբը մեկնեցաւ Սեւանայ լիճ, ուր ֆորումականները լողացին՝ հակառակ ցուրտ օդին:
Դասախօսութիւններու ծիրին մէջ Յուշամատեան կայքէջի գլխաւոր խմբագիր Վահէ Թաշճեան ուսանողներուն ծանօթացուց կայքէջը, որուն նպատակն է վերականգնել Օսմանեան կայսրութեան հայերու տեղական պատմութիւնն ու յիշողութիւնը:
«Ռիփաթ Արմինիա» հիմնադրամի տնօրէն՝ ՎարդանՄարաշլեան սպառիչ ձեւով հաւաքի մասնակիցներուն ներկայացուց հիմնադրամի նպատակները, գործունէութիւնը, ինչպէս նաեւ հայրենադարձութեան կարելիութիւնները: Ան ուսանողները մղեց ներդրում կատարելու հայրենիքին մէջ իրենց մասնագիտութեանճամբով, միաժամանակ՝վայելելու հայրենիքի բարիքները:
Տեղի ունեցաւ նաեւ դասախօսական զրոյց մը՝ «Ո՞վ է հայը» նիւթով: Զրոյցը վարեցին Կարօ Յովհաննէսեան եւ պատմագէտ ու օսմանագէտ Էլքը Հարթման: Զրուցավարները հակիրճ ձեւով ներկայացուցին իրենց կարծիքները նիւթին մասին, ապա խօսքը փոխանցեցին մասնակիցներուն, որոնք հերթաբար արտայայտուեցան ու փոխանցեցին տարբեր կարծիքներ: Կարօ Յովհաննէսեան շեշտը դրաւ ազգային գիտակցութեան ու մեր ժառանգութեամբ հպարտ ըլլալու կարեւորութեան վրայ եւ կատարեց ազգի սահմանումը, ապա ըսաւ. «Հայը ան է, որ Հայաստանը կ՛ընդունի իր միակ եւ վախճանական վայրը»: Իսկ Էլքը Հարթման ըսաւ, թէ հայերուս ինքնութիւնը միատեսակ չէ եւ հարց դրաւ, թէ ո՞վ կրնայ արժեւորել հայ ըլլալու հանգամանքը, եւ կոչ ուղղեց ներկաներուն ունենալու բաց եւ դրական մտայնութիւն եւ ոչ՝ժխտական:
Մշակութային ձեռնարկներու ծիրին մէջ ֆորումականները ներկայ գտնուեցան «Բարեկամութիւն» պարի պետական համոյթի համերգին:
23 Յուլիս 2013-ը Համազգայինի ուսանողական հաւաքի պատմութեան մէջ բացաւ նոր էջ մը՝ իր ծրագիրին մէջ ներառելով Արցախի այցելութիւնը: Մասնակիցները առաւօտեան ճամբայ ելան ու այցելեցին յաջորդաբար՝ Խոր Վիրապ, Պարոյր Սեւակի տուն-թանգարան եւ Նորավանք: Եւ վերջապէս ազատ Արցախը ողջունեց այցելուները:
Հաւաքի ամէնօրեայ լուրերուն հետեւելու եւ նկարները դիտելու համար այցելել www.hamazkayin.comկայքէջը:
Ինտերնետով երկրի նորություններին-բանին էի ծանոթանում, հատկապես գիտությանը վերաբերող նորություններին, մեր փառապանծ, բայց էսօրվա դրությամբ խեղճացրած գիտությանը, հանկարծ անսպասելիորեն թեմայից դուրս մի նյութ ընկավ աչքիս՝ Հռոմի Պապի մասին: Դե, մեր հոգևոր առաջնորդների հայտնի արարքներից հետո ասացի՝ տեսնեմ Պապի՞ մասին ինչ են գրում: Կարդացի ու հոգիս փառավորվեց. շա՜տ հարգեցի էդ արժանավոր մարդուն. ա՜յ փառահեղ մարդ: Դե թող մերոնք գնան ու իր մոտ ա՛շկերտ դառնան:
Ես, որ ամեն տեսակ բանով շատ էլ տարվող մարդ չեմ՝ մինչև հիմնավոր չտնտղեմ, հազար ձևի չհետազոտեմ, խոսք չեմ ասի, էս նյութից միանգամից էնպես հիացա, որ որոշեցի բառացի ներկայացնել ձեզ, հարգելի ժողովուրդ՝ Կաթոլիկ եկեղեցու ղեկավար Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ը քննադատել է թանկարժեք մեքենաներով շրջելու՝ հոգևորականների ձգտումը. «Ես ցավում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես է հոգևորականը կամ միանձնուհին երթևեկում վերջին մոդելի մեքենայով: Պետք չէ այդպես անել: Մեքենան անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի հնարավոր լինի գործել այլոց բարօրության համար, սակայն մեքենայի ընտրությունը ավելի համեստ պետք է լինի: Եթե դուք սիրում եք յուրօրինակ ժամանակակից մեքենաներ, ապա հիշեք, թե ամբողջ աշխարհում որքան երեխա է սովի մատնված»:
Հիշեցնեմ, որ սա ե՛ս չեմ ասել, այլ Հռոմի Պա՛պը:
Հետազոտությանս արդյունքում պարզեցի էլի՛ հետաքրքիր ինֆորմացիա՝ առ այն, որ Հռոմի Պապն իր իսկ ապրելակերպով է ցույց տալիս իսկական հոգևորականի օրինակ՝ հրաժարվելով ոսկյա խաչից ու ադամանդակուռ մատանուց: Ըստ ձեռք բերածս տվյալների՝ նա հրաժարվել է նաև Պապի հանար նախատեսված շքեղ կացարանից ու ապրում է համեստ մի բնակարանում:
Փառահե՜ղ մարդ: Չգիտեմ՝ դուք՝ ո՜նց, բայց ես՝ Արամս, հիացմունքից տեղս չեմ գտնում: Դե հիմա, հայ ժողովուրդ, եկեք միասին համեմատություն անցկացնենք, եթե իհարկե կկարողանանք համեմատության եզրեր գտնել: Եկեք անկեղծորեն խոստովանենք, որ բոլորս էլ, մի մարդու նման, էս տողերը կարդալով հիշեցինք մի բենթլի ավտոմեքենա ու նրա հարգարժան տիրոջը: Իսկ ինչո՞ւ միայն բենթլու տերը. եթե մեր հոգևոր առաջնորդը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ու էլի շատ հովիվներ, հրաժարվեին աշխարհիկ որոշ շքեղություններից, ինչքա՜ն բարի գործեր կարող էին անել:
Ես՝ Արամս, իմ սեփական նախաձեռնությամբ, նաև ընկերներիս խնդրանքով, նստեցի ու միտք արեցի՝ ի՞նչ անել, որ նրանց շքեղամոլությունը քննադատության թիրախ դառնալու աստիճան աչք ծակող չլինի, որ բարության դասերը նրանք տա՛ն ժողովրդին և ոչ թե առնե՛ն: Մտածում եմ ու, բնականաբար, գտնում պատասխանը, ինչն էլ ներկայացնում եմ ձեզ:
Առաջին հերթին միասին ճշտենք՝ արդյոք Հայ Առաքելական եկեղեցին ունի՞ առաքելություններ և որո՞նք են դրանք: Բնականաբար, քրիստոնեական եկեղեցու առաջին առաքելությունը բարությունն է. թույլին, հիվանդին հուսահատվածին օգնելը: Բա էդ ո՞նց են օգնում, եթե այսօր, ելնելով ստացած նվազագույն աշխատավարձից, ամենաթույլ խավը գիտնականներն են, իսկ եկեղեցականներն այնքան հեռու են իրենց պահում գիտնականներից, որքան հեռու են իրարից խավարն ու Լույսը:
Եթե անգամ Հռոմի Պապն է ասում, որ իսկական հոգևորականը չպիտի ապրի ճոխությունների մեջ, ապա ի՞նչ է նշանակում մեր Կճոյանի բենթլին, հոգևորականների՝ տարբեր բիզնեսներում ներգրավվածությունը, մինչև անգամ գծատեր լինելը: Եթե հոգևորականն իր համեստությամբ ու խոնարհությամբ օրինակ պիտի ծառայի մեր ղեկավարությանն ու հասարակ ժողովրդին, ապա էդ ինչպե՞ս նա չի նկատում եկեղեցու գմբեթներից ու խաչից բարձր, օլիգարխների երկինք խոյացած դղյակները:
Կամ ո՞նց եք բացատրում էդքան նոր եկեղեցիների կառուցումը, եթե երկրում կան սովյալներ ու հսկայական թվով անտուններ: Բոլորս ականատես եղանք այն սահմռկեցուցիչ տեսարանին, Երբ Ծառուկյանն իր նոր կառուցած եկեղեցու առիթով ճաշկերույթ էր կազմակերպել: Ժողովուրդը, ինչպես Վարպետն է ասում՝ «իրար կոկորդից պատառ էր հանում»: Բա մեր հոգևոր հովիվները չասացի՞ն, որ սոված ժողովրդի համար կացարաններ ու ճաշարաննե՛ր է պետք կառուցել և ո՛չ թե նոր եկեղեցիներ՝ ուսուցողական նպատակով օգտագոևծելով Ջիվանու տողերը՝
-Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար, Բնակիչները՝ հայ, մոտ քսան հազար. Իրանք սնունդ չունին ապրելու համար, Հինգ հատ վանք են շինել, խելքի՛ աշեցեք։
Ես շատ մտածեցի և եկա այն եզրակացության, որ մեր եկեղեցին պիտի կատարի ռեֆորմ, և այդ ռեֆորմի առաջին քայլը, կաթոլիկ եկեղեցու նման, պիտի լինի՝ քավել իր մեղքը գիտության հանդեպ: Նա դեռ պարտավո՛ր է հրապարակավ ներողություն խնդրել՝ դարեր շարունակ մտավորականությանը տեռորի ենթարկելու և իր կղերական մութով Լույսի դեմ աննահանջ պայքար մղելու համար: Նա պարտավո՛ր է իր զղջումն արտահայտել Կոմիտասի, Խ. Աբովյանի և շատ-շատերի հարցում:
Եթե մեր Հայ Առաքելական եկեղեցին իրոք ուզում է իր դեմքը մաքրել, ռեֆորմի երկրորդ կետով պարտավո՛ր է հաշվի նստել պետության վիճակի հետ, դադարեցնել նոր եկեղեցիների կառուցումն ու հորդորել օլիգարխներին, որ հիմա արդեն ձևը փոխվել է՝ 7 պորտով օրհնվում է ո՛չ թե եկեղեցի կառուցողը, այլ աղքատներին ու սովածներին ձեռք մեկնողը: Կառուցե՞լ եք ուղում, կառուցեք բնակարաններ երիտասարդ գիտնականների համար: Անտուններից շատերը երիտասարդ գիտնականներն են: Բա ամուսնանում են երիտասարդ գիտնականները՝ ամեն ամիս ունենալով 35հազար+35հազար=70հազար դրամ գումար ընտանեկան բյուջեում: Դրանով հա՞ց առնեն, կոմունալի ու տրանսպորտի ծա՞խս հոգան, թե՞ ՏՈՒՆ կառուցեն, ո՞նց եք պատկերացնում էդ հարցը, բա երիտասարդ գիտնականը զավակ չունենա՞, սերունդ չտա՞: Պարզ չի՞, որ կթողնեն կգնան երկրից, իսկ ո՞վ պայքարի արտագաղթի դեմ, ո՞ւմ գործն է դա՝ իշխանությունների՛, հասկացա՛նք, բա եկեղեցու պարտականությունների մեջ հե՞չ չի մտնում:
Ես՝ Արամս, նրբանկատ մարդ եմ և ամենևին չեմ ցանկանում դիպչել հավատացյալների զգացմունքներին, և ամենևին անհավատության քարոզ չեմ անում, ընդհակառակը՝ համարում եմ ճիշտ Վոլտերի էս խոսքերը՝ Եթե աստված չլիներ, արժեր նրան հորինել: Ես էդ բոլորը լա՜վ հասկանում եմ, հո երկնքից չե՞մ իջել՝ մեր որոշ հոգևորականների պես: Ես ժողովրդի մեջ եմ ու ժողովրդի հետ, ու հատկապե՛ս գիտնականների: Բայց և ազնի՛վ մարդ եմ, և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ մեր եկեղեցին արդեն չափազանց է խայտառակված. նա կարծում է, թե իր գործը բիզնես անելն է, գանձանակների փողերը գրպանելն ու ճոխությունների ու վայելքների մեջ ապրելը: Մարդ կա, ասում է` եկեղեցին միշտ է եղել էդպիսին, նա սովոր է եղել մարդկանց ցավերի վրա բիզնես անել։ Ա՛յ մարդ, ասում եմ, բա եղա՞վ էդպես բան ասել, բա հենց մեր Վազգեն առաջինը չէ՞ր մաքրագույն ու ազնվագույն, նաև ազնվածին մարդ, էնպես որ այդպիսի անկապ ընդհանրացումները հեչ տեղին չեն։ Բայց դե իհարկե համաձայն եմ, որ այսօր արդեն վաղո՜ւց ժամանակն է վերանայելու էսօրվա խայտառակ պահվածքը, և ոչ թե ավելի խրվելու կեղտի և նույնիսկ մաֆիայի մեջ:
Ուրեմն՝ պարոնա՛յք հոգևորականներ, ձեզ պետք է շտկել վիճակը, և էս պարագայում էլ ոչինչ չի մնում. ձեզ ռեֆո՛րմ է պետք, ռեֆո՛րմ: Ի դեպ, ռեֆորմը (բարեփոխումը, բարեշրջումը) կարող եք սկսել կամաց-կամաց, փոքր քայլերից, հենց օրինակ բենթլին ծախելուց: Մեր 100 լավագույն, արդյունավետ աշխատող գիտնականներին պետությունը, ո՜վ հրաշք, հատկացրել է 1 տարով 100 հազարական դրամ: Էս բոլորը որ գումարենք-բազմապատկենք, կլինի մի բենթլու գնից ընդամենը մի քիչ շատ:
Հիմա ասելիքս ո՞րն է՝ արդյունավետ աշխատող հո ընդամենը 100 գիտնական չունենք, դե երկրորդ 100-ի գումարն էլ՝ բենթլուց: Դա, հարգելի՛ պարոնայք հոգևորականներ, միանգամից 2 հարց կլուծի՝ հա՛մ մասամբ կմաքրեք ձեր դեմքը գիտնականների առաջ, հա՛մ էլ մասամբ կվերականգնեք կորցրած հարգանքը հոտի առաջ: Դե համ էլ, Հռոմի Պապի հիշեցմամբ, խոսքս բենթլուց սկսեցի, բենթլու վրա էլ եզրափակեմ:
Էնպես որ, ես իմն ասացի, մտածե՛ք… Մեր եկեղեցուն անհրաժեշտ են գիտահենք ռեֆորմներ
Արամ Պապայան
«Այն, ինչ կատարվում էր երեկ Երևանի կենտրոնում, ցույց է տալիս, որ ուղեվարձի թանկացման դեմ սկսված քաղաքացիական ինքնաբուխ շարժումը մեծ տեմպերով ծավալվելու միտումներ է դրսևորում։ Երևանը ապրում է ուրիշ կյանքով։
Ուղեվարձի բարձրացման դեմ այս պայքարն արդեն վերածվել է տոնի, որը կամաց-կամաց դառնում է յուրաքանչյուրինը։ Ակցիայի մասնակիցների թիվն օր օրի աճում է։ Եվ երբեմնի գորշացած ու անտարբեր դարձած Երևանի հետքն անգամ չի երևում։ Դրանում համոզվելու համար ընդամենը պետք է գոնե երեկոյան այցելել Մաշտոցի պողոտա։ Այստեղ կտեսնենք այն, ինչ տեսնելու հույս թերևս ոչ ոք չուներ։ Կտեսնենք տպավորիչ լիմուզին, որը աշխատում Է freecar ռեժիմով ու մարդկանց անվճար տեղափոխում է որևէ երթուղով։ Կտեսնենք «կվադրոցիկլ», որն ունի ընդամենը մի ուղևորի տեղ, բայց էլի մարդ է տեղափոխում։ Կտեսնենք թանկարժեք ջիփեր, որոնց վարորդները մարդկանց կոչ են անում չվճարել 150 դրամ ուղեվարձ և առաջարկում են անվճար տեղափոխել քաղաքի այս կամ այն ծայրամասը…։ Իսկ ամենակարևորը՝ կտեսնենք պայծառ ու լուսավոր երիտասարդ դեմքեր, որոնք Անկախ Հայաստանի ծնունդ են և Քաղաքացի»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը։
«Առավոտ»-ի խմբագրականը՝ կրճատումներով.
Ցանկացած շարժում՝ լինի դա ազգային-ազատագրական, քաղաքական, բնապահպանական, իրավապաշտպանական կամ, ինչպես հիմա է՝ «լոկալ» նպատակներ հետապնդող, հզոր է այնքանով, որքանով մարդիկ իրար լավ են վերաբերվում։ Վերջին՝ ամենահայտնի «դեպքն է» 2008 թվականին ձևավորված համաժողովրդական շարժումը, երբ հայաստանցիների ճնշող մեծամասնությունը, անկախ իրենց քաղաքական և անձնական նախասիրություններից, անկեղծորեն ցանկանում էին, որ իշխանությունը չվերարտադրվի և երկրում իսկապես համակարգային փոփոխություններ լինեն։ Որքան խորացավ դավաճանների, «ականների», իշխանության գաղտնի գործակալների, «կոլաբորացիոնիստների» փնտրտուքը, այնքան շարժումը թուլացավ և մարեց։
Խնդիրն այն է, որ պետք չէ խրտնեցնել քո կողմնակիցներին կամ պոտենցիալ դաշնակիցներին չափից դուրս նեղ շրջանակների մեջ դնելով՝ սահմանափակելով այն դոգմաներով և «մանտրաներ» հիշեցնող ձևակերպումներով, կարգախոսներով։ Պետք է ընդունել, որ նույն նպատակի համար մարդիկ կարող են պայքարել տարբեր ձևերով՝ իրենց մտածելակերպին և խառնվածքին համապատասխան։
Այս վերջին՝ «տրանսպորտային» շարժումը շահեկան է նրանով, որ չի սահմանափակում մարդկանց կուսակցական «պոլիտբյուրոներում» մշակված ինչ-որ «ծրագրային դրույթներով» և դնում է շատ կոնկրետ նպատակ՝ քաղաքապետարանը պետք է վերանայի իր որոշումը և պահպանի տրանսպորտի նախկին սակագինը։ Ովքեր կիսում են այդ գաղափարը, տարբեր ձևերով անում են իրենց գործը՝ ինչքան որ ցանկանում են և ինչպես որ ճիշտ են համարում։ Մարդիկ իրար նկատմամբ զգում են որոշակի հարազատություն, և երբ, ասենք, «ջիպի» տերը կանգառից անվճար ուղևոր է վերցնում, այդ ուղևորը չի մտածում՝ «ինչո՞ւ նա «Բրաբուս» ունի, իսկ ես չունեմ»։ Կամ «ոչ աստղը» չի ասում «աստղին»՝ ինչո՞ւ ես դու հայտնի, իսկ ես՝ անհայտ։ Որովհետև մարդ լինելն ու իրար օգնելը ավելի կարևոր է, քան «Բրաբուս» քշելը կամ հայտնի լինելը։
Իսկ ով որ ճիշտ ու բնականոն է համարում 150 դրամ վճարելը կամ, համենայնդեպս, չի պատրաստվում այդ սակագնի դեմ պայքարել… այդ մարդկանց հետ էլ պետք չէ թշնամանալ՝ ծաղրել, ամոթանք տալ, «թասիբի գցել»։ Շանտաժի և ագրեսիայի ամեն մի դրսևորւմ ճիշտ հակառակ ազդեցությունն է ունենում։
Ցանկացած շարժում հաջողության կհասնի այն դեպքում, երբ նրա կողմնակիցները կլինեն տարբեր քաղաքական, կրոնական համոզմունքների, սոցիալական հիերարխիայի տարբեր աստիճաններում կանգնած, պետական համակարգում ընդգրկված և չընդգրկված մարդիկ։ Այդ մարդիկ պետք է անկեղծորեն սիրեն և հավատան իրար, նաև հարգեն և հանդուրժեն նրանց, ովքեր այդ շարժման մեջ ընդգրկված չեն։ Ամեն ինչ, կարծես թե, պարզ է։ Իրականացնելն է դժվար:
Հուլիսի 24-ին, ժամը 16.41-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.00-ի սահմաններում «Մայորի Ձոր» կոչվող կիրճում հայտնաբերվել է սույն թվականի հուլիսի 17-ին կորած Ստեփանավան քաղաքի բնակիչ` 1957 թ. ծնված Ս. Ղ.-ի դին, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Ստեփանավան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ըստ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հավաստի տեղեկությունների՝ երեկ՝ 2013 թ. հուլիսի 23-ին, ԼՂՀ-ի զորամասերից մեկում սրտի կանգից մահացել է ևս մեկ զինծառայող: Դեռևս հայտնի չէ մահացած զինծառայողի անուն ազգանունը և դեպքի մանրամասները: ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին լռում է և չի տարածում որևէ պաշտոնական տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին ԼՂՀ «Հայկազով» զորամասում տեղի է ունեցել մեկ այլ մահվան ելքով դեպք: Վանաձոր քաղաքից 2012 թ. նոյեմբերին զորակոչված Նարեկ Հովսեփյանը ստացել է մահացու հրազենային վնասվածք: Ըստ հարազատների՝ կրակոցը եղել է պատահական: Դիահերձմանը մասնակից հարազատներից մեկը հավաստել է, որ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամ Դավիթ Հարությունյանը Մաշտոցի պուրակում հրավիրված ասուլիսիտի ժամանակ հայտնել է, որ այսօր առավոտյան Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի հրապարակում թաղապետարանի աշխատակիցները ծեծել են ակտիվիստ աղջկան։
Դավիթ Հարությունյանը նշել է, որ դեռևս չգիտեն տուժողի ինքնությունը և հիմա հենց այդ հարցով են զբաղվում։ Հայտնի է, որ աղջկան տղամարդիկ են ծեծի ենթարկել:
Այսօր «Վարկած» ակումբը հյուրընկալեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանին:
Նա փաստարկված նշեց, որ, ըստ իրենց ուսումնասիրությունների, մեկ մարդու միկրովտոբուսային սպասարկումն արժե 90 դրամ, ըստ այդմ՝ քաղաքապետարանի հասատատած նոր ուղեվարձն արդարացված չէ:
Պիպոյանը վստահ է, որ հիմա քաղաքապետարանը, գոնե ժամանակավորապես, պետք է չեղյալ հայտարարի 150 դրամ սակագինը, որից հետո սեպտեմբերին սկսի մոնիտորինգ իրականացնել` տրասպորտի իսկական սակագինը որոշելու համար: «Եկենք հարցնենք մեր սպառողներին` նրանցից քանիսը կբողոքեին, եթե տեսնեին կամ կահավորված այնպիսի կանգառներ, որտեղ վահանակի վրա կգրվի, որ ձեր ուզած տրանսպորտը մեկնել է երկու րոպե առաջ և կգա օրինակ մի քանի րոպեից, կամ իմանային, որ կանգնած չեն գնալու, միշտ նստած է տեղափոխվելու, իմանա, որ իր վճարած 150 դրամով Երևանը կլուսավորվի գիշերվա մինչև 02-03:00-ը: Մեր պաշտոնյաներն ասում են` եվրոպական երկրներում տրանսպորտի գինը 400 դրամ է: Դա տուրիստների համար է, ոչ թե սեփական քաղաքացիների»,- նշեց բանախոսը:
Ի դեպ, Պիպոյանը դրական է համարում, որ այս օրերին վերականգնվել է ոչ վաղ անցյալում տարածված բարի մի ավանդույթ, երբ մեքենա ունեցող մարդիկ անվճար իրենց հարազատներին, հարևաններին, պարզապես՝ ճանապարհին հանդիպած մարդկանց հասցնում էին աշխատավայր կամ տուն:
Հասարակական կազմակերպության ղեկավարը նկատեց, որ եթե վարորդները գործադուլ անեն, դա հարված կհասցնի թե սպառողին, թե վարորդին և թե գծատերին: «Վարորդներն աշխատում են պլանով, կան վարորդներ, որոնք որևէ երթուղային գիծ սպասարկում են իրենց անձնական մեքենաներով` օրական վճարելով 6000-7000 դրամ գումար գծի տիրոջը: 150.000 դրամ վարորդների աշխատավարձը միայն թղթի վրա է գրված»,— հայտարարեց պրն. Պիպոյանը:
Արդեն երկու տարի է, որ 35 000 դրամ աշխատավարձ ստացող երիտասարդ, և դրանից ո՛չ այնքան ավել ստացող միջին ու բարձր սերնդի շատ գիտնականներ միացել ու «Պահանջում են գիտության ֆինանսավորման ավելացում»: Թվում է՝ 2 տարին մի դրական արդյունք պիտի արձանագրեր, «Բայց միշտ ցավեր նորանոր, Միշտ մի աղետ, մի վնաս Գալիս են մեզ անպակաս»:
Թեև ժողովուրդն արդեն գիտի, որ իշխանություններից հնարավոր չէ բարի լուր ստանալ. բացառվո՛ւմ է ավետիսը, նրանցը միայն բոթ է ու գույժ, միևնույնն է, բայց էլի ամեն նոր բոթի հետ (գազի, հոսանքի, հացի, ջրի, բենզինի թանկացումներ) եռում է բողոքի ու վիրավորանքի ալիքը, իսկ երբ ալիքն իջնում է, դրան հաջորդում է նոր թափ՝ երկիրը լքելու:
Վերջին բոթը, կապված տրանսպորտի թանկացման հետ, ըմբոստացրել է մարդկանց և դուրս հանել՝ պաշտպանելու իրենց՝ գնալով արդեն մոռացվող իրավունքները՝ «Նըրանց արինը կարմի՞ր է մերից, Թե՞ ավել հունար դուրս կըգա ձեռից»։
Հիմա, «ի պատասխան» քաղաքացիների արդարացի բողոքների՝ «Ապրիլ չի լինիլ էսպես ամեն օր։ Մինը իր կամքին՝ ինչ ասես անի, Մյուսը խոսելու իրավունք չունի», կառավարությունը որոշում է կայացրել բարձրացնել տրանսպորտի սակագինը, և այն էլ, միանգամից 50 դրամով: Դե, մերոնք հավես չունեն ո՛չ կլոր թվեր գրպանելու, նրանց գրպանները սովոր են կլորի՛կ թվերի:
Թողնեն՝ 10 հարկանի ճառեր արտասանեք՝ սովետի (Խորհրդային միության) թերություններից, իսկ դուք մոռացե՞լ եք, «հարգելի՛» ղեկավարներ, որ սովետի ժամանակ, ինչպես որ հիմա շատ քաղաքակիրթ և զարգացած երկրներում է, ուսանողները երթևեկում էին կես գնով: Հիմա եվրոպական շատ երկրներում երիտասարդ գիտնականը տրանսպորտից օգտվում է՝ վճարելով փոքր, անգամ սիմվոլիկ գումարներ:
Գիտնականներն ու թոշակառուներն ու ուսանողները հենց այնպես չհիշատակվեցին. նրանց երթևեկությունը պետությունը պարտավո՛ր է ապահովել, եթե ոչ՝ անվճար, ապա գոնե կես գնով: Իսկ թե ինչո՞ւ աշխատող խավից հատկապե՛ս գիտնականներին և ոչ թե, ասենք՝ գրադարանավարներին, հորատողներին կամ շինարարներին, պատասխանը պարզ է՝ քանի որ, ըստ ՀՀ սահմանադրության ամենաառաջին հոդվածի՝ Հայաստանի հանրապետությունը սոցիալական պետություն է, իսկ սոցիալական երկրում ուշադրության կենտրոնում առաջին հերթին պիտի լինի սոցիալապես ամենաանապահով խավը, որն էլ մեզ մոտ հե՛նց գիտնականն է: Փորձիր ասել այս աբսուրդը ամենահետամնաց-աղքատ երկրից մինչև ամենազարգացածում, որ կա երկիր, որում ամենաանապահով աշխատող խավը գիտնականն է, որ հե՛նց գիտնականն է, որ ստանում է և՛ գրադարանավարից, և՛ ուսուցչից, և՛ հավաքարարից ցածր աշխատավարձ, և կարող ես չկասկածել, որ քեզ հոգեկան հիվանդի տեղ կդնեն: Ոչ ոք չի հավատա, որ իշխանավորների կողմից գիտելիքահենք հորջորջվող մի երկրում, որում գիտությունն ընդունվել է՝ որպես գերակա ուղղություն, գիտնականն ամենաանապահով աշխատող խավն է:
Ես միանո՛ւմ եմ հազարավոր մարդկանց, որ պահանջում են վերականգնել տրանսպորտի նախկին սակագինը, այո՛, ամեն օրվա գնալ-վերադառնալու 2 ավել 50 դրամը մի 100 դրամանոց փոքրիկ հաց է կազմում, ինչից այսօր զրկել շատ ընտանիքների, պարզապես սրիկայություն ու հանցագործությո՛ւն է:
Ավելի՛ն՝ պետության և գծատերերի համար ոչինչ է մեր 4000 գիտնականի երթևեկությունը կես գին դարձնելը, մանավանդ, որ գիտնական տեսակը Հայաստանում անհետացող տեսակ է և արդեն անհրաժեշտ է նրան անհապաղ ներառել Կարմիր գրքում:
Սովետի տարիներին գիտնականների թիվը Հայաստանում 27 հազար էր, այսօր նրանց թիվը հասել է 4000-ի: Ուրեմն՝ 20 տարում 23 հազարով պակասել է նրանց թիվը: Այստեղ մի զուգահեռ էլ պիտի անցկացնենք… Մենք նշում ենք Ապրիլի 24-ը՝ որպես եղեռնի զոհերի հիշատակի օր, քանի որ հատկապես ա՛յդ օրը թուրքերի կողմից սպանվեցին մեծաքանակ հայ մտավորականներ, իսկ մեր երկրի այն 23 հազար գիտնականների համար ի՞նչ օր ընտրենք հիշատակի, ինչպե՞ս չասենք, որ մեր կառավարությունը փաստացի ոչնչով չի տարբերվում երիտթուրքերի կառավարությունից, նույնիսկ կարելի է ասել, որ շատ ավելի վատն է` քանի որ նրանք եղեռն են իրականացրել օտարի հանդեպ, իսկ մերոնք դա անում եք սեփակա՛ն ժողովրդի հանդեպ:
«Հարգարժա՛ն» ղեկավարություն, դուք թալանել եք և շարունակում եք թալանել ամբո՛ղջ ժողովրդին, բայց աբսուրդի հասնող, եղեռնի՛ նմանվող թալանը կատարել եք հատկապես գիտնականների՛ հանդեպ: Անբարոյական է, որ այսօր չեք փայփայում և անում անգամ անհնարինը, որպեսզի պահպանեք գոնե այդ 4 հազարին:
Ինքնագիտակցությա՛ն եկեք վերջապես. Ավերակների վրա՞ եք կառավարելու:
Նաիրա Վարդապետյան
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.