23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Այսօր՝ հուլիսի 30-ին, մարտաֆիլմի նմանվող դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում՝ «Ամրոց» ռեստորանային համալիրի դիմաց, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել 2 անձանց միջև, ինչից հետո 1 հոգի մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի թիվ մեկ համալսարանական հիվանդանոց:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ Հրազդանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի գլխավորությամբ:
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված անձը հանդիսանում է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ 34-ամյա Մհեր Աբելյանը, ով եղել է Volkswagen Tuareg մակնիշի 30 ԼՏ 394 համարանիշի ավտոմեքենայով, որի հետևի հատվածը վնասված է, իսկ նրա ավտոմեքենայի մոտ կայանված է առջևի մասն ամբողջովին վնասված Mersedes S 600 մակնիշի 30 ՕT 001 համարանիշի ավտոմեքենա, որը պատկանում է Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ 26-ամյա Աշոտ Խաչատրյանին:
Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ հիվանդանոց տեղափոխվածի երկու ոտքերն էլ վնասված են, որից մեկը կտրված է: Հրազդանի ոստիկանության ձեռնարկած բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Խաչատրյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ. Աբելյանի հորեղբոր տղան աշխատում է Ազգային անվտանգության ծառայությունում՝ Չարենցավանի բաժանմունքի պետ, և ամեն անգամ Մ. Աբելյանի կողմից կատարված վիճաբանություններում ու ռազբորկաներում, որոնց ժամանակ երբեմն հնչել են նաև կրակոցներ, ԱԱԾ-ի իր ազգականի միջամտության արդյունքում ազատվել է քրեական պատասխանատվությունից ու դեպքի վայրում հավաքված մարդիկ պատմում էին, որ եթե դատարանը, ինչ-ինչ շահերից ելնելով, այլ պատիժ և գնահատական տար, ապա «մի կաթիլ մեղրի» պատմություն հիշեցնող այսօրվա դեպքը տեղի չէր ունենա:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Մ. Աբելյանը վերջերս է կալանքից ազատվել, ով խուլիգանության և գույքի դիտավորյալ ոչնչացման համար դատապարտվել էր երկուսուկես տարվա ազատազրկման:
Հայկական դոմիով գրանցված sex shop-ի՝ սեքս խաղալիքներ առաջարկող խանութի (որը կազմակերպվում է առաքման միջոցով) 3 կայք կա համացանցում, կամ, գոնե, մենք այդքանն ենք գտել:
«Հայկական Վարկած»-ը որոշեց զրուցել սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ՝ պարզելու հայ իրականության մեջ սեքս խաղալիքների պահանջարկի չափը: Նախ սեքսոպաթոլոգը զարմացավ, որ իր հարցազրույցի տեսանյութը հայտնվել է sex shop –ի կայքում` նա տեղյակ չէր դրանից: Այնուամենայնիվ, թեման հետաքրքիր էր՝ ովքե՞ր են նախընտրում նման խաղալիքներ, ի՞նչ տարիքային խմբեր են օգտվում դրանից և այլն.
«Այո, լինում են դեպքեր, հիմնականում արտերկրից եկածներն են դիմել՝ ասելով, որ բժիշկներն են իրենց խորհուրդ տվել, հարցնում են՝ ի՞նչ հակացուցումներ կան, ինչքա՞ն երկար կարող են օգտագործել: Դե քանի որ սեքս-խաղալիքների թեման մեզանում քիչ ուսումնասիրված է, այսինքն՝ այդ թեմային քիչ են անդրադառնում, այդ իսկ պատճառով դիմողներն էլ քիչ են: Միանշանակ կարող եմ ասել, որ հաճախակի չեն դիմում, դա նոր մոտեցում է և շատերը չեն պատկերացնում, իսկ ահա արտերկրում դա լայն տարածում ունի»,- ասաց բժիշկ-սեքսոպաթոլոգը՝ մանրամասնելով թեման. «Սեքս-ապրանքները սեռական կյանքի այլըտրանքային ձևերից են, որոնց օգտագործումն ունի առավելություններ, թերություններ և վտանգներ:
Սեքս խաղալիքներն ի հայտ են եկել 19-րդ դարի երկրորդ կեսին և ի սկզբանե օգտագործում էին բժշկության մեջ` կանացի հիստերիան բուժելու նպատակով, այժմ դրանց օգտագործման շառավիղը ավելի է ընդարձակվել և օգտագործվում են բնական կյանքի երանգները խտացնելու համար:
Սեքս-ապրանքները պետք է օգտագործվեն բժիշկ-սեքսոպաթոլոգի հետ խորհրդակցելուց հետո, քանի որ դրանք ունեն իրենց հստակ ցուցումներն ու հակացուցումները: Բժշկի հետ խորհրդակցելն անհրաժեշտ է ապրանքի տեսակը ճիշտ որոշելու, դրա օգտագործման ձևերը ճշտելու նպատակով:
Դրանք ավելի շատ կանանց համար են, բայց կա նաև տեսականի տղամարդկանց համար: Ի սկզբանե սեքս-խաղալիքները ստեղծված են եղել կանանց համար, քանի որ կնոջ համար էր դժվար մշտական զուգընկեր գտնել, իսկ տղամարդու համար խնդիր չէր:
Դրանք ծառայում են սեռական կյանքում զանազանություն և խայտաբղետություն ներմուծելու համար: Դրանից բացի, սեքս-ապրանքներն օգտագործվում են նաև բուժական նպատակներով` մի շարք խանգարումների դեպքում, օրինակ երբ միայնակ կինը երկար ժամանակ սեռական կյանք չունի, խուսափում է սեռական հարաբերություններից, չի ուզում մշտական զուգընկեր ունենա, բժշկի հետ խորհրդակցելուց հետո՝ գնում է և ընտրում սեքս-ապրանք: Սեքս-շոփը ունի ոչ միայն սեռական կյանքը հետաքրքրացնելու, այլև սեռական խանգարումները բուժելու միտում:
Ինչ վերաբերում է դրանց թերություններին, պարբերական օգտագործումը կարող է առաջացնել ֆիքսվածություն, կախվածություն այդ խաղալիքներից, մինչդեռ սեքս-խաղալիքը պետք է լինի օգնական, ոչ թե փոխարինիչ և կարճաժամկետ դերակատարություն ունենա՝ սեռական կյանքում թարմություն ներմուծելու համար:
Մյուս թերությունները և առողջության համար վտանգներն ի հայտ են գալիս դրանց սխալ օգտագործման հետևանքով: Մասնավորապես, դրանք կարող են տարբեր վիրուսների, վարակների աղբյուր հանդիսանալ, եթե չպահպանվեն հիգիենայի կանոնները: Խորհուրդ չի տրվում սեքս-խաղալիքներն օգտագործել տարբեր զուգընկերների հետ, դրանք պետք է օգտագործել անպայման լվանալ ջրով և օճառով, ուրիշների հետ օգտագործելու պարագայում անպայման օգտվել պահպանակից: Ապրանքները պետք է մանրակրկիտ խնամքի ենթարկվեն, լվանան, մաքրվեն և այլն, երեխաներից թաքուն պահվեն, որովհետև դրանք վառ գունավորում ունեն և կարող են շփոթել մանկական խաղալիքների հետ: Պահանջվում է, որ այն օգտագործվի մեկ զուգընկերոջ հետ, երբ թեկնածուները փոխվում են, դրանց օգտագործումը վտանգ է ներկայացնում:
Դեռահասներին խորհուրդ չի տրվում դրանք օգտագործել, որովհետև կարիքը չկա, իսկ եթե կա, ապա միմիայն` բժշկի թույլտվությամբ և խորհրդով: Սովորաբար, սեքս-ապրանքները օգտագործում են 20-25 տարեկանից բարձր անձինք»:
Հայ շախմատիստուհիները Եվրոպայի առաջնության 7-րդ տուրում գրանցել են հետևյալ արդյունքները.
Չարոչկինա — Մկրտչյան ½ — ½
Կուրսովա — Բրոննիկովա 0 — 1
Գալոյան — Բոնդարուկ ½ — ½
Հայրապետյան — Ոյնովիչ 1 — 0
Բալայան — Եգորովա 1 — 0
Առաջարկում եմ Երևանի քաղաքապետարանը ծանոթանա: Ցանկը ներկայացնում եմ որպես հիմք: Եթե առաջարկներիս հետ համաձայն եք, ապա կարող եք տարածել:
Հատուկ շնորհակալություն օգնության համար Aspram Asryanin, Գևորգ Ղազարյանին, Nikolay Torosyan-ին:
Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ցանկ
1.Ուղեվարձի գնի ձևավորման 3 եղանակներ
1.1 Երևանը բաժանվում է տրանսպորտային 6–8 գոտիների: Յուրաքանչյուր գոտու սահմաններում գործում է առանձին սակագին: Սակագները փոփոխվում են ըստ հատած գոտիների քանակի։
1.2 Ժամկետային տոմսերի համակարգի ներդրում (մեկօրյա, եռօրյա, շաբաթական, ամսեկան անսահմանափակ երթևեկման տոմսեր անկախ գոտիների քանակից)։
1.3 Քանակային տոմսերի համակարգի ներդրում (1, 2, 6, 10, 20, 60 երթևեկման համար նախատեսված տոմսեր անկախ ժամկետից և գոտիներից)։
Գոտիների քանակը, աշխարհագրական դասավորվածությունը, սակագները ենթակա են տնտեսական լուրջ հաշվարկի։ Այս ամենի հետ մեկտեղ անհրաժեշտ է ընդհանուր էլեկտրոնային համակարգի ստեղծում, ներառյալ արբանյակային տեղորոշման համակարգ (GPS), տոմսերի հաշվառման համակարգ և ընդհանուր կոորդինացման համակարգ։ Սոցիալական խոցելի խավերի համար նախատեսվում է տոմսերի պետության կողմից սուբսիդավորված հատուկ սակագին ։
2.Կանգառների ձևավորում և բարելավում, տրանսպորտային միջոցներ
2. 1 Կանգառներում տեղադրվում են կրպակներ, որտեղ՝
ա. վաճառվում և վերալիցքավորվում տոմսեր են,
բ. ուղևորները ստանում են տեղեկատվություն,
գ. փակցված է երթուղիների քարտեզը:
2.2 Կանգառներում տեղադրված երթևեկության կանոններին համապատասխանող «ԿԱՆԳԱՌ» նշանը տեղափոխել այսօր տեղադրված կանգառի սկզբնամասից վերջնամաս, քանի որ այն հանդիսանում է վարորդների համար ուղենիշ, և այժմ առաջին մոտեցող տրանսպորտի վարորդը կանգ է առնում նշանի մոտ՝ առաջացնելով իր հետևից տրանսպորտային խցանում։
2.3 Նույն գործողությունը վերաբերում է կանգառներում տեղադրվող էլեկտրոնային ցուցանակներին, քանի որ նրանք հանդիսանում են ուղենիշ և տեղեկատվության աղբյուր կանգառին մոտեցող նոր ուղևորների համար։ Փոփոխությունը կկանխի մարդկանց կուտակումները կանգառի սկզբնամասում։
2.4 Նույն գործողությունը վերաբերում է նաև կանգառներում տեղադրված հայտարարությունների ցուցատախտակներին և ուղևորի ու վարորդի տեսադաշտը փակող ուրիշ օբյեկտներին։
2.5 Արգելել հասարակական տրանսպորտին բացել դռները կանգառի սահմանագծերից դուրս։
2.6 Պարտադրել վարորդներին կանգ առնել կանգառի վերջնամասում վերջինիս դատարկության դեպքում։
2.7 Բոլոր կանգառները համալրել տեսախցիկներով։
2.8 Արգելել քաղաքային տրանսպորտին երթևեկել ճանապարհի ձախ եզրային գծով:
2.9 Արգելել տաքսիների մուտքը հասարակական տրանսպորտի կանգառի սահմաններ։ Կանգառներից ներքև ստեղծել տաքսիների համար նախատեսված կայաններ: Բոլոր տաքսիների համար մշակել միաձև նշաններ, օրինակ՝առջևի դռների վրա կոնտրաստ գույնով անկյունագիծ:
3 Աշխատակիցներ
3.1 Հասարակական տրանսպորտի վարորդների համար նախատեսել հատուկ համազգեստ։ Վարորդներին պարտադրել լինել սափրված, հարդարված, մաքուր և կոկիկ։ Նույնը վերաբերում է տրանսպորտային ոլորտում ծառայություն մատուցող բոլոր աշխատակիցներին։
3.2 Արգելել վարորդներին հասարակական տրանսպորտի մեջ միացնել ցանկացած տեսակի երաժշտություն, խոսել բջջային հեռախոսով և կատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող խոչընդոտել անվտանգ երթևեկությանը։ Արգելել վարորդներին ծխել տրանսպորտի սրահում։
4. Երթևեկության անվտանգություն, ավտոկայանատեղիներ
4.1 Բոլոր երկկողմանի ճանապարհների վրա ստեղծել ճանապարհների հանդիպկած գծերը իրարից անջատող հատուկ արգելապատնեշներ (20–25սմ)։ Նպատակը՝ կանխել հանդիպակած գծով ՕԲԳՕՆը և ոչ պատշաճ տեղում շրջադարձերը
4.2 Խաչմերուկների վրա ստեղծել անկյունագծային վանդակավոր անվտանգության գծանշում (“Box Junction”, «Вафельница»)՝ խցանումները կանխարգելելու համար։
4.3 Ճանապարհային շինարարական աշխատանքների վայրը պետք է հստակ առանձնացված լինի հատուկ ճանապարհային կոների միջոցով և սկզբնամասում տեղադրված և լուսավորված «Արգելքի շրջանցումը» ավտոճանապարհային նշանով։
4.4 Արգելել տնտեսվարողների կողմից ճանապարհային հատվածների ինքնակամ զավթումը։
4.5 Ավտոկայանատեղիների հատվածում յուրաքանչուր ավտոմեքենային հատկացնել առանձին կայանատեղի։
4.6 Տեղափոխել երթուղային տրանսպորտի կայանները երթուղիների մեկնարկային կանգառներից անվտանգ և ոչ հասարակական գոտի (օրինակ՝ Աբովյան պուրակ, Ավանում՝ Մարշալ Բաբաջանյան–Նվեր Սաֆարյան փողոցների խաչմերուկ և այլն)։
5. Լրացուցիչ միջոցներ
5.1 Ստեղծել անանուն հեռախոսային և SMS «թեժ տրանսպորտային գիծ» կարճ հեռախոսահամարով։ Տրանսպորտային միջոցների սրահներում փակցնել թեժ գծի համարները և տեղեկատվություն։
5.2 Ֆինանսական կազմակերպությունների հետ մշակել մեխանիզմ, որը թույլ կտա վարկավորել շահագործող/սպասարկող ընկերւթյուններին տրանսպորտային ոլորտը զարգացման նպատակով (օրինակ՝ նոր ավտովուսներ ձեռք բերելու համար)։
5.3 Շահագործող/սպասարկող ընկերություններին պարտադրել, օգտվելով նախորդ կետի պայմաններից, մեկ տարի ժամկետում ձերբազատվելԵրևանում շահագորցվող երթուղային միկրոավտոբուսներից։
5.4 Ուղևորներին սպասակումից ստացված միջոցները կառավարվում են հատուկ նախատեսված պետական բանկային հաշիվներիօգնությամբ։ Ամեն հաշվարկային ժամանակշրջանի վերչում եկամուտները բաշխվում են սպասարկող/շահագորցող տնտեսվարողների միջև ըստ նրանց կատարած աշխատանքի (աշխաըանքի կատարվածությունը հսկվում է վերոհիշյալ էլեկտրոնային և արբանյակային համակարգերի միջոցով)։
5.5 Բոլոր գործողությունները իրականացնել թափանցիկ եղանակով, բոլոր ֆինանսական և տեխնիկական փաստաթղթերը տեղադրելով համացանցում։
5.6 Բոլոր խախտումների համար նախատեսել խստագույն ֆինանսական պատժամիջոցներ:
Հ.Գ. Որպես հաջող իրականացրած նախագծեր ուսումնասիրել Նիդերլանդների Թագավորության, Չինաստանի, մասնավորապես Շանհայ քաղաքի, Սինգապուրի հասարակական տրանսպորտի համակարգերը:
Հատուկ նշում՝ Ռուսաստանի տրանսպորտային համակարգ ըուսումնասիրության դաշտից հանել որպես ձախողված, ծախսատար և տրանսպորտային լուրջ խնդիրներ առաջացնող համակարգ:
Քաղաքացի Սերգեյ Տոնոյան
Լուսինե Վայաչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երկար, շատ երկար ժամանակ է, ինչ չեմ գրել: Էսօր գրելու օրն էր: Որովհետև էսօր Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրն էր: Ու ես էլի ոչինչ չգրեցի լավ արեցի չգրեցի չուզեցի չգրեցի ես պարտավոր չեմ գրել հենց հեպատիտի օրը ես ապրում եմ դրանով արդեն 17 տարի ու դա ինձ իրավունք ա տալիս գրել թեկուզ ամեն օր ամեն տեղ դրա մասին ու էն մասին որ ու ես դա կանեմ, քանի որ Հայաստանի Հանրապետությունում մարդու կյանքը արժեք չունի, եթե ունենար` մենք մեր ընդերքով, որ մեզ թունավորել ա արդեն իսկ կարանք հինգ Հայաստանի չափ հիվանդ բուժենք, ոչ թե կյանք մուրանք կոպեկ կոպեկ իրարից ու դրսերից: Ես մեղադրում եմ ՀՀ կառավարությանը իր քաղաքացու կյանքի վրա թքած ունենալու, եվրոպական ու համաշխարհային կառույցներին կեղծ հաշվետվություններ ներկայացնելու` երկրում հնարավոր բուժվող հիվանդությունների մասին, ու բոլոր փող չունենալու պատճառով չբուժվածների մահվան: Նաև` հայաթափության մեջ, քանի որ շատերը գնում են Հայաստանից բուժվելու նաև: Մի խոսքով չգիտեմ ոնց են անում դա, ես մեղադրում եմ, տեղ հասցրեք: Ու մեղադրում եմ Հայաստանի ներկա վիճակը ապահով ներկայացելու ու եվրոպաներում հորդորելու մեր հիվանդներին չընդունել` յանի մենք բուժում ենք: Բուժում եք` բուժեք, չէ, մի խաբեք, թող մարդիկ գնան ողորմություն ուզեն այլ երկրից, մենակ մի գրեք թե բուժում ենք, երբ հաշմում եք: Թողեք գոնե այլ անապահով երկրի հիվանդի չափ իրավունք ունենա, ու կարողանա օգտվի եվրոպական գթասրտությունից: Մի խոսքով, դուք միջազգային կեղծ հաշվետվություններ եք տալիս, որը վտանգի տակ ա դնում փրկության վերջին հույս ունեցող մարդկանց կյանքը: Եթե դա մասսայական բնաջնջում չի ապա ինչ ա՞»:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ամեն անգամ երբ կարդում կամ լսում եմ, որ նստացույց, հացադուլ կամ բողոքի այլ ակցիա են անում մեր արցախյան պատերազմի վետերանները, ակամա աչքիս առաջ հառնում են այն կուշտ ու կուռ գեներալների՝ չաղ, ուրախ, ինքնագոհ դեմքերը իրենց «յաշիկներին», ջիպերին հեծած և երկրապահ կամավորականների միության ֆունկցիոներների,միության անդամ պաշտոնյաների դեմքերը…
Այո՛, համաձայն եմ պետությունը, հասարակությունը շատ լուրջ խնդիրներ ունեն այս ուղղությամբ և ընդհանրապես մենք՝ բոլորս այս հաղթանակների, Արցախի, մեր սահմանների համար կռված, արյուն թափած ազատամարտիկներին պետք է միշտ հիշենք, գնահատենք, մեծարենք և ոչ թե սովի ու մոռացության մատնենք…
Սակայն նրանց կյանքի, առողջության, քաջության, տանջանքների, զրկանքների գնով կոչումների, պաշտոնների, մեծ հարստության հասած մարդիկ երբևիցե պատասխանատվության զգացում, խղճի խայթ ունենում են, թե՞ ոչ…Իմ կարծիքով նրանք մշտապես առավել ևս պատասխանատվություն պետք է զգան կամ գոնե բարոյական աջակցություն ցույց տան նրանց, մշտապես կիսեն նրանց հոգսերը:
Բայց նրանք զգո՞ւմ են…Կզգան արդյո՞ք երբևիցե…»:
Հայաստանի գրողների միության 16-րդ արտահերթ համագումարում ընդունվել է նոր կանոնադրություն, իսկ ՀԳՄ նախագահ է վերընտրվել Լևոն Անանյանը։
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը (https://www.facebook.com/science.and.finance/posts/508559582559922) դոկտոր Վարդգես Դավթյանի (ԱՄՆ) աջակցությամբ հայտարարում է սոցիոլոգիական հետազոտական դրամաշնորհային մրցույթ՝ «ՀՀ երիտասարդ գիտնականների խնդիրները» թեմայով։ Հետազոտության արդյունքները պետք է հրապարակվեն Scopus և Web of Knowledge – Thomson Reuters շտեմարանների կողմից հաշվառվող գիտական պարբերականներում, ինչպես նաև ներկայացվեն զանգվածային լրատվամիջոցներում:
Ցանկալի է, որ հրապարակման ամսագիրն ունենա Ազդեցության գործակից (Impact factor)։ Դրամաշնորհի տևողությունը` 3-6 ամիս։ Աշխատանքի կատարման համար կհատկացվի մինչև 600 000 դրամ` երկու հավասար մասնաբաժիններով` աշխատանքի կատարման սկզբում և ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում։ Հայտերն ընդունվում են մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ: https://www.facebook.com/science.and.finance/posts/508559582559922
Երեւանցի 13-ամյա շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված փառատոնի արագ շախմատի մրցաշարում 10 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ նվաճեց առաջին մրցանակը. այս մասին տեղեկացնում է armchess.am-ը։
Մի ուրվական է շրջում Հայաստանում. դա գիտնականի ուրվականն է: Իսկ պատմությունը ցույց տվեց, թե ինչեր կարող են անել «ուրվականները» կամ նրանք, ում, ուղիղ իմաստով, ուրվականի են փորձում վերածել: Բավակա՛ն է արդեն, լիուլի լցվել է համբերության բաժակը,- ասում են գիտնականները: —Գիտության հանդեպ կառավարության քաղաքականությունն անցել է արդեն թույլատրելիի և անթույլատրելիի բոլո՛ր սահմանները:
1938 թվին Սովետական միությունը, հասկանալով, որ շուտով մտնելու է պատերազմի մեջ, գիտակցելով, թե ուր է հասցնելու գիտության անտեսումը, մշակեց նոր ռազմավարություն, ըստ որի՝ առաջնահերթ կարևորության խնդիրներից մեկը համարեց գիտության վիճակի բարելավումը: Նա հրաման տրվեց պրոֆեսորի աշխատավարձը դարձնել մինիստրի աշխատավարձի չափ և նրան տալ բազում արտոնություններ: Հարց՝ ի՞նչ հրաշք էր դա, և ի՞նչ ճանճն էր խայթել սովետի կառավարությանը: Շատ պարզ՝ մինչ պատերազմը ինքնագիտակցության եկած, այնուհետև՝ պատերազմի հենց առաջին թափից համարյա ողջ ռազմական ռեզերվը կորցրած կառավարության զոմբիացած ուղեղներում հանկարծ տրամաբանական զարթոնք առաջ եկավ:
Մեր նորանկախ երկիրն էլ անցավ պատերազմով, իսկ մեր գիտնականները, ո՛չ թե նախարարի աշխատավարձով, այլ անվարձահատույց և կամավոր, լծվեցին զենքի ստեղծման և նույնիսկ արտադրման գործին: Շատերն անգամ պատերազմից հետո տարիներով շարունակեցին կատարելագործել պատերազմի կոչով ստեղծած զենքն ու անվերջ դիմել իշխանություններին՝ նոր մշակումներ ու փորձարկումներ անելու և, դրսից առնելու փոխարեն, բանակը սեփական զենքով սպառազինելու առաջարկով, բացատրելով որ՝ 1. դրսից գնածը շատ ավելի թանկ է նստում, 2. եթե պատերազմ լինի, չենք կարող համոզված լինել, թե կգործի ներկրման այդ ուղին:
Ավաղ, մեր ղեկավարության ուղեղներում առանձնապես ոչ մի զարթոնք տեղի չի ունենում: Գիտության ու գիտնականի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը մնում է նույնը, գիտնականը շարունակում է մնալ ամենախոցելի, ամենամինիմալ վարձատրվող խավը, որի հանդեպ չկա երբեմնի հարգանքը, որը չունի երբեմնի արտոնությունները:
Էլ չխոսենք գիտնականների հանդեպ ցուցաբերած անհարգալի՛ց վերաբերմունքի մասին, նաև այն հակապատկերի, ինչը նրանք ստանում են արտասահմանում: Մեր պրոֆեսորները, եթե առիթ է լինում անդրադառնալու Հայաստանում և արտասահմանում գիտական աշխատանքով զբաղվելու տարբերություններին, առաջին հերթին հիշում են արտասահմանում իրենց հանդեպ արտահայտվա՛ծ հարգալից վերաբերմունքը, ինչը նրանց համար անսովոր ու խորթ է լինում սկզբում: Գիտնականներից մեկը պատմում էր, որ երբ Ճապոնիայում ինչ-որ տեղ ներկայացրել է փաստաթղթերը, հանկարծ այնպիսի հարգալից և արտահերթ ընդունելության է արժանացել, որ սկզբում կարծել է, թե թյուրիմացություն է տեղի ունեցել. սկզբի պահին նա չի պատկերացրել, որ այդ վերաբերմունքը հարուցել է պրոֆեսոր բառը, որը մեզ մոտ ոչ ոքի ոչ մի առանձնահատուկ բան չի ասում, և առաջին հերթին՝ կառավարությանն ու էլիտա կոչվող դատարկապորտներին:
Այդ նույն Ճապոնիայում և Չինաստանում, և Բրազիլիայում կամ ցանկացած ուրիշ՝ գիտությունը գնահատող երկրում, մեր գիտնականներին սիրով են ընդունում, ապահովում բարձր աշխատավարձով և խորին հարգանքով: Չինաստանն այսօր թռիչքային զարգացման տեմպ է գրանցում շատ պարզ պատճառով. քանի որ նա առաջ շարժվեց ճի՛շտ ռազմավարությամբ. նա չսկսեց բարեփոխումները ո՛չ սովյալներից, ո՛չ անտուններից, ո՛չ աղքատ խրճիթներից և ոչ էլ կատարեց գրպանների լցոնման հեղափոխություն… նա սկսեց տնտեսությունից, տեխնիկայից ու գիտությունից՝ այն հաստատ համոզմամբ, որ դա՛ է ճիշտ ճանապարհը՝ երկիրը հանելու չքավորությունից և թռիչքային սլացք ապահովելու: Նրանք շարժվեցին իմաստուն սկզբունքով, ըստ որի՝ «Պետք է ձկնորսին ո՛չ թե ձուկ տալ, այլ՝ կա՛րթ, որ ձուկ բռնի»: Այսինքն՝ նա ոչ թե սկսեց նպաստներ բաժանելուց, այլ աշխատատեղեր ստեղծելուց և գիտության մասով ռեֆորմներից:
Եթե վերցնենք ոչ թե արտասահմանը, այլ ԽՍՀՄ-ը, կընդունենք, որ սովետի ժամանակներում ևս գիտնականի հանդեպ վերաբերմունքը անհնար է համեմատել մեր օրերի հետ: Գիտնականն օգտվում էր շատ և շատ արտոնություններից, որոնց վերականգնելու հրամայականն այսօր կանգնած է օդում: Նա օգտվում էր հատուկ զեղչերից, հատուկ սպասարկումից։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վերացրին բոլոր տեսակի զեղչերը՝ մատնանշելով եվրոպական զարգացած երկրները, որտեղ նման զեղչեր չկան, սակայն մոռանալով մի կարևոր հանգամանք՝ այդ երկրներում գիտնականի աշխատավարձն այնքան են բարձրացրել, որ անհարմար է զեղչերից խոսելը: Իսկ մեր երկրում, որն իրեն սոցիալական պետություն է հռչակել, գիտնականն առաջինը պիտի օգտվի զեղչերից, քանի որ, ելնելով ստեղծված աբսուրդից, գիտնականն ամենացածր վարձատրվող, հետևաբար՝ ամենաանապահով խավն է: Գիտնականը պետք է ունենա երկարացված արձակուրդի իրավունք, նաև՝ պետությունը պարտավոր է հոգալ նրա առողջության խնդիրների հետ կապված ծախսերի մի զգալի մասը:
Իհարկե, «զեղչ» հասկացությունը գիտնականի համար կդառնա ամոթալի բան և գիտնականի անվանը պատիվ չի բերի, եթե շարժվենք «ձկնորսի և կարթի» տրամաբանությամբ, այսինքն՝ եթե գործեն հարկային արտոնություններ գիտական գործունեության համար՝ միջազգային գիտական դրամաշնորհները լիովին ազատվեն հարկերից, երկիր ներկրվող գիտական սարքերն ու սարքավորումները, ինչպես նաև գիտական հետազոտությունների համար անհրաժեշտ իրերն ու նյութերը ազատվեն մաքսային հարկերից և տուրքերից, եթե ստեղծվի արտոնյալ հարկային դաշտ, որպեսզի գործարարներին ձեռնտու լինի շոշափելի ներդրումներ կատարել՝ ինչպես հիմնարար գիտության, այնպես էլ կիրառական մշակումների, և ամենակարևորը՝ գիտատար արդյունաբերության մեջ: Ահա ա՛յս դեպքում արդեն, ինչպես զարգացած երկրներում է, գիտնականի համար նույնիսկ ամոթ կլինի խոսել որևէ զեղչից:
Ինչ կերպ էլ որ արվեն առաջին քայլերը, նպատակը մեկը պիտի լինի՝ վերականգնե՛լ գիտության հանդեպ հարգանքը, վստահությունը, աժանավայել վարձատրությունը, աժանավայել ծերության իրավունքը: Վերականգնե՛լ բոլոր այն արտոնությունները՝ լինեն դրանք զեղչեր, թե պարզապես գիտնականին վայել վարձատրություն, որոնցից օգտվում է յուրաքանչյուր իրեն հարգող երկրի գիտնական:
Մինչ Չինաստանն ու նախկինում աղքատ ուրիշ շատ երկրներ այսօր թռիչքով վեր են խոյանում, Հայաստանն արագ տեմպով վար է իջնում: Չե՞ք գիտակցում ու տեսնում դա: Սթափվե՛ք, պարոնա՛յք: Մի՞թե այդքան կուրացրել է ձեզ՝ կուտակելու մոլուցքը:
Նաիրա Վարդապետյան
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.