29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ABC News-ը հայտնում է, որ ԱՄՆ-ում փոխատեղումներ են սպասվում կարեւորագույն պաշտոններում:
Լեոն Պանետան զբաղեցնելու է պաշտպանության նախարարի պաշտոնը, նա ներկայումս ղեկավարում է Կենտրոնական հետախուզական վարչությունը: Իսկ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի զորակազմի հրամանատար, գեներալ
Դեվիդ Պետրեուսը նշանակվելու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնում: ԱՄՆ Պաշտպանության գործող նախարար Ռոբերտ Գեյթսը արդեն հայտնել է պաշտոնը թողնելու իր մտադրության մասին:
Ըստ լրատվականի նշանակումների մասին նախագահ Օբաման կհայտնի վաղը: Նոր պաշտոնները նորանշանակ ղեկավարները կզբաղեցնեն ամռանը:
Լուսինե Կեսոյան
Մարտի 17-ի հանրահավաքից սկսած՝ մի նոր ներկայացում սկսվեց: Պրեմիերան խաղացվեց հենց այդ օրը. ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մեծահոգաբար՝ ընդդիմադիրներին ադրենալինի որոշակի դոզա տալու համար թույլ տվեց իջնել Ազատության հրապարակ: Առաջնորդների գլխավորությամբ ընդդիմությունն իջավ Մատենադարանից, մի կիլոմետր քայլեց, մի կես ժամ սպասեց և մինչև ատամները զինված ոստիկանական զորքերի կողքով և թույլտվությամբ մտավ Ազատության հրապարակ:
Նույն ներկայացումը կրկնվեց նաև ապրիլի 8-ի հանրահավաքում: Սակայն այս անգամ արդեն Ազատության հրապարակի «վերանվաճումն» այլևս առաջին «վերանվաճման» համը չուներ. տեմպերն էլ էին արագացել` ընդդիմադիր զանգվածը հրապարակ մտավ մի 5 րոպե հետո` կարճատև բանակցություններից հետո: Ի դեպ, Ազատության հրապարակ մտնելով՝ Մատենադարանում հավաքված հանրահավաքավորների հոծ բազմությունն այլևս այն հոծ բազմությունը չէր. Ազատության հրապարակի տարողունակությունը թույլ տվեց ավելի իրատեսորեն գնահատել հանրահավաք եկածների թիվը. եթե Մատենադարանում կարելի էր ցրված կանգնելով տպավորություն ստեղծել, թե հոծ բազմություն է եկել, ապա նույնը չէր կարելի ասել Ազատության հրապարակում. այստեղ տեսողական պատրանքներ չեն կարող լինել` ամեն ինչ աչքիդ առջև է:
Ըստ երևույթին, այս պահերը ֆիքսել են նաև իշխանությունները և, ի պատասխան «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի` Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու թույլտվության, այսօր տրվել է դրական պատասխան: Ընդդիմությունն այլևս պարտադրված չի լինի նույն ներկայացումն անդադար կրկնելու, ինչն իր մեջ անմիջական վտանգ է պարունակում, քանի որ նույնիսկ երկրորդ անգամից հետո նույն գործողության «համը կորցնելը» նշանակում է, որ հաջորդ անգամներն այդ ներկայացումը պարզապես վերածվելու է խեղկատակության: Փաստորեն կարելի է արձանագրել, որ իշխանությունները հերթական շնորհը մատուցեցին արմատական ընդդիմությանը՝ փրկելով նրանց վերջնական խայտառակությունից:
Ի դեպ, քաղաքապետարանի թույլտվությունը ևս պակաս խեղկատակային չէ: Այստեղ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու թույլտվություն տալը պատճառաբանել են այսպես՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության ապրիլի 28-ի միջոցառումը չի կայանալու: Ավելի մեծ խեղկատակություն, քան քաղաքապետարանի հիշյալ միջոցառումներն են այս հրապարակում, ուղղակի անհնար է պատկերացնել: Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլից դուրս գալու օրը նման մի բան էր տեղի ունենում հրապարակի կենտրոնում, մամբան խառնված էր սամբայի հետ, որոնք կատարում էին տարբեր տարիքի դպրոցականներ, իսկ անկյուններից մեկում րաֆֆիականներն էին իրականացնում իրենց միջոցառումը: Այդ ամենին երբ գումարում էինք նաև խաղտաբղետ այլանդակ խաղալիքները, Ազատության հրապարակի պատկերը պարզապես զարհուրելի էր դառնում: Եվ դա այն հրապարակն էր, որ նույն Լևոն Տեր-Պետրոսյանը Շարժման տարիների իր ելույթներում անվանում էր Հայդ պարկ:
Արաբական երկրներում տեղի ունեցող գործընթացի համատեքստում շատերն են խոսում այն մասին, որ այդ ցնցումները չեն շրջանցելու նաև հետսովետական երկրները, մասնավորապես` խոսքը Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի պետությունների, նաև` Ռուսաստանի մասին է: «Արաբական սինդրոմի» անկանխատեսելիությունը,
դրա կրկնության հնարավորությունն այլ երկրներում` հաճախ քննարկվող թեմաներ են նաև այն պատճառով, որ շատերս առայժմ չենք կարողացել ընկալել արաբական իրադարձությունների հնարավոր հետևանքները, մասշտաբայնությունը: Մի բան ակնհայտ է` այդ իրադարձությունների հետևանքով ոչ միայն կոնկրետ երկրներ են փոխվում, այլ նաև` ռեգիոնը, աշխարհը:
Միլիոնավոր արաբներ հոգնել են կառավարման արխայիկ ձևերից, դիկտատորներից, կոռուպցիայից: Բայց նույնիսկ արաբական երկրներից յուրաքանչյուրում զարգացումներն ունեն իրենց առանձնահատկությունները: Մուբարաքը հեռացավ, բայց Եգիպտոսի կառավարման համակարգը դեռևս շարունակում է ավտորիտար մնալ` ենթարկվելով զինվորականության դիկտատին: Եթե Թունիսի իշխանափոխությունը նմանվում էր անցյալ դարի 80-ականների վերջին Եվրոպայում տեղի ունեցած «թավշյա հեղափոխություններին», ապա Լիբիայում նույնիսկ միջազգային միջամտությունը ցանկալի և էֆեկտիվ արդյունք չի տալիս: Եթե չգտնվեն քաղաքական արագ լուծումներ, Եմենն ու Սիրիան կկանգնեն քաղաքացիական պատերազմի շեմին: Այս ամենը չի կարող չմտահոգել աշխարհի մյուս ավտորիտար ռեժիմներին, դրանց թվում` հետսովետական տարածքում: Արաբական դիկտատուրաների գոյությունը մի տեսակ լեգիտիմացնում էր նրանց ավտորիտարիզմը: Հիմա այդ վիճակը վերանում է: Տարբեր է ավտորիտար ռեժիմների արձագանքը:
Ռուսաստանում ուժեղացվում է վերահսկողությունը սոցցանցերի նկամամբ, Բելառուսում, ահաբեկչությունը բացահայտելու քողի տակ, թիրախ են դառնում ընդդիմադիրները, Ադրբեջանում բռնությամբ ցրվում է ընդդիմության հավաքի յուրաքանչյուր փորձ: Թուրքմենստանում իշխանություններն ավելի առաջ են գնացել` սահմանափակելով իրենց քաղաքացիների մեկնումը արտասահման, վերահսկելով մարդկանց, որոնց որդիները սովորում են եվրոպական ԲՈւՀ-երում: Հայաստանում թմբկահարվում են կոռուպցիայի դեմ պայքարի, գյուղի նկատմամբ հոգածություն ցուցաբերելու մասին թեզերը: Բայց նաև իշխանությունը մեղմացրել է վերաբերմունքն ընդդիմության հանդեպ, հրապարակավ բավարարվում են նրա որոշ պահանջներ, ակտուալ է դարձել երկխոսության թեման:
Իրականության մեջ ավտորիտար ռեժիմներն ունեն երեք վարկած: Առաջին`ավելի խորացնել կառավարման ավտորիտար մեթոդները` այս պահին վերահսկելի դարձնելով վիճակը, սակայն խորացնելով իշխանություն-հասարակություն հակադրությունը, Երկրորդ՝ կատարել իմիտացիոն բարեփոխումներ` ժամանակ շահելու նպատակով, գիտակցելով, որ առանց քաղաքական բարեփոխումների` հնարավոր չէ կոռուպցիայի դեմ պայքար կամ մարդկանց կյանքի որակի բարձրացում, Երրորդ`կատարել համակարգային բարեփոխումներ` քաղաքական և տնտեսական հարաբերություններում մրցակցային միջավայր ձևավորելու նպատակով, ռեժիմների բացվածությունը ապահովելու, դատարանների անկախությունը անշրջելի դարձնելու հեռանկարով: Յուրաքանչյուր ռեժիմ ինքն է ընտրելու զարգացման իր տարբերակը` դրանով էլ կանխորոշելով այս կամ այն երկրի սոցիալ-քաղաքական հարաբերությունների հեռանկարը:
Լուսինե Կեսոյան
Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի ստեղծելիք «Երևանցիներ» անունը կրող հասարակական կազմակերպության մասին խոսակցություններն ակտիվացան հատկապես Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությունից հետո: Թոխմախի Մհերը հայտարարում էր, որ, հասարակական կազմակերպությունից բացի, նաև նույնանուն կուսակցություն է ստեղծելու: Ենթադրվում էր, որ սա լինելու էր բավական հզոր և ազդեցիկ կառույց` ի զորու լուրջ դերակատարում ունենալ առաջիկա ընտրություններում:
Թոխմախի Մհերը մի տեղ էր հավաքելու Երևանի «ավտարիտետներին», այսինքն` նրանց, ում միջոցով այս երկրում իրականացվում են ընտրական գործընթացները: Յուրաքանչյուր թաղամաս հայտնի է իր, այսպես ասած, հեղինակություն վայելող մարդկանցով. «ավտարիտետ» կոչվածները հիմնականում, ճիշտ է, գողական աշխարհի ներկայացուցիչներ են, սակայն հայաստանյան ներկա իրականության պայմաններում հարցերը լուծվում են հենց այս մարդկանց միջոցով: Սակայն արդեն տևական ժամանակ է, ինչ Թոխմախի Մհերից և նրա ծրագրերից որևէ նորություն չկա: Մհեր Սեդրակյանն ու նրա «Երևանցիներ»-ը անցել են ընդհատակ:
Մեր տեղեկություններով, Թոխմախի Մհերի այսօրինակ վարքագիծը բավականին հիմնավոր է և պատճառաբանված: Բանն այն է, որ «Երևանցիներ» նախագիծը Թոխմախի Մհերի համար յուրահատուկ «զենք» էր` իշխանությունների ուշադրությունն իր նկատմամբ մշտապես վառ պահելու համար: Թաղապետի պաշտոնը թողնելուց հետո Սեդրակյանը պետք է նոր` իրեն արժանի մեկ այլ պաշտոնի տեր դառնար: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա մեծ ծառայություններ է մատուցել իշխանություններին 2008-ի նախագահական ընտրությունների ընթացքում: Սակայն ժամանակն անցավ, և նախատեսված պաշտոնն այդպես էլ չգտավ տիրոջը: Իսկ Սեդրակյանն այն անձնավորությունը չէր, որին այդքան հեշտությամբ շրջանցեին: Դա էր պատճառը, որ Բեգլարյանի պաշտոնանկությունից հետո նոր թափ առան խոսակցությունները «Երևանցիներ»-ի մասին և, ենթադրելի էր, որ եթե դրա մեջ մտնի նաև «տուժած» Բեգլարյանը, ով պակաս «ավտարիտետ» չէր որպես Չոռնի Գագո, ապա «ավտարիտետները» կարող էին ուզածին հասնել: Բաղրամյան 26-ում, սակայն, որոշում է ընդունվում այլևս չհետաձգել Սեդրակյանի «փոխհատուցումը» և թույլ չտալ «Երևանցիներ» պրոյեկտի հետագա ծավալումը: Սեդրակյանին է տրվում փայտ ներկրելու քվոտան: «Երևանցիներ»-ի ու Թոխմախի Մհերի ընդհատակ անցնելու հիմնական պատճառը հենց փայտն է:
Սեդրակյանը փայտը ներկրում է «Եվրոպա» ընկերության սեփականատեր Սերգեյի ՍՊԸ-ով, նրան տալիս է շահույթի որոշ մասնաբաժին, սակայն ներկրման քվոտան իրենն է, հիմնական շահույթը` նույնպես: Փայտ ներկրելու իրավունք ուներ նաև ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը` լեգենդար Սյամոն, սակայն ներկայումս, ըստ մեր տեղեկությունների, այս բիզնեսում նա այլևս նախկին թափը չունի: Քվոտան տրվել է Թոխմախի Մհերին` որպես քաղաքական դաշտում նրա վերահսկելիության երաշխիք: Այնպես որ, ըստ Սեդրակյանի «փայտային» բիզնեսի հաջողությունների՝ կարելի է նաև ենթադրություններ անել, թե «Երևանցիներ»-ը մեկ էլ երբ կփորձեն լույս աշխարհ գալ Երևանում: Ամեն ինչով հանդերձ, սա ևս մեկ անգամ վկայում է, թե Հայաստանում որքան վերահսկելի է քաղաքական դաշտը, և թե քաղաքական այս կամ այն պրոյեկտի ակտիվացման կամ պասիվացման հիմքում իրականում ինչ գործընթացներ են ծավալվում:
Գյուղնախարար Սերգո Կարապետյանի խորհրդական Կիմ Եգանյանը Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանի հայրն է: Կասկածի չենթարկելով գրեթե 80-ամյա ծերունու մասնագիտական որակները (չնայած մեզ չհաջողվեց ճշտել, թե ինչ մասնագետ է հայր Եգանյանը), ոչ մի կերպ չկարողացանք հասկանալ, թե նա ինչ խորհուրդ պիտի տա մեր գյուղնախարարին:
Արդեն օրինաչափություն է դարձել՝ քաղաքական գործիչը կամ հանրային ծառայողը հենց հասնում է թոշակի տարիքի, կա՛մ օգնական, կա՛մ խորհրդական են նշանակում նրան: Պարզ չէ, նրանց թիվը որևէ օրենքով սահմանափակվու՞մ է. այս հարցի պատասխանը չգիտեին մի շարք նախարարություններում (բնապահպանության, գյուղատնտեսության, կրթության և գիտության), ընդամենը հայտնեցին, որ իրենց նախարարն ունի երեք խորհրդական, իսկ Երևանի քաղաքապետը՝ 8 խորհրդական, նրանցից մեկն էլ՝ գլխավոր: Իսկ, ասենք, վարչապետը կամ ԱԺ նախագահը կարող են ունենալ անսահմանափակ թվով խորհրդականներ:
Եթե սա պարզապես աշխատավարձ ստանալու հնարք է մեր չարչրկված բյուջեից, որը մի կերպ լցնելու համար բազմաթիվ կառույցներ կանգ չեն առնում բարոյական ամենատարրական նորմերը խախտելու առջև, ապա ամոթ է՝ մերօրյա «խորհրդատուներից» ոչ մեկը գումարի կարիք հաստատ չունի, ինչպես, օրինակ, վարչապետի տխրահռչակ խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանը կամ Եգանյանի հայրը:
Ինչ խոսք, խորհուրդ տալու ունակ կամ արժանի մարդիկ կան, որոնք անցել են թոշակի, սակայն կարող են օգտակար լինել իրենց արժեքավոր խորհուրդներով. հատկապես նրանք, ովքեր գումարի կարիք չունեն, կարող են ձևավորել խորհրդականների կաբինետ, որտեղ թոշակի տարիքի նախկին պաշտոնյաները իրենց տարիների փորձն ու գիտելիքներն անվճար կփոխանցեն ըստ անհրաժեշտության, և որ ամենակարևորն է` իրենց անձի կարևորությունը կզգան՝ պատկառելի տարիքում անտեսված չլինելու այդքան նրբին խնդիրը կարգավորելով: Սա առաջարկ է, որի շուրջ, կարծում եմ, արժե մտածել:
Ռուզան Ավոյան
Լուսինե Կեսոյան
Ոստիկանության օրը հանրապետության նախագահի կողմից ամենաբարձր պարգևի արժանացավ Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնին կից պետական պահպանության վարչության պահպանության բաժնի ոստիկանության վաշտի ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Միքայել Նորիկի Հովսեփյանը: ՀՀ ոստիկանապետը տոնի նախօրյակին ասել էր, թե նրան ներկայացրել է պետական մրցանակի, որի արդյունքում, փաստորեն, սերժանտը միանգամից պարգևատրվեց Արիության մեդալով: Սա այն անձնավորությունն է, որ մարտի 29-ին վնասազերծեց «Կոնվերս» բանկի Նոր-Նորքի մասնաճյուղ ներխուժած ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանին: Ենթական դարձավ հերոս, ղեկավարը` հանցագործ:
Մեր հարցմանը Հատուկ քննչական ծառայության պատասխանը որևէ բան չավելացրեց: ՀՔԾ բավարարվեց` պատմելով այն նույն հեքիաթը, ինչ լրատվամիջոցները գրել էին հենց նույն օրը: Նոր-Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանին այդ քայլին դիմելու դրդապատճառների մասին ոչ մի խոսք…
Հասկանալով հանդերձ ՀՔԾ-ի` նախաքննության փուլում իրավապահի կատարած հանցագործության վերաբերյալ որակումներից զերծ մնալու մարտավարությունը, այնուամենայնիվ, չենք կարող որոշակի դիտարկումներ չանել` փորձելով փնտրել, թե ի՞նչը կարող էր ոստիկանության սպային մղել նման քայլ կատարելու:
Եվ այսպես, վարկած առաջին. Արթուր Հակոբյանը եղել է թմրանյութի ազդեցության տակ, դրա համար էլ դիմել է նման քայլի:Քանի որ սա շրջանառության մեջ էր դրվել հենց ոստիկանների կողմից, մենք այս հարցը նույնպես ուղղել էինք ՀՔԾ-ին, սակայն պետական պաշտոնյաների նկատմամբ գործեր հարուցող կանտորան ոչ մի խոսք չասաց այս առնչությամբ: Մեր հարցումներին ի պատասխան Հակոբյանին մոտ կանգնած մարդիկ կտրականապես հերքեցին այս վարկածը. ինչ-ինչ, բայց թմրանյութ նա չէր օգտագործում. «դա բացառվում է», ասաց նրան բավական մոտ մի անձնավորություն:
Վարկած երկրորդ. Արթուր Հակոբյանին փող է պետք եղել, հանցագործը սոցիալական ծանր վիճակում է գտնվել, ասենք, ընտանիքի հիվանդ անդամին հարկավոր է եղել թանկարժեք դեղորայք հասցնել կյանքը փրկելու համար և այլն: Հափշտակած գումարը կազմել էր 37 800 ՌԴ ռուբլի, 1 միլիոն 724 հազար դրամ, 385 եվրո. 6695 դոլար: Քիչ չէ, իհարկե, սակայն սա հաստատ այն գումարը չէր, ինչի պատճառով կարելի էր զրկվել այն ամենից, ինչ ձեռք էր բերվել տարիների ընթացքում: Իսկ պահպանության բաժնի պետը փոքր պաշտոն չէր և նա բավական ունևոր անձնավորություն էր. միայն Չեխովի փողոցում Հակոբյանին է պատկանում վեցհարկանի նորակառույց էլիտար շենք: Հակոբյանների ընտանիքը տարբեր բիզնեսներ ունի: Հայր Հակոբյանը` դեռ խորհրդային տարիներից զբաղվել է ժավելի բիզնեսով, ձեռք բերելով «Ժավել» մականունը, ապահովել իր զավակներին:Այնպես որ, ավազակային հարձակման դրդապատճառի այս մի վարկածը նույնպես կարելի է հերքել:
Վարկած երրորդ. Սա մի փոքր կատակի նրբերանգ ունի, սակայն անգամ լուրջ տոնով կարծիք լսեցինք, թե ենթադրվում է, որ գուցե նման մի վարկած առաջ քաշեն` Հակոբյանին ազատ արձակելու համար: Այս վարկածի համաձայն, իբր Արթուր Հակոբյանն ասել է, որ գնացել է իր աշխատողին ստուգելու, թե ինչպես է վերջինս իրականացնում բանկի պահպանությունը: Ինչպես տեսանք, աշխատողն իրեն արդարացրեց: Բայց ի՞նչ ստացավ դրանից ղեկավարը:
Վարկած չորրորդ և այս պահին ամենահավանականը. Հակոբյանը պարտք է եղել, այսպես ասած, «վիզ» փող է պետք եղել, հնարավոր է`տարվել է կազինոյում, թղթախաղում և այլն, մի խոսքով, վրան հաշվիչ է միացված եղել, դրա համար էլ դիմել է նման քայլի: Սրան էլ հակադարձվում է այն պնդումը, թե ընտանիքը ունևոր էր և պարզապես հնարավոր չէր, որ եթե նա հորը կամ եղբորը ասեր, նրանք չտային: Այս մի վարկածը մի փոքր նման է երկրորդ վարկածին, բայց միաժամանակ տարբեր. մի բան է` ուղղակի գումարի կարիքը, այսինքն` սոցիալական ծանր վիճակը, մեկ այլ բան` «տալիքը»: Ասում են նաև, թե նա իր ենթակաների երկու երեք ամսվա աշխատավարձն է խաղացել ու տանուլ տվել խաղատանը,որը շտապ հետ բերելու համար դիմել է նման քայլի:
Եվ վերջապես` վարկած հինգերորդ, և ամենաանհավանականը` որը Հակոբյանին ճանաչողները առաջ քաշեցին տարբեր քննարկումներից հետո. ոստիկանության սպան նման քայլի դիմել է ազարտից ելնելով: Վերջինիս ճանաչողներից մեկը հայտնեց, թե Հակոբյանը բավական ֆիկստուլ անձնավորություն էր: Չի բացառվում, որ վերջինս նման քայլի դիմած լինի ուղղակի գրազի պատճառով:
Թե վարկածներից ո՞ր մեկը կարդարացնի իրեն կամ ՀՔԾ-ն ի՞նչ նոր վարկած առաջ կքաշի քննության ընթացքում, կերևա առաջիկայում: Սակայն անկախ դրդապատճառներից, փաստն այն է, որ տեղի ունեցածը պարզապես խայտառակություն է, հատկապես հաշվի առնելով, որ նման քայլի դիմողը ոստիկան է, ոստիկանության սպա, այն համակարգի ներկայացուցիչը, որի ղեկավարի ուշք ու միտքը իր ղեկավարած կառույցի հեղինակության բարձրացումն է: Ի դեպ, Արթուր Հակոբյանի եղբայրներից մեկը դիրիժոր է, մյուսն էլ ԱԱԾ պաշտոնյա, ով նույնպես ինչ որ տեղ տուժեց եղբոր պատճառով:
Վրաստանում, Սուրբ Զատիկի կապակցությամբ, համաներման են ենթարկվելու ավելի քան հարյուր բանտարկյալներ, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Համաներման հանձնաժողովի նախագահ Ելենա Թևթորաձեն հայտարարել է, որ որոշ բանտարկյալների պատժաժամկետը կրճատվելու է մոտ 2 անգամ: «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ համաներման են ենթարկվել հիմնականում նրանք, ովքեր դատապարտվել են թմրանյութերին առնչվող հանցագործությունների համար:
Թևթորաձեն ընդգծել է, որ համաներման են ենթարկվել նաև 14 կանայք և մեկ անչափահաս: Առաջիկա օրերին հանձնաժողովի որոշումը կհաստատի նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:
Վեց ամիս առաջ, Սահակաշվիլու որոշմամբ, համաներման ենթարկվեցին 200 հոգի:
Հայաստանի Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ Ադրբեջանը պաշտոնական դիմում կուղարկի Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն և Եվրամիություն։
Համապատասխան դիմումն այժմ պատրաստման ընթացքի մեջ է։
Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի Ռադիացիոն խնդիրների ինստիտուտի տնօրեն Ադիլ Ղարիբովը ադրբեջանական 1news.az գործակալության հետ զրույցում ասել է, որ Վրաստանը և Թուրքիան ևս պաշտպանում են իրենց տեսակետը։ «Երկրի համապատասխան գերատեսչությունները և հաստատությունները շրջակա միջավայրի վրա ատոմակայանի գործունեության ազդեցության մասին տեղեկություն են հավաքում։ Այսօր այդ հարցը քննարկվում է նաև Թուրքիայում և Վրաստանում: Կարծում եմ, որ մի շարք քննարկումներից հետո մենք ընդհանուր հայտարարի կգանք։ Հույս ունենք, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը և Եվրամիությունը ևս Ադրբեջանին կաջակցեն այդ հարցում» – ասել է Ղարիբովը:
Այսօր Ազգային ժողովում հայտարարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հարցին, նշել է, որ քրեակատարողական հիմնարկներում բենզինը թմրանյութի դեր է կատարում: Արդարադատության նախարարություն կալանավայրեր հակասությունը սկսվեց այն ժամանակից, երբ այդ հիմնարկները դե յուրե անցան արդարադատության համակարգ, իրականում մնալով, ոստիկանության իրավասության ներքո. և հիմա այդ պայքարը թեկուզ ոչ տեսանելի շարունարկվում է, ու երկուստեք առիթը բաց չեն թողնում:
Հարցին, թե վերջին տարիներին բանտերում մահացության թիվն աճել է, նախարարն ասաց. «Այդ մահացությունների մի մասը պայմանավորված է մի հիվանդության հետ, որը, նաև պետք է հնչեցնել, թմրամոլության մի տեսակ է, որը ձեռք է բերվում բենզինի և որոշակի այլ նյութերի խառնուրդով և որի ռիսկայնությունը բավական բարձր է: Այսինքն՝ իրականում այսօր բենզինը կատարում է թմրանյութի դեր, և այսօր այդ խնդիրը կա»: Սակայն նրա կարծիքով, ՔԿՀ-ներում մահացության դեպքերի աճը մասամբ կապված է այնպիսի հիվանդությունների հետ, որ անգամ դրսում է դժվար կանխել:
ՔԿՀ-ների խնդիրների մասին խոսելիս՝ նախարար Թովմասյանը նաև նշեց, որ վերջին երեք տարում Հայաստանի ՔԿՀ-ներում սպանության դեպք չի եղել, իգական սեռի անչափահաս դատապարտվածներ չկան: Իսկ Վերջին տարիներին չորս ինքնասպանության դեպք է եղել, բոլորի դեպքում էլ գրություն է թողնվել՝ ինքնասպանության համար որևէ մեկին չմեղադրելու կոչով:
Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է Լիբիայում ռազմական գործողություններ սկսել մի քանի ժամվա ընթացքում, հայտնել է Agence France-Presse գործակալությունը:
Գործողությունների բնույթի մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան, սակայն գործակալությունը մի քանի օր առաջ հայտնել էր, որ Ֆրանսիան պատրաստվում է օդային հարվածներ հասցնել Լիբիային , որտեղ քաղաքացիական պատերազմ է ընթանում:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երեկ մի բանաձև է ընդունել, որով պահանջել է անհապաղ հրադադար հայտարարել Լիբիայում: Փաստաթուղթը միջազգային հանրությանը թույլ է տալիս դիմել գրեթե ցանկացած քայլի` Լիբիայի խաղաղ բնակչության հանդեպ կիրառվող բռնությանը վերջ տալու համար:
Իսկ ահա Մուամար Քադաֆիի կողմնակիցները հայտարարել են, որ ՄԱԿ-ի բանաձևը սպառնում է ազգային միասնությանը, քանի որ լիբիացիներին կոչ է անում սպանել միմյանց: Ավելի վաղ Տրիպոլիից զգուշացրել էին, որ ռազմական գործողությունների դեպքում իրենք կսկսեն ռմբակոծել քաղաքացիական ինքնաթիռներն ու նավերը: Ներկայումս իրավիճակը Լիբիայում շատ լարված է: Այսօր առավոտյան Քադաֆին խոստացել է գրավել Բենղազին, որն ընդդիմադիրների «մայրաքաղաքն» է դարձել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.