29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Եթե Հայաստանում սահմանված լիներ «Մամուլի թշնամի» մրցանակը, ապա հաստատ բաժին կհասներ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Այս մարդու կառավարման տարիներին փակվեց երկրի միակ անկախ հեռուստաընկերությունը: Եթե այդ փաստը կարելի էր բացատրել ոչ այնքան ազատ խոսքի թշնամի լինելու հանգամանքով և վերագրել իշխանությունը պահպանելու մոլուցքին, ապա հիմա Քոչարյանն իշխանությունը պահելու խնդիր, կարծես թե, չունի և կարող էր մոռանալ ԶԼՄ-ներն էլ, նրանց հետ` հին հաշիվներն էլ:
Բայց` չէ, Քոչարյանն, ըստ ամենայնի, իսկապես ազատ խոսքի թշնամի է՝ նույնիսկ պաշտոնական կարգավիճակից դուրս, նախկին նախագահի կարգավիճակում:
Նա աջ ու ձախ դատի է տալիս թերթերին` պահանջելով աստղաբաշխական գումարներ: Նրան գումարներն, իհարկե, պետք չեն. ըստ ոչ պաշտոնական տվյալների` նրա կարողությունը գերազանցում է Հայաստանի տարեկան բյուջեն:
Քոչարյանի խնդիրը թերթեր փակելն է, մամուլին` լռեցնելը: Նա շատ լավ գիտի, որ թերթերը գտնվում են խղճուկ ֆինանսական վիճակում, և իր դատական հայցերով փորձում է լուծել նրանց վերջնականապես լռեցնելու հարցը: Իսկ գուցե Քոչարյանը ապագա քաղաքական պլաննե՞ր է մշակում և ազատ ԶԼՄ-ներն այդ պլանների իրականացման գլխավոր խոչընդո՞տ է համարում: Այդպես է, թե ոչ, ցույց կտա ժամանակը:
Նույնը վերաբերում է նաև օլիգարխներին, ովքեր իշխանության ձեռքին մահակ են` կախված ազատ մամուլի գլխին: Որևէ օլիգարխ երջանիկ կլիներ, նույնիսկ փող կտար թերթերին, բայց նրանց դեմ հայց չէր ներկայացնի դատարան: Բայց նրանց հրահանգված է հանդես գալ տուժածի, վիրավորվածի դիրքերից:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մտահոգված է Հայաստանում ստեղծված տխուր պրակտիկայով, երբ իշխանությունն օգտագործում է իր ռեսուրսները, օլիգարխների ծառայությունները և դատավորների կամակատարությունը` ազատ խոսքը լռեցնելու համար:
Հուսալ, թե ինչ-որ հրաշքով վիճակը կշտկվի` միամտություն կլինի:
Իշխանությունները պետք է քաղաքական կամք ցուցաբերեն, օրենսդրական հստակեցումներ անեն` մամուլի ազատությունը տարբեր տեսակի ոտնձգություններից պաշտպանելու համար:
Պաշտոնյաները պետք է սովորեն, որ ԶԼՄ-ներն իրենց կարող են քննադատել, պահանջել իրենց պաշտոնանկությունը, երբեմն` լինել նաև սուբյեկտիվ:
Եթե մեր պաշտոնյաներն ունենան քաղաքական այդ մշակույթը, ԶԼՄ-ներն էլ ավելի պատասխանատու կդառնան: Պատասխանատու` բառի դրական իմաստով, այլ ոչ` իշխանության ճաշակին և գծած չափանիշներին համաձայն:
ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ՎՊ-ն պատրաստվում է ստուգումներ անցկացնել սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններում:
Իշխան Զաքարյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի կողմից խնդիր է դրվել ուսումնասիրել նպաստների բնագավառը հանրապետության ողջ տարածքում: Իսկ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ընդգծել է, որ բոլոր ոլորտներում` մասնավորապես սոցիալական ոլորտում կոռուպցիոն ռիսկերը և խախտումները անթույլատրելի են:
Ըստ Իշխան Զաքարյանի` Վերահսկիչ պալատը լայնածավալ ստուգումներ է սկսելու պետական նպաստների հաշվարկման և տրամադրման գործընթացի, ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների, ընտանեկան, մինչև երկու տարեկան երեխաների խնամքի և այլ պետական նպաստների հատկացումների օրինականությունը պարզելու ուղղությամբ:
Իշխանության և ՀԱԿ-ի ներկայացուցիչների` երկխոսությանը միտված փոխադարձ հայտարարությունների համատեքստում, մի տեսակ աննկատ մնաց ԲՀԿ պատասխանատուների երեկ հնչեցրած հայտարարությունները:
Այդ կուսակցությունը ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը հանդես եկավ հայտարարությամբ, նրա գործընկեր Արամ Սաֆարյանը հարցազրույց տվեց «Ազատություն» ռադիոկայանին: Հրապարակային հայտարարությունների իմաստն այն էր, որ ԲՀԿ-ն ինքնուրույն է մասնակցելու խորհրդարանական առաջիկա ընտրություններին:
Այս հայտարարությունները նույնիսկ բնական կհամարվեին, եթե երկու ամիս առաջ թարմացված չլիներ կոալիցիոն հուշագիրը կամ էլ կոալիցիոն մեկ այլ կուսակցությունից` ՕԵԿ-ից, անընդհատ չհնչեին կարծիքներ` խորհրդարանական ընտրություններին միասնական կոալիցիոն ցուցակով մասնակցելու նպատակահարմարության մասին
Բացի այդ, միասնական ցուցակի ձևավորման անհրաժեշտության մասին խոսում է այն հանգամանքը, որ երեք կուսակցություններն ընտրություններից դեռ երկու տարի առաջ հայտարարեցին, որ նախագահական ընտրություններում սատարելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Մյուս կողմից, կոալիցիոն նոր հուշագիրն ինքը` թե բովանդակության, և թե ստորագրման ձևի առումով, նոր վիճակ չստեղծեց, ընդամենն ամրագրեց իշխանության մոնոլիտության պատրանքը: Ավելին, ԲՀԿ-ին հարկադրեցին ստորագրել այս փաստաթուղթը և բնական է, որ այս կուսակցությունն առիթ է փնտրում ` իր ինքնուրույնությունը, ինքնաբավությունը ցույց տալու համար:
Իսկ այդպիսի առիթներ այս օրերին լինում են` ինչքան ուզեք:
Մի կողմից նկատվում է, որ Սերժ Սարգսյանը փորձում է ձերբազատվել Քոչարյանի քաղաքական ժառանգությունից, մյուս կողմից` իշխանություն-ՀԱԿ երկխոսության նախադրյալներ կան: Երկու հանգամանքն էլ որոշակիորեն թուլացնում են ԲՀԿ-ի դիրքերը: Հայտնի է, որ ԲՀԿ –ի ձևավորման գործում երկրորդ նախագահն որոշակի դերակատարություն ունեցել է, մյուս կողմից` եթե գործող նախագահ Սերժ Սարգսյանին հաջողվում է որոշակի համաձայնության գալ Տեր-Պետրոսյանի և նրա թիմի հետ, կոալիցիոն գործընկերների պահանջն էապես նվազում է:
Այս համատեքստում պետք է դիտարկել ԲՀԿ գործիչների հայտարարությունները:
Իհարկե, դրանց հետևանքը գերագնահատել նույնպես չի կարելի:
Անկախ տարաձայնություններից` ԲՀԿ-ին ընդդիմադիր հեռանկար չի սպասվում, ավելին` այս կուսակցությունն, այսպես, թե այնպես, ինտեգրվելու է Սարգսյանի պատկերացրած նոր համակարգին: Պատահական չէ, որ ԲՀԿ գործիչներն իրենց հարցազրույցներում քննադատում են միայն կառավարությանը` անվերապահ աջակցություն հայտնելով գործող նախագահին, իսկ վերջինս էլ, գոնե արտաքուստ, արժևորում է կոալիցիոն իր գործընկերոջը` Գագիկ Ծառուկյանին Անվտանգության խորհրդի անդամ նշանակելով:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմել է նախագահ Սարգսյանին խնդրելով ներում շնորհել Սասուն Միքայելյանին.
«Մեծարգո պարոն նախագահ, միանալով խորհրդարանական կոալիցիոն քաղաքական ուժերի առաջարկին եւ մտահոգ լինելով մեր նախկին գործընկեր Սասուն Միքայելյանի առողջական վիճակով, խնդրում եմ Ձեզ քննարկելու նրան ներում շնորհելու հնարավորությունը»:
Սասուն Միքայլեյանը ձերբակալվել է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո, եւ դատապարտվել 8 տարվա ազատազրկման, զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքներով: Միքայելյանը սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի:
Սուրեն Սուրենյանց
«Միջազգային հանրությունը չէ, որ լուծելու է մեր խնդիրները։ Այդ խնդիրները մենք ենք լուծելու դրության թելադրած երկու ճանապարհներից մեկով՝ կա՛մ երկխոսությամբ ու ազգային համերաշխության կայացմամբ, կա՛մ էլ՝ ֆիզիկական առճակատմամբ, որի անկանխատեսելի հետեւանքները աղետաբեր կարող են լինել ժողովրդի ու երկրի համար։ Մենք նախընտրում ենք առաջին ճանապարհը եւ վստահ ենք, որ հասարակության գերակշիռ մեծամասնությունը նույնպես միանշանակորեն կողմնակից է այդ ճանապարհին։ Քաղաքական մարգինալների եւ արկածախնդիրների ծայրահեղ տրամադրություններին ավելորդ եմ համարում անդրադառնալ, որովհետեւ նախ՝ դրանք ամենեւին տիրապետող չեն, եւ երկրորդ՝ այդպիսի տրամադրությունները մեծ մասամբ խաբուսիկ են, քանի որ դրանց կրողները երբեք խոսքից գործի անցնելու ունակ չեն եւ, որպես կանոն, հակված են իրենց ցանկություններն իրականացած տեսնել ուրիշի ձեռքով։ Ես սրանցից որոշակիապես առանձնացնում եմ բազմաթիվ ազնիվ երիտասարդների, որոնց հեղափոխական տրամադրությունները պայմանավորված են բացառապես քաղաքական ռոմանտիզմով։ Մենք բոլորս էլ այդ տարիքում հիացած էինք Ֆիդել Կաստրոյով ու Չեգեվարայով»- քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտված ՀԱԿ հանրահավաքում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած այս պարբերությունն առանցքայինն էր այսօրվա հանրահավաքում։
ՀԱԿ առաջնորդի այսօրվա ելույթում նույնպես բացակայում էին «ավազակապետություն», «արտահերթ ընտրություններ» արտահայտությունները եւ շեշտը դրվում էր քաղաքական երկխոսության անհրաժեշտության վրա:
«Հետեւաբար, ըստ էության, մեր պահանջներից երկուսը կատարված են լիովին, իսկ մեկը՝ կիսով չափ, այն էլ ոչ թե բովանդակության, այլ միայն ժամկետի առումով։ Դա նշանակում է, որ երկխոսության հնարավորությունն առայժմ սպառված չի կարելի համարել, ուստիեւ առայժմ հիմք չկա փոխելու մեր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ Պատկերավոր ասած՝ երկխոսության դուռը եթե ոչ լրիվ բաց, ապա առնվազն կիսաբաց է։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ այն լրիվ բացվելու է մեկ ամսվա ընթացքում, ինչը մենք կարձանագրենք մայիսի 31-ին կայանալիք մեր հաջորդ հանրահավաքում, երբ այս հարթակից ձեզ իրենց երախտագիտության խոսքը կասեն Նիկոլ Փաշինյանը եւ Սասուն Միքայելյանը»,- ՀԱԿ քաղաքական կուրսն ուրվագծում է Տեր-Պետրոսյանը` մերժելով իրադարձությունների զարգացման հեղափոխական դրսեւորումները, ապացուցելով այն փաստը, որ վերջին շրջանում առկա է իշխանության եւ ընդդիմության գործողությունների ներդաշնակություն:
Հարկ է աձանագրել քաղաքական միանգամայն նոր իրավիճակը բնութագրող մի քանի հանգամանք.
Առաջին, իշխանությունն ու ՀԱԿ-ը փոխադարձաբար ճանաչել են միմյանց գոյությունը, հետեւաբար` գործողությունների քաղաքական լեգիտիմությունը: Սա հարաբերությունների նոր փիլիսոփայության արմատավորման կարեւոր նախապայման է:
Երկրորդ, առկա են բոլոր նախադրյալները` իշխանություն — ՀԱԿ երկխոսության կայացման համար: Ի տարբերություն ոմանց պնդումների` սա ոչ թե գործարք է, այլ քաղաքական արդիականացման, մրցակցության միջավայրի ստեղծման փորձ:
Երրորդ, քաղաքական հնարավոր երկխոսության կայացումը պատուհան է բացելու համակարգային բարեփոխումների իրականացման համար, ինչը դրականորեն ազդելու նաեւ է խորհրդարանական եւ նախագահական առաջիկա ընտրությունների որակի վրա:
Վերջին օրերին բուռն քննարկման նյութ դարձած Հայ ազգային կոնգրես-իշխանություն հարաբերություններին այսօր անդրադարձան նաև «Ազգային ինքնորոշում» (ԱԻՄ) կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանն ու «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Ըստ Պարույր Հայրիկյանի, ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը ողջունելի է որպես քաղաքական մոտեցում, բայց իր համար անընդունելի է, երբ իշխանության հետ համագործակցում է ՀԱԿ-ը, որը գործող իշխանությունների հետ բացառում էր երկխոսությունը՝ նրանց անվանելով թաթար-մոնղոլներ:
Իսկ Ռուբեն Հակոբյանի համոզմամբ՝ ՀԱԿ-ի արմատական դիրքորոշման փոփոխության պատճառն այն է, որ ՀԱԿ-ը հասկացավ՝ «այն քաղաքական կուրսը, որը որդեգրվել էր ՀԱԿ-ի կողմից, փակուղի էր տանում»: «Նման շարունակությունը նոր Մարտի 1-ի կբերեր: Իսկ հիմա նոր Մարտի 1 ակնկալելը հնարավոր չէ»,- ասաց նա: «Ժառանգության» ներկայացուցիչը համոզված է, որ իշխանության վրա դրսից ճնշում կար, և իշխանությունը չէր կարող չընդունել այն ձեռքը, որը մեկնել էր ընդդիմությունը: Իսկ ՀԱԿ-իշխանություն երկխոսության կազմակերպման գործում շատ նկատելի է եվրոպական կառույցների ներկայացուցիչների միջնորդությունը: Հայրիկյանի գնահատմամբ էլ՝ Սերժ Սարգսյանը շախմատիստի քայլերով է առաջ շարժվում և ապահովում է իր հաղթանակը, չնայած՝ արդեն իսկ հաղթանակած է, որովհետև քաղաքական մեծամասնության ղեկավարն է:
Բանախոսներն անդրադարձան նաև այն հարցին, թե իշխանության ինչին էր պետք ՀԱԿ-ի հետ համագործակցությունը: Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ երեք տարի իշխանությունը ցանկացել է ՀԱԿ-ին արմատականության դաշտից դուրս բերել, ինչը նրան հաջողվել է: «Հայ-թուրքական և ղարաբաղյան խնդիրներում ՀԱԿ-ի նման դաշնակից իշխանությունը չունի: Եվ ես տեսնում եմ, որ այս համագործակցությունն ապագա ունի»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը:
Ինչևէ, և՛ Ռուբեն Հակոբյանը, և՛ Պարույր Հայրիկյանը վստահ են, որ ՀԱԿ-ը և իշխանությունը միմյանց հետ սիրաբանում են և նույնիսկ սիրաբանում են արժանապատվորեն:
«Ինչ վերաբերում է անհարգելի բացակայություններին, ապա, ինչ խոսք, խիստ բացասական եմ գնահատում դրանք և ուզում եմ նշել, որ արդեն իսկ հանձնարարել եմ, որպեսզի այն պատգամավորների աշխատավարձից, որոնք անհարգելի բացակայել են, յուրաքանչյուր օրվա համար կատարվեն պահումներ»,- խորհրդարանի նիստերից անհարգելի բացակայող պատգամավորների մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Շատ լավ է, որ պարոն Աբրահամյանին հուզում է անպարտաճանաչ պատգամավորների վարքագիծը: Նույնիսկ կարելի է ասել` դա նրա համար պատվի հարց է, որովհետեւ որոշ երեսփոխաններ չնկատելու են տալիս, որ խեղճուկրակ Տիգրան Թորոսյանին փոխարինելու է եկել ամենակարող Արգամիչը ու շարունակում են իրենց քեֆով գալ գործի: Բայց դե, պատժի ձեւը Աբրահամյանը սխալ է ընտրել: Այդպես պատժում են հիմնարկի պետերը: Ասենք, Արգամիչն այդ մեթոդը թերեւս հաջողությամբ կիրառել է իր նախկին հիմնարկներից մեկում: Բայց սա պառլամենտ է ու խոսնակի իրավունքներն էլ, ըստ օրենքի, շատ քիչ են ավելի մյուս 130-ի իրավունքներից:
Այս խնդիրը, սակայն, շատ ավելի հետաքրքիր կողմ էլ ունի: Չհաշված մի քանի պատգամավորի` մնացածի համար աշխատավարձը չնչին մի բան է: Պատգամավորներից շատերը մեծ սիրով կհամաձայնեն չստանալ այդ փողը` միայն թե նույնիսկ երեք շաբաթը մեկ խորհրդարան ոտք չդնեն:
Մեր խորհրդարանի նման որակը, անհարգելի բացակայությունները շատ ավելի խորքային պատճառ ունեն, որի մասին պարոն Աբրահամյանը գերադասում է չխոսել, որովհետեւ ինքը կարող է խոսնակ լինել հենց նման որակ ունեցող խորհրդարանում:
Իսկ խորքային պատճառն այն է, որ պատգամավորների մի զգալի մասը բիզնեսմեն է ու հիմա էլ շարունակում է բիզնեսով զբաղվել` օրենքի վրա թքած ունենալով: Նրանց համար իրենց բիզնեսը շատ ավելի կարեւոր է, քան «կոճակ» սեղմելը, իսկ մանդատն էլ «տանիքի», ապահով «տանիքի» նման մի բան է: Բայց նման բարդ թեմաներով պարոն Աբրահամյանին չծանրաբեռնենք` նրան ընդամենը մի պրակտիկ խորհուրդ տալով: Անպարտաճանաչ պատգամավորներին փողով մի պատժեք` անարդյունավետ է, նրանց «անկյուն» կանգնացրեք` մի ոտքի վրա: Համ էլ` պատգամավորներից շատերն իրնց չգնացած դպրոցի կարոտը կքաշեն:
Արդյո՞ք մենք լավ ենք ապրում, գո՞հ ենք երկրում ստեղծված վիճակից:
Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ այս հարցերը բացասական պատասխան ունեն: Ընդ որում, նույնիսկ իշխանության ներկայացուցիչները չեն ասում, որ մեր վիճակը վարդագույն է, նրանք էլ են նշում հազար ու մի պրոբլեմ` դրանց պատճառներն, իհարկե, փնտրելով իրենցից, իրենց կառավարման որակից դուրս:
Եթե գոհ չենք մեր կյանքից, երկրի վիճակից, ուրեմն` փոփոխություններ ենք ակնկալում, ուզում ենք մի նոր բան, որը մեր կյանքն ավելի թեթև կդարձնի, առօրյան` բովանդակալից: Խնդիրն այն է, սակայն, որ «փոփոխություն» կոչվածի միասնական հասարակական ընկալում չկա:
Օրինակ, չինովնիկի պատկերացրած փոփոխությունը ենթադրում է սահմանափակ մի միջակայք, որտեղ իր էգոիզմն է` առաջխաղացման բնական ցանկությամբ: Ամբողջ խնդիրն այն է, որ միջակայքը, էգոն, առաջխաղացումը կապ չունեն հասարակության, նրա շահերի, ցանկությունների հետ, որովհետև համակարգին հարմարված չինովնիկը ոչ թե դա փոխելու, այլ` դրանում ամրապնդվելու ցանկություն, նպատակ ունի:
Օլիգարխը նույնպես փոփոխություն է ուզում, բայց այն իմաստով, որ մի տեղ «մուծվի»: Դա էլ փոփոխության մասնավոր ձգտում է, որովհետև օլիգարխին հետաքրքրում է այդ «մի տեղը», եթե նույնիսկ դրա անունը բյուջե չէ:
Ընդդիմության շուրջ համախմբված հասարակական հատվածի համար փոփոխություն կոչվածը միայն ու բացառապես իշխանափոխությունն է: Հասարակության այդ հատվածին անիմաստ է բացատրել, որ այլ տիպի փոփոխությունը նույնպես կարող է որակ տալ, որ փոփոխության անունը ոչ այնքան անձ է, որքան` վիճակ, նոր հարաբերություններում քաղաքացու արժեվորում և այլն:
Հասարակության մեծ մասի` չքաղաքականացված հատվածի համար «փոփոխություն» հասկացությունը սկսում է իր կենցաղից, շենքից, բակից, աշխատանքից: Այս մարդկանց ձգտումն ամենաբնականն է: Խնդիրն այն է, որ նրանց ցանկությունները, նպատակները ձևակերպված չեն, բերված չեն քաղաքական օրակարգ: Երբեմն այնպիսի տպավորություն է, որ մենք ունենք երեք` միանգամայն տարբեր Հայաստաններ: Այս Հայաստաններն իրար հետ կապված չեն, ավելին` նրանց միջև առկա կոնտրաստն ակնհայտ է: Մի Հայաստանում տնտեսական աճ է, մյուսում` հեղափոխական վիճակ, երրորդում` ժողովուրդն է` երկու Հայաստաններից օտարված, իր Հայաստանին սպասող:
Երրորդ Հանրապետության քաղաքական պատմությանը բնորոշ է իշխանություն-ընդդիմություն հակադրությունը:
Իրար ոչնչացնելու մոլուցքը, անհանդուրժողականությունը բնորոշ են եղել Հայաստանի բոլոր իշխանություններին և ընդդիմություններին:
Ասվածը հատկապես խոսուն է դառնում ընտրական գործընթացների ուսումնասիրման համատեքստում:
Բացառությամբ 1991 թ.-ի նախագահական և 1999 թ.-ի խորհրդարանական ընտրությունների` մնացածներն ուղեկցվել են սկանդալներով: Բոլոր դեպքերում` իշխանությունը հայտարարել է իր հաղթանակի մասին, ընդդիմությունը հրաժարվել է ճանաչել ընտրությունների լեգիտիմությունը: Նույնը վերաբերում է նաև 1995 և 2005 թթ.-ի սահմանադրական հանրաքվեներին: Որոշ դեպքերում մեր պետությունը կանգնել է քաղաքացիական բախումների տխուր փաստի առաջ: Եթե 1996 թ.-ի նախագահական ընտրություններից հետո բախումը սահմանափակվեց ընդդիմության կողմից խորհրդարանի շենքի գրավմամբ և նույն ընդդիմության որոշ ակտիվիստների կարճաժամկետ ազատազրկմամբ, ապա 2008-ի հակադրությունը պատճառ դարձավ տասը մարդկային զոհերի, հարյուրավոր մարդկանց ձերբակալության, քաղաքական համապարփակ ճգնաժամի:
Այս ամենի համատեքստում` վերջին շաբաթներին Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք որակապես կարող են փոխել մեր հանրային, քաղաքական կյանքը, դարձնել ավելի ռացիոնալ:
Երկրի նախագահն արժևորում է ընդդիմությանը, կարևորում է նրա ինստիտուցիոնալ կայացվածությունը, իշխանությունը կատարում է ընդդիմության պահանջները: Այսպիսի բան Հայաստանի նորագույն պատմության մեջ չի եղել: Հայաստանում չեմ հիշում նաև, որ ընդդիմության առաջնորդը հստակ բանաձևած լինի իշխանություն-ընդդիմություն երկխոսության անհրաժեշտությունը:
«Մենք բոլորս պետք է կարողանանք չարությանը հաղթել: Իսկ չարությանը կարողանում են հաղթել միայն ուժեղները։ Այսօր մենք ունենք ուժեղ իշխանություն, այսօր մենք ունենք ընդդիմություն, որը թույլ չի տալիս իշխանություններին՝ իրենց զգոնությունը թուլացնել, և համագործակցելով՝ մենք կարող ենք իրոք մեր երկրի համար ապահովել լուրջ հաջողություններ։ Այստեղ ևս մենք պատրաստ ենք առաջինը լինելու, պատրաստ ենք լիցքաթափման քայլեր կատարելու, և ես արդեն հանձնարարել եմ արդարադատության նախարարին՝ տալ առաջարկություններ»,-այսօր ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Այս տողերում, ըստ էության, շարադրված է Հայաստանի քաղաքական զարգացումների հեռանկարը, գոնե` առաջիկա ամիսների, ընտրական գործընթացների համատեքստում:
Երկրի ղեկավարն, ըստ էության, պաշտոնական հավաստիացում է տվել քաղկալանավորներին ազատ արձակելու հարցով:
Կասկածից վեր է, որ այս մեսիջն ադեկվատ արձագանքի կարժանանա Տեր-Պետրոսյանի շրջապատում:
Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Հայաստանում ձևավորվում է քաղաքական նոր մշակույթ, որը համահունչ կլինի երկրի զարգացմանը:
Հակադրության փոխարեն` մրցակցություն:
Առճակատման փոխարեն` երկխոսություն:
Սա է քաղաքական նոր մշակույթի իմաստը:
Սա ընդդիմության և իշխանության, Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի գործարք չէ: Ոչ էլ` իշխանության և ընդդիմության նույնականացում:
Սա ճանապարհ է, որը բերելու է քաղաքական և ընտրական ինստիտուտների վերականգնմանը, որի պարագայում հաղթողներն ու պարտվողները մնում են գործընկերներ` ազատ մրցակցության միջավայրում:
Լսել էինք, իսկ այսօր էլ համոզվեցինք, որ կինն էլ կարող է առաջարկություն անել կնոջը: Ավելին, առաջարկություն ստացածը դրա մասին հրապարակավ խոստովանել է: Նման բան կատարվել է Հայաստանի Հանրապետությունում, երկու բարձրաստիճան տիկնանց միջև: Բնականաբար, առաջարկություն անելիս և ստանալիս
կանայք միայնակ եղած կլինեին, և որևէ մեկն այդպես էլ չէր իմանա այդ առաջարկության մասին, եթե…
Իսկ եթե-ի պատճառն այն է, ինչ սովորաբար լինում է հակադիր սեռերի` միմյանց արված առաջարկությունների դեպքում. երբ ինչ-որ բան չի կիսվում, երբ իրար հետ չեն բարիշում: Կողմերը չեն բարիշել, կինը մերժել է կնոջ արած «անվայել» առաջարկությունը, և ահա հետևանքը՝ բոլորն իմացան դրա մասին:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի ղեկավար Թամար Պողոսյանին «կոռուպցիոն բնույթի առաջարկներ է արել» (ամեն դեպքում, նման բան պնդում է տիկին Թամարը, թեև Հրանուշ Հակոբյանն էլ այլ բան է պնդում), տիկին Թամարը մերժել է այդ առաջարկները, ինչը տիկին Հրանուշը, բնականաբար, չի ներել: Իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, իշխանական օղակներում տիկին Հրանուշի առաջարկները, որպես կանոն, ընդունվում են: Տիկին Թամարի սխալը հենց այստեղ է դրսևորվել. նա հաշվի չի առել այս իրողությունը:
Այսօր արդեն «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանը պաշտոնապես հայտարարել է իր հրաժարականի մասին: Սա ավելի շուտ ոչ թե հրաժարական էր, այլ հեռացում. այս առումով տիկին Թամարը բավական մեղմացրել է տեղի ունեցածը: Այն բանից հետո, երբ տիկին Թամարը մերժեց Հայաստանի չմերժվող կանանցից մեկի առաջարկը, մերժված կինը, այսինքն` Սփյուռքի նախարարը որոշեց հարձակման անցնել և հայտարարեց, որ հենց հիմնադրամի նախագահն է ոտքից գլուխ թաթախված կոռուպցիայի մեջ, որ իրեն միլիոնանոց աշխատավարձեր է գրել, փորձել է հիմնադրամի միջոցով փողեր լվանալ և այլն: Մի խոսքով, կինը հասավ իր նպատակին և իրեն մերժած կնոջը հանեց ասպարեզից: Ասպարեզից հեռացված կինը, իհարկե, փորձեց ինչ-որ բաներ անել` ապացուցելու համար, որ ինքը մեղավոր չէր, նամակներ գրեց իրենից վերև գտնվողներին, սակայն՝ ապարդյուն: Տիկին Թամարը բողոքում է, թե վարչապետի վերահսկողական ծառայությունը երկու անգամ ստուգումներ է արել իր «կանտորայում» և բռնել տիկին Հրանուշի կողմը` տալով «կողմնակալ և կողմնապահ եզրակացություն»:
Երկու բարձրաստիճան կանանց այս վեճին անդրադարձներ շատ են եղել: Ի սկզբանե էլ պարզ էր, թե «իգական» այս մենամարտում ով է հաղթանակ տանելու: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» անիմաստ կառույցը ձևավորվեց մինչև Սփյուռքի նախարարություն կոչվող ոչ պակաս անիմաստ կառույցի ձևավորումը: Երբ դեռ ասպարեզ չէր ելել Հրանուշ Հակոբյանը, Թամար Պողոսյանը կարող էր ինչ-որ տեղ «Մեկ ազգ, մեկ մշակույթի» իր տրա-լյա-լյան շարունակել, բայց երբ մի ամբողջ նախարարություն բացվում է նույն բնույթն ունեցող տրա-լյա-լյա անելու նպատակով, պարզ էր, որ մեկը տեղը պետք է զիջեր. իսկ զիջողը պետք է լիներ, բնականաբար, թույլը: Թամար Պողոսյանը եթե իսկապես ինչ-ինչ բնույթի առաջարկներ ստացել է, ապա պետք է այնքան շրջահայաց լիներ, որ այս փաստը հաշվի առներ:
Բայց այս կանանց մենամարտին անդրադառնալու հիմնական պատճառը գոնե ինձ համար ահա թե ինչն էր. այսօր Թամար Պողոսյանը սեփական փորձից քաղած որոշ եզրակացություններ է ներկայացրել լրագրողական հանրությանը: Արդեն նախկին պաշտոնյան, խոսելով իր` տարբեր ատյաններ ուղղած բողոքների և դրանց` այդպես էլ որևէ դրական արդյունքի չհասնելու մասին, հայտարարել է, թե՝ եթե ինքը ներքին խոհանոցի մարդ լինելով չկարողացավ իր խնդիրը լուծել, պատկերացնում է, թե ինչպիսին է շարքային քաղաքացիների վիճակը: Կանանց` իրար հետ հաշիվներ մաքրելու այս` արդեն տևական քաշքշոցի ընթացքում հնչած ամենախելամիտ բանը երևի թե սա էր: Հերթական անգամ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան բարձրաձայնում է ճշմարտություններ, սակայն, ցավոք, միայն այն ժամանակ, երբ ինքն է հայտնվում աննախանձելի վիճակում: Եվ, որ առավել ցավալի է, հերթական անգամ թե´ կանանց գզվռտոցից, թե նման ճշմարտությունների բացահայտումից տուժում է պետության հեղինակությունը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.