23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս մասին, Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀԿ պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը նշել է, որ Հայաստանի հանրությունը սահուն կերպով ընթանում է դեպի ընտրական երկրորդ փուլ, որը կմեկնարկի առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով, որին կհաջորդեն նախագահական, ապա Երևանի ավագանու ընտրությունները:
Ինչ վերաբորում է ընդդիմության` ՏԻՄ ընտրություններին չմասնակցելուն, Խոսրով Հարությունյանն այն կարծիքն է հայտնել, որ իրականում դա շատ լուրջ խնդիր է, և ընդդիմության չմասնակցությունը նշանակում, է որ ներքին կյանքը նրանց չի հետաքրքրում:
«Սա շատ լուրջ խնդիր է, դուք ճիշտ եք նկատում, որ ընդդիմությունը չի մասնակցում ընտրություններին, և նրանք այդ կերպ արտահայտում են, որ իրենց չի հետաքրքրում ներքին կյանքը: Սա շատ լուրջ խնդիր է, պետք է նշենք, որ ՏԻՄ ընտրությունները շատ կարևոր են նաև այլ ընտրությունների համար, քանի որ ամեն ինչ ձևավորվում է ներքևի օղակներում»,- նկատել ` բանախոսը:
Նրա խոսքով, ՏԻՄ ընտրությունները շատ կարևոր են, և բերելով Ֆրանսիայի օրինակը, Խոսրով հարությունյանը նշել է.«Սարկոզիի կուսակցությունը տանուլ տվեց ֆրանսիական ՏԻՄ ընտրություններում, և այդ ամենն արդեն իսկ ազդեց Սարկոզիի վարկանիշի վրա»:
Ըստ պատգամավորի` ՀՀԿ-ն, հավանաբար, Գյումրիի քաղաքապետի համար թեկնածու չի առաջադրի:
Այս տարվա մայիսի 3-ին` խորհրդարանական ընտրություններից առաջ, ես հայտնաբերել էի, որ իմ սեփականությունը հանդիսացող տանը գրանցված է Մարի Վրեժի Գևորգյանը, որին համապատասխան ծանուցումով հրավիրում էին ընտրական տեղամաս: Հետո պարզվեց, որ այդ աղջիկը իմ նախորդի նախորդ սեփականատիրոջ կողմից էր գրանցված, և ես կարող եմ նրան այդ գրանցումից հանել` այդպիսով . հնարավորություն չտալով իշխանություններին` օգտագործել այդ քաղաքացու տվյալները և հօգուտ իրենց ձայն գրելու: Գրանցումից հանելը տևեց այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ էր` այդ բովանդակությամբ իմ կողմից դիմում գրելու համար: Ինձ վստահեցրեցին, որ Մարին չի լինելու ընտրացուցակներում ոչ միայն առաջիկա նախագահական, այլև մոտակա ՏԻՄ ընտրություններում:
Խոստովանեմ` եթե հիմա կիսաաձակուրդային շրջան չլիներ, ես գուցեև կուզենայի հասնել ոստիկանության անձնագրային բաժին և անել այդ պարզ գործողությունը: Բայց այդ դեպքում ես իրավունք չէի ունենա բողոքելու այս` հնարավոր ընտրակեղծիքից: Իսկ արդյո՞ք մենք հաճախ հենց այդպիսի կեցվածք չենք ընդունում, չկատարելով մեր վրա դրված փոքր գործերը, մենք հաճախ ուրիշներից` նախևառաջ, իհարկե, իշխանություններից պահանջում ենք մեծ գործեր, որպեսզի խնդիրները լուծվեն միանգամից` «փաթեթով»: Պատկերավոր ասած, մեր վառած մոմի փոխարեն, ցանկանում ենք, որ ինչ-որ հրաշքով 100 հատ արևներ փայլատակեն: Բայց իշխանավորներին [ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխարհում) նման «փաթեթային» լուծումներ պետք չեն` նրանք առանց այդ էլ լավ են ապրում: Պարզապես որոշ տեղերում նրանք ստիպված են, պարտադրված են գնալ այդ լուծումների` մեր, քաղաքացիներիս, «փուլային» քայլերի ազդեցության տակ: Հակառակ դեպքում ոչ միայն լավ չեն ապրի, այլև ընդհանրապես գոլություն չեն ունենա:
Սեպտեմբերին նորից թեժանալու են խոսակցություններն ընտրությունների մասին, քաղաքական ուժերի ներկայացուցիչները, վստահաբար, կանդրադառնան նաև ընտրացուցակներին: Ընդդիմադիրներն, օրինակ, պնդում են, որ սխալ ցուցակների շնորհիվ իշխանությունը, ընտրությունները դեռ չսկսած, «մեռյալ հոգիների» պատկառելի պաշար ունի: Այդ առումով նշվում են տարբեր թվեր` սկսած 100-ից վերջացրած կես միլիոնով: Ապացուցել այս կամ այն թիվը դժվար է, բայց` որ իշխանությունն օգտվում է այդ անճշտություններից, իմ կարծիքով, անվիճելի է: Բայց ցուցակների մասին խոսակցությունները մի տեսակ «օդի մեջ են», ընդհանուր բողոքներ են իրավիճակից` համեմված էմոցիոնալ հռետորաբանությամբ: Դրա փոխարեն եկեք համատեղ օգտակար գործ անեք, սկսենք «Մաքրենք ընտրական ցուցակները» շարժումը [անունը, բնականաբար, պայմանական է] և առանց ընդդիմադիր «մանտրաների» ձանձրացուցիչ կրկնության, մեր միջոցով ազատենբ ցուցակները «մեռյալ հոգիներից» և պարզենք, թե իրականում քանի ընտրող կա Հայաստանում: Որ նրանք ավելի քիչ են պաշտոնական թվից, ակնհայտ է, բայց որքա՞ն:
Առավոտ
Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը հերքում է իր հրաժարականի մասին երեկ տարածված լուրը, բայց միաժամանակ կտրականապես չի հերքում առաջիկայում հրաժարական ներկայացնելու հնարավորությունը:
Մեկնաբանելով իր հրաժարական տալու մասին լուրը` Արայիկ Քոթանջյանը «Հայկական ժամանակի» թղթակցին ասել էր. «Ես այսօր քաղաքապետի մոտ մասնակցել եմ խորհրդակցության, այժմ էլ իմ աշխատասենյակից եմ ձեզ հետ խոսում, այս պահին այդքանը»: Նա նաև ասել էր, որ իր հրաժարականի մասին լուրերը հաճախակի են ինչ-որ մարդկանց կողմից շրջանառության մեջ դրվում, բայց դրանից ոչինչ չի փոխվում: «Հժ» թղթակցի այն հարցին, թե բացառում է, որ առաջիկայում կարող է հրաժարական տալ, Քոթանջյանը պատասխանել է. «Դեպքերը կզարգանան, կտեսնենք: Ամեն դեպքում սկի մարդը հավերժ չի, էլ ուր մնաց` աշխատանքը, խնդիրը դրանում չի: Բայց այս պահին, որևէ նման խնդիր չկա»: Այսինքն, Քոթանջյանի պատասխանը վկայում է, որ նրա հետագա պաշտոնավարման հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, որոնք դեռ նոր պետք է հանգուցալուծվեն:
Հայկական ժամանակ
Օգոստոսի 14-ին կայանալիք 16-րդ ընդհանուր ժողովում ձևավորելու է ընտրությունների վերահսկման hամակարգող կենտրոն՝ շտաբ: «Քաղաքը մերն է» Գյումրիի բարեփոխման քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
««Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության հանրային կապերի խումբը հայտնում է, որ շտաբի ստեղծման նպատակն է առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր 7 թեկնածուների գաղափարները հանրությանը հասցնելը, ընտրապայքարը հսկելը, ինչպես նաև ընտրությունների ընթացքն ու քվեների հաշվարկը վերահսկելը:
Ժողովի օրակարգային հարցերն են’ Գյումրու Ավագանու անդամության համար առաջադրված թեկնածուների ցուցակի ուսումնասիրությունը, քարոզարշավի գործողությունների պլանավորումը, օգոստոսի 22-ին «Կինո Հոկտեմբեր»-ի դահլիճում կայանալիք’ նախընտրական ծրագրի շնորհանդեսի կազմակերպումը, նախընտրական թիմային ծրագրի վերջնամշակման հարցերը և այլն:
Տեղեկացնենք, որ «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը հիմնվել է 2012 թվի մայիսի 18-ին’ Գյումրիում 2004 թվից ձեւավորված Գյումրու հանրային խորհրդի հենքի և գաղափարախոսության հիման վրա:
Նախաձեռնության նպատակն է Գյումրու արմատական բարեփոխումը, խնդիրների համակարգային լուծումներին մեկնարկ տալը, ինչի համար տեղական ինքնակառավարման և ավագանու աշխատանքի բարելավումը հիմնական գործիքներից մեկն են համարում նախաձեռնությունում:
Նախաձեռնության ակտիվիստները հասարակական, գիտական, մանկավարժական և գործարար աշխարհի ներկայացուցիչներն են, ովքեր տարիներ շարունակ աշխատել են իրենց ոլորտներում, իշխանություններում ներգրավված չեն եղել, ջանքեր են ներդրել տեղական ինքնակառավարման բարեփոխման համար և հիմա, հաշվի առնելով բազմաթիվ գործոններ ու հանրության կարծիքները, իրենց խմբից Գյումրիի ավագանու անդամության համար առաջադրել են 7 թեկնածու»:
Ուղիղ մեկ տարի առաջ ավարտվեց, իսկ ավելի ճիշտ՝ ընդհատվեց իշխանաթյան-ընդդիմություն երկխոսությունը։ Երեույթն ինքնին նոր էր և չնայած ոչ մի արդյունքի չհանգեցրեց, որպես փորձ, վստահ եմ, իր դրական ազդեցությունը կունենա մեր քաղաքական մշակույթի հետագա զարգացման վրա։ Ուսանելի կլինի, իհարկե, նաև հասկանալ, թե ինչու է այդ առաջին փորձը անհաջողության մատնվել։
Երկխոսությունն ընդհատելու առիթը հայտնի է՝ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի և նրա ընկերների հետ տեղի ունեցած միջադեպը, որին կողմերը տրամագծորեն հակառակ մեկնաբանություն են տալիս։ Եթե խոսենք զուտ այդ առիթի մասին, ապա իշխանության մեղքն այստեղ շատ ավելի մեծ է, բան Կոնգրեսինը։ Թեև ես չեմ հավատում, որ ՀԱԿ-ի երիտասարդներն իրենց զուսպ են պահել ոստիկանների հետ, առավել ևս չեմ հավատում պաշտոնական վարկածին, որն արտացոլված է առաջին ատյանի դատարանի վճռում։ Պետք էր տուգանել այդ երիտասարդներին մանր խուլիգանության համար և ամեն ինչ ավարտել։ Թե չէ դարձրեցին դարի դատավարությունը և տվեցին անհեթեթ պատժաչափեր, որոնք ինձ, օրինակ, աներկբայորեն համոզում են, որ դատարանը քաղաքական պատվեր է կատարում։
Բայց փորձենք պատասխանել հետևյալ հարցին՝ եթե չլիներ Տիգրան Առաքելյանի գործը, երկխոսությունը չէ՞ր ընդհատվի և հաջողությա՞մբ կավարտվեր։ Ինձ թվում է՝ այս հարցի պատասխանը բոլորին է հայտնի։ ՀԱԿ-ի համար հաջողություն կլինեին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները, իսկ իշխանության համար՝ եթե ոչ մի բան չփոխվեր։ Եղավ վերջինը, բայց ցանկացած բանակցություն արդյունավետ կարելի է համարել, եթե կողմերն իրար ինչ-որ բան են զիջում։ Բայց դրա համար բանակցողները պետք է գոնե մի փոքր հակվածություն ունենան որևէ բան զիջելու։ Այդ տեսանկյունից հիշենք ՀԱԿ-ի և կոալիցիայի «բանակցային դիրքերը»։ Կոնգրեսը հակված էր քննարկելու նախագահի հրաժարականի և խորհրդարանի լուծարման ծրագիրը՝ բաջ գիտակցելով, որ այն անիրագործելի է։ Ընդ որում, այդ ծրագիրը հիմնավորող 86 էջանոց փաստաթղթում, մասնավորապես, գրված էր, որ խորհրդարանը պետք է լուծարվի, որովհետև պատգամավորները, խախտելով օրենքը, զբաղվում են բիզնեսով։ Եթե հիմա նման փաստաթուղթ ստեղծվեր, ՀԱԿ-ը, հավանաբար. կգրեր՝ «պատգամավորները զբաղվում են ապօրինի բիզնեսով (բացի ԲՀԿ-ից)։ Կոալիցիան առաջարկում էր քննարկել արդար ընտրություններ անցկացնելու խաղի կանոնները՝ շատ լավ իմանալով, որ այդ կանոններին չի հետևելու։ Անկեղծության այսպիսի մակարդակով հաջողություն ակնկալել երկխոսությունից՝ անիմաստ է։ Հաջորդ անգամ, երբ նման նախաձեռնություն լինի, կողմերը, հավանաբար, պետք է մտածեն ավելի իրատեսական օրակարգի մասին։
Այնպես որ՝ եթե նույնիսկ Տիգրան Առաքելյանի դեպքը չլիներ, երկխոսությունը, միևնույն է, կտապալվեր։
Առավոտ
Օգոստոսի 12-13-ը տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ավստրալիա:
ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 13-ին Կանբերայում կայացել է Էդվարդ Նալբանդյանի և Ավստրալիայի ԱԳ նախարար Բոբ Կարի բանակցությունները:
Ողջունելով հայաստանյան իր պաշտոնակցին՝ Ավստրալիայի ԱԳ նախարարն ասել է, որ այս այցելությունը լավ հնարավորություն է ընձեռում նոր բովանդակություն հաղորդելու երկկողմ հարաբերություններին և ինքը տրամադրված է գործուն քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ:
«Առանձնահատուկ ջերմություն կա մեր երկրների միջև, որը ձևավորվել է Ավստրալիայում հաստատված և մեր երկրի զարգացմանը իրենց նշանակալի ներդրումը բերած հայերի շնորհիվ: Մենք ակնկալում ենք ակտիվորեն խորացնել ապագային միտված մեր հարաբերությունները»,- շեշտել է Ավստրալիայի ԱԳ նախարարը:
Շնորհակալություն հայտնելով Ավստրալիա հրավերի ու ջերմ ընդունելության համար և ընդգծելով, որ վերջին տարիներին կայացել է Հայաստանի և Ավստրալիայի արտգործնախարարների շուրջ տասը հանդիպում՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և իր այցելության հիմնական նպատակը տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ գործնական պայմանավորվածությունների ձեռքբերումն է:
Երկկողմ հարաբերությունների զարգացման ենթատեքստում զրուցակիցները կարևորել են իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացումը, տնտեսական հարաբերությունների զարգացումը, մշակութային փոխանակումների ակտիվացումը:
Միջազգային օրակարգի խնդիրների քննարկումների ընթացքում Հայաստանի և Ավստրալիայի արտգործնախարարները արձանագրել են, որ շատ հարցերի վերաբերյալ երկու երկրների տեսակետները համընկնում են կամ շատ մոտ են իրար:
Նախարարներ Նալբանդյանն ու Կարը մտքեր են փոխանակելն ճգնաժամային կետերում խաղաղապահ գործողություններին Ավստրալիայի և Հայաստանի մասնակցության վերաբերյալ: Նախարար Կարը ներկայացրել է ասիա-խաղաղօվկիանոսիան տարածաշրջանում զարգացումները և Ավստրալիայի դերակատարությունը այդ գործընթացներում:
Ավստրալիայի ԱԳ նախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը:
Նախարար Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել Բոբ Կարին ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ եղած ժամանակ Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարված աշխատանքների համար:
Հանդիպումից հետո նախարարները ստորագրել են հայ-ավստրալական առաջին երկկողմ փաստաթուղթը՝ «ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ավստրալիայի արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտի միջև խորհրդակցությունների վերաբերյալ հուշագիրը»:
Բոբ Կարը, ընդունելով պատասխան այցելությամբ Երևան ժամանելու Էդվարդ Նալբանդյանի հրավերը, հայտնել է հաջորդ տարվա առաջին կեսին Հայաստան այցելելու մտադրության մասին:
Բանակցությունները շարունակվել են Ավստրալիայի խորհրդարանի անդամների և հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ՝ Ավստրալիայի արտգործնախարարի կողմից ՀՀ ԱԳ նախարարի պատվին տրված պաշտոնական ճաշի ընթացքում:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պիտեր Սլիպերի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության միջխորհրդարանական ձևաչափի խթանման վերաբերյալ: Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս միջխորհրդարանական փոխգործակցությանը՝ որպես երկրների միջև հարաբերությունների զարգացման կարևոր ձևաչափ և ողջունել է ավստրալական կողմի մտադրությունը՝ ակտիվացնելու համագործակցության այդ ոլորտը:
Հայաստանի արտգործնախարարը Ավստրալիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները և տարածաշրջանային խնդիրների լուծման նպատակով ձեռնարկվող քայլերը:
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև Ավստրալիայի խորհրդարանի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ: Խմբի նախագահ Ջոֆ Լիոնսին և փոխնախագահ Ջոն Հոքեին ներկայացրեցին երկու երկրների հարաբերությունների զարգացման նպատակով իրենց գործունեությունը, Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ բարեկամական խմբի աշխատանքները:
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին հայանպաստ գործունեության համար և տեղեկացրել Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի քաղաքականության մասին:
Կանբերայում Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվել է նաև Միջազգային հարաբերությունների ավստրալական ինստիտուտում, որտեղ Ավստրալիայի առաջատար քաղաքագետների և վերլուծաբանների առջև հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով, որին հետևել է հանգամանալից հարցուպատասխան Կովկասյան տարածաշրջանի զարգացումների, մերձավորարևելյան իրադարձությունների և միջազգային օրակարգի մի շարք այլ վերաբերյալ:
Օգոստոսի 12-ին Սիդնեյում Էդվարդ Նալբանդյանը այցելել է Սուրբ Հարության հայ առաքելական եկեղեցի, ուր մասնակցել է Սուրբ Մարիամ Աստվածածնի փոխակերպման տոնի առթիվ մատուցված պատարագին:
Երեկոյան ԱԳ նախարարը հանդիպել է ավստրալահայ համայնքի շուրջ 400 ներկայացուցիչների, որոնց ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերին:
Հայաստան-Ռուսաստան միջնախագահական ձեւաչափով Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման պաշտոնական լրատվությունը արտակարգ որեւէ կետ չէր պարփակում: Այդ լրատվության մեկնաբանությունը շատ պարզ է ու միանշանակ: Ռազմավարական հատուկ գործընկերների միջեւ կայացած հերթական հանդիպումի սահմաններից դուրս չեկող երեւույթ է այն, որ ամփոփվում է հետեւյալ ձեւով.
Ա.- Կազմվել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողով, որի առաջին նիստը տեղի կունենա աշնան, Երեւանում:
Բ.- Հաստատված է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 2011-ին հասած է 1 միլիառ դոլարի, իսկ 2012-ին առաջին ամիսներին աճած է 32 առ հարյուրով:
Գ.- Խոսվել է ռազմաարհեստագիտության եւ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու 2010-ի որոշման մասին: Այս առումով վերահաստատված է, որ աշնան, Հայաստանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորավարժությունը։
Մինչեւ այստեղ, որեւէ նկատառելի նորություն չկա: Միջպետական, առավել եւս միջգործընկերային հարաբերությունների պարունակում տեղավորվող օրինաչափ քննարկումներ եւ հաստատումներ են այս բոլորը:
Հիմնական հարցը, հրապարակված այս կետերից դուրս է անշուշտ: Ռուսասատանի նախագահը ռուսական բեւեռի վերաձեւավորման աշխարհաքաղաքական իր ծրագիրների մշակման ընթացքում առաջ է քշում Եւրասիական միության գաղափարը: Չէ բացառված անշուշտ, որ այս թեման ուղղակի կամ անուղղակի քննարկման առարկա եղած լինի կարեւոր այս հանդիպմանը:
Առաջադրված այս միության Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցը վաղ թէ ուշ պիտի հայտնվի պաշտոնական սեղանի վրա: Ահա այստեղ է, որ պաշտոնական լրատվության բովանդակության մեջ որեւէ նորություն չեղող սակայն վերհիշեցման կարգով շեշտված կետերը կնախանշեն նման հարցի դեպքում պաշտոնական Երեւանի կայացնելիք որոշումը: Հայաստան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի կազմություն եւ շուտով հանդիպում Երեւանում, Հայաստանի տնտեսության հիմնական ուղղության վերընդգծում, Հայաստանում ռուսական ռազմակայանի երկարաժամկետ գոյության, ՀԱՊԿ-ի ռազմափորձերու Երեւանում կազմակերպումի որոշման եւ անվտանգության երաշխիքների կարեւոր հիշեցումները պարզապես այդ ուղղությամբ մտածել են տալիս։
Հայկական քաղաքական եւ տեղեկատվական դաշտերըը փորձում են Եւրասիական միության եւ Եւրոպական Միության անդամակցության եւ համարկման քաղաքականությունները հակադրել, քաղաքական բաժանարարության գծեր քաշել եւ երկու միություններից կամ արեւելումներից (ռուսակա՞ն, թե՞ արեւմտյան) մին իբրեւ արտաքին քաղաքականության հիմնական ուղի ընտրելու հարկադրանքին առաջ կանգնեցնել ամբողջ պետությունը:
Արեւելումների կամ արտաքին քաղաքականության հիմնական ուղղվածությունների հետ կապված խնդիրները սեւ -սպիտակի տրամաբանությամբ արծարծելը ոչ միայն պետական, այլ նաեւ հասարակական մտածողության առումներով ընկալելի չէ: Առավել եւս, երբ խոսում ենք Հայաստանի Հանրապետության նման կիսաշրջափակված, արտաքին թշնամիների սպառնալիքները մնայուն դիմագրավող, հրադադարի հաճախակի խախտումներով հատկանշվող իրավիճակներ դիմակայող երկրի դեպքում, որ առ այսօր փոխլրացուցիչ կամ հավասարակշիռ արտաքին քաղաքականություն է փորձում կիրառել։ Վերցնելով ռազմական ոլորտը օրինակ` միաժամանակ թե՛ ՆԱՏՈ-ի եւ թե՛ ՀԱՊԿ-ի ռազմափորձերին մասնակցելով, թե՛ խաղաղապահ ջոկատներով միջազգային առաքելություններ իրականացնելով եւ թե՛ բազմակողմ համաձայնագրերու հիման վրա համագործակցություններ ծավալելով:
Դժվար ընտրանքների պահեր կարող են ներկայանալ տարբեր առիթների: Պետական շահերը գերադասելու, անվտանգության խնդիրների հետ հաշվի նստելու եւ առաջնահերթությունները գերադասելու հրամայականները առաջնորդող ուղիի հիմնական մղիչ գործոնները պետք է համարել` բաժանարար գծեր քաշելե եւ սեւ- սպիտակի ընտրանք կատարելու բացարձակ տեսությունները արծարծել է առաջ: Մանավանդ ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի դեպքում։
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Արթիկում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում թեկնածուների առաջադրման վերջին օրը` օգոստոսի 10-ին, ինքնաառաջադրվել են վեց թեկնածուներ:
«Փաստինֆո» գործակալության տեղեկացմամբ, մինչ այդ որևէ առաջադրման հայտ չէր եղել:
Առաջադրվել են հանրապետականներ, գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանը, Սոցիալական ապահովության պետական ծառայության Արթիկի տարածքային բաժնի պետ Արսեն Աբրահամյանը, ՀՀԿ անդամ Հմայակ Աբրահամյանը և անկուսակցականներ Մեսրոպ Բզնունին, Հովակիմ Երիցյանը, Սերգեյ Զաքարյանը:
Քաղաքապետի ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 9-ին:
Համայնքապետերի առաջադրման դիմումների ընդունման վերջին օրը` օգոստոսի 10-ին, նոր թեկնածու է հայտնվել Վանաձորում այս տարվա սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի թեկնածուների ընտրացուցակում` Տիգրան Գրիգորյանը, ում մասին հայտնի է միայն, որ նա անկուսակցական է:
Մեր տեղեկություններով, նա 2007-ին փորձել է առաջադրվել թիվ 31 ընտրատարածքում, սակայն հրաժարվել է իր մտադրությունից, իսկ 2012-ին մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրվել է մայրաքաղաքի թիվ 7 ընտրատարածքում` պայքարելով ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանի ու ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի հետ: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ինքնաառաջադրման դիմում է ներկայացրել նաեւ «Օրանժ Արմենիա» ընկերության Վանաձորի մասնաճյուղի նախկին տնօրեն, «Ապագա Վանաձոր» խմբի համակազմակերպիչ Տարոն Ապրեսյանը:
Այսպիսով, Վանաձորում ընտրապայքարի մեջ կմտնեն 5 թեկնածուներ:
Ժամանակ
Այսօր` օգոստոսի 10-ին, ժամը 18-ին ավարտվել է սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետը: Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը առաջադրվելու փաստաթղթերը չի ներկայացրել: Վերջինս մինչև վերջին պահը հստակ չէր հայտարարել չառաջադրվելու մասին: Ըստ լրատվամիջոցների, նա նեղացել էր ՀՀԿ-ից, քանի որ կուսակցությունը արգելել էր իրեն առաջադրվել, հրաժարվել էր մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից և նույնիսկ ՀԿ-ից դուրս գալու դիմում էր գրել:
Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը, և երեք անկուսակցականներ` գործարար Անդրանիկ Ավետիսյանը, գործազուրկներ Ռաֆայել Ասատրյանն ու Սպարտակ Պետրոսյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.