07.02.2023 | 15:10

07.02.2023 | 14:10

07.02.2023 | 13:10

07.02.2023 | 12:10

07.02.2023 | 11:10

06.02.2023 | 15:10

06.02.2023 | 14:10

06.02.2023 | 13:10

06.02.2023 | 12:10

06.02.2023 | 11:10

04.02.2023 | 15:10

04.02.2023 | 13:10

04.02.2023 | 12:10

04.02.2023 | 11:10

03.02.2023 | 15:10

03.02.2023 | 14:10

03.02.2023 | 13:10

03.02.2023 | 12:10

03.02.2023 | 11:10

02.02.2023 | 15:10

02.02.2023 | 14:10

02.02.2023 | 13:10

02.02.2023 | 12:10

02.02.2023 | 11:10

01.02.2023 | 15:10

01.02.2023 | 14:10

01.02.2023 | 13:10

01.02.2023 | 12:10

01.02.2023 | 11:10

31.01.2023 | 15:10

31.01.2023 | 14:10

31.01.2023 | 13:10

31.01.2023 | 12:10

31.01.2023 | 11:10

30.01.2023 | 15:10

30.01.2023 | 14:10

30.01.2023 | 12:10

30.01.2023 | 12:00

30.01.2023 | 11:10

Քիչ առաջ Ազատության հրապարակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել Ստեփան Դեմիրճյանը, որին մարդիկ դիմավորել են ծափողջություններով: Ս. Դեմիրճյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:
Ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանին են այցելել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանը։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր` մարտի 11-ին, աշխատանքային այցով ժամանում է Մոսկվա: Սա նրա առաջին արտասահմանյան այցն է փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ մարտի 12-ին տեղի կունենա Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների լայն օրակարգ, այդ թվում քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներին վերաբերող հարցեր:
Բացի երկկողմ հարաբերություններից, Հայաստանի և Ռուսաստանի նախագահները կքննարկեն ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր:
Պուտինի և Սարգսյանի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2012-ի դեկտեմբերի 19-ին` Մոսկվայում, ՀԱՊԿ-ի և ԵվաԱզԷՍ-ի գագաթաժողովների շրջանակում:
Րաֆֆի Հովհաննիսյանը չի մերժել Սերժ Սարգսյանին հանդիպելու առաջարկը, այս մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, և հավելել, որ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն ապատեղեկատվութուն է տարածում:
Րաֆֆի Հովհաննիսյանը,Խորշուդյանի խոսքով, ընդամենը պատասխանել է, որ պատրաստ է հանդիպել գործող նախագահի հետ Ազատության հրապարակում, ուր երեկվանից հացադուլ է հայտարարել:
«Ավելին՝ մինչև երեկ ժամը 6.30-ը, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց իր այդ քայլի մասին, նա պատրաստակամություն էր հայտնել հանդիպել Ս. Սարգսյանին՝ ցանկացած վայրում և լսել նրա կողմից արվելիք առաջարկները՝ ուղղված այս քաղաքական ճգնաժամին լուծումներ տալուն: Սակայն մինչև երեկ ժամը 6.30-ը որևէ նման առաջարկ Ս. Սարգսյանի կողմից չի արվել: Այդ է պատճառը, որ հայտնի հանգամանքներից ելնելով՝ գտնվելով հացադուլի մեջ, Րաֆֆի Հովհաննիսյանն այդ առաջարկի կապակցությամբ պատրաստակամություն է հայտնել հանդիպելու գործող նախագահին Ազատության հրապարակում»,- նշել է Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակը:
2000թ. Հայաստանը հարկադրաբար լքած Արկադի Վարդանյանը արդեն չորս տարի է, Հայաստանում է և մասնակցում է Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքներին: Բայց Արկադի Վարդանյանին ամեն ինչ չէ, որ դուր է գալիս այդ հանրահավաքներում: Երեկ «168 ժամի» թղթակցի հետ ունեցած զրույցում Վարդանյանը մասնավորապես նշել է մի քանի բացթողումներ և սխալներ, որոնց արդյունքում Ազատության հրապարակը դատարկվում է: Վարդանյանին հատկապես անընդունելի է Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ: «Ճիշտն ասած, ինձ համար զարմանալի թվաց նրա հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ: Դա Գագիկ Ծառուկյանին հնարավորություն տվեց իր համար սովորական դարձած խորհրդավոր դիրքն ընդունել: Նրա խոսքերը, որ ինքը միշտ ժողովրդի կողքին է եղել, բավական միանշանակ են: Ի՞նչ է նշանակում` ժողովրդի կողքին լինել, կամ դու ժողովրդի հետ ես և ժողովրդի մեջ ես, կամ դու ժողովրդի կողքին ես: Ծառուկյանն ամբողջ կյանքը ժողովրդի կողքին է եղել այն իմաստով, որ կողքից կճմթել է մեր ժողովրդին, տարբեր ձևերով, այդ թվում և մարտի 1-ին: Հովհաննիսյանը Ծառուկյանին պետք է հարց տար իսկ 2008թ. մարտի 1-ին դու էլի՞ ժողովրդի կողքին էիր, և եթե այո, ապա ի՞նչ էիր անում ժողովրդի կողքին լինելով: Պետք է հարցներ այսօր է՞լ ես նույն կերպ պատրաստվում լինել ժողովրդի կողքին»,- ասել Է Արկադի Վարդանյանը:
168 ժամ
Չնայած կառավարությունն արդեն իսկ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ձեռնամուխ է եղել կառուցվածքային փոփոխություններին, այնուհանդերձ, «Հրապարակի» աղբյուրները տեղեկացնում են, որ ապրիլի 9-ի ինագուրացիայից հետո հիմնական, եթե ոչ միակ կադրային նշանակումը լինելու է վարչապետի նշանակումը, թերևս վերանշանակումը: Սերժ Սարգսյանը նեղ միջավայրում արձանագրել է, որ փոփոխությունները լինելու են արմատական, սակայն սպասում են քաղաքապետի ընտրությունների ավարտին, երբ քաղաքական դաշտը վերջնական կհստակվի, իսկ բուն «բարեփոխումներն» ու կադրային շարժերը կսկսվեն աշնանը` սեպտեմբերից: «Թեժ է լինելու սեպտեմբերը»,- ասել է թերթի զրուցակիցը:
Հրապարակ
Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի համար ամենամեծ ինտրիգն այն է, թե ով է քաղաքապետի պահուստային նստարանին նստած անձը: «Սերժ Սարգսյանին ճանաչողները գիտեն, որ նա երբեք մեկքայլանի բաներ չի անում, թե անցած անգամ, թե հիմա առաջին հնգյակի մեջ պետք է լինի մարդ, որը ֆորսմաժորային իրավիճակում կփոխարինի բուն խաղացողին` քաղաքապետին, ինչպես եղավ նախորդ անգամ. «ՀայՌուսգազարդի» Կարեն Կարապետյանի հայտնությունը ցուցակում բոլորիս էր զարմացրել, մանավանդ որ Կարենը բացարձակապես չէր ուզում ընդգրկվել ցուցակում, այս մասին նա բարձրաձայնում էր բոլորիս մոտ: Սակայն, ինչպես տեսաք, հինգերորդ համարում գտնվող մարդը փոխարինեց Գագիկ Բեգլարյանին, ընդ որում, նույն այդ մարդը հնարավոր է և չիմանա, որ ինքն է լինելու փոխարինողը»,-ասել է «Հրապարակի» աղբյուրը: Նույն վիճակն է նաև հիմա. ՀՀԿ-ում, բացի Սերժ Սարգսյանից, ոչ ոք չգիտի, թե «մետկան» ում վրա է դրված: Ցուցակի հաջորդ ինտրիգը վերաբերում է քաղաքապետի առաջին տեղակալի խնդրին. տևական ժամանակ է, ինչ Երևանի քաղաքապետը չունի առաջին տեղակալ, կանոնակարգը սահմանում է, որ վերջինս պետք է համամասնական ցուցակից լինի, ՀՀԿ համամասնական ցուցակում չկար տեղական ինքնակառավարումից լրջորեն հասկացող մեկը, գործող տեղակալներին էլ օրենքը չէր թույլատրում նշանակել: Հիմա այս բացը ևս փորձում են լրացնել պրոֆեսիոնալների ընդգրկմամբ: Նուրբ է խնդիրը նաև վարչական շրջանների ղեկավարների մասով, վերջիններս փորձում են ցուցակում ունենալ սեփական ներկայացուցիչները հինգ-վեց մարդ, որպեսզի իրենց հարցերը հեշտությամբ լուծեն: Թերթի տեղեկություններով` յուրաքանչյուր վարչական շրջանին հատկացվելու է երեք տեղից ոչ ավելի:
ՀՀԿ-ում տեղի ունեցող գրեթե յուրաքանչյուր նիստի ժամանակ այս կամ այն կերպ քննարկվում է ԲՀԿ-ի պահվածքը: Ու թեև իշխանական կուսակցության ներսում դեռ կան մարդիկ, որոնք հակված են ԲՀԿ-ին տեսնել իշխանական կոալիցիայի կազմում, այնուամենայնիվ ՀՀԿ-ի մեծ մասն այդպես չի կարծում: «ԲՀԿ-ն երբեք մեզ չի օգնել, ավելին, նույնիսկ փետրվարի 18-ին շատերն աշխատել են Րաֆֆու օգտին, հետևաբար իշխանության պտուղներից չպետք է օգտվեն: Թող դառնան ընդդիմություն». «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտավորապես այսպիսի հիմնավորմամբ են իրենց տեսակետը մատուցում «հակաբհկականները»: Այս առիթով «Ժողովուրդը» զրուցել է Աժ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ, որը, ավանդույթի համաձայն, հերքել է. «Ոչ, նման քննարկումներ չկան, երկրորդն էլ` կոալիցիա կազմելը ինքնանպատակ չէ, և իմ կարծիքով` ոչ էլ նման առաջարկ ենք ստացել: Կոալիցիա կազմվում է, երբ որ առաջադրված ծրագրի հետ համամիտ են լինում, կոալիցիային մենք դեմ չենք, անկախ նրանից` դա ԲՀԿ-ն կլինի, թե ուրիշ մեկը»:
Ժողովուրդ
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Սիրելի Շուշան,
Նամակիս վրա չզարմանաս. Հայաստանում էպիստոլյար ժանրը ծաղկում է ապրում`բաց նամակներ հղելու տեսքով:
Ես ստեղծում եմ մեկ այլ նախադեպ` բաց եմ գրում իմ կուսակցին և իմ ընկերոջը, որպեսզի կարդան բոլորը:
Շուշան ջան, վերջին օրերի ընթացքում ականատես եմ լինում քեզ և քո առիթով` ՀՀԿ-ի վրա լայնածավալ հրապարակային լեզվահարձակումների:
Տարբեր տրամաչափի գործիչներ փորձում են շահարկել քո որոշ արտահայտությունները:
Խոստովանեմ, Շուշան, ինձ համար դու երգչուհի ես և ընկեր, այո, նաև կուսակից:
Խոստովանեմ նաև, որ գուցե քո ոչ բոլոր արտահայտություններն են, որ քաղաքական լեքսիկոնում ընդունված ձևակերպումներով կլորավուն և սահուն են:
Դու հաճախ անմիջական ես և շիտակ, միաժամանակ` միամիտ:
Քաղաքական և լրագրողական դաշտը, ցավոք, սովոր չէ այդպիսի կերպարների:
Հոգեվերլուծաբաններին եմ թողնում «խիարացավով» տառապող մարդկանց ներաշխարհի բժշկահոգեբանական վերլուծությունը:
Ցավով եմ նշում նաև, որ Հայաստանում մտքի ճգնաժամ է առհասարակ:
Հիշու՞մ ես, Շուշան, մեր մանկության սիրած մուլտֆիլմերից մեկը` Քիփլինգի հեքիաթի մոտիվներով. չնեղանաս, քույր, այս ամենը ես նմանեցնում եմ մի դրվագի այդ ֆիլմից, երբ շեկ շների ոհմակը հարձակվում էր մի խումբ ուժեղ և բարի հերոսների վրա: Տեսնելով, թե ինչ թաթալոշներ ես տալիս աջ ու ձախ քեզ վրա հարձակվող էակներին, ակամայից քեզ համեմատում եմ այդ հեքիաթի հերոսների հետ` նույնքան բարի և ուժեղ, ազնիվ և նվիրված:
Խորհրդային միության ժամանակ մշակույթի գործիչներին հաճախ էին «травля»-ի ենթարկում: Զավեշտալի է, չէ՞, երբ մեր օրերի «ժողովրդավարները» գործում են սովետական քարոզչամեքենայի ոճով:
Ֆիզիկայից հայտնի է, որ էլեկտրական հոսանքը գերադասում է ուղղվել փոքր դիմադրության ճանապարհով: Ցավում եմ, որ որոշ լրատվանմիջոցներ, փոխանակ ամոքեն` ենթադրվում է խոցված ինքնասիրությունը` «շաշ-անտերների» մասով, գերադասում են ինքնադրսևորման և ինքնակայացման անհաջող փորձեր կատարել` կասկածելի միավորներ հավաքելով քո` նորից կրկնեմ գուցե ոչ այնքան հաջող ձևակերպումների առիթով:
Շուշ ջան, պինդ կաց. բոլորս անցել ենք այդ ճանապարհով, սա էլ է քաղաքական գործչի համար: Դու ազնիվ ես, ուժեղ և տոկուն, ինչպես յուրաքանչյուր մարդ, ով հոգում լույս ունի:
Շուշան, դու անսահման սիրված ես, քեզ և քո երգը սիրում է նաև հայ զինվորը, մեր սահմանների ամուր լինելու մեջ դու էլ ունես քո համեստ, բայց կարևոր լուման:
Մնացած ամեն ինչ, Շուշան, անցողիկ է:
Համբուրում եմ:
Հարգանքով և սիրով` քո ընկեր Արմեն:
Հ.Գ. Օգտվելով առիթից` նաև հիշեցնեմ քեզ, որ մեր փոխադարձ խոստումը մնաց անկատար: Հուսամ` մոտ ապագայում առիթ կունենանք միասին աշխատել երաժշտական ստուդիայում: Հիշու՞մ ես` ես քեզ երգ եմ խոստացել:
Նախագահական ընտրությունների հետ կապված հետընտրական պրոցեսները դանդաղ, բայց անկասելիորեն վերածվում են Երևանի ավագանու նախընտրական պրոցեսների: Դա բնական է` ցանկացած նորմալ երկրում գրեթե անընդհատ պետք է տեղի ունենան ընտրությունների և հանրաքվեների հետ կապված գործընթացներ: Մասնավորապես, տարբեր համայնքներում շարունակվելու են ՏԻՄ ընտրությունները, որոնց նշանակությունը պետք չէ թերագնահատել, քանի որ համապետական ընտրություններում կեղծիքներն իրականացվում են հիմնականում հենց գյուղապետարանների, քաղաքապետարանների, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների աշխատակիցների ջաներով: Ի դեպ, միանգամայն իրատեսական է, որ մենք մոտակա 1-2 տարում կունենանք նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, եթե, իհարկե, ընդդիմադիր ուժերը դրսևորեն մտքի որոշակի ճկունություն:
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հանդես է եկել Երևանի ավագանու ընտրություններում 4 կուսակցությունների` ՀԱԿ-ի (որն, ըստ երևույթին, կհասցնի դառնալ կուսակցություն), ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության»` ընտրություններում միասնաբար հանդես գալու միանգամայն կառուցողական առաջարկով: Այս առումով իրավիճակն իսկապես նպաստավոր է մի քանի պատճառներով: 1/ Երևանի ընտրական բոլոր տեղամասերում այդ կուսակցությունները կարող են նշանակել հանձնաժողովների հուսալի անդամների և վստահված անձանց` չկա հեռավոր գյուղեր հասնելու և այնտեղ վերահսկելու խնդիրը: 2/ Չորս կուսակցություններից երկուսը, ըստ էության, ունեն հեռուստաընկերություններ, որոնց առջև իշխանությունը, որքան հասկանում եմ, լուրջ սահմանափակումներ չի դնում: Մնացած հեռուստաընկերությունները, մասնավորապես` Հանրայինը, ընդդիմության դեմ հակաքարոզչություն չեն իրականացնում, ինչպես որ դա եղել է 2008 թվականին: 3/ Հավաքների և ընդհանրապես ընդդիմադիր գործունեության ազատության առումով Հայաստանի այսօրվա վիճակը անհամեմատելի է նախորդ ընտրական ցիկլերի հետ: Գիտեմ, որ հարգարժան ընդդիմադիրներն այս հարցում ինձ հետ համաձայն չեն լինի, բայց պարզապես արձանագրեմ, որ այս ընթացքում ես չեմ հանդիպել հաղորդագրություններ այն մասին, որ ընդդիմադիր հանրահավաքների մասնակիցներին տանում են ոստիկանություն «զրույցի» կամ ենթարկում են վարչական կալանքի, ինչը որ չափազանց տարածված էր 2003-2004 թվականներին: 4/ Համացանցը, կայքերը, սոցիալական ցանցերը դարձել են բարոզչության գործուն միջոց և որևէ ձևով չեն վերահսկվում իշխանության կողմից, իսկ Երևանում դրանք միանգամայն մատչելի են: Այս ամենը հաշվի առնելով` կարելի է արձանագրել, որ ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի գաղափարը միանգամայն իրագործելի է` նաև այն պատճառով, որ խոսքն այստեղ մայրաքաղաքը ղեկավարելու մասին է, և կուսակցությունների միջև զուտ գաղափարական տարաձայնությունները նահանջում են երկրորդ պլան: Եթե գաղափարը չիրագործվի, ապա մեղավորը հաստատ իշխանությունը չի լինելու:
Առավոտ
Էպոսագետ Վարդան Սեդրակյանի անունը շրջանառվել է տարբեր պատմությունների համատեքստում. ժամանակին նրան որպես վկա հարցաքննել են հոկտեմբերի 27-ի գործով: Ինչպես պատմում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Սեդրակյանին ու իր «Սասնա ծռեր» կազմակերպության ևս մի քանի անդամի հարցաքննել էին այն բանից հետո, երբ նրանք հոկտեմբերի 27-ից հետո հանդես էին եկել հայտարարություններով, որոնցում համեմատականներ էին անցկացրել «Սասնա Ծռեր» էպոսի ու կատարված ոճրագործության մեջ, ընդհանրացումներ արել, ինչ-որ եզրակացությունների հանգել` շեշտելով որ իրենք վաղուց էին կանխատեսել դա: Սեդրակյանի անունը շրջանառվել է նաև Տիգրան Նաղդալյանի սպանության գործով: Սեդրակյանն իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ ժամանակին ինքն է հեղինակել Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի «Միասնություն» դաշինքի նախընտրական ծրագրի որոշ հատվածներ: Ասել է թե` նա ժամանակին բավական լայն կապեր է ունեցել իշխանական վերնախավի շատ ներկայացուցիչների հետ: Սեդրակյանը, այնուամենայնիվ պատահական մարդ չէ:
Եվ որքան էլ շատերը նրան համարեն անլուրջ, պետք է խոստովանել` այս անձնավորությունը հետաքրքիր անցյալ ունի: Ընդ որում, նաև լուրջ կարողությունների տեր է: Առաջիններից «Ժողովուրդ»-ը բացահայտել է, որ Սեդրակյանը բավական մեծ կարողությունների տեր է` ունի շքեղ առանձնատուն ու թանկարժեք մեքենաներ, այդ հանգամանքը չի թաքցրել անձամբ ինքը` էպոսագետը: Ու տեսակետ կա, որ Սեդրակյանն այսօր ԱԱԾ տեսադաշտում է հայտնվել հենց իր հարստության պատճառով, քանի որ չունենալով կոնկրետ աշխատանք, չունենալով բիզնես` հարստացել է միանգամից: Իսկ դա Հայաստանում առնվազն տարօրինակ երևույթ է: Իրավապահ համակարգին մոտ կանգնած թերթի աղբյուրները երեկ կարծիք էին հայտնում, որ եթե անգամ չապացուցվի Սեդրակյանի մասնակցությունը Հայրիկյանի մահափորձին, այնուամենայնիվ նա ԱԱԾ-ից հեշտությամբ չի պրծնի, միգուցե առաջիկայում էպոսագետին մեղադրանք ներկայացվի նաև փողերի լվացման համար, համենայնդեպս, լուրեր կան, որ ԱԱԾ-ն նաև նրա դրամական կարողությունների վերաբերյալ է փորձում ուսումնասիրություններ անել: Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել է, որ ինքը բողոքարկելու է էպոսագետին կալանավորելու վերաբերյալ որոշումը: Մինչ այդ Սեդրակյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց և չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
Ժողովուրդ
-
-
01.02.2023 | 03:10
Իսրայելական հեռուստատեսությունը գարշելի ադրբեջանական քարոզչություն է տարածում Հայաստանի և Իրանի դեմ -
06.02.2023 | 02:10
Վտանգվածը Լեռնային Ղարաբաղի ապագան չէ, վտանգվածը Հայաստանի ապագան է. Ֆրանսուա-Քսավյե Բելյամի -
01.02.2023 | 12:10
Հայ-ադրբեջանական նոր պատերազմի սպառնալիքը չափազանց իրական է. Միջազգային ճգնաժամային խումբ հետազոտական կենտրոնի զեկույցը -
07.02.2023 | 03:10
Սեյրան Օհանյանի դեմ ցուցմունք է տվել նաև Գրիգորի Խաչատուրովը -
03.02.2023 | 03:10
Հայաստանին դավաճանելու և Թուրքիային ու Ադրբեջանին հզորացնելու լավրովյան քաղաքականությունը Ռուսաստանին արդեն իսկ ուժգին հարվածներ է հասցրել -
03.02.2023 | 11:10
Մենք պատրաստ ենք բանակցությունների, պատրաստ ենք խաղաղության, կարող ենք ապրել կողք-կողքի, բայց ոչ երբեք մեկ պետության կազմում. Ռուբեն Վարդանյան -
03.02.2023 | 02:10
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են համատեղ զորավարժությունները -
02.02.2023 | 12:10
Ադրբեջանը խոսում է «հանդուրժողական ավանդույթներից», բայց առկա միտումները փաստում են, որ հարաբերություններում ստեղծված լարվածության ալիքը դժվար թե արագ մարի -
01.02.2023 | 02:10
Տարածաշրջանը կարող է վերածվել նոր Ուկրաինայի, ո՞վ է մեր դաշնակիցը -
03.02.2023 | 12:10
Այժմ կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղում զարգանում է հումանիտար ճգնաժամ, դա շատ կարևոր և զգայուն հարց է մեր երկկողմ հարաբերություններում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.