23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանը գլխապատառ նետվում Է դեպի Մաքսային միություն: Երեկ լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել Է, թե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» նախագիծը արդեն պատրաստ Է: Դա այն գործողությունների և դրանց ժամկետների հերթականությունն Է, որոնց իրականացման արդյունքում Հայաստանը կդաոնա ՄՄ-ի լիարժեք անդամ: Ել ուրեմն, ի՞նչ Է ստացվում: Այն, որ Հայաստանը «մանկուց երազել Է» դառնալ ՄՄ-ի անդամ, հանկարծ ու անսպասելիորեն պարզվեց այս տարվա սեպտեմբերի 3-ին, երբ Սերժ Սարգսյանը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ: Դրանից ընդամենը երկու ամիս անց` նոյեմբերի 6-ին, Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ արդեն ստորագրեց փոխգործակցութւան խորացման մասին հուշագիրը և «ճանապարհային քարտեզն», ինչպես երեկ հայտարարեց վարչապետը, արդեն պատրաստ Է:
Դժվար Է գտնել պատմության մեջ նման մի նախադեպ, երբ որևէ երկիր մի օր առավոտյան անսպասելի հայտարարի այս կամ այն միության մեջ ընդգրկվելու մտադրության մասին ու այսպիսի արագությամբ գործողություններ սկսի այդ մտադրությունը կյանքի կոչելու ուղղությամբ: Համեմատության համար նշենք, որ օրինակ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության գործընթացը տևեց 12 տարի: Եվ դա այն դեպքում, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը շատ ավելի «փափուկ» պայմաններով կառույց է, քան Մաքսային միությունը, որը ըստ էության, արմատապես փոխում է երկրի կարգավիճակը, վերցնում ինքնիշխանության զգալի մասը: Նույնիսկ հենց Մաքսային միությանը անդամակցելու մտադրություն ունեցող երկրները ամենևին էլ շտապողականություն չեն ցուցաբերում: Օրինակ՝ Ղրղըզստանը Մաքսային միությանը անդամակցելու գործընթացը պաշտոնապես սկսել է 2011 թվականի ապրիլի 11-ին, բայց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցու- թյան խորացման մասին հուշագիրը ստորագրել է միայն երկու տարի անց՝ 2013 թվականի մայիսին:
Տաջիկստանը 2012 թվականի սեպտեմբերին է պաշտոնապես հայտարարել ՄՄ-ին անդամակցելու մտադրության մասին, բայց մինչ օրս այդ ուղղությամբ որևէ ուրիշ քայլ չի արել: նույնիսկ Աբխազիան 2010 փետրվարին, հայտարարելով ՄՄ-ին անդամակցելու որոշման մասին, մինչ օրս որևէ այլ գործողություն չի արել: Հայաստանի՜ ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ կատարվող քայլերի արագությունը զարմացրել էր նույնիսկ Պուտինին, ով Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ անկեղծորեն ասաց այդ մասին: և ուրեմն, ո՞րն է նման շտապողականության պատճառը: «Տեսնում եմ լայն հնարավորությունների առկայություն»,- օրերս հայտարարեց Սերժ Սարգսյանը Մաքսային միության անդամակցության հեռանկարների մասին խոսելիս: Ի՞նչ լայն հնարավորությունների մասին է խոսքը: Յուրաքանչյուր ոք, ով կուսումնասիրի Մաքսային միությունում գործող մաքսային միասնական օրենսդրութւունր, կարոդ էփաստե|, որ այդ «լայն հնարավորությունները» ստանում են խոշոր հերկ րողները մեզ բոլորիս հայտնի տխրահռչակ օլիգարխները Եթե հիմա նրանց բիզնեսի մոտ կեսը ստվերում է. ապա ՄՍ-ին անդամակցելուց հետո նրանք հնարավորություն կստանան 80- 90 տոկոսով մտնել ստվեր: Մասնավորապես, Հայաստանի սահմանին գանձվող մաքսատուրքերը ՄՄ-ին անդամակցելուց հետո, պատկերավոր ասած, ուղղվելու են ՄՄ-ի ընդհանուր բյուջե, ապա այնտեղից նախօրոք սահմանված չափաբաժնով վերադառնալու ՀՀ .պետական բյուջե: Անկախ նրանից, թե որքան մաքսավճար կմուծեն օլիգարխները ապրանքներ ներկրելիս, միևնույնն է՝ ՄՄ-ի ընդհանուր բյուջեից Հայաստանը ստանալու է իր չափաբաժինը: Իսկ դա նշանակում է, որ որևէ շահագրգռվածություն՝ հնարավորինս շատ մաքսատուրք հավաքելու համար, այլևս չի լինելու:
Շատ ավելի հեշտ կլինի պայմանավորվել մաքսավորների հետ ապրանքները էժան մաքսագերծելու շուրջ: Սա ավելի է խորացնելու կոռուպցիան, ավելի է սահմա- նափակելու փոքր ներկրողների հնարավորությունները և այլն և այսպես շարունակ: Սա իրոք չափազանց «լայն հնարավորություններ» է ստեղծում Սերժ Սարգսյանին սպասարկող օլիգարխների համար: Եվ այդ «հնարավորությունները» այնքան «լայն» են, որ գործող իշխանությունը օր առաջ ձգտում է դառնալ ՄՄ-ի լիարժեք անդամ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» -ի այսօրվա համարում:
Իրազեկ աղբյուրների վկայությամբ՝ առաջիկայում մի շարք պետական գերատեսչություններում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, ստեղծվելու են Մաքսային միության հետ համագործակցության առանձին ստորաբաժանումներ։ Այդ գերատեսչություններից մեկն էլ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, որտեղ կա «միջազգային տնտեսական համագործակցության» և առանձին «ԵՄ-ի հետ համագործակցության» վարչություն։
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Խեչոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Մեր գերակայություններից ելնելով՝ հնարավոր է, այո, նախարարությունը որոշ կառուցվածքային փոփոխությունների ենթարկվի։ Բայց դա չի նշանակում, որ դադարեցրել ենք ԵՄ-ի հետ համագործակցությունը, որովհետև ԵՄ-ի հետ միասին մի շարք ծրագրեր ենք իրականացնում»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Պարբերականի տեղեկություններով՝ գործարար Խաչատուր Սուքիասյանն աջակցում է և հնարավոր է՝ անդամակցի ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված «Քաղաքացիական պայմանագիր» միավորմանը, իսկ ընտրությունների ժամանակ նաև կարող է գլխավորել ստեղծվելիք կուսակցության ընտրական ցուցակը:
Քաղաքացիական պայմանագրի Կառավարման խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը թերթի հետ զրույցում, սակայն, հերքել է այդ լուրը՝ նշելով, որ Խ.Սուքիասյանն առնչություն չունի իրենց հետ և նախկինում Քաղաքացիական պայմանագրի անդամների ու Սուքիասյանի միջև քննարկումներ չեն եղել. «Նա ոչ անդամ է, ոչ էլ՝ աջակից»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ» պարբերականի այսօրվա համարում:
Օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Աժ ԲՀԿ խմբակցության մի քանի անդամների հետ ու քննարկել, թե այսօրվա Աժ արտահերթ նիստում ԲՀԿ-ն ինչ պահվածք պիտի ունենա:
Թերթը նշում է, որ այսօր ԱԺ-ում քննարկվելու է 2014թ. բյուջեն: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների այսօր՝ մինչ ԱԺ նիստի մեկնարկը, Ծառուկյանը հանդիպելու Է խմբակցության բոլոր անդամների հետ ու հրահանգելու Է, որ իրենց ելույթներում շատ չփնովեն ՀՀ վարչապետին ու նրա գործունեությունը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Մեզ շատ է խանգարում կասկածամտության մթնոլորտը: Այս շրջանում քաղաքականացված մարդիկ իրար մեղադրում են կամ «ռուսական իմպերիալիզմի», կամ Էլ «այլասերված Արևմուտքի» գործակալ լինելու մեջ: Իսկ հնարավոր չէ՞, արդյոք, անկեղծորեն, աոանց որևէ դավադրության մասնակցելու՝ լինել այս կամ այն տեսակետի կողմնակիցը:
Վստահություն չկա նաև ընդդիմադիր շրջանակներում: Ենթադրենք, որևէ ընդդիմադիր երդվում է՝ «կյանքիս նպատակը Սերժ Սարզսյանի հրաժարականն է»: Մյուս ընդդիմադիրը հակադարձում է. «Չէ, եղբայր, ես քեզ չեմ հավատում, դու միայն ասում ես, իրականում դու Բաղրամյան 26-ի նախագիծն ես: Այ, ես՝ ուրիշ բան, ես հոգով-սրտով պայքարում եմ իշխանափոխության համար: Տես, թե ինչ ուշունց եմ տվել Սերժ Սարգսյանին»:
Դրան աոաջին ընդդիմադիրը պատասխանում է. «Քո ուշունցը բավականին թույլիկ էր՝ հիմա կտեսնես, թե ինչ հայհոյանքներ են իմ ակտիվիստները գրելու Ազատության հրապարակի ասֆալտին: Սկի կոմունիստների ժամանակ հասարակական զուգարանների պատերին նման բաներ չէին գրում»:
«Դա հեչ՝ իմ ակտիվիստներն այնպես են թռնելու ոստիկանների վրա, որ նրանց մի քանի ժամով քաղմաս կտանեն: Այ, այդպես են պայքարում իշխանափոխության համար»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երեկ չէ մյուս օրը հայտնի դարձավ, որ ԱՄՆ տնտեսությունն այս տարվա 3-րդ եռամսյակում աճել է 3.6%։ Սա եռամսյակային աճի ռեկորդներից մեկն է վերջին 9 տարիների համար։ Չինաստանի տարեկան տնտեսական աճն էլ ճշտվել է. 7.8%։ Մինչդեռ ՀՀ 2014թ բյուջեն ներկայացնելիս վարչապետն ԱԺ-ում հայտարարեց, որ ՀՀ խոստացված տնտեսական աճը չի ստացվում, քանի որ համաշխարհային տնտեսության աճը դանդաղել է։ Պարզապես ստում էր։ Կիևում շատ, շաաաաատ մարդիկ հավաքվել են Մայդանում և փոփոխություններ են ուզում։ Նրանք էլեկտրաէներգիայի համար հիմնականում վճարում են 5.5 դրամ (Հայաստանում՝ 37), եթե շաաատ ես վառել՝ 13 դրամ, գազի համար այստեղ վճարում են 35.5 հազար դրամ (Հայաստանում 158000 դրամ), իսկ եթե շատ –շաաատ ես վառել (տես նախորդ գրառումս)՝ ընդամենը 53.7 հազար դրամ։ Հայաստանում մենք գազի համար վճարում ենք 158000 կամ 391 դոլար, եթե դարձնում ենք եվրոպական կալորիականության՝ 496 դոլար, իսկ եթե նկատի ունենանք, որ ըստ էներգետիկայի նախարարի այդ ամենը վճարելուց հետո էլ 90 դոլար պարտք ենք մնում ՌԴ-անը՝ 586 դոլար։ Մինչդեռ իբր թե մենք գազը 2.3 անգամ ավելի էժան ենք ստանում։ Ի՞նչ կլիներ, եթե այս ամենը Մայդանի ժողովուրդն իմանար»։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևանում է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինը: Այսօր ես և Ալեքսանդր Արզումանյանը հանդիպեցինք նրա հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Քննարկվեցին հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը, Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումը, ինչպես նաև հայ-թուրքական և Լեռնային Ղարաբաղի խնդիրները:
Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների ալյանսի (AECR) հրավերով չորեքշաբթի ես մեկնում եմ Ստրասբուրգ՝ Եվրոպական խորհրդարան, քննարկելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Ալյանսի միջև համագործակցության խնդիրները և, առհասարակ, Հայաստանի եվրոպական գործընթացների ներկա վիճակը և հեռանկարները:
Ի դեպ, ասեմ, որ տարածված լուրը, թե ես դուրս եմ եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և պատրաստվում եմ նոր կուսակցություն ստեղծել, իրականության հետ որևէ կապ չունի»:
Երեկ Parliamentmonitoring.org կայքը հրապարակել է ԱԺ 5-րդ գումարման 4–րդ նստաշրջանի (09.09.2013) տվյալները, որտեղ ներկայացված է, թե հայրենի օրենսդիրներն ինչ գործունեություն են ծավալել այս ընթացքում։ Մոնիթորինգի տվյալների համաձայն՝ այս նստաշրջանի ընթացքում ամենաշատը բացակայած պատգամավորների եռյակը գլխավորում են ԲՀԿ-ականները՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Գուրգեն Արսենյանն ու Աբրահամ Մանուկյանը։ Իսկ ահա ՀՀԿ-ական պատգամավորներն աչքի են ընկել ամենաշատ կողմ քվեարկություններով․ Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Հայկ Գրիգորյանը, Ռազմիկ Զոհրաբյանն ու Մկրտիչ Մինասյանն ամենաշատը կողմ քվեարկած պատգամավորներն են։
Ներկայացնենք նաև հաջորդ «անվանակարգերը»։ Աժ ամբիոնից ամենաշատը ելույթներ ունեցել են Աժ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը (86), խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը (68) և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը (59)։ Իսկ ամենաշատը «դեմ» են քվեարկել Աժ ՀԱԿ խմբակցության անդամներ Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ջհանգիրյանը և «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը։
Ներկայացված տվյալների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Աժ պատգամավորների հետ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Օրաթերթի լավատեղյակ աղբյուրների տեղեկացմամբ՝ նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանն անդրադարձել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև ԱԺ նիստում տեղի ունեցած վիճաբանությանը:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանը հանդիմանել է Շարմազանովին իր պահվածքի համար ու հույս հայտնել, որ հաջորդ անգամ նման բան չի կրկնվի: Տեսակետ կա, որ Ս. Սարգսյանին դուր չի եկել այն փաստը, որ երբ Շարմազանովը Փաշինյանի վրա մատ է թափ տվել ու դիմել «արա»-ով, ինչին Փաշինյանը հակադարձել է «արան դու ես ու շեֆդ ա», դրանից հետո Շարմազանովը չի կանգնել «շեֆի թիկունքին»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Եվ կրկին ծայրահեղությունների մասին: Կամ մոլեռանդ նվիրվածություն կայսերապաշտական գաղափարներին ու ծրագրերին, որոնք իբր պետք է մեզ պաշտպանեն թուրթերից և ադրբեջանցիներից, կամ՝ ագրեսիվ ատելություն «պուտինյան ռեժիմի» նկատմամբ, որն իբր մեզ ստրկացնում է: Չնայած ՌԴ նախագահն այստեղ բացարձակապես մեղք չունի՝ եթե չուզենանք ստրկանալ, մեզ հետ դա ոչ մեկը չի կարողանա անել:
Կամ քաղքենիական արհամարհանք մայրենի լեզվի հանդեպ՝ արձանագրումներ, որ Հայաստանում ստացած դիպլոմը ոչ մի տեղ գրոշի գին չունի, ինչը միայն մասամբ է ճիշտ, իսկ եթե նույնիսկ 100 տոկոսով ճիշտ լիներ, ապա դրա պատասխանատուն ոչ թե հայոց լեզուն է, այլ մեր անարդյունավետ կրթական համակարգը: .
Կամ էլ՝ կաղապարված «պուրիզմ», որը քիչ է մնում բոլորից «հայեցի» մորուք և տրեխներ պահանջի:
Կամ կեղծ ահազանգեր՝ իբր, «այլասերված Եվրոպայից» ներմուծված LGBT համայնքը քանդում է մեր ազգային ինքնությունն ու ընտանիքը: Կամ նույնքան կեղծ ահազանգեր՝ իբր, Հայաստանում միասեոականներին հետապնդում են:
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.