23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ազգային ժողովում մեկնարկել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քննարկումը։
—
Ընդմիջման ընթացքում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանել է պատգմավորների` քվեարկության համար նախատեսված քարտերը:
—
Այս պահին ընդդիմադիր պատգամավորները լքել են ԱԺ դահլիճը, քվեարկությանը մասնակցում են միայն ՀՀԿ-ական պատգամավորները:
—
ԱԺ-ի ներսում բողոքի ակցիա են միացան նաև լրագրողները` քվեարկության ընթացքում բռունցքներով հարվածելով ԱԺ պատուհաններին:
Անվտանգության աշխատողները, փորձելով խոչընդոտել լրագրողների ակցիան, նրանց ձեռքից խլել են լրագրողների ձեռքի պաստառները:
—
Քվեարկությունը կայացել է առանց քարտերի՝ ձեռքով. Զարուհի Փոստանջյանը հավաքել էր քարտերը: 77 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ հարաբերկացությամբ համաձայնագիրը վավերացվել է:
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ԱԺ արտահերթ նիստում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայռուսգազարդ փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրի քննարկման ժամանակ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Անուշավան Այվազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։
***
Անուշավան Այվազյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1968 թ. նոյեմբերի 2, ք. Երևան
Կրթություն
1985 -1986 թթ. – Բարձրագույն զինվորական քաղաքական ուսումնարան
1989-1994 թթ. – Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, կառավարման ֆակուլտետ, մասնագիտացում՝ աշխատանքի տնտեսագիտություն և սոցիոլոգիա
2007 – 2009 թթ. – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ֆինանսական ֆակուլտետ, մասնագիտացում՝ մաքսային իրավունք, տնտեսագիտության- իրավաբանության մագիստրոս
Աշխատանքային գործունեություն
1995 – 2000 թթ. – Էրեբունու տարածքային հարկային տեսչության վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ
2002 – 2006 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Արարատյան տարածքային բաժանմունքի պետ, գլխավոր մաքսային տեսուչ
2012 -2013 թթ. – ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ
2013 թ. դեկտեմբերի 20-ից՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
1986-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Մասնակցել է վերապատրաստման դասընթացների «Թմրամիջոցների հայտնաբերմանն ու նույնականացմանն ուղղված մաքսային զննման, խուզարկության և մանրակրկիտ զննման եղանակները», «Բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացման և վերահսկման» թեմաներով: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի։
Կուսակցական պատկանելությունը
«Օրինաց երկիր» կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Տիգրան Սարգսյանի կառավարության խայտառակ ձախողումները չի կարող թաքցնել անգամ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։ Ըստ ԱՎԾ տվյալների՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 3.1 տոկոս։ Նկատենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում գնալով նվազում է. մեկ ամիս առաջ այն 3.4 տոկոս էր, իսկ հիմա դարձել է 3.1 տոկոս։ Բացի այդ՝ 11 ամսվա ընթացքում ՀՀ-ում գնաճը կազմել է 5.8 տոկոս, իսկ միջին անվանական աշխատավարձի աճը՝ 4.4 տոկոս։ Այլ կերպ ասած՝ Հայաստանում կյանքը հետևողականորեն վատանում է։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 2013թ. մարտի 18-ին հայտարարել էր. «ՀՀ այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»։
Այսպիսով՝ ՀՀ այս կառավարության գործունեությանը մնաց 10 օր:
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում։
Գեներալ Մանվելն ու «կից» գեներալ Սեյրանը երեկ վաղ առավոտից խորհրդարանում էին։ Գեներալը շատ լավ տեսք ուներ, խնամված էր, տրամադրությունը՝ բարձր, մի քիչ լրագրողներից էր բողոքում, որ «շառ-շուռ են անըմ»։ Իսկ իրեն ողջունելու եկածներին՝ Սամվել Լիմինդրովիչին, Արտաշես Մամիկոնիչին՝ բոլորին բարևում, ողջագուրվելու պահին էլ ֆրանսիական ակցենտով ասում էր՝ «Ֆրանսայի պես՝ Ֆրանսայի պես», ասել է թե՝ երեք անգամ այտը այտին պետք է ողջագուրվել իր հետ այլևս։
Եկել եք գազի համաձայնագրին կողմ քվեարկեք, որ եղած-չեղածը տանք ռուսների՞ն՝ հարցրինք։ «Որ հնարավորություն ունենայինք՝ ոչ մեկին ոչ մի բան չտայինք, շատ լավ կըլներ, բայց դե հըմի՝ կյանք ա, բարեկամական կամ աշխատանքային հարաբերություններ ա, այո, պտի փոխադարձ լինի, իրանք մեզ են տարբեր բաներով աջակցում, մինչև՝ է՜, ռազմական կամ սահմանների պաշտպանության, մենք էլ որոշ բաներ պետք է իրանց հետ համագործակցենք»։ Լավ եք, չէ՞, գեներալ։ «Ուժեղ, էնքան ուժեղ, որ պատրաստ եմ շարքում նորից որպես զինվոր պայքարել»։ Շա՞տ չուզող ունեք։ «Նաաբարոտ՝ սաղ ուզում են, տենում ես՝ հենց մի բան ա ըլնում, սաղ ազգով ինձնով են հետաքրքրվում»:
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում:
«ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի վավերացման համար քվեարկությունը հետաձգվել է:
ԱԺ նախագահը նշել է, որ քվեարկությունը կլինի երկուշաբթի, պատճառաբանելով վավերացումը հաստատելու համար անհրաժեշտ թվով ՀՀԿ-ական պատգամավորներ չլինելու փաստը:
Իշխող կոճակային մեծամասնությունն այսօր «բերման կենթարկվի» Աժ դահլիճ՝ արտահերթ նիստին քվորում ապահովելու համար։ Ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀԿ-ական իր աղբյուրներից, ՀՀԿ-ականներին Աժ են հրավիրել անգամ արտերկրից, ուր նրանք մեկնել են գործուղումների։ Խիստ հրահանգ է իջեցվել՝ թողնել գործուղումն ու վերադառնալ Երևան։ Իշխանությունների այս շահագրգռվածության պատճառն այն է, որ կառավարության նախաձեռնությամբ Աժ արտահերթ նիստում պետք է քննարկվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի ժամանակ ստորագրված գազային համաձայնագրերը, որոնք, ի դեպ, վիճահարույց դրույթներ են պարունակում` կապված ՀՀ ինքնիշխանության սահմանափակումների հետ։ Սակայն այսօրվա նիստն իշխանությունների համար տհաճ անակնկալներով լի կլինի, քանի որ ընձեռվել է հերթական առիթը՝ նրանց հասցեին անխնա քննադատություններ հնչեցնելու համար:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ Հայաստանում ամեն տասներորդ ընտանիք սոված է պառկում քնելու։ Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից պարզել՝ արդյոք ինքն իր մեղքի բաժինը չի տեսնում Հայաստանում առկա այդ իրավիճակի մեջ։ «Ես գտնում եմ, որ ես իմ ոլորտում արել եմ մաքսիմումը, որպեսզի ոչ ոք սոված չքնի»,-հայտարարեց նախարարը։
Փաստորեն, ՀՀ-ում էներգետիկ անվտանգության ծանրագույն խնդիրների առկայությունը, գազային սկանդալը, բնապահպանական աղետների բերող վայրի հանքարդյունաբերությունը նախարարը համարում է «մաքսիմում արված քայլ»՝ ընդդեմ սովածության։ Դե իհարկե, նա «մաքսիմում» արագությամբ էլ ոչ վաղ անցյալում Աժ-ում շարիկ էր գլորում:
Ժողովուրդ
Հայաստանում իշխանությանը չվստահելու հիմքերը բազմաթիվ են։ Շատ հեռու չգնալու համար նշենք, որ Հայաստանի քաղաքացիներին այդպես էլ չբացատրեցին, թե ինչու էր գազի «իսկական» գինը մեզնից թաքուն պահվում, ինչու է մեր պետությունը մշտապես պարտք մնում Ռուսաստանին հսկայական գումարներ, և վերջապես՝ ինչու են սահմանի վրա ստացված 109 դոլարանոց գազը մեզ վրա վաճառում 400 դոլարով: Մարդիկ, ի վերջո, կընդունեն ցանկացած բացատրություն, եթե այն գոնե որոշ չափով տեղավորվի ձևական տրամաբանության կանոնների մեջ։ Բայց պաշտոնյաները հարցազրույցներում և խորհրդարանական ամբիոնից այնպիսի բացատրություններ են տալիս, որոնցից իրենք էլ գլուխ չեն հանում։ Այսօր էլ, վստահ եմ, ներկայացնելու են իրենց կնքած «դարի գազային պայմանագիրն» այնպես, որ բոլորին միանգամայն պարզ կդառնա՝ մեզ նորից խաբում են։
Ամենատպավորիչն այս «դարի պայմանագրում», իհարկե, տարեթիվն է՝ 2043 թվականը։ Այսինքն՝ 30 տարվա ընթացքում ռուսաստանյան «Գազպրոմի» հետ կնքած նվաստացուցիչ պայմանագիրը Հայաստանի ոչ մի իշխանություն չի կարողանա փոփոխել։ Եվ կրկին՝ կառավարության ներկայացուցիչները մեզ հետ անկեղծ չեն լինի և չեն ասի, թե ե՞րբ են սկսվել գազի հետ կապված այս բոլոր պատմությունները, և քայլերի ո՞ր հերթականությունն է բերել այս վիճակի, երբ անորակ և թանկ գազը ստանալու համար մենք պետք է, ըստ էության, Ռուսաստանին հանճնենք մեր ողջ էներգահամակարգը։
Անկեղծության, մեղմ ասած, պակասի պատճառը, ինձ թվում է, այն է, որ սկսած մոտավորապես 2000 թվականից՝ այստեղ լուրջ կրիմինալ կա։ Մենք գործ ունենք ապօրինի, գաղտնի, մութ գործարքների մի շղթայի հետ, որի վերջին օղակն է այս «գազային պայմանագիրը»։ Խնդիրը, վստահ եմ, այդ կրիմինալի մեջ է, ոչ թե Ռուսաստանի կամ «Գազպրոմի»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտի» այսօրվա համարում:
Անեծքները որևէ մեկի, այդ թվում՝ Գորբաչովի հասցեին ես չեմ հասկանում։ Ասում են՝ նա քանդել է Խորհրդային Միությունը: Ի վիճակի՞ է արդյոք մեկ մարդը նման բան անել, եթե երկրի համակարգում «փտած մեխանիզմներ» չկան: Մերկելը կարո՞ղ է Գերմանիան քանդել, Օբաման՝ Միացյալ Նահանգնե՞րը, Գորբաչովը քանդել է մասոնների, հրեաների, ԿՀՎ-ի և այլ դավադիրների օգնությամբ կամ դրդմա՞մբ: Իսկ ինչո՞ւ Խրուշչովին կամ Բրեժնևին նրանք չեն դրդել: Ավելի լա՞վ մարդիկ էին: Դրանով, իհարկե, չեմ ուզում ասել, որ անհատը [տվյալ դեպքում՝ անհետևողական և իր գաղափարների մեջ խճճված անճնավորությունը] որևէ դեր չի խաղում: Կամ՝ որ խորհրդային հակառակորդները իրենց հերթին չէին բզբզում, որ երկիրը քանդվի: Բայց այդ ամենը հնարավոր չէ անել, եթե չկան օբյեկտիվ նախադրյալներ: Որոնք էին այդ նախադրյալները՝ արդեն գրվել են հատորներ և դեռ գրվելու են: Իսկ այստեղ խոսքն այն մասին է, որ ցանկացած երկիր՝ անկախ իր չափերից, «սեյսմակայուն է» բոլոր հնարավոր դավադիրների նկատմամբ, եթե ներսում, փոխաբերական իմաստով ասած, պետության տեղացի շինարարները ցեմենտ և արմատուրա չեն գողանում: Այդ շինարարներն, ի դեպ, ոչ միայն իշխանություններն են, այլև բոլոր քաղաքացիները: Ասում են՝ Կիևի «Եվրոմայդանը» Արևմուտքն է բզբզում։ Իհարկե, միշտ են ասում: Բայց մարդիկ նաև օբյեկտիվ հիմքեր ունեն փողոց դուրս գալու: Կարո՞ղ է, օրինակ, Ռուսաստանը հրահրել, որ, ասենք. Լոնդոնում մարդիկ շաբաթներով Թրաֆալգարի հրապարակում մնան և պահանջեն, որ Բրիտանիան միանա Մաքսային միությանը, վանկարկեն՝ «Ուզում ենք ապրել Ղազախստանի նման»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտի» այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.