07.02.2023 | 15:10

07.02.2023 | 14:10

07.02.2023 | 13:10

07.02.2023 | 12:10

07.02.2023 | 11:10

06.02.2023 | 15:10

06.02.2023 | 14:10

06.02.2023 | 13:10

06.02.2023 | 12:10

06.02.2023 | 11:10

04.02.2023 | 15:10

04.02.2023 | 13:10

04.02.2023 | 12:10

04.02.2023 | 11:10

03.02.2023 | 15:10

03.02.2023 | 14:10

03.02.2023 | 13:10

03.02.2023 | 12:10

03.02.2023 | 11:10

02.02.2023 | 15:10

02.02.2023 | 14:10

02.02.2023 | 13:10

02.02.2023 | 12:10

02.02.2023 | 11:10

01.02.2023 | 15:10

01.02.2023 | 14:10

01.02.2023 | 13:10

01.02.2023 | 12:10

01.02.2023 | 11:10

31.01.2023 | 15:10

31.01.2023 | 14:10

31.01.2023 | 13:10

31.01.2023 | 12:10

31.01.2023 | 11:10

30.01.2023 | 15:10

30.01.2023 | 14:10

30.01.2023 | 12:10

30.01.2023 | 12:00

30.01.2023 | 11:10

Երևանի ավագանու ընտրությունները հատկապես թեժ են լինելու թաղային հեղինակությունների մակարդակով, որտեղ արդեն իսկ թշնամի բանակներ են ձևավորվում` ՀՀԿ-ի հսկողության տակ գտնվող ուժերն ընդդեմ ԲՀԿ-ի հսկողության տակ գտնվող ուժերի: Եվ քանի որ ԲՀԿ-ն որոշել է «վերցնել մայրաքաղաքը», ուստի որոշել է ոչ ֆինանսներ խնայել, ոչ ուժեր և ամեն ինչ անելու է, որ ավագանիում մեծամասնություն կազմի: «Հրապարակի» տեղեկություններով, արդեն իսկ համայնքներում հայտնի ընտրակեղծարարևերին, որոնք մինչ օրս աշխատել են իշխանությունների համար, ԲՀԿ-ն հրավիրում է և առաջարկում առնվազն պասիվ լինել այս ընտրություններին: Բնականաբար, «առաջարկներն» այնքան գայթակղիչ են, որ քչերը կհրաժարվեն:
Հրապարակ
Հայ ազգային կոնգրեսի` Երևանի ավագանու րնտրությանների ցուցակն արդեն պատրաստ է: ՀԱԿ ցուցակի առաջին տեղը զբաղեցրել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: «ՉԻ»-ն հիշեցնում է, որ վերջինս 1992 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը: Ցուցակի երկրորդ տեղում ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադևոսյանն է, որը նաև դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Երրորդ տեղում է Հայ ագգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը: Երևանն իր պատմության մեջ ունեցել է 54 քաղաքապետ, վերջինը Տարոն Մարգարյանն է, որն անկախ Հայաստանի պատմության մեջ Երևանի 11-րդ քաղաքապետն է:
Չորրորդ ինքնիշխանություն
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց նախագահական ընտրություններից հետո իր և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մանրամասները՝ նախօրոք նշելով, որ թե՛ «Ժառանգության» առաջնորդը և թե՛ այն մարդիկ, որոնք ներկա չէին հանդիպմանը, այն ներկայացնում էին խեղաթյուրված, հաղորդում է Aravot.am-ը:
Ըստ Սերժ Սարգսյանի, լրագրողների դուրս գալուց հետո նա հարցրել է՝արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ հաղթել է ընտրություններում և ստացել է բացասական պատասխան: Բայց, նախագահի թեկնածուն, Սերժ Սարգսյանի խոսքերով, ավելացրել է, որ իր՝ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցները վստահ են, որ չի հաղթել նաև գործող նախագահը: «Ժառանգության» առաջնորդն իր վրդովմունքն է հայտնել, որ Սերժ Սարգսյանը շամպայնի բաժակը ձեռքին տոնում էր իր հաղթանակը՝ դեռևս ընտրությունների պաշտոնական արդյունքները չամփոփած, ինչին գործող նախագահը պատասխանել է, որ առանց շամպայնի շնորհակալություն է հայտնել իր թիմին, երբ ԿԸՀ-ն հայտարարել էր բոլոր տեղամասերից ստացած ոչ պաշտոնական արդյունքները:
Դրանից հետո երկու գործիչները քննարկել են ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը:
Սերժ Սարգսյանը նաև ասել է, որ չի այցելի Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին:
———
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց նախագահական ընտրություններից հետո իր և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մանրամասները: Նախագահական նոր ընտրությունների, երկրորդ փուլի և խորհրդարանը լուծարելու առաջարկների մերժումը ստանալուց հետո, Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ գործող նախագահի, հարցրեց իրեն՝ ի՞նչ պետք է անի այս իրավիճակում «Ժառանգության» առաջնորդը: Ինչպես հայտնում է Aravot.am-ը, Սերժ Սարգսյանն առաջարկել է երեք ճանապարհ:
Առաջինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է Ազատության հրապարակ, շարունակում է պնդել, որ ստացել է քվեների 80 տոկոսը, իրեն հռչակում է նախագահ և փորձում է ստեղծել իշխանության այլընտրանքային կառույցներ: Այդ դեպքում իրավապահ կառույցները կատարելու են իրենց վերապահված պարտականությունները:
Երկրորդ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, շարունակելով պնդել, որ ընտրություններն արդար չեն անցել, որ ինքը իրականում հավաքել է պաշտոնականից ավելի բարձր տոկոսներ, ուժեղացնում է իր կառույցները, մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին, ստանում է մեծամասնություն, դառնում է Երևանի քաղաքապետ և ղեկավարում է հանրապետության մեկ երրորդը:
Երրորդ ճանապարհը՝ դադարում է ընդդիմություն լինելուց՝ ներգրավվելով իշխանական կառույցների մեջ և պայքարում է կոռուպացիայի ու արտագաղթի դեմ, ինչպես որ խոստացել է ընտրարշավի ժամանակ:
Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ նախագահը, այս երրորդ առաջարկի վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանը ճշտեց՝ արդյոք խոսքը կոալիցիայի՞ մասին է: Դրան Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ բոլոր քննարկումները կլինեն Րաֆֆի Հովհաննիսյանի սկզբունքային դիրքորոշումը հայտնելոց հետո: Երկու գործիչները պայմանավորվել են՝ իրար փոխանցել գրավոր առաջարկներ: Ըստ Սերժ Սարգսյանի, ինքը հարգել է պայմանավորվածությունը և ուղարկել է իր առաջարկները՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին: Այդ նախագիծը, ըստ նախագահի առաջարկի, պետք է պատրաստի Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած հանձնաժողովը: «Ժառանգության» առաջնորդը հետ է ուղարկել թուղթը՝ վրան խաչ քաշած:
————
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեսակետ հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը խնդիրը հեռացնում է քաղաքական դաշտից: Եվ դա է գլխավոր պատճառը, թե ինչու նա չի գնում և չի պատրաստվում գնալ Ազատության հրապարակ, հայտնում է Aravot.am-ը:
Ըստ նախագահի՝ «Ես գնամ ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ինքս ինձ եմ հարցնում: Գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած և արդեն ութ օր սոված մարդու հետ»: Միակ պատճառը, թե ինչի համար նա կարող էր գնալ Ազատության հրապարակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին հացադուլը դադարեցնելու կոչ անելն է: Բայց նման բան նա կարող է անել՝ ֆիզիկապես «Ժառանգության» առաջնորդի կողքին չլինելով. Սերժ Սարգսյանը այդպես էլ վարվեց՝ տեսախցիկների առաջ հացադուլը դադարեցնելու կոչ անելով. «Ես դա հիմա եմ անում: Րաֆֆի Հովհաննիսյան, հորդորում եմ, դադարեցրեք, ես Ձեզ աղաչում եմ, խնդրում եմ… բայց գիտեք, մի կարևոր շատ էական հանգամանք էլ կա. ես չգիտեմ, թե ի՞նչ պայմանով է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարել»:
Անդրադառալով խնդիրները հացադուլով լուծելու մեթոդին, ՀՀ նախագահն ասաց. «Ենթադրենք, նախագահական նստավայրի մոտ մեկը հացադուլ է անում, պահանջելով, որ իր աշխատավարձը լինի 10 կամ 100 հազար դոլար: Ես պարտավո՞ր եմ այդ պահանջը կատարել»:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ նամակի տեսքով Սերժ Սարգսյանից Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Սիրելի´ Րաֆֆի,
Փետրվարի 18-ից հետո ես փնտրում եմ, թե որն է ճիշտ և սխալ որոշումը քաղաքականության մեջ և առօրյա կյանքում:
Կա հին Սոկրատյան սկզբունք՝ «Ավելի լավ է անարդարություն կրել, քան գործել անարդարացիորեն»:
Ես հասկացել եմ՝ մենք պարտվել ենք, երբ բարոյականությունն ու քաղաքականությունն իրար նկատմամբ դրել ենք հակադրության մեջ:
Իրականում ես բարու եւ չարի մասին մտածում եմ ինքս իմ մեջ, իսկ քաղաքական դաշտում գործում եմ այլոց հետ միասին, որը հիմնականում համերաշխ չէ բարոյականության հետ:
Ես հասկանում եմ, որ սխալվել եմ քաղաքական լուրջ հայտ ներկայացնելու համար՝ անտեսելով անհրաժեշտ համերաշխության սկզբունքի հարգումը:
Ամեն օր հետևում եմ Ազատության հրապարակին, տեսնում եմ ինչպես ես կրում անարդարությունը:
Տեսնում և զգում եմ, որ դու երջանիկ ես, քեզ սիրում են և դու էլ ես սիրում:
Տեսնում եմ՝ ինչպես բարոյականությունը հաղթեց հաշվարկված քաղաքականությանը:
Տեսնում եմ՝ ինչպես լինելով մենակ, ապացուցեցիր, որ միասնական ես և հավաքական:
Սերելի´ Րաֆֆի, ընդունում եմ քո հաղթանակը, մեր հավաքական և միասնական հաղթանակը:
Ընդունում եմ Ազատության հրապարակի ոգին և օրակարգը:
Անկեղծ և անկաշկանդ հայտնում եմ՝ ես այլևս չեմ ցանկանում լինել «փոքր մարդ», արգելափակված մութ զննդանում, ես չեմ ցանկանում խուսափել պատասխանատվությունից:
Ապրիլի 9-ին Ազատության և Հանրապետության հրապարակներում պատրաստ եմ մասնակցել Նոր Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի երդումնակալության արարողությանը: Որից հետո նրանից հայցում եմ՝ ներում շնորհել ինձ և բոլորիս»:
Հ.Գ. Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը փորձել է ԱԺ-ում կարդալ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված նամակը, սակայն նրան ընդհատել են՝ անջատելով խոսափողը:
Ս/թ մարտի 15-ին «Ցայգ» հեռուստառադիոընկերության Իրականում հաղորդման շրջանակներում, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մանրամասնորեն պատասխանեց Գյումրու քաղաքապետարանի ներկայիս ղեկավարության կողմից հնչեցրած բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին նախկին քաղաքապետի և քաղաքապետարանի նախկին աշխատակազմի գործունեությանը:
Վարդան Ղուկասյանի կողմից արված առաջարկը՝ ուղիղ եթերում, դեմ առ դեմ, կազմակերպել հրապարակային քննարկում բոլոր հարցերի վերաբերյալ, ինչպես և սպասվում էր, փաստացի մերժվեց: Փոխարենը՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնին քծնանքով և նենգությամբ հասած անձը, հաջորդ օրը հանդես եկավ մի պատասխանով, որում տրված որակումները, հերթական անգամ, ապացուցում են, որ գործ ունենք հիվանդ երևակայություն ունեցող, բարբաջանքներ տարածող, վախերով ապրող մի ստահակի հետ:
Այդ պատասխանում տեղ գտած արտահայտությունները բնորոշ են տկարամտությամբ, մտավոր զարգացման բացակայությամբ տառապող հիվանդին: Եվ բնական է, որ այդ գրույթում չէր կարող գեթ մեկ հակափաստարկ ներկայացվել այն բոլոր փաստերի վերաբերյալ, որոնց մասին խոսեց 13 տարի շարունակ գյումրեցիների վստահության քվեին արժանացած, Գյումրու քանիցս ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Գյումրու քաղաքապետի աթոռը այսօր զբաղեցրած, ժողովրդի ձայները գողանալու մեջ հմտացած, այլոց ունեցվածքը մատնությամբ խլողը, ոչ ասելիք, ոչ էլ անելիք ունի՝ բացի կանացի բամբասանքներ տարածելուց: Մինչդեռ պարզ չդարձավ, թե կառավարման 6 ամիսների ընթացքում, որը կազմում է մեկ կիսամյակ, ինչ է արվել Գյումրիում, բացի ժողովրդի նկատմամբ հաշվեհարդար տեսնելուց,մարդկանց բռնել տալուց ու տեռորի ենթարկելուց: Սա է բարոյահոգեբանական փոխված մթնոլորտը:
Սրտի ցավով ենք նշում, որ հանրապետության 2-րդ քաղաքը դատապարված է քաղաքապետի պաշտոնում տեսնել ժամանակավոր տեղապահի հոգեբանությամբ, անհայտ թանաքագույնով կուսակցական պատկանելությունները ճակատին գրող ծանծաղամիտ մեկին, ով ամենուր հայտարարում է, որ իրեն հարկադրանքով են դարձրել Գյումրու քաղաքապետ:
Մեզ’ գյումրեցիներիս համար պատվաբեր չէ, որ այսօր Գյումրու առաջին դեմքը այն անձն է, ով մի գիշերվա մեջ Ազգային Ժողովի Ագրարային -արդյունաբերական ժողովրդական միավորում պատգամավորական խմբից փախավ Օրինաց Երկիր կուսակցություն ու այդ պատճառով ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը ՕԵԿ առաջնորդին մեղադրեց անասնագողության մեջ:
Տարիներ անց բոլորը, այդ թվում ՕԵԿ առաջնորդը, համոզվեցին տրված այդ գնահատականի ճշմարտացիության մեջ:
Կուսակցությունները թաշկինակի պես փոխող այդ մեկը, այժմ էլ, ըստ քաղաքապետարանում տարածված լուրերի, ցանկանում է անդամագրվել Ժառանգություն կուսակցությանը:
Մենք կիսում ենք գյումրեցիների մտահագությունը Գյումրու ներկայիս ղեկավարության անգործության, քաղաքի ետընթացի ու զարգացման հեռանկարների բացակայության վերաբերյալ: Ճշմարիտ է, որ իրեն ղեկավար համարող ապիկարի պատճառով, Գյումրին 6 ամսվա ընթացքում նմանվել է ետերկրաշարժյան քաղաքին:
Հրապարակային բանավեճից փախած ու ԶԼՄ-ների մեջքի ետևում թաքնվողին, որին բոլորը ճանաչում են որպես հուդա, մեր ասելիքը կասենք մի տեղ հանդիպելիս:
Ի դեպ, Գյումրու այսօրվա քաղաքապետին բնութագրող վերևում բերված բոլոր որակավորումները, տարիներ առաջ, տրվել են նրան Ազգային Ժողովում և հանրության կողմից:
Այսուհանդերձ, մասնավորապես մեծ պահքի շրջանում, նշենք, որ որևէ մեկի նկատմամբ թշնամանք չունենք և որպես քրիստոնեական հավատքի հետևորդներ, ուզում ենք մեջբերել Ներսես Շնորհալու տողերից՝ խնդրելով թողություն շնորհել մեր թշնամիներին և ատողներին’ մեր դեմ գործած հանցանքների համար, որպեսզի նրանք էլ արժանի լինեն Աստծո ողորմածությանը:
Թող Աստված իմացություն տա նրանց և պահպանի գալիք փորձություններից:
Վարդան Ղուկասյանի գրասենյակ
Ըստ իս, Րաֆֆի Հովհաննիսյանին պետք է օգնել: Այսինքն, ստվերել: Դիցուք, Ռուբեն Հախվերդյանը դա լավ է անում: Ասում է, որ Րաֆֆին ընտրված նախագահ է, շարունակությունն ավելի որոշակի է՝ այս իշխանությունները քաղաքական դիակներ են, եթե ամոթ, աբուռ ունենային, վաղուց հրաժարական էին տվել: Րաֆֆին այսպիսի բառեր չի ասի: Խնդիրը բառերի մեջ եղած ագրեսիան չէ, որովհետեւ Րաֆֆիի բառերում ագրեսիա չկա ու գնալով ավելի անհասկանալի է դառնում, թե ինչու՞, ըստ նրա, Սերժ Սարգսյանը պիտի ինքնաբացարկ հայտնի: Ես կարող եմ մտածել, որ Րաֆֆին ճիշտ ճանապարհ է ընտրել, ավելին, որ նա պետք է հանգիստ թողնի Սերժ Սարգսյանին ու Երեւանի ավագանու պոչից բռնի: Շատ բան կարող եմ մտածել: Որ, ասենք, ՀՀԿ-ն ու Գեղամյանը նախկինը չեն: Հիմա նրանք հրեշտակներից 5 պակաս են: Բայց մոտավորապես հենց դա են ասում միջազգային դիտորդները, պետական բոլոր չինովնիկները: «Մեկ քայլ առաջ»,-ասում են նրանք ընտրությունների մասին: Իսկ ես ասում եմ՝ երկու քայլ առաջ: Ես ուղղակի չգիտեմ, թե այդքանն ասելուց հետո ինչու՞ չի բացահայտվում մարտի 1-ը, ինչու՞ է Վատիկան ուղարկվում Սերժ Սարգսյանի փեսան,-եթե իհարկե Վատիկանից ընտանիքի հարազատի են պահանջել,-ոչ թե՝ գործող նախագահի եղբայրը: Ես չեմ կարող ասել, թե մարդիկ ինչու՞ են փողոց դուրս գալիս: Միայն կարող եմ զարմանալ՝ թե ինչու՞ են Րաֆֆի Հովհաննիսյանի հետեւից գնում: Դրա պատասխանն էլ կա՝ ինքն է հավաքել ամենաշատ ձայները: Նրա քվեներն են կեղծվել: Ես ուզում եմ արդարացման փիլիսոփայությամբ զբաղվել: Ես ուզում եմ մտածել, որ ՀՀԿ-ում անբարոյականներ չկան, որ այնտեղ ոչ ոք փողի մասին չի մտածում եւ հենց նույն պատճառով, որ փողն ամենաէականը չէ, մարդիկ վազում են ՀՀԿ, քանի որ բոլոր մյուս կուսակցություններում փողն էական է: Ես, մի խոսքով, ինչպես հասկացաք, արդարացման փիլիսոփայությունը 5 պակաս եմ դնում հոգեկան անհավասարակշռությունից: Բայց ես ուզում եմ գնալ այդ ճանապարհով: Ինչու՞: Որովհետեւ 1996-ից մարդիկ փողոց են դուրս գալիս, ԱԺ ճաղեր են կոտրում, Բաղրամյան փողոց են գրավում, չերյոմուխայի ու տանկերի տակ են վազում, իսկ իշխանությունը հաստատուն է: Կուսակցություններից մեկը,-ի դեպ, ոչ ՀՀԿ-ն,-վկայակոչում էր Նժդեհին, չէ՞, ըստ որի՝ ուժն է ծնում իրավունք: Նշանակում է՝ իշխանությունը միշտ ճիշտ է: Ցանկացած ՀՀԿ-ական կաշառակեր հենց այս արդարացման փիլիսոփայության հանրայնացման մասին է երազում: Ահա ինչու ուզուրպացված են հեռուստաընկերությունները, ինտերնետային վարկանիշային աղյուսակներում Սուրբ աթոռի դռներից 5 պակաս Փեսայի լրատվական կայքերն ամենաառաջատարն են: Որպեսզի արդարացման փիլիսոփայությունը հաղթի: Րաֆֆի Հովհաննիսյանը արդարացման փիլիսոփայության մունետիկն է, իշխանություններն այլեւս միայնակ չեն իրենց ջանքերում: Ավելին, նրանք հիմա հանգստանում են, ու պատահական չէ, որ ՍերԺ Սարգսյանը փեսային Վատիկան է ուղարկում: Րաֆֆի Հովհաննիսյանը միաժամանակ ամեն ինչ է, նրան հեշտ է ցիտելը, ասենք, բոլոր հեռուստալրատվական ծրագրերով, նրա միտինգները նույնիսկ Շողակաթը կարող է լուսաբանել: Այդ մարդը միաժամանակ ամեն ինչ է: Բայց ոչ՝ ընդդիմություն: Ահա ինչու եմ ասում՝ նրան պետք է ստվերել: Ինչպես Չինաստանում են ստվերել Մաո Ցզե Դունին: Նրան աստվածացնում են, բայց ազատական տնտեսական քաղաքականություն են իրականացնում: Մաո Ցզե Դունն իր մղձավանջներում էլ չի տեսել այսպիսի տնտեսական քաղաքականությամբ Չինաստան: Արդարացման փիլիսոփայությունը (teodicea-հուն.) հրեշների փիլիսոփայությունն է, որը հոգեւոր աշխարհում առաջ քաշեց գերմանացի փիլիսոփա Վիլհեմ Լայբնիցը: Նա ասում էր, որ չնայած չարի գոյությանը, Աստված արդար է: ՀՀԿ-ն իր ղեկավարով արդար է, չնայած 15 տարի այդ կուսակցությունն իր առաջնորդներով այս երկրի գլխին բարդեց բոլոր հնարավոր չարիքները: Եվ հիմա ոչ մի ճանապարհ չկա ազատվելու այդ չարիքից: Որովհետեւ աստվածացրել ենք ընտրակաշառքով, մարտի 1-ը կուլ տալով, նրանց խաղի կանոններով խաղալով: Եվ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջինն է, ով ընդդիմության դաշտից է հրապարակավ կոչ անում ընդունել այդ խաղի կանոնները, ասում է, որ արյուն չի թափվելու, բայց խոստանում է իր կյանքի գնով հասնել ինքնաբացարկի, պահանջում է Սյունիքի մարզպետի հրաժարականը բոլոր մնացած մարզերում, որտեղ արձանագրում է տվյալ մարզի մարզպետի իրականացրած կեղծիքները: Արդարացման փիլիսոփայությունը ծնվել է Աստծո աշխարհը չհասկանալուց: Հենց այդպես էլ ծնվում է ՀՀԿ-ի եւ նրա առաջնորդի արդարացման փիլիսոփայությունը ընդդիմադիր դաշտից:
Մհեր Արշակյան
ejournal.am
Արդեն որոշվել է`Սերժ Սարգսյանի ինաուգուրացիան տեղի է ունենալու Մարզահամերգայինի փոքր դահլիճում, որը տեղավորում է 2000 մարդ: Դրսից սակավաթիվ հյուրեր են լինելու, այս պահին ճշտվում է հրավիրյալների ցանկը: Նորընտիր նախագահը պաշտոնը, ըստ Սահմանադրության 54-րդ հոդվածի, ստանձնում է Աժ հատուկ նիստում: Ի դեպ, թերթի ՀՀԿ-ական աղբյուրները չեն բացառել, որ մինչև ինաուգուրացիան Սերժ Սարգսյանը կանդրադառնա Ազատության հրապարակ գնալու Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերին:
Հրապարակ
Իշխանության վերնախավում այս օրերին քննարկվող հիմնական թեմաներից մեկը վերաբերում է նոր կառավարության ղեկավարին ու կազմին, որը նշանակվելու է ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո: Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ապագա վարչապետի ամենահավանական թեկնածու է համարվում «ՀայՌուսգազարդի» նախկին ղեկավար, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Նույն աղբյուրների փոխանցմամբ` նոր կառավարությունում լինելու են ոչ միայն նոր նշանակումներ, այլ նաև փոխատեղումներ: Մասնավորապես, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշանակվելու է ՀՀ պաշտպանության նախարար, իսկ Պաշտպանության ներկայիս նախարար Սեյրան Օհանյանը նշանակվելու է փոխվարչապետի պաշտոնում: Գործող կառավարության կազմից հեռացողների թվում է լինելու արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ում փոխարեն իշխանական վերնախավում ցանկանում են տեսնել Աժ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին: Նույն տեղեկությունների համաձայն, պաշտոնին հրաժեշտ է տալու նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Դեռևս հայտնի չէ սակայն, թե ով է զբաղեցնելու Կրթության և գիտության նախարարի պաշտոնը: Անհայտ է նաև գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի հետագա ճակատագիրը: Տևական ժամանակ խոսվում էր, որ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո նա կարող է վերադառնալ նախկին` Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնին: Սակայն Տիգրան Սարգսյանն ինքը հասկացրել է, որ նման մտադրություն չունի:
168 ժամ
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
««Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը նամակ է գրել Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրեդ Մարթենսին: Դիմելով նրան՝ Սաֆարյանը գրել է. «…ԵԺԿ սեփական արժեքների ու չափանիշների համապատասխան վերանայել գործող նախագահին շնորհավորելու ձեր որոշումը: …Եթե ձեր նախագահական որոշումը…դառնա…ԵԺԿ ողջ ընտանիքի պաշտոնական հանրակարգային դիրքորոշումը, մենք ստիպված կլինենք վերանայել այդ հեղինակավոր կազմակերպությանը մեր անդամակցությունը…»:
Հիմա պատկերացնո՞ւմ եք, ամբողջ ԵԺԿ-ն Մարթենսի գլխավորությամբ սգի մեջ է, խառնվել են իրար, չգիտեն՝ ինչ անեն, իրենք ինչպե՞ս կգոյատևեն առանց «Ժառանգության», առանց Րաֆֆու Ստյոպի, առանց Զարուհի Դը Փոստանջյանի… Առանց իրենց էլ ի՞նչ կյանք, ի՞նչ ազնվություն ու արդարություն, եվրոպական արժեքների պահպանում…
ԵԺԿ-ն հիմա արտակարգ նիստ է անցկացնում, ստիպված քննարկում են, թե ինչպես դուրս գան այս ֆորսմաժորային իրավիճակից: Դիմե՞ն, թե՞ չդիմեն ծայրահեղ քայլերի, նստացույց-հացադուլ անե՞ն, թե՞ ոչ, որպեսզի «Ժառանգությունը» չլքի իրենց…
Բայց ասում են՝ ԲՀԿ-ն անհամբեր սպասում է իրավիճակի հետագա զարգացմանը, սպասելիքներ ունի…»:
Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսը խիստ զարմացած է գործընկեր կուսակցության՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատություններից, թե ինքը խախտել է ժողովրդավարության ու օրինականության եվրոպական սկզբունքները, երբ շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ վերընտրության կապակցությամբ: Այդ մասին երեկ երեկոյան Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է ԵԺԿ-ի նախագահը, ով, ի դեպ, հարցազրույցից րոպեներ առաջ հանդիպում էր ունեցել Հայաստանի նախագահի հետ:
«Ես շատ զարմացած եմ այս փաստից։ Ընտրություններից մի քանի շաբաթ առաջ ես մեկնեցի Երևան և հանդիպեցի նաև Րաֆֆի Հովհաննիսյանին։ Նա շատ քաղաքավարի էր, և ամեն բան կարգին էր։ Դիտորդների գնահատականները շատ հստակ էին՝ այս ընտրություններում իրական առաջընթաց կար։ Իհարկե, ոչ բոլոր բարեփոխումներն էին իրագործվել, բայց առաջընթացը հսկայական էր, և ես կարծում եմ ՝ճիշտ չի լինի ասել, թե այս ընտրությունները կեղծված էին։ Կարծում եմ՝ Հայաստանի նախագահը իսկապես և ճիշտ ձևով ընտրվել է», — «Ազատություն» ռադիոկայանին ասել է ԵԺԿ-ի նախագահը։
Հիշեցնենք՝ Վիլֆրիդ Մարտենսի և Սերժ Սարգսյանի միջև երեկվա հանդիպումից առաջ «Ժառանգություն»-ը բաց նամակ էր հասցեագրել Եվրոպայի ամենամեծ և ազդեցիկ կուսակցության ղեկավարին` ընդգծելով, թե «իրականում, նախագահական ընտրությունների արդյունքները զանգվածաբար կեղծվել են, Սերժ Սարգսյանը փորձել է գողանալ հաղթանակը՝ քվեատուփերի լցոնման, քվեաթերթիկների գողության և բազմակի քվեարկությունների միջոցով»։ Ավելին, «Ժառանգություն»-ը սպառնացել էր, թե կվերանայի իր անդամակցությունը ԵԺԿ-ին, եթե Սերժ Սարգսյանի վերընտրության վերաբերյալ Մարտենսի դիրքորոշումը դառնա ողջ կուսակցության պաշտոնական տեսակետը։
Ի պատասխան` ԵԺԿ-ի նախագահը անհիմն է որակել եվրոպական այս ընտանիքի անդամ «Ժառանգության» կողմից իրեն ուղղված մեղադրանքները։ «Միգուցե Սերժ Սարգսյանի մրցակիցը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է քվեների ոչ թե իր ակնկալած 20 տոկոսը, այլ շատ ավելին՝ 37 տոկոս, և գուցե հիմա նա պատրանքներ ունի, թե կարող էր ստանալ մեծամասնությունը, սակայն սրանք իրական փաստեր չեն։ Իրականությունն այն է, որ ընտրությունների առաջին փուլում ձայների մեծամասնությունը ստացել է գործող նախագահը», — Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Վիլֆրիդ Մարտենսը։
Հիշեցնեքն՝ հեղինակավոր կուսակցությունը երեկ իր հերթական գագաթնաժողովն էր գումարել Բրյուսելում, որին Եվրամիության անդամ երկրների առաջնորդներից բացի մասնակցեցին նաև ԵԺԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Հայաստանի և Վրաստանի նախագահները:
-
-
01.02.2023 | 03:10
Իսրայելական հեռուստատեսությունը գարշելի ադրբեջանական քարոզչություն է տարածում Հայաստանի և Իրանի դեմ -
06.02.2023 | 02:10
Վտանգվածը Լեռնային Ղարաբաղի ապագան չէ, վտանգվածը Հայաստանի ապագան է. Ֆրանսուա-Քսավյե Բելյամի -
01.02.2023 | 12:10
Հայ-ադրբեջանական նոր պատերազմի սպառնալիքը չափազանց իրական է. Միջազգային ճգնաժամային խումբ հետազոտական կենտրոնի զեկույցը -
03.02.2023 | 11:10
Մենք պատրաստ ենք բանակցությունների, պատրաստ ենք խաղաղության, կարող ենք ապրել կողք-կողքի, բայց ոչ երբեք մեկ պետության կազմում. Ռուբեն Վարդանյան -
07.02.2023 | 03:10
Սեյրան Օհանյանի դեմ ցուցմունք է տվել նաև Գրիգորի Խաչատուրովը -
03.02.2023 | 03:10
Հայաստանին դավաճանելու և Թուրքիային ու Ադրբեջանին հզորացնելու լավրովյան քաղաքականությունը Ռուսաստանին արդեն իսկ ուժգին հարվածներ է հասցրել -
01.02.2023 | 02:10
Տարածաշրջանը կարող է վերածվել նոր Ուկրաինայի, ո՞վ է մեր դաշնակիցը -
03.02.2023 | 12:10
Այժմ կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղում զարգանում է հումանիտար ճգնաժամ, դա շատ կարևոր և զգայուն հարց է մեր երկկողմ հարաբերություններում -
04.02.2023 | 03:10
Սուրբ Սարգիսն ազգությամբ հայ չէ, ոչ էլ նահատակվել է Հայաստանում, Զորավարը հայ ժողովրդի ամենասիրելի սրբերից մեկն է․ Տեր Շահե քահանան՝ Սբ․ Սարգսի վերաբերյալ աշխատությունների ու տոնի խորհրդի մասին -
03.02.2023 | 02:10
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են համատեղ զորավարժությունները
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.