23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերի հետ:
Ի տարբերություն Վրաստանի և Մոլդովայի, որոնք նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում պետք է Եվրամիության հետ նախաստորագրեն Ասոցացման համաձայնագիրը մենք էլ այդպիսի հնարավորություն ունեինք, բայց սեպտեմբերի 3-ին դրանից հրաժարվեցինք։ Ուկրաինան այդ փուլն արդեն անցել էր, և այդ համաձայնագիրը պետք է ստորագրեր։ Այս շաբաթվա ընթացքում դրա վերաբերյալ կասկածներ առաջացան։
Սակայն Ռադայի նիստը չկայացավ, «հանկարծ» պարզվեց, որ «Ռեգիոնների կուսակցությունը» նրանց ՀՀԿ-ն) որոշել է նիստը տապալել, հավանաբար «իշխանության կուսակցություններն» ամենուր այդպիսի սովորություն ունեն։ Ուկրաինայի նախագահ Յանուկովիչն էլ սկսեց մշուշոտ զրույցներ վարել այն մասին, որ իր երկրի տնտեսությունը սերտորեն կապված է Ոուսաստանի հետ, որ իր գործարանների արտադրանքը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին՝ կարծես այդ հայտնագործությունը նա նոր է արել։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Ուկրաինան ԵՄ-ի հետ համաձայնագիր չի ստորագրի, թե՞ Յանուկովիչը պարզապես եվրոպացիներից հավելյալ փողեր է ուզում՝ դժվար է ասել։ Փոխարենը հայտնի է, որ հոկտեմբերի 27-ին և նոյեմբերի 9-ին Յանուկովիչը երկարատև զրույցներ է ունեցել Պուտինի հետ։
Ուկրաինա-ԵՄ համաձայնագրի չստորագրումը լավ խաղաքարտ կտա մեր իշխանությունների ձեռքը՝ դե, եթե այդ հարուստ, մեծ, Եվրոպային մոտ, հարևանների հետ հակամարտության մեջ չգտնվող երկիրը չդիմացավ Ոուսաստանի ճնշմանը, ապա մեզնից ի՞նչ եք ուզում։ Եվ այդպես, հավանաբար, կմտածի ոչ միայն իշխանությունը։ Եթե Ուկրաինան չստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, դա մեզ համար գուցե կլինի ոչ այնքան սպիտակ սրտի մխիթարանք՝ ինչ լավ է, որ միայն մեզ չեն ստորացրել։ Բայց եթե ստորագրի, ես և ինձ նման մտածող մարդիկ կուրախանանք՝ համոզվելով, որ ռուսական կայսրությունն ամենազոր չէ, և խելացի ու ճկուն քաղաքականության դեպքում հնարավոր է պահպանել պետական և ազգային արժանապատվությունը։ Այնպես որ՝ մոտակա օրերին ուկրաինացիներին հաջողություն ցանկանանք:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը, որը հրապարակավ շնորհակալություն էր հայտնել նոյեմբերի 18-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղեկցող պատվիրակության կազմի մեջ ընդգրկվելու և լատինաամերիկյան երկրներ մեկնելու համար, չի գնալու:
Աճեմյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կտրուկ ու մի տեսակ նեղացած ասել է, թե չի ցանկանում գնալ և վերջ: Ըստ ամենայնի, ՀՀԿ տիկնայք «տեղն էին դրել» նրան: Հիշեցնենք, որ այդ ճամփորդությանը մեկնելու առիթով ՀՀԿ տիկնայք խայտառակ կռիվ էին սարքել ԱԺ-ում:
Եվ ահա երեկ պաշտոնապես հաստատվել է, որ ԱԺ խոսնակին այցի ընթացքում կուղեկցեն ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ), Արտակ Դավթյանը (ՀՀԿ), Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), Սամվել Ֆարմանյանը (ՀՀԿ), Ռուբիկ Հակոբյանը («Ժառանգություն»), Տաճատ Վարդապետյանը (ՀՀԿ): Իսկ կանանցից «կռվում հաղթեցին» և ԱԺ նախագահի հետ կճամփորդեն Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ), Հեղինե Բիշարյանը (ՕԵԿ), Մարգարիտ Եսայանը (ՀՀԿ), Ռուզաննա Մուրադյանը (ՀՀԿ):
Հայաստանի Հանրապետության թիվ մեկ ֆինանսական փաստաթղթի քննարկումն ու քվեարկությունն այդպես էլ չհետաքրքրեցին ՀՀ Ազգային ժողովի մեծությամբ երկրորդ խմբակցության ղեկավարին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ ընտրողներին բարգավաճ Հայաստան կառուցելու խոստում տված կուսակցության ղեկավարը, որն Աժ պատգամավորի մանդատ է ստացել նաև խորհրդարանում գործունեություն ծավալելու համար, գլանում է կատարել իր պարտականությունները: Ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունը վաղուց դադարել է հետաքրքրել: Նա իր կուսակիցների կողքին երևում է միայն ընտրությունից ընտրություն (վերջինն Արարատն էր), ապա կրկին անհետանում՝ ինչպես Փոքր Մհերը, որը փակվեց իր մենաստանում, մինչև գարին դառնա ընկույզի չափ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը հրաժարական է ներկայացրել։ Գերմանիայի հայ համայնքի կենտրոնական վարչությունը նոյեմբերի 30-ին նոր ղեկավար է ընտրելու։ Առաջին հայացքից շատ առօրեական թվացող այս տեղեկատվության ետևում (որն առաջին անգամ անցյալ կիրակի հնչել է Հայաստանի հեռուստաընկերություններից մեկի եթերից) մեծ և տգեղ պատմություն է թաքնված։ Ազատ Օրդուխանյանի անունը մեր թերթում և հայաստանյան այլ լրատվամիջոցներում հաճախ է հանդիպել հատկապես վերջին երկու տարվա ընթացքում։ Բանն այն է, որ 2011 թվականին հուլիսի «Հարսնաքարում» Վահե Ավետյանի սպանությունից հետո Գերմանիայի հայ համայնքը՝ Կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանի գլխավորությամբ, ոտքի կանգնեց, իր բողոքի ձայնը բարձրացրեց Հայաստանում տիրող ամենաթողության վերաբերյալ։ Վահե Ավետյանի մահվան շուրջ կրքերը հանդարտվելուց և աղմուկը մարելուց հետո էլ Գերմանիայի հայ համայնքը շարունակեց և մինչ օրս շարունակում է տարբեր առիթներով և տարբեր մեթոդներով արձագանքել Հայաստանում կատարվող անօրինականություններին։
Այնտեղ համաժողովներ են կազմակերպվում, ակցիաներ արվում։ Բաղրամյան 26-ին այս իրավիճակը, սակայն ինչ-որ պահից սկսել է դուր չգալ։ Հնարավոր է, որ հենց այն պահից, երբ պարզ է դարձել, որ գերմանահայերի ակտիվությունը կարող է վարակի նման տարածվել նաև Սփյուռքի մյուս օջախներում, իսկ դրա համար, պարզ է, բոլոր նախադրյալները կան։ Հատկապես հաշվի առնելով վերջին 5 տարիների ընթացքում աշխարհասփյուռ հայության շարքերը համալրած հայաստանցիներին, ովքեր չնչին իսկ կայծի դեպքում պարզապես կարող են բռնկվել։ Եվ ահա, Բաղրամյան 26-ից իջեցված անմիջական հրահանգով Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը սկսել է քայքայիչ գործունեություն ծավալել համայնքի շրջանում, ինչի ամբողջ նպատակն է եղել Կենտրոնական խորհուրդը պառակտելն ու նախագահ Ազատ Օրդուխանյանից ազատվելը։ Երեկ Օրդուխանյանը հարցազրույց է տվել «Հժ»–ին և ներկայացրել, թե ինչ է կատարվել, և ինչպես:
Շարունակությունը՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։
Աժ ՕԵԿ խմբակցության ղեկավար, սեփական կուսակիցների կողմից «էգ առյուծ» հռչակված Հեղինե Բիշարյանի մոտ աշնանային սրացումներ են սկսվել, երեկ նա հարձակվել է լրագրողների վրա։ Մասնավորապես, երբ news.am–ի թղթակիցը հարց է տվել տիկին Բիշարյանին ու փորձել համակարգչով ցույց տալ նրա կուսակից ընկերոջ գրառումը, պատգամավորուհին հարձակվել է, լրագրողի ձեռքից խլել ձայնագրիչն ու շրխկոցով փակել համակարգիչը։ Իհարկե, քիչ անց լրագրողի գործիքները բարեհաջող հետ են վերադարձրել, բայց Բիշարյանը չի հանդարտվել, այլ շարունակել է լրագրողների հետ ցածրամակարդակ վիճաբանությունը։
Ընդ որում, կողքից լրագրողների վրա Բիշարյանի հարձակմանը միացել են նաև նրա խմբակցության կին աշխատակիցները, որոնք ևս ոչ կոռեկտ արտահայտություններ են հնչեցրել լրագրողների հասցեին։ Այսպիսով՝պետք է արձանագրել, որ Հեղինե Բիշարյանի և, օրինակ, Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի կամ Նահապետ Գևորգյանի՝ Նովոյի միջև չկա որևէ տարբերություն կամ այն շատ քիչ է։ Եթե ժամանակին Մ. Սեդրակյանը սպառնում էր լրագրողի ծնոտը պոկել, իսկ Ն. Գևորգյանը՝ գլուխը թռցնել, ապա Բիշարյանն առանց զգուշացնելու անցել է գործի։ Բարեբախտաբար, երեկվա դրությամբ տուժածներ, մարմնական վնասվածքներ ստացած անձինք չկան:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։
Ինչպես երևում է՝ ոչ միայն ՀՀԿ, այլև օրենսդիր մյուս տիկնանց սիրտն է Բրազիլիա ուզում: Օրենք գրելու հարցում «դորդուբեշ» արած տիկնայք ուզում են տեսնել իրենց սիրելի սերիալների ու կառնավալների երկիրը և ամեն ինչ անում են, որ հայտնվեն պաշտոնական պատվիրակության մեջ: Ինչպես հայտնի է, նոյեմբերի 17-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պետք է պաշտոնական այցով մեկնի Բրազիլիա, Արգենտինա և Ուրուգվայ, և օրենսդիր կանայք իրար մազ են փիտում այդ պատվիրակության մեջ հայտնվելու ու պետության հաշվին ֆռֆռալու համար:
Իրավիճակն այնքան է լարվել, որ ԱԺ նախագահը երեկվա դրությամբ դեռ չէր հաստատել պատվիրակության կազմը. մեկին ընդգրկել, մյուսին չընդգրկել՝ կնշանակի դառնալ կանանց թշնամին: Նշենք, որ պատվիրակության ձևավորումը սահմանափակումներ չունի, այն ձևավորվում է ըստ այցի օրակարգի և հանդիպումների:
Երեկ թերթը տեղեկություններ է ստացել, որ Հովիկ Աբրահամյանն ուզում է մեծահոգություն դրսևորել և պատվիրակության կազմում ընդգրկել պայքարող բոլոր տիկնանց, որ չկռվեն ու գնացողներին չանիծեն: Դե, հո իր գրպանի՞ց չի տանում՝ պետբյուջեն սաղ լինի: Թերթի տեղեկություններով, նա երեկ ԱԺ-ում ՀՀԿ կին պատգամավորներին հանգստացրել է, թե՝ «բոլորիդ էլ տանելու եմ հետս»: Ըստ որոշ տեղեկությունների, այդ պատվիրակության կազմում, բացի ՀՀԿ կանանցից՝ Կարինե Աճեմյան, Մարգարիտ Եսայան, Ռուզաննա Մուրադյան, կընդգրկվեն նաև Հեղինե Բիշարյանը, Նաիրա Զոհրաբյանը:
Հրապարակ
Թերթի տեղեկություններով, Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը շարունակում է կադրային ջարդը։ Մեր տեղեկություններով երեկ մարզպետը աշխատանքից ազատել է իր օգնականին Ֆերդինանդ Վարդանյանին։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Արամայիս Գրիզորյանը փորձ է անում ազատվել իր նախորդի թողած ժառանգությունից, և մարզպետարանում նոր պաշտոնանկություններ են սպասվում։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր մարզպետարանի առողջապահության վարչության պետը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» օրաթերթի այսօրվա համարում:
Արդեն տևական ժամանակ է, ինչ ՀՀ քաղաքաշինության նախարար, ՕԵԿ-ական Սամվել Թադևոսյանն իր հարազատ կուսակցության կրծքանշանը չի կրում: Երեկ լրագրողները փորձում էին նախարարից պարզել, թե ինչու է հրաժարվել իր «աստղազարդ» կրծքանշանից, արդյոք ամաչում է, որ ՕԵԿ-ական է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ նախարարը, որը մշտապես աչքի է ընկնում լրագրողների հետ հարաբերվելու անկարողությամբ, միայն մի բան էր կրկնում՝ «զբաղված եմ»: Իսկ իրականում նա խորհրդարանի միջանցքում ընդամենը «դարդոտած» ծխում էր: Իհարկե, անգործության պարագայում ծխելն էլ զբաղմունք է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Երեկ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստը դարձյալ շատ թեժ է անցել: Կրկին վիճաբանել են հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանն ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Օրաթերթը տեղեկացել է, որ նիստի օրակարգում եղել է մինչև տարեվերջ 3 լսում անցկացնելու հարցը, ինչը դուր չի եկել Ջհանգիրյանին, նա անիմաստ է համարել դա՝ առաջարկելով բավարարվել 1 լսումով: Նահապետյանը պոռթկացել է, թե ինքն է հանձնաժողովի նախագահը ու ինչպես որոշի, այդպես է լինելու: Նրա այդ պահվածքը զայրացրել է Ջհանգիրյանին, որն իրենից երիտասարդ պատգամավորին կոռեկտության կոչ է արել: Վեճն այնքան է թեժացել, որ վրդովված պատգամավորների ձայները լսվել են նաև ԱԺ նոր մասնաշենքի երրորդ հարկում: Իսկ նիստին ներկա կին փորձագետներն ու օգնականները հապշտապ հեռացել են դահլիճից: Հիշեցնենք, որ սա կողմերի առաջին վեճը չէ. նման մի վեճ էլ եղել էր այս տարվա հունիսին, երբ բանը հասել էր բռունցքներին:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.