Վիլնյուսում ընթացող ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանների Արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ա.Զաքարյանը ելույթ է ունեցել։ Ստորև ներկայացնում ենք այն։
Հարգարժան գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,
Նախ և առաջ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել լիտվական կողմին Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ այս կարևոր միջոցառման` ԵՄ խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հանդիպման և Հանուն ժողովրդավարության խորհրդարանական ֆորումի կազմակերպման, բարձրակարգ ընդունելության և հյուրընկալության համար:
Շատ հաճելի է գտնվել այս հիասքանչ քաղաքում, մասնակցել այս հանդիպմանը և
Ներկայացնել մեր տեսակետները Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ:
Կփորձեմ հնարավորինս հակիրճ լինել և ամփոփել Հայաստան-ԵՄ համագործակցության վերջին շրջանի զարգացումները:
Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության կարևոր գործընկերներից մեկն է: Մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության բնագավառներում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումները Հայաստան-ԵՄ համագործակցության առանցքն են կազմում: «Արևելյան գործընկերություն» գործիքը կարևոր նախաձեռնություն է, որը ներառում է անդամ պետություններում իրականացվող բազմաթիվ գործողություններ` ընտրությունների, դատական բարեփոխումների, կոռուպցիայի և կիբեր-հանցագործության դեմ պայքարի վերաբերյալ:
Հայաստանը նպատակ ունի շարունակել իր համակողմանի, փոխշահավետ համագործակցությունը Եվրոպական միության հետ: Արևելյան գործընկերության նախաձեռնության մեկնարկից ի վեր և նույնիսկ առաջ, մենք հայտարարել ենք և հայտարարում ենք, որ ձգտում ենք ունենալ հնարավորինս սերտ և հնարավորինս լայնածավալ հարաբերություններ Եվրոպական միության հետ: Այս քաղաքականությունը շարունակական է լինելու է և ՀՀ Նախագահի մասնակցությունը Վիլնուսյան գագաթնաժողովին դրա վառ ապացույցն է:
Մեր երկրի կառավարությունը լայնամասշտաբ բարեփոխումներ է իրականացրել, որոնք ուղղված են ժողովրդավարական կառույցների, օրենքի գերակայության, արդյունավետ կառավարման ամրապնդմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը, համապատասխան օրենսդրության բարեփոխմանը, դատական համակարգի անկախության խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության դերի ընդլայնմանը:
Բարեփոխումների իրականացման գործընթացներում Հայաստանը կարևորություն է տալիս մարդկային շփումներին, շարժունակության ապահովման խնդիրներին, որոնք հատկապես նպաստում են արժեքային և մշակութային դաշտերի ամրապնդմանը: Այս համատեքստում ուրախ եմ նշել, որ թե Եվրոպական խորհրդարանի, թե Ազգային Ժողովի կողմից արդեն վավերացվել են «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրերը:
Հարգելի գործընկերներ,
Ինչպես արդեն նշեցի, Հայաստանի Հանրապետությունը, հայտարարելով իր` Մաքսային միությանը միանալու որոշման մասին, հավատարիմ է մնում իր ցանկությանը` խթանել բոլոր հնարավոր ուղղություններով Եվրոպական միության հետ համագործակցությանը` հիմնվելով այն բոլոր ձեռքբերումների վրա, որոնց հասել ենք համատեղ վերջին տարիների ընթացքում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում:
Ինչպես արդեն հիշատակել եմ, Եվրոպայի հետ թե երկկողմ և թե բազմակողմ համագործակցության խորացումը Արևելյան գործընկերության շրջանակներում մեր արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություններից մեկն է: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ եվրոպական արժեքներին և սկզբունքներին: Ես խորապես համոզված եմ, որ մեր քաղաքական հանձնառությունները, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների աջակցության քաղաքականությունը, համագործակցությունն Արևելյան գործընկերության շրջանակներում ապագայում էլ հավասարապես կարևոր կլինեն մեր համար:
Այս պատմական ժամանակաշրջանում հայաստանյան իշխանությունների
կողմից ընդունված որոշումը մի գործընթաց է, որն ուղղված է երկրի տնտեսական
զարգացման, էներգետիկ և ռազմավարական անվտանգության ապահովման հեռանկարին: Այն չի բացառում և չի սահմանափակելու մեր հանձնառությունները և Եվրոպական միության հետ մեր ակտիվ երկխոսությունը: Մեր համար Եվրոպական միության հետ մերձեցումը նշանակում է քաղաքական և վարչական համակարգերում իրականացվող լուրջ բարեփոխումների գործընթացի շարունակություն` ուղղված երկրի կայուն զարգացմանը: Եվ մենք մտադիր ենք Եվրոպական միության հետ միասին խորացնել մեր կառուցվածքային բարեփոխումների գործընթացը:
Մենք կանենք հնարավոր ամեն ինչ` փնտրելու ճիշտ ուղիներ և ընդունելի ձևաչափեր հետագա երկկողմանի և բազմակողմանի համագործակցության համար, ինչպես նաև ստեղծելու փոխադարձ համաձայնության մթնոլորտ` վարելու բազմավեկտոր քաղաքականություն:
Եզրափակելով ելույթս` ցանկանում եմ հաջողություն մաղթել հանդիպման աշխատանքներին: Վստահ եմ, որ այն իր դերն ունի Արևելյան գործընկերության նպատակների իրականացման հարցում:
Շնորհակալություն ուշադրության համար և պատրաստ եմ պատասխանել Ձեր բոլոր հարցերին:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.