23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ քաղաքական էլիտան Ստեփանակերտի ճանապարհին էր։ Շատերը մեր հեռախոսազանգերին պատասխանում էին՝ խոսելն «անհարմար» է, իսկ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը մուննաթ եկավ, թե ի՞նչ հարց կա, որ «էս օրով սենց ուպոռնի զանգում ես»։ Երբ լսեց, որ հարցը վերաբերում է կառավարության 7 տոկոսանոց աճին, ասաց. «Արա, ինչ հետաքրքիր ժողովուրդ եք, ի՞նչ եք ուզում, թողեք հանգիստ ճանապարհ գնանք, և հետո, տարին դեռ չի ավարտվել, ի՞նչ գիտեք չի ապահովել»:
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում։
Վերջին օրերին համաշխարհային ԶԼՄ-ներում ամենաքննարկվվող թեման այն է, թե ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը չստորագրելու դիմաց Ուկրաինային ինչ տվեց Ռուսաստանը։ Ուկրաինան ստացավ 15 մլրդ դոլարի վարկ և հասավ ռուսական գազի գնի 30 տոկոս նվազեցմանը։ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը դրանից ավելին չէր էլ ուզում։
Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի ձեռքում կար հզոր փաստարկ։ Դա Կիևի կենտրոնում հավաքված մարդկանց հոծ բազմությունն էր՝ Եվրամայդանը։ Մի կողմից, իհարկե, Եվրամայդանը չափազանց մեծ անհարմարություններ է ստեղծում Ուկրաինայի իշխանությունների համար։ Մյուս կողմից, սակայն, չափազանց հզոր խաղաքարտ էր Յանուկովիչի ձեռքին Պուտինի հետ բանակցելիս։
Կիևի կենտրոնում Եվրոպա ձգտող մարդկանց հոծ բազմությունը Պուտինին ստիպեց տալ այն ամենը, ինչ կպահանջեր Յանուկովիչը, որպեսզի վերջինս «դատարկ ձեռքերով» չվերադառնար Կիև և կարողանար թեկուզ մասամբ արդարացնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը չստորագրելը։ Այսպիսով ընդամենը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը չստորագրելու դիմաց Ուկրաինան ստացավ այն ամենը ինչ ուզում էր։
Ո՞րն է տվյալ առևտրում Յանուկովիչի ու Սարգսյանի տարբերությունը։ Ինչ խոսք, Ուկրաինայում գոյություն ունի եվրոպամետ ուժերի կոնսոլիդացիա, իսկ Հայաստանում այդ ուժերը ոչ մի կերպ չեն կարողանում համախմբվել և այս տեսանկյունից Երևանում «Եվրամայդան» լինելու հավանականությունը շատ քիչ էր։ Բայց ամբողջ զավեշտն այն է, որ Պուտինի՝ Հայաստան կատարած այցի օրերին Երևանը վերածվեց կոնցենտրացիոն ճամբարի։ Երևանի փողոցներում սկսվեցին զանգվածային ձերբակալություններ։ Ոստիկանները այնքան էին ոգևորվել ամենավերևից իջեցված «աջուձախ» բռնելու հրահանգով, որ նույնիսկ անչափահասներին էին փողոցներից հավաքում։ Նպատակը մեկն էր՝ որ հանկարծ Վլադիմիր Վլադիմիրովիչի ականջին չհասնի, թե Երևանում գոնե 10 հոգի դեմ է Մաքսային միությանը։ Այսինքն, Սերժ Սարգսյանի ջանքերով ստեղծվեց պատկեր, որ ինքը բացարձակապես որևէ դիմադրության չի հանդիպում Հայաստանը դեպի ՄՄ-ը տանելու ճանապարհին։ Այնինչ, քաղաքագիտական տրամաբանությունը հուշում է որ պետք է հակառակը լիներ։ Պուտինից շատ բան պոկելու համար Սերժ Սարգսյանը պետք է ցույց տար, որ հզոր դիմադրություն է հաղթահարում։ Իսկ եթե չկա դիմադրություն, ուրեմն ռուսներից ակնկալելու բան էլ չկա։ Այն ժամանակ, երբ Յանուկովիչը Մոսկվայում բանակցում էր Պուտինի հետ, Ուկրաինական ոստիկանությունը նույնիսկ չէր էլ մոտենում Եվրամայդանին։
Հոդվածն ամբողջությամբ` «Հայկական ժամանակի» այսօրվա համարում
Որպեսզի Ռուսաստանը կարողանա գաղութացնել, հպատակեցնել նախկին խորհրդային հանրապետությունները, նա պետք է առաջարկի ավելի բարձր մշակույթ, իհարկե, ոչ «երգուպար» նեղ իմաստով, քան ունեն այդ նորանկախ պետությունները, առաջարկի նրանց արդիականացման ծրագիր։ Թե չէ՝ եթե գազը ձրի էլ տան կամ, մասնավորապես, Հայաստանում ամեն մի կիլոմետրի վրա «Սմերչ» կամ «Իսկանդեր» տնկեն, միևնույն է՝ գաղութացում չի ստացվի։ Մենք հասել ենք մշակութային որոշակի մակարդակի (այո, արժանին մատուցենք ցարական Ռուսաստանին և սովետին՝ նաև նրանց աջակցությամբ), որ դրանից ավելի ցածր մակարդակով մեզ տիրանալը հնարավոր չէ։
Ամենահիմար բանը, որը կարող է այսօր անել Ռուսաստանը, եվրոպական մշակույթը արգելափակելն է, ասելով՝ «քաղաքակրթական այդ ստանդարտները ստացեք մեր միջոցով և մեր մատուցմամբ» (ինչը փորձում է անել այս «մաքսային» գործիքներով)։ Նույնիսկ խորհրդային շրջանում, «երկաթե վարագույրի» պայմաններում նման մեկուսացումը չբերեց ամբողջական արդյունքի. օրինակ՝ 60-ականների վերջին արևմտյան «ռոք-մշակույթը» տարբեր «սողանցքներով» հասնում էր մեզ։ Հիմա դա ընդհանրապես բացառված է՝ համացանցի և այլ տեխնոլոգիաների պայմաններում, այսօր, երբ մեծացել է սովետ չտեսած սերունդ, որի ֆոնի վրա մեր պատկերացումները երբեմն չեն փայլում թարմությամբ։
Վերջերս CNN-ով մի վերլուծություն էի նայում (հաղորդաշարը կոչվում էր GPS, հեղինակ՝ Ֆարիդ Զաքարիա), որի տեղեկատվական առիթը հետևյալն էր. Մանդելայի թաղման ժամանակ Օբաման մոտեցավ և ձեռքով բարևեց Ռաուլ Կաստրոյին՝ երկու պետությունների պատմության մեջ դա առաջին դեպքն է։ Զաքարիան այդ առիթով նկատեց, որ տասնամյակներ տևող շրջափակման, Կուբայի ռեժիմը փոխելու քաղաքականությունը ոչ մի արդյունքի չի բերել, գուցե ժամանակն է մեկ այլ բան մտածել:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտի» այսօրվա համարում:
Թերթը Արարատի նախկին մարզպետ, ՀՀ ոստիկանապետի խորհրդական Էդիկ Բարսեղյանին հարցրել է՝ արդեն գործի գնո՞ւմ եք, սենյակ տվե՞լ են Ձեզ: «Սենյակ էլ են տվել, գործի էլ եմ գնում»,- անհավես ասաց պրն Բարսեղյանը:
Ի դեպ, պարոն Բարսեղյան, մի քանի օր է` իշխանական վերնախավում խոսվում է, որ պարտքերի պատճառով Ձեր օբյեկտը` «Ռենեսանսը», Ձեզնից «վերցրել» են. համապատասխանո՞ւմ է իրականությանը: «Ո՞վ կարող է իմ ձեռից վերցնել»: Կգտնվեն, մանավանդ որ էլ պաշտոնի չեք, «առավոտից» էլ գործի չեք գնում: «Շատ մարդ շատ բան կարող է ուզել, խոսել. անլուրջ խոսակցություններ են դրանք»: Սակայն լուրերը, թե Սաշիկ Սարգսյանը որոշել է տիրանալ «Ռենեսանսին», համառորեն շրջանառվում են»:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Պուտինի այցի ողջ օրն ակտիվիստներին բերման ենթարկող Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը մի գլուխ զեկուցում էր` «նախարար, հա` նախարար»:
Վովային նախարար են ասում համակարգում բոլորը, երբ գիտենք, որ նա իրավաբանորեն համարվում է ՀՀ ոստիկանապետ, և ներքին գործերի նախարարությունը շատ վաղուցվանից նախարարությունից դարձավ նախագահի իրավասության ներքո գտնվող, իսկ դեյուրե՝ կառավարությանն առընթեր ծառայություն` մի շարք հայտնի պատճառներով:
Սակայն, թերթի հավաստի տեղեկություններով, Վովա Գասպարյանը, որը վերջին շրջանում տքնաջան զբաղված է սեպարատ մարզերը Հայաստանին «միացնելու» սուրբ գործով, ցանկանում է ոստիկանական ծառայությունը և ըստ այդմ նաև իրեն, կրկին միացնել նախարարաց «դասին»՝ հասնել այն բանին, որ կառույցը դառնա նախարարություն, ինքն էլ` նախարար: Եվ այն էլ կարծես թե` սուպեր::
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Մաս չորրորդ
Յուրաքանչյուր հասարակության կարևորագույն բաղկացուցիչներն են կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները, որոնք կոչված են նպաստելու ժողովրդի իշխանության հաստատմանը, ընտրությունների միջոցով և ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում հասարակության ակտիվության միջոցով մարդկանց առանձին խմբերի ու անհատների իրավունքների ճիշտ գործածության ու պաշտպանության խնդիրների լուծմանը:
Հայաստանում գործում են մոտ 70 կուսակցություններ և բազմաթիվ հասարակական կազմակերպություններ: Այդ կուսակցությունները հետընտրական ամբողջ ժամանակաշրջանում հիմնականում չեն կատարում իրենց խնդիրները և փորձում են ակտիվանալ նախընտրական շրջանում: Եվ իրավացիորեն չեն արժանանում ժողովրդական զանգվածների վստահությանը: Իսկ հասարակական կազմակերպությունները հիմնականում ֆինանսավորվում են արտասահմանյան անհասկանալի կառույցների կողմից, որոնց գործունեության նպատակներն ու գաղտնի ծրագրերը հիմնականում թաքնված են օտարերկրյա հատուկ ծառայությունների գաղտնարաններում: Ինֆորմացիոն մեր ժամանակներում Հայաստանի հասարակական կարծիք ստեղծող զանգվածը մակերեսորեն տեղյակ է այդ մասին և ճշտորեն ուղղորդում է հասարակական գիտակցությունը և իրավացիորեն այդ կազմակերպությունները պարփակված են մեկ գրասենյակի մեջ և հիմնականում կատարում են պատվերներ՝ իրենց գոյությունը պահպանելու համար:
Հայաստանի Հանրապետության իշխանությունները հմտորեն են օգտագործում կուսակցությունների հասարակական պասիվ կեցվածքը և թույլ չեն տալիս նրանց մասսայականացումը: Նրանք՝ օգտվելով աշխատուժի շուկայի ծանր վիճակից ու սոցիալական լարվածությունից կուսակցության ակտիվ անդամներին իսկույն հավաքագրում են, իսկ մյուս կուսակցություններին դուրս մղում պայքարից:
Եթե դա նրանց չի հաջողվում, գործի են դրվում քրեական պատիժների մեխանիզմը, երբ անհնազանդ կուսակցական անհատներին քրեական, սարքովի հոդվածներով մեկուսացնում են հասարակությունից:
2001 թվականին այդպիսի օրինակները շատ էին: Միաժամանակ իշխանությունը հմտորեն օգտագործում է նաև ընդդիմադիր և այլընտրանքային կուսակցություններին, և ժողովրդական լայն զանգվածներն արդեն վստահ չեն, թե ում շահերն են պաշտպանում ոչ իշխանական կուսակցությունները:
Միաժամանակ, մասայաբար, հասարակության մեջ կորել է հավատը կուսակցական գաղափարների և կուսակցությունների նկատմամբ, որովհետև վերջին 22 տարիները ցույց են տալիս, որ կուսակցությունները զարմանալի հեշտությամբ են դավաճանում իրենց դավանած գաղափարներին՝ հանուն լիդերների տաքուկ պաշտոնների:
Եթե այդ կուսակցականները մոռանում են իրենց դավանած գաղափարներն ու ծրագրերը, ժողովուրդն այն չի մոռանում:
Միաժամանակ, ժողովուրդը իր պատմական գոյության գիտակցությամբ ճշգրտորեն ընկալում է իրեն սպառնացող բոլոր վտանգները և իր պահվածքով փորձում է չեզոքացնել այն: Այստեղ ժողովուրդը չի ցանկանում հեղափոխական գործընթացներ և ապավինելով անգամ ամենավատ կուսակցությանը՝ նա փորձում է ապահովել իր պատմական գոյության դիալեկտիկան:
Հասարակական կազմակերպությունները ՀՀ-ում անհատների գաղափարական, հասարակական, ֆինանսատնտեսական գոյության հիմանքարերն են, սակայն մեր հասարակական կազմակերպություններն ընդհանրապես որևէ դերակատարում չունեն, իսկ գործող իշխանությունը կարողանում է ղեկավարել Հ/Կ ներին օգտվելով նրանց պղպջակային իրավիճակից:
Այստեղ իշխանության ինքնապահպանման փիլիսոփայությունը հանգում է պարզ ճշմարտության. բոլոր կուսակցությունները, այդ թվում նաև իշխող կուսակցությունը, չունեն ժողովրդական հենարան, իսկ այդ կուսակցության ներկայացուցիչները ոչ թե հզոր անհատներ են, որոնք ունեն զանգվածներին որպես հենարան, ուստի նրանց հետ հաշվի նստել պետք չէ և կարելի է անել այն, ինչ հարմար է գործող իշխանությանը: Անգամ ընտրովի օրենսդիր մարմինը, որը ոչ թե ժողովրդի ընտրությամբ, այլ նախագահի ձևավորած կառույցն է, այսօր պարզապես վեր է ածվել գործող իշխանության համար կոճակ սեղմող երևույթի:
Հայաստանում փաստացի իշխանությունը գտնվում է այն քաղաքական անհատի ձեռքում, որը ձևավորում է ու ղեկավարում իշխանության բոլոր ճյուղերը, իսկ իշխանության մյուս ճյուղերը նրա կամքի կատարողներն են, առանց սեփական կարծիքի ու գործունեության իրավունքի:
Իշխանության ինքնապահպանման փիլիսոփայությունն այստեղ հանգում է իր իսկ կողմից ընդունված ճշմարտության՝ բոլորը պարտավոր են կատարելու վերին ատյանի կամքն ու ցանկությունները:
Եթե անգամ վերինի կամքը սխալ է ու հակաժողովրդական, միևնույն է, ոչ ոք չի համարձակվում ընդդիմանալ դրան: Իսկ ովքեր ընդդիմանում են, շատ շուտով ստանում են որոշակի զիջումներ, լռում են և այսպես շարունակ:
Իներցիոն ու ոչ գաղափարական գործունեությունը իշխանություններին հնարավորություն է տալիս մանևրելու, գործելու ինչպես հարմար է գտնում, վստահորեն նայելով իր իսկ ապագային:
Արցախյան ազատամարտի մասնակից,
պահեստի գնդապետ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքները:
Սերժ Սարգսյանի հոր հուղարկավորությանը մասնակցելու է հայաստանյան ողջ էլիտան: Մոսկվայից Երևան են եկել Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, Սամվել Կարապետյանը, «Լյուդինգի» սեփականատեր Արմեն Շահազիզյանը, բացի Արա Աբրահամյանից: Վերջինս գտնվում է Նահանգներում:
Երեկ Հայաստան է վերադարձել նաև Ռոբերտ Քոչարյանը, որը նույնպես կմեկնի Արցախ:
Երեկ ողջ օրվա քննարկման թեման էր, թե ինչպես է ավելի նպատակահարմար եղանակային այս պայմաններում, երբ ճանապարհները որոշ տեղերում փակ են, իսկ որոշ տեղերում մերկասառույցով են պատված, Արցախ մեկնելը: Հարցականի տակ էր նույնիսկ ուղղաթիռի տարբերակը:
Թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը Ստեփանակերտ է մեկնելու այսօր առավոտյան, ուղղաթիռով, որովհետև միայն առավոտյան է տեսանելիությունը բավարար, եղանակը` թռիչքային: Կառավարության անդամները, ըստ նախնական համաձայնության, կմեկնեն իրենց հայտնի ավտոբուսով, չնայած որոշները գտնում էին, որ այս եղանակին այդ ճանապարհներն ավտոբուսով հաղթահարել հնարավոր չէ:
Մանրամասները՝«Հրապարակի» այսօրվա համարում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Հանդիպման ժամանակ համանախագահները ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները, ինչպես նաև Հանրապետության Նախագահի հետ քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում նախագահական և նախարարական մակարդակներով հետագա հնարավոր հանդիպումների վերաբերյալ հարցեր:
ՀՀ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ակնարկել է կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի մասին։ Անդրադառնալով ՀՀԿ-ական նախարարներ Դավիթ Սարգսյանի և Արմեն Աշոտյանի հայտարարություններին. թե Հայաստանում 7 տոկոս տնտեսական աճ գրանցելու Սերժ Սարգսյանի հանձնարարությունը «քաղաքական հայտարարություն» և «քաղաքական հորդոր» էր, Դ. Հարությունյանը նշել է. «Այո, դա իրավական պահանջ չէր, այլ քաղաքական։
Սակայն քաղաքական պահանջները ենթադրում են նաև քաղաքական պատասխանատվություն։ Այն կարող է լինել զուտ կուսակցական, բայց կարող է լինել նաև ավելի լուրջ. Սահմանադրության 84-րդ հոդվածը նախատեսում է քաղաքական պատասխանատվություն։ Ուստի, նախագահի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծ Աժ ներկայացնելը և այդպես Սահմանադրությամբ ընձեռված հնարավորությունն իրացնելը ևս քաղաքական է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.