29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Մեծարգո Նախագահ
Ձեզ եմ դիմում որպես վերջին հույս և պետության երաշխավոր: Երկար ժամանակ է ինչ սկսվել է մի գործընթաց, որի էությունը կայանում է իմ երկու եղբայրների` Մանվել և Վարշամ Ղարիբյանների միջև անհամաձայնություն` անգամ թշնամանք սերմանելու մեջ: Ցավը նրանում է, որ այդ ամենը կազմակերպվում է գլխավոր դատախազի` Աղվան Հովսեփյանի կողմից: Պարոն Նախագահ, ես անձնապես մեծ դժբախտություն եմ ապրում, երբ տեսնում եմ իմ երկու եղբայրների հակամարտությունը: Առավել ևս, որ իմ, բարեկամներիս և բոլոր մեր ընկերների փորձերը հաշտեցնելու եղբայրներիս, հակահարված են ստանում գլխավոր դատախազի կողմից: Նա աչք է դրել մեր «Շանթ» ընտանեկան բիզնեսի վրա և այդ նպատակին հասնելու համար բազմաթիվ ապօրինի քրեական գործեր են հարուցվել և հարուցվում եղբայրներիս, նրանց աշխատակիցների և մեր բարեկամների նկատմամբ: Ես համոզված եմ, որ գլխավոր դատախազը կոչված է երկրում օրինակություն ապահովելու, այլ ոչ թե մարդկանցից ունեցվածքը խլելուն:
Մեծարգո Նախագահ
Եղբայրներս մեր պետության հավատարիմ քաղաքացիներ են: Խնդրում եմ պաշտպանեք եղբայրներիս գլխավոր դատախազի ճիրաններից և նրա կողմից կազմակերպվող ոտնձգություններից:
Կանխավ շնորհակալություն.
Սամվել Ղարիբյան
Թուրքական իշխանություններն անհանգստացած են.ցեղասպանվածների ժառանգները նոր դատական հայցեր են ներկայացնում Թուրքիայի դեմ: Այս մասին այսօր խոսեցին Ազգային արխիվի փոխտնօրեն, պատմաբան Էդգար Հովհաննիսյանն ու թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:
«Անցյալ շաբաթ աննախադեպ երևույթ տեղի ունեցավ. ԱՄՆ 9-րդ օկրուգի դատարանը վերանայելու է իր իսկ ընդունած որոշումը՝ ցեղասպանվածների ժառանգների կողմից ներկայացված հայցերի մերժման վերաբերյալ»,-նշեց Անուշ Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքերով, դեռ 2009-ին վերոնշյալ դատարանը որոշում էր կայացրել, որի համաձայն` Ցեղասպանության ժառանգներին արգելվում էր ապահովագրական ընկերությունների դեմ ժամկետների երկարացման հայցեր ներկայացնել:
Բանխոսը ընդգծեց, որ նման որոշումը պայմանավորված էր նրանով, որ նմանատիպ հայցերը հակասում են ԱՄՆ վարած քաղաքականությանը, քանի որ հղում են պարունակում Հայոց ցեղասպանությանը:
Թուրքագետի խոսքերով` դեկտեմբերի 10-ին նույն դատարանը, դատավարական նույն կազմով որոշակի փաստերի ազդեցության ներքո փոխեց իր որոշումը ու չեղյալ համարեց 2009-ի իր որոշումը, որից Թուրքիան շատ անհանգստացավ, քանի որ նախկին դատական որոշման բեկանումը թույլ կտա այսուհետ շարունակաբար հայցեր ներկայացնել:
«Ցավոք, մինչ օրս չունենք Ցեղասպանության ընթացքում մարդկային ու նյութական կորուստների մասին ստույգ տեղեկագրեր: Տարբեր մասնագետների կողմից արվել են ուսումնասիրություններ, կան մասնակի կալվածագրեր, որոնք հիմնականում Կարսին են վերաբերվում, կան տարածքային հատվածական տեղեկատուներ , բայց այդ ամենը միասին, ընդհանրական՝ չունենք»,- պարզաբանեց պատմաբան Էդգար Հովհաննիսյանը ու հավելեց, որ ժամանակին Հովհաննես Թումանյանը զբաղվել է նման ցուցակների հավաքագրմամբ:
«Ցեղասպանության ճանաչումը ինքնանպատակ չէ ու հատուցում է պահանջում: Հայցի բավարարման և այն Թուրքիայի կողմից կատարման դեպքում, մենք կարող ենք այն դիտարկել որպես Ցեղասպանության ճանաչման ճանապարհին թեկուզ փոքրիկ հաղթանակ :Հայերը լավ հնարավորություն ունեն ամերիկյան դատարանների միջոցով վերադարձնել իրենց նախնիների կորուստները: ԱՄՆ-ն ժողովրդավարական պետություն է, ու վերջինիս դատարանների միջոցով հնարավոր է Թուրքիային պահանջներ ներկայացնել ու նյութական փոխահատուցումների ռեալ ակնկալիքներ ունենալ»,- նշեց պատմաբանը:
Ալիսա Շեկոյան
«Lenta.ru» կայքը տեղեկացնում է, որ չճանաչված Մերձդնեստր հանրապետությունում «Новый регион» ռուսական լրատվական գործակալության լրագրող Էռնեստ Վարդանյանին մեղադրել են Մոլդովայի օգտին լրտեսություն կատարելու մեջ և դատապարտել 15 տարվա ազատազրկման:
Էռնեստ Վարդանյանը ձերբակալվել էր Մերձդնեստրի պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից այս տարվա ապրիլին: Այդ դեպքից որոշ ժամանակ անց լրագրողի բլոգում հաղորդագրություններ հրապարակվեցին, որտեղ ասվում էր, որ ինքը հարկադրաբար է ցուցմունքներ տալիս այն մարդկանց դեմ, ովքեր քննադատում են կառավարությանը: Վարդանյանը պատմել էր, որ իրեն ծեծի են ենթարկում ու սպառնում են վնաս պատճառել իր կնոջն ու երեխաներին:
Վերջինս նաև կոչ արեց չհավատալ իր հայտարարություններին, քանի որ դրանք նա կարող է հարկադրաբար հրապարակել:
Այս տարվա մայիսի կեսին Մերձդնեստրի անվտանգության ծառայությունը մի տեսահոլովակ ցուցադրեց, որտեղ Վարդանյանը խոստովանում է իր մեղքը:
Լրագրողը մասնավորապես ասում է, որ աշխատել է Մոլդովայի օգտին:
Սակայն «Новый регион» թերթի խմբագրությունը հայտարարեց, որ խոստովանությունը Վարդանյանը ճնշման տակ է կատարել:
Այսօր Քրեական գործերով վերաքննիչ դատարանում դատավոր Ս. Չիչոյանի նախագահությամբ ժամը 12-ին նշանակված դատավարությունը մասնակիցներին անակնկալ մատուցեց։ Չխորանալով քննվող գործի մանրամասներ մեջ`այդ մասին մոտ օրերս ավելի մանրամասն կպատմենք, նշենք, որ զարմանալի տնավարի մոտեցում ցուցաբերվեց։
Դատական նախորդ նիստը հետաձգվեց առանց պատճառաբանության ։ Դատաքննության ավարտ չհայտարարվեց։ Այս նիստին դատավորները եկան դահլիճ և չսպասելով նույնիսկ ամբաստանյալի ներկայությունն ապահովելուն, սկսեցին հրապարակել դատավճիռը։ Ճառի կեսից ամբաստանյալին տեղ հասցրեցին, ու մինչ շնչակտուր ամբաստանյալը փորձեց տեղավորվել ու հասկանալ ինչ է կատարվում, դատավոր Չիչոյանը շարունակեց ու ավարտեց խոսքը։ Բացի այն, որ դատավորը կոպիտ դատավարական սխալ թույլ տվեց, կարծում ենք ցավալի է, որ ինքնահարգանքի ցենզը այդքան ցածր է մեր դատավորների մոտ, այլապես դիմացինի` թեկուզ ազատազրկման դատապարտված մարդու հանդեպ հարգանքը այլ վարվեցողություն կհուշեր։ Հետո էլ խոսում ենք եվրոպական արժեքներից ու մարդու իրավունքներից։
Տարբեր օգտատերերի կողմից Youtobe սոցիալական ցանցում տեղադրված «Իսահակ Մկրտչյան Արմավիրից, X-Factor Հայաստան» շոու ծրագրի ընդհանուր դիտողների թիվն անցնում է 200 000-ից։ Նախանձելի վարկանիշ ցանկացած շոու-մենի, էլ չեմ ասում՝ քաղաքական գործչի համար: Ֆեյսբուքում, ըստ Blansh-ի՝ անցած շաբաթ Իսահակի ելույթի տեսանյութը նույնպես եղել է ամենաշատ տարածվողը: Հետաքրքիր վարկանիշ է, եթե թեման էդքան տխուր չլիներ՝ «տժժոցի — ձեռառնոցի» մարդու տկարամտության վրա: Այլ կերպ ես չեմ կարող որակել «X-Factor» հեռուստաշոուի հայկական տարբերակին կոնկրետ էս տղայի մասնակցությունը:
Մենք մեզ ասում ենք, որ պետք է հասկանալ, չխղճալ, այլ կարեկցել, ձեռ չառնել, այլ փորձել իրենց լեզվով խոսալ զանազան հոգեկան ու ֆիզիկական թերություններով մարդկանց հետ, նույնիսկ հաշմանդամներ չենք ուզում անվանել, ասում ենք՝ «սահմանափակ հնարավորություններով մարդիկ»:
Նաև ասում են, որ հաղորդման ֆորմատն է էդպիսին, որ էդպիսի հաղորդումները հպարտությունն ու ավելորդ գոռոզությունը կոտրելու համար են, որ մարդը հասկանա, որ ինքը «վերջը» չի: Համաձայն եմ, պետք է դուրսպրծուկներին դաս տալ: Բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, մանավանդ որ, էս դեպքում մենք գործ ունենք հիվանդության հետ: Ինչպես հայտնում է Science Дали-ն, ամերիկյան գիտնականները գտել են երաժշտական լսողության բացակայության անատոմիական պատճառները: Արդյունքները հրապարակվել են The Journal of Неуросциенции-ում:
«Հատուկ թեստերի օգնությամբ հետազոտողներն ըստ երաժշտական լսողության՝ առկայության փորձի մասնակիցներին բաժանել են երկու խմբի: Հետո մասնագետները մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ ուսումնասիրել են ուղեղի բաժինները, որոնք մասնակցում են խոսքի ու երաժշտության ընկալման մեջ:
Առաջին հերթին գիտնականների ուշադրությունը կենտրոնացած է եղել վերին երկայնական ճառագայթի (լատիներեն `fasciculus arcuatus) կառուցվածքի վրա: Այս կառույցը կապ է ապահովում մեծ ուղեղային կիսագնդերի ու ճակատային և կենտրոնական հատվածների միջև:
Նեյրոֆիզիոլոգները գտել են, որ երաժշտական լսողություն չունեցողների վերին երկայնական ճառագայթը ծավալով ավելի փոքր է ու ավելի քիչ նյարդային մանրաթելեր է պարունակում: Բացի այդ, ճառագայթի վերին ճյուղն աջ կիսագնդում հետազոտման “ոչ երաժշտական” մասնակիցների մոտ չէր երևում տոմագրաֆիայի ժամանակ: Հետազատողների կարծիքով՝ դա կարող է պայմանավորված լինել այն փաստով, որ վերին ճյուղը բացակայում է կամ ուժեղ դեֆորմացված է:
Գիտական խմբի աշխատանքների արդյունքները համաձայնեցվել են նախկինում կատարված հետազոտությունների հետ, որոնց ընթացքում գիտնականները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր չունեն երաժշտական լսողություն, չեն կարող ադեկվատ գնահատել իրենց երգեցողությունը»:
Փաստորեն, ընկնելով էժանագին վարկանիշի հետևից, շոուի կազմակերպիչները հիվանդ տղային տարել- հասցրել են եթեր ու խայտառակ արել: Երբ նայում էի էդ խայտառակությունը, մարդկային ամենազզվելի հատկությունը՝ ուրիշի թերության վրա ծիծաղելու, ինձ թվում էր, հասկանում էի, թե ինչի ենք մենք էս օրին: Որովհետև կարեկցելու փոխարեն ձեռ ենք առնում, օգնելու,համոզելու ու տուն ուղարկելու փոխարեն՝ շոու ենք անում հայությանը հիվանդի վրա «ղժժացնելով»: Եթե նույնիսկ հաղորդման ֆորմատն է էդպիսին, միևնույն է՝ ինչն Արևմուտքում միայն կատակ է, էստեղ կարող է մարդու կյանքը կործանել: Պատկերացրեք, հոկտեմբերյանցի միամիտ տղայի վիճակը ողջ հանրապետությունով, չէ, ինչ հանրապետություն, ադրբեջանցիք են նայում ու ծիծաղում, ռուսները, վրացիք, նայում ես, Youtobe-ում շարունակում են տեղադրել էդ տեսանյութը աշխարհի տարբեր ծայրերից: Շոուն բեմում չի սկսվում, ոչ էլ ուղիղ եթերում: Ծանոթներիցս մի աղջիկ ուզել էր մասնակցել էդ շոուին, բայց նրան հետ էին ուղղարկել սպասարահից, երկու տող երգացնելուց հետո: Ուրեմն ասել, որ մինչ եթերը կաստինգ չկա, սուտ է: Ուրեմն, տղային հատուկ են թողել, որ ձեռ առնեն:
Ու անհանգստացնողը էստեղ երևւույթն է, որ մենք մարդ ենք ման գալիս, որ ձեռ առնենք, որ մեզ հաճելի է ուրիշի տկարության վրա ծիծաղելը, ու դա ընդունված է, ու դա բոլորովին անհամ, անվնաս կատակ չէ, դա Գլումովի ազգանվանն է միայն սազում որը «глумиться»= «ղժժում» ա իրա ռուսախոս ու ռուսավարի կեղծ հայասեր պճնամոլությամբ(սնոբ իմաստով) քանի տարի ա մեր եթերներից:
Իրականում, ամեն հումոր, լինի դա սև, թե սպիտակ, որի մեջ չկա մարդկայնություն ու մարդասիրություն, ինչ-որ շատ հեշտ ինտեգրվում է մեր կյանքի մեջ:
Մի՞թե նմանատիպ շուուներում կաստինգով զբաղվողները չեն խորհրդակցում բժիշկների ու հոգեբանների հետ, որ հետո հիվանդ մարդկանց չթողնեն եթեր ու շոու սարքեն: Մի՞թե կարելի է այդքան անմարդկային լինել:
ԱԼՄ-ի Կարապետիչին ենք բան ասում, նա գոնե անկեղծ էր անում ինչ անում էր, իսկ էստեղ՝ սնոբիզմը, իրեն դիմացինից վերը դասելու մղումը, տկարին ու անգրագետին, երաժշտական լսողությունից զուրկ մարդուն, երիտասարդին, տղամարդուն, մի քիչ պաթոսն էլ չի խանգարի ստեղծված իրավիճակում, ինչո՞ւ չէ, Հայրենիքի պաշտպանին ստորացնում են ու խայտառակ անում ազգովի:
Ու բոլորը ծափահարում են մարդկային ամենաստոր դրսևորմանը՝ ձեռ առնելուն: Դրա համար էլ սաղ աշխարհը մեզա ձեռ առնում, մոռանալով, որ մենք քաղաքացիական լսողությունից ենք զուրկ, իսկ դա անատոմիական թերություն է՝ հաշմվածություն:
Լուսինե Վայաչյան
Երբ այսօր մենք փորձեցինք Էջմիածնում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ տեղեկություն ստանալ ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Գևորգ Խաչատրյանից`մասնավորապես Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմից ծեծի ենթարկված քաղաքացու վերաբերյալ, բավական հետաքրքիր իրողություններ բացահայտեցինք:
Նախ, երբ ներկայացա, ու խնդրեցի պատասխանել հարցին, պարոն Խաչատրյանը միանգամից ասաց, թե չի ճանաչում ինձ: Ես դա նորմալ համարեցի և ասացի, որ կարող է և չճանաչել, միայն խնդրում եմ հարցերիս պատասխանել: Պարոն Խաչատրյանը` գավառի ոստիկանին հատուկ խոսելաոճով, հազիվ փորձելով գրագետ նախադասություններ ձևակերպել, հայտարարեց, թե ինքը ոչ մի բան ասելու իրավունք չունի (ի դեպ, առանց լսելու հարցը) և որ իրենք «ըտենց բաժին ունեն` լրատվության ու ընտեղից կարող եք իմանալ»: Երբ պնդեցի թե պարզապես ցանկանում էի հենց Էջմիածնի ոստիկանապետից ճշտել իրողությունը` կապված գեներալ Մանվելի որդու իրականացրած հաշվեհարդարների հետ, Էջմիածնի ոստիկանապետ Խաչատրյանը բացահայտեց ինքն իրեն.
«Ես Ձեզ ասելու բան չունեմ, էդ Ձեր գրածը անհեթեթություն էր, ո՞նց եք դուք գրել ըտենց բաներ, երբ մեզ մոտ անգամ ամփոփագրում նման բան չկա»:
Ինչպես տեսնում ենք, Էջմիածնի ոստիկանապետի` ոչինչ չիմանալն ու մեզ չճանաչելն ընդամենը ձև էր: Նա մեկ-երկու նախադասությամբ այնպես մատնեց իր վախն ու կաշկանդվածությունը, որ մի պահ նույնիսկ կասկած առաջացավ, թե մարդ խոսում է քաղաքացիների անվտանգության երաշխավոր մեկի հետ:
Սակայն այն, ինչ հերքում էր Էջմիածնի ոստիկանապետը կամ փորձում հերքած լինել` հղում անելով, թե ամփոփագրում նման բան չկա, դեռ չի նշանակում, թե չէր էլ եղել: Եթե ոստիկանությունը ջնջել է ամփոփագրում եղած նշումը կամ պարզապես չի էլ նշել, դա չի նշանակում, թե «անհեթեթությունը» չի եղել իրականություն:
«Անհեթեթությունը» սկսվել է նրանից, որ Երևանի բնակիչ Արմեն Ալբերտի Հայրապետյանը` Դավիթ Անհաղթի 6-96 հասցեում բնակվող, չճանաչելով Կարեն Գրիգորյանին` «տեղը չի բերել» Էջմիածնի դրվածքը: Բանն այն է որ վերջին շրջանում լայն թափ առած ավտոմեքենաների ապահովագրման գործը Էջմիածնում ամբողջությամբ իր ձեռքն է կենտրոնացրել Գրիգորյանների ընտանիքը: Իսկ Արմեն Հայրապետյանը, չիմանալով այդ մասին, տարածք է վարձակալել Էջմիածնում և ցանկացել է ԱՊՊԱ կետ բացել: Երբ Հայրապետյանը փորձել է իր վարձակալած տարածքի վրա գովազդային պաստառ փակցնել, հայտնվել է Կարեն Գրիգորյանը և պահանջել դադարեցնել: Հայրապետյանը չիմանալով` ով է դիմացինը, բնականաբար, չի հնազանդվել և, իբրև հետևանք, ենթարկվել է դաժան ծեծի:
Հենց այս պատմությունն է, որ ամբողջ ուժերով փորձում է կոծկել ոստիկանությունը: Սակայն, ինչպես երևում է, ոստիկանությունը բավական դժվար և փորձություններով լի ուղի է մտել, քանի որ այդ ծեծին հաջորդած իրադարձությունները ցույց են տալիս, թե Կարեն Գրիգորյանը քաղաքը ղեկավարելու իր ընտրած գործելաոճով ամեն օր նորանոր զոհեր է ունենալու և ոստիկանությունն էլ ստիպված ամեն օր նոր կոծկումների անհրաժեշտության առաջ է կանգնելու:
Գեներալի որդու հերթական զոհը Էջմիածնի ավագանու անդամ, ՀՀԿ-ական Արման Մկրտչյանն է, որ, ի տարբերություն Արմեն Հայրապետյանի, ընդամենը անզգուշություն է ունեցել տարածք տրամադրել մեկ այլ ԱՊՊԱ գործակալի: Սա ևս կատաղության է հասցրել Կարեն Գրիգորյանի որդուն, սակայն ՀՀ այս քաղաքացու բախտը մի փոքր բերել է և նա շատ դաժան չի ծեծվել գեներալի որդու կողմից: Գեներալ Գրիգորյանի որդին, այնուամենայնիվ, հրապարակավ հայտարարել և սպառնացել է հաշվեհարդար տեսնել բոլոր նրանց հետ, ովքեր կփորձեն իր բիզնեսին խանգարել:
Իսկ այն, թե ինչպես է պետական պաշտոնյան անպատիժ կերպով հաշվեհարդար տեսնում սրա-նրա հետ քաղաքում, որի բնակիչները ընտրել են վերջինիս իրենց կյանքը բարելավելու համար և թե ինչպես է մի պաշտոնաթող գեներալ մի ամբողջ մարզ ստրկության մատնում և այդ ամենից հետո անպատիժ մնում, պարզ երևում է ՀՀ ոստիկանության աշխատակիցների պահվածքից:
Գևորգ Խաչատրյանը մարմնացումն է Արմավիրի ոստիկանության, նրա աշխատակիցների լոյալության բացատրությունը դեպի գեներալ Մանվելի հաշվեհարդարները, ավելի քան ակնառու են դառնում այս ոստիկանի կաշկանդված պատասխաններից:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Վերաքննիչ քրեական դատարանի երեկվա նիստը սկսվեց մեկ ժամ ուշացումով: Դատը` նախագահող դատավոր Եվա Դարբինյան։
Պաշտպանական կողմը բողոք էր բերել առաջին ատյանի դատարանի վճռի դեմ փաստարկելով, որ իր պաշտպանյալը մտավոր հետամնաց է, որի արարքները չեն կարող համարվել հանրության համար վտանգ ներկայացնող և խնդրել պատիժը պայմանականորեն չկիրառել, քանի որ ամբաստանյալն ունի բազմանդամ ընտանիք, բնույթով հանցագործ չէ , լավ է բնութագրվում և իր բազմամարդ ընտանիքը մի կերպ պահելու համար զբաղվում է անասնապահությամբ: Նրա խնամակալության տակ են գտնվում կինը, երկու անչափահաս երեխաները , մայրը և երկորոդ կարգի հաշմանդամ հայրը: Իսկ տուժողն ապաքինվել է և ոչ մի բողոք չի ներկայացրել Հովհաննիսյանի դեմ:
Արագածոտնի մարզի բնակիչ Արայիկ Հովհաննիսյանը մասնավոր կարգով զբաղվել է անասնապահությամբ և պահել նույն գյուղի բնակիչ Նորիկ Բարսեղյանի անասուններին: Դեպքի օրը նրանք վեճի են բռնվել, որի արդյունքում Ա.Է. Հովհաննիսյանը դանակով ծակած-կտրած վերքի ձևով կյանքի համար վտանգ հանդիսացող հարվածներ է հասցրել Նորիկ Բարսեղյանին և անօգնական թողելով` հեռացել: Ա. Հովհաննիսյանի պատմելով` նրանք եղել են մենակ, գյուղից մոտավորապես մեկ մետր հեռավորության վրա: Նորիկ Բարսեղյանը հանդիպման ժամանակ հայհոյել է իրեն, փայտով հարվածել, բայց ինքը չի պատասխանել նրան, քանի որ ֆիզիկապես ավելի թույլ է: Այնուհետև Բարսեղյանը հայհոյանքներ է տեղացել Հովհաննիսյանի կնոջ և ընտանիքի մյուս անդամների հասցեին: Վերջինիս նյարդերը տեղի են տվել և նա մշտապես իր մոտ պահվող խոհանոցային դանակով հարվածել է Բարսեղյանին: Դեպքից հետո տուժողը գնացել է եղբոր տուն, որտեղ, տեսնելով նրա վիճակը, հասցրել են հիվանդանոց:
Պաշտպան Արսեն Գալստյանն ասաց, որ իր պաշտպանյալի արարքները սխալ են գնահատված: Նա միջնորդություն ներկայացրեց` փոխել Արագածոտնի մարզի Առաջին ատյանի դատարանի վճիռը:
Մեղադրող կողմն առարկեց ` ասելով, որ վերաքննիչ բողոքն անհիմն է , քանի որ ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել ՀՀ Սահմանադրության 112 հոդվածով` ապացույցների հիման վրա, և ըստ ՀՀ Սահմանադրության 53, 54, 372 հոդվածների` խնդրեց դատարանի դեմ բողոքը մերժել և թողնել առանց բավարարման:
Դատարանը վճռեց վերաքննիչ բողոքը մերժել և ամբաստանյալին դատապարտել 3 տարի ազատազրկման:
Եվս մեկ ընտանիք, որի միակ խնամակալին և օրվա հացը վաստակողին դատապարտեցին ազատազրկման։Այն կորցրեց իր լավ թե վատ հենարանը ու երկու անչափահաս երեխա մնացին կարիքի մեջ։ Հետաքրքիր է մեր իրավապահների մոտեցումը. աչքի փոխարեն ունքը հանելու և այդ ամենը օրենքի վրա բարդելու նրանց արդարացումը քանի՞ ընտանիք է քանդել, քանիսին որբացրել ու չքավոր դարձրել։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 2010թ. դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Սերգեյ Զավիկի Մանուկյանի ինքնասպանության գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Նորավան գյուղում գտնվող զորամասի ժամկետային զինծառայող շարքային Սերգեյ Զավիկի Մանուկյանը 2009թ. նոյեմբերի 10-ին սպանված հայտնաբերվել է զորամասի տարածքում: Նրա մահվան համար մեղադրվում են զորամասի հրամանատար` Գեղամ Ասատրյանը և երկու սպաներ` պաշտոնական դիրքը չարաշահելով Մանուկյանին ինքնասպանության հասցնելու համար: Ուշագրավ էր, որ զորամասի հրամանատարը գտնվում էր ազատության մեջ, սակայն 2010թ. դեկտեմբերի 3-ին դատարանը բավարարեց Սերգեյ Մանուկյանի իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Մուրադյանի միջնորդությունը և զորամասի հրամանատար Գ. Ասատրյանին դատական նիստերի դահլիճից կալանավորեց:
Հանգուցյալ Ս. Մանուկյանի մայրը` Լամարա Մանուկյանի հետ զրույցում նշվեց, որ որդու սպանության պատճառը մինչ օրս իր համար անհասկանալի է` ինչպե՞ս է որդին ինքնասպանություն գործել իրեն կրակելով, երբ նրա դիակից 16 մետր հեռավորության վրա հայտնաբերվել են նրա արյան հետքերը, ինչպե՞ս է որդին կանգնած վիճակում կրակել իր գլխին և ընկել երկու պատերի արանքում, այն դեպքում, երբ պատերին արյան հետքեր չեն հայտնաբերվել:
Զինվորի մայրն ասաց նաև, որ իր որդու նկատմամբ զորամասի սպաների կողմից դրսևորվել է անմարդկային վերաբերմունք, որդուն ծեծել են, հայհոյել, նսեմացրել և այդ ամենը կատարվել է առանց որևէ պատճառի: Որդին ծխախոտ է խնդրել սպայից, վերջինս հայտնել է, որ չունի, այնուհետև հանել է ծխախոտը և ծխել, իսկ Սերգեյի հարցին, թե ինչու իրեն ծխախոտ չի տալիս, սպան սկսել է տղային հայհոյել, նսեմացնել և հարվածել: Մեկ այլ դեպքում, զորամասի հրամանատարը դարպասների մոտ սպասելու համար իջել է իր մեքենայից և դարպասները 20 վայրկյան ուշ բացելու համար բռունցքով հարվածել որդուն: Զորամասի մյուս սպաները, ովքեր քաջատեղյակ են եղել զինծառայողներին ծեծելու, նվաստացնելու և ծաղրուծանակի ենթարկելու մասին, լռել են և չեն հայտնել իրավապահ մարմիններին:
Հերթական որդեկորույս մայրն իր խոսքով դիմում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, «Ո՞վ է մեղավոր բանակում տիրող այս բարձիթողի վիճակի, ամենաթողության և անպատժելության համար, ու՞մ ձեռքն ենք տալիս մեր զավակներին, ու՞մ ենք վստահում հազիվ կյանք տեսած 18 — 20 տարեկան մեր երեխաներին»: Տիկին Լամարան հավելեց նաև, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործի դատաքննությունն իրականացվում է գրեթե արագացված ընթացակարգով, դատավոր Հ. Դավթյանի` գործի քննությունն արագ ավարտելու ցանկությունից և ամբաստանյալների` դատավորի հետ համաձայնեցված գործողություններից հետևում է, որ դատավճիռն արդեն իսկ որոշված է և իր որդու մահվան մեջ մեղավորների համար նախատեսված է առավել քան մեղմ պատիժ:
Այսօր Կենտրոն և Նորք- Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարինե Ղազարյան, հրապարակվեց առանձնապես խոշոր չափի խարդախության մեջ մեղադրվող Հրանտ Բարամյանի դատավճիռը ։
Այս շատ հետաքրքիր դատավարության հիմքում ընկած է առավել քան հետաքրքիր պատմություն։ Բանն այն է, որ խարդախության համար 7 անգամ դատապարտված Հրանտ Բարամյանը կարողացել է «Վարդաշեն» ՔԿՀ-ից բջջայինով զանգահարել «Բարի Սամարացի» ընկերության տնօրենին և ներկայանալով որպես Սերժ Սարգսյանի թիկնազորի աշխատակից ,ասել, թե պետք է վերևներում` Նոր տարվա նվերների հարց լուծել: Իսկ 50- ական եկեղեցու հավատացյալ Հովհաննես Հովակիմյանը սիրահոժար համաձայնվել է և պայմանավորված տեղում ու ժամին «նախագահի» վստահված անձին փոխանցել օծանելիք, 45 և 15 հազար դոլարանոց ժամացույցներ, որոնք գնել է Պետական եկամուտների նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող «Խրոնոգրաֆ» խանութից:
1959 թվականին ծնված Հրանտ Բայրամյանը Էջմիածնի Գրիբոյեդով գյուղից է, նախկին ազատամարտիկ է, կռվել է Մանվել Գրիգորյանի գլխավորած 5-րդ ջոկատում: Հրանտն ինտերնետի միջոցով պարզելով «Բարի Սամարացի» ընկերության տվյալները և, հավանաբար, վստահ լինելով, որ նա շաատ բարի կլինի, զանգել է `ներկայանալով Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ: Պայմանավորված վայրում վստահված անձին է փոխանցվել նվերները։ Սակայն գործը բացահայտվել է։
Դատավարությանը «Բարի Սամարացու» տնօրենը չէր մասնակցում։ Նրա ներկայացուցիչ Ռուբեն Խոջոյանը դատարանից պահանջեց վերադարձնել թանկարժեք իրերը, սակայն ամբաստանյալն ասաց, որ ինքը 5միլիոն 550000 դրամ արժողության ժամացույցը վաճառել է գեներալ Մանվելի եղբորը ՝ 5 հազար դոլարով։ Վերջինս վճարել է, հետո կասկածել, թե նման ժամացույցն այդ գումարով չի կարող իսկապես ֆիրմային լինել, որոշել է հետ վերադարձնել ֆալշ ապրանքը, բայց պարզվել է՝ 2000 դոլարն արդեն ծախսել են գումարից։
Մեղադրող Ղալեչյանը մեղադրական եզրակացության մեջ նշեց, որ նվերներ անելու պատրվակով Բարամյանը Հովակիմյանից հափշտակել է 5միլիոն 550000 դրամ արժողության ժամացույց, մեկ ուրիշ` 15 միլիոն 540000 դրամ արժողությամբ ձեռքի ժամացույց և 540 000 դրամ արժողությամբ տղամարդու օծանելիք, և դատարանից պահանջեց խարդախին դատապարտել 9 տարվա ազատազրկման։
«Ես հանցագործ չեմ, չնայած հանցանք եմ կատարել, ձեզ թվում ա ես ռեցեդևիստ եմ, չէ, կարգին տղա եմ։ Այդ քայլին եմ գնացել, որովհետև ունեմ երեք երեխա, քաղցկեղով հիվանդ եղբայր»,- ընդունելով մեղքը, իր խոսքում ասաց ամբաստանյալ Բարամյանը և միջնորդեց գործը քննել արագացված դատավարության կարգով։ Պաշտպան Հայկուշ Դավթյանը դիմեց դատարանին հաշվի առնելու Բարամյանի մարդկային որակները, հայրենիքին մատուցած ծառայությունները, որոնց համար ստացել էր բազմաթիվ շքանշաններ և մեղմացնել պատիժը։ Սակայն դատարանը որոշեց բավարարել մեղադրողի պահանջը`դատապարտելով Բարամյանին 9 տարի ազատազրկման ,առանց գույքի բռնագրավմամբ։
Որոշվեց նաև վերադարձնել թանկարժեք իրեղեն ապացույցները։ Հովակիմյանը խնդրել էր ապահովել հատկապես այդ մասը։
Հետաքրքիր է երկու հանգամանք. նախ` որտեղից է Հրանտին հայտնի դարձել, որ նախագահ Սարգսյանը հատուկ սեր ունի թանկարժեք ժամացույցների նկատմամբ։ Բացի այդ, «Բարի Սամարացին» իր ներկայացուցչի միջոցով հայտնել է թե. «Աստված իր հետ, ես ներում եմ իրեն» ու ասել, որ եթե 5հազար դոլար էր պետք Հրանտին, թող ասեր՝ ինքը նրան կտար։
Հ.Գ. Բանն այն է, որ այն փողոցը, որտեղ ապրել ու այժմ իր բիզնեսն է զարգացնում Հովակիմյանը, սարսափելի անմխիթար վիճակում է գտնվել տարիներ շարունակ, անգամ խուլ գյուղական ճանապարհն ավելի բարեկարգ է քան այն, ու ինչ է արել բարի հավատացյալ ու շռայլ սամարացին` բոլորովին վերջերս ասֆալտապատել է փողոցի միայն իր տան դիմացի հատվածը, երևի իր քույրիկ -եղբայրների աղոթքը տեղ է հասել, որ գոնե նրանց ոտքի տակ է մաքրվել պատմական ցեխից։
Կարծում ենք՝ այս իմանալուց հետո Հրանտն այնքան խելք կունենա, որ չի հուսա ստանալու նրա առաջարկած 5հազար դոլարը, ինչքան էլ կարիքի մեջ լինի։
Ազնիվ Կարապետյան
Հերթական անգամ ՀՀ «արդար և անկախ» դատավարություն իրականացնող դատարանները «փոսը քցեցին» հայրենի կառավարությանը: Այսօրվա նիստում կառավարությունը ՀՀ արդարադատության նախարարությանը գումար է հատկացրել. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 25083/05 գանգատով 2010թ. մարտի 16-ին կայացրած վճռի պահանջները կատարելու համար` մեկ հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ, և «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 3434/04 գանգատով 2010թ. հունիսի 15-ին կայացված վճռի պահանջները կատարելու նպատակով` 16.000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
Վերջին տարիներին հատկապես շատացել են Հաագա ուղղվող Հայաստանի քաղաքացիների հայցերը: Անցնելով հայաստանյան դատական համակարգի բոլոր օղակներով` այդպես էլ արդարություն չգտնող քաղաքացիները դիմում են եվրոպական դատարան և, որպես կանոն, շահում դրանք: Ամենավառ օրինակը Ա1 պլյուսինն էր: Իսկ պարտված հայցերի դիմաց վճարողը, ցավոք, ոչ թե կաշառակեր և խիղճն ու օրենքը գրպանը դրած, գործ սարքող իրավապահներն են ու նրանց կամակատար դատավորները, այլ դարձյալ ՀՀ քաղաքացիները. այդ գումարները գանձվում են պետական բյուջեից, այն գումարներից, որոնք կարող էին ծախսվել ի բարօրություն սեփական ժողովրդի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.