20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...Ծաղկաձորում մասնակցում էի բնապահպանական լիդերության ճամբարի: Երեկ վերջին օրն էր, որոշեցի ավարտից հետո մի քիչ զբոսնել:
Արդեն մութ էր, հեռվից սկսվեցին լսվել «դրուժբա» -ի ձայներ: Արդեն հստակ լսվում էր և երևում, թե որտեղ են կրկին ոտնձգություններ անում բնության հետ: «Վալլետա» հյուրանոցի հենց տերերը փորձում էին ազատվել երբեմնի ձիգ, սլացիկ, փարթամ սոճիներից, խանգարում են ծառերը, ուզում են տարածքը մեծացնել, նոր փողաբեր կառույցներ տնկել կանաչ տարածքի փոխարեն:
Մոտենալուն պես, հանեցի տեսախցիկս: Հինգ տղամարդ պարանով կապել էին խեղճ ծառը ու փորձում էին վայր ընկնելու ուղղությունը որոշել: Տարեցը Մանվելն էր, հավանաբար հոթելի տերը կռացած հատումն էր իրականացնում: Մեզ ` ինձ ու ընկերուհուս` Աննային տեսնելուն պես հարձակվեցին` «խցիկդ հեռու պահի, ինչ էս նկարում, ո՞վա թողել»։ Բրդեցին, հրեցին, փորձում էին խլել տեսախցիկս` խուսափելով ընկնել տեսախցիկի ֆիքսած պատկերի մեջ:
Ես տոնս բարձրաձրեցի ու իրենց կարգի հրավիրեցի, պահանջեցի ցույց տալ այն ծառհատման թույլտվությունը , որ իրենց ասելով` տվել է բնապահպանության նախարարությունը: Ձեռքերը դողում էին , թերթում էր փաստաթղթերի մի ողջ փաթեթ, որում, իհարկե, բացակայում էր թույլտվությունը: Այս հանցավոր բանդային միացավ ևս մի ավտոմեքենա` փորձելով պարզել, թե մենք ովքեր ենք, որտեղից հայտնվեցինք ու ինչպես կարող են մեզ հետ իրենց հարցերը լուծել:
Քանի որ գիշեր էր, բն.նախարարությունը չէր աշխատում, քաղաքացիական ներուժն էր, որն կարող էր մի բան փոխել այդ իրավիճակում:
Վերադառնալով հյուրանոց, տեղեկացրեցինք ճամբարի բոլոր մասնակիցներին և շտապ բոլորով ուղևորվեցինք դեպքի վայր:
Մոտ քսան հոգի զինված խցիկներով արագ, հավասար քայլերով ներխուժեցինք իրենց տարածք:
Ավաղ, ծառն արդեն վերջնականապես հատված էր:
Փոխարենը` մեկ այլ շոուի ականատես եղանք, հայտնվել էին ոստիկաններ ու իբր արձանագրում էին տեղի ունեցածը :
Ոչ ոք ահազանգ չէր տվել նրանց, այդ ինչպե՞ս, որտեղի՞ց, օդի՞ց իմացան ու հայտնվեցին…դժվար չէր կռահել:
Վստահ կարող եմ ասել, կրկին գործում էր իրավապահների աջակցությամբ անտառհատների հանցավոր գործարք:
Իրար պաս տալով քաչալացնում են մեր սարերը, այս դեպքում` Ծաղկաձորը, որից միայն տկլոր ձոր է մնացել, լքված, անտեր, միայնակ մի ձոր:
Մենք չենք հավատում երեկվա ոստիկաններին, համարում ենք, որ համագործակցում են «Վալլետայի» տերերի հետ և պահանջում ենք անկախ հետաքննություն անել ու պատժել մեղավորներին:
Հետևելու ենք
Խնդրում եմ, հարգելի մամուլ, իրավապաշտպաններ, քաղաքացիներ ահազանգեք տարբեր ուղղություններով, Կոտայքի մարզի ոստիկանություն, բն.նախարարության տեսչություն, տեղյակ պահեք, որ այնտեղ, հենց այս պահին, եթե շարունակվի անպատժելության մթնոլորտը, կվերացվեն մեր վերջին թթվածնաբեր անտառները:
Երեկ , արդեն իսկ, հայտնաբերեցինք ավելի քան տաս ծառ, իսկ դա նշանակում է, որ ավելին է քան վարչական տույժը, այսինքն` արդեն որակվում է որպես քրեորեն պատժելի արարք: Ձեր միջոցով հայտնում ենք հաղորդում հանցագործության մասին:Սպասում ենք արձագանքներին:
Հ.Գ. Այս նամակը ուղարկվել է խմբագրության կայքէջին առանց ստորագրության, սակայն Ծաղկաձորում հատվող ծառերի մասին, մենք ունենք նաև մեկ այլ տեղեկություն, որը կհրապարակենք ավելի ուշ` մի քանի դետալներ ճշտելուց հետո։Իսկ այս պահին Բնապահպանության նախարարությունից հաստատեցին տեղեկատվությունը, նշելով, որ խումբ է մեկնել Ծաղկաձոր և ուսումնասիրությունների արդյունքների մասին կտեղեկացնեն փոքր- ինչ ուշ։
«Коммерсант» թերթը տեղեկացնում է, որ հարստացված ուրանի մաքսանենգության համար Վրաստանում ձերբակալված հայերից մեկն ասել է, թե պատրաստ է հայտնել մատակարարների և արտադրողների անունները, եթե իրավապահները մեղմեն իր պատիժը։
Համաձայնվել են Վրաստանի իրավապահ մարմինները թե ոչ, դեռևս հայտնի չէ։ Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Շոթա Ուտիաշվիլին հայտարարել է, որ իրենց արդեն հայտնի է , թե ով է հայերին ուրան մատակարարել։ Վերջինս համոզմունք է հայտնել, որ ուրանը արտադրվել է Ռուսաստանում։
Տեղեկություններ կան, որ ձերբակալված հայերը հաստատել են, որ իրենց մատակարարը կապեր ուներ Ռուսաստանի հետ։ Սպառազինությունների, էներգետիկայի և բնապահպանության Կենտրոնի տնօրեն Անատոլի Դյակովը նշել է, որ ուրանի ծագումը ակնհայտ չէ։ Վերջինիս խոսքերով` տվյալ ուրանի հարստացման մակարդակը ցույց է տալիս, որ այն կարող էր օգտագործվել հետազոտական ռեակտորներում, որոնք խորհրդային տարիներին տեղակայված են եղել տարբեր ինստիտուտներում։
Հայտնի Է դարձել, որ ձերբակալվածներն ուրանն իրենց հայրենակից` Գարիկ Դադասյանից են ստացել: Վերջինիս այս տրվա ապրիլին ձերբակալել են Հայաստանի իրավապահ մարմինները:
ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը դեռևս անտերության է մատնված։ Սայաթ Շիրինյանին ոստիկանությունը դեռ փոխարինող չի գտել, իսկ լրագրողների հարցերին պատասխանողը, ինչպես հայտնի է, հիմնականում գլխավոր պատասխանատուն էր, այլ կերպ ասած՝ լրագրողները ևս ծանր կացության մեջ են հայտնվել:
Նախորդ օրը հերթական կրակոցներն են արձանագրվել Երևանում` Հարավ-Արևմտյան Բ1 թաղամասում։ Այս անգամ «զոհը» պատգամավոր, Հայաստանի թիվ մեկ օլիգարխ Սամվել Ալեքսանյանի թիկնապահներից Սևակ Ղազարյանն է եղել, ով, սակայն , միայն թեթև հրազենային վնասվածք է ստացել: Դեպքն, անշուշտ, թեթևներից չէ, ինչով պայմանավորված` ոստիկանական աշխատանքները գլխավորել է անձամբ Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը: Հայտնի չէ` մահափորձը կոնկրետ թիկնապահի՞ն է հասցեագրված եղել, թե՞ նրա շեֆին, ամեն դեպքում, դեպքի վայրում հայտնաբերվել են բազմաթիվ պարկուճներ: Կրակոցները հնչել են նոյեմբերի 7-ի գիշերը, սակայն ոստիկանության կայքում առ օրս դատարկություն է` ոչ մի տեղեկություն ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի վրա հնարավոր հարձակման վերաբերյալ, կամ եթե նման բան չկա, ապա գոնե իրականության պարզաբանում։ Այնտեղ, հավանաբար, դեռ Սայաթ Շիրինյանի «սուգն» է և, ենթադրելով այն բանից, որ ՀՀ ոստիկանապետը հատուկ պատվիրակությամբ թռել է Մոսկվա, «սուգը» կշարունակվի ևս մի քանի օր:
Նոյեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը մասնակցելու է ՀԱՊԿ անդամ-երկրների ՆԳ նախարարների խորհրդակցությանը, իսկ նոյեմբերի 10-ին՝ ՌԴ Միլիցիայի օրվան նվիրված տոնակատարություններին: Եվ մինչ ՀՀ ոստիկանապետը կոլեգաների հետ ՌԴ մայրաքաղաքում տոնական եռուզեռի մեջ կլինի, ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություննը ընկղմված կլինի անորոշության և տագնապային սպասման հոգեվիճակում` փորձելով գուշակել, թե այս անգամ ում կբերի իրենց գլխին Ալիկ Սերգեյիչը` պրոֆեսիոնալ կա՞դր, թե՞ դարձյալ իր բարեկամներից որևէ մեկին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դժվարանում է պատախանել, թե քանի հաշվառված անօթևան, երևանյան բառապաշարով ասած` բոմժ կա հանրապետությունում: Անօթևանների համար նախատեսված միակ պետական կացարանը գտնվում է Հաղթանակ գյուղում, որը կարող է տեղավորել միայ 80 մարդ` այն էլ 60-օրյա պայմանագրով: Կենտրոնը տարեկան ընդունում է 600 մարդ: Կենտրոնի փոխտնօրեն Արթուր Մարկոսյանի տվյալներով` 60 օրից մարդիկ դուրս են գալիս ու վերադառնում փողոց: Երբեմն էլ մեկ-երկու օրից վերադառնում են` նոր պայմանագիր կնքելու համար:
Դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը, որն արդեն ութ տարի է, ինչ գործում է Հայաստանում, կացարան է կառուցել Վարդաշենում և ութ տարի սպասում է իր ներկայացրած ծրագրի հավանության արժանանալուն: «Կառավարությունը հավանություն տվել է ծրագրին, պարզապես բյուջետային հատկացումներ չեն եղել։ Մենք այս տարի նույնպես դիմել ենք կառավարությանը, որպեսզի ծրագրի իրականացման համար 10 մլն 200 հազար դրամ հատկացնի: Սակայն դեռ չգիտենք` հատկացումներ կլինե՞ն, թե՞ ոչ»,- ասում է Սոցապ նախարարության` տարեցների և հաշմանդամների վարչության պետ Արթուր Կեսոյանը:
Այսօր «Վարկած» մամուլի ակումբում փաստաբան Ստեփան Ոսկանյանը ներկայացրեց մի քանի աղմկահարույց գործեր, հնչեցրեց նաև մի շարք բարձրաստիճան ոստիկանների անուններ, որոնք առնչվել են մարտի 1-ի գործով կալանավորված անձանց հետ, կատարել խոշտանգումներ և ոչ միայն:
Քաղբանտարկյալ, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Ֆելիքս Գևորգյանին ձերբակալել են՝ ամենայն հավանականությամբ նրա հոր՝ Աջափնյակի ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավարի վրա ճնշում գործադրելու համար. «Նրան ոչ միայն խոշտանգել են բերման ենթարկելիս, այլև բաժնում, և ստիպել են, որ իր վրա վերցնի Մարտի մեկի սպանություններից որևէ մեկը, սակայն երբ Ֆելիքս Գևորգյանը հրաժարվել է՝ նշելով, որ այդ գործով քաբանտարկյալ է եղել, նրան ստպել են իր վրա վերցնել մի շարք գողությունների մեղադրանք, որը խոշտանգումներից հետո նա ընդունել է»: Փաստաբանը պատմեց, որ սեպտեմբերի 22-ին Զովունի գյուղի իր բնակարանից Ֆելիքս Գևորգյանին ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Արթուր Գևորգյանը, տեղակալ Արկադի Սահակյանը և ևս հինգ աշխատակիցներ ծեծով ու խոշտանգումներով բաժին են տեղափոխել նրան, առգրավել են տան բանալին, անձնագիրը, մինչև հիմա անգամ պարզ չէ՝ ունեցե՞լ են արդյոք դրա համար օրինական հիմք, թե ոչ: Փաստաբանը պատմեց, որ իր պաշտպանյալին բանտում կտտանքների են ենթարկել. «Ֆելիքսի ոտքերն այրել են շիկացած երկաթով, նրա ոտքի մի եղունգը չկա, նա նույնիսկ չէր կարողանում քայլել, այդ հետքերը ես տեսել եմ, և միջնորդություն եմ ներկայացրել փորձաքննություն իրականացնելու համար: Երեք օր առաջ փորձագետը եղել է մեկուսարանում, մի քանի օրից կստանանք փորձաքննության պատասխանները, և հուսով ենք, որ մեղավորները կպատժվեն »,- նշեց նա: Ոսկանյանն անհիմն համարեց այն մեղադրանքները, որոնք ընդունել է Գևորգյանը՝ ֆիզիկական և հոգեբանական ճնշումների ազդեցությամբ: «Ելնելով մեղադրանքի բովանդակությունից ակնհայտ է, որ դրանք շինծու են: Ոչ կոնկրետ օրեր են նշված ոչ էլ գողությունների կոնկրետ վայրեր կան: Օրինակ, ինչ-որ շենքի հարևանությամբ գտնվող այգուց էլեկտրական շարժիչ է գողացվել, Երևանի ինչ-որ խանութի հարևանությամբ գտնվող շինությունից, բայց կոնկրետ շինությունը չի նշվում, ինչ-որ նկուղից, տասնհինգ թաղամասի ինչ որ կատյոլից…»,- նշեց փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Նրա պնդմամբ՝ Ֆելիքս Գևորգյանն ընդունել է իր մեղքը միայն ծեծի և խոշտանգումներ արդյունքում, և միայն հետո պաշտպանի ներգրավումից հետո նա հրաժարվել է իր ցուցմունքներից: Ստեփան Ոսկանյանը անդրադարձավ նաև մարտի 17-ին Ասկերանում զոհված զինծառայող Ահարոն Հայրապետյանի գործին, որի նախնական վարկածով զինվորը մահացել էր ադրբեջանցու կողմից արձակված գնդակից, այնուհետ մեղքն ընդունել էր Աշոտ Կոստանյանը՝ սպանվածի մտերիմ ընկերն ու ծառայակիցը: «Տվյալ գործով իմ պաշտպանյալը ընդունել էր, որ իր կողմից անզգույշ կրակոցով է սպանել իր ընկերոջը, սակայն հետագայում՝ կարճ ժամանակ անց, հրաժարվել է իր ցուցմունքից և ասել, որ մեղքն ընդունել է ծեծի ու սպառնալիքների ազդեցությամբ,- ասաց փաստաբանը:- Այն բանից հետո, երբ մեր վերջին այցելության ժամանակ նա ծնողներին հասկացրել էր, որ իրեն բռնության են ենթարկում, երկրորդ անգամ ինձ չթույլատրեցին տեսակցել նրան, մտնել՝ պատճառաբանելով, թե իմ պահանջագիրը կնքված չէ: Անկեղծ ասած՝ ես առաջին անգամ Շուշիի բանտում իմացա, որ փաստաբանը պետք է կնիք ունենա»: Նա պատմեց, որ հաջորդ օրը, այնուամենայնիվ, կարողացել է տեսակցել իր պաշտպանյալին ու իմացել է, որ նրան սպառնում են Շուշիի բանտի աշխատողները, իսկ քննչական բաժնի պետը, օգտագործելով իր լծակները, բանտի աշխատակիցների միջոցով ստիպել է Աշոտ Կոստանյանին ընդունել, թե ինքն է կրակոցն արձակել: «Այս գործում էլ շատ անհասկանալի բաներ կան, օրինակ այն, թե ինչպես է զենքը հայտնվել Կոստանյանի մոտ, եթե կրակոցի ժամանակ հեռու է եղել»,- նշեց փատաբանն, ավելացնելով, որ իր պաշտպանյալն այսօր էլ պնդում է, որ որևէ կապ չունի այդ կրակոցի հետ: |
Հատուկ քննչական ծառայության վարույթում ամռանը հայտնվեց մի գործ, որի շուրջ բավականին մութ խոսակցություններ էին պտտվում:
Մասնավորապես ասվում էր, թե խնդիր է դրած այդ գործը «ջրել», հատկապես որ, մեղավոր նշվող մի քանի անձանցից ընդամենը մեկն էր ձերբակալվել, և, որ աստիճանաբար ամեն ինչ արվելու է այդ գործը կոծկելու համար:
Մենք հարցում ուղարկեցինք ՀՔԾ` պարզելու, թե ի՞նչ ընթացքի մեջ է հիշյալ քրեական գործը և արդյո՞ք հատուկ գործեր քննող մարմինը նախանձախնդիր է գործի լիարժեք բացահայտման հարցում։ ՀՔԾ –ից երկու օր անց ստացվեց պատասխան, որը ներկայացնում ենք ստորև:
«Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչներ Եղիազար Գևորգյանի և Արմեն Մելքոնյանի հայտարարությունների հիման վրա հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նույն գյուղի բնակիչներ Հարություն և Վարդան Թադևոսյանները 2010թ. հունիսի 2-ին` ժամը 14-ի սահմաններում, Արզական գյուղի կենտրոնական հատվածում վիճաբանել են Եղիազար և Գևորգ Գևորգյանների հետ, իսկ այնուհետև` Արմեն Մելքոնյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը. բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` բազմաթիվ անձանց ներկայությամբ տվել են հայհոյանքներ և ծեծի ենթարկել վերջիններիս` Եղիազար Գևորգյանի և Արմեն Մելքոնյանի առողջությանը պատճառելով միջին, Գևորգ Գևորգյանի առողջությանը` թեթև վնաս:
Վարդան և Հարություն Թադևոսյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
2010թ. հոկտեմբերի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»:
Թադևոսյանները տարիներ շարունակ այնպիսի վարք էին դրսևորել, որ ողջ գյուղը, մեղմ ասած, հոգնել էր նրանցից: Հենց դրանով էր պայմանավորված այն, որ երբ գործը մի փոքր հնչեղություն ստացավ, գյուղացիների շրջանում հույս արթնացավ, թե հնարավորություն կստեղծվի, ի վերջո, թոթափել գյուղի «տեռորիստների» լուծը։ Սակայն երբ սկսվեցին քրեական գործը «ջրելուն» վերաբերող շշուկները, եղած հույսն էլ մարեց. մարդիկ խոսում էին, որ Հայաստանում արդարության հասնել հնարավոր չէ, որ սանձարձակներից ազատում չկա:
Հարություն Թադևոսյանը Արզական գյուղում գտնվող Գիտությունների ազգային ակադեմիայի պանսիոնատի վերակացուն էր, ինչի շնորհիվ վայելում էր Ռադիկ Մարտիրոսյանի հովանավորությունը: Վարդան Թադևոսյանը` նրա եղբայրը` գյուղի նախկին ավագանին, վերջին ընտրություններին տապալվեց և դրանից հատկապես չարացավ: Թադևոսյանների մյուս հովանավորը, ասում են, հիշյալ ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված Ազգային ժողովի պատգամավոր Ռոբերտ Թովմասյանն է: Հենց այդ հովանավորչությունն էլ, դարձյալ ըստ լուրերի` դարձել էր Թադևոսյանների սանձարձակ վարքի և անպատժելիության գլխավոր երաշխիքը:
Եթե այդ օրը արձանագրված խուլիգանությունը հնչեղություն ստացավ, ապա բոլորովին չի նշանակում, թե նրանց նկատմամբ գյուղում տիրող բացասական վերաբերմունքը, այդ օրերին էր առաջացել .
Հաջորդ ուշագրավ պահը հովանավորներից առավել հզորի բացահայտումն էր: Հաշվի առնելով, որ ՀՀ-ում պատգամավորներն ավելի մեծ «պրախոդ» ունեն, քան գիտնականները, որոշեցինք «հովանավորչության» իրական հիմքերը փնտրել Ռոբերտ Թովմասյանի մոտ: Մեր հարցերին պատգամավորը բավականին անկեղծ և, որոշ դեպքերում, ինչ-որ տեղ նաև հետաքրքիր պատասխաններ ուներ:
— Պարո´ն Թովմասյան, Արզական գյուղում Թադևոսյանների նկատմամբ հարուցված քրեական գործի հետագա ճակատագրի հարցում նաև Ձեր անունն էր շոշափվում, ասվում էր, որ նրանց լկտի պահվածքի մեջ նաև Դուք մեղքի որոշակի բաժին ունեք, քանի որ հովանավորներից մեկն եք: Արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը, Դուք հովանավորու՞մ էիք նրանց, թե՞:
— Ես Արզականի իմ ընտրատարածքում բոլորին էլ հովանավորում եմ:
— Այսինքն` հովանավորում եք հանցագործների՞ն:
— Չէ, ոչ թե հովանավորում եմ, այլ ընկերական հարաբերություններ ունեմ իրենց հետ:
— Իսկ որ իրենց այնպես էին պահել, որ ամբողջ գյուղը, այսպես ասած, «յախա» է թափ տալիս:
— Ես չեմ կարող ասել նման բան, թե ամբողջ գյուղը. պահվածք է եղել, սխալ է եղել, էնպես չի, որ ես արդարացնում եմ, չեմ արդարացնում նման պահվածքը:
— Օրինակ, չարժե՞ր, որ դուք` որպես հեղինակավոր մարդ, ա´յ, էդպիսին լիներ պատգամավորը, կանչեիք ու ինչ պետք է ասեիք, կարգի հրավիրեիք:
— Արվել ա, արդեն արվել ա, ասվել է ընկերական, շատ շտապ կերպով էդ բոլորը արվել ա, հաշտեցրել ենք:
— Իսկ որ խոսակցություններ կային, թե քրեական գործը փորձում են «ջրե՞լ»:
— Ես չեմ կարծում, թե նման բան հնարավոր է: Հետո, գիտե՞ք, չեմ կարող ասել, թե միակողմանի է եղել, հասցրել են պարզապես, հասցրել են: Էս պահին ավելի լավ էր, որ վեճ էր եղել, ո´չ մարդ էր վնասվել, կարելի էր հաշտեցնել և գնար, իսկ եթե դնենք օրենքի ուժով… Հետո էլ պատահական չի, որ բոլորն են զարմանում, թե ես էդ ոնց ստացվեց, որ 18 հազար ձեն տարա, երկրորդ թեկնածուն, որ մեծ ուժեր պաշտպանում էին, երեք անգամ քիչ հավաքեց, ոչ էլ փող եմ բաժանել, որովհետև այ էս ձևի հարաբերություններ են եղել, հարգել են, ես էլ իրանց եմ հարգել: Ես էլ կարայի փող բաժանեի: Ես բոլորին էլ լավ եմ նայել:
Լուսինե Կեսոյան
ՀՀ Ճանապարհային ոստիկանությունում ինտենսիվ բարեփոխումներ են: ՀՀ ոստիկանապետը հրահանգել է ազատվել համակարգի«անճոռնի» ճուտիկներից։
Այսուհետ մեր գայիշնիկները թոփ տասնյակ են լրացնելու. ճանապարհային ոստիկանությունում աշխատանքի ընդունվելու համար պարտադիր չափորոշիչներ են լինելու նաև 170 սմ հասակն ու 90 կգ չգերազանցող քաշը: Գեր և ցածրահասակ ճանապարհային ոստիկաններից Ալիկ Սեգեյիչը հրամայել է աստիճանաբար ազատվել։ Նրանց եթե աշխատանքից ուղղակի չեն ազատում, ապա տեղափոխում են համակարգի մեկ այլ` հանրության աչքին չերևացող աշխատանքի:
Ոստիկանապետի հրամանից ՃՈ բարձրաստիճաններին հաջողվել է խուսափել։ Մարգար Օհանյանը մի առանձնակի ուրախությամբ տեղեկացրեց, որ դա չի տարածվելու իրենց վրա, ԳԱԻ-ի ֆեյսկոնտրոլը վերաբերելու է միայն շարքայիններին: Սա, իհարկե, մխիթարական է, քանի որ Հայաստանում այս համակարգի աշխատողների ստամոքսի տրամագիծն աճում է պաշտոնի բարձրացմանն ուղիղ համեմատականով: Չնայած արված վերապահումների հիման վրա կարելի է փաստել, որ ոստիկանապետի հերթական բարեփոխումը ևս զուտ ձևական բնույթ է կրելու կամ, որ ավելի հավանական է, դառնալու է պարզապես անցանկալի տարրերից ազատվելու հարմար պատրվակ:
Մեր տեղեկություններով, ՀՀ ճանապարհային ոստիկանությունում վերջին երկու ամսվա ընթացքում աշխատանքից բավականին ինտենսիվ ազատումներ են լինում: Մեկ ամսվա կտրվածքով խոսվում էր շուրջ 35 ոստիկանի ազատման մասին, սակայն, չգիտես ինչու, ՃՈ պետն ամեն կերպ փորձում է այդ տեղեկությունը հերքել, հավաստիացնելով, թե ազատումները չեն անցնում երկու տասնյակը:
Ճանապարհային ոստիկաններին ազատում են պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով, սակայն զարմանալի տրամաբանությամբ նրանց նկատմամբ քրեական գործեր չէին հարուցվում` բավարարվում էին ընդամենը աշխատանքից հեռացնելով:
«Բարեփոխումների» նման «ընթացակարգը» ևս կասկածելիների շարքից է. եթե իսկապես ՀՀ ոստիկանապետը նախանձախնդիր է իր ղեկավարած համակարգի ամենաարատավորված կառույցը փոքրիշատե մաքրելու կեղտերից, ապա այդ դեպքում ինչու՞ չի հրապարակայնացնում արածը, ինչու՞ հանրությանը տեղյակ չեն պահում, որ Ճանապարհային ոստիկանությունում այլևս կաշառակեր ոստիկանները խրախուսելի չեն, որ ահա այսքան թվով մարդիկ ազատվել են աշխատանքից: Մարգար Օհանյանը մեզ հետ մասնավոր զրույցում դա բացատրեց նրանով, թե կաշառքն այն բանն է, որ ապացուցման ենթակա չէ, ենթադրենք, տվյալ անձնավորությունը կաշառք է տվել աշխատանքի ընդունվելու համար` «չէ՞ որ նա այդ քայլին դիմելու համար ստիպված է եղել մի քանի խոչընդոտներ հաղթահարել` ծանոթներ գտնել և այլն, ուստի դժվար է նման մեկից սպասել, որ կգա և հայտարարություն կգրի կաշառք տալու մասին»: Հենց դրա վրա էլ հույս են դնում կաշառք վերցնողները։ Երևի թե այդ պատճառով է, որ ոստիկանական մեկ աստղ կամ մեկ աստիճան բարձրացնելու համար սահմանված գումարը 3 հազար դոլար է, որն, ինչպես ասում են, գնում է ուղիղ ոստիկանապետին։ Բայց դե նման բաները, ինչպես Օհանյանն է ասում, չեն ապացուցվում։
Ճանապարհային ոստիկանությունում իրականացվող այս կարգի «բարեփոխումները» և հատկապես դրանց չհրապարակայնացնելն այլ ենթադրությունների տեղիք են տալիս: Հայտնի է, որ ոստիկանության բոլոր կառույցներում աշխատանքի տեղավորելու գործը համակարգում է ՀՀ ոստիկանապետի եղբայրը: Եթե համակարգը համալրված է կադրերով, ստացվում է, որ աշխատանքի տեղավորելու գործը բարդանում է, իսկ որոշ քանակությամբ ազատումների դեպքում նոր հնարավորություններ են բացվում:
Ներկա փուլում ազատումների այս շարքը ոստիկանապետին հնարավորություն է տալիս ընդամենը հաջող փոխտեղումներ ապահովել և թարմ արյուն հաղորդել թե´ համակարգին, թե´ սեփական ֆինանսներին: Եթե նախկինում կարելի էր Ճանապարհային ոստիկանությունում աշխատանքի ընդունվել ընդամենը 500 դոլարով, ապա այսօր արդեն շրջանառվում է 15-20 հազար դոլար կաշառքի չափը:
Մինչև 2011թ. ամսվա կտրվածքով աշխատանքից ազատելով 30 ճանապարհային ոստիկան և Նոր տարուց արդեն նրանց փոխարեն բարետես`170 սմ հասակ և մինչև 90 կգ քաշ ունեցողներին ընդունելով, կարելի է ասել, որ Ալիկ Սարգսյանը միանգամից մի քանի նապաստակ խփած կլինի. ոստիկանապետի եկամուտները կավելանան շուրջ 1,5-2 մլն դոլարով` 100 ճանապարհային ոստիկանի հաշվով։ (Սա հարցի չերևացող կողմն է, անապացուցելին, թեև` ամենակարևորը), իսկ հանրությանը բարետես ոստիկաններին ի ցույց դնելով, կարելի կլինի համոզել, որ համակարգում իսկապես ինչ-որ բան տեղից շարժվում է և ղեկավարությունը գոնե փորձում է ինչ-որ բան փոխել:
Բայց ամբողջ հարցն այն է, որ այդ բարեփոխումներ կոչվածը այդպես էլ որևէ արդյունք չի տա, որովհետև որքան էլ ոստիկանապետը ձգտի բարետես ճանապարհային ոստիկաններով ՃՈ կառույցը կարգի բերել, միևնույն է` ոչնչի չի հասնի: Որովհետև այստեղ ոչ թե արտաքին գրավչության էլեմենտներ են հարկավոր, այլ, նախևառաջ, ներքին կուլտուրայի բարեփոխման լուրջ խնդիր կա:
ՀՀ Ճանապարհային ոստիկանությունն ամենաեկամտաբեր կառույցներից մեկն է համարվում։ Եթե այստեղ աշխատանքի անցնելու համար մարդիկ պատրաստ են մինչև 20 հազար դոլար զոհաբերել, գիտեն, որ չանցած մեկ տարի, նախկինում ոչինչ չունենալով, ճանապարհային ոստիկան դառնալով, կարող է վարել արտասահմանյան թանկարժեք ավտոմեքենա, կառուցել առանձնատուն, ամեն օր սնվել լավագույն ռեստորաններում։
Իսկ կատարած ծախսերի և ձգտումների արդարացումը լուծում են ի հաշիվ ՀՀ վարորդների, այն վարորդների, որոնց մոտ ՀՀ ճանապարհային ոստիկանությունն այլ զգացում, բացի արհամարհանքից, չի հարուցում: Այնպես որ, եթե Ալիկ Սարգսյանն իսկապես ցանկություն ուներ ինչ-որ բան փոխել իր ղեկավարած համակարգի ամենաարատավոր կառույցում, ապա պետք է դա աներ ոչ թե ձևական կողմն ապահովելով, այլ, առաջին հերթին, վարվեցողության կանոններին ծանոթ ոստիկաններ ապահովեր և բովանդակային հարցերը լուծեր:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Երկու օր առաջ տեղեկություն էր տարածվել, թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ ազատազրկման դատապարտվածների բաժանմունքում բողոքի ակցիա է նախապատրաստվում։ ՀՀ Քրեական օրենսգրքի փոփոխությունների հանդեպ իրենց անհամաձայնությունը ցմահ դատապարտվածներն իբր պատրաստվում էին արտահայտել զանգվածային հացադուլով: Այդ փոփոխություններով նախատեսվում է ցմահ ազատազրկումից առաջ սահմանել ևս մեկ առավելագույն պատժաժամկետ` ազատազրկում 20 տարի ժամկետով:
Սա, որքան էլ տարօրինակ է, որոշ դատապարտյալների մոտ նեգատիվ վերաբերմունք է առաջացրել: Պատճառն այն է, որ դատապարտյալներին լուրեր են հասել, թե ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ձգտում է հասնել նրան, որ այս փոփոխությունները չտարածվեն մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը դատապարտվածների վրա, այսինքն` այս փոփոխությունները «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալների վրա չեն տարածվելու: Հենց սա էլ ընդվզում է առաջացրել դատապարտյալների շրջանում, որոնք պահանջում են մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայի դրույթները հարգել և իրենց պատժաչափը վերանայել:
Մեր հարցումները, սակայն, ցույց տվեցին, որ զանգվածային հացադուլի վերաբերյալ լուրերն ավելի քան անհիմն են եղել: Իրականում նման մտադրություն ծագել է ընդամենը երկու բանտախցերում, որտեղ հիմնական կազմակերպիչը եղել է Արմեն Տեր-Սահակյանը` Վանո Սիրադեղյանի բանդայի ղեկավարը: Տեր-Սահակյանը փորձել է բողոքի ակցիա կազմակերպել, սակայն նրան հասկացրել են, որ անտեղի իրար խառնվել չարժե, որ ավելի լավ է հանգիստ նստի իր տեղում: Թե ի՞նչն է ստիպել Տեր-Սահակյանին այդ աստիճան ակտիվություն դրսևորել, դժվար է ասել: Արդյո՞ք դա կարող է պայմանավորված լինել Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի խոսակցություններով, նույնպես հայտնի չէ: Ամեն դեպքում, մեր տեղեկություններով ցմահ ազատազրկման դատապարտվածների շրջանում Արմեն Տեր-Սահակյանն առանձնապես մեծ հեղինակություն չի վայելում, գոնե այն աստիճան, որ նրա ասելով, կամ հրահանգով բոլորը մի մարդու նման մասշտաբային բողոքի ակցիաներ սկսեն անել:
Ի դեպ, ի տարբերություն քրեակատարողական մյուս հիմնարկների առանձին բաժանմունքների, կոնկրետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահների բաժանմունքում ավելի քան նորմալ բարքեր են, եթե այդ կերպ կարելի է արտահայտվել. այստեղ «գող», «զոնը նայող» հասկացություն` որպես այդպիսին, պարզապես չկա, այստեղ շատ խցերում էլ գրեթե ընտանեկան մթնոլորտ է տիրում` հավանաբար պայմանավորված կարգավիճակից բխող անհուսությունից։ Դատապարտյալները հասկանում են, որ ուզած-չուզած դատապարտված են իրար հետ լինելու, ուստի նախընտրում են գոյատևել հնարավորինս համերաշխ` փոխադարձ հարգանքի մթնոլորտում:
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը գտել է լրագրողներից խուսափելու ձևը: Երբ ոստիկանապետը դեռ նոր-նոր էր եկել մայրաքաղաք և ստանձնել իրեն վստահված բարձր պաշտոնը, ամեն կերպ ձգտում էր սիրաշահել լրագրողներին, պարբերաբար ասուլիսներ էր կազմակերպում, անգամ դրանցից հետո ոչ պաշտոնական շփման համար ֆուրշեթների էր հրավիրում չորրորդ իշխանության ներկայացուցիչներին և սիրով պատասխանում նրանց բոլոր հարցերին: Նույն գործելաոճը ոստիկանապետը պարտադրել էր նաև ենթականերին. ոստիկանության բոլոր առանցքային կառույցների ղեկավարները երեք ամիսը մեկ հանդիպումներ էին ունենում լրատվամիջոցների հետ:
Երկու տարին պետք եղավ Ալիկ Սարգսյանին հասկանալու, որ հրապարակային ելույթներով ինչքան քիչ հանդես գա, այնքան լավ, հատկապես Խալաֆյանի վերաբերյալ նրա անստույգ «հիմնավորումներից» հետո։ Գեներալ-լեյտենանտ դառնալուց հետո Ալիկ Սարգսյանը դեռևս ասուլիս չի հրավիրել, և եթե այսպես շարունակվի, երևի թե չհրավիրի էլ։ Խոսակցություններ կան, որ ՀՀ ոստիկանապետի նոր հավակնորդն արդեն հայտնի է: Իսկ Ալիկ Սերգեյիչին մնում է մինչ էստաֆետը փոխանցելը` «շառից-փորձանքից հեռու» նկատառումով խույս տալ ավելորդ հարցերից:
Բայց քանի որ ոստիկանությունն այն կառույցն է, որ մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է և նրա աշխատանքները մշտապես հարցեր են առաջացնում, ոստիկանապետը գտել է իրենց աշխատանքները ներկայացնելու հարմար ֆորմատը: Հոկտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանապետը: Հենց այս խորհրդակցության ժամանակ էլ հանդես է եկել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հունան Պողոսյանը և ներկայացրել ինը ամիսների ընթացքում հանրապետությունում տիրող հանցավորության պատկերը:
Իսկ լրատվամիջոցներին այս «տիխարի» խորհրդակցությանը վերապահված էր տեղեկանալ միայն հաջորդ օրը` հոկտեմբերի 27-ին, երբ ոստիկանության լրատվության վարչությունը համապատասխան տեղեկատվությունը տեղադրել էր www.police.am կայքում:
Լրագրողների հարցերից հեռու, խաղաղ, բայց ոչ արդյունավետ աշխատաոճը, հուսով ենք` չի դառնա անընդմեջ։
Լուրեր են պտտվում, որ զանգվածային հացադուլ է պատրաստվում Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող ցմահ ազատազրկման դատապարտված 80-ից ավելի դատապարտյալների կողմից: Նրանք դեմ են քր.օր-ում նախատեսվող այն փոփոխություններին, որոնք միտված են պատժի ավելացմանը: Հետաքրքիրն այն է, որ մոտ 80 հոգանոց խմբի հացադուլի նպատակը չի շեշտվում։Մենք փորձեցինք ճշտել, թե ինչն է բուն պահանջը, քանի որ ցմահ դատապարտվածներն արդեն պատժված են օրենքի ողջ խստությամբ:Այլ բան է, որ դա վերաբերվի գործերի վերանայմանը, կամ այլ պահանջի։
Իրակա՞ն են հացադուլի մասին տեղեկությունները, ի՞նչ պահանջներ են ներկայացվել, այս հարցերը փորձեցինք պարզել ՔԿՀ մամլո պատասխանատու Արսեն Բաբայանից։ Նա ասաց, որ մինչ մեր զրույցի պահը դատապարտյալներից որևէ դիմում չեն ստացել ` հացադուլ կազմակերպելու վերաբերյալ:
Մենք փորձեցինք պարզել նաև՝ պարզվե՞լ է հոկտեմբերի 24-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հանկարծամահ եղած, նախնական կալանքի տակ գտնվող, նախկինում 3 անգամ դատապարտված 33- ամյա Սլավիկ Ժորժիկի Ոսկանյանի մահվան իրական պատճառը: Քանի որ, ըստ նախնական ախտորոշման, մահվան պատճառ է հանդիսացել թուք ներարկվելու հետևանքով առաջացած ձախ ստորին վերջույթի գազային գանգրենան: Հիշեցնենք ,որ դատապարտյալի մահը կասկածներ էր առաջացրել։ Ոսկանյանը Վանաձորում ոստիկանի մորը սպանած անձն է, և չի բացառվում, որ նրա մահը լինի վրեժխնդրության հետևանք։ Արսեն Բաբայանը հայտնեց , որ դեռ չեն ստացել դատաբժշկական փորձաքննության պատասխանը։
-
-
18.05.2024 | 02:10
Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է. Լիլիթ Մինասյան (տեսանյութ) -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև» -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ» -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.