23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի գլխավոր դատախազի` սեպտեմբերի 6-ի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` քաղաքացու կողմից փաստաթղթեր կեղծելու և դրանց օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազին կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Այս մասին տեղեկանում ենք Դատախազության մամուլի ծառայությունից:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչ Ս. Ափոյանը 2012 թվականի մայիսի 8-ին վարկային կազմակերպություն է ներկայացրել տան նկատմամբ սեփականության իրավունքի նախապես կեղծված վկայականն ու նույն տան գնահատման տեղեկանքը, և այն գրավադնելով իր ծանոթի անվամբ` որպես վարկ ստացել է 4 մլն 400 հազար ՀՀ դրամ ու խաբեությամբ հափշտակել: Օրեր անց՝ մայիսի 31-ին, Ս.Ափոյանը նույն վարկային կազմակերպություն է ներկայացրել մեկ այլ տան նկատմամբ իրավունքների պետական գրացման վկայական, գնահատման տեղեկանքն ու անհրաժեշտ այլ փաստաթղթեր, որը գրավադնելով իր մեկ այլ ծանոթի անվամբ` ստացել է 43.000 ԱՄՆ դոլարի վարկ և հափշտակել: Օգոստոսի 31-ին նույն անձը փորձել է նույն վարկային կազմակերպությունից նույն եղանակով ստանալ ևս 40 հազար դոլարի վարկ մեկ ուրիշ անձի անվամբ, սակայն գործարքը չի կարողացել ավարտին հասցնել` իր կամքից անկախ պատճառներով:
Վարկային կազմակերպության իրավախորհրդատու Լ.Զաքարյանը սեպտեմբերի 6-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` Ս.Ափոյանի կողմից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ համապատասխանաբար 4 մլն 400 հազար դրամ և 43 հազար դոլար վարկ ստանալու և յուրացնելու վերաբերյալ: Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում Ս.Ափոյանը բացատրություն է տվել, որ կեղծ գործարքների վերաբերյալ հաղորդմանը պատշաճ ընթացք չտալու համար նախօրեին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Խ.Բաղդասարյանը պահանջել և ստացել է 9 հազար դոլար կաշառք կաշառք:
Նույն օրը ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից ստացված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ և այն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն իրականացնելու:
Օպերատիվ ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել հիմնավոր ապացույցներ ինչպես Ս.Ափոյանի կողմից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու, այնպես էլ վարկային կեղծ փաստաթղթերի վերաբերյալ ստացված հաղորդմանը ընթացք չտալու համար Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Խ.Բաղդասարյանի կողմից իրենց ընդհանուր ծանոթ Ա.Ղուկասյանի միջոցով առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա նախաքննական մարմինը որոշումներ է կայացրել ՝ Խ.Բաղդասարյանին, Ա.Ղուկասյանին և Ս.Ափոյանին քրեական գործով որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Ս.Ափոյանին մեղադրանք է առաջադրվել փաստաթղթեր կեղծելու և դրանք օգտագործելու, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, հափշտակության փորձ կատարելու, կաշառք տալու, Ա.Ղուկասյանին՝ կաշառքի միջնորդություն անելու համար: Քննիչի որոշմամբ Խ.Բաղդասարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հանձնարարություններ են տրվել համապատասխան մարմիններին օպերատիվ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները Խ.Բաղդասարյանին հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրենք լրացուցիչ:
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման ընթացքում արձանագրված խախտումների դեպքերով հարուցված քրեական գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մաս և 314-րդ հոդված) ձերբակալվել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԳԿ ՊԿ-ի Դիլիջանի սպասարկման գրասենյակի ղեկավար Է. Առաքելյանը:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Է. Առաքելյանը 1999թ. սեպտեմբերի 29-ից մինչև 2010թ. հունվարի 19-ը ղեկավարել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սևանի ստորաբաժանումը:
Ըստ նախաքննության տվյալների` նա, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2007-2009թթ. «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման ընթացքում, պաշտոնեական փաստաթղթերում, այն է` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման միասնական մատյաններում ու վկայականներում կեղծիքներ, ակնհայտ կեղծ տեղեկություններ, հետին ամսաթվով գրառումներ կատարելու միջոցով, մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ ապօրինի գրանցել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողատարածքների նկատմամբ վարձակալության կամ կառուցապատման իրավունքներ, տրամադրել իրավունքի պետական գրանցման վկայականներ:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ 2012թ. հունիսի 22-ին հարուցվել էր քրեական գործը, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության` ՀԿԳ վարչությանը:
Նախաքննությունը շարունակվում է:
Սեպտեմբերի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Պաշտպանի արագ արձագանքման 116 թեժ գիծը, ինչպես նաև մարզային գրասենյակները աշխատել են շուրջօրյա:
Ընտրախախտումների վերաբերյալ Պաշտպանի երևանյան և մարզային գրասենյակները ստացել են 37 ահազանգ:
Շիրակի մարզ՝ 11 ահազանգ, 8 արագ արձագանքում:
Լոռու մարզ՝ 25 ահազանգ, 7 արագ արձագանքում:
Սյունիքի մարզ՝ 1 ահազանգ:
Պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են հետևյալ ընտրախախտումներին՝ ընտրողների անձնագրերում դրված դրոշմակնիքների սահմանված ժամկետից շուտ անհետացման կամ ընդհանրապես չանհետացման (5 ահազանգ), ընտրությունների ընթացքում անձանց կողմից ընտրատեղամաս մուտք գործելու խոչընդոտում (3 ահազանգ), քաղաքացիներին տեղամասային կենտրոններ անվճար տեղափոխելու (7 ահազանգ), ընտրակաշառքի բաժանման կամ ընտրակաշառքի խոստումների (1 ահազանգ), տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք չունեցող անձանց կողմից կենտրոն մուտք գործելու (2 ահազանգ), տեղամասային կենտրոնների դիմաց օրենքով սահմանված կարգի խախտումով կուտակումների և ընտրական քարոզչության իրականացման (15 ահազանգ) և այլ դեպքեր (4 ահազանգ)։
Վերոնշյալ խնդիրները հանդիպել էին նաև 2012թ-ի մայիսի 6-ի ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ, որոնց Պաշտպանը մանրամասնորեն անդրադարձել էր իր արտահերթ զեկույցում և առաջարկել խնդիրների համակարգային լուծումներ:
Ստացված ահազանգերը գտնվում են ուսումնասիրության փուլում, որից հետո կհարուցվեն համապատասխան վարույթներ:
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, կաշառք ստանալու կասկածանքով, սույն թվականի սեպտեմբերի 9-ին, ձերբակալվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը:
ԱԱԾ մամուլի կենտրոնի տեղեկացմամբ, վերջինս, «Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական ստանալու կարգ»-ի պահանջների խախտմամբ, արտերկրում գտնվող քաղաքացիներից, բացի օրենքով նախատեսված պետտուրքի գումարից, միջնորդների միջոցով, որպես կաշառք պահանջել եւ ստացել է հավելյալ գումարներ:
ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
2012 թվականի սեպտեմբերի 7-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ:
ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով, Արդարադատության խորհուրդը որոշեց.
1.Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Աիդա Դավթյանին հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
Ամբաստանյալն իր վերջին խոսքում նորից պնդեց, որ ընդունում է իր մեղքը և խնդրեց մեղմ վերաբերվել:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող ԲՀԿ անդամ Արմեն Մաթևոսյանը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր Արթուր Մկրտչյան) դատավճռով դատապարտվեց 3 տարի պայմանական ազատազրկման՝ նույնքան ժամկետով փորձաշրջանով:
Ամբաստանյալն իր վերջին խոսքում նորից պնդեց, որ ընդունում է իր մեղքը և խնդրեց մեղմ վերաբերվել: Հիշեցնենք, որ դատաքննությունն ընթանում էր արագացված ընթացակարգով:
Այսպիսով՝ դատարանը նրան հանցավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 154 պրիմ 2 հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը:
Հիշեցնենք, որ քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել էր, որ ԲՀԿ անդամ Ա. Մաթևոսյանը 2012թ. ապրիլի կեսերին քաղաքացի Ծ. Կ.-ին տվել է 10 000 դրամ ընտրակաշառք, ապրիլի 27-ին Հ. Ջ.-ին տվել է 35 000 դրամ, իսկ մայիսի 5-ին համապատասխանաբար՝ 15 000 և 35 000 դրամ ընտրակաշառք է տվել Հ. Ն.-ին և Հ. Ա.-ին, որպեսզի վերջիններս և նրանց ընտանիքի անդամները 2012թ. մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրություններում քվեարկեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին` այդ կերպ խոչընդոտելով ընտրողների կամքի ազատ իրականացմանը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթոււր Մկրտչյանի նախագահությամբ, այսօր կշարունակվի ընտրակաշառք «բաժանած» ԲՀԿ անդամ Արմեն Մաթևոսյանի դատը։
Դատը կանցնի արագացված ընթացակարգով։ Այդ մասին միջնորդություն էր ներկայացրել գործով ամբաստանյալ Մաթևոսյանը՝ ընդունելով իր մեղքը։ Միջնորդությանը չէրառարկել դատախազ Հարություն Հարությունյաը, իսկ դատարանը բավարարել էր այն։ Քրեական գործի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել էր, որ ԲՀԿ անդամ Ա. Մաթևոսյանը 2012թ. ապրիլի կեսերին քաղաքացի Ծ.Կ.-ին տվել է 10 000 դրամ ընտրակաշառք, ապրիլի 27-ին Հ. Ջ.-ին տվել է 35 000 դրամ, իսկ մայիսի 5-ին համապատասխանաբար 15 000 և 35 000 դրամ ընտրակաշառք է տվել Հ. Ն.-ին և Հ. Ա.-ին, որպեսզի վերջիններս և նրանց ընտանիքի անդամները 2012թ. մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրություններում քվեարկեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին` այդ կերպ խոչընդոտելով ընտրողների կամքի ազատ իրականացմանը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ժամանակ
ԱԱԾ կազմակերպված գործողությունը, որի արդյունքում Կոտայքի մարզպետի տեղակալ Լևոն Միքայելյանը դպրոցներից մեկի տնօրենից կաշառք վերցնելու համար հայտնվեց ճաղավանդակի հետևում, մինչ օրս Հրազդանում ամենաքննարկվող թեմաներից է: Ոմանք հակված են այս պատմությունը դիտարկել ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի, այլ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի և Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի սրված հակասությունների ներքո: Իշխանական կուլիսներում պատմում են, որ Արամ Դանիելյանն է «օգնել» իրավապահներին բացահայտելու մարզպետի մութ գործարքները, ընդ որում լուրջ նախապատրաստական աշխատանքներ է տարել: Նախ, օգտվելով իրավապահ մարմիններում մտերմական կապերից, նա արտահոսք է կազմակերպել իրավապահների համար, ապա դպրոցի տնօրենին, ով պետք է 40 դրամը ձեռքին մտներ Լևոն Միքայելյանի մոտ, հրավիրել է Հրազդանի իրեն պատկանող օբյեկտներից մեկը և մանրամասն բացատրել նրան, թե ինչպես է պետք գործել: Մարզպետարանին մոտ կանգնած «Հրապարակի» աղբյուրը պատմում է, որ իրավապահներին տեղեկացնելուց հետո Հրազդանի քաղաքապետն իր մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանի միջոցով, որն առանձնահատուկ նվիրվածություն ունի իր անձի հանդեպ, անմիջապես տեղեկացրել է իշխանահաճո լրատվամիջոցներին, որպեսզի նրանք արագորեն տարածեն մարզպետի համար տհաճ լուրը: Մամուլի քարտուղարն էլ, հավաքելով լրագրողներին, ուշագրավ, սևացնող արտահայտություններ է արել նրանց ներկայությամբ մարզպետի մասին` ասելով, որ Կովալն այնքան ագահ է, որ անգամ քաղաքի ծառերի կոտրտված ճյուղերն ենք ուղարկում Չարենցավան` նրա որդուն պատկանող օբյեկտում խորոված անելու համար: Ալվինան նաև տրտնջացել է, որ Կովալենկո Շահգալդյանը չի վճարում տարածքի գումար այն շենքի համար, որտեղ նստում է, և որտեղ տեղակայված է նաև Հրազդանի քաղաքապետարանը: Մի անգամ էլ նա լրագրողներին անեկդոտ է պատմել Կոտայքի մարզպետի որդու` Հակոբի մասին, որն իբր մինչ օրս չի տիրապետում փողկապ կապելու ձևին, և ամեն անգամ մարզպետ հայրիկը նրան այս կամ այն երկիր է ուղարկում միայն Արամ Դանիելյանի հետ, որպեսզի Հակոբն աչքը չգցի կազինոների կողմը: Արամ Դանիելյանի մամուլի քարտուղարի հակակրանքը Կովալի նկատմամբ սկսվել է այն բանից հետո, երբ Ալվինան ցանկացել է համատեղությամբ նաև մարզպետարանում աշխատանք ստանալ, բայց մերժվել է: Ի դեպ, Հրազդանի քաղաքապետ Դանիելյանն այս օրերին մեծ թափով սկսել է հողերի վաճառքներ կազմակերպել Հրազդանում, նաև որոշ նվիրատվություններ անել քրեական երկու հեղինակությունների, որոնք Դանիելյանին ընտրության օրը, որպես ջահել քաղաքապետի, աջակցել են: Սակայն նրա գլխավոր հավակնությունն այսօր մարզպետ դառնալն է, որի մասին Դանիելյանն արտահայտվել է պետական ապարատին մոտ կանգնած մարդկանց շրջապատում` հավելելով, որ դրա համար պատրաստ է զոհողությունների: Հրազդանի բնակիչները, հատկապես նրանց սոցիալապես անապահով մասը, հաճույքով են քաղաքապետարանից արտահոսող ստվերային լուրերը քննարկում, քանի որ Արամ Դանիելյանը «հարուստների քաղաքապետն» է համարվում:
Հրապարակ
Այսօր` սեպտեմբերի 5-ին, Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքն ընդդեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշման: Դատարանը` դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, բողոքի մերժումը հիմնավորել է բողոքի անհիմն լինելու հանգամանքով:
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` Մխիթար Պապոյանի նախագահությամբ, օգոստոսի 18-ին մերժել է «Սիվիլիթաս հիմնադրամի» բողոքը` Ազգային անվտանգության ծառայության որոշումն անվավեր ճանաչելու մասին:
«Սիվիլիթաս» հիմնադրամը պահանջել էր վերացնել քրեական գործի հարուցումը ԱԱԾ-ի կողմից:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից մայիսի 25-ին հարուցվել էր քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվել է «Ռեգնում» գործակալության Երևանի բյուրոյի ղեկավար Ռուբեն Գրդզելյանի և Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը:
Առավոտ.am-ի տեղեկացմամբ,այն տևել է 6 րոպե, քանի որ այս գործով Մանրիկյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը խնդրեց ողջամիտ ժամանակ՝ գործի նյութերին ծանոթանալու համար: Տեղեկացնենք, որ Քրեական օրենսգրքի 117 հոդվածի հիմքով (դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնել) հարուցված քրեական գործը բաղկացած է 2 հատորից, 2-րդ հատորը 18 էջ է, 1-ինը՝ 200: Մեղադրանքը պաշտպանում է գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը: Դատավորը բավարարեց պաշտպանի միջնոդությունը և հաջորդ դատական նիստը նշանակեց սեպտեմբերի 13-ին: Նշենք նաև, որ այս գործով տուժողի աթոռն էր զբաղեցրել Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանը: Ուշադրության է արժանի այն, որ արդեն 2-րդ դատական նիստն է, որ տեղի է ունենում դատարկ դահլիճում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.