23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գաբրիել Պողոսյանի՝ Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնում չհաստատելու փաստը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ հասարակական շարժումները Հայաստանում հեռանկար ունեն։ Նրանց ներկայացուցիչների նկատմամբ վստահությունն էապես ավելի մեծ է, քան քաղաքական միավորների հանդեպ։ Մենք հակված ենք վստահելու նրանց, ովքեր որևէ մեկի թայֆայից չեն, քաղաքական խաղերում չկան, իշխելու ցանկություն չունեն։ Նրանց, ովքեր իրենց առաջ դնում են կոնկրետ, իրատեսական նպատակներ։
Ակնհայտ է, որ այսօր իշխանությունն ավելի շատ է հաշվի նստում հասարակության հետ, քան, ասենք 5 տարի առաջ։ Գուցե որոշ չափով դա պայմանավորված է նրանով, որ իշխանությունն է փոքր-ինչ ավելի խելամիտ ու ադեկվատ դարձել։ Իր կարևոր դերն են խաղում նաև սոցիալական ցանցերը, որտեղ տեղեկատվության ազատ փոխանակման համար սահմանափակումներ, ըստ էության, չկան։ Պատկերացրեք, օրինակ, որ youtube գոյություն չունենար, և Գաբրիել Պողոսյանի «ելույթները» մրցույթի ժամանակ հնարավոր չլիներ տեղադրել համացանցում ու դարձնել հազարավոր մարդկանց սեփականությունը։ Որտեղի՞ց այդ դեպքում մենք կիմանայինք այդ մարդու ինտելեկտի և գրագիտության մակարդակի մասին։ Իշխանությունը, հավանաբար, հնարավորություն կունենար թույլ չտալու նկարահանումները և չցուցադրելու նկարահանվածը հեռուստատեսային եթերով։ Ճիշտ նույն ձևով՝ եթե որևէ «հաբռգած» պատգամավոր, դատախազ կամ ոստիկան այսօր փորձի փողոցում ցույց տալ իր «լավ տղա» լինելը, ապա շատ հավանական է, որ որևէ քաղաքացի կնկարահանի նրա «հերոսությունները» հեռախոսով, որից հետո մի քանի վայրկյան անց այդ տեսագրությունը կհայտնվի նույն youtube–ում։ Բայց ամենակարևոր դերն այստեղ խաղում է ինքը՝ հասարակությունը, ավելի ճիշտ՝ նրա այն մասը, որն այլևս սպասելիքներ չունի ավանդական քաղաքական ինստիտուտներից և սկսել է ինքը ձևակերպել իր նպատակները։
Հիմա իշխանությունը հասարակության հետ հաշվի է նստում, պայմանականորեն ասած, 5 տոկոսով։ Երբ այդ տոկոսը հասնի 70-80-ի, ինչպես Արևմուտքում է, քաղաքական խաղերը՝ բանակցությունները, պայմանավորվածությունները, առևտուրը, Պողոսի կամ Պետրոսի իշխանությունը, այլևս էական նշանակություն չեն ունենա։ Կարևորն այն է, որ քաղաքական գործիչը երբ դուրս գա հարթակ, ասի ոչ թե «սիրելի ժողովուրդ», այլ՝ «հարգելի քաղաքացիներ»։
«Առավոտ».
Քաղաքապետարանը քննարկում է Երևանի ճոպանուղու վերագործարկման հարցը: Այդ մասին այսօր ասել է Երևանի գլխավոր ճարտարապետՆարեկ Սարգսյանը: «Ճոպանուղու ստորին կանգառը` Չարենցի փողոցում, տարիներ առաջ սեփականաշնորհվել է: Մենք քաղաքապետարան ենք դիմել այդ տարածքը հասարակական սպասարկման օբյեկտ դարձնելու համար: Այդ խնդրի լուծումը ժամանակավորապես առկախվել է. պետք է հասկանալ` մենք ճոպանուղուց հրաժարվում ենք, թե ոչ»,- ասել է նա` հավելելով, որ ճոպանուղու վերագործարկման հարցի պատասխանը պարզ կլինի քաղաքապետարանի եզրակացությունից հետո, որը պատրաստ կլինի 2-3 շաբաթվա ընթացքում:
«Մատաղիսի գործը զինվորական գործերով արդարադատության կարեւորագույն փորձաքար է: Խստորեն դատապարտում ենք փորձերը՝ կասկածելի եւ անթույլատրելի միջոցներով հիմնավորել անմեղ երիտասարդների առնչությունը քրեական գործի հետ»։ Այս մասին ասվում է «Մատաղիսի» գործի վերաբերյալ մի շարք հասարակական կազմակերպությունների տարածած հայտարարությունում։
«2008 թվականից Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող հայտնի «Մատաղիսի» գործը, որն արդեն մոտ ինը տարի է հասարակության ուշադրության կենտրոնում է, թեւակոխել է ավարտական՝ դատական վիճաբանությունների փուլ, սակայն դատախազության կողմից անհարկի ձգձգվում է, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս, որ փորձ է արվում երկու զինվորների սպանությունը դարձյալ բարդել նախկինում մեղադրված, երեք տարի անարդարացիորեն ազատազրկված եւ ի վերջո ազատ արձակված երեք անմեղ երիտասարդների՝ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալյանի վրա՝ թաքցնելով իրական մեղավորներին:
Վճռաբեկ դատարանում բեկանվելուց հետո նոր նախաքննությունը ի հայտ չի բերել փաստական նոր հանգամանքներ եւ ներգրավել է Վճռաբեկ դատարանի կողմից ազատ արձակված նույն մեղադրյալներին՝ Ռ. Սարգսյանին, Մ. Սերոբյանին եւ Ա. Զալյանին:
Դատախազության միջնորդությամբ մի քանի տասնյակ հարցաքննված վկաները ոչ մի նոր բան չկարողացան ավելացնել արդեն իսկ փլուզված մեղադրանքին:
Ինչպես նախկինում, այնպես էլ այս դատաքննության ընթացքում նախկին զինծառայողները հարցաքննությունների ժամանակ ցուցմունք են տվել իրենց նկատմամբ կիրառված դաժան ծեծերի եւ կամայական ազատազրկումների վերաբերյալ:
2012 թ. հոկտեմբերի 30-ին դատարանը սույն գործով անցել է դատական վիճաբանությունների փուլ, երբ գործով մեղադրողները պետք է հանդես գային իրենց ճառով, սակայն դատական վիճաբանությունների փուլ անցնելուց հետո՝ մինչ օրս, որի ընթացքում արդեն իսկ նշանակվել է 4 դատական նիստ (նոյեմբերի 7-ին, 14-ին, 19-ին, 23-ին), մեղադրողները տարբեր պատրվակներով, մասնավորապես արձակուրդում գտնվելու, հիվանդ լինելու կամ գործի նյութերին չտիրապետելու պատրվակներով, ձախողել են դատական նիստերը:
Մինչ մեղադրանքը պաշտպանող դատախազները չեն ներկայանում դատարան, իսկ ներկայացողն էլ պնդում է, որ ինքը գործի նյութերին ծանոթ չէ եւ չի կարող դատական ճառ կազմել այս գործով՝ դատախազությունը զբաղված է ստվերային գործունեությամբ: Մի շինծու վկայի էր նախապատրաստել դատաքննության համար, որը սակայն, ներկայանալով դատարան հայտարարեց, որ դատարան գրած իր դիմումը թելադրված է եղել մեղադրողներից մեկի կողմից՝ դատարանում ուղիղ նրան մատնանշելով եւ մեղադրելով նրան նման դիմում թելադրելու մեջ:
Այժմ նոր տվյալներ են ի հայտ գալիս այն մասին, որ դատախազությունը չի դադարեցնում իր ջանքերը այս անձից նոր զրպարտանքներ կորզելու ուղղությամբ: Իր փորձերը դյուրին դարձնելու նպատակով դատախազությունը փորձում է վերակենդանացնել տարիներ առաջ կարճված ու այս գործի հետ կապ չունեցող մեկ այլ գործ՝ դրա միջոցով ճնշում գործադրելու համար այս վկայի վրա:
Զուգահեռաբար դատախազությունը տարբեր շինծու պատրվակներով շարունակում է ձգձգել «Մատաղիսի» քրեական գործը երեք երիտասարդներին պահելով պատանդի կարգավիճակում:
Մատաղիսի գործը զինվորական գործերով արդարադատության կարեւորագույն փորձաքար է: Խստորեն դատապարտում ենք փորձերը՝ կասկածելի եւ անթույլատրելի միջոցներով հիմնավորել անմեղ երիտասարդների առնչությունը քրեական գործի հետ: Այս երիտասարդներն արդեն իսկ իրենց կյանքի երեք լավագույն տարիներն անցկացրել են բանտերում, իսկ ինը տարի ամբաստանյալի աթոռին, ենթարկվել են անտանելի խոշտանգումների եւ ճնշումների՝ մի բանի համար, որում իրենք մեղավոր չեն, եւ որի իրական մեղավորները գտնվում են ազատության մեջ: Կոչ ենք անում դատարանին եւ դատախազությանը՝ հավատարիմ մնալ օրենքին եւ Սահմանադրությանը: Հայտարարում ենք, որ ամեն ինչ անելու ենք արդարության հաղթանակի համար, այդ թվում՝ մշտադիտարկման ենթարկելով դատավարության ընթացքը, ներգրավելով տեղի եւ միջազգային հանրության ուշադրությունն ու աջակցությունը:
Հիշեցնենք, որ 2005 թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության մեջ մեղավոր էր ճանաչել թիվ 33651 զորամասի զինծառայողներ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին եւ Մուսա Սերոբյանին նույն զորամասի երկու զինծառայողների սպանության համար եւ դատապարտել 15 տարվա ազատազրկման։
Զինվորական դատախազությունը բողոքարկել է դատավճիռը՝ միջնորդելով ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։ Ամբաստանյալներն իրենց հերթին բողոքարկել են դատավճիռը՝ հերքելով իրենց մեղսագրվող արարքները եւ խնդրել են վերանայել գործը։ ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2006 թ. մայիսի 30-ին Ա. Զալյանին, Ռ. Սարգսյանին եւ Մ. Սերոբյանին դատապարտել է ցմահ ազատազրկման։
Սպանված զինծառայողներից մեկի հայրը, ելնելով գործում առկա բազմաթիվ հակասություններից, ներկայացրել է վճռաբեկ բողոք, որտեղ նշել է, որ գործի քննությունը կատարվել է քրեական դատավարության նորմերի խախտումներով, որոնք ազդել են գործի օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ քննության վրա, որի արդյունքում զինծառայողների սպանության իրական կատարողները երկու դատավարությունների ընթացքում չեն մեղադրվել, գտնվել են ազատության մեջ, եւ նրանց փոխարեն ցմահ ազատազրկման են դատապարտվել երեք անմեղ զինծառայողներ։
2006 թ. դեկտեմբերի 22-ին՝ սպանությունից մոտ երեք տարի հետո, ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է տուժողի իրավահաջորդի՝ սպանված զինծառայողի հայր Մ. Մկրտումյանի ներկայացուցչի բողոքը, բեկանել է Ռ. Սարգսյանի, Մ. Սերոբյանի եւ Ա. Զալյանի վերաբերյալ դատավճիռները եւ քրեական գործն ուղարկել նոր նախաքննության»,- ասվում է հայտարարության մեջ, որի տակ ստորագրել են.
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնություն
«Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Հույս» ՀԿ
«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
«Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» ՀԿ
«Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ
«Քաղաքացիական ֆորում» ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«Երաշխիք Քաղաքացիական Հասարակության Կենտրոն» ՀԿ
«Մարդու Իրավունքների Պաշտպանության Երեւանյան կենտրոն» ՀԿ
«Մեր իրավունքների սահմանները» իրավապաշտպան ՀԿ
«Սոցիոսկոպ» ՀԿ
«Կաղնի» ՀԿ
«Սպիտակի Հելսինկյան Խումբ» ՀԿ
«Դեմոկրատիան այսօր» ՀԿ
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
«Կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ
«Էկոլուր» ՀԿ
«Հայաստանի Հելսինկյան Կոմիտե» ՀԿ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
«Շահխաթուն» ՀԿ
Շիրակի մարզպետարանի դեմ-դիմաց՝ բարեգործ Հանցմանի նվիրած շենքերի ֆոնին, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սկսել է կառուցել բենզալցակայան` բնականաբար առանց հաշվի առնելու քաղաքային նորընտիր ղեկավարության կարծիքը եւ շրջակա բնակիչների անվտանգությունը: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։
«Մեր աղբյուրների հաղորդմամբ` Գյումրիի քաղաքապետարանից փորձել են կասեցնել շինարարությունը. 2 անգամ տուգանել են` պատճառաբանելով, որ այն անօրինական է, Վարդան Ղուկասյանը շինթույլտվություն չունի, սակայն շինարարները համառորեն շարունակել են օբյեկտի կառուցումը` ասելով. «Գիտեք ի՞նչ, մեզ Սպարտակն է ասել, որ շարունակենք, էնպես որ` մեզ համար ոչ թե Սամվել Բալասանյանի խոսքն է ասնավանի, այլ Սպարտակի:
Սամվել Բալասանյանի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանը մեզ փոխանցեց, որ տարածքը պատկանում է «Դանիկո» ԱՊԸ-ին, որին քաղաքապետարանի կողմից շինարարություն սկսելու իրավունք տրված չէ: Ըստ նրա` ՍՊԸ-ն մի անգամ տուգանվել է, նոյեմբերի 12-ին` 200 հազար դրամով, 2-րդ անգամ քաղաքապետարանը արձանագրություն է կազմել նախորդ օրը եւ տուգանել 2,5 միլիոն դրամով, այժմ հրավիրելու են վարչական նիստ, որից հետո հարցով կզբաղվեն իրավապահները:
Մեկ տարվա ընթացքում կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո, ըստ Քրեական օրենսգրքի 315 հոդվածի պրիմ. 1 կետի, հարուցվում է քրեական գործ: Փաստորեն Բալասանյանը Ղուկասյանին ոստիկանության ձեոքն է տալիս, բայց սա ինչո՞ւ պիտի անհանգստացնի նույն ոստիկանների կողմից բացարձակ անձեռնմխելիություն վայելող, «արջ որսացող» Սպարտակին»,- գրում է «Առավոտը»:
«Առավոտ».
Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը, մեր ունեցած տեղեկություններով, մարզպետի անունից` համայնքի ղեկավարներից պահանջել է դատարկ, չլրացված, սակայն ստորագրված ու կնքված հաշվետվություններ` իրենց գյուղատնտեսական գործունեության վերաբերյալ, որպեսզի հետո, իրենք ինչպես ուզենան, այնպես ներկայացնեն ոլորտի պատկերը մարզում:
Սա, իհարկե, Լիսկայի ոճով է. սակայն մարդկանց ներքաշել նման գործարքի մեջ` ոչ միայն անթույլատրելի է, այլև արժանի է Բաղրամյան 26-ի հատուկ ուշադրությանը, որտեղ սովորաբար ամենազոր մարզպետի «թանին թթու» չեն ասում:
Vahagn Saroyan. ՀԱԿ անդամ, համանուն խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության ամիսների չարչարանքը լուրջ ու հեռանկարային լինելու վերաբերյալ մի հայտարարությամբ ջրեց` ասելով. «Հետո պարզվելու է, որ տակը լուրջ բան չկա»:
Նախ վերաբերմունքի մասով, կարծում եմ, որ ՀԱԿ-ում նորմալ է այսպիսի դիրքորոշումների ու կարծիքների առկայությունը: Բազմակուսակցական քաղաքական միավոր է, ամեն բան էլ հնարավոր է, ինչը նորմալ է: Սակայն մի բան է անհասկանալի, արդյո՞ք այդպիսի լրջությամբ կազմակերպվող քաղաքական օրակարգ ձևավորող գործընթացը, եթե ակունքներում է նման տրամադրվածությամբ ընկալվում, ապա ինչի պետք է հասարակության, ավելի կոնկրետ՝ ընտրողների մոտ այդ միասնական քննարկումները լուրջ ընկալվեն: Լավ, ՀԱԿ-ի մասով դեռ հասկանալի է, բա ԲՀԿ-ն ի՞նչ է մտածում էս առիթով:
Մյուս կողմից` հնարավոր է, որ իսկապես լրջության հետ խնդիր ունի այս համագործակցությունը, ինչը ՀԱԿ գործիչը իր պարտքն է համարում ժամանակին տեղյակ պահել, որպեսզի «հետո չասեն՝ չեք ասել»: Իսկ ավելի լուրջ` գործընթացը ողջունելի է, բայց որ ելքի մասին աղոտ պատկերացումներ կան, թե արդյունքում լինելու են ապահարզանային արդարացումներ, հիմա ասում ենք, որ պատրաստ լինեք:
Հ.Գ. Բագրատյանը իր ասուլիսում նաև նշել է, թե ինքը Զուրաբյան Լևոնին բազմիցս հարցրել է` «Լևոն, լուրջ բան կա՞»: Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ է պատասխանել Լևոն Զուրաբյանը:
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Մելքոնյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ինչպես տեղեկանում ենք ՀՔԾ մամուլի ծառայությունից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նոյեմբերի 27-ին որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Մելքոնյանին ՀՀ քր. օր-ի 311-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ 2012թ-ի հոկտեմբերին քաղաքացուց շորթման եղանակով կաշառք պահանջելու համար:
Արմեն Մելքոնյանին հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Այն, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ՔԿՀ պետի և ԴԱՀԿ պետի մոտ նախարար է աշխատում, ոչ ոքի համար գաղտնիք չէ:
Խնդիրը նրանում է, որ որոշ ուժերի ձեռնտու էր Թովմասյանին բերել նախարար` շեշտը դնելով նրա եվրոպական որակների վրա: Սակայն հայկական իրականության մեջ այն, կարծես, իրեն չի արդարացնում ու այժմ, մեր ունեցած տեղեկություններով, որոշել են ազատվել նրանից:
Քաղաքացիական հասարակություն ինստիտուտի նախագաh Արման Դանիելյանը «առաջին ծիծեռնակներից է, որ ավետում է այս մասին». «Արդարադատության նախարարը չի ընկալում համակարգում տիրող իրավիճակը»,- հայտարարել է նա:
«Դավիթ Հարությունյանը կարողանում էր վերահսկել համակարգը, բարեփոխումներ իրականացնել, հետագա նախարարների ազդեցությունը համակարգի վրա գնալով նվազում է, և այսօր նախարարության կողմից որևէ վերահսկողություն քրեակատարողական համակարգի նկատմամբ չի իրականացվում: Եթե տասը տարի առաջ մենք փաստում էինք, որ Հայաստանում ՔԿՀ-ն ամենադինամիկ զարգացող, բարեփոխվող և ամենաթափանցիկ համակարգն է, առաջին համակարգը, որ ներդրեց հասարակական վերահսկողություն, այսօր այդ համակարգը գրեթե ամենալճացածն է, որևէ բարեփոխում չենք նկատում, և գնալով ավելի ու ավելի փակ համակարգ է դառնում». — այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Դանիելյանը:
Արման Դանիելյանը իրավացիորեն նշում է, որ «Դատապարտյալներին ամենահուզող խնդիրները վաղաժամկետ ազատման համակարգի հետ կապված խնդիրներն են, որն անհասկանալի կերպով է գործում»:
Ոլորտի մասնագետները գտնում են, որ, իրոք, չկան չափորոշիչներ, որոնք թույլ կտան որոշելու, թե ինչ հիմքով են դատապարտյալին մերժում, իսկ Թովմասյանն այդ հարցում որևէ դրական առաջխաղացում չգրանցեց:
Ըստ Դանիելյանի, հիմնական խնդիրը, հենց դրանց բացակայությունն է, որոնցով պետք է գնահատվի դատապարտյալի ուղղումը: «Անհասկանալի է ուղղում բառն ինքնին, քանի որ միջազգայնորեն ընդունված է գնահատել կրկնահանցագործության ռիսկը, այսինքն` եթե տվյալ դատապարտյալի մոտ կա ցածր ռիսկայնության աստիճան, նրան ազատ են արձակում, և որևէ մեկին չի հետաքրքրում նրա ուղղվածության աստիճանը: Մինչդեռ մեզ մոտ դատապարտյալը գնում է հանձնաժողովներ, որտեղ նրան ասում են, որ որոշեցին, որ ինքը չի ուղղվել»,- ասել է նա և հավելել, որ անկախ հանձնաժողովներ դիմողների 70 տոկոսը մերժվել է:
«Քանի որ մինչ այդ վաղաժամկետ ազատումները դիտակվում էին որպես կոռուպցիոն աղբյուր ՔԿՀ-ի և դատարանների համար, փորձեցին ներդնել մի կառույց, որը դժվար կլինի կոռումպացնել, սակայն այն արդյունքում մի կառույց է, որը չգիտի` ինչպես պետք է գնահատի դատապարտյալի ուղղումը»,-ընդգծել է Արման Դանիելյանը:
ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տնտեսագիտական վերլուծության և գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչության պետ Վարդան Թունյանը այսօր` նոյեմբերի 27-ին ազատվել է աշխատանքից` բանակային բարեփոխումների շրջանակներում հաստիքային կրճատման հետևանքով:
Այսօր` նոյեմբերի 27-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը՝ ժամը 12-ը:
Ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը չէր ներկայացել դատարան, փոխարենը` դատարանին ծանուցում էր ներկայացրել, որ մեկ այլ գործով այլ դատարանում նիստ ունի:
Այնուամենայնիվ, դատավորը նրա բացակայությունն անհարգելի որակեց և զգուշացրեց, որ հաջորդ բացակայության դեպքում պաշտպանի նկատմամբ սանկցիա կկիրառի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.