23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղարի պատասխանը «Չորրորդ Իշխանություն» թերթին
Ի պատասխան «Չորրորդ Իշխանություն» թերթի այսօրվա հրապարակման մեջ տեղ գտած հարցադրմանը, թե Երևանի ավտոկայանատեղիների մրցույթում շահել է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին պատկանող ընկերություններից մեկը, ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղարը հաստակեցնում է. Միհրան Պողոսյանը չունի իրեն պատկանող որևէ ընկերություն և որևէ կապ հիշյալ մրցույթում շահած ընկերության հետ:
Լրատվամիջոցներին ևս մեկ անգամ հորդորում ենք դեղին մամուլին հատուկ ոճով հարցադրում-հրապարակումներից առաջ հարցերի պատասխանները ճշտել հասցեատերերից:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը «աբսուրդի ժանրից» է համարում Արտակ Բուդաղյանի նկատմամբ երեկ առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու) մեղադրանքը:
«Դեպքից հետո զինդատախազի հարցազրույցից արդեն հասկանալի էր, թե դատախազությունն ինչ աճպարարության էր փորձելու անել։ Հուսով էինք, որ հարցը դրան չի հասնի, բայց այդպես էլ եղավ»,– aravot.am–ին ասաց պարոն Ալումյանը։ Նա արդեն գիտի, թե մեղադրանք առաջադրելուց հետո ինչ քայլեր են հաջորդելու. «Փորձել են այս մեղադրանքի վրա հիմնվելով՝ առաջ քաշել այն վարկածը, որ այս կողմը նրանց կյանքի համար վտանգավոր սպառնալիք է ներկայացրել, նրանք էլ պաշտպանվել են։ Բայց ես, մեր կողմը ամեն ինչ կանենք, որ նրանց մոտ դա չստացվի»։
Փաստաբանը դեռ չի ցանկանում բացել փակագծերն ու հայտնել, թե ով էր Բուդաղյաններին թիկունքից կրակողը։ Նա չցանկացավ նաև իր հետագա քայլերից խոսել. «Կանենք՝ նոր կասեմ, նախապես չեմ ասում՝ ինչ ենք պատրաստվում անել»։ Բուդաղյանին ներկայացված մեղադրանքով նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով կամ առավելագույնը երկու ամիս կալանք կամ էլ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Առավոտ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով այսօրվա դատական նիստում տուժողը ճանաչվեց նաև քաղհայցվոր, իսկ ամբաստանյալներ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը, Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը՝ քաղպատասխանողներ: Պ.Հարիկյանն այսօր ներկայացրեց քաղհայց՝ 42 մլն. 524 հազար դրամի չափով ամբաստնյալներից գումար բռնագանձելու մասին: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Պ.Հայրիկյանը, հայցապահանջի գումարի չափն որոշվել է՝ հիմնվելով մահափորձի հետևանքով բուժման ծախսերի՝ ներառյալ վիրահատությունների, կառավարության հաշվարկի վրա:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, մերժեց 2013թ. հունվարի 31-ին, ժամը 23.20-ի սահմաններում տեղի ունեցած մահափորձի քննչական փորձարարություն նշանակելու մասին սպանության փորձը կատարելու մեջ մեղադրվող Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը: Դատարանը գտավ, որ դեպքի մասին կան ապացույցներ, այդ թվում՝ տուժողի ու ամբաստանյալի նախաքննական ու դատաքննական ցուցմուքները, որոնց արժանահավատության վերաբերյալ դատարանը գնահատականներ կտա խորհրդակցական սենյակում: Իսկ ամբաստանյալ Վ.Սեդրակյանից ամբաստանյալ Խ.Պողոսյանի կողմից գնված «Վոլվո» մակնիշի մեքենայի ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին պաշտպանի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Պաշտպանական կողմը գտնում էր, որ միջնորդությունը կարևոր է, որպեսզի որևէ կասկածներ չլինեն, թե մեքենան նախնական վարձատրություն է եղել՝ ապագային միտված:
Ամբաստանյալ Վարդան Սեդրակյանն առարկեց միջնորդության դեմ՝ հայտարարելով, որ մեքենան վաճառվել է անցյալ տարվա հունիսին, երբ ոչ ինքը, ոչ Պ.Հայրիկյանը չէին առաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածուներ: Միջնորդության դեմ առարկեց նաև մեղադրող կողմը՝ մեքենայի հանգամանքը մեղադրանքի ծավալի մաս չի կազմում, իսկ դատարանը հորդորեց պաշտպանին ու իր պաշտպանյալին հայտնել, եթե իրենց հայտնի է ավելին, քան կա գործի նյութերում: Պաշտպան Լ.Ավետիսյանը, սակայն. հավաստիացրեց, որ իրենց ավելին հայտնի չէ:
Փաստինֆո
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Կարեն Եսայանի սպանության գործի քննությունը: Հիշեցնենք՝ Կարեն Եսայանը այն երիտասարդն էր, ով պատրաստվում էր ամուսնանալ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր հետ, եւ ում սպանեցին հենց նշանադրության օրը:
Այսօրվա դատական նիստը անցել է բավականին լարված մթնոլորտում, տեղի են ունեցել վիճաբանություններ: Դատարանում ցուցմունք է տվել ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մայրը՝ Անահիտ Նիկոլյանը, ով մի շարք հետաքրքիր հայտարարություններ է արել: Նշենք, որ Հարություն Սարգսյանի մայրը մեկն էր այն երեք վկաներից, ովքեր չէին ներկայանում դատարան: Մյուս երկուսը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա դուստրն են՝ Մանյա Ղուկասյանը:
Պատասխանելով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանի հարցին, թե ինչ գիտեք այս գործի առնչությամբ, Անահիտ Նիկոլյանը ասել է, թե ինքը գիտի այն, ինչ խոսում են քաղաքում, որ Կարեն Եսայանին սպանել է Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը:
Ամբաստանյալի մոր այս հայտարարությունը աղմուկ է բարձրացրել դատարանի դահլիճում: Նիստին ներկա Սպարտակ Ղուկասյանի ընկերները եւ մի շարք երիտասարդներ սկսել են վիճաբանել, թե ինչ է խոսում կինը, որից հետո վիճաբանություն է առաջացել նրանց եւ Հարություն Սարգսյանի միջեւ:
Դատավորը ընդմիջում է հայտարարել:
Նշենք նաեւ, որ Հարություն Սարգսյանի մայրը ասել է նաեւ, որ Կարեն Եսայանին սպանել են այնպես, ինչպես մի ժամանակ Վարդան Ղուկասյանի եղբայր Գեւորգ Ղուկասյանի դստեր նշանածին, որից հետո Գեւորգ Ղուկասյանի դուստրը՝ Անին, ինքնասպանություն գործեց, իսկ գյումրեցիներին հայտարարեցին, որ խեղդվել է գազի արտահոսքից:
Անահիտ Նիկոլյանը հայտարարել է, որ Սպարտակ Ղուկասյանը եւ Կարեն Եսայանը տարաձայնություններ են ունեցել, Կարեն Եսայանի պատճառով Սպարտակ Ղուկասյանը անգամ հոր հետ վիճաբանել է, նա համաձայն չի եղել, որ քույրն ամուսնանա Կարեն Եսայանի հետ:
Galatv.am
Թերթը գրում է. հնարավոր է` առաջիկայում Վազգեն Խաչիկյանի գործով հարցաքննվի ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Նա որոշ ժամանակ սոցապ նախարար է եղել: Սոցիալական ապահովության ծառայությունը, որն այն ժամանակ ղեկավարում էր Խաչիկյանը, գտնվում է սոցիալական ապահովության նախարարության ենթակայության ներքո։ Կարծիք կա, որ առանց Ա. Վարդանյանի կամ ընդհանրապես նախարարների համաձայնության դժվար թե Խաչիկյանը նման չարաշահումներ թույլ տար:
Մանրամասները՝ «Ժամանակ»-ի այսօրվա համարում:
Սարգիս Ասատրյանի ձերբակալության փաստը նոր ինտրիգ է մտցրել ամռան տապից մեռած քաղաքական դաշտում։ Իշխող տեսակետներից մեկն էլ այն է, որ հայաստանյան որոշ ուժերի համար «մեսիջ» կար դրանում։ Ի դեպ, Սարգսի հետ նույնիսկ իր հարազատները կապի մեջ չեն, չգիտեն ինչն ինչոց է։ «Սա նշանակում է, որ տեղը «շատ խորն է», մեղադրանքն էլ՝ շատ լուրջ, որովհետև Բուտիրկայում բջջայինով կապվում են հարազատների հետ»,– ասաց մեզ հետ զրուցող լավատեղյակ աղբյուրը։ Հիշեցնենք, որ, ըստ լուրերի, նրան մեղադրում են թմրամիջոցների առքուվաճառքի մեջ։ Ի դեպ, մի քանի տարի Մոսկվայում գտնվող, ոչ անհայտ Նորիկ Թևանյանի աջ ձեռքը համարվող Սարգիսը չուներ ՌԴ քաղաքացիություն, և դա այն դեպքում, որ թե ինքը, թե նույն Թևանյանը ռուսաստանյան հայտնի շրջանակների հետ էին նստում-վեր կենում։
Ըստ մեր աղբյուրների, նրանք նույնպիսի շրջապատ ունեին նաև Հայաստանում. իր վերջին այցի ժամանակ Սարգիսը հանդիպել է իշխանական էլիտայի գրեթե բոլոր ներկայացուցիչների հետ՝ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Վովա Գասպարյան, Վիգեն Սարգսյան։ Հետաքրքրական է նաև, որ Սարգիսը Մոսկվայում մտերիմ է եղել ոչ միայն Թևանյանի, այլև ոչ անհայտ Արբակ Խաչատրյանի հետ։ Եվ դա այն դեպքում, երբ Թևանյանն ու Խաչատրյանն այնքան էլ «չունեն իրար հետ»։ Արբակ Խաչատրյանին բոլորս հիշում ենք 2003-ի նախագահական ընտրություններից. նա Մոսկվայից «փող» էր բերում Գեղամյանի համար։ Խոսքը 100 հազար դոլարի մասին էր. ռուսական հատուկ ծառայությունները նրան օդանավակայանում «փողով» բռնեցին, Արբակն այդ «գործով» նստեց 2 տարի։
Սարգսի ձերբակալության մասին երևանյան իր մտերիմներին օրեր առաջ տեղյակ է պահել հենց Արբակը, որն այսօր ՌԴ հակակոռուպցիոն հանրային կոմիտեի նախագահ՝ ՌԴ հերոս Մամաևի խորհրդականն ՝, համատեղությամբ՝ Գառնիկ Իսագուլյանի մտերիմը, որը նաև պահում Էր Սարգսի կուսակցությունը, մինչ վերջինիս Մոսկվա մեկնելը։ «Տանիքը» փոխած, Թևանյանի «հոգաբարձության» տակ հայտնված Սարգսի ձերբակալության «հրապարակված» մոտիվները կարո՞ղ են դիտվել ՌԴ ուրույն «մեսիջ» Հայաստանին՝ հարցրինք գործից լավատեղյակ մեր զրուցակցին։ «Նախ, Սարգիսը ձերբակալված չէ, այլ՝ մեկուսացված, քննչական գործողությունների համար։ Ուստի, շատ շուտ է որևէ եզրակացություն անելը, որովհետև վաղը կարող է պարզվի, որ Սարգսին ձերբակալել են փողոցը սխալ անցնելու և կամ Ռուսաստանի քաղաքացի չլինելու պատճառով, իսկ երբ պաշտոնական մեղադրանքը հայտնի կդառնա, այդ ժամանակ էլ կխոսենք մեսիջների և դրանց ում ուղղված լինելու մասին»,– ասաց մեր զրուցակիցը:
Հրապարակ
Ոստիկանության Ավանի բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Լեփսիուսի փողոցի թիվ 25 հասցեի մոտից Ավանի բաժանմունք բերման են ենթարկել 1976 թ. ծնված, նախկինում 4 անգամ դատված Արայիկ Մ.-ին:
Պարզվել է, որ նա մայիսի 18-ի գիշերը գողացել է Տ.-ի անձնական օգտագործման ավտոմեքենայի չորս անիվներն ու մարտկոցը:
Արայիկ Մ.-ն խոստովանել է, որ նմանատիպ գողությունների ևս 19 դեպք է հեղինակել:
Գողոնը մասամբ առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս տուժողների անձերը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արայիկ Մ.-ն նախապատրաստված նյութերով հանձնվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Հուլիսի 4-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1982 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն, որը 2008 թ. փետրվարի 18-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի մեղադրանքով (Սպանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):
Խափանման միջոցը` կալանք:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Անդրանիկ Գ.-ն փոխանցվել է Էրեբունու բաժնի ծառայողներին:
Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով»-ի մասնակիցներին.
Համաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց ողջունում եմ Երևանում տեղի ունեցող Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի բոլոր մասնակիցներին: Շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» կազմակերպության նախաձեռնությամբ մեկ հարկի տակ հավաքվել են հայ իրավագիտական մտքի հայտնի ներկայացուցիչները:
Համահայկական մասնագիտական նախաձեռնությունները դարձել են Հայաստան-սփյուռք համագործակցության կարևորագույն ուղղություններից մեկը: Եվ դրանք արդեն որոշակի արդյունքներ են տալիս՝ բացահայտելով աշխարհասփյուռ հայության ներուժի արդյունավետ օգտագործման նորանոր օրինակներ:
Բնավ պատահական չէ, որ հայ իրավաբանների ուշադրության կենտրոնում են Հայոց ցեղասպանության իրավական հիմնախնդիրները: Դուք տեսական և գործնական ակտիվ մասնակցությունն եք ունենում դրա միջազգային ճանաչման գործընթացներին: Գնահատելի են ձեր ջանքերը տարբեր երկրների պետական և քաղաքական կառույցների ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին բևեռելու և ճշմարտությունը համայն աշխարհին ներկայացնելու ուղղությամբ՝ նպաստելով աշխարհի որևէ կետում ցեղասպանության ահավոր ոճրի կրկնության կանխարգելմանը:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը և դրա հետևանքների վերացումը մշտապես արդիական են լինելու: Քանի դեռ գոյություն ունի հայոց պետությունը՝ անհաջողության են մատնվելու այս պատմական իրողությունը ուրանալու և մոռացության տալու բոլոր փորձերը: Մարդկության դեմ գործված մեծագույն այս հանցագործությունը պետք է մեկընդմիշտ ճանաչվի և դատապարտվի՝ առաջին հերթին հենց Թուրքիայի կողմից:
Սիրելի՛ բարեկամներ,
2011 թվականի ապրիլին ձևավորվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, կազմավորվեցին միջազգային խորհրդատվական խումբը, ինչպես նաև սփյուռքի համապատասխան տարածաշրջանային հանձնախմբերը: Ձեզանից շատերը, անկասկած, արդեն ակտիվորեն ներգրավվել են այդ աշխատանքներում:
Այսօր՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի նախաշեմին, դուք կարող եք մեկտեղել ձեր գիտելիքն ու փորձը, հանդես գալ առաջարկություններով և գիտական եզրահանգումներով:
Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովին մաղթում եմ բարի երթ և արդյունավետ աշխատանք:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակից Սոս Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինս 2013թ. մայիսի 14-ին Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղում ոչ սթափ վիճակում ստեղծել է վթարային իրադրություն` բախվելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի աշխատակից Ռոբերտ Աբրահամյանի վարած «Ֆիատ» և Արթուր Մանուկյանի վարած «Օպել» ավտոմեքենաներին:
Վթարի հետևանքով «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռոբերտ Աբրահամյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ գիտակցության չգալով մահացել է, իսկ «Օպել» մակնիշի ուղևոր Տարիել Քիշմիրյանը ստացել է մարմնական վնասվածքներ, որոնք վերջինիս առողջությանը պատճառել են ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Սոս Օհանյանը մեղադրվել է ՀՀ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին` մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.