18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը հարցաքննվել է:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի տեղեկացմամբ, Բուդաղյանը հարցաքննվել է որպես վկա:
Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է քննության առնել Տարոն Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը վիճարկող ՀԱԿ-ի հաղորդումը, և ՀԱԿ-ը պատրաստվում է դիմել դատարան բողոքարվելու Գլխավոր դատախազության և ՀՔԾ-ի «անգործությունը»:
«Առավոտ»-ը ՀԱԿ անդամ, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանից հետաքրքրվել է՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքը ապօրինի ճանապարհով ձեռք բերելու վերաբերյալ ՀԱԿ փաստարկները բավարար հիճքեր չե՞ն ունեցել, թե՞ ՀՔԾ-ն հիմնավոր չի համարել. «Համոզված եղեք, որ փաստերը բավարար էին, մի բան էլ ավելի: Դրանից ավելին էլ չի լինում, հենց պաշտոնյաների հայտարարագրման իմաստն այն է, որ կարողանան հանրությանը ներկայացնել իրենց ունեցվածքը և հիմնավորել՝ որտեղից: Համոզված եմ, որ ցանկացած նորմալ իշխանություն աոաջին հերթին նման գործերը պետք է նայի, որովհետև դրանից է սկսվում հավատը իշխանության նկատմամբ վերականգնելու գործընթացը»:
Շարունակությունը կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սույն թվականի հունիսի 20-ին, ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, անորոշ զբաղմունքի տեր Հայկ Սուրիկի Վարդանյանը:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ Հայկ Վարդանյանը քաղաքացի «Ա»-ին, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի «Զվարթնոց» օդանավակայանի հսկիչ-անցագրային կետում ծառայության անցնելու հարցում իբր աջակցություն ցուցաբերելու համար, վերջինիցս պահանջել և ստացել է 3.000 ԱՄՆ դոլար գումար:
ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով /կաշառք ստանալու պատրվակով խարդախություն/:
Քննությամբ պարզվել է նաև, որ Հայկ Վարդանյանը ակտիվ ներգրավված է կեղծ արտոնագրերի և անձնագրերի պատրաստման և իրացման մեջ:
Նախաքննությունը շարունակվում է:
Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 22-ամյա ցմահ դատապարտյալի ինքնասպանությունը ևս մեկ անգամ առիթ է հանդիսանում անդրադառնալու և բարձրաձայնելու տվյալ համակարգի բացթողումների և գոյություն ունեցող համակարգային չլուծված խնդիրների մասին: Այսպես.
1. բացակայում է սոցիալ-հոգեբանական պատշաճ ծառայությունը (նախատեսված է մեկ հոգեբան 100-ից ավելի ցմահ դատապարտյալի համար),
2. բացակայում են նաև վերականգնողական ծրագրերը (չկան մշակութային, սպորտային միջոցառումներ, պատիժը կրելու ընթացքում չեն ստեղծվում աշխատելու, կրթություն ստանալու հնարավորություններ),
3. բացակայում է գործերի վերանայման արդյունավետ մեխանիզմ,
4. բացակայում է ցմահ ազատազրկման նշանակման, կիրառման, ռեժիմների փոփոխության և վաղաժամկետ ազատ արձակմանճկուն և տարբերակված համակարգ:
Եվրոպական երկրների օրեսդրություններն այդպիսի համակարգի հիմքում դնում են առանձնացված մի քանի գործոն.
ա) հանցագործության կատարման պահին անձի տարիքը,
բ) դատվածությունների քանակը,
գ) կատարված արարքի ծանրության աստիճանը, սպանությունների քանակն ու տեսակը,
դ) դատապարտյալի անձը:
Հիշեցնենք, որ դեռևս 2012թ. ցմահ ազատազրկվածների վերոնշյալ հիմնախնդիրների վերաբերյալ Պաշտպանի կողմից ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին, ի թիվս այլ օրենսդրական առաջարկների, ներկայացվել է օրենսդրական առաջարկ, ըստ որի ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել հանցանքը կատարելիս քսանմեկ տարին չլրացած անձինք, ինչը պայմանավորված է երիտասարդ տարիքում հանցագործություն կատարած անձանց կենսափորձի, մտավոր լիակատար հասունության, անձի դեռևս լիարժեք ձևավորված չլինելու հանգամանքներով, որոնցով և առաջնորդվում են եվրոպական երկրները:
Նշենք, որ սույն թվականի աշնանը Պաշտպանը հանդես կգա արտահերթ հրապարակային զեկույցով` քրեակատարողական հիմնարկներում տեղ գտած խնդիրների և այդ խնդիրների հիմքում ընկած պատճառների վերաբերյալ:
Թերթի խմբագրություն զանգահարած էդգար Ներսիսյանը պատմել է, որ ինքը խաբվել է «Աէրոֆլոտ» ընկերության կողմից: Քաղաքացին Երևան-Մոսկվա, Մոսկվա-Գուանջո (Չինաստան) ուղղությամբ տոմս է գնել այդ ընկերությունից, մեկնել ու բարեհաջող վերադարձել է Երևան: Սակայն Չինաստանից արված մոտ 4-5 հազար ԱՄՆ դոլարի գնումները մինչ օրս տեղ չեն հասել:
էդգարի փոխանցմամբ՝ իր ծանրոցը հանձնել է ավիաընկերությանը, որպեսզի վերադարձից հետո Երևանում ստանա: Սակայն մայիսի 27-ից մինչև օրս «Աէրոֆլոտ»-ը քաղաքացուն պատկանող իրերը չի կարողանում «գտնել»: Իսկ ամենազավեշտալին այն է, որ 5000-դոլարանոց ծանրոցի դիմաց ընկերությունն առաջարկում է 200 դոլարի փոխհատուցում:
Երեկ ողջ օրվա ընթացքում, «ժողովուրդ»-ը փորձել է այս ընկերությունից մեկնաբանություն ստանալ, սակայն չի ստացվել: Ընկերությունից ոմն Զառա ասել է, թե իրենց փոխտնօրեն Արսեն Ալեքսանյանն առաջարկում է քաղաքացուն գնալ և Նամակ գրել: Սակայն տուժողը չի ցանկանում, քանի որ դրանից հետո պետք է ստանա ընդամենը 200 դոլարի փոխհատուցում:
Ժողովուրդ
Հունիսի 19-ին՝ ժամը 20:40-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Մանվել Արմենի Հազրոյանը՝ պատժախցում, ծածկոցի բարակ կտրած շերտակտորով կախվելով ինքնասպանություն է գործել:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ Մանվել Հազրոյանը պատժախուց է տեղափոխվել 11.06.2013թ. աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու համար և նրա նկատմամբ կիրառվել էր կարգապահական տասնօրյա տույժ:
08.08.1991թ-ին ծնված Մանվել Արմենի Հազրոյանին ցմահ ազատազրկման է դատապարտել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 11.11.2011թ. ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1 կետով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 365 հոդվածի 1 մասով:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը հայտարարեց, որ ընդամենը նպատակ է ունեցել վախեցնել տուժողին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր դատաքննական իր ցուցմունքում ամբաստանյալը հայտարարեց, որ ինքը ցանկացել է օդ կրակել, սակայն Պ.Հայրիկյանի անկանոն շարժումների հետևանքով առաջին կրակոցն անզգուշաբար դիպել է վերջինիս: Ըստ նրա, տուժողն աղմուկ-աղաղակ էր բարձրացրել, օգնություն էր կանչում, ինքը ասել է՝ «սո՛ւս», սակայն Պ.Հայրիկյանը չի լռել, ինքը երկրորդ անգամ է կրակել ու հեռացել:
Ամբաստանյալը հայտարարեց, որ Սամվել Հարությունյանն իրեն ասել է՝ «մարդ պետք է վախեցնել», սակայն որևէ այլ մանրամասն չի նշել, ապա մի քանի օր անց ասել է, որ այդ մարդը Պարույր Հայրիկյանն է, սակայն նորից չի նշել, թե ում և ինչի համար է դա պետք: Ըստ ամբաստանյալի տեղեկությունների, Պ.Հայրիկյանը «մարդու պաշտպանի գրասենյակի պետ է»: Մահափորձի երկրորդ օրն, ըստ ամբաստանյալի, Ս.Հարությունյանն իրեն ասել է, որ «եթե մեզ բռնեն, պետք է ասենք, որ Վարդան Սեդրակյանն է ասել»՝ ամբաստանյալի պատկերացմամբ, Վ.Սեդրակյանը ՀՀ նախագահի թեկնածու է, իրենց կօգնի: Այն ժամանակ իրենք չեն հասկացել, որ Վ.Սեդրակյանը չէր կարող իրենց օգնել, հակառակը ինքն էլ կներքաշվեր քրեական գործի մեջ:
Խ.Պողոսյանը հայտնեց, որ անցյալ դարի 90-ական թվականներին ձեռք է բերել «Նագան» տեսակի ատրճանակ, փորձարկել է, տեսել է, որ «գմփում» է՝ դա բավարար էր Պ.Հայրիկյանին վախեցնելու համար: Որպես խլացուցիչ օգտագործել է պլաստիկ շիշը:
Խ.Պողոսյանը որոշ կենսագրական տվյալներ հայտնեց՝ ծառայել է խորհրդային բանակում որպես ռադիոտելեգրաֆիստ ու հետախույզ՝ Ռումինիայի սահմանի մոտ, 6 ամիս նույն առաքելությամբ գտնվել է Աֆղանստանում, մասնակցել «երկու գյուղի ազատագրմանը»:
Մերթ ընդ մերթ ամբաստանյալը մոռանում էր իր դատավարական կարգավիճակի մասին, ինքն էր փորձում հարցաքննել մեղադրող Արամ Ամիրզադյանին, «ստուգողական» հարցեր տալիս մեղադրանքի մասին, կամ մեղադրողին զուգահեռ համահավասար խոսում էր: Դատարանը նախազգուշացրեց, որ կրկնվելու դեպքում դատական նիստերի դահլիճից դուրս կհրավիրվի: Դատարանի նկատողությանն արժանացավ նաև նրա պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը՝ պաշտպանյալի հետ համահավասար ցուցմունք տալու համար:
Նիստին ներկա տուժող Պարույր Հայրիկյանի հարցին, թե, արդյո՞ք, Վ.Սեդրակյանի մասնակցության մասով ցուցմունք փոխելը պայմանավորված է ընտանիքի համար, քրեական աշխարհից ու քննիչներից վախով՝ ամբաստանյալը բացասական պատասխան տվեց:
Փաստինֆո
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Նազարյան եղբայրների կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2013թ. մարտի 20-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Գ.Նազարյանը իր եղբոր` Կ.Նազարյանի և հորաքրոջ որդու` Ա.Նազարյանի հետ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Արտաշատ քաղաքի բակերից մեկում վիճաբանել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ԱԳԲ տեսուչ Ա.Շահենյանի, ՊԲ տեղամասային տեսուչ Ա.Հակոբյանի, ՊՊԾ դասակի ոստիկան Կ.Ալեքսանյանի և հերթապահ մասի վարորդ Վ.Եփրեմյանի հետ:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ չենթարկվելով իրավախախտումը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, նախաքննության տվյալների համաձայն, Նազարյան եղբայրները բռնություն գործադրելու սպառնալիքներ են տվել իրավապահներին, հայհոյել, իսկ Գ. և Կ.Նազարյանները նաև սպառնացել են, որ տեսուչ Ա.Շահենյանի հաշվեցուցակային զենքը կվերցնեն և դրանով նրան կվնասեն:
Բացի այդ, բերման ենթարկելու օրինական գործողություններին դիմադրելու նպատակով Նազարյանները հարվածել են ոստիկանության աշխատակիցներ Կ.Ալեքսանյանին և Ա.Շահենյանին, պոկել վերջինիս ուսադիրը և թևի տարբերանշանը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ., Կ., և Ա.Նազարյաններին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ոստիկանությունում երեկ՝ հունիսի 17-ին, որոշում է կայացվել դեռևս 2012թ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավել Աշոտ Սուքիասյանին, այս մասին ասել է Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Աշոտ Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանքը և, քանի որ նրա գտնվելու վայրը անհայտ է, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Այսօր «Վարկած» ակումբում «Հասարակական պաշտպանների միության» տնօրեն Արամ Գրիգորյանը տեղեկացրեց, որ գազի ու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը իրավական ուժ ստանալուց հետո՝ հուլիսի 8-ին կդիմեն դատարան՝ ընդդեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի:
«Դատարան դիմելու հիմնական պատճառն այն է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշումը կայացրել է ոչ օրինական ճանապարհով՝ հանրային լսումներ չի անցկացրել, չի լսել իր երկրի քաղաքացիների կարծիքը»,- նկատեց նա, միաժամանակ նշելով, որ հույսեր չի կապում Հայաստանի դատական համակարգի հետ, սակայն դատարան չդիմել, նույնպես չեն կարող:
Արամ Գրիգորյանը չի բացառում նաև Եվրոպական դատարան դիմելը, եթե տեղի ատյանները չբավարարեն իրենց պահանջը:
Նրա խոսքով, կառավարության կողմից, այնուամենայնիվ, որևէ հիմնավորում չարվեց, թե ինչու է թանկանում գազը. «Այդ պայմանագրի գոնե որևէ մասը հանրությանը չեն ներկայացնում, այս խնդիրը նույնպես պետք է լուծի հանձնաժողովը, ինչը չի անում»:
Ասուլիսի մյուս բանախոս՝ «Եկեք կանխենք գազի թանկացումը. միացեք հայեր» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անի Կաղինյանի խոսքով, ամեն անգամ՝ ընտրություններից հետո, ընդդիմությունը խաբում է ժողովուրդին և, ըստ նրա, հանրությունը գտնվում է շոկային վիճակում. «Ինձ թվում է մարդիկ այս խնդրին լուրջ արձագանք կտան նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ յուրաքանչյուրն իր գրպանից կտանի ու կվճարի վարձավճարները,սակայն այդ ժամանակ ուշ կլինի»,-կարծում է Անի Կաղինյանը և կոչ անում մեր հայրենակիցներին իրենց տներում չնստել, դուրս գալ պայքարել իրենց իրավունքների համար:
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.