18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...«Զինդատախազն իր պարտականությունների կատարումն ի՞նքն է ուսումնասիրում, ի՞նքը պիտի գնահատի, թե ինքը ոնց է աշխատել: Դա ծիծաղելի է»,- Aravot.am-ի հարցին` արդյոք մասնակցելու է ՀՀ զինվորական դատախազության նախաձեռնած աշխատանքային խմբի աշխատանքներին, որն ուսումնասիրելու է ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը, այսպես պատասխանեց «Բանակն իրականում» խմբի անդամ Ծովինար Նազարյանը:
Նշենք, որ ՀՀ զինդատախազությունը երեկ հաղորդագրութուն է տարածել, որում նշված է, որ աշխատանքային խումբը կուսումնասիրի այն քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011թ. հունվարի 1-ից հետո: Հատկապես այս փաստը Ծ. Նազարյանի համար անտրամաբանական է, քանի որ զինդատախազ Գևորգ Կոստանյանն իր պաշտոնը ստանձնել է 2011թ. հունվարի 13-ից:
Մանրամասները՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի աշխատակցի օժանդակությամբ խարդախությամբ հափշտակություն կատարելու և պաշտոնեական անփութության փաստերի առթիվ:
ՀՀ առողջապահության նախարարությանից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի և ՍՊ ընկերության միջև 2009թ. հունիս ամսին կնքվել է պայմանագիր` բժշկական կենտրոններից մեկի շենքի վերանորոգման վերաբերյալ:
Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ըստ նյութերի` կապալի պայմանագրով նախատեսված շուրջ 553 միլիոն դրամի աշխատանքներն իրականցնելու ընթացքում ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2009-2010թթ. կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով, հավելագրել է փաստացի չկատարված աշխատանքներ և հիմնարկի շինարարական աշխատանքների վերահսկման մասնագետի օժանդակությամբ և հիմնարկի պաշտոնատար անձանց թողտվությամբ խաբեությամբ հափշտակել է առանձնապես խաոշոր չափերի` շուրջ երկու տասնյակ միլիոն դրամ գումար:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ և 38-178-րդ հոդվածներիի 3-րդ մասերի 1-ին կետերով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:
ՀՀ զինվորական դատախազությունը նախաձեռնել է ստեղծել աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելու է ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը և իր գնահատական է ներկայացնելու` այդ դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետության վերաբերյալ: Աշխատանքային խումբը կուսումնասիրի այն քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011թ. հունվարի 1-ից հետո:
Աշխատանքային խմբի ներկայացրած խորհրդատվական եզրակացության հիման վրա կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ:
ՀՀ Զինվորական դատախազությունից տեղեկացնում են, որ աշխատանքային խմբի գործունեությանը հրավիրվում են մասնակցելու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ փաստաբանների պալատի մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի հիմնախնդիրներով զբաղվող ՀՀ տարածքում առնվազն երեք տարվա գործունեություն իրականացնող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նշված հասարակական կազմակերպությունները կարող են մասնակցել աշխատանքային խմբի գործունեությանը մասնագիտությամբ իրավաբան իրենց ներկայացուցիչների միջոցով, որոնք մասնագիտական գիտելիքներ պետք է ունենան քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի բնագավառներում:
Աշխատանքային խմբում ընդգրկվելու համար հայտերը հարկավոր է ներկայացնել ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն (հասցե՝ ք.Երևան, Սունդուկյան 66ա) մինչև 2013թ. հուլիսի 15-ը ներառյալ:
Հնարավոր է առաջիկայում, Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցածի ժամանակ վիրավորված Արտակ Բուդաղյանը, գործում որպես կասկածյալ ներգրավվի, այնուհետև նրան մեղադրանք առաջադրվի զինված հարձակում իրականացնելու համար։
Երեկ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հետաձգել է գնդապետ Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու մասին միջնորդության քննարկումը։ Բուդադյանի փաստաբան Հայկ Ալումյանը երեկ այս որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին։ «Բողոքարկումը ներկայացրել ենք հենց գլխավոր դատախազին, որովհետև մենք որևէ հույս չունենք, որ զինդատախազի կողմից կարող է անաչառ մոտեցում լինել, հաշվի առնելով դեպքից հետո արված հայտարարությունները»,– երեկ մեր թղթակցին ասել է Ալումյանը։ Վերջինս չի ցանկացել մեկնաբանել Բուդաղյանին որպես կասկածյալ ներգրավելու հավանականությունը, հայտարարելով, որ չի ցանկանում անգամ ենթադրել, որ կարող է նման բան լինել:
Հայկական ժամանակ
ՀՀ Կառավարության 2003 թվականի մարտի 7-ի թիվ 207-Ն որոշմամբ հուլիսի 1-ը հայտարարվել է դատախազության աշխատողի օր:
Դատախազական ծառայությունը Հայաստանում սկսել է գործել 1918 թվականի դեկտեմբերի 6-ից, երբ Հայաստանի առաջին Հանրապետության Խորհուրդն ընդունեց օրենք՝ «Նախկին Ռուսական կայսրության օրենքները Հայաստանի տարածքում գործադրելու մասին»:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին հռչակելով իր անկախությունը Հայաստանի երրորդ Հանրապետության Գերագույն խորհուրդը հայտարարեց, որ նախկին օրենսդրական և այլ ակտերի գործողությունը երկրի տարածքում կշարունակվի այնքանով, որքանով չեն հակասում անկախության Հռչակագրի իդեալներին: Սկզբունքներին չհակասող իրավական ակտերի թվին դասվեց նաև «Դատախազության մասին» ԽՍՀՄ օրենքը և նորանկախ Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինները, մինչև նոր օրենքի ընդունումը, իրենց գործունեության ընթացքում առաջնորդվում էին հենց այդ օրենքով:
ՀՀ դատախազության գործունեությունը կանոնակարգող ազգային օրենսդրության ստեղծման առաջին քայլերից է ՀՀ դատախազության կառուցվածքում որպես առանձին ստորաբաժանում զինվորական դատախազության կազմավորումը, որը տեղի ունեցավ 1992 թվականի հոկտեմբերի 5-ին: Իսկ 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունվեց Հայաստանի Հանրապետության առաջին Սահմանադրությունը, որի 103-րդ հոդվածը սահմանում է դատախազության լիազորությունների և խնդիրների շրջանակը: Դատախազության մասին ազգային օրենքն ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, որը գործողության մեջ մտավ 1999 թվականի հունվարի 12-ից: 1999 թվականի սկզբներին, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ձևավորվեցին հանրապետության դատախազության նոր կառուցվածքային ստորաբաժանումները՝ գլխավոր դատախազությունն իր բաժիններով և վարչություններով, մարզերի, Երևան քաղաքի և Երևան քաղաքի համայնքների, ինչպես նաև կայազորների զինվորական դատախազությունները:
Պաշտպանության բանակի N զորամասի հրաձգային գումարտակի շտաբի պետ, մայոր Արմեն Բաղրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը:
Ըստ մեղադրանքի, նա 2012թ. մայիսի 20-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում մարտական դիրքում ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Սահակյանից տեղեկացել է մի քանի օր առաջ դիրքի ավագ, ավագ սերժանտ Աշոտ Բադալյանի կողմից վերջինիս ծեծելու և նրան մարմնական վնասվածք պատճառելու մասին: Սակայն կատարված հանցագործության մասին չի հայտնել վերադաս հրամանատարությանը և իրավապահ մարմիններին, հակառակ ծառայության շահերի, իր հրամանատարության ներքո ստորաբաժանման վարկանիշը չիջեցնելու և իրականությունը բարենպաստ լույսի ներքո ներկայացնելու շարժառիթներով հանցագործությունը թաքցրել է: Այսինքն՝ խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի պահանջները, դրսևորել իշխանության անգործություն, դեպքի մասին իրավապահ մարմիններին չի հայտնել, չի կատարել իր վրա օրենքով և զինվորական կանոնադրություններով դրված պարտականությունները: Դրանով իսկ էական վնաս պատճառել զինվորական ղեկավարման, իրավապահ մարմինների գործունեության բնականոն ընթացքին և զինվորական պետերի, պաշտոնատար անձանց կողմից ծառայողական գործառույթների իրականացման հաստատված կարգին:
Մինչև դատաքննությունը սկսվելն ամբաստանյալ Արմեն Բաղրյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ՝ դատարանը բավարարել է միջնորդությունը:
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ, 19-06-2013թ. դատավճռով Արմեն Բաղրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտել պայմանական ազատազրկման 2 տարի ժամկետով՝ 1 տարվա փորձաշրջանով:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել այն, որ ամբաստանյալ Արմեն Բաղրյանի խնամքին են գտնվում մինչև 14 տարեկան երեք երեխաները, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան», «Անբասիր ծառայության համար 1-ին, 2-րդ աստիճանների», «Դրաստամատ Կանայան», «ՀՀ զինված ուժեր 20 տարի» մեդալներով, ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, ինչպես նաև մասնակցել է արցախյան գոյամարտին:
Փաստինֆո
Մեր տեղեկություններով, քրեական գործ է հարուցվել Արարատի մարզի գյուղվարչության պետ Տիգրան Վիրաբյանի նկատմամբ՝ պետական բյուջեից սուբսիդավորված դիզվառելիքի բաշխման ժամանակ թույլ տված խախտումների համար։ Իրավապահները չեն բացառում, որ նրան նաև կձերբակալեն։ Ի դեպ, Վիրաբյանը նեղ միջավայրում ասել է, որ եթե իրեն բռնեն, անուններ է տալու։ Հիշեցնենք, որ խոսքը Հովիկ Աբրահամյանի եղբորը դիզվառելիք տրամադրելու մասին է:
Հրապարակ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր սկսվեց Ազգային գրադարանի «ատկատների» գործով դատաքննությունը:
Ըստ մեղադրանքի, ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին Հայաստանի ազգային գրադարանում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները համակարգող պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Գոռ Քամալյանը շուրջ 3 տարի իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել: Մասնավորապես, նա, ծառայողական պարտականությունները չկատարելով, դրական եզրակացություններ է տվել 28.385.280 ՀՀ դրամի ծավալային հավելագրումներով կազմված կատարողական ակտերի՝ կապալառուի և տեխնիկական հսկողություն իրականացրած հսկիչների կողմից իրենց աշխատանքներն ամբողջությամբ և պատշաճ կատարելու վերաբերյալ:
Դրա հետևանքով, ըստ մեղադրական եզրակացության, «Հիդրոշինարար-5» ԲԲ ընկերության տնօրեն Հարություն Անդրեասյանի կողմից յուրացվել են պետբյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարներ։
Ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր ճարտարագետ Գևորգ Սոսյանին առաջադրված մեղադրանքի, նա հանդիսանալով ՀՀ Շիրակի մարզում ՀՀ 2011թ. պետական բյուջեով նախատեսված օբյեկտների, շինարարական աշխատանքների իրականացման, շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրերի պատշաճ կատարման նկատմամբ վերահսկման լիազորություններով օժտված պատասխանատու պաշտոնատար անձ, ավելի քան մեկ տարի իր պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես, Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում, կատարողական ակտերում նշված աշխատանքների ծավալները հավելագրելու միջոցով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի շուրջ 11.010.020 դրամ գումար հափշտակելու պայմաններում, աշխատանքներն, ամբողջությամբ և պատշաճ կատարված լինելու մասին տվել է դրական եզրակացություններ, ինչի հետևանքով անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:
Իսկ «Ճաննախազիծ» ինստիտուտ ՍՊ ընկերության տեխնիկական հսկիչ Աշոտ Մամիկոնյանը մեղադրվում է այն բանում, որ տեխնիկական հսկողության իրականացնելով Շիրակի մարզի «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում նախատեսված և իրականացված հիմնանորոգման աշխատանքների նկատմամբ, իր լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և ի օգուտ «Ն. Մ. Օհանյան» ՍՊ ընկերության փաստացի տնօրեն Հայկազ Էլոյանի օգտին օգտագործելով, առանց կատարողական ակտերի ծավալները կատարված լինելը ստուգելու, 2011-2012 թվականների ընթացքում ստորագրել է աշխատանքների լրիվ կատարված լինելու մասին թվով 13 կատարողական ակտեր, որոնց հիման վրա «Ն. Մ. Օհանյան» ՍՊ ընկերության փաստացի տնօրեն Հայկազ Էլոյանին հնարավորություն է ընձեռել ՀՀ պետական բյուջեից ստանալ փաստացի չկատարված 11.010.020 ՀՀ դրամ ծավալով աշխատանքների համար վարձատրություն, ինչի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ, այն է՝ յուրացվել են պետբյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարները։
Գոռ Քամալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Գևորգ Սոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, իսկ Աշոտ Մամիկոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Բոլոր երեք ամբաստանյալները հայտարարեցին, որ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում:
Դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի համաձայն, այսօր սկսվեց գործի գրավոր ապացույցների հետազոտումը: Դրանց հետազոտումից հետո կհարցաքննվեն վկաները, վերջում՝ ամբաստանյալները:
Փաստինֆո
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՔԿՀ-ի պետի տեղակալ Դ. Մուրադյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն`Դ. Մուրադյանը, 2011թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2013թ. փետրվարի 6-ը աշխատելով որպես ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ, օժտված լինելով քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և բժշկական սպասարկման բաժինները համակարգելու լիազորությամբ, 2012թ օգոստոսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում առանձնապես խոշոր չափերի կաշառք է պահանջել և ստացել նույն քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Ա. Հակոբյանից:
Նախաքննության տվյալներով Դ. Մուրադյանը միջին ծանրության հանցագործություններ կատարելու համար 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Ա. Հակոբյանից պահանջել և, որպես կաշառք, վերջինից անձամբ և նրա կնոջ միջոցով ստացել է ընդհանուր առմամբ 1.631.320 ՀՀ դրամին համարժեք 4.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 540.000 ՀՀ դրամ արժողության կահույք: Ձեռք բերված ապացույցների համաձայն` Դ. Մուրադյանը կաշառքը պահանջել է դատապարտյալին առանց բավարար հիմքերի քրեակատարողական հիմնարկի բուժմաս ընդունելու և տևական ժամանակ այնտեղ պահելու, կնոջ հետ ոչ պլանային երկարատև և կարճատև տեսակցություններ տրամադրելուն նպաստելու, ինչպես նաև` պատժախցի վերանորոգումը թույլատրելու, այն կահավորելու և սահմանված կարգի խախտմամբ, բջջային հեռախոս պահելու ու դրանից օգտվելու թույլատրության համար:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2012թ ընթացքում նույն դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատմանն իր լիազորությունների շրջանակում նպաստելու համար Դ. Մուրադյանը 2 անգամ կաշառք է պահանջել և ստացել, ապա վերադարձրել` չկարողանալով լուծել նրա պայմանական վաղաժամկետ ազատման հարցը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Դ. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան` ըստ էության քննելու:
Հուլիսի 1-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ, կսկսվի Արամուս գյուղի Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի 2011-2012 թթ. ուսումնական տարվա ընթացքում 12-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Արշակյանի մահվան գործով դատավարությունը: Ամբաստանյալները երեքն են՝ «Աբովյանի ԲԿ» ՓԲ ընկերության վիրաբույժ Վահագն Կիրակոսյանը, նույն բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի օրդինատոր Նարինե Ամիրխանյանը և հիվանդանոցային ծառայության վերակենդանացման բաժնի հերթապահ բժիշկ անեսթեզրոլոգ–ռեամատոլոգ Աշխարհաբեկ Մեհրաբյանը: Բոլոր երեք բժիշկները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը։
Ըստ մեղադրանքի՝ բժիշկներն, ունենալով բարձրագույն բժշկական կրթություն, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, իրենց մասնագիտական պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, դրանց նկատմամբ դրսևորել են անփույթ վերաբերմունք, որը 2012 թվականի մայիսի 20-ին Ժամը 22:00-ի սահմաններում անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Մարիամ Արշակյանի մահը:
Սկզբնապես ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործով հիշյալ հոդվածով մեղադրանք էր առաջադրվել նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկ-վնասվածքաբան Երեմ Շմավոնյանին, սակայն նրա մասով մեղադրանքը նախաքննության ընթացքում հերքվել է և նախաքննական մարմնի կողմից 2013թ. մայիսի 22-ին որոշում է կայացվել նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` բժշկի արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Բժիշկ Երեմ Շմավոնյանի պաշտպան Երեմ Սարգսյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է, որ բժիշկներին առաջադրված մեղադրանքի հիմքում ի սկզբանե դրված է եղել հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն` Մարիամ Արշակյանի մահը վրա է հասել ճարպային էմբոլիայից` ձախ ազդրի միջին երրորդականի փակ կոտրվածքի հետևանքով:
Փորձագիտական հանձնաժողովը հանգել էր այն եզրակացության, որ Մարիամ Արշակյանին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող վերը նշված բժիշկները բուժման ընթացքում թույլ են տվել մի շարք բժշկական սխալներ, որոնց պատճառով էլ ժամանակին չեն կարողացել կանխատեսել Մ.Արշակյանի մոտ առաջացած ճարպային էմբոլիան, հետևաբար նաև համապատասխան բուժում չեն իրականացրել, որի արդյունքում էլ հիվանդը մահացել է:
Ըստ պաշտպանի` փորձագետների կողմից տրված այդ եզրակացությունը զուրկ է եղել որևէ պատճառաբանությունից և գիտական հիմնավորումից, դրանում ներառված են եղել ընդամենը դատաբժշկական բնագավառի այդ մասնագետ-փորձագետների սուբյեկտիվ կարծիքներն ու դատողությունները: «Փորձագետները նշել էին այն ենթադրյալ սխալները, որոնք բժիշկներն, ըստ իրենց, թույլ էին տվել, այն ենթադրյալ բժշկական միջոցառումները, որոնք կատարելու դեպքում հնարավոր է, որ ժամանակին ախտորոշեին ճարպային էմբոլիան, ապա նաև բուժեին այն: Սակայն իրենց հետևությունները կատարելիս փորձագետները հղում չէին կատարել այն նորմատիվ-իրավական փաստաթղթերին, որոնք սահմանում են բժշիկների պարտականությունները եզրակացությունում նշված` չկատարված ախտորոշիչ և բուժական հետազոտությունները և գործողությունները կատարելու մասով, ինչի պատճառով էլ անհասկանալի է եղել, թե նշված հետևություններին հանգելու համար փորձագետներն ի՞նչ մեթոդիկա են կիրառել: Եթե նրանք որպես ուղեցույց են ընդունած եղել համապատասխան միջազգային փորձը, ապա այդ դեպքում էլ հղում չէին կատարել նաև որևէ մասնագիտական գրականության վրա»,- ասաց պաշտպանը:
Հենց նշված պատճառաբանություններով էլ Ե.Սարգսյանը նախաքննական մարմնին միջնորդություն է ներկայացրել կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին, որում հղում կատարելով ճարպային էմբոլիայի վերաբերյալ միջազգային ճանաչված մասնագետների հեղինակած մասնագիտական կոնկրետ գրականությանը, դրանցում նշված հիմնավորումներով, ինպես նաև հիվանդության պատմագրում առկա տվյալներով հերքել է փորձագետների հանձնաժողովի կողմից իր պաշտպանյալին վերագրված բժշկական սխալները և բացթողումները:
Ներկայացված միջնորդությունը նախաքննական մարմնի կողմից բավարարվել է և նշանակվել կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն: Նոր հանձնաժողովն իր կողմից տրված նոր եզրակացությամբ հիմնավոր է համարել պաշտպանության կողմի ներկայացրած պատճառաբանությունները և գտել է, որ կոնկրետ բժիշկ Ե.Շմավոնյանի կողմից հիվանդին ցուցաբերվել է անհրաժեշտ և բավարար ծավալով բժշկական օգնություն, նրա կողմից բժշկական սխալ թույլ չի տրվել և, հետևաբար, հիվանդի մահը բժիշկ Ե.Շմավոնյանի կողմից իրականացված սխալ գործողությունների կամ դրսևորած անգործության հետևանք չի հանդիսանում:
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու -
18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ» -
16.05.2024 | 02:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.