18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Հատուկ քննչական ծառայությունում քննվող աղմկահարույց գործերի, ծառայության առաջիկա տարիների գերխնդիրների, կադրային ջարդի ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան շրջակայքում տեղի ունեցած սպանության վերաբերյալ «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին է պատասխանել ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանը:
— Պրն Շահինյան, Հատուկ քննչական ծառայությունն առաջիկա տարիներին իր գերխնդիրը ո՞րն է համարում։
— Հատուկ քննչական ծառայության գերխնդիրը հանցագործությունների դեմ առավել արդյունավետ պայքարի կազմակերպումն ու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն է։ Այս գերխնդիրը լուծելու համար, անշուշտ, անհրաժեշտ են մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պայմաններ, որոնք հնարավորություն կտան առավել սեղմ ժամկետում լուծել այն խնդիրները, որոնք այսօր դրված են Ծառայության առջև։
Օրինակ՝ օբյեկտիվ պայմաններից, առաջին հերթին, նկատի ունեմ մեր երկրում վերջին տարիներին արձանագրված հանցավորության մակարդակի կայունացումը, հանցավորության շարժընթացում ու կառուցվածքում տեղի ունեցող դրական փոփոխությունները, հանցագործությունների աճի պատճառների ու նպաստող պայմանների վերացմանն ուղղված արդյունավետ միջոցների կիրառումը, հանցագործությունների դեմ պատշաճ պայքար կազմակերպելու համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի կատարելագործումը, հանցագործությունների կանխմանն ուղղված միջոցների համակարգի զարգացումը և այլն։
Ինչ վերաբերվում է սուբյեկտիվ պայմաններին, ապա դրանք կապ ունեն անհատական, սոցիալական, կազմակերպական բնույթի բազմաթիվ գործոնների հետ, որոնցից առանձնահատուկ կցանկանայի նշել մեր քննիչների մարդկային ու մասնագիտական որակները, նյութական ապահովվածության մակարդակը, նախաքննության՝ որպես իրավական-կազմակերպական գործառույթի իրականացման զուտ տվյալ անձին բնորոշ առանձնահատկությունները և այլն։
— Հանցագործությունների բացահայտման գործում ուշադրությունը ո՞ր ուղղության վրա է կենտրոնացված լինելու։
— Իմ պատկերացմամբ, այս կառույցը պետք է լինի մեր երկրի ամենաարհեստավարժ, սկզբունքային ու անաչառ քննչական կառույցը, որն ի զորու կլինի կատարել ամենաբարդ, բազմադրվագ, ցանկացած բնույթի, այդ թվում՝ ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննությունը։ Անշուշտ, այս որակներին կարելի է հասնել միայն արհեստավարժության նոր նշաձող սահմանելու և կադրային ճիշտ մոտեցումներ ունենալու պարագայում։ Սրա հետ մեկտեղ, ցավով պետք է նշեմ, որ վերջին տարիներին պրոֆեսիոնալ շատ քննիչներ նյութական ապահովության շարժառիթներով թողել են քննչական աշխատանքն ու տեղափոխվել այլ՝ ավելի բարձր աշխատավարձ առաջարկող մասնավոր կառույցներ կամ, առավել հաճախ՝ սկսել են զբաղվել փաստաբանական գործունեությամբ։ Այս հանգամանքը խիստ դժվարացրել է մեր աշխատանքը երիտասարդ, մասնագիտական պատշաճ մակարդակ և բարոյական անհրաժեշտ հատկանիշներ ունեցող բանիմաց կադրերի որոնման հարցում։
Օգտվելով առիթից, ուզում եմ դիմել մեր քննչական կորպուսի այն կադրերին, ովքեր ունեն վերը նշված հատկանիշները, դիմեն և մասնակցեն Ծառայության կողմից հայտարարված մրցույթին և, մրցույթը հաջողությամբ անցնելուց հետո, համալրեն մեր շարքերը։
Կարծում եմ՝ մոտ ապագայում Ծառայության հետ շփվող քաղաքացիները կհամոզվեն, որ փոխվել է Հատուկ քննչական ծառայության աշխատանքի ոճն ու գործելակերպը, և եթե մարդն օրենքը չի խախտել, ապա Ծառայության աշխատակիցների հետ շփումներ ունենալուց երբեք չի մտահոգվի, կհամոզվի, որ հնարավոր ամեն ինչ արվելու է, որպեսզի ապահովվեն ՀՀ Սահմանադրությամբ և մյուս օրենքներով երաշխավորված մարդու իրավունքները։ Ի վերջո, «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքը ևս ամրագրել է, որ հատուկ քննչական ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվը և արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ։
— Պրն Շահինյան, Ձեր պաշտոնավարման ընթացքում արդեն մի շարք աշխատակիցների եք հեռացրել, արդյո՞ք, դա կադրային ջարդ չի ենթադրում։
— Ծառայության որոշ աշխատակիցների՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելը բնավ կադրային ջարդ չի ենթադրում։ Ասեմ, որ պարզապես ոմանք անցել են երկարամյա ծառայության կենսաթոշակի, ոմանք էլ՝ ցանկություն են հայտնել տեղափոխվել այլ աշխատանքի։
Պաշտոնավարման առաջին իսկ օրը հրավիրված խորհրդակցության ժամանակ աշխատակիցներին ասել եմ, որ զուտ Ծառայության ղեկավարի փոփոխությունը բացասաբար չի անդրադառնալու որևէ մեկի վրա, միաժամանակ նրանց առջև հստակ պահանջ է դրվել ունենալ այն որակները և բավարարել այն պահանջներին, որոնց մասին արդեն նշեցի։ Բացի այդ, Ծառայությունում օրենքի ուժը պետք է իրացնել ուժի չդիմելով, նախապատվությունը ավելի շատ տալ ինտելեկտուալ, հոգեբանական լծակներին, որոնց շնորհիվ նաև մարդկանց վստահությունն է աճում Հատուկ քննչական ծառայության հանդեպ: Սա ինքնուրույն ձեռքբերում է, և ասեմ, որ այն դարձել է Հատուկ քննչական ծառայության գործելաոճը:
— Ծառայության աշխատանքին խոչընդոտող, անլուծելի ի՞նչ խնդիրներ կան։
— Ծառայության աշխատանքին խոչընդոտող որևէ լուրջ կամ անլուծելի խնդիրներ չկան։ Միակ խնդիրը թերևս կադրայինն է: Այս առնչությամբ Ծառայության ղեկավարությունը որևէ ջանք չի խնայում այս հարցը սեղմ ժամկետում և հընթացս լուծելու համար։ Ավելին՝ օգտվելով առիթից ես պետք է իմ շնորհակալությունը հայտնեմ հանրապետության ղեկավարությանը, քանի որ մեր ամենօրյա աշխատանքում զգում ենք աշխատանքի պայմանները բարելավելուն միտված միջոցառումները, որոնք, ինչ խոսք, կնպաստեն Ծառայության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, առավել որակյալ կադրերով համլրելու և կոռուպցիոն ռիսկերից զերծ մնալու գործընթացին։
— Մամուլով և էլեկտրոնային լրատվամիջոցներով հաճախ է քննադատություն հնչում Հատուկ քննչական ծառայության հասցեին, որ վերջինս չի զբաղվում այս կամ այն պաշտոնատար անձանց ունեցվածքի ձեռք բերման օրինականության ստուգմամբ, որոնց թվում հիշատակվում են հատկապես Երևանի քաղաքապետն ու ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը։
— Հաշվի առնելով հարցի կարևորությունն ու դրա շուրջ ձևավորված հասարակական մեծ հնչեղությունը, առավել խորությամբ ու սպառիչ պատասխանելու համար կուզեի նախ վերլուծել քրեադատավարական օրենսգրքում ամրագրված՝ քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ երկու պայմանների՝ առիթների ու հիմքերի հասկացությունները, ինչպես նաև այդ կապակցությամբ քրեական դատավարության իրավունքի գիտության մեջ ընդունված մոտեցումները, քանզի հարցը շատ նեղ, մասնագիտական բնույթ ունի, որի պատճառով հանրության շրջանում այն տարաբնույթ մեկնաբանությունների ու թյուր ըմբռնումների տեղիք է տվել:
Այսպես, ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգիրքը թեև դատախազին, քննիչին, հետաքննության մարմնին պարտավորեցնում է իրենց իրավասության շրջանակներում քրեական գործ հարուցել օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում և սպառիչ կերպով սահմանում է այդ առիթները, սակայն, ցավոք, այն, ի տարբերություն նախկին օրենսգրքի, որևէ կերպ չի անդրադառնում քրեական գործ հարուցելու հիմքերին ու չի տալիս վերջիններիս օրենսդրական բնորոշումը։
Մասնավորապես, քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ քրեական գործ հարուցելու առիթներն են հանցագործության մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև լրատվական միջոցների հաղորդումները, հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործությունների մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը:
Հանցագործության մասին հաղորդումը, որպես քրեական գործ հարուցելու առիթ, իրենից ներկայացնում է ֆիզիկական, իրավաբանական անձի գրավոր կամ բանավոր դիմումը քրեական հետապնդում իրականացնող մարմնին’ կոնկրետ հանցագործության տարրեր պարունակող նախապատրաստվող կամ կատարված հանցագործության մասին տեղեկատվությամբ:
Այսինքն՝ առիթը պայման է, որի առկայության դեպքում օրենքը լիազորում է իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց կատարել գործողություններ, որոնք իրենց ամբողջականությամբ ներկայացնում են քրեական դատավարության սկզբնական փուլում իրականացվող գործողությունների բովանդակությունը:
Ինչ վերաբերում է քրեական գործ հարուցելու հիմքերին, ապա դրանց բնութագիրը տրվում է քրեական դատավարության իրավունքի գիտության կողմից, ըստ որի քրեական գործ հարուցելու հիմքը հանդիսանում են կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալները։ Քրեական գործ հարուցելու հիմքի այս բնորոշումն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան նախադեպային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման մեջ։
Քրեական գործի հարուցման առիթները պետք է բովանդակեն տեղեկություն հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալների առկայության մասին:
Միայն այս դեպքում դրանք կարող են հիմք հանդիսանալ ստուգելու և քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու որոշում ընդունելու համար: Այսինքն’ քրեական գործ հարուցելու հիմք կարող է հանդիսանալ ոչ թե ցանկացած, դեկլարատիվ ու չփաստարկված, սոսկ հռետորական հայտարարությունը, այլ միայն կոնկրետ հանցագործության մասին բավարար տվյալներ մատնանշող հաղորդումը:
Մինչդեռ Ձեր հարցում նշված պաշտոնատար անձանց վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները հանցագործության հատկանիշներ մատնանշող, նախապատրաստվող կամ արդեն կատարված հանցագործության մասին որևէ տեղեկություն չեն պարունակել, ուստի այդ կապակցությամբ քրեադատավարական բնույթի որոշումներ չէին կարող կայացվել:
— Պարոն Շահինյան, գիտեմ, որ Հատուկ քննչական ծառայությունում է քննվում նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ ստեղծված ֆինանսական բուրգի պատմությունը։ Ի՞նչ փուլում է այս քրեական գործը։ Արդյո՞ք քրեական գործով կանմեղադրյալներ: Հետաքրքիր է՝ նրանց շարքում չկա՞ն հանրությանը հայտնի բարձրաստիճան պաշտոնյաներ։
— Այսպես կոչված, ֆինանսական բուրգի վերաբերյալ քրեական գործն իր բնույթով բարդ է ու բազմադրվագ, և քննությունը մեծ ուժեր ու տևական ժամանակ է պահանջում։ Ասեմ, որ քրեական գործով կազմվել է քննչական խումբ։ Նկատի ունենալով, որ նախաքննությունը գտնվում է ապացույցների հավաքման փուլում, նաև անմեղության կանխավարկածից ու նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով՝ առայժմ ձեռնպահ կմնամ գործի մանրամասներին անդրադառնալուց, միայն կասեմ, որ նախաքննության ներկա փուլում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան։
— Օրեր առաջ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողությանտեսչության պետը հայտարարեց, որ կատարված ստուգումներով պետական աջակցությանծրագրի շրջանակներում ՀՀ մարզերի համայնքներին հատկացված դիզելային վառելիքիբաշխման ընթացքում հայտնաբերվել են չարաշահումների դեպքեր և ստուգումներինյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։ Այդ նյութերն արդյո՞ք ստացվելեն, և ինչպիսի՞ն է լինելու Ծառայության մոտեցումը հիշատակված չարաշահումներին։
— Ասեմ, որ արդեն հարուցվել է չորս քրեական գործ ՀՀ Կառավարության 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առիթով:
Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննություն ապահովելու նպատակով հիշյալ չորս քրեական գործերը, նաև Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցների կողմից կատարված նույն բնույթի հանցագործությունների վերաբերյալ մայիսի 3-ից քննվող քրեական գործը միացվել են մեկ վարույթում:
Այդ քրեական գործով ներկա դրությամբ մեղադրվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, ինչպես նաև Վայոց ձորի նախկին մարզպետի մտերիմ անձանցից մեկը, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանավորումը։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը վերականգնելու (ներկա դրությամբ վերականգնվել է շուրջ 8 մլն դրամ), ինչպես նաև չարաշահումներին մասնակից մյուս պաշտոնատար անձանց պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու ուղղությամբ։
— Միջազգային կառույցների կողմից մեր պետության առջև պարտավորություններ են դրվելոստիկանության և քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումների և այլ դաժան,անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կապակցությամբ գործերի քննությանարդյունավետության բարձրացման և դրանց դեմ պայքարի ուժեղացման անհրաժեշտության առումով։ Նման բնույթի գործերով ՀՔԾ-ն զբաղվու՞մ է ։
— Նախ նշեմ, որ արդեն 20 տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունը միացել է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային, և ոստիկանության ու պետական այլ մարմինների պաշտոնատար անձանց կողմից վատ վերաբերմունքի վերաբերյալ գործերի քննությունն իրականացնում է հենց Հատուկ քննչական ծառայությունը և այդ բնույթի գործերի քննությունը դարձել է Ծառայության գործունեության կարևոր գործառույթներից մեկը։
Ունենք այդ կապակցությամբ հարուցված քրեական գործեր և բազմաթիվ նյութեր։ Բոլոր գործերով և նյութերով աշխատում ենք ապահովել արդյունավետ և անաչառ քննություն, հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի սահմանած չափանիշները:
Ուրախությամբ պետք է նշեմ, որ խնդրի կարևորությունը գիտի նաև ՀՀ ոստիկանության ղեկավարությունը, որը միանշանակ համակարծիք է մեզ հետ այն հարցում, որ բռնությամբ, խոշտանգումներով, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքով հանցագործությունների բացահայտումն անթույլատրելի ու անընդունելի է, և համատեղ ջանքերով մենք պետք է փորձենք ի սպառ վերացնել նման անթույլատրելի դրսևորումները և ապահովենք ՄԱԿ-ի վերոհիշյալ Կոնվենցիայի արդյունավետ կիրառումը։
— Պարոն Շահինյան, և թերևս վերջին հարցը։ Հատուկ քննչական ծառայության ուշադրության կենտրոնո՞ւմ է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան շրջակայքում տեղիունեցած աղմկոտ սպանության պատմությունը։
— Նկատի ուենալով, որ հիշատակված դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը Հատուկ քննչական ծառայությունը չի իրականացնում, ուստի նպատակահարմար չեմ համարում անդրադարձ կատարել այլ քննչական մարմնի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությանը։
Հարցազրույցը վարել է Վարդան Սարգսյանը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է 2013 թվականի մայիսի 1-ին Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում մի խումբ անձանց կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ է 2013 թվականի մայիսի 1-ին` ժամը 14-30-ի սահմաններում, Քաղցրաշեն գյուղի բնակիչներ՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Արտաշատի ՏՀՏ գլխավոր հարկային տեսուչ Ավագ Գալստյանը, որդու՝ Սիփան Գալստյանի, և եղբորորդու՝ Նարեկ Գալստյանի հետ չնչին առիթով՝ խուլիգանական մղումներով աղմկելով ու բարձրաձայն հայհոյանքներ տալով մտել են հարևանությամբ բնակվող Գագիկ Հարությունյանի տան բակ, ապա նաև՝ տուն, որտեղ, անտեսելով տանը գտնվող կանանց, անչափահաս երեխաների, ինչպես նաև աղմուկից փողոցում հավաքված բազմաթիվ հարևանների ներկայությունը, բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հայհոյանքները շարունակելով հարձակվել և կոպիտ ֆիզիկական ուժի գործադրմամբ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել 66-ամյա Գագիկ Հարությունյանին: Նարեկ Գալստյանը, խոհանոցից վերցնելով մետաղյա կաթսա և այն որպես զենք օգտագործելով, դիտավորությամբ հարվածել է Գագիկ Հարությունյանի գլխին, ով ուշաթափվել և վայր է ընկել: Նույն գործողությունը կատարել է նաև Սիփան Գալստյանը հասարակական կարգի խախտումը խափանելու նպատակով վիճաբանությանը միջամտած՝ Գագիկ Հարությունյանի հարս Անահիտ Հարությունյանի նկատմամբ, ում՝ որպես զենք օգտագործվող առարկայով հարվածելուց և վայր գցելուց հետո շարունակել է խուլիգանական գործողությունները, նույնիսկ՝ այդ վիճակում ոտքով հարվածել է վերջինիս որովայնին:
Ավագ, Սիփան և Նարեկ Գալստյանների խուլիգանական գործողությունները հաջողվել է դադարեցնել միայն վիճաբանության ու հայհոյանքների ձայներից հավաքված բազմաթիվ հարևանների ու պատահական անցորդների ակտիվ միջամտության շնորհիվ:
Ավագ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Սիփան և Նարեկ Գալստյաններին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանի կողմից դատապարտյալ Արտակ Հակոբյանից առանձնապես խոշոր չափերի դրամ և գույք կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզված տվյալների համաձայն` Դավիթ Մուրադյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն նպաստելու, ծառայության գծով հովանավորչության համար դատապարտյալ Արտակ Հակոբյանից և նրա կնոջից՝ Հայաստան Հակոբյանից, պահանջել ու ստացել է առանձնապես խոշոր չափերի դրամ և գույք:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից հայտնում են, որ 2013թ. հունիսի 24-ին քրեական գործն ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ Դավիթ Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու համար:
«Հայկական ժամանակ» օրաթերթի հունիսի 26-ի համարում ««Զմեյը» «Հայկական Ջեյմս Բոնդ» հոդվածում հիշատակված է Բելգիայում բնակվող ոմն Աշոտ Օ-ն, որն ներկայացված է իբր ԱԱԾ գործակալ «Զմեյ» ծածկանունով և իբր «ժամանակին ավտոմեխանիկի հաստիքով ընդունվել է ԱԱԾ»:
Այդ և բերված այլ «փաստերը», որտեղ հիշատակվում է ԱԱԾ անունը ուղղակի ծիծաղ են առաջացնում և վկայում են այն մասին, որ գործ ունենք ոչ թե մասնագիտական անպարտաճանաչության ու անգրագիտության, այլ ավելի վտանգավոր երևույթի հետ. ակնհայտ է պետական կարևորագույն կառույցի վարկաբեկելու, նրա հանդեպ հանրության վստահությունը խարխլելու և ընթերցողին մոլորեցնելու միտում:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ` համալսարանի երկու ավագ հաշվապահների կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ:
Երևանի պետական համալսարանի ռեկտորի կողմից ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված կրթական հաստատության երկու ավագ հաշվապահները, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խախտելով ռեկտորի հրամանի պահանջները, 2010-2012թթ. ընթացքում համալսարանի ուսանողներից կանխիկ գանձել են առանձնապես խոշոր չափերով ուսման վարձավճարներ:
Ըստ ռեկտորի` թիվ 188&26 հրամանի` 2013թ. հունվարի 1-ից արգելվել է կանխիկ դրամով վճարումների կատարումը, այդ թվում` աշխատավարձերի, դրան հավասարեցված վճարների, կրթաթոշակների վճարումը, ուսանողներից ուսման վարձավճարների կանխիկ գանձումը և պահանջվել է դրանք կատարել բանկային փոխանցման միջոցով:
Ուսանողների կողմից կանխիկ մուծված վարձավճարների դիմաց հաշվապահները տրամադրել են վարձավճարները վճարելու վերաբերյալ կտրոններ, սակայն այդ գումարները համալսարանի դրամարկղ չեն մուտքագրել` յուրացնելով մի քանի տասնյակ միլիոնների հասնող գումարներ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը:
ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձինք, օգտվելով ՀՀ պետական կառավարման մարմինների առանձին պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքից, վատնել են ՀՀ Կառավարության 2010թ. մայիսի 13-ի թիվ 654-Ն որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերի` 18.286.607 ՀՀ դրամ արժողությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը` 2012թ. մարտի 28-ին «Երևանի» Ադամանդ՚ ապրանքա-հումքային բորսա» ՓԲ ընկերության միջոցով 2.251.605 ՀՀ դրամով ապօրինի օտարել` վաճառել են այլ անձի:
Նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով, կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությունում լրտեսության վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունիսի 22-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, Կապան քաղաքի բնակչուհի, չամուսնացած, 1982թ. ծնված Մանե Արտաշեսի Մովսիսյանը:
ՀՀ ԱԱԾ կողմից ձեռք են բերվել անհերքելի փաստեր, որոնք վկայում են, որ Մ. Մովսիսյանը 2012թ. հունվարից` մինչ զինծառայության անցնելը, համացանցի միջոցով ծանոթացել է «Օդնոկլասսնիկի», mail.ru agent և §Facebook¦ սոցցանցերում §S Dr¦, §Seryan Dervisyan¦, §Tigran Dervisyan¦ պրոֆիլներով հանդես եկող, Թուրքիայի տարածքում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակցի հետ և վերջիններիս նամակագրական կապը շարունակվել է նաև Մ. Մովսիսյանի ՀՀ ՊՆ-ում ծառայության անցնելուց հետո: Առկա տվյալների համաձայն, Մ. Մովսիսյանն Ադրբեջանի հատուկ ծառայություններին է փոխանցել ծառայության ընթացքում իրեն հասանելի դարձած ՀՀ վերաբերյալ ռազմական բնույթի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից հայտնում են, որ նմանատիպ հանցագործություն կատարելու համար ԼՂՀ ԱԱԾ կողմից ձերբակալվել են 2 անձիք, որոնցից մեկը հանդիսանում է ԼՂՀ ՊԲ զինծառայող: Վերջիններս ևս համացանցի միջոցով հավաքագրվել էին վերոնշյալ պրոֆիլներով հանդես եկող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակցի կողմից և այժմ ԼՂՀ դատարանում նրանց հանդեպ ընթանում է դատաքննություն:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի պետական հատվածի կառավարման մասնագետ, «Դատաիրավական բարեփոխումներ» երկրորդ ծրագրի խմբի ղեկավար Դավիթ Մելիքյանին, Ծրագրի խմբի անդամներից՝ Գործառնությունների գծով ավագ մասնագետ Դեվիդ Բեռնշտեյնին, ՀԲ այլ ներկայացուցիչների:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ավարտին մոտեցող “Դատաիրավական բարեփոխումներ” ծրագրի շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը գոհունակություն է հայտնել ծրագրի շրջանակում իրականացված համատեղ աշխատանքի համար և նշել, որ Ծառայության զարգացման ճանապարհին մեծ է Համաշխարհային բանկի ներդրումը, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով:
«Ծրագիրը բավական արդյունավետ է, և կարող ենք արձանագրել, որ Ծառայությունը լուրջ հաջողությունների է հասել մի քանի ուղղություններով: Առաջին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման արդյունքում առանց հաստիքների ավելացման կարողացել ենք առավել արդյունավետ կերպով դիմակայել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած կատարողական վարույթների ծավալներին: Երկրորդ՝ տարիների վաղեմություն ունեցող «երկարաձգված» վարույթների քանակը նույնպես կրճատվել է»,- նշել է Միհրան Պողոսյանը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ՀԲ-ին՝ Ծառայությանը ցուցաբերած օժանդակության համար:
Ըստ նրա՝ օրեցօր ի հայտ եկող խնդիրները պահանջում են նոր լուծումներ, ուստի Ծառայությունը փնտրում և կիրառում է նոր գործիքներ՝ աշխատանքն առավել օպերատիվ կազմակերպելու, հասարակությանն ավելորդ քաշքշուկներից զերծ պահելու համար:
Միհրան Պողոսյանը վստահեցրել է, որ «էլեկտրոնային վարույթ» ծրագիրը Ծառայությունում առաջիկայում ավարտուն տեսք կունենա, որի արդյունքում էլ պարզ կդառնան հետագա քայլերը:
Դավիթ Մելիքյանը բարձր է գնահատել ՀԲ-ի և ԴԱՀԿ-ի համագործակցությունը՝ այդ համատեքստում կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայությունում իրականացված բարեփոխումները և ձեռք բերած տպավորիչ արդյունքները:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը նշել է, որ Ծառայությունը որդեգրել է զարգացման ճկուն ռազամավարություն, այն է՝ ներդնելով միջազգային համանուն կառույցների հաջողված փորձը, և թե՛ ժամանակի, թե օրվա հրամայականով լուծում տալ առաջացող խնդիրներին: Այդ համատեքստում Միհրան Պողոսյանը կարևորել է ՏՏ ոլորտում Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի միջև վերջերս ստորագրված փոխըմբռնման հուշագիրը:
Դեվիդ Բեռնշտեյնը գոհունակություն է հայտնել Ծառայությունում «էլեկտրոնային վարույթ» համակարգի ներդրման և արդյունավետ կիրառման համար՝ հույս հայտնելով, որ Հայաստանի ԴԱՀԿ ծառայության փորձը ուսանելի ու պիտանի կլինի այլ երկրի համար:
«Ինձ համար դժվար է նշել մի երկիր, որն այսպիսի հաջողությամբ նման համակարգ է կարողացել ներդնել: Հույս ունեմ, որ դուք ձեր փորձով կօգնեք մյուս երկրներին՝ նման համակարգ մշակելու և տեղադրելու հարցում»,-ասել է Գործառնությունների գծով ավագ մասնագետը՝ հավելելով, որ Համաշխարհային բանկի գլխավոր խնդիրներից մեկը՝ դատական ակտերի արագ կատարումն ապահովելն է:
Էլեկտրոնային հարցման ամբողջական ավտոմատ համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս կատարել էլեկտրոնային հարցում Պետական եկամուտների կոմիտեից, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից, առևտրային բանկերից, Սոցիալական ապահովության ծառայությունից, Անձնագրային և վիզաների վարչությունիվ և Կենտրոնական դեպոզիտարիա:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013 թվականի հունիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է չորս քրեական գործ` ՀՀ կառավարության 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից հայտնում են, որ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննություն ապահովելու նպատակով հիշյալ չորս քրեական գործերը, ինչպես նաև նշված գործընթացում Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցների կողմից կատարված նույն հանցագործությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013թվականի մայիսի 03-ից քննվող քրեական գործը միացվել են մեկ վարույթում:
Կատարվում է նախաքննություն:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ընթացող ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավարությանն այսօր ցուցմունք է տվել ամբաստանյալներից Սամվել Հարությունյանը:
Նրա պատմելով, Վարդան Սեդրակյանի հետ հարևաններ են, և նրա տանը սկսել է աշխատել 2011 թվականից: Վարդան Սեդրակյանը Սամվել Հարությունյանին աշխատանքի դիմաց պակաս գումար է վճարել` մոտ 5000 ԱՄՆ դոլար, և վերջինս որոշել է Վարդան Սեդրակյանին ներքաշել է Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մեջ, որպեսզի Սեդրակյանը տա իր հասանելիք գումարը:
Ամբաստանյալը նշել է, որ իրենք սկզբում պարզապես աղմուկ բարձրացնելու նպատակ են ունեցել, և Պարույր Հայրիկյանի փոխարեն կարող էր լինել այլ մարդ:
«Խաչիկին ասացի, որ այսպիսի բան պետք է արվի, բայց չմանրամասնեցի, որովհետև դեռ չէի որոշել, թե ում վրա պետք է արվեր: Քանի որ Պարույր Հայրիկյանը ճանաչված մարդ է, կարծեցի, որ աղմուկը շատ կլինի: Հետո գիտեի, որ Խաչիկի մոտ զենք կար, բայց դեպքի օրը զենքը փակել էինք, որ չերևա: Սակայն, երբ Խաչիկը միամիտ խփել է Հայրիկյանին, որոշեցինք, որ երբ գան մեզ բռնեն, ասենք, թե Վարդանն է պատվիրել»,- պատմել է նա:
Ցուցմունք տալուց հետո ամբաստանյալը հրաժարվել է դատական կողմերի հարցերին պատասխանել:
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու -
18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ» -
16.05.2024 | 02:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.