Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Կարեն Եսայանի սպանության գործի քննությունը: Հիշեցնենք՝ Կարեն Եսայանը այն երիտասարդն էր, ով պատրաստվում էր ամուսնանալ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր հետ, եւ ում սպանեցին հենց նշանադրության օրը:
Այսօրվա դատական նիստը անցել է բավականին լարված մթնոլորտում, տեղի են ունեցել վիճաբանություններ: Դատարանում ցուցմունք է տվել ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մայրը՝ Անահիտ Նիկոլյանը, ով մի շարք հետաքրքիր հայտարարություններ է արել: Նշենք, որ Հարություն Սարգսյանի մայրը մեկն էր այն երեք վկաներից, ովքեր չէին ներկայանում դատարան: Մյուս երկուսը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա դուստրն են՝ Մանյա Ղուկասյանը:
Պատասխանելով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանի հարցին, թե ինչ գիտեք այս գործի առնչությամբ, Անահիտ Նիկոլյանը ասել է, թե ինքը գիտի այն, ինչ խոսում են քաղաքում, որ Կարեն Եսայանին սպանել է Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը:
Ամբաստանյալի մոր այս հայտարարությունը աղմուկ է բարձրացրել դատարանի դահլիճում: Նիստին ներկա Սպարտակ Ղուկասյանի ընկերները եւ մի շարք երիտասարդներ սկսել են վիճաբանել, թե ինչ է խոսում կինը, որից հետո վիճաբանություն է առաջացել նրանց եւ Հարություն Սարգսյանի միջեւ:
Դատավորը ընդմիջում է հայտարարել:
Նշենք նաեւ, որ Հարություն Սարգսյանի մայրը ասել է նաեւ, որ Կարեն Եսայանին սպանել են այնպես, ինչպես մի ժամանակ Վարդան Ղուկասյանի եղբայր Գեւորգ Ղուկասյանի դստեր նշանածին, որից հետո Գեւորգ Ղուկասյանի դուստրը՝ Անին, ինքնասպանություն գործեց, իսկ գյումրեցիներին հայտարարեցին, որ խեղդվել է գազի արտահոսքից:
Անահիտ Նիկոլյանը հայտարարել է, որ Սպարտակ Ղուկասյանը եւ Կարեն Եսայանը տարաձայնություններ են ունեցել, Կարեն Եսայանի պատճառով Սպարտակ Ղուկասյանը անգամ հոր հետ վիճաբանել է, նա համաձայն չի եղել, որ քույրն ամուսնանա Կարեն Եսայանի հետ:
Galatv.am
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.