23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայտնի դերասան և երգիծաբան Վարդան Պետրոսյանի վարած մեքենայի՝ «ՆԻՎԱ» մակնիշի մեքենային բախման հետևանքով վերջինիս անվադողերից թողնված հետքի վերաբերյալ տուժող կողմը մտադիր է միջնորդել լուսանկարներով դատահետքաբանական փորձաքննություն անցկացնել: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը:
Փաստաբանը նշել է, որ փորձագետի, քննիչի, բաժնի պետի տեղակալի կարգավիճակում շուրջ 30 տարի զբաղվել է ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով և որպես այդպիսին, իր գնահատմամբ, երբ որ բախումը տեղի է ունեցել, «ՆԻՎԱ»-ի հետնամասի դետալները սեղմվել են գետնին, որին հաջորդել է շպրտվելը, ու այս հետքերն արդեն սկսել են առաջանալ:
«ՆԻՎԱ»-ն, փաստորեն, բախումից հետո պտտվել է ժամսլաքի ուղղությամբ, այս հետքն արդեն առաջացել է՝ շպրտման արդյունքում, բայց արդեն փաստացի «ՆԻՎԱ»-ի հետևի մասը եղել է դեֆորմացված», — ասել է տուժող կողմի ներկայացուցիչն՝ ընդգծելով, որ այս հետքերի վերլուծությունը բավարար է, որպեսզի Վարդան Պետրոսյանն իր մեղքն ընդունի:
Արդեն տուժող կողմի միջնորդությամբ անցկացվել է «ՆԻՎԱ»-ի հայելիների հետ կապված դատահետքաբանական փորձաքննություն: Բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ «ՆԻՎԱ»-ն հայելիներ չի ունեցել: Այս դիրքորոշումը տուժող կողմն անընդունելի է համարում: Փորձագետները կպարզեն, թե հայելիներ եղել են, թե՝ ոչ: Կամ եթե եղել են, դրանք վթարի հետևանքով են մեքենայից անջատվել, թե՝ ոչ:
Եթե պաշտպանական կողմը վիճելի թեմա ունի՝ կապված ցանկացած հարցի հետ, ապա պարտավոր է կատարել համապատասխան միջնորդություններ, որպեսզի այդ հարցի պարզաբանումն ստանա և ոչ թե սոցկայքերով քննության առարկա դառնա»,- ասել է Ռ.Բալոյանը՝ նշելով, որ թեև կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի քննիչի թույլտվությամբ ներկա գտնվել ցանկացած փորձաքննության, սակայն Վարդան Պետրոսյանի պաշտպաններից և որևէ մեկը չեն ներկայացել այդ փորձաքննությանը:
«Ես այդտեղ միտում եմ տեսնում: Հետագայում չեն կարող որևէ կերպ առարկել, թե այս հատվածը չի նայվել»,- ասել է տուժող կողմի ներկայացուցիչը:
Ռուբեն Բալոյանը, կասկածի տակ դնելով վթարի պահին Վարդան Պետրոսյանի սթափ լինելու հանգամանքը, միջնորդել է նաև նշանակել դատաձեռագրաբանական փորձաքննություն: Տուժող կողմը նախաքննական մարմնի ուշադրությունն է հրավիրում Վարդան Պետրոսյանի մարմնական վնասվածքների վերաբերյալ դատաբժշկական փորձագետի եզրակացության մեջ «Էրեբունի» բժշկական կենտրոնի հերթապահ բժշկի կողմից արված գրառումների վրա: Ըստ հիվանդության նկարագրի՝ նախ նշվում է, որ «հիվանդը գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ», դրանից հետո այլ երանգի գրիչով երկու հարցական նշան է դրված, ապա նորից առաջին գրիչով գրված է՝ «վրայից ալկոհոլի հոտ է գալիս»:
Ըստ տուժող կողմի՝ ակնհայտ երևում է, որ հարցականները հետագայում են ավելացել:
«Որքանո՞վ էր իրավաչափ Վարդան Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը» հարցը Ռուբեն Բալոյանը չի ցանկացել քննության առարկա դարձնել.
«Ի վերջո, տուժողների բողոքի հիման վրա չէ, որ Վարդան Պետրոսյանը կալանավորվել է, այլ՝ նախաքննության մարմնի միջնորդության հիման վրա, ուրեմն ինքն էլ պիտի տա այդ հարցի պատասխանը»:
Նախաքննության մարմնից ներկա պահին տուժող կողմը դժգոհություն չունի: Բացթողումներ կան, կողմը հույս ունի, որ դրանք կուղղվեն՝ նախաքննության ընթացքում համապատասխան փորձաքննություններ անցկացնելու միջոցով:
իշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին դերասան Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան բախվել էր «Վազ 2121» մակնիշի մեքենային: Վթարի հետևանքով՝ «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Խոսելով Հայաստանում դատախազության համակարգի բարեփոխումների մասին, Գևորգ Կոտանյանն առանձնացրել է երկու ուղղություն որոնք, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում լինելու են իր հատուկ ուշադրության կենտրոնում, դրանք են՝ անպատժելիության մթնոլորտի իսպառ բացառումը և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը: Այս երկու ոլորտում շոշափելի արդյունքներ գրանցելու համար անհրաժեշտ միջոցառումներից ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է քրեական օրենսդրության կիրառման միասնական մոտեցումների ամրագրումը, արդյունավետ վերահսկողությունը և թերացումների համար պատասխանատվության միջոցների անխուսափելի կիրառումը:
Դեսպանի խնդրանքով, գլխավոր դատախազն անդրադարձել է 01.06.2013թ.-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպին, ներկայացնելով ինչպես գործող քրեական օրենսդրության պահանջները այնպես էլ՝ նախաքննության մարմնի և պաշտպանական կողմի իրավական գնահատականները:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դեսպանը վերահաստատել է դատախազության կողմից իրականացվող բարեփոխումներին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը, հույս հայտնելով, որ ՀՀ դատախազության և ԱՄՆ դեսպանատան միջև համագործակցությանն առաջիկայում նոր թափ կհաղորդվի:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը: Իրականացվող և իրականացվելիք բարեփոխումներին ԱՄՆ դեսպանատան աջակցության ոլորտների և ծավալների ճշգրտման նպատակով, պարբերաբար կազմակերպել հանդիպումներ և խորհրդակցություններ:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 1-ից 7-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ: Տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանություն:
ՀՀ գլխավոր դատախազությունից «սեփական դիմումների համաձայն» հեռացված դատախազների մեծ մասը, ասում են, նոր միասնական քննչական մարմնի «հաստիքացուցակն» առած, պաշտոններ է ընտրում վստահ, որ բոլորն աշխատանքի են անցնելու նախկին շեֆի՝ Աղվան Հովսեփյանի ղեկավարած հիմնարկում:
Նրանք այս օրերին հանդիպելով ՊՆ և ոստիկանության քննչականների աշխատակիցներին՝ թփթփացնում են սրանց ուսերին, թե շուտով միասին կաշխատենք: Փաստորեն, միասնական քննչականը դառնալու է Գլխավոր դատախազության «շտրաֆբատը», դառը հումոր են անում համակարգում:
Հրապարակ
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի օգնական Վ. Մ.-ի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ:
Ըստ Վ. Մ.-ի զեկուցագրի` 2013 թվականի նոյեմբերի 12-ին իրենց դասակի ոստիկան Ս. Ա.-ի հետ Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս` ժամը 01.05-ի սահմաններում, «Լյուքս» հյուրանոցի մոտ կանգնեցրել են «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենա, որի միջից երաժշտության բարձր ձայն է լսվել, իսկ վարորդ Արտակ Ո.-ն գտնվել է ալկոհոլային հարբածության վիճակում:
Փաստաթղթեր պահանջելուց հետո Արտակ Ո.-ն սկսել է բղավել և հայհոյել ոստիկաններին, այնուհետև բացելով մեքենայի դուռը` դանակը ձեռքին իջել է և ասել, որ ճանապարհային ոստիկան չկանչեն: Կիրառելով ձեռնամարտի հնարքներ` Վ. Մ.-ն և Ս. Ա.-ն վարորդին գցել են գետնին և ձեռքից վերցրել դանակը, որից հետո ձեռնաշղթա են հագցրել, սակայն վերջինս չի հանգստացել ու սկսել է ոտքերով հարվածներ հասցնել ոստիկանության ծառայողական մեքենային` վնասելով այն: Քիչ անց Արտակ Ո.-ն ուշագնաց է եղել, ու ոստիկանները նրան տեղափոխել են «Երևան» ԲԿ, որտեղ գիտակցության գալուց հետո դարձյալ իրեն ագրեսիվ է պահել, վնասել է բժշկական կենտրոնի գույքը, իսկ այնտեղից բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, ուր շարունակելով ագրեսիվ վարքը` կոտրել է հերթապահ մասի ապակին:
Զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել տվյալներ նաև այն մասին, որ Արտակ Ո.-ին պատկանող վերոհիշյալ դանակը գտնվում է տեխնիկապես անսարք վիճակում, իսկ ոստիկանության աշխատակիցներ Վ. Մ.-ն և Ս.Ա.-ն միջադեպի ընթացքում բռնություն են գործադրել Արտակ Ո.-ի և դեպքի վայր ժամանած նրա եղբոր’ Արման Ո.-ի նկատմամբ:
Կատարվում է նախաքննություն:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երրորդ վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի բնակիչ Հովհաննես Ս.-ն սեռական կրքերը բավարարելու նպատակով www.odnoklassniki.ru, www.vkontakte.ru և www.skype.com սոցիալական ցանցերի միջոցով ծանոթացել է 10-ից 15 տարեկան, հատկապես արական սեռի երեխաների հետ, վարել անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող խոսակցություններ, ներկայացրել և տրամադրել մանկական պոռնկագրական բնույթի տեսանյութեր: Օգտվելով երեխաների միամտությունից` նա խաբեությամբ համոզել է ոմանց մերկանալ վեբ-տեսախցիկի առջև և նկարահանել է նրանց:
Համացանցում հիմնականում ներկայացել է որպես «Հովո» և հանդես եկել՝ «ELEN», «Allen Minasyan», «HOVHANNES @ SYUZKA» անուններով:
Հատկանշական է նաև, որ նա աշխատել է մանկական սրճարաններում, խաղային սրահներում և երեխաներին առնչվող այլ ոլորտներում:
Հովհաննես Ս.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը վարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը:
Նկատի ունենալով, որ սա վերջին տարիների միակ դեպքը չէ, հորդորում ենք սոցիալական ցանցերից, ընդհանրապես` համացանցից օգտվողներին, լինել հնարավորինս ուշադիր: Ոստիկանությունը միշտ էլ պատրաստ է և կկատարի իր գործը, բայց նմանատիպ իրավիճակներում չհայտնվելու և հանցավոր ու արատածին երևույթներից զերծ մնալու համար Ոստիկանությունը դիմում է հատկապես ծնողներին` եղեք ուշադիր, անհրաժեշտության դեպքում խիստ վերահսկողություն սահմանեք երեխաների նկատմամբ, հսկեք նրանց ելումուտը սոցիալական ցանցեր:
Օգնեք ոստիկանությանը ձեր իսկ երեխաներին պաշտպանելու այլասերվածներից…
Հարցերին պատասխանում է «Լեգիտիմուս» իրավաբանական ընկերության ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Սահակյանը:
Հարց
Բարոյական վնասի հարցի հետ կապված ՍԴ-ն փոփոխություններ է կատարել, մանրամասնեք խնդրում եմ, թե ինչի մասին է խոսքը:
Յ. Ավագյան, Լուսակերտ
Պատասխան
2013 թ.-ի նոյեմբերի 5-ին ՀՀ Սահմանադրական Դատարանը քաղաքացի Արթուր Խաչատրյանի դիմումի հիման վրա կայացրել է որոշում, որը վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ ընդունված 1998 թ.-ին, 17-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցի վիճարկմանը:
Սույն հոդվածի բովանդակությունը բացահատում է վնաս հասկացությունը, մասնավորապես այն սահմանելով հետևյալ կերպ. «Վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ)»: Հատկանշական է, որ սույն հոդվածում բարոյական վնաս հասկացությունն առհասարակ հիշատակված չէ: Սակայն առաջադեմ շատ երկրներում, ինչպիսիք են, օրինակ, ՌԴ, Խորվաթիան, Լատվիան. Իսպանիան և շատ այլ երկներ օրենսդրությամբ որպես վնասի առանձին տարատեսակ նախատեսվում է նաև բարոյական վնասի ինստիտուտը, որի էությունն է անձի արժանապատվությանը, պատվին, գործարար համբավին պատճառված վնասի դրամական կամ նյութական հատուցում տալը: Բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը համարվում է քաղաքացիական իրավունքի կարևորագույն ինստիտուտներից մեկը, որն իր արտահայտությունն է գտել բազմաթիվ զարգացած երկրների օրենսդրություններում: Այս ինստիտուտի կարևորությունն է, որ քաղաքակիրթ հասարակությունում պետք է պաշտպանված լինեն ոչ միայն նյութական բարիքները, այլ նաև քաղաքացու ներքին հավասարակշռվածությունը` հոգեկան կայունությունը և ֆիզիկական բնականոն վիճակը: Բարոյական վնասը ռուս օրենսդիրը սահմանում է որպես ֆիզիկական և հոգևոր տառապանքներ:
ՍԴ-ն արձանագրել է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են բարոյական վնասի փոխհատուցման բազմաթիվ դեպքեր, սակայն նշված ինստիտուտն ամբողջական կանոնակարգման ենթարկված չէ, ինչը թույլ չի տալիս օրենսդրական ներդաշնակություն ապահովել նման վնասի նյութական փոխհատուցման դեպքերի, հիմքերի և կարգի կանոնակարգման հարցում, ինչը իր հերթին խոչընդոտում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանությանը:
Չունենալով բարոյական վնասի ինստիտուտ նախատեսված ներպետական օրենսդրությամբ այն լրջորեն հակասության մեջ է մտնում Մարդու իրավունքների եվորապական կոնվենցիայի 13-րդ հոդվածի հետ /Իրավական միջոցների արդյունավետ պաշտպանություն/: Ընդ որում նախկինում ՀՀ դեմ արդեն գոյություն ունեն Եվրոպական դատարանի կայցրած որոշումները, մասնավորապես Վիրաբյանն ընդդեմ ՀՀ-ի:
Միաժամանակ ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության և դրանցով պայմանավորված բարոյական վնասի ինստիտուտին առնչվող կանոնակարգումների լիարժեքությունն ապահովելու անհրաժեշտությունից՝ Սահմանադրական դատարանը գտել է նաև, որ բարոյական վնասի նյութական փոխհատուցման ընդհանուր չափանիշներն ու կարգը պետք է օրենսդրորեն հստակ ամրագրվեն, որպեսզի երաշխավորվի համապատասխան դեպքերում և կարգով անձին պատճառված բարոյական վնասի ողջամիտ և արդարացի փոխհատուցումը, ապահովվի ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացումը և չխոչընդոտվի Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարումը:
Ստացվում է, որ ՍԴ այս որոշումը հող է նախապատրաստում ՀՀ-ում ևս բարոյական վնասի հատուցման ինստիտուտի ներդրման համար:
Հարց
Սոցցանցերում պոռնոգրաֆիկ նկարներով էջեր բացելու դեպքում ի՞նչ քրեական պատասխանատվություն է սահմանված:
Ն. Մարկոսյան, Սյունիքի մարզ
Պատասխան
ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածը սահմանում է`
1. Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ ապօրինի տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Պոռնկագրական բնույթի համակարգչային ծրագրերի, կինոյի կամ տեսաֆիլմերի նյութերի, պատկերների կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաների ստեղծմանն անչափահասներին մասնակցելուն հարկադրելը, ինչպես նաև համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի ներկայացնելը՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով:
Քաղաքացու առաջադրած հարցի բովանդակությանը վերաբերելի է ՀՀ քր.օր-ի 263 հոդ. 1-ին մասի սահմանումը` նյութեր, պատկերներ տարածելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը պոռնոգրաֆիկ նկարներով էջեր բացելը սոցցանցերում: Սոցցանցում էջ բացելը, պատրաստելը, որպես գործողություն համընկնում է ՀՀ քր. օր-ի 263 հոդ. 1-ին մասով նախատեսված արարքին, հետևաբար նաև ենթադրում է օրենսդրի կողմից սահմանված համապատասխան քրեական պատասխանատվություն:
Հարց
Խնդրում եմ տեղեկացնել, թե ո՞ր ապրանքատեսակները գովազդելու դեպքում սահմանափակումներ կան, և արդյո՞ք սննդային հավելումներ գովազդելու համար հարկավոր է ԱՆ գովազդի թույլտվություն:
Լիլիթ Ղազարյան, ք. Երևան
Պատասխան
Գովազդի մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածում նախատեսված են բոլոր այն ապրանքները, որոնց գովազդը ունի որոշակի առանձնահատկություններ: Այսպես,
1. Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդներում արգելվում է՝
ա/ ներշնչել, որ ալկոհոլը և ծխախոտն ունեն բուժական, խթանող, հանդստացնող և լարվածությունը թուլացնող հատկություններ.
բ/ դրդել սպառողներին ալկոհոլի և ծխախոտի լայն օգտագործմանը, բացասական գնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը.
գ/ ներկայացնել խմիչքներում՝ ալկոհոլի, իսկ ծխախոտի մեջ՝ նիկոտինի պարունակության բարձր աստիճանը՝ որպես դրական հատկություն։
2. Արգելվում է ծխախոտի այն գովազդը, որում չկա ծխելու վնասակարության մասին նախազգուշացնող տեղեկություն։
3. Արգելվում է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդման ժամանակ դիմել անմիջապես անչափահասներին։
4. Արգելվում է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդի ժամանակ ցույց տալ դրանց օգտագործման ընթացքը։
5. Արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի գովազդը ժամը 7.00-ից մինչև 21.00-ն։
6. Արգելվում է դեղամիջոցների, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը՝ առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թոևւյլտվության։
Արգելվում է թմրադեղերի, թունավոր և ուժեղ ազդող դեղամիջոցների գովազդը։
Արգելվում է այն դեղամիջոցների, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը, որոնց կիրառումը պահանջում է բժշկի հատուկ նշանակում։
Դրանց ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։
7. Արգելվում է զենքի և զինամթերքի գովազդը՝ բացառությամբ որսորդական և սպորտային զենքի և զինամթերքի։
Որևէ այլ նորմ չկա, որը կարգելեր կամ կսահմանափակեր սննդային հավելումների գովազդը կամ դրանց գովազդելու համար կսահմաներ որոշակի կարգ, հետևաբար դրանց գովազդի համար որևէ թույլտվություն հարկավոր չէ, որքանով այդ գովազդը չի հակասի գովազդի մասին օրենքին:
Հ.Գ. Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղարկել armv12@mail.ru էլ հասցեին: Իրավաբանական խորհրդատվությունը կմատուցեն ճանաչված փաստաբանական գրասենյակներ:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 19.55-ին, 1956 թ. ծնված Սամվել Ս.-ից ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ֆիզիկայի ինստիտուտի վարչական շենքում մի անձ դանակով սպառնացել և հարձակվել է իր վրա:
Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.45-ին, իր աշխատասենյակ է մտել Ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից Սուրիկ Ի.-ն, վիճաբանել իր հետ և դանակով սպառնացել սպանել, սակայն ինքը կարողացել է խլել դանակը և ներկայացնել բաժին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նշանակվել են դատաբժշկական և դատատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
Վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ է թողել «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանին երկու ամսով կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը:
Այս որոշումն ընդունվել է պաշտպան Արթուր Գրիգորյանի բողոքի քննության շրջանակում:
Արթուր Գրիգորյանը Փաստինֆոն-ի թղթակցին հայտնել է, որ անպայման բողոքարկելու է այս որոշումը ՀՀ վճռաբեկ դատարան:
Մ.Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով` 178-րդ հոդվածի 3րդ մասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 1-ին մասով, 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ Միսակ Մարտիրոսյանի կողմից աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու և դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքերի առնչությամբ:
Միսակ Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքի երկու դրվագները միավորվել են մեկ վարույթում:
Հայտնի ֆինանսական բուրգի գործով հարցաքննված բարձրաստիճան ոստիկանների ցուցմունքներից պարզ է դառնում, որ այդ բուրգը իրոք ստեղծվել է նրանց կողմից և նրանք էլ, օգտագործելով իրենց պաշտոնները, զբաղվել են «փողերի վազվռատով»։
Օրինակ՝ ներկայումս ոստիկանությունում բարձր պաշտոն զբաղեցնող ոստիկաններից մեկին հարցաքննության ժամանակ հարցրել են, թե ինքն այս տարվա մարտի 24-ի երեկոյան չի՞ գտնվել արդյոք Երևանի Բաղրամյան 77/8 հասցեում, որտեղ ըստ այլ անձանց ցուցմունքների, նա բռնությամբ ու սպառնալիքներով «փողի վազվռատի» օպերացիա է իրականացրել և որպես տողացույց՝ քննիչը նշում է, որ այդ ժամերին նրա բջջային հեռախոսը գտնվելիս է եղել նշված հասցեի մոտակայքում։ Բարձրաստիճան ոստիկանն այդ հանգամանքը բացատրել է նրանով, որ ինքը այդտեղ «ծանոթ ընկերուհի» ունի և գտնվել է նրա մոտ։ «Ծանոթ ընկերուհուս տվալները, կներեք, չեմ կարող տալ, քանի որ ես էլ եմ ամուսնացած, նա էլ, և դա մեր անձնական կյանքին է վերաբերվում…»,- ցուցմունքում, որի պատճենը մեր ձեռքի տակ է, ասել է բարձրաստիճան ոստիկանը։ Քննիչն էլ, բնականաբար, միանգամից հավատացել է և այդ ոստիկանի մասնակցությունը նշված օպերացիային համարել հերքված:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.