23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Դատախազության նախորդ տարվա գործունեության մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած հաղորդման շուրջ Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հունվարի 22-ի նիստում ծավալված քննարկումների և զանգվածային լրատվամիջոցներով տարածված հրապարակային մեկնաբանությունների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է.
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Ազգային Ժողովում, դեռ իր թեկնածության քննարկման ժամանակ է դրական արտահայտվել և ողջունել դատախազության աշխատանքի տարեկան հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարցադրումը, շեշտելով, որ <<չնայած օրենքով սահմանվում է, որ դատախազը հաղորդում է ներկայացնում ԱԺ-ին, ու չի հստակեցվում` դա գրավոր է, թե բանավոր, բայց եթե ԱԺ օրենքում համապատասխան փոփոխություններ լինեն, այդ հաղորդումը կներկայացվի ԱԺ նիստին>>:
ՀՀ գլխավոր դատախազի դիրքորոշումը չի փոխվել, այլ հակառակը, գլխավոր դատախազությունը կարևորում է այդ ոլորտում իրավահարաբերությունների կարգավորումը, քանի որ ընդհանուր առմամբ, այդ իրավակարգավորումները բխում են պետական իշխանության մարմինների գործունեության հրապարակայնության պահանջներից:
ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրել է իր նկատառումները <<Ազգային ժողովի կանոնակարգ>>, Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>>, և <<Դատախազության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ, գտնելով, որ Նախագծում առկա են համակողմանի քննարկման կարիք ունեցող էական և սկզբունքային մի շարք հարցադրումներ: Մասնավորապես այդ հարցադրումները առնչվում են սահմադրականության համապատասխանության, նախաքննության գաղտնիքի պահպանման, կոնկրետ քրեական գործերի հրապարակային քննարկմամբ դատավարության կողմերի օրինական շահերի և իրավունքների պաշտպանության և հաշվետվության ներկայացման ժամկետների խնդիրներին:
Նկատի ունենալով ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշման և բարձրացրած հարցերի շուրջ ծագած հակասական մեկնաբանությունները, և խուսափելու համար հետագա թյուրըմբռնումներից, ստորև ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության` ՀՀ կառավարություն ներկայացրած ամբողջական պատասխանը:
Հունվարի 22-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ տարեց հարևանուհին` Ամալյա Սարգսյանը, տանը մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը Լեոյի փողոցի 70 տանը հայտնաբերել է 1934 թ. ծնված Ամալյա Սարգսյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի ծնոտի շրջանում հայտնաբերվել են քերծվածքներ:
Հունվարի 23-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Երևանի քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սպանությունը կատարելու կասկածանքով, բաժին է ներկայացվել 1998 թ. ծնված Ա. Ք.-ն, որը խոստովանել է հանցանքը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ա. Ք.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Ռոմիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից։
Թեև պաշտոնապես հայտնի չէ նրա ազատման պատճառը, բայց կարելի է ենթադրել, որ այն կարող է կապված լինել հայերին բնաջնջելուն կողմնակից թուրք ազգայնական Հասան Օքթայի՝ Հայաստան կատարած այցով։ Բանն այն է, որ «Գորշ գայլեր» կազմակերպության գաղափարակից Հասանը Հայաստան է եկել ոչ մեկ անգամ, և այցերից մեկի ժամանակ նրան ուղեկցել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցները։ Գուցե Սերժ Սարգսյանը կասկածներ ունի, որ ԱԱԾ-ում չե՞ն իմացել, թե ում են ուղեկցել։ Ամեն դեպքում, Ռոմիկ Հարությունյանի պաշտոնանկությունը հետաքրքիր է, քանի որ նա ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի մորաքրոջ որդին է:
Ժողովուրդ
ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նյութերի` ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի մասնագետ Մ. Վ.-ն նույն բաժնի առաջատար մասնագետի թափուր հաստիքին նշանակվելու համար, արտասահմանյան երկրներից մեկի պետական տնտեսագիտական համալսարանում սովորած չլինելով և տնտեսագետի որակավորում չունենալով, 2001թ. աշնանը գումարով ձեռք բերած կեղծ դիպլոմը օգտագործել է ներկայացնելով այն հիշյալ հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խմբի ղեկավարին:
Կատարվում է նախաքննություն:
Այսօր՝ հունվարի 23-ին, ոստիկանութան Շիրակի մարզային վարչության ոստիկանության Կումայրիի բաժին է բերման ենթարկվել Գյումրի քաղաքի բնակիչ Սպարտակ Ղուկասյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները նրան բերման են ենթարկել Գյումրիում հայտնի Հին կինոյի շենքի մոտից, ով եղել է BMW X5 մակնիշի 99 VS 999 համարանիշի ավտոմեքենայով:
Այս պահին Ս. Ղուկասյանը, ով Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին է, գտնվում է ոստիկանության Կումայրիի բաժնի քննչական բաժանմունքում, քանի որ նա կասկածվում է օրեր առաջ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ խուլիգանություն կատարելու մեջ:
Մանրամասները՝ քիչ ուշ:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Մինասյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզային բաժնի պետ: Վերջինիս պաշտոնում նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական Արմեն Հարությունյանը:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Լևոն Բալյանը նշանակվել է նորաստեղծ՝ Երևան քաղաքի վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետ: Վերջինիս պաշտոնում նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Տիգրան Թորոսյանը: Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Ազիզյանը:
Երևան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժնի պետ, արդարադատության կապիտան Սարգիս Կարապետյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետ, Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ, արդարադատության մայոր Ալեքսանդր Մուշեղյանը՝ Երևան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժնի պետ, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետ, արդարադատության կապիտան Վարդան Վարդանյանը՝ Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժնի պետ, Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գևորգ Հովհաննիսյանը՝ Ավան և Նոր-Նորք բաժնի պետ, Երևան քաղաքի Էրեբունի Նուբարաշեն բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հակոբ Քոսյանը՝ Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ, Գեղարքունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լևոն Արտաշեսյանը՝ Սյունիքի մարզային բաժնի պետ:
Տավուշի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության կապիտան Արմեն Հարությունյանը նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար: Երևան քաղաքի ալիմենտի բռնագանձման բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Գոռ Ղազարյանը նշանակվել է Վայոց ձորի մարզային բաժնի պետ:
Միհրան Պողոսյանի մեկ այլ հրամանով արդարադատության կապիտան Սերգեյ Վարդանյանը նշանակվել է ծառայության ընդհանուր բաժնի պետ:
Մեր տեղեկություններով, Սահմանադրական դատարանն իրեն դիմած խորհրդարանական չորս ուժերի՝ կուտակային կենսաթոշակի մասին օրենքի կասեցման միջնորդությունն աշխատակարգային նիստում կքննարկի հունվարի 25-ին, չնայած օրը շաբաթ է և ոչ աշխատանքային։ Իսկ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու–չհամապատասխանելու հարցը կքննարկի մարտի 28-ի նիստում:
Հրապարակ
Օրերս Մեղրիի մաքսակետում հայտնաբերված շուրջ մեկ տոննա հերոինի թեման ակտիվորեն լուսաբանվում է ԶԼՄ–ներում. ինչը բնական է։ Թմրանյութի քանակությունը, մեղմ ասած, հսկայական է։ Արդեն հաշվարկվել է, որ «սև շուկայում» այդքան հերոինի գինը կարող է լինել 80-ից 200 մլն դոլար։
Պատկերավոր ասած, նարկոթրաֆիկի համաշխարհային պատմական փորձը ցույց է տալիս, որ նման քանակությամբ հերոին ոչ ոք երբեք և ոչ մի դեպքում չի փորձի անցկացնել «անհուսալի» և «չփորձարկված» ճանապարհով: Այսինքն. եթե որևէ մեկը մտադրություն ուներ որևէ երկրի տարածքով հազարավոր միլիոն դոլարներ արժողությամբ հերոին տեղափոխել, ապա նախ պետք է տարիներ շարունակ «հետախուզեր» այդ ուղին։ Չափազանց հավանական է, որ Հայաստանը որպես թմրանյութի խոշոր խմբաքանակների համար տրանզիտ տարածք արդեն իսկ ստուգվել է և երկար տարիներ այստեղով թմրանյութի խոշոր խմբաքանակներ են տեղափոխվել։
Նույն «պատմական փորձից» հայտնի է, որ եթե թմրանյութերի շրջանառության մեջ ներգրավված խմբավորումները որոշում են որևէ երկրի տարածքով այսպիսի քանակության թմրանյութ տեղափոխել, ապա մինչ այդ անպայման գտնում են տվյալ երկրում գործող և բավական մեծ ազդեցություն ունեցող խմբավորումներ, որոնք պետք է որոշակի վճարների դիմաց երաշխավորեն թմրանյութի այդպիսի խմբաքանակի հնարավորինս ապահով անցնելը տվյալ երկրի տարածքով։
Մեկ այլ ուշագրավ «մանրուք», որը նույնպես կարևոր է։ Պաշտոնապես տարածված լուսանկարներից և տեսանյութերից ակնհայտ է դառնում, որ հերոինը պահված է եղել բեռնատարի այնպիսի մասում, որը կարելի է հանել առանց մաքսայինի դրած կնիքը ջարդելու: Այսինքն, տեխնիկապես հնարավոր է Հայաստանի տարածքում ցանկացած մի տեղ բեռնատարը կանգնեցնել, հանել թմրանյութը և շարունակել ճանապարհը առանց մաքսայինի կնիքները վնասելու:
Հայկական ժամանակ
Ըստ ՀՀ դատական օրենսգրքի` դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելու արդյունքում Արդարադատության խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը. 1) նախազգուշացում 2) նկատողություն, որը զուգորդվում է` դատավորին 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով 3) խիստ նկատողություն, որը զուգորդվում է` դատավորին 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով 4) դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը: 2013 թվականի առաջին կիսամյակին կարգապահական պատասխանատվության են ենթարկվել 13 դատավորներ, որոնցից 1-ը հեռացվել է պաշտոնից:
Թե ովքե˚ր են այդ դատավորները և ի˚նչ հիմքով են ենթարկվել կարգապահական պատասխանատվության, ներկայացնում է Iravaban.net-ը:
Արդարադատության խորհուրդը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանին հայտարարել է խիստ նկատողություն` զուգորդված մեկ տարի ժամկետով աշխատավարձի քսանհինգտոկոսից զրկելով: Կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար էական նշանակություն է ունեցել այն փաստը, որ միջին ծանրության հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող Ս. Ս.-ն անազատության մեջ է գտնվել 2012թ. մարտի 15-ից, և նրան կալանքի տակ պահելու օրենքով սահմանված թույլատրելի ժամկետը լրանում էր 2012թ. սեպտեմբերի 15-ին: Անտեսելով վերը նշված օրենսդրական պահանջը` Դատարանն իր 10.09.2012թ. որոշմամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ս. Ս.-ին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացրել ևս երկու ամիս ժակետով` մինչև 15.11.2012թ.: Պաշտպանության կողմի վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 28.09.2012թ. որոշմամբ վերացրել է Դատարանի 10.09.2012թ. որոշումը և Ս. Ս.-ին ազատել կալանքից: Արդյունքում Ս. Ս.-ն կալանքի տակ է գտնվել 6 ամիս 13 օր` թույլատրելի ժամկետից 13 օրով ավելի:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին Արդարադատության խորհուրդը հայտարարել է նախազգուշացում: Ըստ Խորհրդի` գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵՇԴ/1426/02/10 քաղաքացիական գործի քննությունը տևել է 2 տարի: Հրավիրվել են թվով 43 դատական նիստեր: Թիվ ԵՇԴ/0045/02/09 քաղաքացիական գործի քննությունը տևել է 40 ամիս (3 տարի 4 ամիս), և 18.09.2012թ.-ից այն գտնվում է կասեցված վիճակում: Գործի քննության ընթացքում նշանակվել են 33 դատական նիստեր: Դատարանը, օգտվելով օրենսդրությամբ իրեն վերապահված իրավունքից, 2 անգամ (30.04.2010թ.-ին և 14.11.2011թ.-ին) փորձաքննություն նշանակելու հետ մեկտեղ գործի վարույթը չի կասեցրել և նշանակել է դատական նիստեր, սակայն համապատասխանաբար 5 (02.06.2010թ., 02.08.2010թ., 09.09.2010թ., 14.10.2010թ., 17.11.2010թ.) և 4 (12.03.2012թ., 03.05.2012թ., 03.07.2012թ., 18.09.2012թ.) անգամ դատական նիստեր նշանակելուց հետո նոր միայն կայացրել է քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին որոշում: Հատկանշական է, որ վերոնշյալ դատական նիստերը յուրաքանչյուր անգամ հետաձգվել են բացառապես փորձագետի եզրակացությունը չստանալու համար: Թիվ ԵՇԴ/0139/02/11 քաղաքացիական գործը Դատարանի կողմից վարույթ է ընդունվել 08.02.2011թ., և 05.04.2011թ. նշանակվել է դատական նիստ: 26.09.2012թ. կայացված վճռով հայցը բավարարվել է: Սույն քաղաքացիական գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվել են շինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն նշանակելու, այլ քաղաքացիական գործերով դատական նիստերը շարունակվելու, դատավորի արձակուրդի մեջ գտնվելու, փորձագետի եզրակացությունը չստանալու և այլ պատճառաբանություններով: Թիվ ԵՇԴ/0713/02/10 քաղաքացիական գործի քննությունը տևել է մոտ 27 ամիս (2 տարի 3 ամիս): Գործի քննության ընթացքում նշանակվել են 38 դատական նիստեր: Խորհուրդը գտել է, որ Դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ` մատնանշված քաղաքացիական գործերի քննությունները անհարկի ձգձգումներից զերծ պահելու և ողջամիտ ժամկետում քննելու կապակցությամբ, որի արդյունքում խախտվել է օրենսդրությամբ և Վարքագծի կանոններով սահմանված գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման պահանջը:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանին Արդարադատության խորհուրդը հայտարարել է նախազգուշացում: Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵԱՔԴ/1297/02/10 քաղաքացիական գործը Դատարանի կողմից վարույթ է ընդունվել 15.07.2010թ., և որոշվել է գործը նախապատրաստել դատաքննության: Դատարանի կողմից միայն 08.12.2010թ. որոշում է կայացվել նախնական դատական նիստ հրավիրելու մասին, որի արդյունքում 23.12.2010թ. հրավիրվել է նախնական դատական նիստ: Ներկայումս թիվ ԵԱՔԴ/1297/02/10 քաղաքացիական գործը գտնվում է Դատարանի վարույթում, որի արդյունքում` սույն քաղաքացիական գործի քննությունը տևում է ավելի քան 30 ամիս (2 տարի 6 ամիս), որից մոտ 7 ամիս գտնվել է կասեցված վիճակում: Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտել է, որ Դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ մատնանշված քաղաքացիական գործերի քննությունները անհարկի ձգձգումներից զերծ պահելու և ողջամիտ ժամկետում քննելու կապակցությամբ, որի արդյունքում խախտվել է օրենսդրությամբ և Վարքագծի կանոններով սահմանված գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման պահանջը:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը նախազուշացում է ստացել: Արդարադատության խորհրդի որոշման համաձայն` թիվ ԵԿԴ/2660/02/10, թիվ ԵԿԴ/0190/02/11, թիվ ԵԿԴ/0532/02/11, թիվ ԵԿԴ/1095/02/11, թիվ ԵԿԴ/0595/02/11, թիվ ԵԿԴ/1042/02/11, թիվ ԵԿԴ/1230/02/11, թիվ ԵԿԴ/0772/02/11, թիվ ԵԿԴ/0473/02/11 և թիվ ԵԿԴ/1279/02/10 քաղաքացիական գործերի 7 քննությունը համապատասխանաբար տևել է շուրջ 1 տարի 10 ամիս, 1 տարի 8 ամիս, 18 ամիս, 15 ամիս, 17 ամիս, 16 ամիս, 15 ամիս, 17 ամիս, 18 ամիս և 26 ամիս: Ընդ որում, նշված քաղաքացիական գործերից վերջին ութի նիստերի միջակայքը կազմել է 6-7 ամիս: Խորհուրդը գտել է, որ Դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ մատնանշված քաղաքացիական գործերի քննությունները անհարկի ձգձգումներից զերծ պահելու և ողջամիտ ժամկետում քննելու կապակցությամբ, որի արդյունքում խախտվել է օրենսդրությամբ և Վարքագծի կանոններով սահմանված գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման պահանջը: Ինչ վերաբերում է դատավոր Ռուբեն Ներսիսյանի այն փաստարկին, որ 2011-2012թթ. քննված գործերի մի մասը եղել են մեծածավալ, հասարակական հնչեղություն ունեցող, ուստի դրանց քննությունը տեղի է ունեցել երկար ժամանակահատվածում, որի պատճառով այլ քաղաքացիական գործերի քննությունը հետաձգվել է, ապա Խորհուրդը գտել է, որ դատավորը ցանկացած ծանրաբեռնվածության պայմաններում պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները ողջամիտ ժամկետում գործերի քննությունն ապահովելու համար:
Երևան քաղաքի Ավան և Նոր- Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանին Արդարադատության խորհրդի կողմից ենթարկվել է նախազգուշացման: Խորհուրդը գտել է, որ Դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանի վարույթում գտնվող թիվ ԵԱՆԴ/0010/01/12 գործը չի պարունակում այնպիսի բարդություն, որը կհիմնավորեր այն 11 ամսյա ժամկետում քննելու հանգամանքը: Հետևաբար Խորհուրդն արձանագրել է, որ սույն գործը չի քննվում ողջամիտ ժամկետում: Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵԱՆԴ/0010/01/12 քրեական գործի քննության ընթացքում մեղադրողը` 8 անգամ, իսկ տուժողի ներկայացուցիչը` 5 անգամ չեն ներկայացել դատական նիստերին և դատավոր Արմեն Վարդապետյանի կողմից այդ կապակցությամբ որևէ միջոց չի ձեռնարկվել: Խորհուրդը գտել է, որ Դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանի կողմից օրենքով սահմանված կարգով համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել գործի քննությունն անհարկի ձգձգումներից զերծ պահելու կապակցությամբ, այն է` մեղադրողի և տուժողի ներկայացուցչի կողմից դատական նիստերին բացակայության անթույլատրելիության վերաբերյալ չեն տեղեկացվել համապատասխանաբար գլխավոր դատախազը և Փաստաբանների պալատը: Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտել է, որ Դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանի կողմից խախտվել է ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությամբ սահմանված գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման պահանջը:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալվարդ Հունանյանը ենթարկվել է նախազգուշացման: Թիվ ԵԱՔԴ/2738/02/09, թիվ ԵԱՔԴ/1530/02/10, թիվ ԵԱՔԴ/1532/02/10, թիվ ԵԱՔԴ/1533/02/10, թիվ ԵԱՔԴ/2174/02/11 և թիվ ԵԱՔԴ/0322/02/12 քաղաքացիական գործերով Դատարանի կողմից ինքնաբացարկի որոշումները կայացվել են հայցադիմումները վարույթ ընդունելուց հետո գործերը համապատասխանաբար շուրջ 1 տարի 5 ամիս, 1 տարի 7 ամիս, 1 տարի 6 ամիս, 1 տարի 6 ամիս, 10 ամիս և 4 ամիս քննելուց հետո, ընդ որում, ոչ բավարար հիմքով, այն է` միայն միջնորդությունները ներկայացնողների կասկածները փարատելու համար: Կարգապահական հանձնաժողովը գտել է, որ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել բոլոր այն դեպքերում, երբ դա պահանջվում է օրենքով, իսկ օրենքի պահանջը հանգում է նրան, որ դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի, եթե նա ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է գործի ելքով: Մինչդեռ դատավորի անաչառության վերաμերյալ կասկածն ինքնաբացարկի միջնորդությունը բավարարելու հիմք հանդիսանալ չի կարող, որի արդյունքում դատավոր Ալվարդ Հունանյանի կողմից ոչ միայն չեն պահպանվել ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 91-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով և Վարքագծի կանոնների 15-րդ կանոնով սահմանված ինքնաբացարկ հայտնելու իրավական պահանջները, այլև դատավորը, փաստորեն, հրաժարվել է քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելուց:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանին հայտարարել են նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով: Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵԱՔԴ/0013/01/12 քրեական գործը Դատարանի կողմից վարույթ ընդունվելու պահից սկսած տևում է ավելի քան 1 տարի: Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ մեղադրանքի առաջադրումից և կալանքը որպես խափանման միջոց ընտրելու պահից սկսած Կ.Ավանեսյանը 1 տարի 9 ամսից ավելի է, ինչ գտնվում է անազատության մեջ: Խորհուրդը գտել է, որ Դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի վարույթում գտնվող թիվ ԵԱՔԴ/0013/01/12 քրեական գործը չի պարունակում այնպիսի բարդություն, որը կհիմնավորեր այն 1 տարին գերազանցող ժամկետում քննելու հանգամանքը: Հետևաբար Խորհուրդն արձանագրել է, որ Դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի կողմից խախտվել է ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությամբ սահմանված` գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման պահանջը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Աստղիկ Խառատյանին, Կարեն Չիլինգարյանին և Ամրահի Պետրոսյանին հայտարարել են նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: Խորհուրդը գտել է, որ Դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չենթարկելով բողոք բերող անձի կողմից ներկայացված և գործի նյութերում առկա վերը նշված ապացույցները, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի ակնհայտ և կոպիտ խախտում:
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանին հայտարարել են նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԳԴ1/0022/01/12 քրեական գործի քննության ընթացքում` 2012թ. հուլիսի 19-ին, Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով և 313-րդ հոդվածով, Ա. Գ.-ի նկատմամբ քրեական գործի վարույթի մասը ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով կարճել է և քրեական հետապնդումը դադարեցրել` նշելով, որ այն կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում: 20.09.2012թ. կայացած դատական նիստում գործին մասնակցող մեղադրողը գրավոր միջնորդություն է ներկայացրել Դատարան` խնդրելով վերացնել Դատարանի 19.07.2012թ. որոշումը և քրեական գործը քննության առնել ըստ մեղադրանքի Ա. Գ.-ի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Դատարանը 20.09.2012թ. որոշմամբ բավարարել է մեղադրողի միջնորդությունը, որի արդյունքում որոշում է կայացրել Ա. Գ.ի վերաբերյալ քրեական գործի վարույթի մասը ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով կարճելու մասին Դատարանի` օրինական ուժի մեջ մտած 19.07.2012թ. որոշումը վերացնելու և դատաքննությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով շարունակելու վերաբերյալ: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի այսուհետ` Կոնվենցիա 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երμ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» արտահայտությունը մեկնաբանելիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ այն դատարանը, որը որոշումը կայացրել է օրենքով հստակ սահմանված լիազորությունների սահմանն անցնելով` գանգատարկվող վարույթի կապակցությամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման իմաստով չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան (տե’ս Սոկուրենկոն և Ստրիգունն ընդդեմ Ուկրաինայի, գանգատներ թիվ 29458/04 և 29465/04, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2006 թվականի հուլիսի 20-ի վճիռը, կետ 28): Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտնում է, որ թիվ ԳԴ1/0022/01/12 քրեական գործով մեղադրողի կողմից ներկայացված միջնորդության քննության արդյունքում 20.09.2012թ. որոշումը կայացնելով` Դատարանը չի գործել որպես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ի մասի իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի ենթադրյալ խախտման վերաբերյալ միջնորդության մեջ նշված փաստարկներին, ապա Խորհուրդը դրանց չի անդրադառնում` հիմք ընդունելով այն, որ թիվ ԳԴ1/0022/01/12 քրեական գործը ներկայումս գտնվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` քննության փուլում:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Արդարադատության խորհուրդը դիմել էր Հանրապետության Նախագահին: Խորհուրդը գտնել է, որ արդարադատություն իրականացնելիս Դատարանի դատավոր Ա. Մերանգուլյանը, չկարճելով թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործով վարույթը, թույլ է տվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում: Խորհուրդը, Դատարանի դատավոր Ա. Մերանգուլյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության տեսակի ընտրության հարցում հաշվի է առնել նաև այն հանգամանքը, որ դատավոր Ա. Մերանգուլյանը նախկինում ևս ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, յուրաքանչյուր անգամ, այդ թվում` Արդարադատության խորհրդի 2012 թվականի հուլիսի 24-ի թիվ ԱԽ-14-Ո-18 որոշմամբ, որպես կարգապահական տույժ դատավորի նկատմամբ կիրառելով խիստ նկատողություն` զուգորդված մեկ տարի ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով: Հանրապետության նախագահի հրամանագրով Ալեքսանդր Մերանգուլյանն ազատվել է դատավորի պաշտոնից: Նշենք, որ 2013 թվականի վերջին 7 ամիսների ընթացքում որևէ դատավոր կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել: Տեղեկացնենք, որ եթե նկատողություն կամ խիստ նկատողություն ստանալու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, իսկ նախազգուշացում ստանալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, դատավորը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող: Արդարադատության խորհրդի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.